17:58 30.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը ներկայացրել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթի անցկացման կարգն ու մանրամասները: Հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ: «Խորհրդային միության տարիներից սկսած Հայաստանում միշտ էլ որոշվել է տարվա լավագույն մարզիկը՝ բացառությամբ […]
15:14 30.11.2021
Նոյեմբերի 30-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և ԱԺ պատգամավորներ ներկա են գտնվել Արմավիրի քաղաքային մարզադաշտի վերաբացմանը: Համբարձում Մաթևոսյանը և Արայիկ Հարությունյանը շրջել են մարզադաշտում, ծանոթացել կատարված աշխատանքներին, մարզադաշտի ընձեռած տեխնիկական հնարավորություններին և վերականգնված կարողություններին: Արմավիրի մարզադաշտի վերակառուցման շինարարական աշխատանքները սկսվել են 2018թ.՝ տեխնիկական պատճառներով կասեցվելով 2019թ.: […]
13:30 30.11.2021
ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նոյեմբերի 29-ին մեկնարկած հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը։ Պայքարի դուրս եկած Հայաստանի 8 ներկայացուցիչներից 4-ը մեդալների են արժանացել ձախ ձեռքով մրցումներում։ Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը հերթական անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ ՎՎՖՍՀՄ […]
13:23 30.11.2021
Ֆուտբոլի լեգենդ Պելեն շնորհավորել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ յոթերորդ «Ոսկե գնդակը» նվաճելու կապակցությամբ։ «Լեո Մեսսի, շնորհավորում եմ ևս մեկ «Ոսկե գնդակի» կապակցությամբ: Սա, միանշանակ, արդարացի հարգանքի տուրք է յուրահատուկ տաղանդին: Յոթ անգամ․․․ շատ շնորհակալ եմ քեզ»,- գրել է Պելեն՝ տեղադրելով Մեսսիի լուսանկարը։
13:07 30.11.2021
«Բարսելոնան» շնորհավորել է Լիոնել Մեսսիին 7-րդ «Ոսկե գնդակը» նվաճելու առթիվ․ «GOA7»,- գրել է կատալոնական ակումբի մամուլի քարտուղարությունը՝ հրապարակելով տեսանյութ, որում Լուիս Սուարեսը Մեսսսիին է հանձնում «Ոսկե գնդակը»։ GOAT -ը Greatest Of All Time արտահայտության հապավումն է` «Բոլոր ժամանակների լավագույնը»։ ? ????#BallondOr pic.twitter.com/erfRaZWHPg — FC Barcelona (@FCBarcelona_cat) November 29, 2021
10:25 30.11.2021
«Բավարիան» արձագանքել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ 7-րդ «Ոսկե գնդակը» ստանալուն և մյունխենյան ակումբի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի՝ երկրորդ տեղը գրավելուն: «Ռոբերտ, դու միևնույն է, լավագույնն ես մեր աչքերում։ Շնորհավորում ենք Մեսսիին՝ «Ոսկե գնդակին» արժանանալու առթիվ»,- ասվում է մյունխենցիների տարածած հաղորդագրության մեջ։ Für uns bist du trotzdem der Beste, @lewy_official! ?Glückwunsch an Lionel #Messi zum […]
09:33 30.11.2021
«Ոսկե գնդակի» քվեարկությունում ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, որը 7-րդ անգամ արժանացավ այս մրցանակին, ստացել է 613 միավոր։ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը քվեարկության արդյունքներով երկրորդն էր, ստացել է 580 միավոր։ «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն ստացել է 460 միավոր, «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման՝ 239, «Չելսիի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն՝ 186։ Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդգրկվել թոփ հնգյակում, նա 6-րդն […]
09:24 30.11.2021
Փարիզում կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը մրցանակ է հանձնվել նաև լավագույնը ճանաչված կին ֆուտբոլիստին: 2021 թվականի լավագույն կին ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» ներկայացուցիչ Ալեքսիա Պուտելյասը։ Ալեքսիան կատալոնական ակումբի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր։
09:03 30.11.2021
Փարիզում կայացած «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանացել է 2021 թվականի լավագույն ռմբարկուի մրցանակին։ Հիշեցնենք, որ France Football-ն առաջին անգամ էր հանձնում այս մրցանակը։ Այն տրվում է հարձակվողին, որն օրացույցային տարում առավել շատ գոլերն է խփել ակումբի և հավաքականի կազմում։ 2021 թվականին Լևանդովսկին 64 գոլ է խփել Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի կազմում։ […]
08:48 30.11.2021
Փարիզում կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը հայտնի դարձավ նաև լավագույն թիմը։ 2021 թվականի լավագույն թիմ է ճանաչվել Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսին»։ 2020/2021 մրցաշրջանի արդյունքներով «Չելսին» անգլիայի առաջնությունում գրավել էր չորրորդ հորիզոնականը։
08:38 30.11.2021
Փարիզում տեղի ունեցած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում հաղթող է ճանաչվել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին։ Սա նրա 7-րդ «Ոսկե գնդակն» էր, ինչը բացարձակ ռեկորդ է։ 2021 թվականին Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց Կոպա Ամերիկան, իսկ «Բարսելոնայի» կազմում դարձավ Իսպանիայի գավաթակիր և Լա Լիգայի լավագույն ռմբարկու։ Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով չորս […]
00:22 30.11.2021
«Ռոման» հետաքրքրված է «Ռեյնջերսի» և Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստ Յանիս Հաջիով, հաղորդում է Fichajes-ը: Չնայած նրա պայմանագրին, որը գործում է մինչև 2024 թվականը, 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է վաճառվել արդեն ամռանը: «Ռոման» ցանկանում է ձեռք բերել ռումինացու տրանսֆերը, սակայն այն իրականացնելու համար կարող է պայքարել ֆրանսիական «Լիոնի» հետ: Յանիսը լեգենդար ռումինացի ֆուտբոլիստ Գեորգի Հաջիի որդին է: […]
00:18 30.11.2021
Համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերը չեղարկվել են կորոնավիրուսի նոր շտամի` «Օմիկրոնի» հայտնվելու պատճառով, հաղորդում է Inside the Game-ը։ Խաղերը պետք է անցկացվեին դեկտեմբերի 11-21-ը Շվեյցարիայի Լյուցերն քաղաքում։ Կորոնավիրուսի համավարակի հետևանքով այս տարի խաղերն արդեն հետաձգվել էին հունվարից դեկտեմբեր։
00:13 30.11.2021
«Բարսելոնայի» 19-ամյա կիսապաշտպան Պեդրին Փարիզում ընթացող մրցանակաբաշխության ժամանակ France Football-ի կողմից ստացել է Kopa Trophy մրցանակը: Այն հանձնվում է տարվա լավագույն երիտասարդ խաղացողին: Այս մրցանակին հավակնում էին նաև Մեյսոն Գրինվուդը («Մանչեսթեր Յունայթեդ», 20 տարեկան), Ջամալ Մուսիալան («Բավարիա», 18 տարեկան), Ջուդ Բելինգեմը («Բորուսիա Դորտմունդ», 18 տարեկան) և Նունու Մենդեշը (ՊՍԺ, 19 տարեկան)։
00:05 30.11.2021
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր instagram-ի էջում գրառում է կատարել՝ կապված «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության հետ։ «Իմ այսօրվա բացակայությունը պայմանավորված է նախորդ շաբաթ Պասկալ Ֆեռեի պնդումներով, թե իբր ես իրեն ասել եմ, որ իմ միակ նպատակը Լիոնել Մեսսիից շատ «Ոսկե գնդակ» ունենալն է: Պասկալ Ֆեռեն ստել է, օգտագործել է իմ անունն իրեն ու իր պարբերականը […]
23:59 29.11.2021
