21:15 10.02.2022
«Կադիսի» մամուլի ծառայությունը հայերենով հերթական գրառումն է կատարել նվիրված Վարազդատ Հարոյանին: «Սիրելի երկրպագուներ, մեր հզոր պաշտպան Վատոյին նկարագրեք մեկ բառով»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը։
20:51 10.02.2022
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել էր ազգային հավաքականների դասակարգման հերթական թարմացված աղյուսակը: Դասակարգման աղյուսակում ամենացածր վարկանիշ ունեցող հավաքականը Սան Մարինոյի թիմն է, որը զբաղեցնում է 210-րդ հորիզոնականը։ Սան Մարինոյին նախորդում են Անգուիլլայի և Բրիտանական Վիրջինյան կղզիների հավաքականները: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պահպանել է իր՝ 92-րդ տեղը դասակարգման աղյուսակում։
20:40 10.02.2022
«Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։ «Մեսսին իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում», նրա համար հեշտ չէ հարմարվել այլ ակումբին։ Չեմ կարծում, որ նա ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», նա ստիպված էր հեռանալ: Մեսսին լավ է հանդես գալիս կարևոր հանդիպումներում. կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ […]
20:20 10.02.2022
ՀՖՖ մրցավարները Սլավիկ Ղազարյանի գլխավորությամբ, փետրվարի 1-ից 12-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում ռուսական Կրիմսկ քաղաքում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հավաքի ընթացքում հայ մրցավարները անցկացնում են տեսական և գործնական պարապմունքներ։ ՖԻՖԱ-ի հրահանգիչ Ալան Սնոուդին (Հյուսիսային Իռլանդիա) սեմինարներ է անցկացնում ընդհանուր խաղի կանոնների վերաբերյալ, Ֆարխաթ Աբդուլաևը (Ուզբեկստան) VAR համակարգի և դրա կիրառման մասին։ Ֆիզպատրաստության մարզումներն անցկացնում […]
20:02 10.02.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլազուրկ հանդիպումների շարքը հասավ 5-ի: Պորտուգալացին չի կարողացել գոլի հեղինակ դառնալ նաև Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Բարնլիի» հետ խաղում (1-1)։ Այս շարքը Ռոնալդուի համար վատագույնն է 2010 թվականից ի վեր։ Ռոնալդուն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում դարձել է 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը […]
19:46 10.02.2022
«Չեմպիոնների լիգայի համար 15 միլիարդ եվրոյի հեռուստատեսային և մարքեթինգային գործարքը «նոր լուսաբաց» կլինի»,- ասել է ՊՍԺ-ի և Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին: Նա նաև ասել է, որ եռամյա գործարքը, որի արժեքը տարեկան 5 միլիարդ եվրո է և նախատեսված է 2024-2026 թվականների համար, կնշանակի, որ մեծ տեղաշարժեր կլինեն ակումբների ուժերի հարաբերակցություններում: ECA-ի և ՈՒԵՖԱ-ի ղեկավարները […]
19:27 10.02.2022
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն հանձնել է չորս մրցանակ։ 33-ամյա լեհ ֆուտբոլիստը հաղթել է «Աշխարհի լավագույն խաղացող», «Լավագույն ռմբարկու թոփ լիգաներում», «Օրացուցային տարվա լավագույն ռմբարկու» և «Միջազգային մրցաշարերի լավագույն ռմբարկու» անվանակարգերում։ IFFHS-ի պատմության մեջ երբեք մեկ խաղացող մեկ տարում երկուսից ավելի մրցանակ չի ստացել: Երկուական մրցանակ են ստացել Լիոնել Մեսսին` […]
19:03 10.02.2022
Transfermarkt-ը հրապարակել է ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստների տասնյակը: Ցուցակը գլխավորում է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Հենրիխ Մխիթարյան․ «Ռոմա» – 10 մլն եվրո 2․ Լուկաս Սելարայան․ «Կոլամբուս» – 8 մլն եվրո 3-4․ Սարգիս Ադամյան․ «Բրյուգե» – 3 մլն եվրո […]
