TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+28.66 oC

ՍՊՈՐՏ

Քրիստիան Էրիկսենը սրտի կաթվածից հետո առաջին հանդիպումն է անցկացրել

23:08 15.02.2022

«Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով վերադարձել է ֆուտբոլ Եվրոպայի առաջնությունում սրտի կաթվածից հետո, ընկերական հանդիպման է մասնակցել։ Դանիացի կիսապաշտպանը գոլային փոխանցում է կատարել «Սաութենդ Յունայթեդի» դեմ ստուգողական խաղում: Էրիկսենը խաղադաշտում անցկացրել է 60 րոպե։ Խաղն ավարտվել է 3-2 հաշվով՝ հօգուտ Բրենտֆորդի։ Հիշեցնենք՝ Էրիկսենը խաղադաշտ դուրս չի եկել ֆինների դեմ Եվրո-2020-ի խաղից հետո, որի ժամանակ սրտի կաթված […]

̰
Պեպեն հնարավոր է որակազրկվի 2 տարով

22:54 15.02.2022

«Պորտուի» պաշտպան Պեպեն կարող է երկարաժամկետ որակազրկում ստանալ: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը։ Պորտուգալիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպման ավարտից հետո, որտեղ «Պորտուն» ոչ-ոքի խաղաց «Սպորտինգի» հետ, թիմերի միջև ծեծկռտուք է սկսվել, ինչի արդյունքում Պեպեն հարվածել է լիսաբոնյան ակումբի տնօրենին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այս միջադեպի համար Պեպեն կարող է որակազրկում ստանալ երկու ամսից մինչև երկու տարի։

̰
Ռոնալդուն և Ռանգնիկը դժգոհ են միմյանցից

22:19 15.02.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լարված հարաբերությունների մեջ է մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ։ Այս մասին գրում է As-ը: Պորտուգալացին կարծում է, որ մարզիչը բավարար մակարդակ չունի «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու համար։ Նա քննադատում է Ռալֆի մեթոդները։ Իր հերթին Ռանգնիկը դժգոհ է Կրիշտիանուի խաղից։ Բայց մարզիչը չունի խաղացողների աջակցությունը: Ռոնալդուն 2022 թվականին դեռևս գոլ չի գրանցել «Մանչեսթեր […]

̰
«Ռոման» չի երկարաձգի Մխիթարյանի հետ պայմանագիրը. Calciomercato

19:57 15.02.2022

«Ռոման» չի երկարաձգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը, չնայած նրան, որ «Սասուոլոյի» հետ խաղից հետո Մոուրինյուն ասել էր, որ նա թիմի ամենաառանցքային խաղացողներից մեկն է, գրում է Calciomercato-ն։ Այսպիսով, Մխիթարյանն ամռանը կդառնա ազատ գործակալ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական և ռուսական մի շարք ակումբներ, այդ թվում՝ «Միլանը», «Ինտերը», «Կրասնոդարն» […]

̰
Միխայիլ Բոյարսկին  խոստացել է սափրել բեղերը, եթե «Զենիթը» հաղթի Եվրոպա լիգան

19:52 15.02.2022

Ռուսաստանի ժողովրդական արտիստ և «Զենիթի» երկրպագու Միխայիլ Բոյարսկին կիսվել է պետերբուրգյան ակումբի և «Բետիսի» առաջիկա դիմակայության մասին իր կարծիքով։ Թիմերը կխաղան Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։ «Ես ինձ համարո՞ւմ եմ «Զենիթի» նվիրված երկրպագու: Անշո՛ւշտ։ Հավատո՞ւմ եմ «Զենիթի»՝ «Բետիսի» նկատմամբ հաղթանակին.․․ Այո՛․․․ Ես կսափրեմ բեղերս, եթե «Զենիթը» հաղթի Եվրոպայի լիգան. բեղերը կաճեն, իսկ չեմպիոնությունը հավերժ կմնա»,- մեջբերում […]

̰
Կամո Հովհաննիսյանը գոլի հեղինակ է դարձել «Աստանայի» կազմում

19:34 15.02.2022

«Աստանան» ընկերական խաղում հաղթել է «Մարիուպոլին» 3-2 հաշվով։ Ղազախական թիմի կազմում երկրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը։

