TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

ՍՊՈՐՏ

Իտալիայում ընթացող գեղասահքի միջազգային մրցաշարում կարճ ծրագրից հետո Սեմյոն Դանիլյանցը 3-րդն է

12:13 14.01.2022

Պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը, որն այս օրերին Իտալիայում մասնակցում է IceLab International մրցաշարին, բավականին հաջող ելույթներ է ունենում: Կարճ ծրագրից հետո նա 55,94 միավոր է վաստակել և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Առաջատարն Իսրայելի ներկայացուցիչն է՝ 56,78 միավորով, իսկ երկրորդ հորիզոնականում իտալացի գեղասահորդն է՝ 55,99 միավորով: Դանիլյանցն այսօր հանդես կգա ազատ ծրագրում:

̰
«Կրասնոդարը» զվարճալի տեսանյութ է հրապարակել Էդուարդ Սպերցյանի մասնակցությամբ

12:08 14.01.2022

«Կրասնոդարի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել մարզական հավաքից՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասնակցությումբ։ Ռուսական ակումբը մարզահավաք է անցկացնում ԱՄԷ-ում։ «Ոչ մի անձնական բան, ուղղակի ամանորյա սակագին»,- գրված է ակումբի հրապարակած նյութին կից մեկնաբանությունում:

̰
Արսեն Զախարյանն ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի ամենահեռանկարային ֆուտբոլիստների ցանկում

11:48 14.01.2022

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է մինչև 21 տարեկան 40 ֆուտբոլիստների ցուցակը, որոնք, ըստ պորտալի թղթակիցների և խմբագիրների, կարող են հաջողությամբ հանդես գալ 2022 թվականին։ Այդ ֆուտբոլիստների թվում է նաև «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Ըստ ՈւԵՖԱ-ի՝ Զախարյանը ցուցաբերում է հնարամատություն և գիտի՝ ինչպես խաղալ տարբեր դիրքերում։ Ավելին, պորտալի ներկայացուցիչները կարծում են, որ ֆուտբոլիստը կարող է գոլեր […]

̰
Ռոնալդուն ծրագրում է խաղալ ևս 5 տարի

11:45 14.01.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում ավարտել ֆուտբոլիստի կարիերան, հայտնում է ESPN-ը: «Այժմ ինձ թվում է, թե ընդամենը 30 տարեկան եմ. ես հոգում եմ իմ առողջության մասին և ուզում եմ խաղալ մինչև 42 տարեկանը: Տեսնենք՝ կարո՞ղ եմ այդքան երկար մրցակցել 20 տարեկանների հետ»,- ասել է նա։ Այժմ Ռոնալդուն 36 տարեկան է, փետրվարի 5-ին նա […]

̰
Ինձ ավելի շատ ժամանակ պահանջվեց վերականգնման համար, քան ես կարծում էի. Մեսսի

11:34 14.01.2022

Ֆրանսիական ՊՍԺ-ի 34-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դիմել է երկրպագուներին՝ պատմելով այն մասին, թե ինչպես է ընթանում կորոնավիրուսից ապաքինումը: «Ինչպես գիտեք՝ ինձ մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այն հաղորդագրությունների համար, որ ստացել եմ, և ասել ձեզ, որ ինձ իսկապես ավելի շատ ժամանակ պահանջվեց վերականգնման համար, քան ես կարծում էի: Հիմա […]

̰
Մինսկի «Դինամոյի» 20 հոկեյիստ վարակվել է կորոնավիրուսով

10:54 14.01.2022

Հոկեյի մայրցամաքային լիգայում հանդես եկող Մինսկի «Դինամոյի» 20 խաղացող վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հոկեյիստներն ինքնամեկուսացել են և ընդգրկվել վնասվածք ունեցողների ցուցակում։ Թեստի դրական պատասխաններ են ստացել նաև թիմի մարզչական շտաբի և ակումբի աշխատակազմի ներկայացուցիչները։ «Դինամոն» Մայրցամաքային լիգային խնդրել է տեղափոխել առաջիկա չորս հանդիպումները։

̰
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը հրապարակել է ԱԱ-ին նախապատրաստվող ընտրանու կազմը

