17:57 24.02.2022
Էմանուել Պետին Կիլիան Մբապեին համարում է Լիոնել Մեսսիի իրավահաջորդը։ «Իսկական տխրություն եմ զգում, երբ նայում եմ Մեսսիին խաղադաշտում։ Չեմ ցանկանում համեմատել Մեսսիին ու Մբապեին, սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ականատես ենք լինում մի թագավորի «մահվանը» և մեկ այլ թագավորի վերելքին: Ես գիտեմ, որ այս տղան չափազանց մեծ էգո ունի, բայց ինչ-որ պահի նա […]
17:48 24.02.2022
Չինական «Շանհայի» կիսապաշտպան Պաուլո Սոարես դոս Սանթոսը, որն ավելի հայտնի է Պաուլինյո անունով, վթարի է ենթարկվել իր շքեղ McLaren 600LT-ով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Վթարը տեղի է ունեցել Բրազիլիայի Սեյլանդիա քաղաքում։ Ֆուտբոլիստը թաց ճանապարհին կորցրել է կառավարումն ու հարվածել ծառին։ Մոտ 600 հազար եվրո արժողությամբ սպորտային մեքենան խիստ վնասվել է։
17:30 24.02.2022
Ուկրաինայի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայի պատճառով Ռուսաստանը կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի 2022 թվականի եզրափակիչն անցկացնելու իրավունքից: ESPN-ը հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ն արդեն եվրոպական մի քանի մարզադաշտ է դիտարկում՝ որպես Սանկտ Պետերբուրգին փոխարինող: Նման առաջարկով հանդես է եկել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը և անգլիական ակումբներին կոչ արել բոյկոտել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Դեռևս, սակայն, պաշտոնական […]
15:52 24.02.2022
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը փետրվարի 25-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: ՀՖՖ-ի փոխանցմամբ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Լիլիթ Բաբայան – «Սևանի սպորտ դպրոց» Լիլիթ Մանասյան – «Նոա աղջիկներ» Պաշտպաններ Անի Օհանյան – «Ուրարտու աղջիկներ» Սուսաննա Սահակյան – «Ուրարտու աղջիկներ» Հասմիկ Գրիգորյան – «Ուրարտու աղջիկներ» […]
15:25 24.02.2022
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում բազմաթիվ օլիմպիական և համաշխարհային ռեկորդներ են գրանցվել: Դրանց ականատես է եղել ավելի քան 600 միլիոն մարդ։ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը ներկայացնում է վիճակագրական որոշ փաստեր. Մրցումային 19 օրում 7 մարզաձևի 15 մրցաձևում խաղարկված մեդալների 109 հավաքածուի համար պայքարել է 2897 մարզիկ / 45% կին, 55% տղամարդ/: Սահմանվել է օլիմպիական խաղերի 17 և […]
15:16 24.02.2022
Ուկրաինայի առաջնությունը դադարեցվել է երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով, հայտնում է ուկրաինական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ երկրում ռազմական դրություն էր հայտարարել: Առաջնության դադարեցման պահին Ուկրաինայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Դոնեցկի «Շախտյորը», որը 18 խաղից հետո 47 միավոր է վաստակել: Երկրորդր տեղում Կիևի «Դինամոն» է՝ 45 միավորով: Եռյակը եզրափակում է […]
12:54 24.02.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ (UFC) Արման Ծառուկյանը հրաժարվել է մենամարտ անցկացնել Իսլամ Մախաչևի հետ: Այս մասին Ծառուկյանը հայտնել է ТАСС-ին. «Ինձ առաջարկեցին մենամարտ անցկացնել Իսլամ Մախաչևի հետ՝ բարելավված պայմաններով: Ես հրաժարվեցի: Ինձ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ այդպիսի մենամարտին պատրաստվելու համար: Կարծում եմ՝ ապագայում դեռ կհանդիպեմ նրա հետ»։ Ծառուկյանը փետրվարի 26-ին Լաս Վեգասում կայանալիք UFC […]
18:38 23.02.2022
«Միլանի» պաշտպան Թեո Էռնանդեսը լուրջ խնդիրների մեջ է հայտնվել սեփական շան պատճառով։ Բանն այն է, որ ֆուտբոլիստի պիտբուլը մահացու վնասվածքներ է հասցրել ուրիշի շանը և հարձակվել է մի տարեց կնոջ վրա։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Էռնանդեսը չի փակել դարպասը, և պիտբուլը անարգել դուրս է վազել փողոց։ Ագրեսիվ […]
18:17 23.02.2022
«Բարսելոնայի» նախկին մարզիչ Կարլես Ռեշակը ՊՍԺ-ին անվանել է «վարձկանների թիմ», հայտնում է Ole-ն: «Կարծում եմ, որ Մեսսին տառապում է ՊՍԺ-ում, որը նման է վարձկանների թիմի: Նրանք առանձին խաղացողներ են մեծ անուններով՝ Նեյմար, Մբապե և այլն: Նրանք գեղեցիկ, վառ ֆուտբոլ չեն ցուցադրում, այլ հաղթում են շնորհիվ այն բանի, որ մի խաղում Նեյմարը իրեն կդրսևորի, մյուսում՝ Մեսսին […]
17:50 23.02.2022
Աշխարհի կրկնակի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Միխայիլ Ալոյանն առաջին թեթևագույն քաշային կարգում WBA Gold տիտղոսի համար մենամարտում առավելության է հասել վենեսուելացի Դավիդ Բարետոյի նկատմամբ։ Մոսկվայում տեղի ունեցած մենամարտը տևել է 10 ռաունդ։ Ալոյանը հաղթել է մրցավարների վճռով։ Դա 33-ամյա ռուսաստանցու վերջին մրցամարտն էր ռինգում։ Ավելի վաղ Ալոյանը հայտարարել էր այդ մենամարտից հետո մարզական […]
17:12 23.02.2022
Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Մոսկվայի «Դինամո» հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը։ Բերեզովսկին կարծում է, որ Մխիթարյանը կարող է համաձայնվել ռուսական ակումբ տեղափոխվելուն և դառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի գլխավոր աստղերից մեկը։ «Մխիթարյանն այնպիսի մակարդակի խաղացող է, որ ցանկացած թիմի, այդ թվում՝ «Դինամոյի» համար օգտակար կլինի: Հետաքրքիր կլիներ նրան տեսնել […]
17:00 23.02.2022
«Ինտերը» և «Միլանը» հետաքրքրված են «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, այդ մասին հայտնում է Blastingnews-ը: Ֆուտբոլային առաջիկա տրանսֆերային շուկայի ամենապահանջված խաղացողներից մեկը, անկասկած, Հենրիխ Մխիթարյանն է։ Հայ ֆուտբոլիստը կարող է հեռանալ Հռոմից և տեղափոխվել իտալական երկու առաջատար ակումբներից մեկը՝ «Ինտեր» կամ «Միլան»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն այս ամառ լրանում է, և մայրաքաղաքային ակումբը չի […]
16:30 23.02.2022
«Մանչեսթեր Յունայթեդում» դժգոհ են Կրիշտիանու Ռոնալդուից։ Ինչպես հայտնում է The Independent-ը, ակումբի որոշ ղեկավարներ խոստովանում են, որ Ռոնալդուն չի արդարացնում իրենց սպասելիքները: «Այլևս 2009 թվականը չէ»,- ասել է աղբյուրներից մեկը: Ակումբում կարծում են, որ 37-ամյա ֆուտբոլիստին այդպես էլ չի հաջողվել հարմարվել թիմին։ Ռոնալդուն այս մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում և դարձել 15 գոլի ու […]
15:56 23.02.2022
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է Ա Սերիայում երկու խաղով, հայտնում է Football Italia-ն։ Մոուրինյուն պատժվել է «Վերոնայի» դեմ խաղում իր պահվածքի համար։ Նա վիրավորել էր մրցավարին, ինչի համար կարմիր քարտ էր ստացել։ Այսպիսով, Մոուրինյուն չի կարողանա ուղղակիորեն գլխավորել «Ռոման» «Սպեցիայի» և «Ատալանտայի» հետ հանդիպումներում, որոնք տեղի կունենան համապատասխանաբար փետրվարի 27-ին և մարտի 5-ին։։
15:44 23.02.2022
«Խիմկին» հաստատել է Սերգեյ Յուրանի նշանակումը գլխավոր մարզչի պաշտոնում։ Մասնագետը փոխարինեց Իգոր Չերևչենկոյին, որին մերձմոսկովյան ակումբը երեկ հրաժեշտ տվեց։ Մարզիչը երեք օր ունի թիմին՝ «Դինամոյի» դեմ խաղին նախապատրաստելու համար։ Մոսկվայի շրջանի թիմը ՌՊԼ-ում զբաղեցնում է վերջին տեղը։ Նշենք, որ Յուրանը 2016 թվականին մարզել է Երևանի «Միկան»։
15:03 23.02.2022
ՀՀ Հակադոպինգային գործակալությունը հայտնում է, որ բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանի դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ՝ Ֆուրոսեմիդ (S5 միզամուղ և քողարկող միջոցներ): Դալլաքյանը ժամանակավորապես որակազրկվում է։ Եթե հետաքննության ընթացքում ապացուցվի, որ մարզիկը հակադոպինգային կանոնները չի խախտել, որոշումը կփոխվի։ Քանի դեռ մարզուհու գործն ընթացքի մեջ է, ՀՀ Հակադոպինգային գործակալությունը որևէ մեկնաբանություն չի տալու, ասված է հաղորդագրության մեջ:
14:50 23.02.2022
Ավարտվեց The Airthings Masters առցանց մրցաշարի որակավորման փուլը, որն անցկացվում է Meltwater Champions Chess Tour-ի շրջանակում և այդ մրցաշարերից առաջինն է։ ԱՄՆ ներկայացուցիչ Լևոն Արոնյանը նախնական փուլում, որին մասնակցում էր 16 շախմատիստ, վաստակեց 21 միավոր և զբաղեցնելով 9-րդ տեղը` դուրս մնաց պայքարից։ Փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր են ձեռք բերել 1-8 տեղերը զբաղեցրած շախմատիստները։
14:37 23.02.2022
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբի ամենալուսավոր կետերից մեկն է, չնայած թիմի գործերն առաջնությունում այդքան էլ հաջող չեն ընթանում։ Այդ իսկ պատճառով Ժոզե Մոուրինյուն կպնդի հայ խաղացողի պայմանագրի երկարաձգման օգտին, հայտնում է Footballnews24-ը։ Աղբյուրը նշում է, որ չնայած Մոուրինյուն բավականին լուրջ ձեռքբերումներ կատարեց ամռանը՝ թիմի հարձակման գիծն ուժեղացնելու համար, սակայն պորտուգալացի մասնագետը գտնում է, […]
14:25 23.02.2022
Գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը հեռացվել է Ակապուլկոյում ընթացող ATP 500 մրցաշարից ոչ մարզական պահվածքի պատճառով, հայտնում է ATP-ի մամուլի ծառայությունը։ Չորեքշաբթի օրը Զվերևը և բրազիլացի Մարսելո Մելոն 1-ին շրջանի զուգախաղում 2:6, 6:4, 6:7 հաշվով պարտություն կրեցին բրիտանացի Լլոյդ Գլասպուլից և ֆինն Հարի Հելիովաարից։ Խաղի ավարտից հետո գերմանացին մոտեցել է գլխավոր մրցավարի աշտարակին ու ռակետով մի […]
13:43 23.02.2022
Մեծ Բրիտանիան փորձում է կանխել ֆուտբոլի Եվրոպական չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացումը Սանկտ Պետերբուրգում: Մասնավորապես Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե այդ եզրափակիչը պետք է տեղափոխել այլ երկիր: UEFA-ում հայտնել են, որ դիտարկում են այդ հարցը, և ըստ BBC-ի՝ հնարավոր է, որ տեղափոխման որոշում կայացվի: Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պետք է […]
19:26 22.02.2022
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մայրը որդուն խորհուրդ է տվել մնալ փարիզյան ակումբում, հաղորդում է Marca-ն։ Ֆայզա Լամարին բազմիցս Կիլիանին հորդորել է կարիերան շարունակել ՊՍԺ-ում՝ այդպես երախտապարտ լինելով ակումբին և ֆրանսիական ֆուտբոլին։ Բացի դրանից, Մբապեի մայրը լավ հարաբերություններ ունի ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի և մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ։ Մբապեն առայժմ չի պատասխանել ՊՍԺ-ին և մտադիր […]
18:47 22.02.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է երկրպագուներին այն բանից հետո, երբ Instagram-ում իր հետևորդների թիվը հասել է 400 միլիոնի։ Սոցցանցի ոչ մի օգտատեր նման ցուցանիշ չի ունեցել։ «Ողջույն, 400 միլիոն։ Սա թիվ է։ Դա ուղղակի ֆանտաստիկ է, անհավանական: Առանց ձեզ դա հնարավոր չէր լինի: Իմ սրտի խորքից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: […]
18:22 22.02.2022
Airthings Masters արագ շախմատի առցանց մրցաշարում կայացան 9-12-րդ տուրերի մրցախաղերը: ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը մրցումների 3-րդ օրն առավելության հասավ Յան-Քշիշտոֆ Դուդայի նկատմամբ, ապա պարտվեց Վլադիսլավ Արտեմևին, այնուհետև հաշտություն կնքեց Շահրիյար Մամեդյարովի և Անիշ Գիրիի հետ: 12 տուրից հետո Արոնյանը վաստակած 17 միավորով ընթանում է 10-րդ հորիզոնականում: Առաջատարը Յան Նեպոմնյաշչնին է, որի հաշվին 27 միավոր է […]
17:23 22.02.2022
Հայաստանը ներկայացնող պատանի մարզիկները 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում անցկացված «MEGA meet 2022» ցատկացանցի (բատուտ) ակումբային առաջնությունում։ Տեղեկությունը ներկայացրել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։ Նշվում է նաև, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականը փետրվարի 22-27-ը կմասնակցի Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի մրցաշարին։ Դա լինելու […]
17:12 22.02.2022
«Կադիսի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի մասնակցությամբ։ «Շատ լավ եմ ինձ զգում։ Հարմարվել եմ ամեն ինչին։ Հարմարվել եմ և՛ թիմին, և՛ Լա լիգային։ Ամեն ինչ լավ է։ Ինձ շատ լավ են ընդունել թիմում, արդեն այդ մասին ասել եմ հարցազրույցների ժամանակ։ Գերազանց եղանակ է, լավ ֆուտբոլ, լավ մթնոլորտ»,- ասել է Հարոյանը։ […]
16:55 22.02.2022
ՈՒԵՖԱ-ն պնդում է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի վտանգի ֆոնին Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխելու պլաններ չկան: «ՈՒԵՖԱ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին: Ներկա պահին հանդիպման վայրը փոխելու պլաններ չկան»,- նշված է ՈՒԵՖԱ-ի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունն ու սուվերենությունը ճանաչելու հրամանագիր […]
16:48 22.02.2022
Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովն ասել է, որ ուրախ կլինի Հենրիխ Մխիթարյանին տեսնել Մոսկվայի «Դինամո» ակումբում։ «Ես կցանկանայի Մխիթարյանի պես խաղացողի տեսնել Ռուսաստանի առաջնությունում։ Նա արդեն ապացուցել է, որ ամենաբարձր մակարդակի խաղացող է։ Հենրիխը հասցրել է խաղալ Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ առաջատար ակումբներում։ Եթե Մխիթարյանը չուժեղացնի մեր առաջնությունը, ապա գոնե կնպաստի տեխնիկայով խաղի զարգացմանը։ […]
16:39 22.02.2022
Բրիտանական The Mirror և The Daily Star հրատարակությունները հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կոնֆլիկտի պատճառով Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ Սանկտ Պետերբուրգից Ուեմբլի հնարավոր տեղափոխության մասին։ Սպասվում է, որ այսօր՝ փետրվարի 22-ին, Մեծ Բրիտանիան կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։ Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն ուշադիր հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին, որպեսզի անհրաժեշտության […]
16:26 22.02.2022
Twitter-ում հայտնվել են լուսանկարներ, որոնք վկայում են այն մասին, որ Լեո Մեսսին իր որդիների՝ Տյագոյի և Մատեոյի հետ այցելել է Փարիզի Դիսնեյլենդ։ Երեխաների հետ հանգիստ ժամանակ անցկացնելու համար Լեոն քողարկվել է, օգտագործելով գլխարկ և դիմակ, նաև փոխել է սանրվածքը։ Leo trying to be sneaky in Disneyland 😂❤️ pic.twitter.com/aTwmCGyJWW — Barça Worldwide (@BarcaWorldwide) February 21, 2022
15:54 22.02.2022
Լիվերպուլը դուրս է եկել Մբապեի տրանսֆերային մրցավազքից։ Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ «Լիվերպուլը» մտադիր է միանալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար պայքարին։ Sport.es հրատարակությունը հայտնում է, որ թիմի ղեկավարները հրաժարվել են այս մտքից և չեն պայքարի ֆրանսիացի հարձակվողի համար։ Այժմ Մբապեի գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է։ Օրերս մադրիդցիները վերջնագիր էին ներկայացրել ֆրանսիացուն. եթե […]