14:26 25.12.2021
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն ամուսնացել է։ Օգտվելով կարճատև արձակուրդից՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը Մարոկկոյում մուսուլմանական ավանդույթով հարսանիք է արել։ «Բարսելոնայում» Դեմբելեի ամուսնության մասին իմացել են սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներից: Սա զարմանք է պատճառել ակումբակիցներին, քանի որ նրանք չեն իմացել, որ Դեմբելեն ընկերուհի ունի: Նա միջոցառումների ժամանակ երբեք ներկա չի եղել ընկերուհու հետ, գրում է Sport.es-ը։ Դեմբելեն 2017-ին […]
13:31 25.12.2021
Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարող է մարզչական աշխատանքը շարունակել Թուրքիայում։ Գերմանացի մասնագետն առաջարկ է ստացել թուրքական «Ֆեներբախչեից»։ Ըստ աղբյուրի՝ թուրքական ակումբը պատրաստ է Լյովի հետ կնքել երեք տարվա պայմանագիր։ Օրեր առաջ «Ֆեներբախչեի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է պորտուգալացի Վիտոր Պերեյրան։
08:46 25.12.2021
Նիգերիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, ով գլխավորում է իտալական «Ռոմա»-ն։ Այս մասին հայտարարել է Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ամադժու Պիննիկը։ «Նոր մարզիչ ընտրելիս հատուկ ուշադրություն է դարձվում կարգապահությանը։ Մենք նաև նայում ենք, թե որքանով է «քաղցած» թեկնածուն գավաթներ հաղթելու համար, քանի որ այդ «քաղցը» շատ բան է փոխարինում։ […]
08:17 25.12.2021
«Ֆորմուլա 1»-ի պաշտոնական Twitter-յան էջում երկրպագուներն ընտրել են 2021 թվականի մրցաշրջանի լավագույն վազանցը։ Քվեարկության վերջին փուլում «Մակլարենի» ավտոարշավորդ Լանդո Նորիսի վազանցն ավելի շատ ձայն է ստացել, քան Աբու Դաբիի Գրան-Պրիի վերջին շրջանում Մաքս Ֆերստապենի չեմպիոնական անցումը: We’re down to the final two! It’s @LandoNorris v @Max33Verstappen for the best overtake of 2021 – and […]
23:25 24.12.2021
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերան Տորեսը կմիանա «Բարսելոնային», հայտնում է կատալոնական Mundo Deportivo -ն: Կատալոնական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի մասին կհայտարարի երկուշաբթի՝ դեկտեմբերի 27-ին։ Իսկ պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ օրը։ Այժմ ընթանում են միջոցառման նախապատրաստական աշխատանքները։ «Բարսելոնան» կիսապաշտպանի համար կվճարի մոտ 55 մլն եվրո, նախատեսված են նաև 10 մլն եվրոյի պարգևավճարներ։
22:58 24.12.2021
Կարմիր հրապարակում այս տարի Գիշերային հոկեյի լիգայի խաղեր չեն նախատեսվում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց մենք չենք բացառում, որ նախագահի մասնակցությամբ ինչ-որ հանդիպում կայանա։ Մենք ձեզ անպայման կտեղեկացնենք»,- նշել է Պեսկովը։ Գիշերային հոկեյի լիգան սիրողական սպորտային ասոցիացիա է, որի ստեղծման նախաձեռնությունը եղել է 2011 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի […]
22:36 24.12.2021
«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է թուրինյան ակումբում Կրիշտիանու Ռոնալդուի խաղի մասին իր կարծիքով։ «Յուվենտուսը» Կրիշտիանուի գալուց հետո առաջին մրցաշրջանում հնարավորություն ունեին հաղթելու Չեմպիոնների լիգան։ Ես չկարողացա հասկանալ, թե ինչ կատարվեց նրանց հետ: Ինչու նրանք այդպես դուրս մնացին պայքարից։ Երբ Փարիզից վերադարձա, մենք շատ ժամանակ անցկացրինք Կրիշտիանուի հետ, լավ աշխատեցինք, բայց կարծում եմ, որ […]
21:59 24.12.2021
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն հաստատել է 2022 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտը։ Այս մասին նա հայտարարել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Ճապոնիան չի նախատեսում կառավարական պատվիրակություն ուղարկել Չինաստանի մայրաքաղաք։ Նրա խոսքերով` երկիրը կներկայացնեն սպորտի պատասխանատուները։ «Օլիմպիական խաղերին կմասնակցեն Տոկիոյի խաղերի կազմկոմիտեի նախագահ Հաշիմոտոն և […]
21:37 24.12.2021
Transfermarkt-ն ամփոփել է տարին՝ ներկայացնելով 2021-ին տրանսֆերային արժեքի ամենամեծ աճ ունեցած ֆուտբոլիստների տասնյակը։ Առաջատարը Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն է, որի տրանսֆերային արժեքը բարձրացել է 50 միլիոն եվրոյով՝ հասնելով 150 միլիոնի։ 1.Էրլինգ Հոլանդ, «Բորուսիա Դորտմունդ»․ +50 միլիոն եվրո (+50 տոկոս), 150 միլիոն եվրո 2.Պեդրի, «Բարսելոնա»․ +50 միլիոն եվրո (+166,7 տոկոս), 80 միլիոն եվրո 3.Մարկոս […]
20:56 24.12.2021
Բրիտանական The Guardian պարբերականի վարկածով Ռոբերտ Լևանդովսկին երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2021թ․ աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը կազմվել է 219 փորձագետների քվեարկությամբ։ Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ 1.Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 8481 միավոր 2.Լիոնել Մեսի («Բարսելոնա» / ՊՍԺ) – 7830 3.Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 7589 4.Քարիմ Բենզեմա («Ռեալ») – 7214 […]
20:49 24.12.2021
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Եվրոպայի Սուպերլիգայի ստեղծման անհաջող փորձի մասին։ «Սուպերլիգայի չեղարկումը, մեր ամենակարևոր հաղթանակն էր 2021 թվականին: Անցած ապրիլին փակ Սուպերլիգա ստեղծելու փորձը, որի նպատակը միայն մի քանի ակումբների բանկային հաշիվների ավելացումն էր, վտանգի տակ էր դրել այն արժեքները, որոնց հիմքում ընկած է ՈՒԵՖԱ-ի առաքելությունը: Շարունակելու ենք պայքարել և անել ամեն բան, […]
20:40 24.12.2021
Transfermarkt-ը թարմացրել է Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը։ Այժմ 36-ամյա պորտուգալացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։ Սա Ռոնալդուի համար ամենացածր ցուցանիշն է 2008 թվականից ի վեր։ Այն ժամանակ 22-ամյա Կրիշտիանուն գնահատվում էր 50 միլիոն եվրո։ Պորտուգալացին այս տարի «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 15 մլն եվրոյի դիմաց, գումարած բոնուսներ: Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 13 խաղում 7 […]
20:21 24.12.2021
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում երկու օրից կմեկնարկի արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի շախմատային ֆեդերացիան առաջնությանը կուղարկի 9 շախմատիստի՝ Գաբրիել Սարգսյանին, Շանթ Սարգսյանին, Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Մանուէլ Պետրոսյանին, Հայկ Մարտիրոսյանին, Հովհաննես Գաբուզյանին, Էլինա Դանիելյանին և Սուսաննա Գաբոյանին: Եվս երկու գրոսմայստեր՝ Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը, առաջնությանը կմասնակցեն իրենց միջոցներով: […]
20:01 24.12.2021
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» լրջորեն նախապատրաստվում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի տրանսֆերին: Անգլիացիները այդ նպատակի համար պատրաստվում են բաժանվել մի քանի ֆուտբոլիստից, որպեսզի իրենց թույլ տան նորվեգացի հարձակվողի տեղափոխությունը: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը: Մոտ ժամանակներս «Մանչեսթեր Սիթին» իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսին կվաճառի «Բարսելոնային»՝ նրա համար մոտ 53 մլն եվրո ստանալով: Անգլիական ակումբը […]
19:08 24.12.2021
Հոկեյի ազգային լիգայի՝ NHL-ի ղեկավարությունը տեղեկացրել է, որ իր ակումբների խաղացողները չեն մասնակցի Պեկինում 2022թ. կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին, գրում է ՀԱՕԿ-ը: Այս առիթով ափսոսանք է հայտնել խաղերի կազմկոմիտեն: Համաճարակաբանական հսկողության գրասենյակի ղեկավարի տեղակալ Հուանգ Չունը նշել է, որ իրենք գործադրում են բոլոր ջանքերը՝ խաղերի ժամանակ վիրուսի բռնկումը կանխելու համար, ձեռնարկված միջոցներով նվազագույնի կհասցվի տարածման […]
18:37 24.12.2021
Համավարակային իրավիճակը անգլիական Պրեմիեր լիգայում գնալով սրվում է: Հիմա էլ «Էվերթոնն» է պաշտոնական հաղորդագրություն տարածել, որ թիմում վարակի նոր դեպքեր են գրանցվել: Սակայն կոնկրետ վարակակիրների թիվ չի նշվում: Ամեն դեպքում սա պատճառ է դարձել, որ դեկտեմբերի 26-ի՝ «Էվերթոնի» հերթական հանդիպումը հետաձգվի, քանի որ կորոնավիրուսի ու վնասվածքների պատճառով ակումբը չի կարող անհրաժեշտ թվով ֆուտբոլիստներ հայտավորել:
18:12 24.12.2021
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդն ամռանը կարող է հեռանալ Գերմանիայից: Bild-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել ֆուտբոլիստի՝ պայմանագրով սահմանված հրաժարագինը, որը կազմում է 75 մլն եվրո: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հալանդի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», իսպանական «Ռեալն» ու «Բարսելոնան»: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Հալանդը մասնակցել է 11 խաղի՝ […]
17:25 24.12.2021
Մադրիդի «Ռեալի»՝ կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներից 5-ն ապաքինվել է, գրում է Marca-ն: Գարեթ Բեյլի, Լուկա Մոդրիչի, Դավիդ Ալաբայի, Մարսելոյի ու Ռոդրիգոյի վերջին թեստերը բացասական են եղել: Դեռ բուժում են ստանում դարպասապահ Անդրեյ Լունինը, կիսապաշտպաններ Իսկոն ու Մարկո Ասենսիոն: «Ռեալի» առաջիկա խաղը 2022 թվականի հունվարի 2-ին է «Խետաֆեի» դեմ:
17:14 24.12.2021
«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։ Այս մասին հայտնում է tuttosport.com-ը: «Կցանկանայի խաղալ Մեքսիկայում կամ ԱՄՆ-ում. սա այն փորձն է, որը ես կուզենայի, բայց տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Բուֆոնը: Հաղորդվում է, որ Բուֆոնի տրանսֆերով հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակի» նոր գլխավոր մարզիչ Պաոլո Վանոլին։ Բուֆոնը 43 տարեկան է: […]
16:34 24.12.2021
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի շախմատային ֆեդերացիան առաջնությանը կգործուղի 9 շախմատիստի՝ Գաբրիել Սարգսյանին, Շանթ Սարգսյանին, Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Մանուէլ Պետրոսյանին, Հայկ Մարտիրոսյանին, Հովհաննես Գաբուզյանին, Էլինա Դանիելյանին և Սուսաննա Գաբոյանին: Եվս երկու գրոսմայստեր՝ Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը, առաջնությանը կմասնակցեն իրենց միջոցներով: Հայաստանի […]
11:51 24.12.2021
Ֆուտբոլի Ֆրանսիայի ընթացիկ առաջնության առաջին հատվածի արդյունքներով հեղինակավոր L’Equipe-ը կազմել է երկրի խորհրդանշական հավաքականը։ Հատկանշական է, որ դրանում առաջատար ՊՍԺ-ի աստղային հարձակվողներ Լիոնել Մեսսին, Նեյմարը և Կիլիան Մբապեն տեղ չեն գտել։ Իսկ հավաքականն այսպիսի տեսք ունի՝ Դարպասապահ՝ Լոպեշ («Լիոն») Պաշտպաններ՝ Տրաորե («Ռեն»), Մարկինյոս (ՊՍԺ), Նյամսի («Ստրասբուրգ»), Մելինգ («Ռեն») Կիսապաշտպաններ՝ Գուայե (ՊՍԺ), Գաստյեն («Կլերմոն»), Ֆոֆանա («Լանս»), […]
11:30 24.12.2021
Ֆուտբոլի լեգենդ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեն քիմիաթերապիայից հետո դուրս է գրվել Սան Պաուլուի հիվանդանոցից, հաղորդում է Sky Sports-ը։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 8-ին՝ բուժման հերթական փուլն անցնելու համար։ 81-ամյա Պելեն այս տարվա սեպտեմբերի 6-ին ենթարկվել էր հաստ աղիքի ուռուցքի հեռացման վիրահատության։ Լեգենդար բրազիլացին բուժումը դեռ չի ավարտել։
09:51 24.12.2021
Գերմանիայի առաջնության պաշտոնական ալիքը ներկայացրել է 2021 թվականին չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի բոլոր գոլերը։ Լեհ ֆուտբոլիստը 43 գոլով սահմանել է ռեկորդ՝ գերազանցելով գերմանացի Գերդ Մյուլլերի 1972-ի ռեկորդը՝ 42 գոլ։
09:42 24.12.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե սեռը փոխած տղամարդիկ մասնակցեն կանանց մրցումներին։ «Ամեն ինչում ինչ-որ ողջախոհություն պետք է լինի: Տղամարդն իրեն կին է հռչակում և զբաղվում է, օրինակ, ծանրամարտով կամ որևէ այլ մարզաձևով։ Կանանց սպորտն ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ: Ես հավատարիմ եմ […]
09:33 24.12.2021
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Գվարդիոլան սպառնացել է գործադուլով՝ Պրեմիեր լիգայի խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով։ «Օրացույցը խնդիրներ է ստեղծում։ Ֆուտբոլիստներն ամռանը 2-3 շաբաթ են հանգստանում, հետո նորից սկսվում է մրցաշրջանը։ Դա չափից դուրս է։ Ամենից վեր է խաղացողների առողջությունն ու բարեկեցությունը։ Անգլիան միակ երկիրն է, որը չընդունեց հինգ փոխարինողների կանոնը։ Մենք խաղում ենք […]
08:50 24.12.2021
Ճապոնիան իր նախարարներին չի ուղարկի Պեկին՝ մասնակցելու Ձմեռային օլիմպիական խաղերի միջոցառումներին։ Այս մասին հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «Մենք կառավարական պատվիրակություն Պեկին ուղարկելու պլաններ չունենք»,-ասել է Մացունոն Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Մացունոն նշել է, որ Պեկինի խաղերին կառավարության պաշտոնյաներին չուղարկելու որոշումը դիվանագիտական բոյկոտ չէ։ Ճապոնական կողմն այդ ձևակերպումը չի օգտագործում։ Ավելի վաղ […]
23:42 23.12.2021
Դեկտեմբերի 22-ին Իտալիայի առաջնության 19-րդ տուրի «Ինտեր»-«Տորինո» հանդիպման ժամանակ թալանել են միլանյան թիմի կիսապաշտպան Ստեֆանո Սենսիի բնակարանը։ Ընդհանուր վնասը կազմել է մոտ 200 հազար եվրո: Այս մասին հաղորդում է La Gazetta dello Sport-ը։ Սա վերջին օրերի միակ նման դեպքը չէ: Անցած մեկ շաբաթում Իտալիայում թալանել են նաև «Նապոլիի» ֆուտբոլիստ Ադամ Ունաի, «Ջենոայի» դարպասապահ Սալվատորե Սիրիգուի […]
21:37 23.12.2021
Աթլետիկան ճանաչվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի ամենամասսայական մարզաձևը։ Այս մասին հայտարարել է մարզաձևի միջազգային ասոցիացիայի (World Athletics) նախագահ Սեբաստիան Քոուն։ Ցուցանիշը հիմնված է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) տրամադրած տվյալների վրա: Քոուն նաև նշել է, որ աթլետիկան Տոկիոյում առաջատար է դարձել հեռարձակումների դիտումների ընդհանուր ժամերի (2,2 մլն), ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածների (10 հազար) և սոցիալական ցանցերում հրապարակված […]
21:15 23.12.2021
Բունդեսլիգայի յութուբյան ալիքը ներկայացրել է դեկտեմբերի լավագույն գոլերը։ Լավագույնն են ճանաչվել Դարբուրի, Դորսչի, Գեյգերի, Գրիֆոյի, Հալանդի, Յովերիչի, Լևանդովսկիի, Մավրոպանոսի, Ռիխտերի և Սոյի գնդակները:
20:42 23.12.2021
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան խոսել է կատալոնական ակումբի մասին։ «Նախորդ տասնամյակում «Բարսելոնան» նվաճել է չեմպիոնական տիտղոսներ, գավաթներ, Չեմպիոնների լիգայում հասել է կիսաեզրափակիչ։ Շատ նյարդայնանալ պետք չէ։ Հիմա պետք է պայքարել, հաղթահարել այս ծանր ժամանակները։ Ամեն ինչ լավ կլինի։ Հիմա «Բարսելոնան» ունի շատ լավ ղեկավարություն և գլխավոր մարզիչ։ Չավին […]