TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Սուրեն Չախալյանը՝ ՀՖՖ Տեխնիկական տնօրեն

16:31 05.01.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր տեխնիկական տնօրեն ունի: Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Սուրեն Չախալյանը: Այդ պաշտոնում 49-ամյա մասնագետը կփոխարինի Ռաֆայել Նազարյանին, որը, ելնելով խիստ ծանրաբեռնածությունից, ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընդունել է հրաժարականի դիմումը և շնորհակալություն հայտնել Ռաֆայել Նազարյանին կատարած աշխատանքի համար: Նազարյանն այսուհետ կկենտրոնանա Հայաստանի մինչև 21 տարեկանների […]

̰
Մարզչական նոր նշանակումներ՝ Հայաստանի հավաքականներում

12:58 05.01.2022

Հայաստանի մի շարք հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նոր նշանակումներ: Կանանց Հայաստանի ազգային հավաքականում Արմեն Սանամյանի փոխարեն գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Ադամյանը: Կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լիանա Հայրապետյանին փոխարինել է Գագիկ Տեր-Գևորգյանը: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի (2005 թ. ծնված ֆուտբոլիստներ) գլխավոր մարզչի պաշտոնում Մհեր Միրումյանին փոխարինել է Խորեն […]

̰
Բուֆոնը վարակվել է կորոնավիրուսով

19:54 04.01.2022

«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի՝ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել:ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստն արդեն ինքնամեկուսացել է: Բուֆոնն անցած ամառ է պայմանագիր կնքել «Պարմայի» հետ: Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահն Ա Սերիայի 18 հանդիպման է մասնակցել, որոնցում 20 գոլ է բաց թողել: Ավելի վաղ Բուֆոնը հանդես է եկել «Յուվենտուսում» և Իտալիայի […]

̰
Ինսինյեն ընդունել է Տորոնտոյի առաջարկը. ֆուտբոլիստն ամռանը կմիանա կանադական թիմին

17:51 04.01.2022

«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբը: Ֆուտբոլիստը լիովին համաձայնեցրել է MLS-ի «Տորոնտո» ակումբ իր տեղափոխությունը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Իսինյեի տեղափոխության մասին կհայտարարվի պաշտոնապես: Նրա պայմանագիրը կանադական ակումբի հետ նախատեսված կլինի 5 տարով: Ինսինյեի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում […]

̰
2021 թվականին տրանսֆերային արժեքի ամենամեծ աճ գրանցած ֆուտբոլիստները

17:14 04.01.2022

Հեղինակավոր Transfermarkt-ը ներկայացրել է այն ֆուտբոլիստների տասնյակը, որոնք տրանսֆերային արժեքի ամենաշատ աճն են գրանցել 2021 թվականին, փոխանցում է armsport.am-ը: Ցուցակի առաջին համարը «Ֆիորենտինայի» երիտասարդ հարձակվող Դուշան Վլահովիչն է: Սերբ ֆուտբոլիստի տրնասֆերային արժեքն այս պահին 70 մլն եվրո է: 2021 թվականին այն ավելացել է 54 մլն եվրոյով: 2-րդ հորիզոնականում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է: Նորվեգացի […]

̰
Մեսսին ընդգրկված չէ L’Équipe -ի տարվա խորհրդանշական հավաքականում

16:25 04.01.2022

Ֆրանիսական L’Équipe ամսագիրը կազմել է 2021 թվականի խորհրդանշական հավաքականը, տեղեկացնում է armsport.am-ը: Հետաքրքիր է , որ այդ կազմում ընդգրկված չէ ՊՍժ-ի հարձակվող, «Ոսկե գնդակի» դափնեկիր Լիոնել Մեսսին: «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես բացակայում է։ Դարպասապահ՝ Էդուարդ Մենդի (Չելսի): Պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ (Լիվերպուլ), Ռուբեն Դիաշ (Մանչեսթեր Սիթի), Մարկինյոս (ՊՍԺ) և Տեո Էրնանդես (Միլան): Կիսապաշտպաններ՝ Նգոլո […]

̰
Ջոկովիչը կմասնակցի Australian Open-ին, թեև չի պատվաստվել

16:20 04.01.2022

Աշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցումների 20-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ իր համար բժշկական բացառություն են արել, որպեսզի կարողանա մասնակցել Ավստրալիայի 2022թ. Բաց առաջնությանը: Այս մասին հայտնում է Instagram-ի իր էջում, փոխանցում է armsport.am-ը: «Շնորհավոր Նոր տարի: Բոլորիդ մաղթում եմ առողջություն, սեր և երջանկություն: Դադարի ընթացքում հիանալի ժամանակ եմ անցկացրել մտերիմներիս […]

̰
Էմին Օհանյանը՝ Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն

14:31 04.01.2022

Էմին Օհանյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։

̰
Չիլիում երեխային անվանակոչել են Գրիզմանի և Մբապեի պատվին

13:52 04.01.2022

Չիլիում նորածնին անվանակոչել են Ֆրանսիայի հավաքականի երկու հարձակվողների պատվին։ Չիլիի Կոպյապո քաղաքում բնակվող Բոլիվիայի ամուսնական զույգը երեխային տվել է Գրիզման Մբապե անունը։ Նշենք, որ տղան ծնվել է նոր տարվա առաջին օրը, նրա հասակը կազմել է 50 սմ, քաշը՝ 3,064 կգ: Երեխայի ծնողները պարզապես չեն կարողացել զիջել իրար։ Բանն այն է, որ հայրն ընտրել է Մադրիդի […]

̰
ՀՖՖ-ն չի հստակեցրել ազգային ընտրանու նախկին ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպում անցկացնելու ժամկետները

13:06 04.01.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս չի հստակեցրել ազգային ընտրանու մի քանի ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպում անցկացնելու ժամանակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտում է ՀՖՖ մամուլի խոսնակը Հայկ Կարապետյանը: Վերջինսը շեշտեց, որ ֆեդերացիան դեռևս աշխատանքներ է տանում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կարիերան ավարտած ֆուտբոլիստների համար հրաժեշտի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, սակայն այն չի կարող համընկնել ընտրանու՝ մարտին նախատեսված […]

̰
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը մարզումների կվերադառնա հունվարի 8-ին

19:13 03.01.2022

Ամանորյա արձակուրդից «Ուրարտուն» կվերադառնա հունվարի 8-ին։ Թիմն ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածի նախապատրաստությունը կսկսի սեփական մարզաբազայում։ Այս ընթացքում «Ուրարտուն» պատրաստվում է 2 ստուգողական հանդիպում անցկացնել, որոնցից առաջինը կկայանա հունվարի 20-ին՝ ԲԿՄԱ-ի հետ։ Թիմը նախատեսում է նաև արտասահմանյան հավաք անցկացնել։ Նախապատրաստական շրջանի ծրագրերի ու ստուգողական հանդիպումների մասին ավելի մանրամասն երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը կտեղեկացնի առաջիկայում։

̰
Պիզելի, Արզումանյան, Մովսիսյան. Երևանում կկայանա հավաքականի մի շարք ֆուտբոլիստների հրաժեշտի խաղը

17:37 03.01.2022

Մարտի 25-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպում: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին: Դեռևս հայտնի չէ՝ որ հավաքականի հետ կլինի ընկերական հանդիպումը: Միջոցառմանը կմասնակցեն Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզզելլին, Լևոն Հայրապետյանը, Էդգար Մանուչարյանը, Յուրա Մովսիսյանը։ Ամենայն հավանականությամբ հանդիպմանը կմասնակցի նաև Լևոն Պաչաջյանը։ Հիշեցնենք՝ ևս մեկ հանդիպում […]

̰
Մեսսին կարող է տեղափոխվել Ինտեր Մայամի

16:32 03.01.2022

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կարող է շարունակել «Ինտեր Մայամիում», հայտնում է Marca-ն, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացին կարող է 2023 թվականին պայմանագիր կնքել Դևիդ Բեքհեմի ակումբի հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին անշարժ գույ է ձեռք բերել Մայամիում: Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը: Այս տարվա նոյեմբերին Մեսսին դարձավ «Ոսկե Գնդակի» […]

̰
Ռոնալդոն վարակվել է կորոնավիրուսով

21:40 02.01.2022

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, «Կրուզեյրոյի» և «Ռեալ Վալյադոլիդի» նախագահ Ռոնալդոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը։ Հիվանդության պատճառով 45-ամյա բրազիլացին ստիպված կլինի բաց թողնել «Կրուզեյրոյի» հիմնադրման 101-ամյակը նշելու միջոցառումները։

̰
Հայտնի են  21-րդ դարում տրանսֆերներից ամենամեծ շահույթ ունեցած ակումբները

20:13 02.01.2022

Transfermarkt-ը ներկայացրել է 21-րդ դարում տրանսֆերներից ամենամեծ շահույթ ունեցող ֆուտբոլային ակումբների վարկանիշը։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Պորտուգալական «Բենֆիկան» 21-րդ դարում տրանսֆերներից ամենաբարձր շահույթն ունի՝ 628 միլիոն եվրո: Այս երկրի մեկ այլ ակումբ՝ «Պորտուն», վաստակել է 564 մլն։ Բացի այդ, լավագույն 10-յակում տեղ են գտել նիդեռլանդական «Այաքսը»՝ 416 միլիոն, ֆրանսիական «Լիլը»՝ 358 միլիոն, իտալական «Ուդինեզեն»՝ 355 միլիոն, […]

̰
Մեսսին և ՊՍԺ-ի ևս երեք խաղացող վարակվել են կորոնավիրուսով

18:47 02.01.2022

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել։ Այժմ նա ինքնամեկուսացման մեջ է, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև դարպասապահ Սերխիո Ռիկոյի, պաշտպան Խուան Բերնատի և կիսապաշտպան Նաթան Բիտումազալի մոտ։   Այս մրցաշրջանում 34-ամյա Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և […]

̰
Ռեալը, Բարսելոնան և Յուվենտուսը քննարկում են Սուպերլիգան գործարկելու հնարավորությունը

14:25 02.01.2022

Եվրոպական Սուպերլիգայի նախագիծը կարող է վերադառնալ 2022 թվականին, հայտնում է Sport.es-ը՝ հղում անելով Financial Times-ին։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Աղբյուրի համաձայն՝ վերջին օրերին Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» քննարկում են մրցաշարը 2022 թվականին գործարկելու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ Սուպերլիգան 12 թիմերի մասնակցությամբ ձևավորվել էր 2021թ ապրիլի 19-ին, սակայն երկու օր անց ինն ակումբներ հայտարարել են, որ դուրս […]

̰
Բոգան բուժզննում է անցել նոր ակումբի համար

12:30 02.01.2022

«Սասուոլոյի» կիսապաշտպան Ժերեմի Բոգան մոտ է «Ատալանտա» տեղափոխվելուն: Կոտ դ’Իվուարի հավաքականի 24-ամյա խաղացողը բուժզննում է անցել Բերգամոյում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Հայտնի է դարձել նաև, որ Բոգայի տրանսֆերը «Ատալանտային» կարժենա 22 միլիոն եվրո։ Ավելի վաղ աֆրիկացի ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում էր նաև Դոնեցկի «Շախտյորը»։

̰
Նոր մասնակից Աշխարհի ակումբային առաջնության մրցաշարում

18:10 01.01.2022

Թաիթիի «Պիրաե» ակումբը կմասնակցի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը՝ Նոր Զելանդիայի «Օքլենդ Սիթիի» փոխարեն, որը չի կարողանա ճանապարհորդել երկրից դուրս՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։ Առաջին տուրի խաղում «Պիրաեն» կհանդիպի ԱՄԷ-ի «Ալ Ջազիրային»: Աշխարհի ակումբային առաջնության մասնակիցների ցանկում են նաև «Չելսին» (Անգլիա), «Ալ-Հիլալը» (Սաուդյան Արաբիա), «Ալ-Ահլին» (Եգիպտոս), «Մոնտերեյը» (Մեքսիկա) և «Պալմեյրասը» (Բրազիլիա): […]

