10:40 27.11.2021
UFC-ում հանդես եկող ազգությամբ հայ, ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանն այս օրերին Հայաստանում է: 2019 թ-ին նա իր առաջին քայլերը կատարել է UFC-ում: Անցկացրած 5 մենամարտից 4-ում Ծառուկյանը հաղթանակ է տարել, մեկում՝ պարտվել: ArmSport-ի հետ զրույցում 25-ամյա մարզիկը խոսել է իր անցած ճանապարհի, Հայաստանի դրոշի տակ հանդես գալու, առաջիկա ծրագրերի մասին: Արմանը ծնունդով Ջավախքից է: Մինչև […]
10:16 27.11.2021
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է ԱԱ-2022-ի որակավորման փուլի անցումային խաղերի վիճակահանության արդյունքները։ «Մեզ համար վիճակահանությունը ծանր էր։ Հյուսիսային Մակեդոնիան լավ թիմ է։ Այն լուրջ մրցակից է»,- Մանչինիի խոսքերն է փոխանցում Match TV-ն։ Հիշեցնենք, որ Իտալիան ընդգրկվել է C խմբում և Հյուսիսային Մակեդոնիային հաղթելու դեպքում կխաղա Պորտուգալիա-Թուրքիա զույգի հաղթողի հետ:
10:07 27.11.2021
«Բարսելոնան» համաձայնության է եկել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ պայմանագրի՝ ժամանակից շուտ խզման պայմանների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ որպես փոխհատուցում կատալոնացիները Կումանին կվճարեն ոչ թե 12 մլն եվրո, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, այլ՝ 10 մլն։ Հիշեցնենք, որ Կումանը «Բարսելոնայի» ղեկը ստանձնել էր 2020 թվականի օգոստոսին։ 2020/2021 մրցաշրջանում կատալոնական […]
09:50 27.11.2021
Մեծ Բրիտանիայի Լեսթերշիրում ֆուտբոլային խաղի ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել: 12 ոստիկան տուժել է, իսկ 7 երկրպագու` կալանավորվել: Նշվում է, որ երկու ոստիկան հոսպիտալացվել է։ Նրանց առողջական վիճակի մասին չի նշվում։ Այս մասին հայտնում է RTE պորտալը։ «Քինգ Փաուեր» մարզադաշտում՝ նոյեմբերի 26-ին, կայացել է Եվրոպա լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի անգլիական «Լեսթերի» և լեհական «Լեգիայի» […]
09:23 27.11.2021
ԱԱ-2022-ի որակավորման փուլի անցումային խաղերի վիճակահանությամբ Պորտուգալիայի հավաքականը հայտնվեց C խմբում, որտեղ կմրցի Թուրքիայի ընտրանու հետ։ Եթե պորտուգալացիները հաղթեն, ապա եզրափակիչ դուրս գալու համար կմրցեն Իտալիա-Հյուսիսային Մակեդոնիա զույգի հաղթողի հետ: Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մեկնաբանել է վիճակահանության արդյունքները։ «Մենք պիտի կենտրոնանանք Թուրքիայի հետ խաղի վրա։ Դա կարևոր քայլ է, որ դուրս գանք եզրափակիչ ու […]
08:56 27.11.2021
Արսեն Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը խոսել է ֆուտբոլիստի նկատմամբ անգլիական «Էվերտոնի» հետաքրքրվածության մասին: «Հնարավոր է, որ «Դինամոյի» հետ կապվել են, բայց մեզ հետ՝ դեռ ոչ: Արդյո՞ք պատրաստ է Արսենը Եվրոպա տեղափոխվելու: Միանշանակ՝ այո՛: Նա պետք է խաղա Եվրոպայում, դա ակնհայտ է: Սակայն դա իր որոշելու հարցն է: Ինչպես ցանկանա, այդպես էլ կլինի: Բայց յուրաքանչյուր ֆուտբոլիստ, […]
08:23 27.11.2021
«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը վիճաբանության մեջ է մտել լրագրողի հետ, որը պահանջել է, որպեսզի նա ներողություն խնդրի թույլ տված արտահայտության համար: «Վերջին ասուլիսի ժամանակ դուք Աֆրիկայի գավաթը համարեցիք փոքր մրցաշար: Կարծում եմ` դա վիրավորական է ֆուտբոլիստների և երկրպագուների համար, և պետք է ներողություն խնդրեք»,-ասել է լրագրողը: Կլոպը բարկացել է` նշելով, որ նման բան նկատի չի […]
08:08 27.11.2021
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ռալֆ Ռանգնիկի նշանակումը։ «Ցավոք, գերազանց մարզիչ է գալիս Անգլիա՝ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա շատ փորձառու մենեջեր է, որը ոչնչից Գերմանիայում կառուցել է «Հոֆենհայմը» և «Լայպցիգը»։ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղադաշտում կլինի շատ կազմակերպված։ Դա այդքան էլ լավ չէ մյուս թիմերի համար»,- Կլոպի խոսքերն է մեջբերում է […]
23:24 26.11.2021
Տեղի ունեցավ ԱԱ-2022-ի որակավորման փուլի անցումային խաղերի վիճակահանությունը, որի ընթացքում ձևավորվեց 3 խումբ՝ 4-ական թիմով: Յուրաքանչյուր խմբից եզրափակիչ դուրս կգա մեկ հավաքական: A խումբ՝ Շոտլանդիա, Ուկրաինա, Ուելս, Ավստրիա։ Կիսաեզրափակչում կխաղան Շոտլանդիան ու Ուկրաինան, Ուելսն ու Ավստրիան։ Այս զույգերի հաղթողները կվիճարկեն մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիրը։ B խմբում կխաղան հետևյալ զույգերը՝ Ռուսաստան-Լեհաստան, Շվեդիա-Չեխիա։ Նույն սկազբունքով հաղթողները կվիճարկեն […]
22:50 26.11.2021
ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի եղբայր Խալիֆա բեն Համադ Ալ-Թանին Twitter-ում գրել է, որ փարիզյան ակումբը համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ։ «Կողմերը համաձայնության են եկել։ Այդ մասին շուտով պաշտոնապես կհայտարարվի։ Բարի գալուստ, Զիզու»,- գրել Ալ-Թանին։ good night pic.twitter.com/VCBRohw671 — خلـــيفة بـــن حمـــد آلــ ثانــــــي (@khm_althani) November 26, 2021
22:26 26.11.2021
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ապաակտիվացրել է Թվիթերի իր էջը: Բելգիացին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Մալմյոյի» դեմ խաղից հետո, որը կայացել է հոկտեմբերի 20-ին, խաղադաշտ դուրս չի եկել: Լուկակուն այդ խաղում վնասվածք է ստացել: Ընթացիկ խաղարկությունում Ռոմելուն ԱՊԼ-ի 7 հանդիպման է մասնակցել և դարձել 3 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ նա օգոստոսին էր տեղափոխվել […]
21:35 26.11.2021
«Լոկոմոտիվի» և «Ռոստովի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը նշել է, թե որ երկրի հավաքականին կցանկանար տեսնել Ռուսաստանի մրցակցի դերում՝ աշխարհի առաջնության ուղեգրի համար անցկացվող անցումային խաղերի ժամանակ։ «Կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը կցանկանար Ռուսաստանի մրցակցի դերում տեսնել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Եթե նայենք այս երկրի և մնացած հավաքականների՝ վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքերին, պատկերն ավելի քան պարզ կլինի։ Միանշանակ […]
20:56 26.11.2021
Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը վերջին 8 տարվա մեջ արդեն 5-րդ անգամ փորձում է պաշտպանել տիտղոսը: Կարլսենի մրցակիցը հավակնորդների մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է: Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարն մեկնարկել է այսօր: Արդեն տեղի է ունեցել առաջին պարտիան: Սպիտակներով խաղացել է ռուս շախմատիստը: Խաղն ավարտվել է ոչ-ոքի: Հիշեցնենք, որ չեմպիոնական դիմակայությունն անցկացվում […]
20:26 26.11.2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն գոլ է ճանաչվել «Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի՝ «Պորտուի» դեմ խաղում խփած գնդակը: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի՝ «Դինամո Կիևի» դարպասն ուղարկված կիսաշրջադարձ հարվածով գոլը երկրորդ հորիզոնականում է։ ? Thiago Alcântara’s stunning strike against Porto is the Matchday 5 Goal of the Week […]
20:14 26.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթը. հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: […]
20:03 26.11.2021
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն քննադատել է Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարի հակառակորդներին։ Հիշեցնենք՝ այս գաղափարին դեմ են արտահայտվել ՈՒԵՖԱ-ն, Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան, Պրեմիեր լիգան և շատ այլ կազմակերպություններ: «Նրանք, ովքեր ընդդիմանում են, վերնախավից են։ Սա տեղի է ունենում կյանքի յուրաքանչյուր ոլորտում, երբ խոսքը վերաբերում է բարեփոխումներին և փոփոխություններին: Վերևում գտնվողները չեն ցանկանում […]
19:43 26.11.2021
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է տեղափոխվել «Էվերթոն»։ Անգլիական ակումբը լրջորեն հետաքրքրված է 18-ամյա ֆուտբոլիստով համալրելու տարբերակով ու գործարքն իրականացնելու համար մեծ ջանքեր է գործադրում։ Զախարյանի տրանսֆերը 10 մլն եվրո է գնահատվում։ Այս մասին հաղորդում է TMW-ն: Այս մրցաշրջանում Արսենը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրած 14 խաղում դարձել է 3 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման […]
19:10 26.11.2021
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Չավիի առաջին շաբաթների աշխատանքի, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Բավարիայի» դեմ սպասվելիք խաղի մասին: «Մեզ դեռ երկար ճանապարհ է սպասվում: Չավին մոտիվացված է և լցված էներգիայով: Հուսով եմ՝ մեզ համար ամեն բան լավ կդասավորվի: Չավիի գալով՝ մեր մրցակիցները սկսել են մեզ ավելի շատ հարգել: «Բավարիայի» դեմ հաղթանակը հնարավոր է: […]
18:46 26.11.2021
Հայտնի են դարձել ամենամյա Globe Soccer Awards-ի «Տարվա լավագույն ակումբ» մրցանակի հավակնորդները։ Տարվա լավագույն ֆուտբոլային ակումբի կոչմանը հավակնում են 15 թիմեր՝ «Ալ-Հիլալը», «Ալ-Ահլին», «Աթլետիկոն», «Բավարիան», «Չելսին», «Ֆլամենգոն», «Ինտերը», «Լիլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Պալմեյրասը», ՊՍԺ-ն, «Պոհանգ Սթիլերսը», «Ուլսան» և «Վիլյառեալը»։ Մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 27-ին Դուբայում։ ? #GlobeSoccerAwards2021 nominees for BEST MEN’S CLUB OF THE YEAR […]
18:17 26.11.2021
Մադրիդի «Ռեալի» և «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Սիթի»-ՊՍԺ (2-1) խաղից հետո քննադատել է Լիոնել Մեսսիին։ «Մեսսիի խաղն ինձ տխրեցնում է։ Դա կամքի ուժի խնդիր է: Կամ ուզում ես խաղալ, կամ չես ուզում: Մեսսին խաղադաշտում մեծ պահանջարկ ունի, եթե նա գոլ կամ գոլային փոխանցում չի կատարում, նշանակում է, […]
17:48 26.11.2021
Անվանի ֆուտբոլիստ Ալեքսանդր Բուբնովը կարծիք է հայտել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Սպերցյանն այս մրցաշրջանում աչքի է ընկել շատ արդյունավետ գործողություններով։ Նա հաճախ մասնակցություն է ունենում նաև գոլային դրվագներում, հիանալի է տեսնում խաղադաշտը, տիրապետում է հրաշալի դրիբլինգի։ Էդուարդը բավականին լավ է գործում գրոհների եզրափակիչ հատվածում։ Երիտասարդ տարիքում Սպերցյանը չի վախենում անհատական գործողություններից, նա իսկապես մեծ […]
17:35 26.11.2021
