19:41 17.02.2022
Ֆրանսիայի քաղաքական գործիչները հետաքրքրված են, որ Կիլիան Մբապեն շարունակի հանդես գալ ՊՍԺ-ում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 23-ամյա խաղացողին հորդորել է երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, պնդում է El Mundo-ն։ Նման խնդրանքով Մբապեին է դիմել նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ Հիշեցնենք, որ Մբապեն դեռևս չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել ֆրանսիական ակումբի հետ: Հարձակվողը մտադիր է […]
18:47 17.02.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն MLS-ից 2 առաջարկ է ստացել՝ հայտնում է Todofichajes-ը: Նրա ծառայություններով հետաքրքրված են Մայամիի «Ինտերը» և «Լոս Անջելես Գելեքսին»: Ակումբների ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ: Նշենք, որ Մայամիի «Ինտերի» սեփականատերն անգլիացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն է: Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: […]
17:54 17.02.2022
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն Լիոնել Մեսսիին ուղղված քննադատություններն անվանել է անհիմն։ «Շատ անհաջող իրացրեց 11 մետրանոցը Մեսսին, բայց նա շատ լավ խաղաց։ Ես սա չեմ ասում նրա համար, որ նա իմ ընկերն է: Պարզապես Մեսսին իսկապես շատ լավ խաղաց: Նա ակտիվ էր ու անկանխատեսելի։ Ցավալի էր 11 մետրանոցի դրվագը, բայց դա կարող է […]
17:22 17.02.2022
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կհեռացնի Կառլո Անչելոտիին գլխավոր մարզչի պաշտոնից, եթե ակումբը չկարողանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում հաղթահարել ֆրանսիական ՊՍԺ-ի արգելքը: Այս մասին հաղորդում է Independent-ը։ Նշվում է, որ «Ռեալի» ղեկավարությունը Անչելոտիին հեռացնելուց հետո կհրավիրի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ 49-ամյա մասնագետը փարիզյան թիմը գլխավորում է 2021թ․ հունվարից։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում […]
16:58 17.02.2022
Իսպանական Marca-ն գրում է, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը, նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին համակերպվել են Կիլիան Մբապեի հեռանալու մտքի հետ։ Մբապեն մտադիր է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։ 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ կավարտվի հունիսի 31-ին։ Նա անվճար կտեղափոխվի արքայական ակումբ և կդառնա աշխարհի ամենաբարձր աշխատավարձ ունեցող ֆուտբոլիստը՝ տարեկան 50 միլիոն եվրոյով։ Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է […]
16:38 17.02.2022
ՈՒԵՖԱ-ն քվեարկություն է սկսել որոշելու համար Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստին: Ցանկում 4 ֆուտբոլիստ է ընդգրկվել՝ «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան և «Զալսբուրգի» կիսապաշտպան Մոհամեդ Կամարան:
16:30 17.02.2022
Բեռլինում ավարտին մոտեցող FIDE Grand Prix շարքի առաջին մրցաշարի եզրափակչում ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանի և Հիկարու Նակամուրայի 2-րդ պարտիան ևս ավարտվեց ոչ-ոքի: Այսօր տեղի կունենա թայ-բրեյքը։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը երկու պարտիայում 1,5։0,5 հաշվով հաղթել էր Կուբայի նախկին ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին (ԱՄՆ)։ Նակամուրան դարձյալ երկու պարտիայում 1,5։0,5 հաշվով պարտության էր մատնել Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ […]
16:00 17.02.2022
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կարծում է, որ ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պետք է պահեստայինների նստարանին մնա: [Այսօր նա այն Մեսսիի ստվերն է, որին մենք գիտեինք «Բարսելոնայում»: Իսկ ի՞նչ է տեղի ունենում «Մանչեսթեր Յունայթեդում» Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Ինձ դժվար է քննադատել Ռոնալդուին, բայց Ռալֆ Ռանգնիկը նրան նստեցրեց պահեստայինների նստարանին: Դրանից հետո նա գոլ […]
15:42 17.02.2022
Մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման համար կառավարությունը 77.768.000 դրամ կհատկացնի ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային: Ինչպես նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել է ՀՀ-ում անցկացնել բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնություն: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել […]
15:35 17.02.2022
4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բելառուսում ընթացող Անատոլիա Կոլչինայի անվան միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ։ 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը առավելության է հասել Իսպանիան ներկայացնող Ֆրանկ Մարտինսի նկատմամբ, իսկ 63,5 կգ քաշայի Արթուր Շահբազյանը հաղթել է իր թիմակից Արթուր Ղազարյանին։ Կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը և 54 կգ քաշային Մհեր Դավթյանը։
12:48 17.02.2022
ՀՖՖ Ավանի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի մինչև 19 տարեկանների հավաքականների ստուգողական երկրորդ հանդիպումը։ Այս անգամ ևս մեր ընտրանին հաղթանակի է հասնել։ Հանդիպման միակ գոլի հեղինակը Սամվել Հակոբյանն է։ Փետրվարի 14-ին կայացել էր թիմերի առաջին հանդիպումը, որտեղ ևս մեր հավաքականը հաղթել էր 1-0 հաշվով։
12:42 17.02.2022
Պեկին 2022-ի շրջանակում տեղի ունեցավ հոկեյի տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակիչ վերջին խաղը։ Շվեդիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Կանադայի ընտրանուն։ Կիսաեզրափակչում շվեդները կմրցեն Ռուսաստանի օլիմպիական հավաքականի հետ։ Կիսաեզրափակիչ մյուս խաղում ուժերը կչափեն Սլովակիայի և Ֆինլանդիայի հավաքականները։
12:35 17.02.2022
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Ռեալի» դեմ Լիոնել Մեսսիի ցուցադրած խաղի մասին։ «Իմ կարծիքով` Մեսսին հիանալի ֆուտբոլ խաղաց։ Այո, նա վրիպեց 11-մետրանոցից, սակայն սա ֆուտբոլ է։ Թիմը լավ ֆուտբոլ է ցուցադրել, իսկ Մեսսին կազմել է այդ ամենի մի մասնիկը»,-մարզչի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։ Հիշեցնենք, որ փարիզյան ակումբը հաղթել էր 1-0 հաշվով, իսկ […]
12:03 17.02.2022
Չավին ամփոփել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում առաջին 100 օրվա արդյունքները. «Դա նման է 100 տարվա, քանի որ եղան անսպասելի իրավիճակներ՝ Covid, ձմեռային տրանսֆերային պատուհան… Ես փորձում եմ «Բարսելոնան» վերադարձնել այնտեղ, որտեղ նա արժանի է, բայց դեռ շատ աշխատանք կա անելու: Սա լավագույն պահը չէ ակումբի համար, այդ թվում՝ ֆինանսական առումով։ Բայց մենք բարձրանում ենք […]
11:36 17.02.2022
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Զալցբուրգը» ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել «Բավարիայի» հետ։ Ավստրիական ակումբի կազմում 21-րդ րոպեին հաշիվը բացել է Ժունիոր Ադամուն։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին մյունխենցիներին պարտությունից փրկեց Կինգսլի Կոմանը։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին, Գերմանիայում։
17:49 16.02.2022
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկել է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցումային առաջին օրը տղամարդիկ մրցել են բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը հավաքել է 80,7 միավոր և դարձել Հայաստանի չեմպիոն: Երկրորդ տեղում 77,350 միավորով Գագիկ Խաչիկյանն […]
17:00 16.02.2022
«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի (ՀՖԿՍՊԻ) ռեկտոր Դավիթ Խիթարյանը և Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համալսարանի ռեկտոր Եվգենի Իմասն այսօր ստորագրել են հուշագիր՝ կրթության, գիտության և հետազոտական ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Ստորագրման արարողությանը ներկա են եղել Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի տեղակալներ Արթուր Սելեցկին և Լյուդմիլա Պանչենկոն, ինչպես նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության […]
16:41 16.02.2022
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտնել է, որ կցանկանար վերադառնալ կատալոնական ակումբ։ Հիմա նա հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում»։ «Կցանկանայի վերադառնալ «Բարսելոնա»։ Ինձ մինչև հիմա շատ է դուր գալիս ֆուտբոլ խաղալն ու դրա մասին մտածելը։ Դա այն է, ինչ ինձ ոգեշնչում է ամենից շատ։ Կցանկանայի մարզիչ կամ սպորտային տնօրեն դառնալ։ Ուզում եմ ապագաս նույնպես […]
16:13 16.02.2022
«Զենիթի» հարձակվող Յուրի Ալբերտոն, որը վերջերս է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի թիմ, առաջին անգամ ձյուն է տեսել։ Այս մասին հայտնում է «Զենիթի» մամուլի ծառայությունը։ Ալբերտոն «Զենիթ» է տեղափոխվել հունվարի 22-ին։ Ռուսական ակումբը խաղացողի համար վճարել է մոտ 24 միլիոն եվրո։ 2021 թվականին հարձակվողը Բրազիլիայի Ա սերիայում անցկացրած 33 խաղում 12 գոլ է խփել «Ինտերնասիոնալի» կազմում։ 💙❄️Первая […]
15:36 16.02.2022
Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է «Ռոմայի» դիտակետում, հայտնում է Football Italia-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է իր թիմ հրավիրել պորտուգալացուն։ Հիշեցնենք, որ Մոուրինյուն և Ռոնալդուն նախկինում աշխատել են Մադրիդի «Ռեալում»: Ընթացիկ մրցաշրջանի շրջանակներում Կրիշտիանուն անցկացրել է 20 հանդիպում, դարձել 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
15:23 16.02.2022
Ֆրանսիական ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին արտագնա խաղում «Ռեալը» մի քանի բաղադրիչների մասով վատագույն վիճակագրական ցուցանիշներն է գրանցել 2003/04 թվականների մրցաշրջանից ի վեր։ Հանդիպման ընթացքում իսպանական թիմն ընդամենը 3 հարված է հասցրել մրցակցի դարպասի ուղղությամբ, որոնցից ոչ մեկը ուղիղ նշանառությամբ չի եղել։ Դա Չեմպիոնների լիգայում մադրիդյան ակումբի վատագույն արդյունքն է 2004 թվականից հետո՝ […]
15:15 16.02.2022
Ֆրանսիական ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Ռեալի» դեմ տնային հանդիպումից հետո անդրադարձել է մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության թեմային։ « Մենք չափազանց շատ հարցեր ենք տալիս, շատ ենք խոսում։ Խոսքը 2 մեծ ակումբի՝ ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալի» մասին է։ Այս խաղը կարո՞ղ է ազդել իմ ապագայի վրա. ո՛չ, ես դեռ ոչինչ չեմ […]
15:04 16.02.2022
Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը ներառված չէ «Սպարտակի» ծրագրերում, Metaratings-ին հայտնել է ակումբին մոտ կանգնած աղբյուրը։ 33-ամյա Մխիթարյանը չի համապատասխանում «Սպարտակի» տրանսֆերային ռազմավարությանը՝ տարիքի և անձնական` մեծ գումարի պայմանագրի պատճառով։ Բացի դրանից` կիսապաշտպանի համար դժվար կլինի տեղ գտնել 3-5-2 դասավորության մեջ, որը թիմի նոր գլխավոր մարզիչ Պաոլո Վանոլին նախատեսում է օգտագործել որպես հիմնական սխեմա։ Ավելի վաղ […]
14:50 16.02.2022
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) հարցում է անցկացրել խաղացողների շրջանում՝ Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու ՖԻՖԱ-ի գաղափարի վերաբերյալ։ Հարցված խաղացողների 75 տոկոսը կողմ է եղել, որ աշխարհի առաջնությունն անցկացվի չորս տարին մեկ անգամ, ինչպես հիմա։ Եվրոպայում և Ասիայում խաղացողների 77 տոկոսը կողմ է քվեարկել Աշխարհի առաջնության 4 տարին մեկ անցկացմանը։ Ամերիկայում մրցաշարի ներկայիս […]
14:42 16.02.2022
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ՉԼ 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ խաղից հետո գովեստի խոսքեր է ասել Կիլիան Մբապեի հասցեին։ «Մբապեն այլմոլորակային է։ Նա ներկայացում է ցույց տալիս խաղադաշտում, նա բացառիկ խաղացող է»,- իտալացու խոսքերն է փոխանցում Get French Football News-ը։ Հիշեցնենք, որ մադրիդցիների դեմ առաջին խաղի վերջին վայրկյաններին հենց Մբապեի գոլը հաղթանակ բերեց ՊՍԺ-ին։
14:31 16.02.2022
Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում երեկ կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2022 թ. առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին իմացել են տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը, մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) հավաքականները և կանանց մինչև 16 (C դիվիզիոն) և 20 (B դիվիզիոն) տարեկանների հավաքականները: Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայտնվել է B ենթախմբում, […]
14:28 16.02.2022
Ռուսաստանի հավաքականի հոկեյիստները դուրս են եկել Պեկինի Օլիմպիական խաղերի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Այսօր կայացած քառորդ եզրափակիչ խաղում Ալեքսեյ Ժամնովի թիմը 3-1 հաշվով հաղթել է Դանիայի ընտրանուն։ Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել սլովակները, որոնք հաղթել էին ԱՄՆ-ի ընտրանուն (3-2): Քառորդ եզրափակչի մյուս խաղերում Ֆինլանդիան կխաղա Շվեյցարիայի, իսկ Շվեդիան՝ Կանադայի հետ:
14:07 16.02.2022
Ֆրանսիական L’Equipe մարզական պարբերականը գնահատականներ է տվել ՊՍԺ-«Ռեալ» հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստներին: Փարիզցիների կազմում ամենաբարձր գնահատականին արժանացել են Կիլիան Մբապեն և Մարկո Վերատին՝ 8: Հիշեցնենք, որ Մբապեն խփել է խաղի միակ գոլը, իսկ Լիոնել Մեսսին ստացել է 3 միավոր, ինչը ամենացածր գնահատականն է ֆրանսիական թիմում: Հիշեցնենք՝ արգենտինացին չի իրացրել 11-մետրանոց հարվածը: Մադրիդցիների դարպասապահ Տիբո Կուրտուան ստացել […]
13:56 16.02.2022
ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Դոհայի մրցաշարում: Դոհայի ATP-250 մրցաշարի առաջին փուլում նա մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ, աշխարհի 51-րդ ռակետ Մակենզի Մակդոնալդսի հետ: 1 ժամ 27 րոպե տևած խաղում Խաչանովը հաղթել է 7:6, 6:3 հաշվով: Դոհայի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 1 միլիոն դոլար: Նշենք, որ Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների […]