TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Շախմատի թիմային ԵԱ. վերջին տուրից առաջ առաջատարն ենք

11:16 21.11.2021

Սլովենիայում ավարտին մոտեցող Եվրոպայի թիմային առաջնությունում շախմատի Հայաստանի հավաքականը 12 միավորով 4 առաջատարների թվում է՝ Ֆրանսիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի հետ: 8-րդ տուրում մերոնք 3,5։0,5 հաշվով վստահ հաղթանակ տարան Սերբիայի նկատմամբ, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Վերջին՝ 9-րդ տուրում այսօր կմրցենք Ուկրաինայի հետ, իսկ Ֆրանսիան՝ Ադրբեջանի: Կանանց հավաքականն էլ նախավերջին տուրում 2։2 հաշվով ոչ ոքի խաղաց Լիտվայի […]

̰
Արտյոմ Դալաքյանը նոկաուտով պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

10:47 21.11.2021

Կիևում ACCO International արենայում կայացել է թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտը ուկրաինացի անպարտելի չեմպիոն Արտյոմ Դալաքյանի (21-0, 15 նոկաուտ) և պանամացի Լուիս Կոնսեպսիոնի (39-9, 28 նոկաուտ) միջև: Դալաքյանը 9-րդ ռաունդում Կոնսեպսիոնի թիմին ստիպել է դադարեցնել մենամարտը ՝ պաշտպանելով տիտղոսը։ Դալաքյանը գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ վերադարձել է ռինգ և անմիջապես ցուցադրել […]

̰
Սլովակիայի առաջնության 15-րդ տուրում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Վահան Բիչախչյանը

19:45 20.11.2021

Սլովակիայի առաջնության 15-րդ տուրում «Ժիլինան» սեփական հարկի տակ մրցում է «Միկուլասի» հետ: Առաջին կեսից հետո տանտերերը հաղթում են 2:0 հաշվով: 37-րդ րոպեին հեռահար հարվածով գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, իսկ րոպեներ անց հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցում է կատարել: Հաղորդում է Armsport.am-ը։

̰
«Նանտի» հայ կիսապաշտպանը ընդգրկվել է ՊՍԺ-ի դեմ խաղի հայտացուցակում

19:02 20.11.2021

Ֆրանսիական «Նանտի» 19-ամյա հայ կիսապաշտպան Գոռ Մանվելյանն ընդգրկվել է Լա լիգայի 14-րդ տուրի ՊՍԺ-ի դեմ խաղի հայտացուցակում: Հանդիպումը կկայանա այսօր Երևանի ժամանակով 20:00-ին: Հիշեցնենք՝ ֆրանսիական «Նանտը» այս տարվա ապրիլին պրոֆեսիոնալ պայմանագիր էր կնքել Գոռ Մանվելյանի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվական։ Գոռը «Նանտի» սան է և հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում։ Հաղորդում է […]

̰
«Կադիսը» հայերենով է ներկայացրել մարզիչի խոսքերը Հարոյանի մասին

17:45 20.11.2021

«Կադիսի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը հայատառ գրառումով ներկայացրել է թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերայի խոսքերը Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի մասին: «Ալվարո Սերվերան Վատոյի մասին. «Նա հիանալի մասնագետ է իր գործում, ում կցանկանային տեսնել իրենց թիմում։ Նա իրազեկ է ամեն ինչից և մեծ հաճույք է մարզվել նրա հետ»,- գրված է էջում: Գրում է Armsport.am-ը։

̰
Պետք է աստիճանաբար վերև բարձրանալ. Չավին՝ «Բարսելոնայի» մասին

16:55 20.11.2021

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի մարզավիճակի և անելիքների մասին։ «Մեր նպատակը հաղթելն է։ Մենք լավագույն վիճակում չենք ու կարող ենք դուրս մնալ Չեմպիոնների լիգայից։ Նպատակը դրական տրամադրվածությունն է, պետք է աստիճանաբար վերև բարձրանալ։ Պետք է պայքարենք տիտղոսների համար։ Մենք զրոյից չենք սկսում, բայց դեռ այն դիրքում չենք, որին «Բարսելոնան» արժանի է։ Տեսնենք՝ որքան […]