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն: Այդ մասին հայտնում է Le Parisien-ը: Փարիզյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքից և թիմի խաղից։ Նաև լուրերն են շրջանառվում, որ արգենտինացի մասնագետը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ ՊՍԺ-ի ներկայացուցիչները արդեն բանակցություններ են վարում Զիդանի հետ։ Փարիզցիները նախկինում ևս կապվել էին նրա հետ: Այժմ […]
16:52 26.11.2021
Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը վերջին 8 տարվա մեջ արդեն 5-րդ անգամ փորձում է պաշտպանել տիտղոսը: Կարլսենի մրցակիցը հավակնորդների մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է: Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարն արդեն մեկնարկել է: Այսօր տեղի է ունենում առաջին պարտիան: Չեմպիոնական դիմակայությունն անցկացվում է ԱՄԷ-ում և կավարտվի դեկտեմբերի 15-ին։ Ըստ կանոնակարգի՝ շախմատիստներից նա, ով կվաստակի […]
16:36 26.11.2021
Ջորջինա Ռոդրիգեսը իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում ցույց է տվել իր նոր Bentley-ն։ Մեքենան, ըստ երևույթին, Կրիշտիանու Ռոնալդուի շքեղ նվերն է Ջորջինային։
16:13 26.11.2021
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է եվրոպական երկրների վարկանիշային թարմացված աղյուսակը՝ կախված այդ երկրները ներկայացնող ակումբների՝ միջազգային ասպարեզում գրանցած արդյունքներից։ Վարկանիշային աղյուսակը կազմելի հաշվի են առնվել վերջին հինգ մրցաշրջաններում եվրոպական մրցասպարեզում գրանցված արդյունքները։ Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի․ 1․ Անգլիա (95069 միավոր) 2․ Իսպանիա 85713 3․ Իտալիա 69045 4․ Գերմանիա 66784 5․ Ֆրանսիա 49915 6․ Պորտուգալիա 47549 7․ […]
15:28 26.11.2021
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը շուտով կարող է նոր ակումբում հանդես գալ: Ինչպես տեղեկացնում է Meta-ratings.kz-ն՝ Տիգրանը մեկնել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա՝ տեղի «Սլովանի» հետ պայմանագիր կնքելու համար։ Հիշեցնենք, որ Բարսեղյանը վերջերս էր հեռացել ղազախական «Աստանայից», որտեղ երկու ամսով որակազրկվել էր և չէր կարողանալու մասնակցել թիմի վերջին հանդիպումներին։
14:49 26.11.2021
Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Բոկա Խունիորսը» արտագնա խաղում պարտվել է «Ինդեպենդյենտեին» 0-1 հաշվով: Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից ու փոխարինվել է 76-րդ րոպեին: Այս պարտությունից հետո «Բոկա Խունիորսը» 36 միավորով 5-րդ տեղում է:
14:03 26.11.2021
Երիտասարդ հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Վրաստանի Քութայիս քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարում։ Մրցումային առաջին օրը մեր 3 մարզիկներից երկուսը՝ 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 60 կգ քաշային Գոռ Բեգլարյանը հաղթել են իրենց մրցակիցներին։ Բեգլարյանը առավելության է հասել Վրաստանը ներկայացնող մեր հայրենակից Արամ Քոչարյանի նկատմամբ, իսկ Պետրոսյանը պարտության է […]
12:46 26.11.2021
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրից հետո հայտնի դարձան փլեյ-օֆֆի ևս 5 մասնակիցներ, ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել 6 թիմեր։ Այսպիսով, այս պահի դրությամբ հայտնի են փլեյ-օֆֆի 16 մասնակիցներից 11-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Լիվերպուլ» (Անգլիա) «Յուվենտուս», «Ինտեր» (Իտալիա) «Ռեալ» (Իսպանիա) «Սպորտինգ» (Պորտուգալիա) ՊՍԺ (Ֆրանսիա) «Բավարիա» (Գերմանիա) «Այաքս» (Նիդերլանդներ) Մյուս 5 թիմերը հայտնի […]