̰
2021 թվականին ամենամեծ եկամուտ ունեցող ֆուտբոլիստների տասնյակը գլխավորում է Ռոնալդուն

19:20 15.02.2022

Հայտնի է դարձել, թե որ ֆուտբոլիստներն են ամենաշատը վաստակել 2021 թվականին։ Just Jared-ի հրապարակած վարկանիշի համաձայն՝ եկամուտով առաջին տեղում է Կրիշտիանու Ռոնալդուն։ 2021 թվականին նրա եկամուտը կազմել է 125 միլիոն դոլար։ Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում երկրորդ տեղում է Լիոնել Մեսսին՝ 110 մլն դոլար եկամուտով։ Բրազիլացի Նեյմարը լավագույն եռյակում է՝ 95 միլիոն դոլար եկամուտով։ Չորրորդը Կիլիան […]

̰
Էռլինգ Հոլանդը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում». Football Insider

19:03 15.02.2022

Football Insider-ը հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էռլինգ Հոլանդի հայրը որդու համար նոր ակումբ է ընտրել։ Աղբյուրի տեղեկություններով՝ նորվեգացին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»: Հաղորդվում է, որ կողմերն արդեն համաձայնեցրել են մարզիկի անձնական պայմանագրի մանրամասները, և այս ամառ Հոլանդը պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան»: […]

̰
Համբարձումյանը գոլի հեղինակ է դարձել «Անորտոսիսի» կազմում

18:50 15.02.2022

Կիպրոսի առաջնության 21-րդ տուրում «Անորտոսիսը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Օլիմպիակոսին»։ Տանտերերի կազմում գոլերից մեկը խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը ամբողջական հանդիպում է անցկացրել։ Այս հաղթանակից հետո «Անորտոսիսը» վաստակել է 34 միավոր և 4-րդն է մրցաշարային աղյուսակում։

̰
Գնում եմ բուժումը շարունակելու. ֆուտբոլի արքան կրկին հոսպիտալացվել է

18:27 15.02.2022

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն շարունակում է քիմիաթերապիայի կուրսը: 81-ամյա բրազիլացին վերադարձել է հիվանդանոց՝ բուժումը շարունակելու։ 2021 թվականի սեպտեմբերին հեռացրել էին նրա հաստ աղիքի ուռուցքը։ «Ընկերներ, ես գնում եմ հիվանդանոց՝ բուժումը շարունակելու: Շնորհակալ եմ բոլոր հաղորդագրությունների համար, որոնք արտահայտում են ձեր սերը»,- «Թվիթերում» գրել է Պելեն։   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Pelé (@pele)

̰
Մենք կարող ենք հպարտանալ այս արդյունքով. Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը՝  Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ զույգի ելույթի մասին

18:11 15.02.2022

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը անդրադարձել է Պեկինի Օլիմպիական խաղերում Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ զույգի ելույթին: «Եթե հաշվի առնենք, որ Հայաստանն այդ մարզաձևում վերջին 16 տարիների ընթացքում ներկայացված չի եղել, ապա մեզ համար սա լավ արդյունք է։ Գուցե միջազգային մակարդակով այս ցուցանիշը բարձր համարել չի կարելի, բայց մենք կարող ենք հպարտանալ դրանով: Զույգի […]

̰
«Ռեալը» երկու անգամ փորձել է ձեռք բերել Լիոնել Մեսսիին

17:52 15.02.2022

Calciomercato հրատարակությունը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» երկու անգամ փորձել է ձեռք բերել Լիոնել Մեսսիին։ Աղբյուրի համաձայն՝ 2001 թվականին մադրիդցիները ցանկացել են պայմանագիր կնքել Լիոնել Մեսսիի հետ, սակայն գործարքն այդպես էլ իրականություն չի դարձել։ Իսկ 2018 թվականին ակումբի ղեկավարությունը արգենտինացուն դիտարկել է որպես Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող։ Նշվում է սակայն, որ եթե նույնիսկ գործը հասներ պաշտոնական […]

̰
«Ալաշկերտը» պարտվել է Խարկովի «Մետալիստին»

17:50 15.02.2022

Երևանի «Ալաշկերտը», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում, ընկերական խաղ է անցկացրել Խարկովի «Մետալիստի» հետ և պարտվել 1-2 հաշվով: Ի դեպ, հաշիվը 10-րդ րոպեին բացել են «Ալաշկերտի» ֆուտբոլիստները: Ուկրաինական թիմի ֆուտբոլիստները երկրորդ կեսում երկու գոլ են խփել ու հաղթել: 81-րդ րոպեին «Մետալիստը» մնացել է 10 հոգով:

̰
ՖԻՖԱ-ն որակազրկել է Արգենտինայի հավաքականի 4 ֆուտբոլիստի

17:33 15.02.2022

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի ընդհատված խաղի վերաբերյալ: Այն տեղի էր ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 5-ին և մնացել էր անավարտ։ Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը սկսվելուց մի քանի րոպե անց ընդհատվել էր տեղի սանիտարական մարմինների՝ մարզադաշտում հայտնվելուց հետո։ Ինչպես պարզվել է հետագայում, Պրեմիեր լիգայում հանդես եկող չորս […]

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթել է Ղազախստանի իր հասակակիցներին

17:14 15.02.2022

Հայաստանի Մ-19 հավաքականը մարզական հավաքի շրջանակներում ընկերական խաղ է անցկացրել Ղազախստանի իր հասակակիցների հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: 52-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Համլետ Մինասյանը: Հավաքի շրջանակներում Հայաստանի Մ-19 հավաքականը ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի Ղազախստանի իր հասակակիցների հետ:

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. մասնակցության ցուցանիշներն՝ ըստ մարզերի և Երևանի

15:01 15.02.2022

ՀՀ 9 մարզերում և Երևանում ավարտվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի առաջին` մարզային փուլը, որին արդեն իսկ 1526 անձ է մասնակցել: Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Երևանը՝ 512 հոգի, երկրորդ տեղում Լոռու մարզն է՝ 180 մասնակից, իսկ երրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 148 մասնակից: Ընթացքի մեջ են միայն ՀՀ Արարատի մարզի […]

̰
Մալինովսկիի գոլը Ալեգրին գլուխգործոց է անվանել

20:00 14.02.2022

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին «Ատալանտա»-«Յուվենտուս» խաղից հետո անդրադարձել է մրցակցի ֆուտբոլիստի գոլին. «Մալինովսկին տուգանային հարված վաստակեց, իսկ գոլն ուղղակի գլուխգործոց էր, բայց Դանիլոյի գոլը նույնպես լավն էր»,- ասել է Ալեգրին: Ա Սերիայի հերթական տուրի «Ատալանտա»-«Յուվենտուս» հանդիպումը ավարտվել է 1-1 հաշվով։ 76-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Ռուսլան Մալինովսկին տուգանայինի խաղարկումից հետո հեռահար, գեղեցիկ հարվածով հաշվի մեջ […]

̰
Մխիթարյանը 7,1 միավոր է ստացել «Սասուոլոյի» դեմ խաղում

19:43 14.02.2022

SofaScore վիճակագրական ռեսուրսը Հենրիխ Մխիթարյանի խաղը  «Սասուոլո» – «Ռոմա» մրցապայքարում գնահատել է 7,1 միավոր: Խաղի ամենաբարձր գնահատականը (7,7) ստացել է «Ռոմայի» անգլիացի հարձակվող Տեմի Աբրահամը, որը խփել է իր թիմի առաջին գոլը: Մխիթարյանից բարձր գնահատական են ստացել նաև «Ռոմայի» պաշտպան Մատիաս Վինյան՝ 7,3, «Սասուոլոյի» դարպասապահ Անդրեա Կոնսիլյին և տանտերերի հարձակվող Համեդ Տրաորեն՝ 7,6: Արդեն տեղեկացրել […]

̰
Նա այս պահին թիմի կարևորագույն ֆուտբոլիստն է․ Մոուրինյոն՝ Մխիթարյանի մասին

19:20 14.02.2022

Ա Սերիայի հերթական տուրի «Սասուոլո»-«Ռոմա» խաղից հետո Ժոզե Մոուրինյոն խոսել է իր թիմի կիսապաշտպան և Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին: «Կարծում եմ՝ Հենրիխ Մխիթարյանի ադապտացիան իսկապես լավն է։ Նա  մեր կազմում եղած բոլոր ֆուտբոլիստների շրջանում, թերևս, ամենաշատ պահանջվող որակներն ունեցողն է շարժումների մասին մտածելու, գնդակն օգտագործելու ու տարածություն գտնելու առումով: Նա ինձ կերպարանափոխված […]

̰
«Ռեջինայի» ֆուտբոլիստը գոլ է խփել դաշտի կենտրոնից

19:06 14.02.2022

«Ռեջինան» Բ Սերիայի 22-րդ տուրի խաղում 1-0 հաշվով հաղթել է «Կրոտոնեին»։ 33-ամյա Ադրիանո Մոնտալտոն խաղադաշտի կենտրոնից է գրավել  դարպասը։ Այս հաղթանակից հետո «Ռեջինան» 14-րդն է մրցաշարային աղյուսակում։

̰
ՄՕԿ-ը կչեղարկի գեղասահորդուհիների պարգևատրման արարողությունը, եթե Կամիլա Վալիևան մեդալ նվաճի

18:56 14.02.2022

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն հայտարարել է, որ գեղասահորդուհիների մրցաշարում մրցանակաբաշխությունը չի կայանա, եթե ռուս Կամիլա Վալիևան մեդալ նվաճի, փոխանցում է ТАСС-ը: Ավելի վաղ ՄՕԿ-ը չեղարկել էր թիմային մրցաշարի մրցանակաբաշխությունը՝ Վալիևայի դրական դոպինգ թեստի հետ կապված իրավիճակի պատճառով։ Մարզուհին թեստը հանձնել էր դեկտեմբերին կայացած Ռուսաստանի առաջնության ժամանակ։ Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) արտագնա հանձնաժողովը Վալիևային […]

̰
«Ատալանտայի» ֆուտբոլիստը ոչ մի զգուշացում չի ստացել 100 խաղում անընդմեջ

18:35 14.02.2022

«Ատալանտայի» կիսապաշտպան Ժերեմի Բոգան դարձել է Ա Սերիայի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը վերջին 100 խաղում ոչ մի զգուշացում չի ստացել: Այս մասին հայտնում է OptaPaolo-ն: Իվուարցի ֆուտբոլիստն այս տարվա հունվարի վերջին է միացել «Ատալանտային», որտեղ տեղափոխվել էր «Սասուոլոյից» 22 մլն եվրոյի դիմաց:  

̰
Հիացած եմ Վահանի գոլով․ «Պոգոնի» գլխավոր մարզիչ

18:13 14.02.2022

Լեհական «Պոգոնի» գլխավոր մարզիչ Կոստա Ռունյայիչը հետխաղյա ասուլիսի ընթացքում խոսել է Վահան Բիչախչյանի հաղթական գոլի մասին: «Հիացած եմ Վահանի գոլով, որը 2-րդ գնդակը խփեց առաջնությունում անցկացրած 2-րդ խաղում։ Դա միայն ցույց է տալիս, թե որքան լայն է մեր պահեստայինների նստարանը. մեր խաղացողներից յուրաքանչյուրը կարողանում է բեկել խաղի ընթացքը՝ դուրս գալով խաղադաշտ։ Հանդերձարանում մեծ ուրախություն է. […]

̰
«Ռոման» դժվարությամբ է փրկվել պարտությունից․ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին

17:53 14.02.2022

Ա Սերիայի 25-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Սասուոլոյին» ու վերջին պահին փրկվել է պարտությունից։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Առաջին կեսին ավելացված առաջին րոպեին Աբրահամն է հաշիվը բացել 11-մետրանոց տուգանային հարվածից։ Երկրորդ կեսի մեկնարկից երկու րոպե անց Սմոլինգի ինքնագոլից հետո հաշիվը հավասարվել է։ 73-րդ րոպեին Տրաորեն առաջ է մղել տանտերերին, իսկ «Ռոմային» փրկել է Քրիստանտենը՝ […]

̰
Հայ օլիմպիականները ավարտեցին ելույթները Պեկինում

17:35 14.02.2022

Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին ելույթները Պեկինի 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը պարային զույգերի պայքարում զբաղեցրել են 18-րդ տեղը: Նրանք այսօր հանդես են եկել ազատ ծրագրում և երկու վարժության համագումարում հավաքել 167.03 միավոր: Մրցմանը պարային 20 զույգ է մասնակցել: Պեկին-2022-ում Հայաստանի ներկայացուցիչներ Կատյա Գալստյանն ավելի վաղ դահուկավազքի կանանց […]

̰
Բիչախչյանի ֆանտաստիկ գոլը հաղթանակ է բերել լեհական ակումբին

17:06 14.02.2022

Լեհական բարձրագույն լիգայի 21-րդ տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Զագլեբիեին»: Տանտերերի կազմում հաղթական գոլը գեղեցիկ հարվածով խփել է Վահան Բիչախչյանը՝ փոխարինման մտնելուց 8 րոպե հետո: Այսպիսով՝ Բիչախչյանը գոլ է խփում Լեհաստանի առաջնության 2-րդ խաղում անընդմեջ՝ երկու դեպքում էլ փոխարինման դուրս գալուց հետո: Այս հաղթանակից հետո «Պոգոնը» 43 միավորով 2-րդ տեղում է:

̰
Արոնյանը դուրս է եկել Բեռլինի Գրան Պրի մրցաշարի եզրափակիչ

16:37 14.02.2022

Բեռլինի Գրան Պրի մրցաշարի կիսաեզրափակչի երկրորդ պարտիայում ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ մյուս ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսի հետ։ Կիսաեզրափակիչ առաջին պարտիայում Արոնյանը հաղթանակ էր տարել: Այսպիսով՝ Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։

̰
CAS-ը որոշում է կայացրել հօգուտ Վալիևայի․ ռուս գեղասահորդուհին կշարունակի ելույթները

16:08 14.02.2022

15-ամյա ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևան կշարունակի հանդես գալ Պեկինի 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերում: Որոշումը կայացրել է սպորտային արբիտրաժային դատարանը: Վալիևայի դոպինգ թեստն ավելի վաղ դրական պատասխան էր տվել, ինչի պատճառով ՄՕԿ-ը, ISU-ն և ՎԱԴԱ-ն դիմել էին դատարան՝ գեղասահորդուհուն ժամանակավորապես հեռացնելու համար: Նրանց դիմումը, սակայն, մերժվել է: Նշենք՝ փետրվարի 8-ին, ռուսական հակադոպինգային գործակալությունը ժամանակավորապես հեռացրեց Վալիևային, […]

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար. կայացել են Շիրակի մարզային փուլի մրցումները

16:00 14.02.2022

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի շրջանակում փետրվարի 12-ին Գյումրիում կայացել են Շիրակի մարզային փուլի մրցումները: Մարզային փուլի մրցումներին մասնակցել են այն թենիսիստները, որոնք մինչև փետրվարի 8-ը Գյումրիում, Արթիկում, Անիում, Ախուրյանում, Աշոցքում և Ամասիայում անցկացված համայնքային փուլի մրցումներում մրցանակային տեղեր են զբաղեցրել: Համայնքային փուլի մրցումներին 117 մարդ է մասնակցել: Մրցումների արդյունքներով ձևավորվել է […]

̰
Պեկին-2022. Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը 18-րդն է

12:58 14.02.2022

Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղն են զբաղեցրել գեղասահքի պարային զույգերի պայքարում։ Նրանք այսօր հանդես են եկել ազատ ծրագրում և երկու վարժության համագումարում հավաքել 167.03 միավոր: Մրցմանը պարային 20 զույգ է մասնակցել: Կարճ ծրագրում Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 65.87 միավոր էին վաստակել և 19-րդ տեղով […]

̰
BACK_TO_TOP