10:40 14.01.2022

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հրապարակել է կազմը, որը կպատրաստվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։ Դարպասապահներ. Ալիսոն («Լիվերպուլ»), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»), Վեվերտոն («Պալմեյրաս»)։ Պաշտպաններ. Դանի Ալվես («Բարսելոնա»), Էմերսոն («Տոտենհեմ»), Ալեքս Սանդրո («Յուվենտուս»), Ալեքս Տելես («Մանչեսթեր Յունայթեդ»), Էդեր Միլիտաո («Ռեալ»), Գաբրիել Մագալյաես («Արսենալ»), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Կազեմիրո («Ռեալ»), Ֆաբինյո («Լիվերպուլ»), Բրունու […]

̰
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը

10:33 14.01.2022

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք արդեն նվաճել են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր: ԵԱ-ին պարային 29 զույգ է մասնակցում: Այսօր ազատ ծրագրում ելույթ կունենա նաև մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը: Վերջինս կարճ ծրագրում վաստակել էր 67, 75 միավոր` 34 մասնակիցների պայքարում գրավելով 19-րդ […]

̰
Հայտնի է Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչի երկրորդ մասնակիցը

10:24 14.01.2022

Իսպանիայի սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակչում «Աթլետիկը» 2-1 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»: Հանդիպման հաշիվը 62-րդ րոպեին ինքնագոլով բացեց Բիլբաոյի ակումբի խաղացող Ունայ Սիմոնը։ Հանդիպման 77-րդ րոպեին Յերայ Ալվարեսը ուղղեց գործընկերոջ սխալը և հավասարեցրեց հաշիվը, իսկ 4 րոպե անց Նիկոլաս Ուիլյամսը խփեց հաղթական գնդակը։ Եզրափակչում «Աթլետիկը» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։

̰
ՀՀ շախմատի տղամարդկանց առաջնություն. 2-րդ տուրի արդյունքները

09:51 14.01.2022

Կայացավ ՀՀ շախմատի տղամարդկանց առաջնության երկրորդ տուրը: Միակ հաղթանակը տոնեց Զավեն Անդրիասյանը՝ սևերով առավելության հասնելով Տիգրան Պետրոսյանի նկատմամբ: Հովհաննես Գաբուզյան-Տիգրան Հարությունյան, Արման Փաշիկյան-Մամիկոն Ղարիբյան, Մանուել Պետրոսյան-Սամվել Տեր-Սահակյան, Շանթ Սարգսյան-Հայկ Մարտիրոսյան, Դավիթ Շահինյան-Արման Միքայելյան պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Այսպիսով, 2-րդ տուրից հետո 1,5-ական միավորով 1-4 տեղերը կիսում են Դավիթ Շահինյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը և Հայկ […]

̰
ՀՖՖ մրցավարները ուսումնամարզական հավաք կանցկացնեն ՌԴ-ում

22:09 13.01.2022

ՀՖՖ մրցավարները շաբաթական 3 անգամ ֆիզպատրաստության մարզումներ են անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Մարզումներն անցկացնում է Արման Ալաբերքյանը: Մարզումների ավարտից հետո ՀՖՖ մրցավարները փետրվարի 1-ից 12-ը, Սլավիկ Ղազարյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք կանցկացնեն ռուսական Կրիմսկ քաղաքում, որին կմասնակցեն 35 մրցավար և 5 հրահանգիչ: Հավաքի ընթացքում կդասախոսեն հատուկ հրավիրված մասնագետներ՝ ՖԻՖԱ-ի հրահանգիչ Ալան Սնոդին (Հյուսիսային Իռլանդիա) և […]

̰
Վիլյարն ու Մայորալը հեռացան «Ռոմայից»

21:55 13.01.2022

Իսպանացիներ Գոնսալո Վիլյարն ու Բորխա Մայորալը «Ռոմայից» տեղափոխվել են «Խետաֆե», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ 23-ամյա Վիլյարը և 24–ամյա Մայորալը հանդես կգան այստեղ վարձակալությամբ։ Գոնսալո Վիլյարը 2020 թվականին էր իսպանական «Էլչեից» 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ռոմա»՝ կնքելով 4,5 տարվա պայմանագիր։ Իսկ Մայորալի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ռեալին»։ Նա վարձակալությամբ  միացել էր «Ռոմայում»։