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը «Տորինոյի» դեմ մրցավեճում։ Հռոմեական թիմը հաղթել էր 1։0 հաշվով, թեև գնդակին տիրել էր խաղաժամանակի 32 տոկոսը։ Թեմի Աբրահամին գոլային փոխանցումը կատարել էր Մխիթարյանը։ «Մեր հարձակվողների համար բարդ էր սկզբում։ Պետք էր սպասել Մխիթարյանի և Պերեսի ճնշմանը։ Սա ուժի և կենտրոնացման թիմային հաղթանակ է։ Դիավարան […]
23:50 29.11.2021
Նորվեգական «Վիկինգի» դարպասապահ Պատրիկ Գունարսոնը և պաշտպան Դեյվիդ Բրեկալոն «Կրիստիանսունդի» դեմ խաղի ժամանակ վիճաբանել են: Հրմշտոցի ընթացքում Բրեկալոն հարվածել է խաղընկերոջը, որը ցավից բռնել է պարանոցը և ընկել գետնին: Մրցավարը հեռացրել է Բրեկալոյին, իսկ Գունարսոնը շարունակել է հանդիպումը:
23:42 29.11.2021
Բուխարեստում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ 16-ամյա Արման Մրտեյանը 60 կգ քաշայինների պայքարում երկրորդ արծաթե մեդալն է նվաճել: Նա աշխարհի փոխչեմպիոն է դարձել նաև աջ ձեռքով մրցումներում: Համառ պայքարի արդյունքում ոսկե մեդալը նվաճել է Ղազախստանի ներկայացուցիչը: Բազկամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում է 46 երկրի ավելի քան 1000 մարզիկ:
21:00 29.11.2021
Ադրբեջանի քիքբոքսինգի չեմպիոնը դատապարտվել է ազատազրկման թմրանյութերի տարածման համար: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է Ադրբեջանի քիքբոքսինգի չեմպիոն Ֆիքրեթ Ռագիմովի դատավարությունը։ Նախկին մարզիկին մեղավոր են ճանաչել թմրանյութերի տարածման գործով և դատապարտել են 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Նշենք, որ դատախազը խնդրել էր Ռագիմովին կալանավորել 7 տարի 6 ամիս ժամկետով։ Ռագիմովը ձերբակալության ժամանակ ունեցել է […]
19:53 29.11.2021
ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը գնահատել է իր թիմակից Լիոնել Մեսսիի՝ «Ոսկե գնդակի» հաղթող դառնալու հնարավորությունը: «Լիոնելը շատ կարևոր ֆուտբոլիստ է ՊՍԺ-ի համար: Նա բացառիկ է: Երբ թիմում նման խաղընկեր ունես, առավելություն է»,- Football Espana-ն մեջբերում է իսպանացի պաշտպանի խոսքը: Հարցին, թե արդյոք Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակը» նվաճելու հավակնո՞րդն է, Ռամոսը պատասխանել է. «Այո՛, ես միշտ […]
19:21 29.11.2021
Իտալիայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է 2021թ․ աշխարհի լավագույն դարպասապահ։ Նա քվեարկությունում գրավել է առաջին տեղը՝ հավաքելով 170 միավոր։ Երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը՝ 75 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսիի» և Սենեգալի հավաքականի ներկայացուցիչ Էդուարդ […]
18:48 29.11.2021
Ռուսաստանցի Արման Ծառուկյանը խառը մենամարտերի UFC թեթև քաշային կարգում հաջորդ մենամարտում կմրցի իսպանացի Խոել Ալվարեսի հետ, հաղորդում է Sports.ru-ն։ Մենամարտը տեղի կունենա փետրվարի 27-ին UFC Fight Night մրցաշարում։ Հիշեցնենք, որ ամերիկացի Խրիստոս Գիագոսի նկատմամբ հաղթանակից հետո Արման Ծառուկյանն UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում առաջադիմել էր մեկ աստիճան և բարձրացել 13-րդ տեղ: Սեպտեմբերի 18-ին Լաս […]
18:24 29.11.2021
Կանանց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոն, ընթացիկ առաջնության առաջատար «Հայասան» դադարեցնում է մրցելույթներն ու դուրս գալիս առաջնությունից, այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Հայասա» ֆուտբոլային ակումբի հայտարարությունը. ««Հայասայի» սիրելի երկրպագուներ, հարգելի ֆուտբոլասերներ Օրեր առաջ կանանց Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ պարտություն կրեց՝ այս անգամ բաց թողնելով 19 գոլ: Վստահ ենք՝ շատերդ մեծ […]
18:13 29.11.2021
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է բաց թողնել մոտ 1,5 ամիս, հաղորդում է RMC-ն։ Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի «Սենթ Էթյեն» – ՊՍԺ հանդիպման վերջնամասում 29-ամյա ֆուտբոլիստը ձախ ոտքի սրունքթաթային հոդի վնասվածք էր ստացել մրցակցի կոշտ սահանկման հետևանքով։ Նեյմարին պատգարակով էին դուրս բերել խաղադաշտից։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն հաղթել էր այդ խաղում 3։1 հաշվով և այժմ […]
17:56 29.11.2021
Պորտուգալական «Բելենենսեշ» ակումբի 13 ֆուտբոլիստ վարակվել է «Օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամով, հայտնում է Պորտուգալիայի Առողջապահության ազգային ինստիտուտը։ «Օմիկրոն» շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում։ Սա կորոնավիրուսի ևս մեկ մուտացիայի տեսակ է։ Առայժմ նոր վիրուսի մասին շատ բան հայտնի չէ։ Ավելի վաղ «Բելենենսեսը» ստիպված էր եղել 12-րդ տուրի «Բենֆիկայի» հետ հանդիպմանը ներկայանալ ոչ ամբողջական կազմով․ […]
17:40 29.11.2021
Հայ երիտասարդ բռնցքամարտիկները 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի Քութաիս քաղաքում կայացած աշխարհի և Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարում: Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Չեմպիոն են դարձել 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և գերծանր […]
17:29 29.11.2021
Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրություններում 2022 թվականի փետրվարի 3-12-ը, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Մրցաշարի վիճակահանությունը կկայանա այսօր Ցյուրիխում։ Աշխարհի ակումբային առաջնության մասնակիցների ցուցակում ընդգրկված են հետևյալ ակումբները՝ Չելսի (Անգլիա), Ալ-Հիլալ (Սաուդյան Արաբիա), Ալ-Ահլի (Եգիպտոս), Մոնտերեյ (Մեքսիկա), Օքլենդ Սիթի (Նոր Զելանդիա), Ալ Ջազիրա (ԱՄԷ) և Պալմեյրաս (Բրազիլիա): Ընդ որում, անգլիական «Չելսին» և […]
17:08 29.11.2021
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Ռալֆ Ռանգնիկին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Սակայն մինչև նրա աշխատանքային վիզայի տրամադրումը, առաջին թիմը կգլխավորի Մայքլ Կարիկը։ «Մանչեսթեր Յունայթեդը» շնորհակալություն է հայտնել Մոսկվայի «Լոկոմոտիվին» նոր նշանակման հարցում համագործակցության համար։ Պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Դրանից հետո Ռանգնիկը երկու տարի կլինի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խորհրդատու: Մասնագետը կազդի նոր մարզչի նշանակման, պայմանագրերի […]
16:07 29.11.2021
Նոյեմբերի 26-ին հայրենիք է վերադարձել զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցած ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված ըմբիշները պայքարել են գրեթե բոլոր քաշային կարգերում։ Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնության արդյունքներով, ընդհանուր առմամբ հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե, 4 արծաթե, 6 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկում՝ 2 գավաթ։ Ե՛վ հունահռոմեական, և՛ ազատ ոճի ըմբշամարտերի […]
13:24 29.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, կմեկնարկի բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնությունը: Այն կանցկացվի երկրորդ տարին անընդմեջ: Նոր մրցաշրջանին կմասնակցի 5 թիմ Երևանից և Գյումրիից: Մասնակից թիմերն են՝ «Լես ֆոքսիս» (Երևան), «Հատիս» (Երևան), «Երևան Բասկետ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի) և «Արցախ» (Երևան): Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 5 շրջանով: Այնուհետև 5 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ […]