13:15 29.11.2021
Լիոնել Մեսսին պատասխանել է BILD am Sonntag-ի հարցին, թե ում կընդգրկեր այս տարվա Ոսկե գնդակի հավակնորդների լավագույն եռյակում։ Մեսսին առաջին տեղում նշել է Նեյմարին։ Երկրորդ տեղում «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է։ Մեսսիի վարկածով լավագույն եռյակը եզրափակել է ևս մեկ իր թիմակից՝ Կիլիան Մբապեն։ Հիշեցնենք, որ Մեսսին ընդգրկված է Ոսկե գնդակի պաշտոնական կարճ ցուցակում: Ըստ միջազգային […]
12:55 29.11.2021
WhoScored պորտալը «Ռոմա»-«Տորինո» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Հենրիխ Մխիթարյանին։ Նա ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 8 միավորը։ Հիշեցնենք, որ հանդիպման միակ գոլը 32-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո խփել է Աբրահամը: Այս հաղթանակից հետո հռոմեական թիմը 25 միավորով 5-րդն է։
12:29 29.11.2021
Լոնդոնի «Չելսին» ԱՊԼ-ի 13-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Առաջինը աչքի են ընկել հյուրերը: 50-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ջեյդոն Սանչոն: 67-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը 11-մետրանոց է նշանակել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասին, որն անվրեպ իրացրել է Ժորժինյոն: «Չելսին» 13 խաղից հետո […]
12:16 29.11.2021
Ալմաթիի «Կայրաթը» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթել է Կարագանդայի «Շախտյորին» և դարձել Ղազախստանի գավաթկիր։ Նուր-Սուլթանում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ Վագներ Լավը «Կայրաթի» կազմում դուբլի հեղինակ է դարձել, ընդ որում` առաջին կեսից հետո «Կայրաթը» առջևում է եղել 2-0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում ևս մեկական գնդակ են խփել թիմերը։ Խաղն ավարտվել է 3-3 հաշվով։ […]
12:13 29.11.2021
Դորտմունդի ղեկավարությունը մտադիր է բարձրացնել նորվեգացի Էրլինգ Հոլանդի աշխատավարձը։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։ Աղբյուրի համաձայն՝ թիմի ղեկավարները կարող են կրկնապատկել իրենց առաջատարի աշխատավարձը։ Այժմ Հոլանդը տարեկան վաստակում է 8-9 միլիոն եվրո, իսկ նոր պայմանագրով նորվեգացին կարող է ստանալ 16 միլիոն։ Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգը մասնակցել է 11 հանդիպման, դարձել 14 գոլի և 4 գոլային փոխանցման […]
11:40 29.11.2021
«Բոսթոն Սելթիկսի» թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերը փոխել է ազգանունը: Այժմ նրա փաստաթղթերում կգրվի Էնես Կանտեր Ֆրիդոմ: Կանտերը՝ բասկետբոլիստի երկրորդ անունն է, իսկ Ֆրիդոմը՝ (Ազատություն) պաշտոնապես նրա նոր ազգանունն է: Օրերս նա նոր անձնագիր կստանա և կդառնա ԱՄՆ-ի քաղաքացի: 29-ամյա Կանտերը, որը ծնվել է Շվեյցարիայում, մշտապես աչքի է ընկել Էրդողանի ռեժիմի սուր քննադատությամբ: 2020 թվականի դեկտեմբերին […]
09:46 29.11.2021
Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում «Կադիսը» սեփական հարկի տակ 1-4 հաշվով պարտվեց «Ատլետիկոյին»։ Մադրիդյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Լեմարը, Գրիզմանը, Կորեան ու Կունյան, իսկ «Կադիսից» աչքի ընկավ Լոսանոն, ընդ որում՝ խաղի բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց ամբողջ խաղին: Այս խաղից հետո «Ատլետիկոն» 29 միավորով 2-րդն է։ «Կադիսը» 12 […]
08:53 29.11.2021
Իտալական Ա սերիայի 14-րդ տուրի խաղում «Միլանը» սեփական հարկի տակ անակնկալ պարտություն է կրել: Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումը «Սասուոլոյի» հետ ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3-1 հաշվով: Հատկանշական է, որ սկզբում աչքի են ընկել դաշտի տերերը: 21-րդ րոպեին հաշիվը բացել է «Միլանի» ավագ Ալեսիո Ռոմանյոլին: Քիչ անց «Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամական հավասարեցրել է հաշիվը: […]
08:19 29.11.2021
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը բարձր արդյունք է գրանցել 2021 US Masters մրցաշարում: Ընդհանուր առմամբ մրցաշարին, որը բաղկացած է եղել 9 տուրից, մասնակցել է 150 շախմատիստ: Արամ Հակոբյանը տարել է 5 հաղթանակ, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի ու կրել է 1 պարտություն: Արամը վաստակել է 6,5 միավոր և մի խումբ շախմատիստների հետ կիսել է 3-րդ տեղը:
08:10 29.11.2021
Իտալական Ա սերիայի 14-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Տորինոյին»: 32-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Աբրահամը: Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը 25 միավորով 5-րդ տեղում է։
22:50 28.11.2021
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը խոսել է ՊՍԺ-ի հարձակվողներ Մեսսիի, Մբապեի և Նեյմարի մասին: «Նման մակարդակի թիմերը չեն կարող բոլոր հարձակվողներին թույլ տալ մնալ առջևում, որքան էլ, որ այս երեքը մեծ ու տաղանդավոր խաղացողներ չլինեն: Մեսսին, Մբապեն և Նեյմարը առհասարակ ցանկություն չունեն հետ վազելու: Նրանք քայլում են: Չի կարելի թույլ տալ, որ […]
21:50 28.11.2021
«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի՝ Միլանում գտնվող առանձնատունը թալանել են։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին՝ «Ինտեր» – «Միլան» խաղի ժամանակ, սակայն միջադեպի մասին միայն այսօր է հայտնի դարձել։ Հանցագործները ոսկի, թանկարժեք իրեր են գողացել ու 400 հազար եվրո արժողությամբ Mercedes Brabus Amg G700 ամենագնացը։ Այդ մեքենայից բացի, բակում եղել են նաև Ferrari 448 Spider, Volvo […]
21:15 28.11.2021
Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի և հավակնորդ Յան Նեպոմնյաշչիի 3-րդ պարտիան ևս խաղաղ ավարտ ունեցավ: Այսպիսով 3 տուրից հետո հաշիվն առայժմ հավասար է՝ 1,5-1,5: Հիշեցնենք, որ չեմպիոնական դիմակայությունն անցկացվում է ԱՄԷ-ում և կավարտվի դեկտեմբերի 15-ին։ Ըստ կանոնակարգի՝ շախմատիստներից նա, ով կվաստակի 7,5 միավոր (մրցախաղը բաղկացած է 14 պարտիաներից), կդառնա աշխարհի չեմպիոն և կստանա […]
20:13 28.11.2021
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Սենտ-Էտյենի» դեմ խաղում (3-1): Խաղավարտին «Սենտ-Էտյենի» պաշտպան Իվան Մասոնը կոպիտ է խաղացել բրազիլացի հարձակվողի դեմ: Նրա սահանկման ժամանակ Նեյմարը վնասել է ձախ կոճն ու չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը: Նրան խաղադաշտից դուրս են բերել պատգարակի օգնությամբ: Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Դենի […]
19:00 28.11.2021
Բուխարեստում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մրտեյանն արծաթե մեդալ է նվաճել 60 կգ քաշայինների պայքարում՝ ձախ ձեռքով մրցումում: Այսօր Արմանն ուժերը կչափի նաև աջ ձեռքով: Նախքան մեդալի համար պայքարը՝ Մրտեյանը տպավորիչ հաղթանակ է տարել թուրք մարզիկի նկատմամբ:
18:45 28.11.2021