̰
Մոսկվայի «Լոկոմոտիվը» հետաքրքրված է 22-ամյա Արթուր Գալոյանի ծառայություններով

16:40 20.11.2021

Մոսկվայի «Լոկոմոտիվը» հետաքրքրված է «Վելեսի» 22-ամյա կիսապաշտպան Արթուր Գալոյանի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Match TV-ն: Ըստ աղբյուրի` «Լոկոմոտիվը» արդեն հաջորդ շաբաթ կսկսի բանակցությունները Գալոյանի հետ։ Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման` դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

̰
Բայդենը կարող է բոյկոտել Պեկինի Օլիմպիադան

16:21 20.11.2021

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը անդրադարձել է Պեկին 2022-ի ձմեռային Օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին լուրերին: «Մենք դա քննարկում ենք»,- ասել է նա Կանադայի փոխվարչապետի հետ զրույցում: Ավելի վաղ Washington Post-ի լրագրողը հայտնել էր, որ մինչև նոյեմբերի վերջ ԱՄՆ-ն դիվանագիտական բոյկոտ է հայտարարելու: Պատճառը Չինաստանի վերաբերմունքն է ույղուրների նկատմամբ: Ըստ ամերիկյան կողմի՝ խախտվում է նրանց մարդասիրական իրավունքը: […]

̰
Լեգենդար Տաբարեսը հեռանում է Ուրուգվայի հավաքականից

16:12 20.11.2021

Օսկար Տաբարեսը հեռացվել է Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։ 74-ամյա մասնագետը թիմը գլխավորում էր արդեն 15 տարի: Վերջին տարիներին նա լուրջ առողջական խնդիրներ ունի, չի կարողանում կանգնել և քայլել, հիմնականում գամված է սայլակին: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախորդ չորս խաղում Ուրուգվայի հավաքականը շատ անհաջող հանդես եկավ, և 1։11 ընդհանուր հաշվով պարտություններից հետո այս երկրի ֆուտբոլի […]

̰
Էրիկ Աբիդալը խոստովանել է կնոջը, որ դավաճանել է նրան ՊՍԺ-ի ֆուտբոլիստուհու հետ

15:50 20.11.2021

«Բարսելոնայի» ու Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Էրիկ Աբիդալի կինը` Հայեթ Աբիդալը, պատրաստվում է դիմել դատարան։ Բանն այն է, որ Աբիդալը խոստովանել է կնոջը, որ դավաճանել է նրան ՊՍԺ-ի ֆուտբոլիստուհիներից մեկի՝ Կեյրա Ամրաուի հետ, և այժմ Հայեթը ամուսնալուծության հայց է ներկայացնելու: Կինը հայտնել է, որ ուզում է վերականգնել իր պատիվն ու հեղինակությունը:

̰
Հայաստանի հավաքականների մրցակիցները նախավերջին տուրում. Շախմատի ԵԱ

15:31 20.11.2021

Սլովենիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը այսօր կմրցի Սերբիայի ընտրանու հետ: Երկու թիմերն էլ վաստակել են 10 միավոր ու ևս 4 հավաքականի հետ բաժանում են 3-8-րդ տեղերը։ Կանանց Հայաստանի հավաքականը 8-րդ տուրում կմրցի Լիտվայի թիմի հետ, որը 8 միավորով բաժանում է 9-10-րդ տեղերը։ Հայաստանի թիմը 7 միավորով ևս 9 թիմերի […]

̰
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման շինաշխատանքներին

14:20 20.11.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց են կատարել Գյումրի քաղաք՝ տեղում ծանոթանալու «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման շինաշխատանքներին։ Նախարարն ընթացիկ աշխատանքները գնահատել է բավարար և հույս հայտնել, որ դրանք ավարտին կհասցվեն սահմանված ժամկետում։ Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է […]

̰
ՀՀ հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում նահանջել է 3 հորիզոնականով

23:56 19.11.2021

Հայաստանի հավաքականը նահանջել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում։ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հիմա 92-րդ տեղում է։ Մեր հավաքականը այժմ Հորդանանի և Լյուքսեմբուրգի ընտրանիների հարևանությամբ է: Նախորդ երկու ամիսներին Հայաստանի ընտրանին 89-րդ տեղում էր։ Առաջին տասնյակում են Բելգիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Անգլիան, Արգենտինան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Դանիան ու Նիդերլանդները։

̰
ՀՀ կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Սերբիայի ընտրանու հետ. Շախմատի ԵԱ

22:42 19.11.2021

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր տեղի են ունենում են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը Սերբիայի ընտրանին էր: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: Մեր հավաքականից հաղթանակ է տարել Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը պարտվել է, իսկ Էլինա Դանիելյանն ու Սիրանույշ Ղուկասյանն իրենց պարտիաները ավարտել են ոչ-ոքի: 7 տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը ունի […]

̰
Հայաստան-Իսպանիա՝ 2-2. Շախմատի ԵԱ

21:58 19.11.2021

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր տեղի են ունենում 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Իսպանիայի հավաքականն էր: Բոլոր 4 պարտիաներն արդեն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Միավորը կիսել են Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: 7 տուրից հետո Հայաստանի հավաքականը ունի 10 միավոր և այս պահի դրությամբ կիսում է 2-4 […]

̰
14-ամյա Ադելիա Պետրոսյանը աշխարհում առաջին գեղասահորդուհին է, որը կատարել է քառակի ռիթբերգեր հնարքը

19:18 19.11.2021

14-ամյա Ադելիա Պետրոսյանը դարձավ պատմության մեջ առաջին գեղասահորդուհին, որը պաշտոնական մրցումների ժամանակ հանդես եկավ քառակի ռիթբերգեր հնարքով։ Դա տեղի է ունեցել Պերմում ընթացող Ռուսաստանի գավաթի խաղարկության հինգերորդ փուլում։ Էթերի Թութբերիձեի սանը այս հնարքը կատարել է ազատ ծրագրի ժամանակ: Այս ելույթի ժամանակ Ադելիան ստացել է 147,15 միավոր և երկու ծրագրերի հանրագումարով զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հաղթել […]

̰
Արոնյանը գրավեց 2-րդ տեղը. Tata Steel Chess India

17:08 19.11.2021

Կալկաթայում ավարտվեց Tata Steel Chess India մրցաշարի առաջին՝ արագ շախմատի փուլը: Այսօր կայացան 7-րդ, 8-րդ և 9-րդ տուրերը: Բոլոր երեք տուրերում էլ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց և 5,5 միավորով ևս 2 շախմատիստի հետ կիսեց 2-4 տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Արոնյանը ճանաչվեց երկրորդը, իսկ հաղթող դարձավ Արջուն Էիրգայիսին, որը հավաքեց 6,5 միավոր: Ի դեպ, վերջին տուրում Արոնյանը […]

̰
Ռայոլայի ծառայություններից վերջին մի քանի օրերի ընթացքում արդեն երկրորդ ֆուտբոլիստն է հրաժարվել

16:24 19.11.2021

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Բեռնարդեսկին հրաժարվել է ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի ծառայություններից։ Նա պայմանագիր է կնքել իտալացի Ֆեդերիկո Պաստորելոյի ընկերության հետ։ «Երբեմն ավելի շատ ժամանակ է պահանջվում, որպեսզի ինչ-որ հրաշալի բան տեղի ունենա։ Հպարտությամբ կարող եմ հայտարարել, որ Բեռնարդեսկին պայմանագիր է կնքել մեր ընկերության հետ։ Բարի գալուստ ընտանիք»,- գրել է Պաստորելոն։ Անցած շաբաթ Ռայոլայի ծառայություններից […]

̰
Գյումրիի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչվել է Իսրայել Միլիտոսյանի անվամբ

15:39 19.11.2021

Կառավարության՝ նոյեմբերի 18-ին կայացած նիստում որոշում է ընդունվել Գյումրիի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչել ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող և մրցանակակիր Իսրայել Միլիտոսյանի անվամբ: Որոշումն ընդունվել է՝ կարևորելով հանրահայտ ծանրորդ և վաստակաշատ մանկավարժ Իսրայել Միլիտոսյանի ավանդն […]

̰
Վերջին տուրից առաջ Արոնյանը կիսում է 2-4 տեղերը. Tata Steel Chess India

15:25 19.11.2021

Կալկաթայում շարունակվում է արագ և կայծակնային շախմատի Tata Steel Chess India մրցաշարը: Այսօր կայանում են 7-րդ, 8-րդ և 9-րդ տուրերը: 7-րդ և 8-րդ տուրերն արդեն ավարտվել են: Երկուսում էլ Արոնյանը ոչ-ոքի է խաղացել և այժմ 5 միավորով ևս 2 շախմատիստների հետ կիսում է 2-4 տեղերը: Միանձնյա առաջատարը Արջուն Էիրգայիսին է, որն ունի 6 միավոր: Ի […]

̰
«Բարսելոնան» հետաքրքրված է 18-ամյա Արսեն Զախարյանի ծառայություններով

15:00 19.11.2021

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։ Այդ մասին «Матч ТВ»-ի եթերում հայտնել է ռուսաստանցի ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Մանյակովը։ «Դեռ առաջարկ չի եղել, բայց «Դինամոյում» ինձ հետ զրույցում հաստատեցին խոսակցությունները, որ «Բարսելոնայի» կողմից կա հստակ հետաքրքրություն Արսեն Զախարյանի նկատմամբ»,- ասել է Մանյակովը։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արսեն Զախարյանը մասնակցել […]

̰
Կարլսեն-Նեպոմնյաշչի չեմպիոնական մրցամարտի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է

14:49 19.11.2021

Շախմատային թագի համար մրցամարտի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է։ Հիշեցնենք՝ տիտղոսը պաշտպանելու համար նորվեգացի Մագնուս Կարլսենը կմրցի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ։ Հաղթողը կստանա 2 միլիոն եվրոյի 60 տոկոսը։ Եթե պայքարը հասնի թայ-բրեյքի, ապա հաղթողը կստանա 55 տոկոսը, պարտվողը՝ 45 տոկոսը։ Կասպարովի մասնակցությամբ չեմպիոնական մրցամարտերից հետո սա ամենամեծ մրցանակային հիմնադրամն է աշխարհի չեմպիոնի համար մրցամարտերում։ […]

̰
7-րդ տուրից հետո Արոնյանը 2-րդն է. Tata Steel Chess India

14:40 19.11.2021

Կալկաթայում շարունակվում է արագ և կայծակնային շախմատի Tata Steel Chess India մրցաշարը, որի 10 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը: Այսօր կայանում են 7-րդ, 8-րդ և 9-րդ տուրերը: 7-րդ տուրն արդեն ավարտվել է, Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Մուրալի Կարթիկեյանի հետ և 4,5 միավորով ու լրացուցիչ գործակիցներով այժմ երկրորդ հորիզոնականում է: Նույնքան միավոր ունեն ևս […]

̰
Ստեղծվել է Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով

14:31 19.11.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1302-Ա որոշմամբ՝ 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևան քաղաքում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը: Հանձնաժողովը կնախագահի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, Երևանի փոխքաղաքապետը, ՀՀ […]

