TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+31.09 oC

ՍՊՈՐՏ

Մավրիտանիայի հիմնի փոխարեն մի քանի անգամ այլ երաժշտություն է հնչել Գամբիայի հետ խաղից առաջ

12:11 13.01.2022

Կամերունում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կազմակերպիչները Մավրիտանիայի և Գամբիայի ազգային հավաքականների 1-ին տուրի խաղից առաջ ազգային օրհներգերի կատարման ժամանակ մի քանի սխալ են թույլ տվել, հայտնում է RMC Sport-ը։ Մի քանի անգամ Մավրիտանիա-Գամբիա խաղից առաջ Մավրիտանիայի հիմնի փոխարեն սխալ հիմն է հնչել: Կազմակերպիչները երեք անգամ սխալ հիմն միացնելուց հետո որոշել են ընդհանրապես չհնչեցնել այս […]

̰
«Բարսելոնան» լավ խաղաց. «Ռեալի» գլխավոր մարզիչ

11:30 13.01.2022

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (3-2)։ «Ես համաձայն չեմ, որ «Բարսելոնան» գերակայում էր հանդիպման ժամանակ: Բարդ խաղ էր, երկու թիմերն էլ լավ խաղացին։ Մենք ստիպված էինք տանջվել այս խաղում։ Մենք շատ լավ սկսեցինք խաղը, կենտրոնացած էինք հակագրոհների վրա։ Առաջին խաղակեսում մենք արժանի էինք հաղթանակի, իսկ […]

̰
«Ռեալը» լրացուցիչ ժամանակում դժվարին հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ

11:12 13.01.2022

Սաուդյան Արաբիայում ընթացող Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ 25-րդ րոպեին հաշիվը բացեց Վինիսիուս Ժունիորը։ 41-րդ րոպեին Լյուկ դե Յոնգը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը։ 72-րդ րոպեին Քարիմ Բենզեման երկրորդ անգամ առաջ մղեց մադրիդցիներին։ 83-րդ րոպեին Անսու Ֆատին խփեց կատալոնացիների երկրորդ պատասխան գոլը։ Լրացուցիչ ժամանակի 98-րդ րոպեին Ֆեդերիկո Վալվերդեն դարձավ հաղթական […]

̰
«Չելսին» դուրս է եկել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ

10:37 13.01.2022

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Տոտենհեմին» ու դուրս եկել եզրափակիչ: Հյուրերի գոլը 18-րդ րոպեին խփել է Ռուդիգերը: Առաջին խաղում Տուխելի թիմը հաղթել էր 2:0 հաշվով:

̰
«Ինտերը» 6-րդ անգամ դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր

09:47 13.01.2022

Կայացել է Իտալիայի սուպերգավաթի «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպումը։ Այն ավարտվել է լրացուցիչ ժամանակում միլանցիների հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացել է թուրինցիների կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենին։ «Ինտերը» 35-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսի 11-մետրանոց տուգանային հարվածից հետո հավասարեցրել է հաշիվը, իսկ ավելացված ժամանակի վերջին րոպեին հաղթական գոլը խփել է Ալեքսիս Սանչեսը։ Դա միլանյան գրանդի վեցերորդ Սուպերգավաթն էր: Մրցաշարում […]

̰
33-րդ օլիմպիադային ընդառաջ Փարիզում բացվել է օլիմպիական  խաղերին նվիրված պաստառների ցուցահանդես

19:52 12.01.2022

Հայտնի է, որ ամառային հաջորդ՝ 33-րդ օլիմպիական խաղերը տեղի կունենան 2024թ. Փարիզում: Այնտեղ արդեն  գործում է  օլիմպիական  խաղերին նվիրված պաստառների ցուցահանդեսը: Դրանք կազմակերպիչներին է տրամադրել մշակույթի և ժառանգության օլիմպիական հիմնադրամը (OFCH): Ներկայացված են  1912- 2020թթ. (Ստոկհոլմից մինչև Տոկիո) անցկացված օլիմպիական խաղերի պաստառները, ինչպես նաև օլիմպիական և պարալիմպիկ խաղերի դրոշները։ Նմուշների մի մասն առաջին անգամ  է […]

̰
Պեկինում բացվել է Ձմեռային օլիմպիական խաղերի մամուլի գլխավոր կենտրոնը, որի մակերեսը 98 000 քմ է

18:57 12.01.2022

Պեկինում բացվել է 2022թ. Ձմեռային օլիմպիական խաղերի մամուլի  գլխավոր կենտրոնը, որի  մակերեսը 98 000 քմ է։ Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Համալիրը գտնվում է Օլիմպիական այգում տեղակայված Չինաստանի ազգային կենտրոնի նորակառույց տաղավարում, որտեղ կենտրոնացած է մարզահամալիրների  մեծ մասը։ Բոլոր ասպարեզները 2008թ.  Ամառային օլիմպիական խաղերի ժառանգությունն են: Գլխավոր մեդիա կենտրոնում տեղի կունենան մամուլի ասուլիսների և լրատվամիջոցների  պաշտոնական միջոցառումների […]

̰
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դեոն Լենդորը մահացել է

18:14 12.01.2022

30 տարեկան հասակում մահացել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, տրինիդադցի վազորդ Դեոն Լենդորը, հայտնում է Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիայի պաշտոնական կայքը, փոխանցում է armsport.am-ը: World Athletics-ը տեղեկատվություն չի տրամադրում մարզիկի մահվան պատճառների մասին։ Sportsmax-ի փոխանցմամբ՝ մարզիկը մահացել է ԱՄՆ-ի Տեխաս քաղաքում տեղի ունեցած ավտովթարից։ Լենդորը երեք ՕԽ-ի մասնակից է. Լոնդոնի խաղերում Տրինիդադ և […]

̰
Հրաչյա Մուրադյանը վերընտրվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

16:40 12.01.2022

Հունվարի 8-ին կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական 9-րդ համագումարը, որին հրավիրված 55 անդամներից ներկա են եղել 52-ը: Համագումարի ընթացքում ներկայացվել է ՀՎՖ նախագահի թեկնածու Հրաչյա Մուրադյանի նախընտրական ծրագիրը, ինչից հետո կայացել է ՀՎՖ նախագահի ընտրությունը: Հրաչյա Մուրադյանը համագումարի անդամների միաձայն քվեարկության արդյունքում վերընտրվել է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Համագումարի ընթացքում ներկայացվել են նաև 2017-2021 […]

̰
Հայ գեղասահորդները սկսում են պայքարը Տալինում մեկնարկող Եվրոպայի առաջնությունում

14:31 12.01.2022

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում այսօր՝ հունվարի 12-ին, մեկնարկում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնելու են մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը: Հայաստանի պատվիրակությունը ժամանել է մրցավայր և պատրաստվում է իր ելույթներին։ Սլավիկ Հայրապետյանն ասում է՝ սխալվելու կամ թերանալու իրավունք չունեն. «Պետք է ամենը կատարել մաքուր ու տեսնել՝ մրցավարներն ինչ կորոշեն: Սխալվել կամ […]

̰
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել

18:22 11.01.2022

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել: Ակումբի ղեկավարության հետ հանդիպումներից հետո որոշում է կայացվել փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին: Վարդան Բիչախչյանը 2020 թվականի ամռանն էր գլխավորել «Արարատը»: Նրա գլխավորությամբ ակումբը 13 տարի անց դարձավ Հայաստանի գավաթակիր և մեկ փուլ հաղթահարեց եվրագավաթներում:   Ակումբից հեռանում են նաև նրա օգնականներ Ֆելիքս Խոջոյանն ու Արթուր Հովհաննիսյանը: […]

̰
Մեկնարկում են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները

13:46 11.01.2022

Այսօր տեղի կունենա շախմատի Հայաստանի կանանց ու տղամարդկանց առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը, իսկ մրցումների մեկնարկը կտրվի հունվարի 12-ին: Մրցաշարը կայանալու է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը և կտևի մինչև հունվարի 23-ը: Տղամարդկանց առաջնությունն անցկացվելու է 82-րդ անգամ. մրցաշարին կմասնակցեն Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լևոնի […]

̰
Հրաձգության աշխարհի չեմպիոնը որսի ժամանակ պատահաբար կրակել է իր վրա և մահացել

22:37 10.01.2022

Իտալիայում պատանիների շրջանում ստենդային հրաձգության բազմակի չեմպիոն Քրիստիան Գիլեն որսի ժամանակ անզգուշությամբ կրակել է իր վրա և մահացել: Նա 19 տարեկան էր, գրում է Daily Mail-ը։ Մարզիկը ընկերների հետ որս է արել Տոսկանայի անտառում։ Գիլեն պատահաբար կրակել է իր որովայնին, երբ կռացել է, որպեսզի վերցնի կրակված պարկուճները։ Նրան վիրահատել են և փորձել կանգնեցնել ներքին արյունահոսությունը, […]

̰
Վահան Բիչախչյանը տեղափոխվում է լեհական ակումբ

19:06 10.01.2022

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 3.5 տարվա պայմանագիր է ստորագրել լեհական Շեցին քաղաքի «Պոգոն» թիմի հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։  «Շնորհավորում ենք Վահանին և մաղթում հաղթական գոլեր իր նոր թիմում»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՖՖ-ն։

̰
Բասկետբոլի VBet Ա-Լիգա. «Էրեբունին» հաղթել է առաջատար «Ուրարտուին»

15:54 10.01.2022

Վերսկսվել է բասկետբոլի VBet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը: Տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ մրցել են երկու առաջատարները՝ «Ուրարտուն» և «Էրեբունին»: Հանդիպումը կայացել է հունվարի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և ավարտվել «Էրեբունիի»՝ 98-93 հաշվով հաղթանակով: Մինչ այդ՝ հունվարի 7-ին, «Գյումրին» ուժերն է չափել ՖԻՄԱ-ի հետ և հաղթանակ տարել 94-63 հաշվով: Հանդիպման լավագույն բասկետբոլիստ է դարձել […]

̰
Ներկայացվել են առաջիկա Ձմեռային օլիմպիական խաղերի պարգևատրության արարողությանն առնչվող մանրամասները

13:54 10.01.2022

«Պեկին-2022» կազմկոմիտեն ներկայացրել է առաջիկա ձմեռային խաղերի պարգևատրության արարողությանն առնչվող մանրամասները: Օլիմպիական խաղերի հաղթողներին և մրցանակակիրներին, բացի մեդալներից, կհանձնվեն ձեռագործ ծաղկեփնջեր, բացառիկ անհատական նվեր-թալիսմաններ՝ Բինգ Դունդուն անվանումով պանդաներ, փոխանցում է ՀԱՕԿ-ը։ Ցուցադրվել են նաև պատվո պատվանդանը, մեդալների սկուտեղը, պարգևատրող անձնակազմի հագուստը և այլն: Պարգևատրության արարողությունը կրում է «Սառույց և ձյուն, փառք և պատիվ» կարգախոսը: Պեկինի […]

̰
Հայաստանը գեղասահքի Եվրոպայի առաջնությունում երեք մասնակից ունի

13:35 10.01.2022

Հունվարի 12-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալիննում կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Ստուգատեսին կմասնակցեն 123 մարզիկ-մարզուհիներ՝ 71 մենասահորդ, 30 պարային և 22 սպորտային զույգեր: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը՝ Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։ Հիշեցնենք, որ մեր երկյակը դեռևս 2021թ. սեպտեմբերին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել է օլիմպիական ուղեգիր և նախապատրաստվում […]

̰
Կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող է ճանաչվել Էմին Օհանյանը

11:56 10.01.2022

Հունվարի 8-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը, որի շրջանակում արդեն անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշարը: Համառ պայքարից հետո կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող է ճանաչվել Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն Էմին Օհանյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ տոնելով 8 հաղթանակ և կրելով մեկ պարտություն: Պատանի շախմատիստը մրցաշարի ընթացքում […]

̰
Արթուր Դանիելյանը փորձաշրջան է անցնում արտասահմանյան ակումբում

20:57 09.01.2022

«Սևանի» նախկին պաշտպան Արթուր Դանիելյանը փորձաշրջան է անցնում Սլովակիայի Ֆորտունա լիգան ներկայացնող «Պոգրոնյե» ակումբում, փոխանցում է armsport.am-ը: Ինչպես տեղեկացնում է Armenian Football Group-ը, պաշտպանը հասցրել է մասնակցել նաև մեկ ընկերական հանդիպման՝ խաղադաշտ դուրս գալով չեխական «Վիկտորիայի» դեմ խաղում։ «Պոգրոնյեն» Սլովակիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։

̰
ՊՍԺ-ն համաձայնեցրել է պայմանագիրը Զիդանի հետ

16:46 09.01.2022

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը մոտ է ՊՍԺ-ն գլխավորելուն։ Այս մասին հայտնում է sport.es-ը, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզեցիները պայմանավորվել են ֆրանսիացի մասնագետի հետ։ Նա ամռանը պետք է սկսի աշխատել ՊՍԺ-ում։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը չի վստահում Մաուրիսիո Պոչետինոյին, ուստի նման որոշում է կայացրել։

̰
ՀՖՖ նախագահը և փոխնախագահն աշխատանքային այցով Իսպանիայում են

14:27 09.01.2022

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն աշխատանքային այցով Իսպանիայում են: Այցի շրջանակներում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկայում նախատեսում է իսպանական տարբեր կառույցների հետ ծրագրեր իրականացնել կրթության ոլորտում և վերապատրաստման ուղարկել ինչպես մարզչական, այնպես էլ բժշկության ու սպորտային հոգեբանության ոլորտի մասնագետների: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նաև հյուրընկալվել է […]

̰
Լևանդովսկին՝ Լեհաստանի՝ տարվա լավագույն մարզիկ

14:00 09.01.2022

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է 2021 թվականի` Լեհաստանի լավագույն մարզիկ։ Մրցանակը շնորհում է Przegląd Sportowy-ն՝ 1926 թվականից, տեղեկացնում է armsport.am-ը: Հաղթողը որոշվել է երկրպագուների քվեարկությամբ։ Մրցանակի համար պայքարում էին 20 մարզիկներ։ Լևանդովսկին երրորդ անգամ է ճանաչվել լավագույնը՝ նախկինում նա հաղթող էր դարձել 2015 և 2020 թվականներին։

̰
«Նյուքասլը» սենսացիոն պարտություն է կրել Անգլիայի 3-րդ դիվիզիոնի թիմից

21:47 08.01.2022

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Նյուքասլը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով սենսացիոն պարտություն է կրել   երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Քեմբրիջ Յունայթեդից» և դուրս մնացել պայքարից։ 56-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ջո Այրոնսայդը: Մեկ այլ խաղում «Լեսթեր Սիթին» ընդունել էր «Ուոթֆորդին» և առավելության հասել 4։1 հաշվով:  

̰
Ադամյանի «Հոֆենհայմը»   հաղթել է «Աուգսբուրգին»

21:09 08.01.2022

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում «Հոֆենհայմը»  սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր և փոխարինման է դուրս եկել 90-րդ րոպեին։ «Հոֆենհայմը» 31 միավորով երրորդ տեղում է:

̰
Ո՞վ է «Բարսելոնայի» 17-ամյա նորեկը

20:39 08.01.2022

«Բարսելոնան» ձեռք է բերել «Այնտրախտի» կիսապաշտպան Ֆաբիո Բլանկոյի տրանսֆերային իրավունքները։ 17-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալու «Բարսելոնա Բ»-ում։ Իսպանացին կատալոնական ակումբի հետ մինչև 2024 թվականը պայմանագիր է կնքել, իսկ հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո։ Ֆուտբոլիստը Իսպանիայի Մ18 հավաքականի կազմում մասնակցել է 6 հանդիպման։

̰
Պետք է բնավորություն ցույց տանք «Յուվենտուսի» դեմ խաղում. Մխիթարյան

19:48 08.01.2022

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի 20-րդ տուրի արտագնա խաղում «Միլանից» կրած պարտությունից հետո հույս է հայտնել, որ հաջորդ՝ «Յուվենտուսի» հետ տնային խաղում թիմը կկարողանա դրական արդյունքի հասնել։ «Մենք կատարելագործվելու տեղ ունենք, բայց լինում են չնչին դրվագներ, որոնք տարբերությունը մեր օգտին չեն դարձնում։ «Միլանի» դեմ խաղում թույլ տվեցինք սխալներ, որոնք չենք կարող մեզ թույլ տալ։ […]

̰
Կորոնավիրուսից ապաքինված Մեսսին չի մասնակցի «Լիոնի» դեմ խաղին

19:25 08.01.2022

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին բաց է թողել մարզումը «Լիոնի» դեմ հանդիպումից առաջ: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ «Լիոնի» հետ խաղին նույնպես Մեսսին չի մասնակցի: Սուրբծննդյան արձակուրդին Մեսսին Արգենտինայում վարակվել էր կորոնավիրուսով, ապաքինվել, վերադարձել Ֆրանսիա և վերսկսել անհատական մարզումները։ «Լիոն» – ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա հունվարի 9-ին: 19 խաղից հետո ՊՍԺ-ն 46 միավորով գլխավորում […]

̰
«Բարսելոնայի» նախագահը վստահ է, որ 2022 թվականի ամռանը Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիր կկնքի

18:37 08.01.2022

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մի քանի հանդիպում է ունեցել գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ կապված Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխության հետ։ Լապորտան վստահ է, որ 2022 թվականի ամռանը նորվեգացու հետ պայմանագիր կկնքի: Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո, սակայն Ռայոլան 100 միլիոն եվրո է պահանջում: Բացի դրանից, այդ գումարին կարող է գումարվել […]

̰
Նիդերլանդացի պաշտպանը և մրցավարը նշանադրվել են

18:16 08.01.2022

Նիդերլանդական «Էմմեն» ակումբի ձախ պաշտպան Ջեֆ Հարդևելդը հայտարարել է մրցավար Շոնա Շուկրուլայի հետ նշանադրության մասին: Շոնայի հետ նա հանդիպել էր խաղերից մեկի ժամանակ. Շոնան  այդ խաղի պահեստային մրցավարն է եղել: Ջեֆի և Շոնայի հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսին։ Նիդերլանդների առաջին դիվիզիոնի «Էյնդհովենի» հետ խաղի 91-րդ րոպեին Հարդևելդը ստացել է ուղիղ կարմիր քարտ, սակայն […]

̰
Նա սկսել է մի քիչ վատ խաղալ. Պլատինին՝ Մեսսիի մասին

17:55 08.01.2022

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ և Ֆրանսիայի հավաքականի նախկին առաջատար Միշել Պլատինին իր  կարծիքն է հայտնել Լիոնել Մեսսիի ներկայիս մարզավիճակի և խաղի մասին։ «Նա սկսել է մի քիչ վատ խաղալ։ Սա այն Մեսսին չէ, որը մի քանի տարի առաջ էր։ Ես ապշեցի, երբ Ռոնալդուն հեռացավ «Յուվենտուսից», իսկ Մեսսին տեղափոխվեց ՊՍԺ: Ես 32 տարեկանում հեռացա ֆուտբոլից, իսկ նրանք […]

̰
BACK_TO_TOP