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա լիգայի 15-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ տարած հաղթանակը։ «Մենք գերազանց թիմի դեմ էինք խաղում։ Բարդ խաղ էր, և մենք ավելի քիչ էինք իշխում։ Բայց մեր բախտը բերեց Մեմֆիս Դեպայի գոլի ու 11-մետրանոցի հետ կապված։ Այս երեք միավորը ոսկի արժե, հաշվի առնելով իրավիճակը։ Սակայն նաև պետք է նշեմ, որ «Վիլյառեալը» […]
18:45 28.11.2021
ԱՊԼ 13-րդ տուրի «Բարնլի»-«Տոտենհեմ» հանդիպումը հետաձգվել է առատ ձյան պատճառով։ Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիային հզոր փոթորիկ է հարվածել, որի հետևանքով կան նաև զոհեր: ❄️ We can confirm that today’s match against Burnley has been postponed due to adverse weather conditions. pic.twitter.com/8azBGHf3Pl — Tottenham Hotspur (@SpursOfficial) November 28, […]
18:13 28.11.2021
Վրաստանի Քութաիսի քաղաքում ընթացող աշխարհի և Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարում 7 հայ բռցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Ոսկե մեդալի համար կպայքարեն 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 63,5 կգ քաշային Արման Միսկարյանը, 67 […]
11:50 28.11.2021
Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Բելենենսեշ»-«Բենֆիկա» հանդիպումը ժամանակից շուտ է ավարտվել: Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Բելենենսեշի» մի շարք ֆուտբոլիտսներ չեն կարողացել մասնակցել այս խաղին: Թիմը Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային խնդրել է տեղափոխել խաղը, սակայն մերժում է ստացել: Արդյունքում՝ մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել թիմի 9 ֆուտբոլիստ, այդ թվում՝ երկու դարպասապահ: Առաջին կեսում «Բենֆիկան» 7 գնդակ է ուղարկել […]
11:18 28.11.2021
Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթել է «Վիլյառեալին»: Հաշիվը բացել է Դե Յոնգը: 76-րդ րոպեին տանտերերը խփել են պատասխան գոլը: Հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ Դեպայն առաջ է մղել իր թիմին, իսկ 94-րդ րոպեին Կոուտինյոն երրորդ գնդակն է ուղարկել «Վիլյառեալի» դարպասը: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 23 միավորով 7-րդն է:
10:53 28.11.2021
Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 5-րդ անգամ փորձում է պաշտպանել տիտղոսը: Կարլսենի մրցակիցը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է: Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում կայացավ երկրորդ տուրը, որը ինչպես և առաջինը, խաղաղ ելք ունեցավ: Այսպիսով հաշիվն առայժմ 1-1 է: Հիշեցնենք, որ չեմպիոնական դիմակայությունն անցկացվում է ԱՄԷ-ում և կավարտվի դեկտեմբերի 15-ին։ Ըստ կանոնակարգի՝ շախմատիստներից նա, ով […]
10:41 28.11.2021
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը շարունակում է հաջող ելույթները 2021 US Masters մրցաշարում, որին մասնակցում է 150 շախմատիստ: Արդեն կայացել է 7 տուր: Արամ Հակոբյանը տարել է 4 հաղթանակ, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի ու կրել է 1 պարտություն: Արամն ունի 5 միավոր և մի խումբ շախմատիստների հետ կիսում է 1-7 տեղերը:
19:28 27.11.2021
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահ Աշոտ Խաչատուրյանցը խոսել է այն մասին, թե ով է արժանի 2021 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակին։ «Կարծում եմ, որ Լևանդովսկին արժանի է «Ոսկե գնդակին», Մեսսին այդ մրցանակներից արդեն շատ ունի, իսկ Լևանդովսկին իսկապես ապացուցեց, որ կարող է դասվել մեծերի շարքին»,-Armsport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Խաչատուրյանցը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Փարիզում, նոյեմբերի 29-ին։
18:22 27.11.2021
«Ռոմայի» ղեկավարությունը որոշել է ձմռանը վաճառել ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովի տրանսֆերը։ Ինչպես տեղեկացնում է goal.kz-n, պատճառը նրանում է, որ հարձակվողը մի քանի շաբաթ առաջ իր twitter-ի էջում գրառում է կատարել, որով դեմ է արտահայտվել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։ «Ես ֆուտբոլիստ եմ և կտրականապես դեմ եմ այդպիսի երևույթներին։ Պատկերացնու՞մ եք, տարիներ անց ձեր երեխաները պետք է ֆուտբոլ […]
17:25 27.11.2021
Մոսկվայի «Լոկոմոտիվի» սպորտի և զարգացման բաժնի ղեկավար, գերմանացի Ռալֆ Ռանգնիկը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում կստանա տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձ՝ երկու անգամ շատ, քան ռուսական ակումբում, հաղորդում է բրիտանական Mirror-ը։ Նա մանչեսթերյան թիմը կղեկավարի մինչև այս մրցաշրջանի ավարտը, այնուհետեւ կստանա վարչական պաշտոն ակումբում։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի պաշտոնանկությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարն […]
16:24 27.11.2021
Իտալիայի հավաքականի նախկին վոլեյբոլիստ Ռոբերտո Կացանիգան 15 տարի նամակագրություն է ունեցել խարդախ մի կնոջ հետ, ով ներկայացել է որպես սուպերմոդել: Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Հետաքրքիր է, որ մարզիկը երբեք չի տեսել աղջկան, սակայն հավատացել է, որ նրանց միջև սիրավեպ կա: Կացանիգան նրան մեքենա է նվիրել, ինչպես նաև վճարել է սրտի վիրահատության համար։ Կազանիգան […]
16:07 27.11.2021
Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին, ակումբի փոխնախագահ Պավել Նեդվեդը, նախկին մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին մեղադրվում են ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ժամանակ խարդախության մեջ: Ֆինանսական ոստիկանությունը «Յուվենտուսի» գրասենյակում անցկացրել է խուզարկություն, ստուգումներ և պարզել, որ նրանք ակումբի կապիտալը 50 միլիոն եվրո շատ են ցույց տվել: Նրանց փաստաթղթերը առգրավվել են: Այս մասին հաղորդում է gazetta.it-ը։ Ոստիկանությունը կուսումնասիրի «Յուվենտուսի»՝ […]
15:39 27.11.2021
Ալիրեզա Բեյրանվանդը պաշտոնապես ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է «Բոավիշտայի» պաշտոնական կայքը: Իրանի հավաքականի կազմում Հարավային Կորեայի ընտրանու դեմ 2016 թվականի հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպմանը Բեյրանվանդը ձեռքով գնդակը նետել էր 61,66 մետր: Գինեսի գիրքում պաշտոնապես հաստատվել է, որ այս ցուցանիշը համաշխարհային ռեկորդ է: ??????? ????????? ?? ???????? ????? ???????!?? O guarda-redes entrou para o […]
14:50 27.11.2021
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործկոմը չեղարկել է կազմակերպության նոր ղեկավարության ընտրությունը, որը պետք է անցկացվեր Տաշքենդում՝ դեկտեմբերի 20-21-ը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Ֆեդերացիայի գործկոմի անդամ Մաքսիմ Ագապիտովը ՏԱՍՍ գործակալությանն ասել է, որ նման որոշման հիմք է հանդիսացել IWF-ի նոր սահմանադրության կանոնների ու պահանջների խախտումը։ «IWF-ի ընտրությունները մեծ իրադարձություն են համաշխարհային ծանրամարտի համար: […]