TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+14.09 oC

ՍՊՈՐՏ

Կատարում բացվել է Աշխարհի առաջնությունների համար  եզակի՝ փակվող տանիքով մարզադաշտը

19:08 02.12.2021

Կատարի Ալ-Խոր քաղաքում բացվել է «Ալ-Բեյթ» մարզադաշտը, որը կհյուրընկալի 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այս մարզադաշտը եզակի է Աշխարհի առաջնությունների պատմության մեջ․ մարզադաշտն առաջինն է մրցաշարի պատմության մեջ, որը կլինի փակվող տանիքով։ 2022 թվականի Աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը, պետք է անցկացվի Կատարում։ Այս երկիրն իր պատմության մեջ առաջին […]

̰
«Ռոմայի» արդեն 3-րդ ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով

18:45 02.12.2021

18-ամյա գանացի հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը դարձել է իտալական «Ռոմայի» 3-րդ ֆուտբոլիստը, որը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Football Italia-ն՝ հղում կատարելով հռոմեական ակումբի մամուլի ծառայությանը: Թիմում վարակված են նաև հիմնական կազմի ֆուտբոլիստներ Քրիստանտեն և Գոնսալո Վիլյարը: Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի սաները Ա Սերիայի 15-րդ տուրի շրջանակներում մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով  պարտվեցին «Բոլոնյային»:

̰
Արթուր Գալոյանը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռոստով». Match TV

18:27 02.12.2021

«Վելեսի» խաղացող Արթուր Գալոյանը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռոստով»։ Այդ մասին հաղորդում է Match TV-ն։ Հիշեցնենք, որ 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Լոկոմոտիվը», բայց աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների ներկայացուցիչների միջև բանակցությունները եզրափակիչ փուլ չեն անցել։ Բացի դրանից, Գալոյանով հետաքրքրվում է նաև «Սոչին», չնայած դեռ առաջարկ չեն արել։ Ամռանը, երբ նա վերադարձել էր ԲԿՄԱ-ի հավաքից, «Սոչին» ու […]

̰
Էդուարդ Սպերցյանը՝ ՖԱԼ-ի 2020/21 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

18:06 02.12.2021

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ՖԱԼ-ի 2020/21 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Սպերցյանն այսօր ստացել է ՖԱԼ-ի կողմից սահմանված մրցանակը։ Քվեարկությանը մասնակցել են առաջնության բոլոր թիմերի գլխավոր մարզիչներն ու ավագները։ Նախորդ մրցաշրջանում Էդուարդը խփել է 16 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Նշենք, որ հայ ֆուտբոլիստը կրասնոդարյան ակումբի հիմնական կազմի խաղացող է։ […]

̰
Հովհաննես Բաչկովը դարձավ 29 տարեկան

17:57 02.12.2021

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովի ծննդյան օրն է։ Մեր հավաքականի ամենատիտղոսակիր մարզիկը տոնում է ծննդյան 29-ը ամյակը։ Հիշեցնենք՝ Հովհաննեսը Հայաստանի բազմակի չեմպիոն է, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային մրցաշարերի հաղթող, Եվրոպայի կրկնակի չեմպիոն. Աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: «Հայաստանի բռնցքամարտի […]

̰
Արսեն Զախարյանը՝ ՌՊԼ լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակի հավակնորդ

16:39 02.12.2021

ՌԴ մանկապատանեկան ֆուտբոլի լիգան հրապարակել է ՌՊԼ-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները: Այս մասին հայտնում է ՄՖԼ-ի պաշտոնական կայքը: 12 ֆուտբոլիստ է հավակնում այդ մրցանակին, որոնցից մեկը Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանն է: Մյուս թեկնածուներն են՝ Համիդ Ագալարով («Ուֆա»), Կիրիլ Բոժենով («Խիմկի»), Վլադիսլավ Կարապուզով («Տամբով»/«Ախմատ»), Կոնստանտին Մարադիշվիլի (ԲԿՄԱ/«Լոկոմոտիվ»), Մաքսիմ Մուխին («Լոկոմոտիվ»/ԲԿՄԱ), Դանիլա Պրոխին […]

̰
«Սևանը» հեռացվեց Պրեմիեր լիգայի առաջնությունից

16:22 02.12.2021

Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Կոմիտեի որոշմամբ՝ «Սևան» ՖԱ-ն հեռացվել է VBET ՀՊԼ-ից՝ հաջորդ մրցաշրջանում միայն Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու հնարավորությամբ։ «Կոմիտեն քննարկումների արդյունքում՝ 4 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց` Հաստատված համարել «Սևան» թիմի կողմից կարգապահական խախտում […]

̰
Լեոն ապրում է ֆուտբոլով, բայց այս տարի Լևանդովսկին էր արժանի «Ոսկե գնդակին». Իբրահիմովիչ

16:12 02.12.2021

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի դիմակայության, ինչպես նաև «Ոսկե գնդակ» մրցույթի արդյունքների մասին։ Մեսսիի և Ռոնալդուի վերաբերյալ Իբրահիմավիչը ասել է, որ երկուսն էլ շատ ուժեղ են, բայց ինքը կընտրեր Մեսսիին, քանի որ միասին են խաղացել։ Ինչ վերաբերում է ընդհանրապես Մեսսիի հաղթելուն, ապա Իբրահիմովիչը հետևյալն է ասել. «Լեոն ապրում է […]

̰
Բունդեսլիգան ներկայացրել է 13-րդ տուրի լավագույն գոլերը

13:51 02.12.2021

Բունդեսլիգայի յութուբյան ալիքը ներկայացրել է 13-րդ տուրի լավագույն գոլերը: Լավագույնների թվում են Լյուբիչիչի, Հալանդի, Ռուտտերի, Սանեի և Պանտովիչի գնդակները:

̰
«Չելսի» բժիշկները փրկել են երկրպագուի կյանքը

12:56 02.12.2021

ԱՊԼ 14-րդ տուրի «Ուոթֆորդ»-«Չելսի» խաղի ընթացքում տրիբունայում միջադեպ է գրանցվել, երկրպագուներից մեկի մոտ սրտի նոպա է սկսվել։ «Չելսիի» բժիշկները երկրպագուին օգնություն են ցուցաբերել ու կարողացել են փրկել նրա կյանքը։ Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Հարկադրված դադարից հետո խաղը վերսկսվել է։

̰
Լևանդովսկին ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

12:48 02.12.2021

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է ամռանը հեռանալ ակումբից, տեղեկացնում է AS-ը։ Նշվում է, որ Լևանդովսկին խնդրել է իր գործակալ Պինի Զահավիին կազմակերպել իր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»: Ժամանակին Լևանդովսկին շատ մոտ է եղել իսպանական ակումբի խաղացող դառնալուն։ Պոկերից հետո, որը նա ձևակերպեց Մադրիդի «Ռեալի» դեմ 2012/13 Չեմպիոնների լիգայի խաղում՝ Դորտմունդի «Բորուսիայի» մարզաշապիկով, Մադրիդի նախագահ Ֆլորենտինո […]

̰
Առաջատարները հաղթանակներ տարան. ԱՊԼ

12:39 02.12.2021

ԱՊԼ 14-րդ տուրում ընթացիկ առաջնության առաջատար «Չելսին» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է Ուոթֆորդին: Հյուրերի կազմում գոլի հեղինակ են դարձել Մոունտն ու Զիեշը: Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով հաղթել է «Աստոն Վիլլային»:  «Մանչեսթեր Սիթիի» կազմում գոլեր են խփել Դիասն ու Սիլվան: «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է «Էվերթոնին»: «Լիվերպուլի» կազմում դուբլի հեղինակ է […]