̰
Նոր մասնակից Աշխարհի ակումբային առաջնության մրցաշարում

17:00 01.01.2022

Թաիթիի «Պիրաե» ակումբը կմասնակցի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը՝ Նոր Զելանդիայի «Օքլենդ Սիթիի» փոխարեն, որը չի կարողանա ճանապարհորդել երկրից դուրս՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը, փոխանցում է armsport.am-ը: Առաջին տուրի խաղում «Պիրաեն» կհանդիպի ԱՄԷ-ի «Ալ Ջազիրային»: Աշխարհի ակումբային առաջնության մասնակիցների ցանկում են նաև «Չելսին» (Անգլիա), «Ալ-Հիլալը» (Սաուդյան Արաբիա), «Ալ-Ահլին» (Եգիպտոս), «Մոնտերեյը» (Մեքսիկա) և «Պալմեյրասը» […]

̰
Հայտնի է՝ ով է Վիքիպեդիայում դիտումների քանակով առաջատարը մարզիկների շրջանում

15:27 01.01.2022

Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին 2021 թվականին Վիքիպեդիայում իրենց անձնական էջերի դիտումների քանակով առաջատարներ են դարձել մարզիկների շրջանում, հայտնում է armsport.am-ը: Ռոնալդուն այս ցուցակում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ տարեկան ավելի քան 18 միլիոն դիտումով: Երկրպագուներն ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Ռոնալդուի նկատմամբ, քան այնպիսի խոշոր սպորտային իրադարձությունների, ինչպիսիք են Եվրո-2020-ը և 2020 թվականի ամառային Օլիմպիական […]

̰
Սալերնիտանան նոր սեփականատեր ունի

13:44 01.01.2022

Իտալական «Սալերնիտանան» կխուսափի Ա սերիայից հեռացվելուց: Այդ մասին հայտնում է Tuttomercatoweb-ը, փոխանցում է armsport.am-ը: Ակումբի նախկին սեփականատերը Կլաուդիո Լոտիտոն էր, ով նաև «Լացիոյի» նախագահն է, և ակումբային գրանցման կանոնների համաձայն՝ մեկ անձ չի կարող ունենալ մի քանի թիմ մեկ դիվիզիոնում: Արդյունքում «Սալերնիտանան» ժամանակավորապես հանձնվել էր այլ կազմակերպության, որի հայտը հաստատվել էր լիգայի կողմից։ Բայց եթե […]

̰
Կայծակնային շախմատի ԱԱ․ հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքը Հայկ Մարտիրոսյանինն էր

19:40 31.12.2021

Լեհաստանում ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը. չեմպիոն է հռչակվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Հայկ Մարտիրոսյանը։ Նա 13,5 միավորով բաժանել է 8-18-րդ տեղերը։ Ի դեպ, Հայկը 14-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, այնուհետև հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին: […]

̰
Յովիչը վարակվել է կորոնավիրուսով

18:15 31.12.2021

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի կորոնավիրուսի երկու թեստի արդյունք բացասական է։ Բելգիացին այս մասին հաղորդել է թվիթերյան իր էջում։ Նա գրել է, որ հունվարի 2-ին «Խետաֆեի» դեմ կայանալիք խաղին մասնակցելու թույլտվության է սպասում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալը» հաղորդել էր, որ Կուրտուայի, Վինիսիուս Ժունիորի, Ֆեդերիկո Վալվերդեի ու Էդուարդո Կամավինգայի թեստերը դրական են։ Հիմա մադրիդյան ակումբը հաղորդել […]

̰
̰
2022 թվականին Լոզանի օլիմպիական թանգարանում կցուցադրվեն Տոկիոյի խաղերի մասնակիցների անձնական իրերը

20:23 30.12.2021

Տոկիոյի   խաղերի մասնակիցները ավելի քան 100  անձնական իրեր են նվիրաբերել ՄՕԿ-ին։ Դրանք  կցուցադրվեն Լոզանի օլիմպիական թանգարանում ՝ 2022թ. մարտին։ Հավաքածուն  ներառում է ամառային մարզահանդեսի ծրագրում ընդգրկված 33 մարզաձևերից 28-ը: Հատուկ ուշադրության են  արժանացել իրենց նորամուտը նշած  սերֆինգին, սքեյթբորդինգին և ժայռամագլցմանը նվիրված նմուշները: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Ցուցանմուշների հավաքագրման գործընթացը կայացել է մարզիկների, միջազգային մարզական  ֆեդերացիաների և […]

̰
Չինացի ֆուտբոլիստներին կստիպեն հեռացնել իրենց դաջվածքները

14:38 30.12.2021

Չինաստանի մարզական իշխանությունները պայքար են կազմակերպել դաջվածքների դեմ երկրի ազգային հավաքականներ հրավիրված ֆուտբոլիստների շրջանում։ Հաղորդում է South China Morning Post-ը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սպորտի գլխավոր վարչությունը (GAS) հայտարարություն է տարածել՝ խաղացողներին կոչ անելով հեռացնել իրենց գոյություն ունեցող դաջվածքները։ Այն նաև սահմանում է մարմնի վրա նոր պատկերներ կիրառելու խիստ արգելք: GAS-ը թույլ կտա խաղացողներին պահպանել իրենց […]

̰
Բասկետբոլի VBET Ա-լիգա. մրցաշարային աղյուսակը տարվա վերջին խաղից հետո

14:05 30.12.2021

Սպորտ 13:41 Բասկետբոլի VBET Ա-լիգա. մրցաշարային աղյուսակը տարվա վերջին խաղից հետո Բասկետբոլի տղամարդկանց VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանում դադար է։ Դեկտեմբերի 24-ին «Արցախը» մրցել է ՖԻՄԱ-ի հետ և 104-80 հաշվով հաղթանակ տարել: Ավելի ուշ «Արցախը» մրցել է նաև «Գյումրիի» հետ և 90-94 հաշվով պարտություն կրել: Դեկտեմբերի 26-ին կայանալիք ‹‹Էրեբունի»-«Արարատ» խաղը չեղարկվել է: Տարվա վերջին խաղը տեղի […]

̰
Կայծակնային շախմատի ԱԱ. Լևոն Արոնյանն առաջատարն է առաջին օրվանից հետո

11:53 30.12.2021

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը. մրցումային առաջին օրն անցկացվել է 12 պարտիա, ինչից հետո ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանը տարել է 9 հաղթանակ, գրանցել է 2 ոչ-ոքի և կրել 1 պարտություն՝ 10 միավորով զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Հայկ Մարտիրոսյանը, որը […]

̰
Ժամանակակից տեխնոլոգիաները կարող են փոխարինել մարմնամարզության  մրցավարներին

19:29 29.12.2021

Ժամանակակից տեխնոլոգիաները կարող են փոխարինել մարմնամարզության մրցավարներին: Այսպիսի հայտարարություն է տարածել մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (FIG) նախագահ Մորինարի Վատանաբեն: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ 3D համակարգն արդեն օգտագործվում է FIG-ի  որոշ միջոցառումների ժամանակ՝ որպես մրցավարի օգնական: Նման տեխնոլոգիաները մասնակիցների համար կապահովեն հավասար պայմաններ և արդար մրցավարություն: Համակարգն արդեն կիրառվում է մարմնամարզության հինգ մրցաձևում: Տեխնոլոգիական այս զարգացումը թափանցիկություն կապահովի […]

̰
BACK_TO_TOP