17:35 22.12.2021
Բունդեսլիգայի յութուբյան ալիքը ներկայացրել է 17-րդ տուրի լավագույն գոլերը։ Լավագույնն են ճանաչվել Յուլիան Բրանդի, Մաքս Կրուզեի, Լերոյ Սանեի, Մարկո Ռիխտերի և Ռոբերտ Լևանդովսկիի գնդակները։
17:25 22.12.2021
Դեկտեմբերի 20-ին ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն տոնել է ծննդյան 23-րդ տարեդարձը: Փարիզյան թիմի ֆուտբոլիստները Մբապեին հատուկ մարզաշապիկ են նվիրել՝ 2050 գրությամբ: Մբապեի թիմակիցները հուսով են, որ նա կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարի: Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել «Մոնակոյից» 2017 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում նա ֆրանսիական Լիգա 1-ի 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել […]
14:00 22.12.2021
Երկօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները: Հայաստանի առաջնության չեմպիոններ, ըստ քաշային կարգերի, դարձան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նորայր Հարությունյանը (61 կգ), Գևորգ Թադրոսյան (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (92 կգ): Դեկտեմբերի 27-29-ը կանցկացվի Հայաստանի […]
12:15 22.12.2021
57 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Մանվել Խնձրցյանը: Այս մասին տեղեկացրին Ըմբշամարտի ֆեդերացիայից։ Եզրափակչում նա 9:2 հաշվով հաղթեց Էդիկ Հարությունյանին:
11:44 22.12.2021
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 4-րդ տուրից հետաձգված՝ «Սևիլիայի» դեմ խաղի արդյունքը: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է 1-1 հաշվով: «Կարծում եմ՝ մենք պետք է հաղթեինք: Կարծում եմ՝ սա այն «Բարսելոնան» է, որը ցանկանում են տեսնել մարդիկ: Մենք շատ լավ պահեր ունեցանք, ու մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: «Սևիլիան» շատ փորձառու և շատ […]
11:30 22.12.2021
Գերմանական Sky-ի լրագրողները հաշվարկել են Ֆորմուլա 1-ի թիմերի ֆինանսական կորուստները վթարների հետևանքով: Այս վարկանիշը գլխավորել է Միք Շումախերը: Միք Շումախեր «Հաս» -4 215 500 եվրո Շարլ Լեկլեր «Ֆերարի» – 4 046 000 եվրո Մաքս Ֆերստապեն «Ռեդ Բուլ» – 3 889 000 եվրո Նիկոլաս Լատիֆի «Ուիլյամս»- 3 116 500 եվրո Վալտերի Բոտաս «Մերսեդես» -2 713 500 […]
11:13 22.12.2021
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին նշել է, որ 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կարող է անցկացվել Երևանում: «Հանդիպում եմ ունեցել միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ. նպատակ ունենք որևէ մեծ մրցաշար անցկացնել Հայաստանում: Ենթադրվում է, որ դա կլինի 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Ամեն ինչ դեռևս հստակեցման փուլում է»,-ասել է Կարեն Գիլոյանը:
11:06 22.12.2021
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արձագանքել է Լիոնել Մեսսիի խոսքերին, թե լեհ ֆուտբոլիստն արժանի էր «Ոսկե գնդակին». «Շատ զգացված եմ Մեսսիի խոսքերից: Դրանք դատարկ խոսքեր չէին: Մեսսիի հետ առանձնազրույցում մենք ընդամենը մի քանի բառ փոխանակեցինք, քանի որ իմ իսպաներենն այդքան էլ լավը չէ: Ես Մբապեի հետ անգլերեն էի խոսում, հետո նա թարգմանում էր Մեսսիին։ Հրաշալի երեկո […]
11:05 22.12.2021
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ Աշխարհի գավաթի 2 տարին մեկ անցկացումը կնպաստի եկամուտների ավելացմանը: Կազմակերպության տվյալներով՝ անկախ հետազոտությունները կանխատեսում են տնտեսական իրավիճակի բարելավում, եթե կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնություններն անցկացվեն երկու տարին մեկ անգամ։ ՖԻՖԱ-ի գագաթնաժողովում ներկայացվել են Nielsen-ից և OpenEconomics-ից ստացված արդյունքները։ «Աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անցկացնելն առաջին չորս տարվա ընթացքում կավելացնի […]
19:41 21.12.2021
Ծանրամարտի աշխարհի առաջնության ավարտից հետո Տաշքենդում անցկացվում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (IWF) համագումարը: Ամփոփվել են կազմակերպության կատարած աշխատանքները, քննարկվել են նոր ծրագրերը։ Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Կոնգրեսի շրջանակներում IWF-ի ղեկավարի պաշտոնակատար Մայքլ Իրանին և գլխավոր քարտուղար Մոհամմադ Շախրիլլոն դրական են գնահատել տաշքենդյան ստուգատեսի կազմակերպումը և կարծիք են հայտնել մարզաձևի հեռանկարների մասին։ Միջազգային ֆեդերացիան (IWF) կրճատել է 2024թ. […]
19:02 21.12.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: Տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են՝ Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ» Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա) Հրայր Մկոյան – «Արարատ» Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան) Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա» Ժիրայր Մարգարյան […]
17:42 21.12.2021
Մարզական լրագրողների և ազգային թիմի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 21-ին կայացած քվեարկությանը լրագրողներից մասնակցեց 15 սպորտային թղթակից և ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները: Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակն՝ ըստ այբբենական կարգի Ալեքսանյան Արթուր Ամոյան Մալխաս Բաչկով Հովհաննես Դավթյան Արթուր Լալայան Վարազդատ Դանիելյան […]
16:28 21.12.2021
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։ ՀՖՖ Մրցավարական դպրոցի վերակազմակերպման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է դասընթացների անցկացման նոր ձևաչափ: Այսուհետ դասընթացներն անցկացվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում: Նոր ձևաչափը ընդգրկում է ֆուտբոլ և ֆուտզալ խաղերի մրցավարական հիմունքները։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ս․թ․ դեկտեմբերի 21-ից մինչև 2022թ. հունվարի 31-ը […]
16:24 21.12.2021
2021 թվականի ընթացքում տարբեր սպորտաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ընդունել ու պարգևատրել են քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի: Մինչ պարգևատրումը, Վարդգես Սամսոնյանը ողջունել ու իր երախտիքի խոսքն է հղել մարզիկներին, խոսել նրանց արդյունքների ու հետագա սպասելիքների մասին: Վարդգես […]
11:31 21.12.2021
Ֆինլանդիայում տեղի ունեցավ մաս-ռեստլինի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Մեր հավաքականը նվաճեց երեք մեդալ։ 80 կգ քաշային Հովհաննես Դավթյանը և 90 կգ քաշային Աշոտ Հովհաննիսյանը դարձան արծաթե մեդալակիր, իսկ 65 կգ քաշային Յուրի Սաքունցն արժանացավ բրոնզե մեդալի։
16:01 20.12.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ազգային մարզադաշտի կառուցման հարցում կարող է հստակություն մտցնել առաջիկա 1-2 ամսվա ընթացքում: «Ազգային ստադիոն ունենալու գաղափարը կյանքի կոչելու շուրջ աշխատանքները շարունակվում են: Եթե մի քանի հարցեր ամբողջականացնենք, ապա մենք կանգնած ենք մի կետում, երբ նախնական հուշագիր կարող ենք ստորագրել մի ընկերության հետ, որը կպատրաստվի մեր աջակցությամբ Ազգային ստադիոն կառուցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների […]
15:37 20.12.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի միջև նոր պայմանագրի մասին հստակություն չկա: «Խոակին Կապառոսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիր ունի մինչև 2022 թվականի դեկտեմբերը: Այս պահին Կապառոսի հետ պայմանագրի հետաձգման մասին ոչ մի քննարկումներ չեն եղել: Սակայն մի քանի անգամ խոսել ենք միմյանց հետ: Ավելի մեծ քննարկում նախատեսում ենք տոներից հետո: […]
15:23 20.12.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է հայկական երեք ակումբների փակման պատճառները: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի փորձում ամեն ինչ ասել դեպքերից անմիջապես հետո, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը: Մենք չեն հայտարարում ամեն ինչի մասին նախապես, որ ճնշում չգործադրենք կարգապահական և բողոքարկման կոմիտեների վրա, որոնք անկախ մարմիններ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց […]
15:10 20.12.2021
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում 2022 թվականից կներդրվի VAR համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Մենք ձգտում ենք առաջնությունն ավելի գրավիչ դարձնել: Շատ ակտիվ աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ և հիմա էլ վերապատրաստման դասընթացներ են գնում: Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք VAR համակարգ կունենանք առաջնության բոլոր խաղերում»,- […]
13:30 20.12.2021
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը տարին ավարտում է հաղթական նոտայով: Թիմային ձևաչափով մրցաշարի վերջին մրցումային օրը Կարեն Աղամալյանի գլխավորած մեր ընտրանին մրցեց Վրաստանի հավաքականի հետ և կրկին առավելության հասավ, տեղեկացնում են ֆեդերացիայից։ Իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին 48 կգ քաշայի Բարեղամ Հարությունյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշային Արթուր Սահակյանը, 67 […]
20:19 19.12.2021
Դեկտեմբերի 18-ից 19-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվեց Սամբոյի աշխարհի առաջնությունը՝ կադետների միջև (դեռահասներ): Այս անգամ ևս հայ մարզիկները անմասն չմնացին մեդալների համար մղվող պայքարից. Տիգրան Գրիգորյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Հայկ Ավետիսյանը բրոնզե մեդալներ նվաճեցին համապատասխանաբար 46, 53, 58 կգ քաշային կարգերում, Ալիկ Մեքինյանը՝ արծաթ՝ 49 կգ քաշային կարգում: Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։
17:30 18.12.2021
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի գոլերի քվեարկության արդյունքները։ Առաջին տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով գրավել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասը (2-0): Երկրորդ տեղում «Լիվերպուլից» Տիագո Ալկանտարայի հեռահար հարվածն է «Պորտուի» դեմ խաղում (2-0): Երրորդը՝ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գնդակն է Կիևի «Դինամոյի» դարպասը (2-1): Փոխանցում է Armsport.am-ը։
15:34 18.12.2021
Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի տնային խաղում «Բավարիան» հաղթեց «Վոլֆսբուրգին»։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով, փոխանցում է ArmSport.am-ը: Մյունխենյան թիմի կազմում գոլերից մեկը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողի համար սա 69-րդ գոլն է 2021 օրացուցային տարում բոլոր մրցաշարերում։ Լևանդովսկին կրկնել է Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը, որը նա սահմանել է 2013 թվականին։ Նշենք, որ 2012 թվականի հունվարի 1-ից […]
18:16 17.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը: Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալ ցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները: Նրանք մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ […]
16:59 17.12.2021
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, իսկ Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում հիմնական պայքարը ծավալվեց Վրաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի 4-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեի և Հայաստանից ՕԽ փոխչեմպիոն Գոռ Մինասյանի և Վարազդատ Լալայանի միջև: Գերծանր քաշում Գոռ Մինասյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց […]
14:45 17.12.2021
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները. «Մեծ անհամբերությամբ կսպասեմ այս խմբի հանդիպումներին: Շատ հետաքրքիր հավաքականներ են և մեզ համար մեծ մարտահրավեր է լինելու նրանց դեմ խաղալը: Սա նաև կօգնի մեզ հասկանալ՝ ինչի ենք ընդունակ այսպիսի բարձր մակարդակի խաղերում: 3 հավաքականներում էլ կան շատ ուժեղ ֆուտբոլիստներ, բայց մենք կպայքարենք և […]
14:00 17.12.2021
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները: «Մեզ համար չկան ուժեղ և թույլ թիմեր, ցանկացած հանդիպման պետք է վերաբերվենք որպես եզրափակչի: Աշխարհի առաջնության ընտրական փուլի մի շարք խաղերում մենք կորցրինք միավորներ, որովհետև թերագնահատել կամ գերագնահատել էինք մրցակիցներին: Այժմ պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից: Դժվար […]