TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Բելգիայի հավաքականն արդեն 3 տարուց ավելի գլխավորում է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը

11:39 29.01.2022

Բելգիայի հավաքականը 3 տարուց ավելի է՝ շարունակում է գլխավորել ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը: Հատկանշական է սակայն, որ բելգիացիները կարող էին կորցնել առաջատարությունը, եթե օրերս ԱԱ-2022-ի ընտրական խաղում բրազիլացիները կարողանային հաղթել Էկվադորի հավաքականին: Սակայն դա տեղի չունեցավ, խաղն ավարտվեց 1-1 հաշվով, և բելգիացիները պահպանեցին առաջատարի դիրքը: Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականը Ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:

̰
Թեհրանի փողոցներում երկրպագուները նշել են հավաքականի հաղթանակը և ԱԱ ուղեգիր նվաճելը

11:27 29.01.2022

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, աշխարհի առաջնության ընտրական փուլում Իրանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթելով Իրաքի ընտրանուն՝ դարձել էր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած առաջին ասիական հավաքականը: Հաղթանակից հետո հազարավոր երկրպագուներ փողոցներում նշել են հավաքականի հաջողությունը: Հատկանշական է, որ Թեհրանում կայացած խաղին երկրի ֆուտբոլի ֆեդերացիան վաճառել է 10 հազար տոմս, որից 2000-ը նախատեսված է եղել միայն […]

̰
Ես ժամանել էի ավտոբուսով և հեռանում էի Բուգատիով. Ջորջինան՝ Ռոնալդուի հետ առաջին տեսակցության մասին

11:16 29.01.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսը, վերջինիս մասին կենսագրական ֆիլմում պատմել են իրենց հարաբերությունների սկզբի մասին, մասնավորապես՝ թե ինչպես է Ռոնալդուն առաջին անգամ տուն տարել Ջորջինային աշխատանքից հետո: Ջորջինան այն ժամանակ աշխատել է որպես վաճառողուհի Gucci խանութում։ «Նա եկավ ինձ աշխատանքից վերցնելու Բուգատիով: Իմ գործընկերները ցնցված էին. ես ժամանել էի ավտոբուսով, […]

̰
Վահան Բիչախչյանը 3-րդ գոլն է խփել «Պոգոնի» կազմում

10:55 29.01.2022

Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Պոգոնը» ստուգողական խաղում ոչ-ոքի է խաղացել Ռոստոկի «Հանսայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: Լեհական թիմի կազմում աչքի է ընկել նաև Վահան Բիչախչյանը։ Այսպիսով, հայ ֆուտբոլիստն արդեն 3-րդ գոլն է խփել «Պոգոն» տեղափոխվելուց հետո:

̰
«Արարատ-Արմենիան» կոլումբացի նորեկ ունի

10:34 29.01.2022

«Արարատ-Արմենիան» նոր ֆուտբոլիստ ունի։ Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական էջը, թիմին է միացել 24-ամյա կոլումբացի կիսապաշտպան Ջոնաթան Դուարտեն։ Վերջինս հանդես է եկել կոլումբական «Օրսոմարսո Պալմիրա» ակումբում, որտեղ անցկացրած 24 խաղում խփել է 4 գոլ։

̰
Գուտերեշը բոլոր երկրներին կոչ է արել Պեկինի խաղերի ժամանակ պահպանել օլիմպիական հրադադարը

22:38 28.01.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել պահպանել օլիմպիական հրադադարը Պեկինում կայանալիք խաղերի ժամանակ: «Հակամարտությունների եւ լարվածության տարածման ֆոնին օլիմպիական հրադադարը տարաձայնությունները հաղթահարելու և կայուն խաղաղության ճանապարհ գտնելու հնարավորություն է։ Ես կոչ եմ անում բոլորին պահպանել հրադադարը 2022 թվականի օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ժամանակ և դադարեցնել թշնամական գործողությունները դրանց անցկացման ժամանակ»,- ասված է Գուտերեշի […]

̰
Չէի էլ մտածում, որ այսքան ուժգին զգացմունքներ կունենամ Ջորջինայի հանդեպ. Ռոնալդու

20:02 28.01.2022

Կրիշտիանու Ռոնալդուն Netflix-ի «Ես Ջորջինան եմ» կենսագրական ֆիլմում պատմել է, թե ինչպես է սիրահարվել Ջորջինա Ռոդրիգեսին։ «Սկզբում չէի էլ մտածում, որ այսքան ուժգին զգացմունքներ կունենամ Ջորջինայի հանդեպ։ Բայց հետո սիրահարվեցի նրան։ Չէի սպասում, անկեղծ ասած։ Բայց որոշ ժամանակ անց զգացի, որ նա ինձ համար միակն է դարձել»,-ասել է ֆուտբոլիստը։

̰
«Բարսելոնայի» 4 խաղացող կարող է հեռանալ ակումբից մինչև փետրվարի 1-ը

18:43 28.01.2022

«Բարսելոնան» ցանկանում է բաժանվել 4 խաղացողից մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը: Ինչպես հայտնում է Diario Sport-ը, Ուսման Դեմբելեն, Ինյակի Պենյան, Օսկար Մինգեսան և Ռիկի Պուչը կարող են հեռանալ ակումբից մինչև փետրվարի 1-ը։ Ավելի վաղ «Բարսելոնան» լքել էին Ֆիլիպե Կոուտինյոն և Յուսուֆ Դեմիրը:

̰
ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային նպատակը Պոլ Պոգբան է

17:55 28.01.2022

Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։ Ինչպես տեղեկացնում է L’Équipe-ը՝ Պոգբայի հետ պայմանագիր կնքելը ՊՍԺ-ի գլխավոր նպատակն է։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը այս հարցով արդեն մի քանի անգամ խոսել է Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և Պոգբայի միջև նոր պայմանագրի կնքումը քիչ հավանական է։ Տեղեկություններ կային, որ […]

̰
Ես 1000 տոկոս վստահ եմ, որ հարսանիք կլինի. Ռոնալդուն՝ իր և Ջորջինայի ամուսնության մասին

16:54 28.01.2022

Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ մտադիր է ամուսնանալ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։ «Ես միշտ նրան ասում եմ, որ կգա այդ պահը։ Նա հասկանում է։ Մեկ տարի, կես տարի կամ մեկ ամիս հետո՝ ես 1000 տոկոս վստահ եմ, որ հարսանիք կլինի»,- ասել է Ռոնալդուն Netflix-ի նկարահանած ֆիլմում, որը կոչվում է «Ես Ջորջինան եմ»։ Ռոնալդուն ու Ջորջինան միասին […]

̰
«Ռեալի» բողոքը մերժվել է. Մարսելոն բաց կթողնի գավաթի երեք հանդիպում

16:33 28.01.2022

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոյի 3-խաղյա որակազրկումը գավաթի խաղարկությունում ուժի մեջ կմնա։ «Ռեալի» բողոքը մերժվել է: Հիշեցնենք՝ բրազիլացին հեռացվել էր գավաթի 1/8 եզրափակիչի «Էլչեի» դեմ խաղում: Նա որակազրկվել է երեք խաղով՝ մեկը ուղիղ կարմիր քարտի համար, ևս երկուսը խաղադաշտից հեռացվելուց հետո մրցավարին վիրավորելու համար: Մադրիդի «Ռեալի» բողոքը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է: Այսպիսով, Մարսելոն բաց կթողնի […]

̰
Դանիիլ Մեդվեդևը եզրափակչում է. Australian Open

16:23 28.01.2022

Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ և հաղթեց 7:6, 4:6, 6:4, 6:1 հաշվով։ Խաղը տևեց 2 ժամ 30 րոպե։ Եզրափակիչում Մեդվեդևի մրցակիցը կլինի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը։ 6-րդ ռակետը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել […]

̰
Խանութից դուրս գալուց հետո տեսա իսկական արքայազնի. Ջորջինա Ռոդրիգեսը` Ռոնալդուի հետ ծանոթության մասին

16:13 28.01.2022

Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն, պատմել է թե ինչպես է ծանոթացել նրա հետ: «Ռոնալդուի հետ ծանոթացել եմ ամռանը, հինգշաբթի օր էր: Ինչպես միշտ, աշխատանքի էի Gucci-ի խանութում: Այդ օրը աշխատում էի մինչև ժամը 17:00, սակայն գործընկերս խնդրեց, որ ես ևս կես ժամ մնամ: Խանութից դուրս գալուց հետո տեսա իսկական արքայազնի՝ մոտ 2 մետր հասակով: Նա երեխաների և […]

̰
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը մեկ խաղում 2 կարմիր քարտ է ստացել և երկուսն էլ չեղարկվել են VAR համակարգի միջոցով

15:39 28.01.2022

Բրազիլիայի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը VAR-ի ներդրումից հետո դարձել է առաջին ֆուտբոլիստը, որին մեկ խաղում երկու անգամ կարմիր քարտ են ցույց տվել, սակայն երկուսն էլ չեղարկվել են VAR-ով կրկնապատկերը դիտելուց հետո։ Էկվադորի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի 15-րդ տուրի խաղում Ալիսոն Բեքերը 26-րդ րոպեին դուրս է եկել տուգանային հրապարակից և ոտքով […]

̰
Վրաստանի հավաքականի ավագն ավարտում է կարիերան

15:29 28.01.2022

Վրաստանի ազգային հավաքականի ավագ Ջաբա Կանկավան   հայտարարել է հավաքականում ելույթներն ավարտելու մասին։ «Հպարտ եմ 17 տարի շարունակ Վրաստանի հավաքականում ընդգրկված լինելու համար։ Չգիտեմ, թե ինչի եմ հասել, բայց արել եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի իմ ներդրումն ունենամ իմ երկրի հաջողություններում։ Հաջողություն եմ մաղթում Վրաստանին և հավաքականին, հավատում եմ ապագա ձեռքբերումներին»,- գրել է 35-ամյա ֆուտբոլիստն Instagram-ի […]

̰
«Բարսելոնայի» նախագահը աշխատավարձի վերաբերյալ հատուկ կետ կներառի նորեկների պայմանագրերում

15:15 28.01.2022

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան որոշում է կայացրել թիմի նորեկների աշխատավարձի չափի վերաբերյալ: Այն ֆուտբոլիստները, որոնք կատալոնական ակումբին կմիանան հունիսի 30-ից հետո, չեն կարող աշխատել տարեկան 10 մլն եվրոյից ավելի: Նաև ղեկավարության կողմից չի դիտարկվելու աշխատավարձի չափի վերանայման տարբերակը: Այս մասին հաղորդում է Diario Sport-ը: Թոփ խաղացողների պահանջները բավարարվելու է բոնուսային համակարգի միջոցով, որոնց դեպքում որևէ […]

̰
Հայտնի են 5 քաշային կարգում եզրափակիչների մասնակիցները. ՀՀ բռնցքամարտի առաջնություն

15:05 28.01.2022

Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում հայտնի են դարձել 5 քաշային կարգի եզրափակիչների մասնակիցները, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: 48 կգ քաշային կարգում Գյումրու մարզադպրոցի սան Սեյրան Վարդանյանը առավելության է հասել Արմեն Ղուշչյանի նկատմամբ: 54 կգ քաշային կարգում Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Էրիկ Թոխյանը համառ պայքարում հաղթել է աշխարհի առաջնության մասնակից Վահե Բադալյանին: Նույն քաշային կարգում եզրափակիչի ուղեգիր […]

̰
WBC-ն պաշտոնական ներկայացուցիչ կունենա Հայաստանում. կբացվի գրասենյակ

14:39 28.01.2022

Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը Մեքսիկայում ներկա է եղել WBC համաժողովին, որի ընթացքում հանդիպում է ունեցել նաև կազմակերպության ղեկավար Մաուրիսիո Սուլեյմանի հետ: Այս մասին հաղորդում է ՀԲՊՄՖ Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության ղեկավարի հետ բանակցությունների արդյունքում Հայաստանին տրամադրվել է լիցենզիա, ըստ որի` […]

̰
Եկել է ժամանակը, որպեսզի երկրպագուները ստանան ցանկալի մենամարտը. Թայսոն Ֆյուրին՝ իր հաջորդ մենամարտի մասին

13:27 28.01.2022

Գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆլուրին մտադիր չէ մենամարտել Ալեքսանդր Ուսիկի հետ բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար: Նա հայտնել է, որ հաջորդ մենամարտն անցկացնելու է իր հայրենակից Դիլիան Ուայթի հետ: «Եկել է ժամանակը, որպեսզի երկրպագուները ստանան ցանկալի մենամարտը»,- ասել է Ֆյուրին: Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ ռինգում Ֆյուրին անցկացրել է 32 մենամարտ՝ հաղթել 31-ում և […]

̰
Ռանգնիկը հիացած է Ռայսով. «Մանչեսթեր Յունայթեդը» 120 միլիոնանոց տրանսֆեր է նախապատրաստում

13:11 28.01.2022

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Վեսթ Հեմի» հենակետային կիսապաշտպան Դեկլան Ռայսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը: Ակումբը մտադիր է Ռայսի տրանսֆերային իրավունքները գնել ամառային պատուհանի ընթացքում: Նրա խաղով հիացած է գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը: Գործարքի արժեքը կարող է կազմել 120 մլն եվրո: 23-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: Ընթացիկ մրցաշրջանում […]

̰
Ամենաբարդ մրցակիցս եղել է Վիրջիլ վան Դեյկը. Էրլինգ Հոլանդ

12:58 28.01.2022

Դորտմունդի «Բորուսիայի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը կարծում է, որ իր ամենաբարդ մրցակիցը եղել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը: «Ինչպես նախկինում ասել էի, ամենաբարդ մրցակիցս եղել է Վիրջիլ վան Դեյկը. ոչինչ չի փոխվել: Նա իրոք հիանալի է: Վիրջիլը բարձրահասակ է, արագ և ուժեղ: Չեմ կարծում, թե նրան կարող եմ հաղթել գոնե մեկ մենապայքարում: […]

̰
Անդրեյ Շևչենկոն չի գլխավորի Լեհաստանի հավաքականը

12:54 28.01.2022

Անդրեյ Շևչենկոն չի գլխավորի Լեհաստանի հավաքականը։ Այս մասին հաղորդում է ուկրաինացի լրագրող Իգոր Ցիգանիկը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Շևչենկոն չի կարողացել խզել պայմանագիրը «Ջենոայի» հետ։ 45-ամյա մարզիչը հեռացվել էր իտալական ակումբից, բայց պայմանագիրը դեռ ուժի մեջ է։ Այս բանից հետո Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է իր ընտրությունը կենտրոնացնել լեհ մարզիչների վրա։

̰
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայի»՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում է

12:43 28.01.2022

«Ռոմայի» պաշտոնական կայքը ներկայացրել է հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին: Ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար կպայքարեն Տեմի Աբրահամը, Մարաշ Կումբուլան, Հենրիխ Մխիթարյանն ու Սերժիու Օլիվեյրան: Հաղթողն ընտրվելու է երկրպագուների քվեարկության արդյունքում, որը տևելու է մինչև հունվարի 29-ը: Նշենք, որ այս ամսվա ընթացքում «Ռոմայի» կազմում Մխիթարյանը մասնակցել է 5 հանդիպման՝ խփել է 1 գոլ ու կատարել […]

̰
Ռոնալդուն շքեղ նվեր է մատուցել իր հարսնացուին՝ Դուբայի երկինքը լուսավորելով Ջորջինայի պատկերներով

12:36 28.01.2022

Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայում առանձնահատուկ շուքով է նշել իր հարսնացուի՝ 28-ամյա Ջորջինա Ռոդրիգեսի ծննդյան օրը։ Նա Ջորջինայի պատկերներով շքեղ լազերային շոու է պատվիրել քաղաքի գլխավոր խորհրդանիշ հանդիսացող Բուրջ Խալիֆա աշտարակ-երկնաքերի վրա։ Mirror-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը հազարավոր դոլարներ է վճարել, որպեսզի Դուբայի երկինքը լուսավորվի Ջորջինայի տեսահոլովակներով։ Լուսալազերային շոուի վերջում պորտուգալացին շնորհավորել է Ջորջինայի տարեդարձը հսկայական գրությամբ։ Ռոնալդուն ընտանիքի […]

̰
ԱԱ-2022 խմբային փուլի ԿՈՆԿԱԿԱՖ գոտում առաջատարը Կանադայի հավաքականն է

12:00 28.01.2022

Հյուսիսային-Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ) գոտում կայացան 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խմբի հերթական հանդիպումները։ Մեքսիկան 2-1 հաշվով հաղթեց Ճամայկային: ԱՄՆ-ի հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Սալվադորի նկատմամբ: Կանադան 2-0 հաշվով հաղթեց Հոնդուրասին: Կոստա Ռիկայի հավաքականն էլ նվազագույն հաշվով հաղթեց Պանամային։ Այս ընտրական խմբում առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը կխաղան աշխարհի առաջնության […]

̰
Խաչանովին հաղթած Նադալը հասավ եզրափակիչ. Australian Open

11:41 28.01.2022

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դարձել է Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակչի առաջին մասնակիցը։ Կիսաեզրափակիչում Նադալը  հաղթել է իտալացի Մատեո Բերետինիին, ով ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը։ 2 ժամ 58 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6:3, 6:2, 3:6, 6:3 հաշվով։ Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակչում «Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոնի մրցակիցը կլինի Դանիիլ Մեդվեդև-Ստեֆանոս Ցիցիպաս զույգի հաղթողը։

̰
Ինչո՞ւ էր Ռոնալդուն արգելափակել Transfermarkt-ը

11:36 28.01.2022

Transfermarkt կայքի համակարգող Քրիստիան Շվարցը պատմել է, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհել պորտալում իր տրանսֆերային արժեքի վերաբերյալ հրապարակումից։ Հիշեցնենք, որ անցած տարվա մարտին Ռոնալդուն արգելափակել Transfermarkt-ի հաշիվը Instagram-ում։ Այն ժամանակ պորտուգալացին հանդես էր գալիս «Յուվենտուսում»: «Այժմ տարիքը գնահատման մեջ ամենակարևոր գործոններից մեկն է: Կրիշտիանու Ռոնալդուն մեծ տարիք ունեցող խաղացող է, ինչպես […]

̰
Ուրուգվայն ու Արգենտինան հաղթեցին. ԱԱ-2022 խմբային փուլ՝ հարավամերիկյան գոտի

10:56 28.01.2022

Արգենտինայի հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական խաղում մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է Չիլիի ընտրանուն։ Արգենտինացիներից աչքի են ընկել Անխել Դի Մարիան և Լաուտարո Մարտինեսը: Արգենտինան 14 խաղից հետո վաստակեց 32 միավոր և մնաց հարավամերիկյան գոտու մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում։ Չիլին 15 խաղից հետո ունի 16 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ Ուրուգվայի հավաքականը մրցակցի հարկի […]

̰
Ռոնալդուն ԱՄԷ-ի նախագահի հետ հանդիպմանը ներկայացել է հայկական արտադրության վերնազգեստով

10:51 28.01.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այս օրերին Դուբայում է, հանդիպել է ԱՄԷ-ի նախագահի հետ: Ուշագրավ է, որ հանդիպմանը Ռոնալդուն ներկայացել է հայկական արտադրության վերնազգեստով: «Ազատ մարդ» ապրանքանիշի համահիմնադիրը Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարեն Չոբանյանն է։

̰ ̰
BACK_TO_TOP