TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

Մենք շատ գոհ ենք նրանցից. Պոչետինոն՝ Մեսսիի և Մբապեի մասին

10:47 31.01.2022

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է հարձակվողներ Կիլիան Մբապեի և Լիոնել Մեսսիի խաղի մասին․ «Մենք շատ գոհ ենք նրանից, թե Լեոն այս շաբաթ ինչպես աշխատեց մարզումների ժամանակ։ Նա լավ մարզավիճակում է։ Կիլիանի համար սա համատեղ աշխատանքի հնարավորություն է։ Նրանց կապը սկսում է երևալ: Նրանք երկու մեծագույն ֆուտբոլիստներ են»,- ասել է Պոչետինոն RMC Sport-ի հետ […]

̰
Կանադան հաղթեց ԱՄՆ-ին. ԱԱ-2022 ընտրական փուլ

10:44 31.01.2022

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Կանադայի հավաքականը 2-0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ընտրանուն։ Առաջին գոլը 7-րդ րոպեին խփել է Կայլ Լարինը։ 95-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Սեմ Ադեկուգբեն։ Մեքսիկայի և Կոստա Ռիկայի հավաքականները խաղն ավարտել են ոչ-ոքի՝ 0-0:  Սալվադորի հավաքականն արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթել է Հոնդուրասի ընտրանուն։ Պանամայի հավաքականը 3-2 հաշվով հաղթանակ […]

̰
Եգիպտոսի հավաքականը Սալահի շնորհիվ հաղթեց Մարոկկոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

10:17 31.01.2022

Աֆրիկական ազգերի Գավաթի քառորդ եզրափակչի խաղում Եգիպտոսի հավաքականը մրցել է Մարոկկոյի ընտրանու հետ և լրացուցիչ ժամանակում հաղթանակ տարել 2-1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացել է Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստ Սոֆյան Բուֆալը։ Աշրաֆ Հաքիմիի նկատմամբ խախտման համար VAR-ի օգնությամբ 11-մետրանոց է նշանակվել Եգիպտոսի հավաքականի դարպասին, որը Բուֆալն է իրացրել։ 56-րդ րոպեին Մոհամեդ Սալահը հավասարեցրել է հաշիվը: […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը ձերբակալվել է՝ ընկերուհու նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով

10:08 31.01.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը ձերբակալվել է Մանչեսթերի ոստիկանության կողմից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 20-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է բռնաբարության և մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Ֆուտբոլիստի ընկերուհին՝ Հարիեթ Ռոբսոնը, ֆուտբոլիստին բռնության մեջ էր մեղադրել և լուսանկարներ հրապարակել։ Դրանից հետո ՄՅՈՒ-ն հայտարարել էր, որ անորոշ ժամանակով ֆուտբոլիստը հեռացվել է մարզումներից և խաղերից։

̰
Օբամեյանգը կմիանա «Բարսելոնային», եթե Դեմբելեն հեռանա

09:48 31.01.2022

«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան կարող է շարունակել կատալոնական «Բարսելոնայում»։ Կատալոնացիները գաբոնցի ֆուտբոլիստի հետ համաձայնության են եկել վարձակալության շուրջ։ Այն նախատեսված կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Օբամեյանգը, սակայն, կմիանա թիմին, եթե հարձակվող Ուսման Դեմբելեն հեռանա «Բարսելոնայից»։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը 14 հանդիպման է մասնակցել և դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան  կմնա թիմում, եթե Ռալֆ Ռանգնիկը շարունակի աշխատանքն ակումբում

23:59 30.01.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան այս ամառ կմնա թիմում, եթե Ռալֆ Ռանգնիկը շարունակի աշխատանքն ակումբում: Այս մասին հայտնում է The Sun-ը: Ֆրանսիացի խաղացողը տպավորված է գերմանացի մասնագետի հետ աշխատանքով։ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է ամռանը։ Պոգբան Մանչեսթերում է 2016 թվականից:

̰
Ներկան և ապագան. Ռոնալդուն նկար է հրապարակել որդու հետ

23:56 30.01.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր հրապարակում է արել Թվիթերում։ Նա լուսանկար է հրապարակել, որում ինքը ֆուտբոլ է խաղում որդու հետ։ «Ներկան և ապագան»,- գրել է Ռոնալդուն։   Present and future 😀💪🏽 pic.twitter.com/Cr6z0VNQmI — Cristiano Ronaldo (@Cristiano) January 30, 2022

̰
Սերխիո Ռամոսը կրկին վնասվածք է ստացել

23:45 30.01.2022

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը ժամանակից շուտ է ավարտել մարզումը։ Le Parisien-ը հայտնում է, որ ուրբաթ օրվա մարզման ընթացքում իսպանացին մկանային խնդիր է ունեցել և ընդհատել է մարզումը։ Նշվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը կարող է բաց թողնել Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակiչի՝ հունվարի 31-ին կայանալիք «Նիցայի» դեմ հանդիպումը։ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը անցկացրել է 4 […]

̰
«Կրասնոդարը» հաղթանակ է տարել Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ

23:35 30.01.2022

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել նորվեգական «Վոլերենգայի» դեմ ընկերական խաղում։ «Կրասնոդարը» Սպերցյանի գոլի շնորհիվ հաղթանակ է տարել նվազագույն հաշվով։ Հանդիպումը կայացել է իսպանական Մարբելայում՝ «Կրասնոդարի» ուսումնամարզական հավաքի շրջանակներում։

̰
Հավանաբար, նա տան հեռուստացույցը կոտրել է այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ. Մեդվեդևը՝ կնոջ մասին

23:30 30.01.2022

Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչում Ռաֆայել Նադալին պարտվելուց հետո շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին և թիմին․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին։ Երկու շաբաթ նրանք իմ կողքին էին և աջակցում էին ինձ։ Մենք արեցինք այն, ինչ կարող էինք։ Ցավոք, կինս այստեղ չէր։ Հավանաբար, նա տան հեռուստացույցը կոտրել է այն բանից հետո, ինչ […]

̰
Վենեսուելայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Փյունիկ»

23:19 30.01.2022

Երևանի «Փյունիկը» նորեկ ունի։ Թիմի կազմը համալրել է 29-ամյա Ալեքսանդր Գոնսալեսը։ Նա 84 հանդիպման է մասնակցել իսպանական «Ուեսկայում», 18 հանդիպման` «Մալագայում», 48 հանդիպման՝ շվեյցարական «Յանգ Բոյզում» և 58 հանդիպման` Վենեսուելայի ազգային հավաքականում։ 300 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստը երեկ գրավել է «Ալ-Աինի» դարպասը։ Նա Սեգունդայում անցկացրել է 148 խաղ, խփել` 8 գոլ։ Շվեյցարական սուպերլիգայում […]

̰
Ռաֆայել Նադալը՝ Australian Open-ի հաղթող

23:07 30.01.2022

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դարձավ Australian Open-ի այս տարվա հաղթողը՝ եզրափակիչում շատ բարդ պայքարում առավելության հասնելով ռուս Դանիլ Մեդվեդևի նկատմամբ։ Առաջին երկու սեթում Նադալը պարտվում էր, բայց կարողացավ անհնարինն անել: 35-ամյա Նադալը 5 ժամ 28 րոպեում 2:6, 6:7 (5:7), 6:4, 6:4, 7:5 հաշվով հաղթեց Մեդվեդևին։ Մինչ այս Նադալը միայն մեկ անգամ էր հաղթել Մելբուրնում՝ 2009 […]

̰
Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի առաջնության բոլոր չեմպիոնները

