TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+28.66 oC

ՍՊՈՐՏ

Հայ սամբիստների առաջին մեդալները՝ 2022 թվականին

16:34 13.02.2022

Փետրվարի 12-ին և 13-ին Մինսկում կայացավ Սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունը, ուր Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճեցին առաջին մեդալները: Բելոռուսի Նախագահի մրցանակների խաղարկության ավանդական մրցաշարը՝ պայմանավորված սամբո մարզաձևի օլիմպիական ճանաչում ստանալով և վարկանիշային կարգավիճակ ձեռք բերելով 2022-ից կրում է նոր կարգավիճակ, ուր մրցամարտերն անց են կացվում նոր կանոններով, նոր քաշային կարգերով, մրցագորգի նոր չափսերով: Մասնակցում էր […]

̰
«Ռոմայի» հինգ խաղացող, այդ թվում` Մխիթարյանը, ծրագրում են հեռանալ ակումբից

11:28 13.02.2022

«Ռոմայի» հինգ խաղացող ծրագրում է հեռանալ ակումբից այս ամառ։ Այս մասին հաղորդում են Football Italia-ն և Corriere dello Sport-ը: Այդ ֆուտբոլիստներն են Ջորդան Վերետուն, Ռոջեր Իբանեսը, Մատիաս Վինան, Հենրիխ Մխիթարյանը և Նիկոլո Զանիոլոն: Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ Մոուրինյուն ծրագրում է 83 միլիոն ֆունտ սթեռլինգ ծախսել առաջիկա ամառ՝ վերը նշված խաղացողներին փոխարինելու համար: Նրա […]

̰
Լևոն Արոնյանը կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթանակ է տարել. Բեռլինի Գրան Պրի

10:54 13.02.2022

Ավարտին է մոտենում շախմատի Բեռլինի Գրան Պրի մրցաշարը։ Կիսաեզրափակիչ առաջին խաղում ԱՄՆ-ի հավաքականից հանդես եկող Լևոն Արոնյանը հաղթել է ԱՄՆ-ի մյուս ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին։ Այսօր կկայանա երկրորդ խաղը: Կիսաեզրափակչի մյուս զույգում ամերիկացի Հիկարու Նակամուրան առաջին պարտիայում հաղթել է հունգարացի Ռիչարդ Ռապորտին։

̰
Հայ սամբիստները մեդալներ են նվաճել Սամբոյի Եվրոպայի բաց գավաթի մինչև 58 կգ քաշային կարգում

20:40 12.02.2022

Մինսկում ընթացքող Սամբոյի Եվրոպայի բաց գավաթի մինչև 58 կգ քաշային կարգում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ են դարձել հայ մարզիկները՝ Տիգրան Կիրակոսյանը (ոսկե), Դավիթ Հովսեփյանը (արծաթե) ու Կարեն Սարգսյանը (բրոնզե)։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է, որ Դավիթն ու Կարենը շուշեցի են, երկուսն էլ՝ տեղահանված ընտանիքներից։ «Տարիներ առաջ առիթ եմ ունեցել ներկա լինելու նրանց պարապմունքներից […]

̰
Գյումրիում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Շիրակի մարզային փուլը

19:36 12.02.2022

Փետրվարի 12-ին Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի մարզադահլիճում կայացան «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Շիրակի մարզային փուլի մրցումները։ Այս միջոցառումը անց է կացվում առաջին անգամ և նպատակ ունի բնակչության շրջանում ձևավորել առողջ ապրելակերպ,ապահովել սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիությունը, ինչպես նաև խթանել սեղանի թենիս մարզաձևի մասսայականացմանն ու հետագա […]

̰
Կարապետյան-Սենեկալ զույգը հաղթահարեց Պեկին-2022-ի որակավորման փուլը

19:03 12.02.2022

16 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքում։ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը հիանալի ելույթ ունեցան Պեկին-2022-ի ռիթմիկ պարերի կարճ ծրագրում և մրցավարների կողմից գնահատվեցին 65. 87 միավորով։ Թինան ու Սիմոնը հաղթահարեցին որակավորման փուլն ու հանդես կգան ազատ ծրագրում։ 23 պարային զույգերից որակավորման փուլը հաղթահարել է 20 զույգ․ Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են […]

̰
Նա ավելի շատ գոլեր պետք է խփի. Ռանգնիկը քննադատել է Ռոնալդուին

18:02 12.02.2022

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը քննադատել է Կրիշտիանու Ռոնալդուին, որն արդեն 5 խաղում անընդմեջ գոլ չի խփել, իսկ «Միդլսբրոյի» հետ գավաթային խաղում չի կարողացել իրացնել 11 մետրանոցը։ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է մնացել Անգլիայի գավաթի խաղարկությունից։ «Ռոնալդուից ակնկալում եմ ավելի բարձր արդյունավետություն և ինքնադրսևորման ավելի բարձր մակարդակ։ Նա ավելի շատ գոլեր պետք է խփի։ […]

̰
Ռամոսը բաց կթողնի «Ռեալի» դեմ առաջին խաղը

17:35 12.02.2022

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը, մեծ հավանականությամբ, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալի» դեմ կայանալիք առաջին խաղը։ Իսպանացին պահպանում է պատասխան հանդիպմանը մասնակցելու շանսերը՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։ 35-ամյա Ռամոսը 2005 թվականից մինչև 2021 թվականը հանդես է եկել «Ռեալի» կազմում՝ մասնակցելով 671 խաղի, դառնալով 101 գոլի ու 40 գոլային փոխանցման հեղինակ։ Անցյալ ամառ Ռամոսը ազատ […]

̰
Արդյո՞ք հնարավոր էր Մեսսիին պահել «Բարսելոնայում»

17:11 12.02.2022

«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին խոստովանել է, որ ակումբը հնարավորություն ուներ երկարաձգել Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի ժամկետը։ «Մեսսիի հեռանալը, ցավոք, անակնկալ չէր մեզ համար։ Մենք միայն մեկ տարբերակ ունեինք նրան թիմում պահելու, այն է՝ միանալ CVC-ի գործարքին, բայց չցանկացանք դա անել։ Արդյունքում, որոշում կայացվեց, որ ակումբը կարևոր է ցանկացած ֆուտբոլիստից։ Չնայած, մենք շատ ֆինանսական կորուստներ կրեցինք […]

̰
«Կադիս»-«Սելտա». Հարոյանը պահեստայինների թվում է

16:56 12.02.2022

Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակներում «Կադիսը» այսօր սեփական հարկի տակ կմրցի «Սելտայի» հետ։ Մեկնարկային կազմերը արդեն հայտնի են: Հայաստանի ազգային հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը պահեստայինների թվում է։ «Կադիսի» մեկնարկային կազմը հետևյալն է՝ Լեդեսմա, Ալկարաս, Սանչես, Լոզանո, Իդրիսի, Ալարկոն, Ակապո, Նեգրեդո, Էսպինո, Լուիս Էրնանդես, Չուստ։

̰
Ռեկորդային թվով կարմիր քարտեր Պորտուգալիայի առաջնության խաղում

16:40 12.02.2022

Պորտուգալիայի առաջնության 22-րդ տուրում կայացել է «Պորտու»-«Սպորտինգ» հանդիպումը: Այն ավարտվել է 2-2 հաշվով։ Հանդիպումը սակայն առատ է եղել նաև կարմիր քարտերով: Մրցավարը 5 կարմիր քարտ է ցույց տվել. 49-րդ րոպեին հեռացվել էր Սեբաստյան Կոատեսը, իսկ ավելացված ժամանակի 10 րոպեին մրցավարը 4 կարմիր քարտ է ցույց տվել։ «Պորտուի» կազմում հեռացվել են Ագուստին Մարկեսինն ու Պեպեն, իսկ […]

̰
Ի՞նչ հարցեր կցանկանայիք տալ Հարոյանին. «Կադիսը» պատրաստվում է հարցազրույցի հայ ֆուտբոլիստի հետ

16:34 12.02.2022

«Կադիսը» ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ շուտով հարցազրույց է ունենալու թիմի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։ «Շուտով հարցազրույց ենք անցկացնելու մեր պաշտպան Հարոյանի հետ։ Ի՞նչ հարցեր կցանկանայիք տալ նրան»,- գրում է ակումբը։

̰
Ֆրենկ դե Յոնգը չի ցանկանում հեռանալ «Բարելոնայից»

16:25 12.02.2022

Կիսապաշտպան Ֆրենկ դե Յոնգը կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է Goal.com-ը։ «Բավարիան» և «Լիվերպուլը» հավակնում են ձեռք բերել հոլանդացուն, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է մնալ կատալոնական ակումբի կազմում: Դե Յոնգը հաստատակամ է հաջողության հասնել «Բարսելոնայում» և չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից։

̰
Կիսաեզրափակչում Արոնյանը կմրցի Դոմինգեսի հետ. FIDE Chess Grand Prix 1 2022

16:20 12.02.2022

Հայտնի է դարձել Բեռլինում ընթացող շախմատի Գրան Պրիի խաղարկության կիսաեզրափակչում Լևոն Արոնյանի մրցակիցը: Նրա հետ մրցելու իրավունքն արագ շախմատի լրացուցիչ մրցախաղում վիճարկել են Ուեսլի Սոն և Պերես Դոմինգեսը: Հաջողությունն ուղեկցել է Պերես Դոմինգեսին, որը հաղթել է 1,5-0,5 հաշվով: Առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի, իսկ 2-րդում Դոմինգեսը հաղթել է: Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Հիկարու Նակամուրան […]

̰
Մբապեն կրկնել է Մեսսիի ռեկորդը

16:00 12.02.2022

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մոտ է հերթական ռեկորդին, հաղորդում է BeFoot-ը։ Նա արդեն կրկնել է Լիոնել Մեսսիի ցուցանիշը։ 21-րդ տարում Եվրոպայի թոփ 5 առաջնություններում երկու ֆուտբոլիստներն էլ 119 գոլի հեղինակ են դարձել՝ նախքան 24 տարեկանը բոլորելը։ Մբապեն դեկտեմբերի 20-ին է 24 տարեկան դառնում, այնպես որ նա դեռ 10 ամիս ունի՝ ռեկորդը թարմացնելու համար։

̰
Ազատ ոճային ըմբիշները 10 մեդալ են նվաճել Խարկովում

00:21 12.02.2022

Ուկրաինական Խարկովում ավարտվել է փետրվարի 10-11-ը անցկացված ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը։ Ինչպես փոխանցում են Ըմբշամարտի ֆեդերացիայից, մեր ըմբիշները նվաճել են 10 մեդալ՝ 2-ական ոսկե և արծաթե, ինչպես նաև 6 բրոնզե։ Ոսկե մեդալ են նվաճել Մանվել Խնձրցյանը (57կգ) և Լյովա Գևորգյանը (125կգ)։ Մրցաշարի փոխչեմպիոններ են դարձել Արման Անդրեասյանը (70կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125կգ)։ Բրոնզե […]

̰
Երևանի «Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Մոսկվայի «Սպարտակի» հետ

22:08 11.02.2022

ԱՄԷ-ում անցկացվող ուսումնամարզական հավաքի հերթական ստուգողական խաղում Երևանի «Փյունիկը» մրցել է Մոսկվայի «Սպարտակի» հետ։ Թիմերը մեկական անգամ գրավել են միմյանց դարպասը՝ խաղն ավարտելով 1-1 հաշվով։ Հայկական թիմի կազմում աչքի է ընկել Ֆիրմինոն: Նա բացել է հաշիվը, իսկ Ջիկիյան հավասարեցրել է։ Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ սա թիմի վերջին ստուգողական խաղն էր այս հավաքի […]

̰
Չեմ մտածում Եվրոպա տեղափոխվելու մասին. Արսեն Զախարյան

20:45 11.02.2022

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատասխանել է եվրոպական թոփ առաջնություն հնարավոր տեղափոխության վերաբերյալ հարցին: «Որտե՞ղ եմ ինձ տեսնում մեկ տարի հետո… Մոսկվայի «Դինամոյում»: Չեմ մտածում Եվրոպա տեղափոխվելու մասին: Եթե առաջարկ լինի… Տա՛ Աստված՝ ամեն ինչ ճիշտ ժամանակին լինի: Հիմա տարբեր աղբյուրներ հրապարակում են ինձնով հետաքրքրվող թիմերի ցուցակներ։ Խոսակցություններ կան, որ մի շարք գրանդ ակումբներ են […]

