TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

Հայաստանի օլիմպիական թիմի անդամներից մի քանիսի մոտ կորոնավիրուս է գրանցվել. նրանք չեն մեկնել Պեկին

16:00 02.02.2022

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներից մեկի և պատվիրակության անդամների մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը: Վերջինս, խոսելով ստեղծված իրավիճակից, շեշտեց, որ ինչպես կարգն է պահանջում, պատվիրակության անդամները Պեկին մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել երեք օր շարունակ, և Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ […]

̰
Պեկինում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը

09:06 02.02.2022

Փետրվարի 2-ին Պեկինում մեկնարկել է Ձմեռային խաղերի օլիմպիական կրակի փոխանցումավազքը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Չինաստանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Օլիմպիական այգում։ Փոխանցումավազքը սկսվել է տեղի ժամանակով 09:16-ին (Երևանի ժամանակով 05:16-ին)։ Փետրվարի 4-ի երեկոյան կրակը կհասնի Օլիմպիական այգի, որտեղ տեղի կունենա XXIV ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Փոխանցումավազքը հիշարժան կլինի նրանով, որ դրան կմասնակցեն նաև երկկենցաղ […]

̰ ̰
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ջախջախեց Իսրայելի ընտրանուն

21:33 01.02.2022

Փետրվարի 1-ին՝ Բեր Շևայում, կայացավ Իսրայելի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին ջախջախեց մրցակցին 9:2 հաշվով։   Իսրայել-Հայաստան՝ 2:9 (1:4) Բեր Շևա, «Քոնչ» արենա Գոլերը՝ Ռոզենսկի, 7, Վիտինյո, 13, Մելքոնյան, 15, 31, Խրոմիխ, 18, Նևեդրով, 23, Մաշումյան, 29, 36, Մելիքյան, 33 (Հայաստան), Բարել, 14, 26 (Իսրայել)   Իսրայել 1․ Շֆիր Հաֆիֆ, 7․ […]

̰
Պեկինում բացվել է «Օլիմպիական զինադադար» անվանումով որմնանկարը 

18:51 01.02.2022

Այսօր ՝ փետրվարի 1-ին, Պեկինում բացվել է «Օլիմպիական զինադադար» անվանումով որմնանկարը: Այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ): Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Արարողությունը տեղի է ունեցել  չինական Նոր տարվա օրը՝ այսօր, օլիմպիական ավանում։ Միջոցառմանը ներկա են եղել  ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը և ձմեռային 24-րդ խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Յան Շուանը։ «Աշխարհի լույսը» որմնանկարը  խորհրդանշում է  լույսը, […]

̰
Ընթանում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը. կանանց պայքարում հայտնի են չեմպիոնները

17:57 01.02.2022

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել են կանայք: 6 տարվա դադարից հետո մեծ սպորտ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու 87 կգ քաշային կարգում նվաճել Հայաստանի չեմպիոնությունը: Խուրշուդյանը երկամարտի 216 կգ արդյունքով (99+117) է նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները։ Հայաստանի չեմպիոններ […]

̰
Արցախի ՆԳՆ ծառայողների միջև անցկացվել է շախմատի առաջնություն

16:08 01.02.2022

Արցախի ՆԳՆ ղեկավարության նախաձեռնությամբ այսօր շախմատի հանրապետական մարզադպրոցում կազմակերպվել ու անց է կացվել շախմատի մրցաշար, որին մասնակցել են ԱՀ ԱԻ պետական ծառայության և ոստիկանության ծառայողները: Մրցաշարը, ինչպես մասնագետներն են նշում, իրականացվել է շվեցարական մրցակարգով՝ 8 մրցափուլով՝ 10 րոպե տևողությամբ: Լավագույն արդյունքներ ցուցաբերած և առավելագույն միավորներ գրանցած մասնակիցներն ըստ փուլերի մրցել են իրար դեմ: Մրցավարական և […]

̰
Բասկետբոլի Vbet Ա-Լիգա. ‹‹Ուրարտուի›› հաղթարշավը շարունակվում է

15:53 01.02.2022

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բասկետբոլի Vbet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը: Մինչ օրս կայացած հանդիպումներից հետո «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 38 միավոր: Հունվարի 14-ից ի վեր «Ուրարտուն» Ա-Լիգայի կանոնավոր առաջնության շրջանակում անցկացրել է 5 հանդիպում և տարել նույնքան հաղթանակ: Այս ընթացքում թիմը նախ 89-84 հաշվով առավելության է հասել «ԱԻԱ Սթարսի» […]

̰
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի

14:04 01.02.2022

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 2-4-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Լենա Անդրիասյան – «Փյունիկ» Մարիամ Ցոլակյան – «Հայասա» Մարիամ Նալբանդյան – «Հայասա» Անաստասիա Կլիմովա Պաշտպաններ Լիանա Ղազարյան – «Հայասա» Դիանա Գրիգորյան – «Հայասա» Աննա Սոսյան – «Հայասա» Անի Ղուկասյան […]

̰
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

13:39 01.02.2022

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 2-4-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Յանա Հարությունյան – «Ուրարտու» Արևիկ Սարգսյան – «Նորավանք» Պաշտպաններ Էմմա Դուզմանյան – «Իսի» (Ֆրանսիա) Մարիամ Կարապետյան – «Նորավանք» Մանիկ Սարգսյան – «Հայասա» Ակսանա Պետոյան – «Շիրակ» Ալլա Ավետիսյան Կիսապաշտպաններ […]

̰
Ֆլորիդայում կայացել է բարձերով մենամարտերի պրոֆեսիոնալ անդրանիկ առաջնությունը

12:24 01.02.2022

Ֆլորիդայում անցկացվել է Pillow Fighting Championship (PFC) բարձերով մենամարտի անդրանիկ առաջնությունը։ Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 16 տղամարդ, այդ թվում՝ UFC-ի 2 նախկին մարտիկ՝ Մարկուս Պերեսը և Մարկուս Բրիմեյջը: Մրցաշարին նաև 8 կին է մասնակցել: Ի դեպ, ո՛չ Բրիմեյջը, ո՛չ Պերեսը չեն կարողացել չեմպիոն դառնալ և ստանալ գլխավոր մրցանակը՝ 5000 դոլարը: Իսկ հաղթել է ամերիկացի […]

̰
Օբամեյանգն անվճար կտեղափոխվի «Բարսելոնա»

12:10 01.02.2022

«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է Sport իսպանական հրատարակությունը։ Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերը կիրականացվի ազատ գործակալի կարգավիճակով։ Օբամեյանգը համաձայնել է խզել պայմանագիրը «Արսենալի» հետ։ Պայմանագիրն արդեն համաձայնեցված է, և այժմ Օբամեյանգը պետք է ստորագրի այն «Բարսելոնայի» շտաբ-բնակարանում: Հարձակվողը բարեհաջող անցել է բուժզննումը։ Սպասվում է, որ այս մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր՝ փետրվարի […]

̰
ՊՍԺ-ն դուրս մնաց Ֆրանսիայի գավաթի խաղարկությունից

11:57 01.02.2022

Կայացավ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ՊՍԺ-«Նիցցա» հանդիպումը, որում փարիզյան ակումբը պարտություն կրեց: Հիմնական ժամանակում թիմերը չկարողացան գոլ խփել: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում «Նիցցայի» ֆուտբոլիստներն ավելի դիպուկ են եղել և հաղթել են 6-5 հաշվով։ Փարիզցիների կազմում վրիպել են Լեանդրո Պարեդեսը ու Խավի Սիմոնսը։ Քառորդ եզրափակչում «Նիցցան» կհանդիպի «Մարսելի» հետ։

̰
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի թոփ-100-ում 4 հայ շախմատիստ կա, որից երկուսը չեն ներկայացնում Հայաստանը

11:35 01.02.2022

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է փետրվար ամսվա դասակարգման աղյուսակը։ Հայաստանի շախմատի հավաքականի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը 56-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 97-րդը: ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը զբաղեցնում են համապատասխանաբար 6-րդ և 48-րդ տեղերը։ Լավագույն հնգյակում ընդգրկվել են հետևյալ շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Ալիռեզա Ֆիրուջան, Դին Լիժենը, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին։

̰
Հայ դահուկավազորդները մեկնել են Պեկին

11:28 01.02.2022

Հայաստանի դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը երեկ՝ հունվարի 31-ին, մեկնել են Պեկին՝ ձմեռային Օլիմպիական խաղերի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Նրանց այնհուետև կմիանան մեր մյուս ներկայացուցիչները՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը: Նշվում է, որ մեր պարային զույգը մրցավայր կմեկնի Կանադայից: Պեկինի ձմեռային խաղերը կմեկնարկեն փետրվարի […]

̰
Սարգիս Ադամյանը տեղափոխվեց բելգիական «Բրյուգե»

11:10 01.02.2022

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Բելգիայում։ Բելգիական «Բրյուգեն» իր պաշտոնական կայքում հայտնել է Ադամյանին կես տարով վարձակալելու մասին։ Նշենք, որ բելգիական ակումբի գլխավոր մարզիչն է Ալֆրեդ Շրյոդերը, որի գլխավորությամբ Սարգիսը հանդես է եկել «Հոֆենհայմի» կազմում։

̰
Մոհամեդ Ալիի թոռը նոկաուտի է ենթարկել մրցակցին և տարել 4-րդ անընդմեջ հաղթանակը

17:28 31.01.2022

Լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի թոռը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է չորրորդ մենամարտը և տարել չորրորդ հաղթանակը։ 21-ամյա ամերիկացի Նիկո Ալի Ուոլշը մենամարտել է 31-ամյա ամերիկացի Ջերեմի Իեգերի հետ և նոկաուտի ենթարկել մրցակցին երկրորդ ռաունդում։

̰
Նյու Յորքում մահացած են գտել «Միսս ԱՄՆ 2019» մրցույթի հաղթողին

17:07 31.01.2022

«Միսս ԱՄՆ 2019» գեղեցկության մրցույթի 30-ամյա հաղթող, փաստաբան Չելսի Քրիստի դին հայտնաբերվել է կիրակի առավոտյան Նյու Յորքի 60 հարկանի երկնաքերի մոտ։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Աղբյուրների համաձայն՝ կինը ինքնասպան է եղել։ Մահացածի ընտանիքը մամուլի հայտարարության մեջ նշել է, որ խորապես վշտացած է Չելսիի մահից։ «Չելսին խորհրդանշում էր սեր և ամբողջ կյանքը ծառայեց […]

̰
Երևանի «Փյունիկը» հաղթել է ԱՄԷ-ի ընթացիկ առաջնության առաջատարին

16:41 31.01.2022

Երևանի «Փյունիկը» շարունակում է մարզումային հավաքը Արաբական Միացյալ Էմիրություններում։ Եղիշե Մելիքյանի թիմը հերթական ստուգողական խաղում 2։1 հաշվով հաղթել է ԱՄԷ-ի ընթացիկ առաջնության առաջատար «Ալ Աինին», որը գլխավորում է ուկրաինացի Սերգեյ Ռեբրովը։

̰
ՈւԵՖԱ-ն դատական ​​հայց է ներկայացրել գերմանական պիցցերիայի դեմ

16:14 31.01.2022

ՈւԵՖԱ-ն դատական ​​հայց է ներկայացրել գերմանական պիցցերիայի դեմ, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։ Կազմակերպությունը դատարան է դիմել պիցցաներից մեկի՝ Champignons League-ի անվանման պատճառով («Շամպինիոնների լիգա»), որը համահունչ է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի անվանմանը՝ Չեմպիոնների լիգային: Պիցցերիայում այս հայտարարությանը հումորով են վերաբերվել, գրում է «ЧЕМПИОНАТ»-ը։

̰
Քրիստիան Էրիկսենը  կտեղափոխվի «Բրենտֆորդ»

14:44 31.01.2022

«Բրենտֆորդի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը՝  երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ավելի վաղ Միլանի «Ինտերը» երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրը Էրիկսենի հետ, քանի որ տեղադրված սրտի դեֆիբրիլյատորի պատճառով ֆուտբոլիստին արգելված է խաղալ Իտալիայում։ ✍ Welcome to Brentford, @ChrisEriksen8 👊#BrentfordFC 🐝 […]

̰
«Բարսելոնայի» դարպասապահը կտեղափոխվի Թուրքիա

14:32 31.01.2022

Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Իգնասիո Պենյան առաջիկայում վարձակալական պայմանագիր կկնքի թուրքական «Գալաթասարայի» հետ։ 22-ամյա Պենյան կատալոնական ակումբի  ակադեմիա է տեղափոխվել 2012 թվականին «Վիլյառեալից»։ Ֆուտբոլային կարիերան սկսել է «Ալիկանտեում»։ Ներկայումս «Բարսելոնայի» 3-րդ դարպասապահն է։ «Բարսելոնայի» երկրորդ թիմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 9 խաղում Պենյան բաց է թողել 8 գոլ։   Transfermarkt-ը 3 մլն եվրո է գնահատում Պենյայի տրանսֆերային արժեքը:

̰
«Նյուքասլի» նորեկը, տաքսու վարորդ աշխատած հոր պատվին, հանդես կգա «39» համարի մարզազգեստով

14:21 31.01.2022

Ֆրանսիական «Լիոնի» բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարայնսը տեղափոխվել է «Նյուքասլ», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն անգլիական ակումբում հանդես կգա «39» համարի մարզազգեստով: Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ խաղահամարի ընտրությունը պայմանավորված է ֆուտբոլիստի հոր աշխատանքի հետ: Նա Բրազիլիայում ժամանակին տաքսի է վարել, որի համարը եղել է «039»: Բրունոն ֆրանսիական ակումբում ևս հանդես […]

̰
Այն, ինչ նա արեց, անհավանական է. Մեդվեդևը՝ Նադալի մասին

14:11 31.01.2022

Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևն ամփոփել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչը, որտեղ համառ պայքարում 2-3 հաշվով զիջել էր Ռաֆայել Նադալին: «Դժվար է խոսել մոտ 6 ժամ տևած պայքարից հետո: Ցանկանում եմ շնորհավորել Ռաֆային: Այն, ինչ նա արեց, անհավանական է: Խաղից հետո նրան հարցրի՝ «Դու, ընդհանրապես, հոգնե՞լ ես»: Սա խելահեղություն է: Թենիսի մակարդակը շատ բարձր էր, ու […]

̰
«Շիրակի» 4 ֆուտբոլիստուհի հրավիրվել է աղջիկների Մ-19 հավաքական

13:43 31.01.2022

«Շիրակի» ֆուտբոլիստուհիներ Մերի Ղռաթյանը, Ակսանա Պետոյանը, Աննա Եղյանը և Նաիրա Կատիկյանը հրավիրվել են Հայաստանի կանանց Մ-19 հավաքական: Այս մասին հայտնում է Գյումրիի թիմի մամուլի քարտուղարությունը: Նրանք հավաքականի կազմում փետրվարի 2-4-ը կմասնակցեն ուսումնամարզական հավաքի:

̰
Կարեն Խաչանովը բարելավել է իր դիրքը ATP-ի վարկանիշային աղյուսակում

13:31 31.01.2022

ATP-ի՝ հունվարի 31-ին թարմացված վարկանիշային աղյուսակում ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բարելավել է իր դիրքը 30-րդ հորիզոնականից բարձրանալով 27-րդ տեղը: Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը, որը երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, զգալիորեն կրճատել է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ տարբերությունը: Australian Open-ի մեկնարկից առաջ սերբ թենիսիստին Մեդվեդևը զիջում էր 2080 միավորով, իսկ այժմ՝ 890: […]

̰
Կցանկանայի Ռոնալդուի հետ խաղալ նույն թիմում. Նաիր Տիկնիզյան

13:13 31.01.2022

«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը հարցազրույց է տվել, որում պատասխանել է այն հարցին, թե համաշխարհային ֆուտբոլի աստղերից ում հետ կցանկանար խաղալ։ «Ես կցանկանայի Ռոնալդուի հետ խաղալ նույն թիմում, միայն թե գոնե մեկ օր տեսնեի, թե ինչպես է նա սնվում, ինչպես է վերականգնվում, ինչպես է մարզվում, ինչ է անում։ Ես կցանկանայի խաղալ շատերի դեմ՝ կնշեմ Մբապեին։ Միայն […]

̰
Ռաֆայել Հարությունյանի սանը նկարահանվել է հոլիվուդյան բլոքբասթերի տեսահոլովակում

12:50 31.01.2022

Տղամարդկանց մենասահքի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն Նաթան Չենը, ով հայտնի հայ մասնագետ Ռաֆայել Հարությունյանի սանն է, նկարահանվել է հոլիվուդյան «Յուրյան աշխարհ» բլոքբասթերի և Օլիմպիական խաղերի համագործակցության շրջանակում թողարկված նոր պրոմո տեսահոլովակում: Տեսանյութում ամերիկացին սահում է լեռնային լճի սառույցի վրա և հանդիպում դինոզավրերի:

̰
ՈՒԵՖԱ-ն «Ռեալի» գլխավոր մարզչից պահանջում է մարզչական քննություն հանձնել

12:34 31.01.2022

ՈՒԵՖԱ-ն «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից պահանջում է մարզչական քննություն հանձնել, հայտնում է Corriere dello Sport-ը: Բանն այն է, որ Անչելոտիի մարզչական արտոնագրի ժամկետը սպառվել է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին: ՈՒԵՖԱ-ն ցանկանում է, որ նա քննություն հանձնի նախքան նորից թիմին տեխնիկական գոտուց ղեկավարելը: Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն զգուշացում-նամակ է ուղարկել Անչելոտիին՝ նշելով, որ 62-ամյա մասնագետը […]

̰
Հիմա «Բարսելոնան» լավագույն ակումբը չէ, բայց առաջվա պես ամենահրաշալին է աշխարհում. Դե Յոնգ

12:10 31.01.2022

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է կատալոնական ակումբի ներկայիս վիճակի մասին: «Երբեմն ես զարմանում եմ ներկա վիճակի համար, բայց միևնույն է՝ «Բարսելոնայի» մասին միշտ նույնն եմ մտածում։ Հիմա «Բարսելոնան» լավագույն ակումբը չէ, բայց առաջվա պես ամենահրաշալին է աշխարհում»,- ասել է նիդերլանդցի ֆուտբոլիստը։

̰
BACK_TO_TOP