̰
Կարլսեն-Նեպոմնյաշչի՝ 2,5-2.5. հինգերորդ անընդմեջ ոչ-ոքին

12:25 02.12.2021

Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Կարլսեն-Նեպոմնյաշչի մրցամարտի հինգերորդ պարտիան ևս ոչ-ոքի է ավարտվել: 2 միլիոն եվրո մրցանակային ֆոնդով մրցաշարը տեղի է ունենում Դուբայում: Վեցերորդ պարտիան տեղի կունենա դեկտեմբերի 3-ին։ Ընդհանուր հաշիվն առայժմ 2,5:2,5 է։ Շախմատիստների դուելը բաղկացած է 14 դասական մրցախաղերից։ Վերջնական արդյունքներով ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքով: Կարլսենը, ով նոյեմբերի 30-ին դարձավ 31 տարեկան, աշխարհի […]

̰
Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է

12:22 02.12.2021

Transfermarkt-ը հրապարակել է Ղազախստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների թարմացված աղյուսակը։ Առաջատարի դիրքը պահպանել է «Աստանայի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, ում արժեքը գնահատվում է 2,5 մլն եվրո։ Երկրորդը «Կայրաթի» կիսապաշտպան Յացեկ Գուրալսկին է, ում տրանսֆերային արժեքը նվազել է 500 հազարով և այժմ 1,8 միլիոն եվրո է: Երրորդ-չորրորդ տեղերը կիսում են Նուրալի Ալիպը («Կայրաթ») և Իգոր […]

̰
«Բոկա Խունիորսի» երկրպագուները «Բոմբոների» մարզադաշտում կախել են Արցախի դրոշը

11:07 02.12.2021

Բուենոս Այրեսում Արգենտինայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի՝ «Բոկա Խունիորս»-«Նյուելս Օլդ Բոյս» խաղի ժամանակ «Բոկա Խունիորսի» երկրպագուները «Բոմբոների» մարզադաշտում կախել են Արցախի դրոշը։ «Խաղաղ երկինք Հայաստանին»,- գրված է եղել դրոշի վրա։ Նշենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն այդ խաղին հայտավորված չի եղել: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով: «Բոկա Խունիորսը» 37 միավորով մրցաշարային աղյուսակում 6-րդն […]

̰
«Ռոման» պարտվել է «Բոլոնիային». Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը

10:47 02.12.2021

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվել է «Բոլոնիային»։ Հանդիպման միակ գոլը 35-րդ րոպեին խփել է Սվանբերգը։ Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այս խաղից հետո «Ռոման» 25 միավորով 5-րդ տեղում է։

̰
Մալխաս Ամոյանը գլխավորում է UWW-ի վարկանիշային աղյուսակը

10:13 02.12.2021

Մալխաս Ամոյանը գլխավորում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝  UWW-ի վարկանիշային աղյուսակը 72 կգ քաշայինների կարգում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հայ մարզիկը կպարգևատրվի 10 հազար ԱՄՆ դոլարով։ Նշենք, որ վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում Լեհաստանը ներկայացնող հայազգի ընբիշ Գևորգ Սահակյանն է, որը կստանա 7 հազար ԱՄՆ դոլար մրցանակ: 3-րդ տեղում […]

̰
Ինձ դուր է գալիս իմ նոր դիրքը․ Մխիթարյան

09:51 02.12.2021

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր նոր դիրքը խաղադաշտում։  «Ինձ դուր է գալիս իմ նոր դիրքը, ես ավելի շատ եմ խաղում գնդակով, ավելի շատ տարածություն ունեմ», – Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մխիթարյանին դուր չի գալիս խաղադաշտում իր դիրքը, ինչի պատճառով նա հազվադեպ է մասնակցում հարձակվողական […]

̰
Մարզիկը թռիչք է կատարել գործող հրաբխի խառնարանի վրայով

23:00 01.12.2021

Սեբաստիան Ալվարեսը մի ամբողջ տարի է՝ պատրաստվում է յուրահատուկ հնարքների։ Նա դարձել է առաջին մարդը, ով թևավոր հագուստով մտել է հրաբխի խառնարան և ապահով հեռացել այնտեղից։ Թռիչքի տեսանյութը հայտնվել է Red Bull YouTube ալիքում։   Ինչպես հայտնում է Red Bull կայքը, նա թռիչքին պատրաստվել է մի ամբողջ տարի՝ ուսումնասիրելով ամեն ինչ հրաբուխների և դրանց վերևում […]

̰
Չելսին պատրաստ է իր 2 ֆուտբոլիստներին վաճառել Բարսելոնային

19:31 01.12.2021

«Չելսին» կարող է իր ֆուտբոլիստներին` Տիմո Վերներին և Հակիմ Զիեշին, վաճառել «Բարսելոնային»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է իսպանական SPORT-ը: Կատալոնացիները կապվել են լոնդոնյան ակումբի հետ ձմեռային պատուհանի ժամանակ, հնարավոր ձեռքբերման համար: Զիեշն ու Վերները երկուսն էլ կարող են վաճառվել, քանի որ ցանկանում են ավելի շատ խաղաժամանակ ստանալ, բայց դեռ պետք է հասկանալ՝ արդյո՞ք «Բարսելոնան» կկարողանա բավարարել […]

̰
ՄՕԿ-ը մտադիր չէ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով չեղարկել կամ հետաձգել Ձմեռային օլիմպիական խաղերը

18:45 01.12.2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)  մտադիր չէ  կորոնավիրուսի նոր շտամի պատճառով չեղարկել կամ հետաձգել Պեկինում 2022թ. կայանալիք  Ձմեռային օլիմպիական խաղերը: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ «Մենք հիմնվում ենք միջազգային  մարզական  միջոցառումների անցկացման հաջող փորձի՝ ներառյալ Տոկիոյի խաղերը և Չինաստանում ներկայումս գործող COVID-19-ի զսպման քաղաքականության վրա»,- ասվում է ՄՕԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ Պեկինի Օիմպիական խաղերի […]

̰
Մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը

16:35 01.12.2021

«Հատիս» – «Երևան Բասկետ» խաղով մեկնարկել է բասկետբոլի VBET Հայաստանի կանանց առաջնությունը: 2021/22 թթ. մրցաշրջանի առաջին խաղում «Երևան Բասկետ»-ը հյուրընկալվելիս 77:73 հաշվով առավելության է հասել «Հատիսի» նկատմամբ: Հանդիպման արդյունավետ բասկետբոլիստ է դարձել Օթմ Ուիլյամսը («Երևան Բասկետ»)՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 12 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին. այդ […]

̰
«Շիրակ» – ԲԿՄԱ-2 հանդիպումը հետաձգվել է

16:18 01.12.2021

Դեկտեմբերի 1-ին՝ Գյումրիում, պետք է կայանար ՀՀ Առաջին խմբի առաջնության 15-րդ մրցափուլի «Շիրակ» – ԲԿՄԱ-2 հանդիպումը։ Հանդիպման մեկնարկից անմիջապես առաջ, ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի, ՄԿԱ բաժնի, պատվիրակի, մրցավարական անձնակազմի և երկու թիմերի ներկայացուցիչների խորհրդակցության արդյունքում, որոշվել է խաղը հետաձգել անորոշ ժամանակով՝ հաշվի առնելով բարդ եղանակային պայմանները և այն փաստը, որ ներկա պահին չկա որևէ երաշխիք, որ […]

̰
Լևոն Արոնյանը պաշտոնապես ներկայացնում է ԱՄՆ-ն

13:17 01.12.2021

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից պաշտոնապես ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները: ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում Արոնյանը ներկայացված է որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դեռ մարտին ասել էր, որ որոշել է տեղափոխվել ԱՄՆ:

̰
Կանանց ԱԱ. Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային

12:03 01.12.2021

Դեկտեմբերի 1-ին շարունակվեց և ավարտվեց Կանանց ԱԱ-2023 ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպումը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին մեկնարկած խաղը ուժեղ մառախուղի պատճառով նդհատվեց 69-րդ րոպեին, երբ հաշիվը 0:9 էր: Վերախաղարկված հանդիպումն ավարտվեց 0:10 հաշվով։ Հայաստան-Նորվեգիա` 0:10 (0:3) ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա Մրցավար`Վիկտորիա Բեյեր (Ֆրանսիա) Գոլերը` Թերլանդ, 31, 34, Ութլանդ, 43, 56, Մաանում, 47, Ռեյտեն, 51, Սոնստեվոլդ, 59, […]

̰
Մեսսին արժանի էր «Ոսկե Գնդակին». Պոչետինո

23:52 30.11.2021

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Պոչետինոն մեկնաբանել է Լիոնել Մեսսիի հաղթանակը. «Մեսսին միանգամայն արժանիորեն ստացավ «Ոսկե Գնդակը»: Իհարկե, մյուս ֆուտբոլիստները կարող են համաձայն չլինել սրա հետ, բայց Մեսսին արժանի էր «Ոսկե Գնդակին»»,- մասնագետի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը: Հիշեցնենք՝ Մեսսին  7-րդ անգամ ստացավ «Ոսկե Գնդակը»: Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրեց «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, իսկ երրորդը` «Չելսիի» […]

̰
Հիմա ես ապրում եմ նոր քաղաքում, որն ինձ նոր նպատակներ է սահմանելու. Մեսսի

23:42 30.11.2021

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին 7-րդ անգամ «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալուց հետո հայտարարել է, որ չի մտածում 8-րդ «Ոսկե գնդակի» մասին: «Ես չեմ մտածում 8-րդ «Ոսկե գնդակի» մասին: Ինձ համար նոր փուլ է սկսվել: Ես փոխել եմ ակումբս: Հիմա ես ապրում եմ նոր քաղաքում, որն ինձ նոր նպատակներ սահմանելու մոտիվացիա է հաղորդում: ՊՍԺ-ում հանդես են գալիս […]

̰
Կարլսենն ու Նեպոմնյաշչին 4-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեցին

23:21 30.11.2021

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի և շախմատային թագի հավակնորդ Յան Նեպոմնյաշչու աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի 4-րդ պարտիան էլ խաղաղ ելք ունեցավ: Դա 4-րդ անընդմեջ ոչ-ոքին էր: Սպիտակներով խաղում էր աշխարհի գործող չեմպիոնը, որն այսօր նշում էր իր ծննդյան 31-ամյակը: Վաղը կկայանա մրցախաղի 5-րդ պարտիան, որում սպիտակներով կխաղա Յան Նեպոմնյաշչին:

̰
Էյֆելյան աշտարակը հատուկ լուսավորվել է Մեսսիի պատվին

23:11 30.11.2021

Փարիզում Լիոնել Մեսիի 7-րդ «Ոսկե գնդակը» նշել են շատ յուրահատուկ ձևով: Էյֆելյան աշտարակը հատուկ լուսավորվել է, իսկ Շայո պալատի պատին ցուցադրվել է Մեսսիի լուսանկարը: Հատկանշական է, որ շոուն սկսվել է հենց այն պահին, երբ Լիոնել Մեսսին սեղմել է հատուկ կոճակը: PUSH THE MAGIC BUTTON! ? small surprise for Lionel Messi #ballondor pic.twitter.com/UtMcaQyIdE — Ballon d’Or […]

̰
Մեսսին ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով կարող է բաց թողնել «Նիցայի» դեմ խաղը

22:25 30.11.2021

ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել «Նիցայի» դեմ վաղը կայանալիք խաղը: Այս մասին հայտնում է Get French Football News-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին բաց է թողել փարիզյան թիմի վերջին մարզումը՝ ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով: Հիշեցնենք, որ երեկ Մեսսին ստացավ «Ոսկե Գնդակը»՝ 2021 թվականի քվեարկության արդյունքներով:

̰
BACK_TO_TOP