TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

«Տոտենհեմ»-«Վեստ Հեմ» հանդիպումից առաջ տեղի է ունեցել ֆանատների բախում. կան վիրավորներ

20:06 23.12.2021

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Տոտենհեմ» – «Վեստ Հեմ» հանդիպումից առաջ տեղի է ունեցել ֆանատների բախում «Տոտենհեմի» ստադիոնի մոտ։ Ոստիկանության միջամտությունից հետո է միայն հնարավոր եղել դադարեցնել անկարգությունները։ Մի քանի մարդ վնասվածքներ են ստացել։ Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» հաղթել էր 2։1 հաշվով և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի «Չելսիի» հետ։

̰
Որոշվել են Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչի զույգերը

19:06 23.12.2021

Կայացել է Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչի վիճակահանությունը: Ձևավորվել են հետևյալ զույգերը՝ «Չելսի» – «Տոտենհեմ» «Արսենալ» – «Լիվերպուլ» Your #CarabaoCup Semi-Final ties are confirmed!#EFL pic.twitter.com/2ykOI8rL4N — Carabao Cup (@Carabao_Cup) December 22, 2021

̰
«Միլանը» նոր ռեկորդ է սահմանել

18:40 23.12.2021

«Միլանը» ակումբային ռեկորդ է սահմանել՝ մեկ օրացուցային տարում Իտալիայի առաջնության արտագնա խաղերում տարած հաղթանակների քանակով, հաղորդում է Opta-ն։ Ա Սերիայի հերթական տուրում «Էմպոլիի» նկատմամբ արտագնա հաղթանակը 17-րդն էր թիմի համար այս տարի։ «Միլանը» 2021 թվականն ավարտում է Իտալիայի առաջնության երկրորդ տեղով՝ առաջատար «Ինտերից» հետ մնալով 4 միավոր։

̰
Փոխեցինք Մխիթարյանի դիրքը և կարողացանք գոլ խփել. Մոուրինյո

18:26 23.12.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Ա սերիայի 19-րդ տուրի՝ «Սամպդորիայի» հետ հանդիպման արդյունքը: Հիշեցնենք՝ խաղն ավարտվել էր 1-1 հաշվով: «Առաջին խաղակեսում բոլոր հատվածներում խնդիրներ կային։ Թիմը լիովին կենտրոնացած չէր, կորցնում էր գնդակը, նախաձեռնողականություն չէր ցուցաբերում։ Միայն Զանիոլոն էր ինտենսիվ խաղում և ինչպես պետք է՝ արձագանքում իրավիճակին: Երկրորդ խաղակեսն ավելի լավ էր։ Ավելի մեծ […]

̰
«Լիվերպուլ»-«Լիդս» խաղը հետաձգվել է կորոնավիրուսի նոր դեպքերի պատճառով

18:15 23.12.2021

Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի դեկտեմբերի 26-ին կայանալիք «Լիվերպուլ»-«Լիդս» խաղը հետաձգվել է, հաղորդում է «Լիդսի» պաշտոնական կայքը: Պատճառն ակումբում գրանցված կորոնավիրուսի նոր դեպքերն են: Վարակվել է անձնակազմի 5 անդամ: Վարակակիրների թվում կան և՛ հիմնական թիմի, և՛ անձնակազմի անդամներ: Թիմում գրանցված վարակի դեպքերի, վնասվածքների պատճառով «Լիդսը» չի կարող ապահովել անձնակազմի համապատասխան քանակ խաղին մասնակցելու համար: Ակումբի մարզաբազան […]

̰
ՊՍԺ-ն Մեսսիի ավելի քան 1 մլն անվանական մարզաշապիկ է վաճառել

17:36 23.12.2021

Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխությունից հետո փարիզյան ակումբի՝ մարզաշապիկների վաճառքից ստացված եկամուտը զգալիորեն աճել է: Ակումբի տնօրեն Մարկ Արմստրոնգի խոսքերով՝ մարզաշապիկների վաճառքն աճել է 30-40 տոկոսով, վաճառվել է Մեսսիի՝ ավելի քան 1 միլիոն անվանական մարզաշապիկ: «Մեսսին հիանալի առավելություն է: Կարծում եմ՝ անցած տարի մենք ավելի շատ մարզաշապիկ ենք վաճառել, քան ցանկացած ակումբ, իսկ այս տարի ցուցանիշներն […]

̰
Ժամանակ առ ժամանակ ատում եմ ֆուտբոլը. Գարի Լինեկեր

17:06 23.12.2021

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը խոստովանել է, որ միշտ չէ, որ սիրում է ֆուտբոլը։ «Ես սիրում եմ ֆուտբոլը, բայց ժամանակ առ ժամանակ ատում եմ այն»,- գրել է Լինեկերը թվիթերյան իր էջում։ Լինեկերը 48 գոլ է խփել Անգլիայի հավաքականի կազմում։ Նա հավաքականի երրորդ ռմբարկուն է Ուեյն Ռունիից ու Բոբի Չարլթոնից հետո։ Հիշեցնենք, որ Լինեկերը աշխատում […]

̰
Ի՞նչ կատարվեց, մենք սա չէինք սպասում. Գագիկ Ծառուկյանը դժգոհել է ծանրամարտի հավաքականի մարզիչներից

16:44 23.12.2021

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ծանրամարտի հավաքականի մարզիչների հետ: «Միշտ ազգի պատիվը բարձր եք պահել, ապրեք։ Միշտ ամենաշատ մեդալները դուք եք բերել, ապրեք։ Բայց աշխարհի այս վերջին առաջնությունը, որ մենք պայմանավորվածություն ունեինք, որ դուք գնում էիք՝ թիմային առաջին տեղը լինելու, մեդալ բերելու ու այսօր պիտի պատասխան տաք՝ ինչ կատարվեց։ Մենք սա […]

̰
ՀՀ հավաքականը մնացել է 92-րդ հորիզոնականում

16:28 23.12.2021

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր տեղը՝ 92-րդ հորիզոնականը: Առաջատարը կրկին Բելգիան է, երկրորդ տեղում՝ կրկին Բրազիլիան, Ֆրանսիայի հավաքականը բարձրացել է երրորդ հորիզոնական։ Ֆրանսիային հաջորդում են Անգլիայի, Արգենտինայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Դանիայի  և Նիդեռլանդների հավաքականները։

̰
14 տարի անց Մեսսին կրկնել է իր հակառեկորդը

16:08 23.12.2021

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կրկնել է իր հակառեկորդը՝ Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրի «Լորյանի» դեմ խաղում գոլ չխփելով: Մեսսին արդեն 8-րդ անընդմեջ արտագնա խաղում չի կարողանում գոլ խփել։ Նախորդ անգամ նա նման անհաջող շարք ունեցել էր 2006թ․ սեպտեմբերից 2007թ․ մարտ ընկած ժամանակահատվածում, երբ հանդես էր գալիս «Բարսելոնայի» կազմում, հաղորդում է Stats Foot-ը։ Հիշեցնենք, որ Մեսսին օգոստոսի […]

̰
Հավանաբար, նա ծանրակշիռ պատճառներ ունի այդպիսի բան ասելու համար. FIDE-ի նախագահը՝ Կարլսենի սկանդալային հայտարարության մասին

14:37 23.12.2021

Շախմատի միջազգային ֆեդերացիայի` FIDE-ի նախագահ Արկադի Դվորկովիչը մեկնաբանել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հայտարարությունը, թե հաջորդ չեմպիոնական մրցամարտին կմասնակցի, եթե հավակնորդը լինի 18-ամյա իրանցի Ալիռեզա Ֆիրուջան, որը գերազանցել է 2800-ի անհատական վարկանիշը։ «Մագնուս Կարլսենն ազատ է իր հայտարարություններում։ Հավանաբար, նա ծանրակշիռ պատճառներ ունի այդպիսի բան ասելու համար։ Ամեն դեպքում, նա շախմատից չի հեռանում։ Հակառակը՝ […]

̰
«Յուվենտուսը» 3 տարում 227 միլիոն եվրո է ծախսել Ռոնալդուի հետ համագործակցության համար

14:32 23.12.2021

«Յուվենտուսը» Կրիշտիանու Ռոնալդուի հետ նախորդ երեք մրցաշրջանի համագործակցության համար ծախսել է 227 միլիոն եվրո: Այս գումարի մեջ մտնում են  տրանսֆերը, աշխատավարձը և բոնուսները, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Հիշեցնենք, որ այս մրցաշրջանը 36-ամյա ֆուտբոլիստն անցկացնում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։ Մինչ այս ամենամեծ գումարը ակումբը ծախսել էր Գոնսալո Իգուաինի վրա: 2016-2020-ին Իգուաինի վրա «Յուվենտուսը» ծախսել […]

̰
Բենզեման առաջ է անցել Ռոնալդուից այս տարի խփած գոլերի քանակով

14:05 23.12.2021

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման առաջ է անցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից այս տարի խփած գոլերի քանակով։ Հիշեցնենք՝ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի խաղում Բենզեման 2 գոլ էր խփել Բիլբաոյի «Աթլետիկին»: 2021 թվականին Բենզեման գոլերի քանակը հասցրեց 47-ի։ Տարվա առաջին կեսը Թուրինի «Յուվենտուսում» անցկացրած Ռոնալդուն խփել է 46 գոլ։ Իսկ առաջատարը Մյունխենի «Բավարիայի» հարձակվող […]

̰
Ուրախ եմ, որ ընդգրկվել եմ Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների մեջ. Էլինա Դանիելյան

13:41 23.12.2021

«Ուրախ եմ, որ ընդգրկվել եմ Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների մեջ: Շնորհակալություն բոլորին իմ օգտին քվեարկելու համար: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել բոլոր մեդալակիրներին և մաղթել նորանոր հաջողություններ, մեդալներ և հաղթանակներ գալիք տարում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է 2021թ. շախմատի Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին կայացած քվեարկության  արդյունքներով  10 լավագույնների թվում […]

̰
Անհավանական արդյունք Ա սերիայում. «Սպեցիան» հաղթել է «Նապոլիին», ոչ մի հարված չկատարելով մրցակցի դարպասին

13:28 23.12.2021

Իտալիայի Ա սերիայի 19-րդ տուրում «Սպեցիան» մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Նապոլիին»։ Իրականում այս հաղթանակը կարելի է անհավանականների շարքին դասել: Բանն այն է, որ ամբողջ հանդիպման ընթացքում «Սպեցիայի» ֆուտբոլիստները մրցակցի դարպասին չեն կարողացել կատարել նույնիսկ մեկ հարված։ Հանդիպման միակ գնդակը խփվել է «Նապոլիի» ինքնագոլի արդյունքում: Սեփական դարպասը գրավել է Ժուան Ժեզուսը։ Այսպիսի ցուցանիշ […]

̰
Մեսսին առաջատար է Լիգա 1-ում դարպասաձողին կատարած հարվածներով

12:49 23.12.2021

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Ֆրանսիայի առաջնությունում անցկացրած 11 հանդիպումների ընթացքում վեց անգամ հարվածել է դարպասաձողին։ Ինչպես տեղեկացնում է Stats Foot-ը, այս ցուցանիշով Մեսսին բացարձակ առաջատար է։ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Մեսսին դարձել է մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։

̰
Ֆինլանդիայում հոկեյի հանդիպումից առաջ Բելառուսի օրհներգի փոխարեն հնչել է Պալաուի Հանրապետության օրհներգը

12:37 23.12.2021

KHL կանոնավոր առաջնության «Յոկերիտ» (Ֆինլանդիա) – «Դինամո» Մինսկ (Բելառուս) խաղից առաջ Բելառուսի օրհներգի փոխարեն հնչել է Պալաուի Հանրապետության օրհներգը՝ Սլովակիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Այս մասին հայտնում է ֆիննական ակումբի մամուլի ծառայությունը։ Ի դեպ, այս թիմերի նախորդ հանդիպումներից մեկը, որը պետք է տեղի ունենար Մինսկում, չի կայացել Բելառուսում ստեղծված քաղաքական իրավիճակի ֆոնին ֆինների՝ Մինսկ գնալուց հրաժարվելու […]

̰
«Ատլետիկոն» անակնկալ պարտություն է կրել «Գրանադայից»

12:00 23.12.2021

Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս անակնկալ պարտություն է կրել «Գրանադայից»: Խաղն ավարտվել է 2-1 հաշվով: Ընդ որում, առաջինը՝ խաղի արդեն երկրորդ րոպեին աչքի են ընկել հյուրերը: Գոլի հեղինակ է դարձել Ժոաո Ֆելիքսը: Դաշտի տերերը հաշիվը հավասարեցրել են 17-րդ րոպեին, իսկ 61-ին՝ խփել հաղթական գոլը: 18 տուրերից հետո վաստակած 29 միավորով «Ատլետիկոն» զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի […]

̰
Հարոյանը շատ մեծ պրոֆեսիոնալ է. «Կադիսի» մարզիչը գովել է հայ ֆուտբոլիստին

11:45 23.12.2021

«Կադիսի» գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերան խոսել է թիմի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի մասին։ «Հարոյանը շատ մեծ պրոֆեսիոնալ է, այն ֆուտբոլիստներից է, որ դուր են գալիս մարզիչներին։ Նա ավելորդ հարցեր չի տալիս, դրա համար էլ նրա հետ աշխատելը հաճելի է։ Վատոն լուրջ է, բայց, երբ տեղին է, կարող է նաև կատակել։ Երկրպագուները կարող […]

̰
«Չելսին», «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» դուրս են եկել Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ

11:37 23.12.2021

Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակչում «Չելսին» հյուրընկալվել էր «Բրենթֆորդին» ու 2-0 հաշվով հաղթանակ է տարել: Մյուս խաղում մրցում էին «Լիվերպուլն» ու «Լեսթերը»: Գոլառատ խաղն ավարտվել է 3-3 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել են լիվերպուլցիները: «Տոտենհեմն» էլ 2-1 հաշվով հաղթել է «Վեսթ Հեմին»: Այսպիսով «Չելսին», «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» կխաղան Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում:

̰
Մոսկվայի «Սպարտակն» արգելել է թիմի արդեն նախկին գլխավոր մարզչին մեկնաբանել իր պաշտոնանկությունը

11:12 23.12.2021

Սպարտակը «լռության կետ» է ավելացրել Ռուի Վիտորիայի հետ պայմանագիրը խզելու համաձայնագրում, հայտնում է «Чемпионат» -ը: «Պայմանագրի խզումից հետո ակումբը պնդում էր, որ մարզիչը չպետք է հրապարակայնորեն մեկնաբանի իր հեռանալը: Արգելքը գործում է մի քանի ամիս։ Ի պատասխան՝ մարզչի փաստաբանները համարժեք պահանջ են ներկայացրել «Սպարտակին»։ «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը հայտնել էր, որ Վիտորիայի փաստաբաններն արգելել են […]

̰
Մենք չենք կարող մարդկանց ստիպել, որ պատվաստվեն. Թոմաս Տուխել

10:46 23.12.2021

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է կորոնավիրուսի դեմ չպատվաստված խաղացողների հետ հարաբերությունների մասին։ «Ես չեմ ուզում մատնացույց անել ու մասնակցել չպատվաստված մարդկանց որսին։ Ես կարող եմ միայն կարծիք ունենալ, սակայն խաղացողը ևս կարող է կարծիք ունենալ։ Մենք չենք կարող մարդկանց ստիպել, որ պատվաստվեն, ու ես կարծիքս չեմ փոխի դրա վերաբերյալ։ Ես պատվաստված եմ։ Ես […]

̰
ՀՀ հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ

10:24 23.12.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա 2022 թ. մարտի 29-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Սա կլինի երկու թիմերի միջև երրորդ հանդիպումը: Առաջին անգամ երկու երկրների հավաքականները մրցել են 2002 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Օսլոյում կայացած հանդիպումն ավարտվել է […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանին 12-րդ մեղադրանքն է ներկայացվել սեռական բռնության համար

10:15 23.12.2021

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենջամին Մենդին մեղադրվել է բռնաբարության հերթական գործով, հաղորդում է BBC-ն: Այսպիսով, նրան արդեն մեղադրանք է առաջադրվել բռնաբարության 7 դեպքի և 5 կանանց նկատմամբ սեռական բռնության դրվագով։ Խաղացողը կալանքի տակ է այս տարվա օգոստոսից։ 2022 թվականի հունվարին նշանակված դատավարությունը հետաձգվել է։ Ավելի վաղ դատարանը երեք անգամ մերժել էր Մենդիին գրավի դիմաց ազատ արձակելու […]

̰
ՊՍԺ-ն ավելացված ժամանակում փրկվեց պարտությունից, Ռամոսը հեռացվեց

09:32 23.12.2021

Լիգա 1-ի 19-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Լորյանին» ու դժվարությամբ կարողացավ խուսափել պարտությունից: Առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ տանտերերը բացեցին հաշիվը: 86-րդ րոպեին փարիզեցիների կազմում 2-րդ դեղին քարտով հեռացվեց Սերխիո Ռամոսը: Սակայն այս վիճակում նույնիսկ փարիզեցիները կարողացան փրկել խաղը: Հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին Իկարդին հավասարեցրեց հաշիվը: Այս խաղից հետո ՊՍԺ-ն 46 միավորով շարունակում […]

̰
«Ռեալը» հաղթեց «Ատլետիկին» և ամրապնդվեց առաջին հորիզոնականում

09:23 23.12.2021

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»: Մադրիդյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Բենզեման: Այս հաղթանակից հետո «Ռեալը» 46 միավորով ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: Ուշագրավ է, որ այս խաղի 3 գոլերն էլ խփվել են առաջին 10 րոպեների ընթացքում:

̰
«Ռոման» չկարողացավ սեփական հարկի տակ հաղթել «Սամպդորիային»

09:15 23.12.2021

Ա սերիայի 19-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 խաղաց «Սամպդորիայի» հետ: 72-րդ րոպեին հռոմեացիներից հաշիվը բացեց փոխարինման մտած Շոմուրոդովը, բայց 8 րոպե անց Գաբիադինին հավասարեցրեց հաշիվը: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

̰
Սիրում ու կարոտում ենք… Լևոն Արոնյանի գրառումը՝ հանգուցյալ կնոջ մասին

23:10 22.12.2021

Հայտնի հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել հանգուցյալ կնոջ` Արիանա Կաոիլիի ծննդյան օրվա կապակցությամբ: Շախմատիստը հրապարակել է տեսանյութ, որտեղ հավաքված են Արիանայի ծննդյան բոլոր օրերը, որոնք նրանք միասին են անցկացրել: «Սիրելի Արի, 7 տարի առաջ ես այդ տեսանյութը քեզ նվիրեցի։ Սրանք հիշողություններ են քո ծննդյան օրերի մասին, որոնք մենք անցկացրել ենք […]

̰
«Ռոմա»-«Սամպդորիա» խաղում բուքմեյքերները ֆավորիտ են համարում հռոմեական ակումբին

18:14 22.12.2021

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Ռոման» այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կընդունի «Սամպդորիային»։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում Մոուրինյոյի գլխավորած թիմին, որի հաղթանակի գործակիցը 1․55 է։ «Սամպդորիայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 6, ոչ ոքի արդյունքինը՝ 4․2 գործակցով։ «Ռոման» 18 խաղից հետո 6-րդն է՝ 31 միավորով, «Սամպդորիան» ունի 19 միավոր և 15-րդն է։ Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում «Ռոման» տանը […]

̰
«Ռեալում» 9 հոգի վարակված է կորոնավիրուսով

17:59 22.12.2021

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան ու իսպանացի կիսապաշտպան Իսկոն վարակվել են կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նախորդ մի քանի օրերին թիմում կորոնավիրուսով վարակվել էր 6 խաղացող և գլխավոր մարզիչի օգնականը։ Իսպանիայի առաջնության հերթական խաղում «Ռեալը» այսօր պետք է հյուրընկալվի Բիլբաոյի «Աթլետիկին»։ 18 խաղից հետո Անչելոտիի թիմը 43 միավորով առաջին տեղում է։

̰
BACK_TO_TOP