22:51 27.01.2022
Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը քննադատել է աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու ՖԻՖԱ-ի նախաձեռնությունը։ «Ինձ վախեցնում է աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարը։ Երբ շատ ես ներգրավված աշխատանքի մեջ, 24 ժամն էլ քիչ է։ Այս քննարկումները ևս անհանգստացնում են։ Եթե ցանկանում ենք զարգացնել ֆուտբոլը, պետք է մեծ ուշադրություն դարձնենք ֆուտբոլիստների կրթությանը, որպեսզի […]
22:36 27.01.2022
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հետևորդների թիվը Instagram սոցիալական ցանցում հասել է 300 միլիոնի։ «Մենք արդեն 300 միլիոն ենք։ Միշտ շնորհակալ եմ ձեր աջակցության համար»,- գրել է Մեսսին Instagram-ում։ Այս սոցիալական ցանցում ռեկորդակիրը Կրիշտիանու Ռոնալդուն է, որի էջին բաժանորդագրված է 395 միլիոն օգտատեր։
22:22 27.01.2022
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի Էշլին Բարթին ու 27-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզը։ Էշլի Բարթին 6:1, 6:3 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Մեդիսոն Քիսին։ Դանիել Քոլինզը մրցել է լեհ Իգա Սվենտեկի (7) հետ 7 նույնպես հեշտ հաղթանակ է տարել՝ 6:4, 6:1։ Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 29-ին։ Էշլի Բարթին […]
22:11 27.01.2022
Իրանի Ֆուտբոլի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Իրանի ընտրանին Թեհրանում նվազագույն հաշվով հաղթեց Իրաքի հավաքականին: A խմբում Իրանի հավաքականը վաստակեց 19 միավոր և 9 միավորով երրորդ տեղում ընթացող Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու համար դարձավ անհասանելի։ Երկրորդ տեղում ընթացող Հարավային Կորեան ունի 17 միավոր։ Խմբում առաջին երկու […]
21:48 27.01.2022
Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել բրազիլական «Պալմեյրասի» 15-ամյա հարձակվող Ֆելիպե Էնդրիկին, հաղորդում է Marca-ն։ Բրազիլացի ֆուտբոլիստը «Պալմեյրասի» մինչև 17 և մինչև 20 տարեկանների թիմերում անցկացրած 170 հանդիպումներում խփել է 167 գոլ՝ սահմանելով ակումբային ռեկորդ։ «Պալմեյրասի» գլխավոր թիմին նա կկարողանա միանալ հուլիսի 21-ից, երբ կդառնա 16 տարեկան։ Սակայն սպասվում է, որ Արքայական ակումբը մինչև այդ […]
21:31 27.01.2022
Ուկրաինական «Վերեսի» նորեկ Ժիրայր Մարգարյանը, որն արդեն նոր թիմի կազմում ստուգողական խաղի է մասնակցել չեխական «Գրադեց Կրալովեի» հետ, պատմել է հարմարվելու ընթացքի մասին. «Ուրախ եմ, որ դարձել եմ այս թիմի մի մասնիկը: Կային որոշ դժվարություններ, բայց ես անում եմ ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ հարմարվեմ, և կարծում եմ՝ դա ինձ հաջողվում է: Փորձում եմ ընկերանալ […]
21:13 27.01.2022
ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է փարիզյան ակումբի մասին իր կարծիքով. «Մենք լավ մարզավիճակում ենք, և նպատակ ունենք նվաճել բոլոր գավաթները: Դրա համար ունենք ամեն բան, պարզապես հարկավոր է զգոն լինել և միշտ աշխատել: Մենք հիանալի թիմ ունենք, այն այդքան երկար պատմություն չունի, բայց ունի յուրահատուկ նախագիծ։ Բոլոր խաղացողներն այսօր ցանկանում են գալ ՊՍԺ։ Ես […]
20:54 27.01.2022
ММА նախկին մարտիկ Դոն Ֆրայը, ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում կայացած UFC 270 մրցաշարի ժամանակ լեզվակռիվ տալով երկու երկրպագուի հետ, հարվածել է նրանցից մեկին՝ հաղորդում է TMZ Sports-ը: Հարվածի պահն արձանագրել են տեսախցիկները։ Ըստ ամենայնի՝ 56-ամյա նախկին մարզիկի հետ բանավեճի բռնված անձինք չեն իմացել, թե ում հետ են բորբոքված զրույց սկսել։ 1996-ին Ֆրայը նորամուտն է նշել UFC-ում։
20:46 27.01.2022
Գյումրեցի 3 մարզիկներ պատրաստվում են հրաձգության Եվրոպայի առաջնությանը՝ վազող թիրախ ոճում։ Հունվարի 21-ից 23-ն անցկացված Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլը հաղթահարած մարզիկները ձևավորել են Հայաստանի հավաքականը, որն էլ կմեկնի Նորվեգիայում փետրվարին կայանալիք հրաձգության առաջնությանը։ Գյումրեցի 8 պատանի մարզիկներ են մասնակցել Հայաստանի մեծահասակների առաջնությանը, նրանցից 6-ը վաստակել են մեդալներ։ «4 մարզիկ մասնակցել է վազող թիրախ և 4-ը՝ […]
20:40 27.01.2022
MMA մարտիկ ֆրանսիացի Պյեռ Լյուդեին մահացած են գտել Մարսելի իր բնակարանում, հայտնում է Bloody Elbow-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա մարզիկը ծառայել է ոստիկանության հատուկ ստորաբաժանման կազմում։ Ֆրանսիացու մահվան ամենահավանական պատճառ է նշվում ինքնասպանությունը: Ֆրանսիացի մարզիկի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է 2017 թվականին: Նա 6 հաղթանակ է տոնել և կրել 1 պարտություն։
20:30 27.01.2022
ԱՄՆ-ում բացվել է NBA-ի աստղ Կոբի Բրայանտի և նրա դստեր՝ Ջիաննայի հուշարձանը։ Այն կանգնեցվել է Կալիֆորնիայի Կալաբասաս քաղաքում՝ Բրայանտի ուղղաթիռի կործանման վայրում։ Հիշեցնենք, երկու տարի առաջ՝ հունվարի 26-ին, Կալիֆորնիայում սեփական ուղղաթիռի վթարից մահացավ NBA-ի լեգենդ Կոբի Բրայանտը: Աղետին զոհ գնաց նաև Բրայանտի դուստրը ու ևս մի քանի ուղևորներ: View this post on Instagram […]
20:05 27.01.2022
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հարաբերությունները վատթարացել են: Այս մասին ասել է լրագրող Լուիս Կանուտեն TV3-ի Onze հաղորդման ժամանակ: Աղբյուրի համաձայն՝ Մեսսին հիասթափված է Պիկեից, ով, ի տարբերություն Ալբայի և Բուսկետսի, չի համաձայնել կրճատել աշխատավարձը՝ Լեոյին «Բարսելոնայում» մնալու հնարավորություն տալու համար: «Լեոն իրեն դավաճանված է զգում Ժերարի կողմից, քանի որ վերջինս […]
19:46 27.01.2022
ՊՍԺ-ի հարձակվող Անխել Դի Մարիան կլինի Արգենտինայի հավաքականի ավագը Լիոնել Մեսսիի փոխարեն, որը վարակվել էր կորոնավիրուսով: Ավելի վաղ Դի Մարիան արդեն եղել է Արգենտինայի հավաքականի ավագը, երբ Մեսսին չի կարողացել հանդես գալ: Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ավելի վաղ ասել էր, որ կորոնավիրուսը լրջորեն ազդել է ֆուտբոլիստի վրա: «Իհարկե, […]
19:30 27.01.2022
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Էդգար Բաբայանը կես տարվա պայմանագիր է կնքել դանիական «Վեյլեի» հետ։ «Միշտ կարծել եմ, որ «Վեյլեն» լավ ֆուտբոլիստներով համալրված հետաքրքիր ակումբ է։ Երբ խաղում էի նրանց դեմ` իրենց հարկի տակ, զգում էի, թե ինչպես են աջակցում երկրպագուները։ Հենց այդ ժամանակներից էլ Սյորենսենը ծանոթ է իմ որակներին։ Այդ բոլոր […]
19:10 27.01.2022
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էռլինգ Հոլանդը նշել է, թե ով է, իր կարծիքով, անցած տարվա լավագույն ֆուտբոլիստը։ «Ես կարծում եմ, որ Լևանդովսկին թիվ մեկն է: Բենզեման նույնպես հիանալի էր, Մեսսին նույնպես աչքի ընկավ: Այսպիսով, Բենզեման և Մեսսին կկիսեն երկրորդ և երրորդ տեղերը»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։ Հիշեցնենք, որ Լևանդովսկին ՖԻՖԱ-ի վարկածով դարձել է 2021 […]
18:47 27.01.2022
Որոշվել է, թե որտեղ է ընդունելու Ուկրաինայի հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները, հայտնում է Sport.ua-ն։ Մասնավորապես, Ազգերի լիգայի Հայաստանի (հունիսի 11) և Իռլանդիայի (հունիսի 14) հավաքականների հետ հանդիպումները կանցկացվեն Լվովի «Արենա» մարզադաշտում: Ազգերի լիգայի Շոտլանդիայի հետ (սեպտեմբերի 26) խաղը կանցկացվի Կիևում՝ «Օլիմպիյսկի» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, […]
18:06 27.01.2022
«Բարսելոնան» հայտարարել է, որ փետրվարի 1-ին կհանրայնացնի ակումբի նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի աշխատանքի հետ կապված հետաքննության արդյունքները: «Փետրվարի 1-ին, կհրապարակվեն ֆինանսական աուդիտի արդյունքում իրականացված մանրակրկիտ հետաքննության արդյունքները: Այն արվել է նախկին նախագահի ղեկավարման օրոք հնարավոր խախտումների բացահայտման համար: Արդյունքները կուղարկվեն դատախազություն»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ Բարտոմեուն անցած տարվա աշնանն […]
17:34 27.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր մարզական կոչումներ են շնորհել մի շարք անվանի մարզիչ-մանկավարժների: Վահրամ Դումանյանը, նշանավորելով մարզչի դերն ու կարևորությունը մարզիկի կյանքում, իր երախտագիտությունն է հայտնել մասնագետներին և հետագա հաջողություններ մաղթել. «Շատ ուրախ եմ, որ այսօր առիթ ունեմ շնորհակալական խոսք ասելու ձեզ՝ մարզիչներիդ: Մարզիչը՝ ուսուցիչը, […]
17:07 27.01.2022
ՖԻՖԱ-ի կողմից վավերացված Euromerica Sport Marketing-ը պարզել է, թե եվրոպական որ ակումբներն են ամենաշատ մարզաշապիկները վաճառել 2021 թվականին։ Ցուցակը գլխավորել է Մյունխենի «Բավարիան»՝ նախորդ տարի վաճառելով մոտ 3,2 միլիոն մարզաշապիկ: Լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի. 1. Բավարիա՝ 3,25 մլն մարզաշապիկ 2. Ռեալ Մադրիդ՝ 3,05 մլն 3. Լիվերպուլ՝ 2,45 մլն 4. Մանչեսթեր Յունայթեդ՝ 1,95 մլն 5. […]
16:56 27.01.2022
Կայացան Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վերջին հանդիպումները, որոնց արդյունքներով էլ հայտնի դարձան 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները։ 1/4 եզրափակչի զույգերն են․ Գամբիա – Կամերուն Բուրկինա Ֆասո – Թունիս Եգիպտոս – Մարոկկո Սենեգալ – Հասարակածային Գվինեա Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է Կամերունում։ Մրցաշարի գործող չեմպիոն Ալժիրի հավաքականը չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը։
15:45 27.01.2022
Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդգար Բաբայանը կես տարվա պայմանագիր է կնքել դանիական «Վեյլեի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել թիմի կազմում, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում։ Հիշեցնենք՝ Էդգար Բաբայանը հեռացել էր Կիպրոսը ներկայացնող «Պաֆոսից»՝ ժամանակից շուտ խզելով պայմանագիրը։
15:30 27.01.2022
«Ռոստովի» նախկին գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը կաշխատի «Կայրաթի» մարզչական շտաբում։ Այս մասին տեղեկացրել է ակումբի մամուլի ծառայությունը։ 68-ամյա մասնագետը նշանակվել է ղազախական ակումբի գլխավոր մարզիչ Կուրբան Բերդիևի օգնական, որի հետ նա աշխատել է «Ռոստովում» ու «Ռուբինում»։ Դանիլյանցի վերջին աշխատատեղը եղել է Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիան, որտեղ նա զբաղեցնում էր սպորտային տնօրենի պաշտոնը։
15:24 27.01.2022
Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը, ամերիկացի հայտնի ռեփեր Յեն, ով նախկինում հայտնի էր որպես Քանյե Ուեսթ, այցելել է ֆրանսիական ՊՍԺ-ի բազա։ Երաժիշտը ներկա է եղել մարզմանը և զրուցել մի քանի խաղացողների հետ։ Սոցցանցերում հայտնվել են Յեի լուսանկարները՝ բրազիլացի հարձակվող Նեյմարի ընկերակցությամբ։
15:13 27.01.2022
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ մեկնարկել են ավանդական «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը, որին հայաստանյան 15 բուհի շուրջ 300 դասախոս և աշխատակից է մասնակցում: Խաղերի ծրագրում ներառված է 7 մարզաձև՝ արագ շախմատ, հրաձգություն, բադմինտոն, սեղանի թենիս, ուժային եռամարտ, պարանի ձգում և վոլեյբոլ: Հունվարի 25-ին ՀՊՏՀ-ի մարզադահլիճում դասախոսներն իրենց ուժերն են չափել ուժային եռամարտի առաջնությունում։ Անհատական […]
14:48 27.01.2022
ԱՄԷ-ի Շարժա քաղաքում շարունակվում է «Փյունիկի» ուսումնամարզական հավաքը։ Երևանյան թիմը հավաքի շրջանակներում հունվարի 26-ին ընկերական խաղ է անցկացրել ՌՊԼ-ը ներկայացնող «Ուրալի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ «Փյունիկից» գոլի հեղինակ է դարձել Հովհաննես Հարությունյանը։
14:14 27.01.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրգեսը, instagram-ում կադրեր է հրապարակել իր կյանքի և կենսագրության մասին պատմող ֆիլմից: Այն թողարկել է Netflix-ը։ Ֆիլմի պրեմիերան կկայանա այսօր՝ հունվարի 27-ին։ View this post on Instagram A post shared by Georgina Rodríguez (@georginagio)
13:40 27.01.2022
«Չելսիի» հարձակվողական ոճի ֆուտբոլիստները դժգոհություն են հայտնել իրենց գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելից, գրում է The Athletic-ը։ Խաղացողներին դուր չի գալիս, թե ինչպես է իրեն պահում մասնագետը: Նա հաճախ բղավում է նրանց վրա ու քննադատում։ Խաղացողներին ընտրելիս մարզիչը չի առաջնորդվում մարզիկների մարզավիճակով, այլ կազմում ընդգրկում է նրանց, ովքեր իրեն ավելի շատ են դուր գալիս։ Նշենք, որ […]
13:27 27.01.2022
«Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը պատմել է, թե ինչ նշանակություն կունենա իր համար Աֆրիկայի գավաթը նվաճելը: «Ես ցանկանում եմ տիտղոս նվաճել Եգիպտոսի հավաքականի հետ: Եգիպտոսն իմ երկիրն է, որը ես սիրում եմ։ Աֆրիկայի գավաթն ինձ համար ամենաթանկը կլինի: 2017-ին մոտ էինք հաղթանակին, տվեցինք մեր ողջ ուժերը, բայց մեր բախտը չբերեց և եզրափակչում պարտվեցինք […]
13:11 27.01.2022
«Բարսելոնան» պատրաստվում է պայմանագիր կնքել երկու նոր հովանավորների հետ հաջորդ մրցաշրջանի համար։ Ըստ աղբյուրի՝ Rakuten-ին կփոխարինի Spotify-ը և կդառնա կատալոնացիների գլխավոր հովանավորը։ Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված է լինելու 5 մրցաշրջանի համար, որի ընթացքում ակումբը պետք է ընդհանուր առմամբ ստանա մոտ 340 մլն եվրո։ Հաղորդվում է նաև, որ Polkadot-ը կփոխարինի Beko-ին: Այս պայմանագիրը ևս նախատեսված […]