̰
Ավստրիացի լեռնադահուկորդն օլիմպիական չեմպիոն է դարձել նույն մրցաձևում, որում 34 տարի առաջ հաղթել էր նրա հայրը

19:50 11.02.2022

Յոհանես Շտրոլցը ոսկե մեդալ է նվաճել Պեկինում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի կոմբինացիա մրցաձևում՝ կրկնելով իր հոր՝ 34 տարի առաջվա նվաճումը։ Յոհանեսի հայրը մրցաձևից չեմպիոն էր դարձել 1988 թվականին կանադական Կալգարիում անցկացված Օլիմպիական խաղերում։ Նրանք դարձան ձմեռային մարզաձևերի նույն մրցաձևում օլիմպիական ոսկե մեդալ նվաճած առաջին ընտանեկան զույգն աշխարհում։ «Դժվար էր զսպել արցունքները, երբ մտածում […]

̰
Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է շնորհել մի շարք մարզիկների

18:24 11.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով մարզական բարձր կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Կոչումները մարզիկներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: 20 մարզիկ արժանացել է ՀՀ սպորտի վարպետի, իսկ 16 մարզիկ՝ այդ թվում բռնցքամարտի աշխարհի արծաթե մեդալակիր Դավիթ Չալոյանը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և ծանրամարտի […]

̰
«Վախկոտնե՛ր, դուք չունեք տղամարդկություն». «Ռոմայի» խաղացողներին դուր չի եկել, որ Մոուրինյոյի այս խոսքերը հայտնվել են մամուլում

18:18 11.02.2022

«Ռոմայի» խաղացողներին դուր չի եկել այն, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը հայտնվել են մամուլում: Corriere dello Sport-ը հրապարակել է պորտուգալացու խոսքերը Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում «Ինտերից» կրած պարտությունից հետո: Մոուրինյոն ֆուտբոլիստներին անվանել էր վախկոտներ և ասել, որ նրանք չունեն տղամարդկություն: Ֆուտբոլիստներից մի քանիսը զայրացած է, որ այս տեղեկությունը հրապարակվել է, հայտնում է Il Messaggero-ն։ […]

̰
Հայ բռնցքամարտիկները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնություններին

17:42 11.02.2022

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը 27 մարզիկով ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Այս հավաքով Կարեն Աղամալյանի գլխավորած ընտրանին սկսել է նախապատրաստվել մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են նաև Խորվաթիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Երիտասարդական ստուգատեսին պատրաստվող մարզիկների մի մասը փետրվարի […]

̰
Այդ ժամանակ ես առաջին անգամ լսեցի, որ բացակայել եմ այս աշխարհից. Էրիկսենը՝ սրտի կանգի մասին

17:23 11.02.2022

«Բրենտֆորդի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է Եվրոպայի առաջնությունում իր հետ տեղի ունեցած դեպքի մասին. «5 րոպեով հեռացա այս աշխարհից, իսկ հետո սիրտս նորից սկսեց աշխատել: Ամեն բան հիշում եմ, բացի հինգ րոպեից: Գնդակով հարված ստացա ծնկիս ու դրանից հետո չեմ հիշում՝ ինչ եղավ: Հետո արթնացա, շուրջս մարդիկ էին հավաքված, և ես ճնշում զգացի կրծքավանդակիս […]

̰
Կամո Հովհաննիսյանը սպասում է առաջնեկին

16:30 11.02.2022

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը սպասում է առաջնեկին։ 29-ամյա ֆուտբոլիստը հայտնել է այս լուրը՝ «Ինստագրամի» իր էջում ներկայացնելով ընտանեկան լուսանկար։ Կամոն ամուսնացել էր անցյալ տարի։ Հիշեցնենք, որ ՀՀ հավաքականի ֆուտբոլիստն արդեն շուրջ 4 տարի հանդես է գալիս Ղազախստանում։ Այս տարվա սկզբին նա «Կայրաթից» տեղափոխվել է «Աստանա»։

̰
Կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ

16:12 11.02.2022

Կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը փետրվարի 12-20-ը մարզական հավաք կանցկացնի։ Այդ ընթացքում՝ փետրվարի 17-ին և 20-ին կանանց հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ազգային ընտրանու հետ։ Թիմի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին և խաղերին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստնուհիներին․ Դարպասապահներ Անաստասիա Կլիմովա Լենա Անդրիասյան – «Փյունիկ» Պաշտպաններ Նորա Եղյան – «Հերոսկիպու լեյդիս» (Կիպրոս) Դիանա Գրիգորյան […]

̰
Հայաստան Մ-21-Ուկրաինա Մ-21 հանդիպումը կկայանա Արմավիրում. ՀՖՖ

16:00 11.02.2022

Միջազգային ֆուտբոլը վերադառնում է ՀՀ մարզեր։ Պատմության մեջ առաջին անգամ Արմավիրի մարզում կանցկացվի միջազգային պաշտոնական խաղ Հայաստանի Մ-21 հավաքականի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Մարտի 24-ին ՈՒԵՖԱ-ի ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման H խմբի տասներորդ մրցափուլի շրջանակներում կմրցեն Հայաստանի և Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականները։ Հանդիպումը կկայանա Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 […]

̰
95 դահուկավազորդների պայքարում Միքայել Միքայելյանը գրավել է 61-րդ տեղը. Պեկին-2022

15:33 11.02.2022

Դահուկավազորդ Միքայել Միքայելյանն այսօր երկրորդ անգամ է մրցուղի դուրս եկել Պեկինում ընթացող 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերում: Միքայելյանը հանդես է եկել 15 կմ դասական ոճում և մրցատարածությունը հաղթահարել 43:09.1 ժամանակում: 95 մասնակիցների պայքարում Միքայելյանը ելույթն ավարտել է 61-րդ տեղով: 15 կմ դասական ոճում Օլիմպիական չեմպիոն է դարձել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յիվո Նիսկանենը՝ 37:54:8 արդյունքով:

̰
Մրցավարներն այսուհետև ավելի խիստ կպատժեն սիմուլյացիաների համար

13:24 11.02.2022

ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի ղեկավար Ռոբերտո Ռոզետին խոսել է մրցավարների աշխատանքում նոր մոտեցումների մասին: Մրցավարներին հորդորել են ավելի խիստ պատժել խաղացողներին սիմուլյացիաների, խախտումներից հետո էմոցիոնալ արձագանքների և մրցակցի խաղացողի համար դեղին կամ կարմիր քարտ պահանջելու համար: Մրցավարներին նաև խորհուրդ է տրվել ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել այն իրավիճակներում, երբ խաղացողները շրջապատում են մրցավարին և ճնշում գործադրում նրա […]

̰
Հայտնի են Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակչի զույգերը․ ՊՍԺ-ն դրանց թվում չէ

12:57 11.02.2022

Ֆրանսիայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի վերջին մասնակիցը դարձավ «Նանտը», որը քառորդ եզրափակչի խաղում 2։0 հաշվով առավելության հասան «Բաստիայի» նկատմամբ։ Նախօրեի մյուս հանդիպումներում «Վերսալը» հաղթել էր «Բերժերակին», «Նիսը»՝ «Մարսելին» իսկ «Մոնակոն»՝ «Ամիենին»։ Այսպիսով, կիսաեզրափակիչներում հանդիպելու են «Վերսալ»- «Նիս», «Նանտ»- «Մոնակո» զույգերը։

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել Կրիշտիանու Ռոնալդուի որդու հետ

12:54 11.02.2022

«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել Կրիշտիանու Ռոնալդու կրտսերի, այսինքն՝ պորտուգալացու 11-ամյա որդու հետ: Նշվում է, որ Ռոնալդու կրտսերը հանդես է գալու 7 համարի ներքո: Այս մասին հաղորդում է Sportbible-ը։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 19 խաղի՝ դառնալով 8 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ 11-year old Cristiano Ronaldo Jr has officially signed for Manchester […]

̰
BACK_TO_TOP