̰
«Ռեալը» կփորձի Մբապեին և Պոգբային ձեռք բերել անվճար

13:44 19.11.2021

Մադրիդի «Ռեալը» կփորձի հաջորդ ամռանը անվճար ձեռք բերել Կիլիան Մբապեին և Պոլ Պոգբային։ Հունվարին ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գրավիչ ֆինանսական պայմաններ կառաջարկի ֆուտբոլիստներին: Այս մասին հաղորդում է իսպանական Marca-ն։ Ֆրանսիական ՊՍԺ-ի հետ Մբապեի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պոգբայի պայմանագրերը նախատեսված են մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Մբապեն ու Պոգբան լավ հարաբերություններ ունեն «Ռեալի» և Ֆրանսիայի […]

̰
Լապորտան չի բացառել Մեսսիի և Ինիեստայի վերադարձը «Բարսելոնա»

12:55 19.11.2021

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան չի բացառել ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի և ճապոնական «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինիեստայի վերադարձը կատալոնական ակումբ: «Չեմ բացառում, որ Մեսսին ու Ինիեստան կարող են վերադառնալ ակումբ։ Դա արդեն տեղի ունեցավ Դանի Ալվեսի հետ։ Նա ասաց, որ տարիքն ընդամենը թիվ է, և քիչ ջանքեր չգործադրեց, որպեսզի դարձյալ հայտնվի այստեղ։ Մենք […]

̰
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստին մահափորձի մեղադրանք է առաջադրվել

12:51 19.11.2021

Նիդերլանդների դատախազությունը մահափորձ կատարելու մեղադրանք է ներկայացրել Մոսկվայի «Սպարտակի» հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսին: Այս մասին գրել են նիդերլանդական լրատվամիջոցները: 2020 թվականի ամռանը Պրոմեսը զարմիկի հետ վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է նրա ոտքին։ Այս գործով հետաքննությունը Նիդերլանդների ոստիկանությունն ավարտել է մայիսին և նյութերը փոխանցել Ամստերդամի դատախազությանը: 29-ամյա ֆուտբոլիստն այս տարվա փետրվարին 8,5 միլիոն եվրոյի դիմաց «Այաքսից» […]

̰
Գերմանիայում պրոֆեսիոնալ մարզիկների պատվաստումը կարող է դառնալ պարտադիր

12:25 19.11.2021

Գերմանիայում կորոնավիրուսի հերթական ալիքից հետո մտադիր են պարտադիր դարձնել պրոֆեսիոնալ մարզիկների պատվաստումը:  Հրաժարվողների մուտքը ստադիոններ և մարզաբազաներ կարգելվի։ «Իշխանության տարբեր ներակայացուցիչների հետ առաջին քննարկման ժամանակ ձ7ավորվեց միասնական դիրքորոշում պարտադիր պատվաստման վերաբերյալ․ եթե երկրպագուները պարտավոր են ստադիոն մտնելու համար լինել պատվաստված, ապա այդ կանոնը պետք է պարտադիր լինի նաև մարզիկների համար։ Նախարարների դիրքորոշումն այդպիսին է։ Այժմ […]

̰
Սլավիկ Հայրապետյանը 3-րդ տեղն է գրավել Tallinn Trophy 2021 մրցաշարում

11:50 19.11.2021

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված գեղասահքի Tallinn Trophy 2021 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը մենասահքում գրավել է երրորդ տեղը։ Կարճ ծրագրում նա ցույց է տվել 9-րդ արդյունքը, ազատ ծրագրում՝ երկրորդ, և ընդհանուր միավորներով գրավել է երկրորդ տեղը։ Հաղթող է դարձել էստոնացի Ալեքսանդր Սելեւկոն, որը երկու ծրագրում էլ գրավել է առաջին տեղը։

̰
Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են 3 ռուսական ակումբներ

11:43 19.11.2021

Երեք ռուսական ակումբ հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը։ Քիչ հավանական է, որ Մխիթարյանը մնա հռոմեական ակումբում, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ «Ռոման» պատրաստ է արդեն ձմռանը վաճառել նրա տրանսֆերը, եթե լինի շահավետ առաջարկ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մոսկվայի «Սպարտակը», […]

̰
BACK_TO_TOP