22:35 30.01.2022

Ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը։ Կանանց մրցաշարում Հայաստանի չեմպիոն դարձան 48 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը, 54 կգ քաշային Արևիկ Դոխոլյանը, 57 կգ քաշային Տաթևիկ Խաչատրյանը և 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։ Տղամարդկանց մրցապայքարում չեմպիոն դարձան 48 կգ քաշային Արման Ոսկանյանը, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 […]

̰
Ֆրանսիան պաշտոնական ներկայացուցիչներ չի ուղարկի Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի բացմանը

17:00 30.01.2022

Ֆրանսիացի պաշտոնյաները դժվար թե ներկա գտնվեն Պեկինում 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը: Այս մասին կիրակի օրը LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը։ «Ներկա է լինելու սպորտի նախարարի պատվիրակ Ռոքսանա Մարասինիանուն։ Թեև բացման արարողությանը չէ, բայց նա այնտեղ կլինի աջակցելու մեր մարզիկներին Օլիմպիական խաղերի ժամանակ»,- ասել է պետքարտուղարը։ «Դա դեռ որոշված […]

̰
Ադամա Տրաորեն վերադառնում է «Բարսելոնա»

16:13 30.01.2022

«Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստ Ադամա Տրաորեն վարձակալական հիմունքներով միացել է «Բարսելոնային»։ Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի թվիթերյան էջը։ «Այնքան երջանիկ եմ այսքան տարի անց այստեղ վերադառնալուս համար, ինձ համար սա յուրահատուկ պահ է։ Ես այստեղ եմ մեծացել ու վերադառնում եմ այստեղ ընտանիքիս ու ընկերներիս մոտ»,- Տրաորեի խոսքերն է փոխանցում Marca-ն։ Ադաման «Բարսելոնայի» սան է։  Թիմի համակարգում […]

̰
Սալահը կարող է վերադառնալ «Չելսի»

14:58 30.01.2022

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի շուրջ ստեղծված իրավիճակին ուշադիր հետևում է «Չելսին»: Բանն այն է, որ եգիպտացին դեռ չի երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։ «Լիվերպուլի» հետ պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին։ Ըստ բրիտանական մամուլի՝ «Չելսին» ցանկանում է վերադարձնել եգիպտացի ռմբարկուին։ Transfermarkt-ը Սալահին գնահատում է 100 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Սալահը «Չելսիում» հանդես է եկել 2014-ից 2016 թվականներին, […]

̰
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին մասնակցած 4125 մարզիկ դոպինգ ստուգման է ենթարկվել․10-ի մոտ արգելված նյութեր են հայտնաբերվել

14:46 30.01.2022

Միջազգային հակադոպինգային գործակալությունը (WADA) հաշվետվություն  է ներկայացրել: Հրապարակման մեջ ասվում է, որ  Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում 4125 մարզիկ դոպինգ ստուգման է ենթարկվել: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Օլիմպիական խաղերի ընթացքում  2724 մարզիկ մեկ անգամ թեստավորվել է, 1401-ը՝ մեկից ավելի: Մասնակիցների ընդհանուր թվի 35,4%-ը ստուգվել է օրգանիզմում արգելված նյութերի առկայության համար։ Տասը մարզիկների մոտ արգելված նյութեր են հայտնաբերվել:

̰
Հայտնի են Պեկինի օլիմպիական խաղերի վտանգները

13:55 30.01.2022

Փորձագետները նշել են, որ օլիմպիական խաղերում արհեստական ձյունը վտանգավոր է կյանքի համար,- այդ մասին գրում է Lenta.ru-ն։ Գլոբալ տաքացումը սպառնում է ձմեռային օլիմպիական խաղերին, իսկ արհեստական ձյունը միայն բարդացնում է վիճակը։ Լաֆբորո համալսարանի բրիտանացի գիտնականները «Պաշտպանենք մեր ձմեռները» (Protect Our Winters) ուսումնասիրության մեջ տեղումներն անվանել են մահացու։   Մինչև 2050 թվականը կլիմայի փոփոխության պատճառով շատ […]

̰
Այսօր տեղի կունենա Նադալ-Մեդվեդև եզրափակիչը. Australian Open

13:43 30.01.2022

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում այսօր տեղի կունենա տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը։ Կմրցեն մրցաշարի 5-րդ համար Ռաֆայել Նադալը և 2-րդ համար Դանիիլ Մեդվեդևը։ Մինչ այժմ երկու թենիսիստները միմյանց հետ հանդիպել են չորս անգամ, որոնցից երեքում հաղթել է Նադալը: 2019 թվականին Մոնրեալի մրցաշարի եզրափակիչում Նադալը հաղթել է 6-3, 6-0 հաշվով, նույն թվականին կայացած US Open-ի եզրափակիչում՝ 7-5, 6-3, […]

̰
«Ատլետիկոն» չի համաձայնել Մորատայի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը

12:45 30.01.2022

«Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան, որը վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսում», չի տեղափոխվի «Բարսելոնա»: «Ատլետիկոն» հրաժարվել է բաց թողնել ֆուտբոլիստին։ Այս մասին հաղորդում է Diario Sport-ը։ Բանն այն է, որ «Յուվենտուսը» չի պատրաստվում գնել 29-ամյա ֆուտբոլիստին 35 մլն եվրոյով․ հենց գումարի այդ չափն է գրված թիմերի միջև պայմանագրում։ Բայց նրանք չեն պատրաստվում Մորատային 6 ամիս շուտ […]

̰
Էշլի Բարթին՝ Australian Open-ի կանանց մրցաշարի հաղթող

11:47 30.01.2022

Աշխարհի առաջին ռակետ, ավստրալուհի Էշլի Բարթին դարձել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենապայքարի հաղթող: Եզրափակիչ խաղում Բարտին 2 սեթում առավելության է հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դանիել Կոլինզի նկատմամբ (6:3, 7:6): Հատկանշական է, որ 2-րդ սեթում ավստրալուհին պարտվում էր 1:5 հաշվով: Եզրափակիչը տևել է 1 ժամ 29 րոպե: Սա Էշլի Բարթիի 3-րդ տիտղոսն է «Մեծ սաղավարտի» […]

̰
ՀՀ հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

11:25 30.01.2022

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում», այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական էջը։ Նախկինում Ոդոն հանդես է եկել «Ուլիսի», «Ուրարտուի», «Շիրակի», «Արարատի», ինչպես նաև ղազախական «Շախտյորի» և «Ատիրաուի» կազմերում։ Հայաստանի ազգային հավաքականում կիսապաշտպանն անցկացրել է 13 հանդիպում։

̰
«Մանչեսթեր Սիթիի» հովանավորներից մեկը կասկածվում է կեղծված գործունեության մեջ

10:50 30.01.2022

«Մանչեսթեր Սիթիի» հովանավորներից մեկը կասկածվում է կեղծված գործունեության մեջ։ Ինչպես հաղորդում է Off The Pitch-ը՝ Wega ընկերությունը, որը 2015 թվականից հովանավորում է ակումբը, չունի ո՛չ արտադրանք, ո՛չ աշխատակից։ Ընկերությունը գրանցված է Շվեյցարիայում, իսկ նրա մանչեսթերյան համարը չի գործում։ Բացի դրանից, Wega-ն հայտարարել էր 15 մլն դոլար մրցանակային ֆոնդով կիբերսպորտի աշխարհի առաջնության մասին, որը պետք է […]

̰
Չեմպիոնների Լիգայի 5 ֆավորիտները` ըստ Հաբիբ Նուրմագոմեդովի

10:41 30.01.2022

UFC-ի նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը նշել է, թե որ ակումբներն են իր կարծիքով Չեմպիոնների Լիգայի այս խաղարկության ֆավորիտները։ «Շատ դժվար է ընտրություն կատարելը։ Ֆավորիտների թվում են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն, Մադրիդի «Ռեալը»։ Եվ, իհարկե, երբեք չի կարելի մոռանալ Մյունխենի «Բավարիային»,- աել է Հաբիբը MMAJunkie Youtube-յան հաղորդման ընթացքում։

̰
Մորուքը՝ եվրոպական գրանդ ակումբից հեռանալու պատճառ

10:21 30.01.2022

Հայտնի է՝ ինչու է ֆրանսիացի ֆուտբոլիստ Նաբիլ Ֆեկիրը 2019 թվականին հեռացել հարազատ ակումբից՝ «Լիոնից»։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, ֆրանսիական ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստից պահանջել է մաքրել մորուքը, քանի որ այդկերպ հասարակության մեջ Ֆեկիրը «քարոզում» է մուսուլմանական կրոնը։ Հարձակվողը սակայն չի համաձայվել, ինչի արդյունքում նրան հեռացրել են թիմից: Ֆեկիրը տեղափոխվել է իսպանական «Բետիս»։ Անդալուսական ակումբը ֆուտբոլիստի […]

̰
Հայաստանի բռնցքամարտի առաջնության նոր չեմպիոնները հայտնի դարձան դրամատիկ մենամարտերից հետո

22:36 29.01.2022

Երևանի «Դինամո» մարզահամալիրում 5 օրյա պայքարից հետո հայտնի դարձան Հայաստանի բռնցքամարտի առաջնության հաղթողները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակիչները լի էին դիտարժանությամբ և իսկ նույնիսկ ընդհարում տեղի ունեցավ: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոն դարձան` Արման Ոսկանյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Զանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), […]

̰
«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 26-ամյա բելգիացի պաշտպանը

20:39 29.01.2022

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 26-ամյա բելգիացի պաշտպան Տիբո Լեսկուան: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Լեսկուան հանդես է եկել հոլանդական «Ալմերե Սիթի» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրել է 40 խաղ և դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ Լեսկուան հանդես է եկել նաև՝ ▫️ բելգիական «Վիրտոն» ֆուտբոլային ակումբում` 88 խաղ, 2 գոլ ▫️ Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» ֆուտբոլային ակումբում` 23 խաղ, […]

̰
Պեկինի օլիմպական խաղերի են մեկնում Աշոցք համայնքի 3 դահուկորդները

18:15 29.01.2022

2022 թվականի փետրվարի 4-20-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կկայանան 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Հայաստանից օլիմպիական խաղերին կմասնակցեն 6 մարզիկներ՝ 3 դահուկորդ, 1 լեռնադահուկորդ և գեղասահքի զույգը։ Տարվա գլխավոր մարզական միջոցառման` դահուկավազքի մրցումներում, Հայաստանը կներկայացնեն Շիրակի մարզի Աշոցք համայնքի դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը։ Մեր մարզիկները, մարզիչներ` Արթուր և Ալլա Միքայելյանների գլխավորությամբ, մրցավայր կմեկնեն […]

̰
Արցախի նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների

17:28 29.01.2022

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունվարի 29-ին տեղի է ունեցել 2021 թվականին հայրենական և միջազգային  հարթակներում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկների պարգևատրման միջոցառում, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման: Արայիկ Հարությունյանը գրանցած հաջողությունների առթիվ շնորհավորել է Արցախի մարզիկներին` նշելով, որ նրանք մեծապես նպաստում են մեր հանրապետությունում սպորտի զարգացմանն ու աշխարհում մեր երկիրը արժանիորեն ներկայացնելու գործին: […]

̰
Մեսսին գեղեցիկ ընտանեկան լուսանկար է հրապարակել

16:44 29.01.2022

Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին գեղեցիկ լուսանկար է հրապարակել իր instagram-ի էջում կնոջ և երեխաների հետ: «Ժամանակը նրանց հետ»,- գրել է Մեսսին։

̰
BACK_TO_TOP