TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

Հրաձգության աշխարհի չեմպիոնը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով

14:42 08.01.2022

Ստենդային հրաձգության աշխարհի չեմպիոն իտալացի Քրիստիան Գիլին մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, տեղեկացնում է իտալական ANSA գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարի 6-ին 19-ամյա մարզիկը որսի էր դուրս եկել Պիզայի մոտակայքում։ Երբ Գիլին կռացել է՝ վերցնելու հրացանը, պատահաբար կրակել է իր որովայնին։ Ընկերները շտապօգնություն են կանչել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն վիրահատության ժամանակ նա մահացել է։ Գիլին […]

̰
«Բավարիան» սեփական հարկի տակ զիջել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»

12:20 08.01.2022

Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Հանդիպման հաշիվը բացել է Ռոբերտ Լևանդովսկին 18-րդ րոպեին։ 9 րոպե անց Նյուհաուսը հավասարեցրել է հաշիվը, իսկ դրանից 4 րոպե անց Լայներն առաջ է մղել հյուրերին։ Խաղն այդպես էլ ավարտվել է։ Այս տուրից հետո «Բավարիան» 43 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ […]

̰
Դիեգո Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական

12:15 08.01.2022

«Լոս Անջելեսի» հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը, ով ներկայում վարձավճարով հանդես է գալիս «Ֆեներբահչեում», հրավիրվել է Ուրուգվայի ազգային հավաքական։ Հայկական արմատներով ֆուտբոլիստն ընդգրկվել է ազգային ընտրանու ընդլայնված հայտացուցակում՝ ԱԱ-2022 ընտրական փուլի խաղերի համար։ Հունվարի 28-ին Ուրուգվայի հավաքականը կհանդիպի Պարագվայի, իսկ փետրվարի 2-ին՝ Վենեսուելայի ընտրանիների հետ։ Առայժմ Ուրուգվայի հավաքականը 16 միավորով 7-րդն է ընտրական փուլի մրցաշարում:  

̰
Հուսով եմ՝ կկարողանանք դուրս գալ Իսպանիայի գավաթի եզրափակիչ. Չավի

11:44 08.01.2022

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության հերթական տուրում կայանալիք «Գրանադայի» դեմ խաղից առաջ մամուլի ասուլիս է տվել: «Հաջող արդյունքը միշտ դրականորեն է ազդում։ «Լինարեսի» նկատմամբ տարած հաղթանակը բարձրացրեց մեր ոգին։ «Բարսան» չի կարող իրեն թույլ տալ ոչ-ոքի խաղալ կամ պարտվել։ Ցավոք, նման դեպքեր լինում են, բայց մենք պարտավոր ենք անել ամենը, որ դա թույլ չտանք։ […]

̰
Ամբողջ աշխարհը պետք է Սերբիայի հետ ոտքի կանգնի. Ջոկովիչի հայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի մասին

23:15 07.01.2022

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հայրը՝ Սրջան Ջոկովիչը մեկնաբանել է որդու շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակը։ Ավստրալիայի բաց առաջնության 9-ակի չեմպիոնը մրցաշարի կազմակերպիչներից ստացել էր կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու թույլտվություն բժշկական հիմնավորումով, սակայն Մելբուռն ժամանելուց հետո Ջոկովիչը չի կարողացել սահմանապահ ծառայությանը ներկայացնել բժշկական հիմնավորման ապացույցներ։ Նրա մուտքի վիզան չեղարկվել է։ Ջոկովիչը կարող է 3 տարով զրկվել […]

̰
«Ռեալի» նախագահը ցանկանում է նոր Մեսի-Ռոնալդու դիմակայություն ստեղծել

22:32 07.01.2022

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հակված չէ այն տարբերակին, որ թիմն ամռանը ձեռք բերի և՛ Էրլինգ Հալանդին, և՛ Կիլիան Մբապեին: Հարցն այն չէ, որ «Ռեալը» չի կարող, այլ այն, որ չի ուզում՝ գրում է ESPN-ը: Ըստ աղբյուրի` «Արքայական ակումբի» նախագահը ցանկանում է նոր Մեսի-Ռոնալդու դիմակայություն ստեղծել Հալանդ-Մբապե զույգի տեսքով: Պերեսն ուզում է, որ Էրլինգ Հալանդն […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը  գրավի դիմաց ազատ է արձակվել

22:14 07.01.2022

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Բենժամեն Մենդին չորս ամսվա բանտարկությունից հետո գրավի դիմաց ազատ է արձակվել՝ հաղորդում է Daily Mail-ը: Ֆրանսիայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը, որը մեղադրվում է բռնաբարության 7 դեպքի համար, պահվում էր «Լիվերպուլի» Altcourse բանտում, իսկ վերջերս տեղափոխվել էր Մանչեսթերի Strangeways բանտ: Այսօր՝ Չեսթերի դատարանում կայացած փակ լսումներից հետո, Մենդիին գրավի դիմաց ազատ արձակելու […]

̰
Էրլինգ Հոլանդը դարձել է «Մանչեսթեր Սիթիի»՝ ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակը

21:33 07.01.2022

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Ինչպես հաղորդում է The Athletic-ը նորվեգացի ֆուտբոլիստը դարձել է «Մանչեսթեր Սիթիի»՝ ամառային տրանսֆերային պատուհանի առաջնահերթ նպատակը։ Նշվում է, որ առաջիկա շաբաթներին անգլիական ակումբը պլանավորում է բանակցություններ սկսել Հոլանդի ներկայացուցիչների հետ։ «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցն այս պայքարում «Ռեալն» է։ «Բարսելոնան» նույնպես ուզում է ձեռք բերել նորվեգացուն, բայց […]

̰
Գտնվում ենք աղյուսակի մեջտեղում, որտեղ և այսօր «Ռոմայի» տեղն է. Մոուրինյո

20:55 07.01.2022

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Ա Սերիայի 20-րդ տուրի «Միլանի» հետ հանդիպման արդյունքը: Հիշեցնենք՝ հռոմեացիները արտագնա այս խաղում պարտվել էին 3-1 հաշվով: «Նույնիսկ 0:2-ի ժամանակ մենք մնացինք խաղի մեջ, բայց Ռիկ Կարսդորպի հեռացումից հետո ամեն ինչ ավարտվեց: Միաժամանակ ասեմ, որ մեր ելույթը շատ թույլ էր։ Եթե ​​նայեք առաջին երկու գոլերին, ապա դրանք խփվեցին, […]

̰
Մեկնարկում է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ միջազգային հուշամրցաշարը

20:40 07.01.2022

Հունվարի 8-17-ը Երևանում կանցկացվի Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը: Տարիքային տարբեր խմբերով ընդհանուր առմամբ կանցկացվի 8 մրցաշար: Հիմնական մրցաշարում, որում սահմանված է միջազգային գրոսմայստերի նորմա, հանդես կգան 10 ուժեղագույն շախմատիստներ, որոնք հաղթողին կորոշեն շրջանաձև մրցակարգով: Հայաստանից այդ մրցաշարին կմասնակցեն գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանն ու Արմեն Բարսեղյանը և ՖԻԴԵ-ի վարպետ, մինչև 16 տարեկանների արագ […]

̰
ՖԻՖԱ-ն հրապարակել է  Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակը

20:21 07.01.2022

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2021թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը․ Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան), Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)։ Ավելի վաղ հայտնի էին դարձել նաև լավագույն մարզիչի և դարպասապահի մրցանակների հավակնորդները։ Լավագույն մարզիչի կոչման հավակնորդներն են գերմանացի Թոմաս Տուխելը («Չելսի»), կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և իտալացի Ռոբերտո Մանչինին […]

̰
Հարոյանի «Կադիսը» կմրցի «Սպորտինգ Խիխոնի» հետ. կայացել է Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը

20:08 07.01.2022

Տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Վարազդատ Հարոյանի «Կադիսը» կմրցի «Սպորտինգ Խիխոնի» հետ: Մյուս զույգերը հետևյալն են՝ «Ատլետիկո Բալեարես» – «Վալենսիա» «Ժիրոնա» – «Ռայո Վալեկանո» «Էլչե» – «Ռեալ Մադրիդ» «Ռեալ Սոսյեդադ» – «Ատլետիկո Մադրիդ» «Բետիս» – «Սևիլիա» «Աթլետիկ» – «Բարսելոնա» «Մալյորկա» – «Էսպանյոլ» Խաղերը կկայանան հունվարի 15-ից 19-ը։ Պատասխան խաղեր չեն լինելու, հաղթողները […]

̰
Արգենտինայի հավաքականի մարզիչն առաջարկել է Մեսսիին չխաղալ առաջիկա 2 հանդիպումներին

19:48 07.01.2022

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սկալոնին առաջարկել է Լիոնել Մեսսիին բաց թողնել ԱԱ-2022-ի ընտրական հաջորդ երկու հանդիպումները՝ Չիլիի (հունվարի 27) և Կոլումբիայի (փետրվարի 1) հավաքականների դեմ, հաղորդում է TyC Sports-ը։ Ըստ տեղեկությունների՝ Սկալոնին Մեսսիին առաջարկել է Արգենտինայի հավաքական չկանչել իրեն, քանի որ Մեսսին օրերս վարակված է եղել կորոնավիրուսով: Մեսսին ժամանակ է պահանջել մտածելու համար ու դեռ […]

̰
Բարսելոնայի երեք ֆուտբոլիստ ապաքինվել է կորոնավիրուսից

19:19 07.01.2022

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Գավիի, Սերժինյո Դեստի և Ալեխանդրո Բալդեի կորոնավիրուսի թեստերը բացասական պատասխան են տվել և նրանք արդեն թույլտվություն են ստացել վերադառնալու մարզումներին: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի քարտուղարությունը, փոխանցում է armsport.am-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, ինչպես նաև հիմնական թիմի մի շարք ֆուտբոլիստներ վարակված են կորոնավիրուսով: «Բարսելոնան» Լա Լիգայի […]

̰
Հյուսիսային Կորեան չի մասնակցի Պեկինի Օլիմպիական խաղերին. պատճառը «թշնամական ուժերն ու պանդեմիան» է

18:29 07.01.2022

Հյուսիսային Կորեայի ղեակավարությունն ու Ազգային օլիմպիական կոմիտեն 2022թ. Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեին և Չինաստանի ղեկավարությանը հայտնել են, որ չեն կարողանա մասնակցել Խաղերին: Այդ մասին հաղորդում է այդ երկրի պետական լրատվական գործակալությունը։ «ԱՄՆ-ն Պեկինի Օլիմպիական խաղերի գործողություններում ավելի է ակտիվանում։ Մենք չենք կարող մասնակցել Խաղերին թշնամական ուժերի և պանդեմիայի պատճառով։ Ամբողջովին աջակցում ենք մեր չինացի […]

̰
Կարեն Խաչանովը դուրս է եկել ATP 250 մրցաշարի կիսաեզրափակիչ

17:42 07.01.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացվող ATP 250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Կարենը մրցել է Բելառուսի ներկայացուցիչ Եգոր Գերասիմովի հետ և առավելության է հասել երկու սեթում՝ 7։5, 6։3։ Մրցախաղը տևել է 1 ժամ 55 րոպե։ Եզրափակչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը հունվարի 8-ին կհանդիպի խորվաթ Մարին Չիլիչի հետ, որը քառորդ եզրափակչում […]

̰
Կայացել է Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը

17:09 07.01.2022

Տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, տեղեկացնում է armsport.am-ը: Խաղերը կկայանան հունվարի 15-ից 19-ը։ Պատասխան խաղեր չեն լինելու, հաղթողները կորոշվեն 1 խաղով: Բոլոր զույգերը. «Ատլետիկո Բալեարես» – «Վալենսիա» «Ժիրոնա» – «Ռայո Վալեկանո» «Սպորտինգ Խիխոն» – «Կադիս» «Էլչե» – «Ռեալ Մադրիդ» «Ռեալ Սոսյեդադ» – «Ատլետիկո Մադրիդ» «Բետիս» – «Սևիլիա» «Աթլետիկ» – «Բարսելոնա» «Մալյորկա» – […]

̰
Վարազդատ Հարոյանը և «Կադիսի» ևս 9 խաղացողներ վարակվել են կորոնավիրուսով

14:14 07.01.2022

«Կադիսի» 10 խաղացողներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վարակվել են կորոնավիրուսով և բաց են թողել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի հանդիպումը Սեգունդան ներկայացնող «Ֆուենլաբրադայի» հետ:  Այս մասին հաղորդում է twitter.com/ElCadisimo-ն։ «Կադիսի» իսպանացի գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերան ունեցել է ընդամենը 6 պահեստային ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ այդ խաղում «Կադիսը» կարողացել է հաղթել և դուրս է […]

̰
«Ռոման» պարտվել է «Միլանին». Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը

13:15 07.01.2022

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Ռոմային»։ 8-րդ րոպեին խաղի հաշիվը 11 մետրանոց հարվածով բացել է ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, այն բանից հետո, երբ «Ռոմայի» անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը սեփական տուգանային հրապարակում ձեռքով է խաղացել: 17-րդ րոպեին «Միլանի» առավելությունը կրկնապատկել է բրազիլացի հարձակվող Ժունիոր Մեսյասը։ Մոուրինյոյի թիմը հաշվի տարբերությունը […]

̰
Իտալիայի առաջնությունում պատվաստումը դարձել է պարտադիր

12:46 07.01.2022

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության բոլոր մասնակիցների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը դարձել է պարտադիր։ Պաշտոնական հանդիպման մասնակցելու համար անհրաժեշտ է առնվազն մեկ դեղաչափ պատվաստանյութ ստանալ։ «Օրենքը մնում է օրենք։ Իտալիայի կառավարությունը պատվաստման մասին որոշում է ընդունել, և այն պետք է կատարվի։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ֆուտբոլիստները հարգեն օրենքը, կարողանան կատարել իրենց աշխատանքը և խաղան ֆուտբոլ։ Չեմ կարծում, […]

̰
Հյուսիսային Կորեան հրաժարվել է մասնակցել Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին

11:48 07.01.2022

Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկիրը չի կարողանա մասնակցել Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին։ «Մենք չենք կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին թշնամական ուժերի գործողությունների և գլոբալ համավարակի պատճառով, բայց մենք լիովին կաջակցենք մեր չինացի ընկերներին հոյակապ Օլիմպիական փառատոն անցկացնելու աշխատանքում», – մեջբերել է ՌԻԱ Նովոստին Կորեայի հեռագրային գործակալության հաղորդագրությունը։ Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը, Պարալիմպիկ […]

̰
«Կադիսը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ

11:20 07.01.2022

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Կադիսը» մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է Սեգունդան ներկայացնող «Ֆուենլաբրադային»։ Գնդակն ավելացված երրորդ րոպեին խփել է հյուրերի կիսապաշտպան Թոմաս Ալարկոնը։ Այսպիսով՝ «Կադիսը» դուրս է եկել 1/8 եզրափակիչ։ ?? #FuenlaCádiz #CopaDelRey 0-1 | Min. 90+ | GOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOAAL TOMÁS ALARCÓN!!!pic.twitter.com/ypPoC3BtWE — Cádiz CF ???? (@Cadiz_CFEN) January 6, 2022

̰
«Արարատ-Արմենիան» կմեկնի ԱՄԷ

10:06 07.01.2022

«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդում է երև անյան ակումբի մամուլի ծառայությունը։ Պատրաստվելով 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածին՝ «Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաքը կսկսի Երևանում հունվարի 9-ից, ապա հունվարի 28-ից կմեկնի ԱՄԷ։ Հավաքի ընթացքում «Արարատ-Արմենիան» կանցկացնի ընկերական հանդիպումներ։ Մրցակիցներն առայժմ հայտնի չեն:

̰
Գվարդիոլան և Օբամեյանգը վարակվել են կորոնավիրուսով

18:56 06.01.2022

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բաց կթողնի Անգլիայի գավաթի վաղը կայանալիք «Սուինդոնի» դեմ հանդիպումը։ 50-ամյա կատալոնացու և նրա օգնական Խուանմա Լիլոյի թեստը դրական է եղել։ Երկու մասնագետներն էլ մեկուսացվել են։ Կորոնավիրուսի պատճառով «Ման Սիթիում» այս պահին մեկուսացված է 21 մարդ՝ 14 աշխատակից և 7 խաղացող։ «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի թեստը ևս դրական […]

̰
Արսենալը տուգանվել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո

18:25 06.01.2022

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21 տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին» (1:2), տեղեկացնում է armsport.am-ը: Խաղի վերջում FA-ն մեղադրանք է առաջադրել «զինագործներին» երկու դրվագների մասով՝ խաղացողների՝ իրենց էմոցիաները զսպելու անկարողության և տրիբունաներում կարգուկանոն ապահովելու ակումբի անկարողության համար: Արդյունքում «Արսենալը» տուգանվել է 20 հազար ֆունտ ստերլինգով՝ հանդիպման 59-րդ րոպեին Գաբրիելին կարմիր քարտը տալու […]

̰
Sky Sports Italia․ Ա Սերիայի 20-րդ տուրի չորս հանդիպում հետաձգվել է

18:06 06.01.2022

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 20-րդ տուրի չորս հանդիպում հետաձգվել է ՝ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսով վարակվելու բազմաթիվ դեպքերի պատճառով, հայտնում է Sky Sports Italia-ն՝ փոխանցում է armsport.am-ը: Հունվարի 6-ին նախատեսված Բոլոնիա – Ինտեր, Ատալանտա – Տորինո, Ֆիորենտինա – Ուդինեզե և Սալերնիտանա – Վենեցիա հանդիպումները նշանակված օրը չեն կայանա։ 19 տուրից հետո «Ինտերը» 46 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության […]

̰
Ինսինյեն համաձայնեցրել է պայմանագիրը MLS-ի ակումբի հետ

17:56 06.01.2022

«Նապոլիի» կիսապաշտպան Լորենցո Ինսինյեն համաձայնության է եկել «Տորոնտոյի» հետ պայմանագրի հարցում, տեղեկացնում է armsport.am-ը: Ըստ Corriere dello Sport-ի՝ իտալացին MLS-ում կվաստակի 15 մլն եվրո՝ մինչ հարկերի վճարումը (մաքուր՝ 8 մլն եվրո մեկ մրցաշրջանում, գումարած բոնուսներ): Բացի այդ, «Տորոնտոն» կվճարի կիսապաշտպանի տան, մեքենայի ու թռիչքների համար։ Ինսինյեն կանադական ակումբ կտեղափոխվի 2022 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ […]

̰
ԱՊԼ-ի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

16:43 06.01.2022

Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների անունները, փոխանցում է armsport.am-ը: Թեկնածուների ցանկը ներառում է հետևյալ ֆուտբոլիստներին․ Ժոաո Կանսելո (Մանչեսթեր Սիթի) – 1 գոլ, 1 գոլային փոխանցում Ջեյմս Մեդիսոն (Լեսթեր) – 3 գոլ, 1 գոլային փոխանցում Գաբրիել Մարտինելի (Արսենալ) – 3 գոլ, 2 գոլային փոխանցում Մեյսոն Մաունթ (Չելսի) – […]

̰
Բոլոնիան չի ներկայացել Ինտերի հետ խաղին

16:16 06.01.2022

«Բոլոնիան» չի ներկայացել Ա Սերիայի 20-րդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղին, փոխանցում է armsport.am-ը: Պատճառն այն է, որ թիմը կարանտինի մեջ էր՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով։ «Ինտերը» ժամանել է մարզադաշտ։ Ամեն ինչ գնում է նրան, որ «Բոլոնիային» տեխնիկական պարտություն է սպառնում։ «Բոլոնիայում» կորոնավիրուսի բռնկման պատճառով տեղի առողջապահական մարմինները որոշել են կարանտինացնել վարակակիր ֆուտբոլսիտներին։ Բացի այդ, թիմի բոլոր […]

̰
Հունվարի 11-ից մեկնարկում են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները

15:37 06.01.2022

Հունվարի 11-ից մեկնարկում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները, տեղեկացնում են ֆեդերացիայից։ Հունվարի 11-ին ժամը՝ 15։00-ին, տեղի կունենա մրցաշարերի բացման արարողությունները և վիճակահանությունները։ Բոլոր մասնակիցները պարտավոր են ներկայացնել ՊՇՌ բացասական թեստ։ 82-րդ անգամ անցկացվող տղամարդկանց պայքարին մասնակցելու են Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան […]

̰
BACK_TO_TOP