18:45 10.02.2022
Հայաստանի ծանրամարտի առաջնությունում գյումրեցի մարզիկների արդյունքներն ընդհանուր հաշվարկում լավագույնն են, չորս ծանրորդ Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա մայիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում։ Չորս ծանրամարտիկները Հայաստանի չեմպիոն են դարձել՝ տարբեր քաշային կարգերում։ Գերծանր քաշային, աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի իր ցուցանիշներով գերազանցել է օլիմպիական խաղերի փոխչեմպիոններին։ «Աշխարհի առաջնությունից հետո ինքը մի կարճ ժամանակահատված հանգստացավ, մի տասը մարզումից […]
18:12 10.02.2022
ՀՊԼ-ում հանդես եկող ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների տասնյակն ըստ Transfermarkt-ի գլխավորում է «Արարատ-Արմենիայի» բրազիլացի նորեկ Ռոմերսիոն: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 500 հազար եվրո։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Ռոմերսիո․ «Արարատ-Արմենիա» – 500 հազար եվրո 2․ Մաիլսոն Լիմա․ «Արարատ-Արմենիա» – 450 հազար եվրո 3-4․ Ժունիոր Ժուլիո․ «Արարատ-Արմենիա» – 400 հազար եվրո 3-4․ Ռենցո […]
17:40 10.02.2022
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt հեղինակավոր պորտալի կազմում է 10 մլն եվրո։ Այդ ցուցանիշով նա ընդգրկված է 1989 թվականին ծնված ֆուտբոլիստների լավագույն տասնյակում և զբաղեցնում է 8-9-րդ հորիզոնականը՝ այն կիսելով խորվաթ Իվան Պերիշիչի հետ։ Ցուցակը գլխավորում է գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 25 մլն եվրո։
17:24 10.02.2022
El Pais-ը տեղեկացնում է, որ «Բարսելոնայի» գործադիր տնօրեն Ֆերան Ռևերտերը հեռանում է կատալոնական ակումբից Ժոան Լապորտայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Նրանք տարաձայնություններ ունեին նոր հովանավորի հետ համագործակցության հետ կապված։ Բացի դրանից՝ Ռևերտերն ու Լապորտան այլ կերպ էին տեսնում «Բարսելոնայի» զարգացման հեռանկարները։ Ավելի վաղ ակումբի պաշտոնական կայքը հայտնել էր, որ Ռևերտերը կլքի կատալոնական ակումբը ընտանեկան հարցերի […]
17:00 10.02.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Մարիա Դոլորես Ավեյրոն, հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Ռոնալդուի մայրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ազգային հավաքականի մարզաշապիկ է նվիրել՝ որդու անունով: «Յուրահատուկ էմոցիաներ, շնորհակալություն»,- գրել է Ավեյրոն Instagram-ում։ View this post on Instagram A post shared by Maria Dolores (@doloresaveiroofficial)
16:43 10.02.2022
Հենրիխ Մխիթարյանը բավականին բարձր գնահատականի է արժանացել «Ռոմա»-«Ինտեր» խաղում: La Repubblica-ն Մխիթարյանին լավագույնն է ճանաչել «Ռոմայի» կազմում՝ նրա խաղը գնահատելով ամենաբարձր՝ 7 միավորով: Corriere dello Sport-ը և IL Messaggero-ն ևս Մխիթարյանին տվել են բարձր՝ 6,5 գնահատականը: Իտալական մյուս հեղինակավոր պարբերականները հետևյալ կերպ են գնահատել Մխիթարյանի խաղը՝ La Gazzetta dello Sport` 6 միավոր, Corriere della Sera` […]
16:36 10.02.2022
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում իր հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 18-ին Դուբայում: Նրա մրցակիցը կլինի արգենտինացի 39-ամյա բռնցքամարտիկ Քրիստիան Կորիան: Մենամարտը կանցկացվի Probellum-ի կազմակերպած բռնցքամարտի երեկոյի շրջանակներում: Probellum-ի նախագահ Ռիչարդ Շաֆերը նշել է, որ միջոցառման բացման օրը նման մակարդակի մարզիկի ելույթ ունենալը հիանալի նորություն […]
16:26 10.02.2022
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ինչպես տեղեկացնում է As-ը, 33-ամյա ֆուտբոլիստը չի բացառում կարիերան մադրիդյան ակումբում ավարտելու հնարավորությունը։ Նա ցանկանում է հեռանալ ամռանը և իր գործակալներին ասել է, որ առաջնահերթություն տան «Ռեալի» առաջարկներին: Այս սցենարը հնարավոր կդառնա, եթե Մադրիդի «Ռեալը» չգնի Էրլինգ Հալանդին: Նշվում է, որ մադրիդցիների հետաքրքրությունը նորվեգացու նկատմամբ […]
16:07 10.02.2022
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» շարունակում է ուսումնամարզական հավաքը Թուրքիայում։ Ինչպես տեղեկացնում է ուզբեկական «Բունյոդկորի» instagram-ի էջը՝ «Ալաշկերտի» դեմ կայացած ստուգողական հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ Հայաստանի չեմպիոնի կազմում գոլի հեղինակ է դարձել Արտակ Եդիգարյանը։
15:42 10.02.2022
«Արարատ-Արմենիան» Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում անցկացրել է երկրորդ ստուգողական հանդիպումը։ Հայկական ակումբը 2-1 հաշվով հաղթել է Եկատերինբուրգի «Ուրալին»։ «Արարատ-Արմենիայի» կազմում գոլի հեղինակ են դարձել Արտյոմ Ավանեսյանը և Ուիլֆրեդ Էզան։ Նշենք, որ նախորդ խաղում «Արարատ-Արմենիան» մրցել էր ռուսական «Ռոդինայի» հետ։ Խաղն ավարտվել էր 0-0 հաշվով:
15:32 10.02.2022
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր տեղը 92-րդ հորիզոնականում։ Առաջատարը կրկին Բելգիայի, երկրորդ տեղում՝ Բրազիլիայի, երրորդում՝ Ֆրանսիայի հավաքականներն են։ Լավագույն քառյակը եզրափակում է Արգենտինայի ընտրանին, որին հաջորդում են Անգլիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Դանիայի և Նիդեռլանդների հավաքականները։
15:19 10.02.2022
Հայաստանի դահուկավազքի հավաքականի 2 ներկայացուցիչներ այսօր մասնակցել են Պեկինի ՕԽ-ի կանանց 10 կմ դասական ոճի մրցաշարին: Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը զբաղեցրեց 74-րդ տեղը, իսկ Անգելինա Մուրադյանը` 94-րդ: Մրցաշարին մասնակցել է 98 դահուկավազորդ։ ՕԽ ոսկե մեդալը նվաճել է Նորվեգիայի ներկայացուցիչը: Ավելի վաղ Կատյա Գալստյանը հանդես է եկել արագավազքում (սպրինտ) և գրանցելով 4:00.48 արդյունք՝ չի կարողացել հաղթահարել […]
14:16 10.02.2022
Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ հանրապետության բոլոր մանկապատանեկան մարզադպրոցները՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունները և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները կառաջնորդվեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչներով: Արդյունքում՝ կպահպանվի պարապողների առողջությունը, մարզումների ընթացքում անվտանգությունը, մարզակառույցների շենքերի մաքրման, ախտահանման աշխատանքների նկատմամբ ամենօրյա հսկողությունը: […]
13:13 10.02.2022
Անգլիական «Վեսթ Հեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Կուրտ Զուման ժամանակավորապես հեռացվել է թիմից, տուգանվել նման դեպքերի համար առավելագույն չափով՝ 250 հազար ֆունտ սթեռլինգով: Բացի դրանից՝ նա զրկվել է իր երկու կատուներից, հայտնում է BBC-ն: Ամեն ինչ սկսվեց սոցցանցերում ֆրանսիացու եղբոր թեթև ձեռքով հայտնված տեսանյութից, որում Զուման ոտքով հարվածում է իր բենգալյան կատվին։ Բրիտանական լրատվամիջոցները հայտնում […]
12:52 10.02.2022