̰
«Պորտուի» կիսապաշտպանը կխաղա Մխիթարյանի հետ

21:35 13.01.2022

«Պորտուի» 29-ամյա ֆուտբոլիստ Սերժիու Օլիվեյրան միացել է իտալական «Ռոմային»՝ հաղորդում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։ «Ռոման» 1 միլիոն եվրոյով վարձակալել է Օլիվեյրային, նա այտեղ հանդես կգա մինչև մրցաշրջանի ավարտը։ Օլիվեյրայի տրանսֆերային արժեքը 15 միլիոն եվրո է։ «Ռոման» ֆուտբոլիստին ձեռք բերելու պայմանագրային իրավունք ունի: Օլիվեյրան նշել  է, որ տպավորված է ակումբում տիրող մթնոլորտով և ցանկանում է […]

̰
Իսպանիայում հետաքննություն է սկսվել Նովակ Ջոկովիչի նկատմամբ

21:05 13.01.2022

Իսպանիայի իշխանությունները հետաքննում են, թե արդյո՞ք Նովակ Ջոկովիչի՝ դեկտեմբերի վերջին  երկրում գտնվելը օրինական է եղել, հայտնում է COPE-ը։ Բանն այն է, որ սեպտեմբերի 20-ից Սերբիայի քաղաքացիներին Իսպանիա մուտք գործելու համար անհրաժեշտ է պատվաստման վկայական կամ բժշկական այլ փաստաթուղթ։ Այնուամենայնիվ, իսպանացի պաշտոնյաներն ասում են, որ Ջոկովիչից ոչ մի փաստաթուղթ չեն ստացել:  

̰
Վարազդատ Հարոյանը փոխել է «սանրվածքը»

20:40 13.01.2022

Հայաստանի ազգային հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը թիմի հետ վերսկսել է մարզումները՝ նոր «սանրվածքով». Հարոյանը սափրել է գլուխը: «Կադիսը» նոր գլխավոր մարզիչի հետ նախապատրաստվում է Իսպանիայի Արքայական Գավաթի 1/8 եզրափակիչի՝ Խիխոնի «Սպորտինգի» դեմ խաղին, որը կկայանա հունվարի 15-ին:   View this post on Instagram   A post shared by Cádiz Club de Fútbol (@cadizclubdefutbol)

̰
«Ռեալը» պատմության մեջ երկրորդ անգամ 5 անընդմեջ հաղթանակ է տանում «Բարսելոնայի» նկատմամբ

20:14 13.01.2022

«Ռեալը» Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում, լրացուցիչ ժամանակում 3։2 հաշվով հաղթելով «Բարսելոնային», պատմության մեջ իր երկրորդ 5-խաղանոց հաղթարշավին հասավ կատալոնական ակումբի հետ պայքարում։ «Ռեալը» առաջին անգամ այսպիսի նվաճում էր գրանցել 1962-65 թվականներին։ Ընդ որում՝ այն ժամանակ «Ռեալի» հաղթական շարքը ներառել էր 7 խաղ։ «Բարսելոնան» վերջին անգամ Էլ Կլասիկոյում հաղթել է 2019 թվականի մարտի 2-ին։ Նշենք նաև, որ […]

̰
Մենք հրաժեշտ տվեցինք մրցաշարին, բայց ազատվեցինք բարդույթներից. Չավին՝ «Բարսելոնա»-«Ռեալ» խաղի մասին

19:52 13.01.2022

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի խաղի արդյունքը: Հիշեցնենք՝ այդ խաղում կատալոնացիները պարտվել էին 2-3 հաշվով: «Առաջին 20 րոպեներին մեր խաղում բարդույթներ կային։ Մտածում էինք վերջին հանդիպումների մասին։ Բայց երբ ազատվեցինք այդ բարդույթներից, սկսեցինք ավելի լավ խաղալ, իսկ վերջում լիովին վերահսկեցինք խաղը։ Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք։ […]

̰
«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը ճանաչվել է Գերմանիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ

19:27 13.01.2022

«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը ճանաչվել է Գերմանիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Երկրպագուների՝ 2021 թվականի ազգային հավաքականի տարվա լավագույն խաղացողի քվեարկությունում  նա հավաքել է ձայների 33,8%-ը։ Քվեարկության արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրել է «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը (22,7%), իսկ եզրափակել է լավագույն եռյակը Լերոյ Սանեն (13,6%)։ 2020 թվականի վերջին երկրպագուները Գերմանիայի հավաքականի լավագույն խաղացող էին ճանաչել Կիմիխի […]

̰
2 պատանի հայ շախմատիստներ ՖԻԴԵ-ի միջազգային վարպետի կոչում են ստացել

19:10 13.01.2022

Պատանի շախմատիստներ Արմեն Բարսեղյանը և Էմին Օհանյանը ՖԻԴԵ-ի կողմից միջազգային վարպետի կոչում են ստացել: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ակադեմիայի մամուլի քարտուղարությունը: ​ «Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նոր նվաճումներ ու մեծ հաղթանակներ»,- ասվում է ակադեմիայի տարածած հաղորդագրության մեջ:​ Հիշեցնենք՝ Էմին Օհանյանը վերջերս Սերբիայում հռչակվել էր Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն։

̰
Սկանդալ աֆրիկյան ֆուտբոլում. մրցավարի պատճառով Թունիսի հավաքականը կարող է որակազրկվել

18:47 13.01.2022

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի Մալի-Թունիս հանդիպումը սկանդալով է ավարտվել։ Խաղի գլխավոր հերոսը դարձել է զամբիացի գլխավոր մրցավար Ջանի Սիկազվեն, որը երկու անգամ ժամանակից շուտ ավարտական սուլիչի ձայն է արձակել: Նախ՝ մրցավարը որոշել է 86 րոպեին ավարտել հանդիպումը: Սակայն թունիսցիների բողոքից հետո վերսկսել է խաղը, իսկ 89-րդ րոպեին դարձյալ սուլել է՝ ազդարարելով խաղի ավարտը: […]

̰
Նովակ Ջոկովիչը ընդգրկվել է Australian Open մրցաշարի վիճակահանությունում՝ չնայած Ավստրալիայի իշխանությունների հետ ունեցած սկանդալին

17:42 13.01.2022

Մելբուրնում կայացել է Australian Open-ի՝ տղամարդկանց մենապայքարի վիճակահանությունը: Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ընդգրկվել է մրցաշարի վիճակահանությունում՝ չնայած Ավստրալիայի իշխանությունների հետ ունեցած սկանդալին: Լինելով առաջին համարը՝ Ջոկովիչն առաջին շրջանում կմրցի իր հայրենակից Միոմիր Կեցմանովիչի հետ: Հիշեցնենք՝ Ավստրալիա ժամանելուց հետո սերբ թենիսիստը, որը չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բերման էր ենթարկվել և մեկուսացվել ներգաղթյալների համար […]

̰
Արամ Ոսկանյանը կրկին ստանձնեց «Ալաշկերտի» ղեկը

17:28 13.01.2022

«Ալաշկերտի» և սերբ մասնագետներ Միլան Միլանովիչի ու Վլադիմիր Պրոչիկևիչի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է, և մասնագետները լքել են երևանյան ակումբը, հայտնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։ «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնել է Արամ Ոսկանյանը: 46-ամյա մասնագետն «Ալաշկերտը» գլխավորել է նաև 2017-2019 ընկած ժամանակահատվածում, աշխատել է նաև «Միկա», «Ուրարտու» ակումբներում, եղել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր […]

̰
«Բարսելոնայի» նախագահը գովել է թիմի ֆուտբոլիստներին՝ չնայած «Ռեալից» կրած պարտությանը

16:56 13.01.2022

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հանդերձարանում գովել է թիմի ֆուտբոլիստներին՝ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո: «Մենք շատ հպարտ ենք, բոլոր երկրպագուները հպարտ են, որ աջակցում են «Բարսելոնային», հիմա՝ ավելի ուժեղ: Այս խաղում դուք ցուցադրեցիք ձեր տաղանդը, հպարտությունը, գերազանցեցիք ինքներդ ձեզ։ Դուք քաջ էիք, մենք կարող ենք հպարտանալ։ Շնորհակալություն բոլորիդ. սա ճիշտ ճանապարհ է։ […]

̰
Պեկին-2022-ի կազմակերպիչները հուսով են, որ COVID-19-ը խնդիրներ չի հարուցի

16:30 13.01.2022

Պեկինի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները վստահություն են հայտնել, որ մրցումների ընթացքում, COVID-19-ի հետ կապված խնդիրներ չեն լինի՝ իրենց կազմած ծրագրերը կարդարացնեն սպասելիքները: Իրավիճակն արդեն վերահսկվում է, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Չինաստանի մի շարք բնակավայրերում «Օմիկրոն» շտամի հայտնաբերման պատճառով կիրառվել են նոր սահմանափակումներ, ինչը մտահոգող է: Մտավախությունները մասամբ պայմանավորված են նրանով, որ վերջին շաբաթներին մի շարք […]

̰
Չեմպիոնները մեկնարկեցին հաղթանակով. շախմատի ՀՀ առաջնություն

16:07 13.01.2022

Մեկնարկել են շախմատի Հայաստանի կանանց ու տղամարդկանց առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Դավիթ Շահինյանը՝ առավելության հասնելով համապատասխանաբար Մամիկոն Ղարիբյանի, Տիգրան Պետրոսյանի և Տիգրան Հարությունյանի նկատմամբ: Մյուս պարտիաներում գրանցվել է ոչ-ոքի: Տղամարդկանց առաջնությունն անցկացվում է 82-րդ անգամ. մրցաշարին մասնակցում են Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, […]

̰
Գեղասահքի ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը հաղթահարել է որակավորման փուլն ու հանդես կգա ազատ ծրագրում

15:53 13.01.2022

Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնության կարճ ծրագրում 34 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը՝ հաղթահարելով որակավորման փուլն ու իրավունք ստանալով մասնակցելու ազատ ծրագրին, որը կկայանա հունվարի 14-ին: Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը 67,75 միավոր է վաստակել: Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք են ստանում 1-24-րդ հորիզոնականները զբաղեցրած գեղասահորդները: Առաջատար եռյակում ընդգրկվել են Ռուսաստանի […]

̰
Լևանդովսկին նոր պայմանագիր և հսկայական վճարներ է պահանջում «Բավարիայից»

15:35 13.01.2022

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նոր պայմանագիր է պահանջել ակումբի ղեկավարներից, հայտնում է Sport Bild-ը: Հիշեցնենք, որ լեհ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Լևանդովսկին պատրաստ է երկարաձգել պայմանագիրը մյունխենցիների հետ, եթե նրան վճարեն 24 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։ Ըստ աղբյուրի, ամենայն հավանականությամբ, «Բավարիան» այդ քայլին չի գնա, քանի […]

̰
Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Ադելաիդայի մրցաշարի կիսաեզրափակիչ

15:28 13.01.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Ադելաիդայի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Խաչանովի մրցակիցը ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեխն էր։ Հանդիպումը տևել է 1 ժամ 42 րոպե և ավարտվել 6:7, 5:7 հաշվով։ Ֆրանսիացու հաջորդ մրցակիցը կլինի Տիագո Մոնտեյրո-Կորենտին Մյուտե զույգի հաղթողը։

̰
Արդեն ժամանակն էր, որ Վահանի մոտ փոփոխություն լիներ. Վարդան Բիչախչյանը՝ որդու՝ լեհական թիմ տեղափոխվելու մասին. ArmSport

14:20 13.01.2022

Գյումրիի «Շիրակի» և Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ArmSport-ի հետ զրույցում կարծիք է հայտնել իր որդու՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի՝ լեհական «Պոգոն» տեղափոխության մասին: 22-ամյա ֆուտբոլիստը 3,5 տարվա պայմանագիր է կնքել Շչեցինի «Պոգոնի» հետ, որը հանդես է գալիս Լեհաստանի բարձրագույն դիվիզիոնում: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղից հետո Բիչախչյանի նոր թիմը վաստակած […]

̰
Մխիթարյանի գործակալը հոսպիտալացվել և վիրահատվել է

13:55 13.01.2022

Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հոսպիտալացվել է Միլանի հիվանդանոցներից մեկը: Նա վիրահատվել է, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալբերտո Զանգրիլոն ասել է, որ 54-ամյա Ռայոլայի վիրահատությունը վաղուց էր պլանավորված։ Ռայոլայի վիճակի և վիրահատության բնույթի մանրամասները չեն նշվում։ Ռայոլան հանդիսանում է մի շարք աստղային ֆուտբոլիստների գործակալ՝ այդ թվում՝  Հենրիխ Մխիթարյանի,  Զլատան Իբրահիմովիչի, […]

̰
BACK_TO_TOP