TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

ՍՊՈՐՏ

Նա կատարյալ խաղացող է. «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը՝ Էդուարդ Սպերցյանի մասին

15:13 16.12.2021

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն Sport24-ին տված հարցազրույցում թիմի 21-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին կատարյալ խաղացող է անվանել։ ««Կրասնոդար-2»-ում նրա խաղը դիտելուց հետո պարզ դարձավ, որ նա շատ լավ խաղային որակներ ունի։ Ավելի ուշ, երբ նրան հրավիրեցին ուսումնամարզական հավաքի, մենք համոզվեցինք, որ այս խաղացողն ամեն ինչ կարող է անել։ Անգամ ափսոսում եմ, որ նա չի խաղացել […]

̰
Կառավարությունը հաստատել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային հիմնադրամը

14:28 16.12.2021

ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 16-ին կայացած նիստում որոշում է կայացվել լրացուցիչ 45 մլն դրամ հատկացնել «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի պարգևատրման համար: 2021 թ․ ՀՀ պետական բյուջեով վերոնշյալ միջոցառումը հաստատվել էր 51 միլիոն 500 հազար դրամով, սակայն ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 371 – Ն որոշմամբ այն նվազեցվել էր 46 միլիոն 500 հազար դրամով […]

̰
Էդուարդո Էռնեկյանի առաջարկով Բուենոս Այրեսի օդանավակայանում բացվել է Մարադոնայի արձանը

14:15 16.12.2021

Բուենոս Այրեսի միջազգային օդանավակայանում բացվել է լեգենդար Դիեգո Մարադոնայի արձանը։ Այս մասին հայտնել է Airports Argentina 2000 ընկերության մամուլի ծառայությունը, որը կառավարում է օդանավակայանը։ Արձանը պատրաստվել է Մարադոնայի՝ 1986 թվականի լուսանկարների միջոցով: Նշվում է, որ Էդուարդո Էռնեկյանն էր Մարադոնային առաջարկել կանգնեցնել իր արձանը, իսկ ֆուտբոլիստը խնդրել էր հուշարձանը բացել Էսեյսի օդանավակայանում։ ?✈️ @aa2000oficial inauguró en […]

̰
Մարիա Գևորգյանը՝ Աբու Դաբիի արագ և բլից մրցաշարերի հաղթող

14:01 16.12.2021

Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գևորգյանը գերազանց է հանդես եկել Աբու Դաբիի շախմատի մրցաշարում։ Աբու Դաբիի շախմատի միջազգային փառատոնի շրջանակներում արդեն ավարտվել են արագ ու բլից մրցաշարերը: Գևորգյանը նախ հաղթել է արագ շախմատի մրցաշարում՝ վաստակելով 8,5 միավոր 9 հնարավորից։ Ապա հայ շախմատիստուհին նույնքան՝ 8,5 միավորով լավագույնն է ճանաչվել նաև բլից մրցաշարում։

̰
Հայաստանի բասկետբոլի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

13:45 16.12.2021

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի առաջնություններին մասնակցելու համար, տեղեկացնում է բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում: 2022 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգան տղամարդկանց Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականները: Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների […]

̰
Ո՞ր թիմերը կլինեն Հայաստանի հավաքականի մրցակիցները. այսօր կկայանա  ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը

13:34 16.12.2021

Այսօր երեկոյան՝ Նիոնում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: 16 հավաքական բաժանվել է 4 զամբյուղների․ Հայաստանի հավաքականը վերջին՝ 4-րդ զամբյուղում է, և որպես մրցակից մեր հավաքականի հետ միևնույն խմբում չեն կարող ընդգրկվել Սլովենիայի, Մոնտենեգրոյի և Ալբանիայի հավաքականների հետ։ Վիճակահանության արդյունքներով կձևավորվեն 4 խմբեր, որում ընդգրկված կլինեն յուրաքանչյուր զամբյուղից մեկական թիմ։ B լիգայում Հայաստանի ազգային […]

̰
2021 թվականի լավագույն ֆուտբոլիստը` ըստ CIES-ի. Մեսսին և Լևանդովսկին տասնյակում չեն

11:36 16.12.2021

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնն (CIES) ընտրել է 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստին։ Ըստ համաշխարհային վերլուծական կենտրոնի՝ լավագույնն է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիթ Ալաբան։ Նրան հաջորդում են «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը և «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը։ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին զբաղեցրել է 17-րդ, ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին՝ 24-րդ հորիզոնականը։ Ցուցակը ձևավորելիս հաշվի են առնվել ֆուտբոլիստների […]

̰
Հոլանդը հերթական ռեկորդն է գրանցել

11:26 16.12.2021

Դորտմունդի «Բորուսիան» երեկ սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է «Գրոտթեր Ֆյուրտին»։ Այս խաղում դուբլի հեղինակ է դարձել Էրլինգ Հոլանդը: 21-ամյա նորվեգացու համար այս գոլերը 29-րդ և 30-րդն էին Բունդեսլիգայում 2021 թվականին: Սա նոր ռեկորդ է: «Բորուսիայի» խաղացողներից ոչ մեկը օրացուցային տարվա ընթացքում նույն քանակությամբ կամ ավելի գոլ չի խփել Բունդեսլիգայում: Դորտմունդյան ակումբի նախկին խաղացողներից […]

̰
Այսօր մրցահարթակ դուրս կգա Սիմոն Մարտիրոսյանը. ծանրամարտի ԱԱ

10:51 16.12.2021

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր պայաքարի մեջ կմտնի Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։ Մրցումները կսկսվեն Հայաստանի ժամանակով 15:00-ին: Սիմոնը հանդես կգա 109 կգ քաշայինների կարգում:

̰
Կայացել են ՀՀ վոլեյբոլի 2021-ի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության երկրորդ խաղային օրվա հանդիպումները

21:18 15.12.2021

Այսօր կայացել են ՀՀ վոլեյբոլի 2021 թվականի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության երկրորդ խաղային օրվա հանդիպումները: Ֆեդերացիայից տեղեկացնում են, որ գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 1.Գյումրի – ԲԿՄԱ 0:3 2. ԽՄՕՄՄ -ՃՇՀԱՀ 3:0: Վաղը կկայանան հետևյալ հանդիպումները՝ 1.15:00 ԽՄՕՄՄ – Գյումրի 2.16:30 ՃՇՀԱՀ – ՖԻՄԱ

̰
Ծանրորդ Սամվել Գասպարյանն աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր է

19:40 15.12.2021

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանն աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ ֆիքսեց 175 կգ, հաջորդիվ գլխավերևում չպահեց 180 կգ և 181 կգ: Նա դարձավ փոքր բրոնզե մեդալակիր:  Հրում վարժությունում Գասպարյանը զրո ստացավ` չբարձրացնելով  […]

̰
Կարեն Գիլոյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Ուզբեկստանի տուրիզմի և սպորտի նախարարի տեղակալի հետ

17:51 15.12.2021

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ կատարած աշխատանքային այցի շրջանակում համագործակցության հուշագիր է ստորագրել Ուզբեկստանի տուրիզմի և սպորտի նախարարի տեղակալ Ավազժոն Կարիմովի հետ: Պայմանավորվածության համաձայն` կանցկացվեն համատեղ հավաքներ, սեմինարներ` խթանելով միջոլորտային փորձի փոխանակումը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջալուդ Մոհամեդիի և Եվրոպական ֆեդերացիայի գլխավոր […]

̰
Տաթև Հակոբյանը գրավեց 5-րդ տեղը․ ծանրամարտի ԱԱ

16:58 15.12.2021

Ուզբեկստանում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր մրցահարթակ էին դուրս եկել 81 կգ քաշային աղջիկները։ Ա խմբում հանդես եկող ՀՀ ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը իր 6 մոտեցումներից հաջող իրացրեց ընդամենը 2-ը՝ մեկական մոտեցում յուրաքանչյուր վարժությունից։ Երկամարտի 230կգ (105+125) արդյունքով Տաթև գրավեց 5-րդ տեղը։ Հրում և պոկում վարժություններում Տաթևի արդյունքը ևս 5-րդն էր։ Այսօր ավելի ուշ մրցահարթակ […]

̰
«Վելեսի» սեփականատերը հաստատել է, որ Արթուր Գալոյանը կարող է կարիերան շարունակել բելգիական «Գենտում»

16:55 15.12.2021

«Վելեսի» նախագահ և սեփականատեր Եվգենի Շիլենկովը հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարող է կարիերան շարունակել բելգիական «Գենտում»։ «Բանակցությունները «Գենտի» հետ իսկապես ընթանում են, բայց պայմանավորվածություններ դեռ չկան։ Մենք չենք մեկնաբանում բանակցությունների ընթացքը։ Արթուրը ձմռանը կհեռանա՞, թե՞ ոչ, դեռ պարզ չէ։ Նա կարող է գնալ ցանկացած ակումբ։ Ամեն ինչ կախված է  առաջարկներից և նրա […]

̰
Աննա Սարգսյանը՝  «Աշխարհն ընդդեմ Լեհաստանի» մրցաշարում

16:36 15.12.2021

Լեհաստանում ընթանում է «Աշխարհն ընդդեմ Լեհաստանի» շախմատային մրցաշարը: Հայաստանի շախմատի կանանց հավաքականի ներկայացուցիչ Աննա Սարգսյանը ևս մասնակցում է մրցաշարին։ Լեհաստանի շախմատիստների դեմ անցկացրած 4 մրցախաղում Սարգսյանը տարել է 2 հաղթանակ և 2 պարտիա ավարտել է ոչ-ոքի։ Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ՝ 5-ական Լեհաստանից և աշխարհից: Աննա Սարգսյանը հանդես է գալիս աշխարհի հավաքականի կազմում:

̰
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչը հեռացվել է

16:30 15.12.2021

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Ռուի Վիտորիան հեռացվել է ակումբից։ Այս մասին հայտնում է «Спорт-Экспресс»-ը։ Մարզչի պաշտոնանկության մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր։ Վիտորիան մայիսին է գլխավորել մոսկովյան ակումբը: Նրա օրոք թիմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ տանելով 9 հաղթանակ, 6  խաղ ավարտելով ոչ-ոքի և կրելով 11 պարտություն։ «Սպարտակը» Վիտորիայի գլխավորությամբ 2021/22 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի C խմբում […]

̰
Աֆրիկայի գավաթի խաղարկությունը հնարավոր է չեղարկվի «Օմիկրոն» շտամի պատճառով

16:22 15.12.2021

Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (CAF) քննարկում է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը չեղարկելու հարցը: Գավաթի խաղարկությունը պետք է կայանա հունվարի 9-ից փետրվարի 6-ը Կամերունում։ CAF-ն այս հարցով շտապ խորհրդակցություն է հրավիրել։ Մրցաշարի կազմակերպիչները մտահոգված են COVID-19-ի հետ կապված իրավիճակով, մասնավորապես՝ «Օմիկրոն» նոր շտամի ի հայտ գալով։ Եվրոպայից խաղացողների և երկրպագուների ժամանումը կարող է վատթարացնել համաճարակաբանական իրավիճակը, հայտնում […]

̰
Տաթև Հակոբյանը առաջին վարժությունից հետո 5-րդն է․ ծանրամարտի ԱԱ

15:56 15.12.2021

Ուզբեկստանում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր մրցահարթակ են դուրս եկել 81 կգ քաշային աղջիկները։ Ա խմբում հանդես է գալիս նաև ՀՀ ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը։ Առաջին վարժությունից հետո Տաթևն ունի 5-րդ արդյունքը։ Հայ մարզուհին ընդամենը մեկ արդյունավետ մոտեցում է ունեցել։ Երրորդ փորձից միայն նա կարողացել է սանձել 105 կգ կշռող ծանրաձողը։ Քիչ հետո կմեկնարկի երկրորդ՝ […]

̰
Արթուր Գալոյանը կարող է կարիերան շարունակել Բելգիայում․ Матч ТВ

15:43 15.12.2021

«Матч ТВ»-ի տեղեկություններով՝ «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարող է տեղափոխվել Բելգիա։ Գալոյանը «Գենտում» կարող է փոխարինել վրացի կիսապաշտպան Գիորգի Չակվետաձեին, որը մի քանի լավ առաջարկներ ունի եվրոպական թոփ լիգաներից և, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ներկայումս բանակցություններ են ընթանում բելգիական և ռուսական ակումբների միջև։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 22-ամյա Գալոյանի ծառայություններով […]

̰
Բալեկյանի «Բոկա Խունիորսը» հաղթել է «Բարսելոնային»

15:26 15.12.2021

Արգենտինացի Դիեգո Մարադոնայի հիշատակին նվիրված խաղում «Բարսելոնան» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է արգենտինական «Բոկա Խունիորսին», որի կազմում հանդես է գալիս նաև ՀՀ հավաքականի անդամ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: Ընկերական բնույթ կրող խաղում թիմերը մրցել են «Մարադոնայի գավաթի» համար: Կատալոնական թիմի կազմում 50-րդ րոպեին հաշիվը բացել է Ֆերան Ժուջլան: Հիմնական ժամանակի ավարտից 13 րոպե առաջ Սեբալյոսը խփել է […]

̰
Զլատան Իբրահիմովիչը հանդիպել է Հռոմի պապի հետ և նվիրել իր գիրքը

15:15 15.12.2021

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն այցելել է Վատիկան՝ հանդիպելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Այդ մասին նա հայտնել է իր Instagram-ում։ Իբրահիմովիչը կարճ զրույց է ունեցել Հռոմի պապի հետ, նվիրել նրան իր գիրքը։ «Սա իմ պատմության մի մասն է, այն իմ կյանքի նկարագրությունն է և կա մի փոքրիկ ուղերձ»,- ասել է Իբրահիմովիչը՝ հանձնելով իր նոր՝ «Ադրենալինը» գիրքը: […]

̰
Իմ կարծիքով, Բարսեղյանն այստեղից տեղափոխվելու է եվրոպական թոփ-5 լիգաներից մեկը․ Բրատիսլավ Պունոշևաց

13:30 15.12.2021

Ղազախական «Կայսարում» Տիգրան Բարսեղյանի նախկին խաղընկեր Բրատիսլավ Պունոշևացը, որը բանակցել է «Սլովանի» հետ՝ Տիգրանի տեղափոխության հարցում, անդրադարձել է կայացած տրանսֆերին։ «Բարսեղյանն իմ եղբայրն է, և ես նրան համարում եմ իմ ընտանիքի անդամը։ «Սլովանը» շատ էր ցանկանում ձեռք բերել Տիգրանի տրանսֆերը։ «Աստանայի» և «Սլովանի» տարբերությունը կայանում է նրանում, որ սա Եվրոպայի կենտրոնն է, և բոլորը հետևում […]

̰
Այսօր մրցահարթակ դուրս կգա 3 հայ ծանրորդ․ ծանրամարտի ԱԱ

13:21 15.12.2021

Ուզբեկստանում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս կգա 3 հայ ծանրորդ։ Նախ 89 կգ աղջիկների Ա խմբում պայքարի մեջ կներգրավվի Տաթև Հակոբյանը։ Այս մրցումները կսկսվեն Հայաստանի ժամանակով 15։00-ին։ Իսկ 18։00-ին մրցահարթակ դուրս կգան 102 կգ քաշային Ա խմբի տղաները։ Հայաստանը կներկայացնեն Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը։

̰
Բավարար խաղամակարդակ ունենք, որ անցնենք «Ռեալին». ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ

23:49 14.12.2021

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Հիշեցնենք՝ փարիզյան ակումբի մրցակիցը Մադրիդի «Ռեալն» է։ «Մեզ  դժվար դիմակայություն է սպասվում, քանի որ այդ թիմը հիանալի մարզիչ ու փայլուն ֆուտբոլիստներ ունի։ «Ռեալը» սովոր է նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը, նրանք մեծ պատմություն ու ահռելի փորձ ունեն։ Հստակ է, որ մեզ շատ դժվար է […]

̰
AIBA-ն վերանվանվել է IBA

23:31 14.12.2021

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի AIBA հապավումը պաշտոնապես փոխվել է և դարձել IBA:  Այս որոշումը  հաստատվել է արտահերթ առցանց կոնգրեսում, որին մասնակցել են 107 ներկայացուցիչներ: Ընդունվել են նաև մի շարք այլ որոշումներ։ IBA -ն որոշել է կազմակերպության գագաթнաժողովը դարձնել ամենամյա, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին, իսկ գործկոմի անդամների թիվը կրճատվել, դարձել է՝ 18։ Ազգային ֆեդերացիաները ստացել […]

̰
Մեր բախտը չբերեց. Չավին՝ ԵԼ փլեյ-օֆֆ փուլի վիճակահանության մասին

23:09 14.12.2021

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Կատալոնացիները 1/16 եզրափակիչում կմրցեն «Նապոլիի» հետ։ «Մեր բախտը չբերեց։ Այդ հանդիպումը Մարադոնայի հիշատակի ևս մեկ օր կլինի։ Մենք պետք է բարձր մակարդակի հանդիպում անցկացնենք, քանի որ «Նապոլին» Չեմպիոնների լիգայի մակարդակի ակումբ է։ Նախքան այս խաղը դեռ երկու ամիս կա և հույս ունեմ, որ մենք ավելի […]

̰
Կարլսենը հայտարարել է, որ հաջորդ չեմպիոնական մրցամարտին կմասնակցի, եթե հավակնորդը լինի 18-ամյա իրանցի  Ալիռեզա Ֆիրուջան

22:56 14.12.2021

Շախմատի աշխարհի չեմպիոն, 31-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ հաջորդ չեմպիոնական մրցամարտին կմասնակցի, եթե հավակնորդը լինի 18-ամյա իրանցի, Ֆրանսիայի հավաքականի անդամ Ալիռեզա Ֆիրուջան։ «Ինձ կարող է մոտիվացնել միայն Ալիռեզա Ֆիրուջայի հետ հնարավոր մրցամարտը։ Եթե հավակնորդների մրցաշարում հաղթի այլ շախմատիստ, մեծ է հավանականությունը, որ ես չեմ մասնակցի չեմպիոնական մրցամարտին»,- Կարլսենի խոսքերն է մեջբերում VG-ն։ Հավակնորդների […]

̰
ՌՊԼ-ի ևս մեկ ակումբ հետաքրքրված է Արթուր Գալոյանի ծառայություններով

22:43 14.12.2021

Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Ուֆան» հետաքրքրված է «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է Sportbox-ը, Գալոյանին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ «Ուֆայի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Ստուկալովը։ Խնդիրը կայանում է նրանում, որ ռուսական ակումբի ֆինանսական միջոցները բավականին սուղ են, և եթե այդ հարցը լուծում ստանա, ակումբը պաշտոնական առաջարկ կանի «Վելեսին»։ Հիշեցնենք, որ Գալոյանի ծառայություններով […]

̰
Տիգրան Հարությունյանն ու Շանթ Սարգսյանը մասնակցեցին Abu Dhabi Masters Tournament 2021 մրցաշարին

22:25 14.12.2021

Հայաստանը ներկայացնող երկու գրոսմայստերներ մասնակցեցին Abu Dhabi Masters Tournament 2021 մրցաշարին: Արագ շախմատի մրցաշարի 9 տուրի արդյունքներով Տիգրան Հարությունյանը վաստակեց 4,5 միավոր և 24 շախմատիստների թվում գրավեց 14-րդ տեղը: Շանթ Սարգսյանը վաստակեց 3 միավոր և բավարարվեց 18-րդ տեղով:

̰
Կայացել են ՀՀ վոլեյբոլի 2021-ի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլի առաջին օրվա հանդիպումները

21:14 14.12.2021

Այսօր կայացան ՀՀ վոլեյբոլի 2021 թվականի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլի առաջին օրվա հանդիպումները, տեղեկացնու են ֆեդերացիայից։ Ներկայացնում ենք առաջին խաղային օրվա արդյունքները՝ 1.ԲԿՄԱ – ՃՇՀԱՀ 3:0 2.ՖԻՄԱ – ԽՄՕՄՄ 3:2 Վաղը կկայանան հետևյալ հանդիպումները՝ 1.15:30 Գյումրի – ԲԿՄԱ 2.17:00 ԽՄՕՄՄ -ՃՇՀԱՀ

̰
BACK_TO_TOP