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» ամռանը կբաժանվի Մեմֆիս Դեպայից, Լյուկ դե Յոնգից և Մարտին Բրեյթվեյթից։ Մեմֆիսը չի տեղավորվում Չավիի խաղային սխեմայում. հարձակվողի պայմանագիրը «Բարսայի» հետ ավարտվում է 2023 թվականին, ուստի ակումբը կփորձի ամռանը բաժանվել նրանից՝ տրանսֆերից գումար վաստակելու համար։ Չավին գոհ է Դե Յոնգի պրոֆեսիոնալիզմից, սակայն նա ցանկանում է «Բարսայում» տեսնել այլ խաղաոճ ունեցող […]
12:46 10.02.2022
Մաուրիսիո Պոչետինոն այս ամառ կարող է լքել ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Ըստ շրջանառվող լուրերի՝ արգենտինացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է Մաուրիսիոյին ժամանակ տալ՝ իր ֆուտբոլային գաղափարներն իրականացնելու համար։ Ակումբի խաղացողները նույնպես կողմ են, որ Պոչետինոն գլխավորի թիմը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Զինեդին Զիդանը հնարավոր է փոխարինի Պոչետինոյին […]
12:40 10.02.2022
Այսօր Պեկինի Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցումներում ազատ ծրագրով հանդես են եկել տղամարդիկ: Հայազգի հայտնի մասնագետ Ռաֆայել Հարությունյանի սան Նաթան Չենը հաղթել է ազատ ծրագում և դարձել օլիմպիական չեմպիոն: Ավելի վաղ նա հաղթել էր նաև կարճ ծրագրում։ Ամերիկացին ստացել է 218,63 միավոր։ Ընդհանուր առմամբ, ազատ և կարճ ծրագրերում նա հավաքել է 332,60 միավոր։ Երկրորդը ճանաչվել է […]
12:30 10.02.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ռոտերդամի մրցաշարի հետագա պայքարից։ 2-րդ տուրում Խաչանովի մրցակիցը բրիտանացի Քեմերոն Նորին էր։ Հանդիպումը տևել է 1 ժամ 51 րոպե և ավարտվել 4:6, 6:7 հաշվով։ Քառորդ եզրափակչում Նորիի մրցակիցը կլինի Էնդի Մարեյ-Ֆելիքս Օժյե-Ալիասիմե զույգի հաղթողը։
12:20 10.02.2022
Շախմատի Բեռլինի Գրան Պրիի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթեց Վինսենթ Քեյմերին և խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ դարձավ C խմբի խաղթող։ Այսպիսով, Արոնյանը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ: Նա խմբային փուլում արդեն վաստակել է 4 միավոր և վերջին տուրից առաջ անհասանելի է դարձել C խմբում իր մրցակիցների համար: Դանիիլ Դուբովն ու Սանթոշ Վիդիթն ունեն 2,5-ական […]
12:15 10.02.2022
Ըստ L’Équipe-ի, ֆրանսիական ՊՍԺ-ի աշխատավարձերի բյուջեն կազմում է տարեկան 629 միլիոն եվրո, այդ թվում՝ 136 միլիոն եվրո բոնուսների տեսքով: Սա Լիգա 1-ի բոլոր ակումբների ծախսած աշխատավարձերի 37%-ն է (1,73 մլրդ եվրո): Նշվում է նաև, որ 629 միլիոն եվրոն ամենամեծ աշխատավարձերի բյուջեն է եվրոպական բոլոր ակումբների շրջանում։ Հիշեցնենք, որ անցյալ ամառ ՊՍԺ-ին միացան Լիոնել Մեսսին, Սերխիո […]
10:08 10.02.2022
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Adidas համաշխարհային բրենդը խզել է պայմանագիրը «Վեսթ Հեմի» պաշտպան Կուրտ Զումայի հետ։ Պատճառը համացանցում հայտնված տեսանյութն է, որում երևում է, թե ինչպես է Զուման ոտքով հարվածում կատվին։ 27-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում, որոնց ընթացքում դարձել է մեկ գոլի հեղինակ։
09:52 10.02.2022
Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ երկրորդ խաղում ՉԼ գավաթակիր Լոնդոնի «Չելսին» նվազագույն հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալին» ու դուրս եկել եզրափակիչ։ Գոլը խփել է Ռոմելու Լուկակուն: Եզրափակչում, որը կկայանա փետրվարի 12-ին, «Չելսին» կմրցի բրազիլական «Պալմեյրասի» հետ: