TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Վահան Բիչախչյանի՝ վերջին վայրկյաններին խփած գեղեցիկ գոլը հերթական հաղթանակն է պարգևել «Պոգոնին»

16:25 19.02.2022

Լեհաստանի առաջնության 22-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Ստալին»: Գոլը հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ով փոխարինման էր մտել 76-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Պոգոնը» մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է:

̰
Մարսելում հայ երկրպագուները «Օլիմպիկ»-«Քարաբաղ» խաղից հետո լուսանկարվել են Արցախի դրոշներով

16:16 19.02.2022

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մարսելի «Օլիմպիկը» Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել էր ադրբեջանական «Քարաբաղին»: Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած խաղին ներկա են եղել նաև հայ երկրպագուները, ովքեր տրիբունաներում պարզել են Հայաստանի և Արցախի հանրապետությունների դրոշները: Երկրպագուները նաև պարզել են «Արցախը Հայաստան է» գրությամբ պաստառ: Իսկ խաղից հետո Արցախի դրոշներով լուսանկարվել […]

̰
Կանանց ԵՎՐՈ Մ-17 առաջնության որակավորման փուլի հանդիպումները կկայանան Հայաստանում

16:05 19.02.2022

2022 թվականի մարտին կմեկնարկեն ՈՒԵՖԱ կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության 2021/2022 որակավորման փուլի B լիգայի խմբային փուլերի հանդիպումները։ B լիգայի երկրորդ խմբի հանդիպումները կկայանան մարտի 15-21-ը՝ Հայաստանում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ այս խմբում կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը կմրցի Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հասակակիցների հետ։ B լիգայի երկրորդ խմբի հանդիպումների խաղացանկը․ Ուելս-Հայաստան՝ […]

̰
Հոկեյի եզրափակչում կհանդիպեն ռուսներն ու ֆինները. Պեկին 2022

15:55 19.02.2022

Պեկին 2022-ի շրջանակներում տեղի է ունեցել հոկեյի տղամարդկանց մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչը։ Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի հավաքականը բուլիտներով հաղթել է Շվեդիայի ընտրանուն և եզրափակչում փետրվարի 20-ին կմրցի Ֆինլանդիայի հավաքականի դեմ։ Ֆինները առաջին կիսաեզրափակիչ դիմակայությունում 2-0 հաշվով հաղթել էին Սլովակիայի թիմին։ Վաղը Սլովակիայի և Շվեդիայի հավաքականների միջև տեղի կունենա բրոնզե մեդալի համար դիմակայությունը։

̰
«Ռեալը» նախնական համաձայնության է եկել Հոլանդի հետ. Diario Sport

15:53 19.02.2022

Մադրիդի «Ռեալը» նախնական համաձայնության է եկել հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերի շուրջ։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը, պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոնակոյում, որտեղ հանդիպում է կայացել ակումբի ներկայացուցիչների և «Բորուսիայի» հարձակվողի ներկայացուցիչների միջև: Հոլանդի կողմից ներկա են եղել փաստաբանը ու ֆուտբոլիստի հայրը։ Նշվում է, որ համաձայնագիրն արգելափակում է բոլոր բանակցություններն այլ ակումբների հետ։ Այս դեպքում տրանսֆերը […]

̰
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հաղթել է Լեհաստանում կայացած «Suzuki Boxing Night» մրցաշարում

15:41 19.02.2022

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հաղթել է Լեհաստանում կայացած «Suzuki Boxing Night» մրցաշարում։ Հայաստան-Լեհաստան դիմակայության ընթացքում կայացել է 9 մենամարտ, որից 5-ում հաղթել են հայ բռնցքամարտիկները: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ են տարել 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Համլետ Մնացականյանը, 63,5 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 71 կգ քաշային Տիգրան […]

̰
Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Դոհայի ATP-250 մրցաշարի եզրափակիչ

15:36 19.02.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Դոհայի ATP-250 մրցաշարի եզրափակիչ։ Աշխարհի 27-րդ ռակետը կիսաեզրափակչում երեք սեթում պարտվեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը։ 2 ժամից ավել տևած հանդիպումն ավարտվեց 2:6, 6:3, 7:5 հաշվով։

̰
Հենրիխն ընթացիկ մրցաշրջանում ամենաորակյալ և կայուն խաղ ցուցադրող ֆուտբոլիստն է. Մոուրինյո

15:18 19.02.2022

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի խաղին։ «Հենրիխն ընթացիկ մրցաշրջանում ամենաորակյալ և կայուն խաղ ցուցադրող ֆուտբոլիստն է։ Նա այնպիսի ֆուտբոլիստ է, որը օգնում է՝ լուծել առաջացած խնդիրները։ Հենրիխը խաղում է տարբեր դիրքերում։ Նա բազմաթիվ օգտակար գործողություններ է կատարում՝ պահելով կատարողական բարձր վարպետությունը։ Նա մասնակցել է գրեթե բոլոր հանդիպումներին, վնասվածքներ չի […]

̰
«Կրասնոդարը» հետաքրքիր տեսանյութ է հրապարակել Էդուարդ Սպերցյանի մասին

15:08 19.02.2022

«Կրասնոդարը» իր պաշտոնական youtube-ի էջում տեսանյութ է պատրաստել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին, որտեղ ֆուտբոլիստը խոսում է մի շարք հետաքրքիր թեմաներից։ Սպերցյանը պատմում է իր արմատների, ընտանիքի, բնավորության, նախասիրությունների, ֆուտբոլի մասին:

̰
ՄՕԿ-ը կքննարկի Օլիմպիական խաղերին անչափահասների մասնակցության հարցը

14:42 19.02.2022

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախը կիսվել է Օլիմպիական խաղերում տարիքային սահմանափակման անհրաժեշտության մասին իր կարծիքով։ Բախը պատասխանել է ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի՝ Պեկինի օլիմպիադային մասնակցելու թույլտվության մասին հարցին։ Ավելի վաղ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) թույլատրել էր 15-ամյա մարզուհուն շարունակել ելույթները՝ չնայած դրական դոպինգ թեստին։ «Խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, սա վերաբերում է […]

̰
Noah Football Group-ը դարձել է ֆրանսիական ակումբի բաժնետեր

14:07 19.02.2022

Հայկական Noah Football Group ֆուտբոլային հոլդինգը դարձել է ֆրանսիական երկրորդ լիգայի «Փարիզ» ակումբի բաժնետեր, հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։ Հայկական հոլդինգը «Փարիզի» երրորդ օտարերկրյա ներդրողն է Բահրեյնի Թագավորությունից և BRI Sports Holding-ից հետո։ Միաժամանակ, ակումբի բաժնետոմսերի 57%-ը մնում է Պիեռ Ֆերաչիին։ «Նոայի» նախագահ Ռոման Գևորգյանը միացել է ակումբի տնօրենների խորհրդին: Ակումբն զբաղեցնում է երկրորդ […]

̰
Հայ բռնցքամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Բելառուսի միջազգային մրցաշարում

22:09 18.02.2022

Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե և երկու բրոնզե մեդալ են նվաճել Բելառուսում կայացած Անատոլի Կոլչինայի անվան միջազգային մրցաշարում: Ոսկե մեդալակիր են դարձել 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանն ու 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը: Եզրափակիչում մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթել են Ռուսաստանի ներկայացուցիչներին: 63.5 կգ քաշային Արթուր Շահպազյանն ու 54 կգ քաշային Մհեր Դավթյանը նվաճել են բրոնզե […]

̰
Հայտնի է Ուկրաինա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը. Ազգերի Լիգա

21:16 18.02.2022

Փետրվարի 18-ին հայտնի դարձավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի B լիգայի 1-ին խմբի երրորդ մրցափուլի Ուկրաինա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը։ Խաղը կկայանա հունիսի 11-ին՝ Լվով քաղաքի «Արենա Լվով» մարզադաշտում։ Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ուկրաինայի ազգային հավաքականները նախկինում երկու անգամ հանդիպել են Լվով քաղաքում. ԱԱ 2002 որակավորման խմբային փուլում մեր ընտրանին զիջեց դաշտի տերերին 0։3, […]

̰
Ռեքս Կալամյանը հանդիպել է Նուբար Աֆեյանի հետ

19:57 18.02.2022

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ԱՄՆ-ում հանդիպել է Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր դոկտոր Նուբար Աֆեյանի հետ: Հայաստանի հավաքականի հայազգի մարզիչն ինստագրամյան իր էջում հրապարակել է իրենց հանդիպման լուսանկարը, որին կից գրել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել հայ ձեռներեց և գյուտարար, […]

̰
Մբապեն հիասթափվել է «Ռեալից». Sport.es

19:19 18.02.2022

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հիասթափվել է Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» ցուցադրած խաղից, հայտնում է Sport.es-ը։ Երիտասարդ ֆուտբոլիստն այլևս վստահ չէ, որ ցանկանում է կարիերան շարունակել մադրիդցիների հետ։ Աղբյուրի համաձայն՝ Մբապեն պատրաստ է դիտարկել Պրեմիեր լիգայի թոփ-ակումբների առաջարկները։ Ֆուտբոլիստը կարող է հետաքրքրել «Մանչեսթեր Սիթիին» և «Լիվերպուլին»: Նշվում է, որ «Լիվերպուլը» շարունակում է մնալ Մբապեի տրանսֆերային մրցավազքում։ […]

̰
Տոռեսը չի կարողացել զսպել արցունքները «Նապոլիի» դեմ խաղից հետո

18:06 18.02.2022

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Նապոլիի» դեմ խաղից հետո խոսել է հարձակվող Ֆերան Տոռեսի մասին: «Նա շատ պահանջկոտ է իր նկատմամբ: Չնայած նրան, որ նա շատ հնարավորություններ ունեցավ, ընդամենը մեկ գոլ խփեց»,- Չավիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Տոռեսը խաղից հետո չի կարողացել զսպել արցունքները: Նշվում է, որ անգամ «Նապոլիի» որոշ […]

̰
ՌՊԼ-ում հայ ֆուտբոլիստների կարգավիճակը հնարավոր է փոխվի

17:46 18.02.2022

Լրագրող Նոբել Առուստամյանն իր տելեգրամյան ալիքում խոսել է Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ ՌՊԼ-ի առաջնությունում լեգեոներների սահմանաչափի հնարավոր փոփոխությունների մասին։ «ՌՊԼ-ում լեգեոներների սահմանաչափը մոտ է փոփոխությանը, գործընկերներն արդեն գրել են հնարավոր նոր ձևաչափի մասին՝ 13 օտարերկրացի + 12 ռուսաստանցի: ՌՖՄ-ի ղեկավարությունն աշխատում է նոր սահմանաչափի նախագծի վրա։ Վալերի Կարպինը նույնպես բազմիցս հանդես է եկել սահմանաչափի վերացման […]

̰
Համբարձումյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել ԱՊՕԵԼ-ի դեմ խաղում

16:53 18.02.2022

Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Անորտոսիսը» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է ԱՊՕԵԼ-ին։ Հանդիպման հաշիվը Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի փոխանցումից հետո բացել է Քրիստոդուլոպուլոսը։ Համբարձումյանը մասնակցեց ամբողջ խաղին։ «Անորտոսիսը» մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։

̰
«Նոան» ընկերական խաղում հաղթել է «Շիրակին»

14:41 18.02.2022

«Նոան» ընկերական խաղ է անցկացրել Գյումրիի «Շիրակի» հետ ու հաղթել 6-2 հաշվով։ Երևանյան թիմի կազմում աչքի են ընկել Հարությունյանը, Շահինյանը, Մայրովիչը և փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը։ Դուբլի հեղինակ է դարձել Մարկին։ Գյումրիի թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Գևորգյանը և Մրյանը։

̰
Մբապեն մերժել է ՊՍԺ-ի ղեկավարության առաջարկը

14:29 18.02.2022

Կիլիան Մբապեն մերժել է ՊՍԺ-ի ղեկավարության առաջարկը՝ կապված պայմանագրի երկարաձգման հետ։ Փարիզյան ակումբի ղեկավարները ֆրանսիացուն առաջարկել էին նոր պայմանագիր, որի համաձայն` վերջինս տարեկան կստանար 45 միլիոն եվրո աշխատավարձ։ Ըստ մի շարք լրատվականների՝ Մադրիդի «Ռեալը» Մբապեին առաջարկում է տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ։

̰
ՀՖՖ-ն VAR համակարգի կիրառման դասընթացներ է սկսել

14:02 18.02.2022

ՀՖՖ-ն, համագործակցելով ՖԻՖԱ-ի հետ, սկսել է VAR համակարգի կիրառման վերաբերյալ կրթական դասընթացը, որին մասնակցում են ՀՖՖ մրցավարները: Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ VAR-ի կիրառման ո՞ր տարբերակն է ընտրել ՀՖՖ-ն։ Ովքե՞ր են գտնվելու VAR-ի սենյակում հանդիպումների ժամանակ։ Ի՞նչ փուլերով է անցնում դասընթացը: Այս մասին է ՀՖՖ-ի պատրաստած տեսանյութը։

̰
Ռոնալդուն ամռանը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

13:36 18.02.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ ակումբից։ Ինչպես տեղեկացնում է 90min-ը, պորտուգալացին կարող է տեղափոխվել ՊՍԺ։ Ըստ աղբյուրի՝ փարիզյան թիմը ցանկանում է գործարքն իրականացնել առաջիկա ամռանը։ 37-ամյա Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետը մանչեսթերցիների հետ լրանում է 2023 թվականի ամռանը։

̰
Մբապեն՝ ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

13:15 18.02.2022

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խաղարկության՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը։ Լավագույնի կոչմանն է արժանացել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որը Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում դարձել էր միակ և հաղթական գոլի հեղինակ։ Ֆրանսիացու հետ լավագույնի կոչման համար պայքարում էին «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը, «Զալցբուրգի» կիսապաշտպան Մոհամեդ Կամարան և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։

̰
ՈՒԵՖԱ-ն հրպարակել է երկրների եվրագավաթային գործակիցների աղյուսակը

12:52 18.02.2022

Այս շաբաթ կայացան եվրոպական ակումբային երեք մրցաշարերի՝ Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ առաջին փուլերը։ ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում առաջատարի դիրքը պահպանում է Անգլիան, որին հետևում են Իսպանիան, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան։ Լավագույն տասնյակում են նաև Պորտուգալիան, Նիդերլանդները, Ավստրիան, Շոտլանդիան և Ռուսաստանը: Ակումբային ֆուտբոլի գործակիցները հաշվարկվում են Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի […]

̰
Հայ երկրպագուների ակցիան՝ ադրբեջանական թիմի մասնակցությամբ Մարսելում կայացած խաղին

12:35 18.02.2022

Մարսելի «Օլիմպիկը» Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում երեկ սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է ադրբեջանական «Քարաբաղին»: Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած խաղին ներկա են եղել նաև հայ երկրպագուները, ովքեր տրիբունաներում պարզել են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դրոշները: Երկրպագուները նաև պարզել են «Ղարաբաղը/ Արցախը Հայաստան է» գրությամբ պաստառ:

̰
Հայատառ հրապարակումներով հայտնի և Էրդողանին քննադատող թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերն առաջադրվել է Նոբելյան մրցանակի

12:20 18.02.2022

NBA-ի նախկին բասկետբոլիստ Էնես Ֆրիդոմը (նախկինում Էնես Կանտեր) առաջադրվել է 2022 թվականի Նոբելյան մրցանակի։ «Սա մեծ պատիվ է ինձ համար։ Երբեմն ձեր դիրքն ավելի կարևոր է, քան ձեր աշխատավարձը», – գրել է Ֆրիդոմը Twitter-ում: Սոցիալական ցանցերում բասկետբոլիստը հաճախ քննադատում է թուրքական կառավարությանը։ Նա մշտապես աչքի է ընկել Էրդողանի ռեժիմի դեմ իր քննադատությամբ: 2020 թվականի դեկտեմբերին […]

̰
Խաչանովը հաղթեց Մարին Չիլիչին և դուրս եկավ Դոհայի ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ

12:04 18.02.2022

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 27-րդ ռակետ Կարեն Խաչանովը Դոհայում ընթացող ATP-250 մրցաշարի 1/4 եզրափակչի խաղում հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին: Հանդիպումը տևել է 2 ժամ 2 րոպե և ավարտվել (2-1) 3:6, 6:3, 6:4 հաշվով: Այս հաղթանակի շնորհիվ Խաչանովը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտիի հետ։

̰
Կամիլա Վալիևան մնաց առանց մեդալի. Աննա Շչերբակովան՝ չեմպիոն. Պեկին 2022

21:44 17.02.2022

Ռուս գեղասահորդուհի Աննա Շչերբակովան Պեկինի Օլիմպիական խաղերում 255,95 միավորով չեմպիոն է դարձել կանանց մենասահքում։ Արծաթե մեդալակիր է դարձել Ալեքսանդրա Տրուսովան (271,73): Բրոնզե մեդալակիր դարձել է ճապոնուհի Կաորի Սակամոտոն (233,13): Կարճ ծրագրից հետո առաջատար Կամիլա Վալիևան (224,09) զբաղեցրել է 4-րդ տեղը։

̰
Նակամուրան շանս չտվեց Արոնյանին. Բեռլինի FIDE Grand Prix

20:55 17.02.2022

Ամերիկացի Հիկարու Նակամուրայի հաղթանակով ավարտվեց Բեռլինի FIDE Grand Prix շարքի առաջին մրցաշարը։ Եզրափակիչում Լևոն Արոնյանը, ով արդեն հանդես է գալիս ԱՄՆ-ից թայ-բրեյքի երկու պարտիայում՝ 0։2 հաշվով զիջեց Նակամուրային: FIDE Grand Prix շարքն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է։ Կվիճարկվի երկու ուղեգիր։ Յուրաքանչյուր շախմատիստ կմասնակցի շարքի երեք մրցաշարից երկուսին։ Մրցաշարի հաղթողը ստանում է […]

̰
ՊՍԺ-ն Մբապեին հսկայական աշխատավարձ է առաջարկել

19:58 17.02.2022

«Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է ամեն գնով թիմում պահել հարձակվող Կիլիան Մբապեին։ Փարիզյան ակումբը պատրաստվում է Կիլիանին՝ պայմանագիրը երկարաձգելու մասին ևս մեկ «թանկարժեք» առաջարկ անել: Ֆուտբոլիստին առաջարկվելու է շաբաթական մեկ միլիոն եվրո աշխատավարձ։ Մբապեն ակումբի ղեկավարությունից ժամանակ է խնդրել, որպեսզի առաջարկը քննարկի իր գործակալի հետ։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մբապեն առաջիկա ամռանն ազատ […]

̰
BACK_TO_TOP