TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+12.09 oC

ՍՊՈՐՏ

Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Գերմանիայի հետ

14:48 16.11.2021

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում երեկ՝ նոյեմբերի 15-ին, կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս տուրում մրցել է Գերմանիայի հետ. գրանցվել է ոչ-ոքի՝ 2։2: Հավաքականի կազմում իր 4-րդ հաղթանակն է տարել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը պարտվել է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են խաղացել։ Առաջին երեք տուրում Հայաստանի հավաքականը […]

̰
Հայ սամբիստները Աշխարհի առաջնությունում մեդալ չեն նվաճել

23:24 15.11.2021

Տաշքենդում ավարտվեց սամբոյի աշխարհի հերթական առաջնությունը: Մեդալների համար պայքարին մասնակցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Ավաղ, այս անգամ Հայաստանի սամբիստները ձեռնունայն մնացին խաղարկված պարգևներից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

̰
Հայաստանի Մ-18 հավաքականը սկսել է մարզական հավաքը

19:06 15.11.2021

Հայաստանի Մ-18 հավաքականը նոյեմբերի 14-17-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Թիմի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․   Դարպասապահներ Միհրան Հովհաննիսյան – «Գանձասար» Հայկ Խաչատրյան – «Արարատ-Արմենիա 2» Մխիթար Ումրեյան – «Ուրարտու-2»   Պաշտպաններ Գուրգեն Քոսյան – «Արարատ-Արմենիա» Միքայել Ղազարյան – «Արարատ-Արմենիա» Էրիկ Ամիրխանյան – «Ուրարտու 2» Գևորգ Գրիգորյան – «Ուրարտու 2» Արա Ջոլաքյան […]

̰
Շախմատի Հայաստանի հավաքականների վստահ ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում

15:17 15.11.2021

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաջող ելույթներ են ունենում Սլովենիայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում: Երեկ՝ նոյեմբերի 14-ին, կայացել են 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց ընտրանին 3-րդ տուրում մրցել է Իսրայելի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարել: Առաջնությունում իր երրորդ հաղթանակն է տոնել հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը՝ առավելության հասնելով Տամիր Նաբաթի նկատմամբ: Ոչ-ոքիներ են գրանցել […]

̰
Զավեն Հովհաննիսյանը՝ Բելառուս-Հորդանան հանդիպման գլխավոր մրցավար

13:48 15.11.2021

Նոյեմբերի 16-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանա ընկերական հանդիպում Բելառուսի և Հորդանանի ազգային հավաքականների միջև։ Հանդիպումը կսպասարկի հայ մրցավարների անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։

̰
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին այս ընտրական փուլի համար»․ Խոակին Կապառոս

13:41 15.11.2021

Նոյեմբերի 14-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Հայաստան-Գերմանիա հանդիպման ավարտից հետո կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտությամբ ավարտեց ԱԱ-ի ընտրական փուլը` զիջելով Գերմանիային

23:01 14.11.2021

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի ազգային թիմը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Գերմանիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին շրջանում առաջին անգամն էր, որ Հանրապետական մարզադաշտը գրեթե լեփ-լեցուն էր: Մեկնարկային րոպեներին Գերմանիան տիրել էր նախաձեռնությանը և մի պահ անթերի գործեց հավաքականում իր նորամուտը նշող դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը: Հանդիպման 15-րդ րոպեին գերմանացիներն արագ հակագրոհով առաջ […]

̰
Առաջին խաղակեսից հետո 0-2 հաշվով զիջում ենք Գերմանիայի ընտրանուն

21:55 14.11.2021

Ավարտվեց ֆուտբոլի ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան-Գերմանիա խաղի առաջին խաղակեսը: Առաջին խաղակեսից հետո 0-2 հաշվով զիջում ենք Գերմանիայի ընտրանուն:

̰
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Գերմանիայի դեմ խաղում

20:06 14.11.2021

Ֆուտբոլի ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան-Գերմանիա խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Ստանիսլավ Բուչնև, Դավիթ Տերտերյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Տարոն Ոսկանյան, Խորեն Բայրամյան, Սոլոմոն Ուդո, Էդուարդ Սպերցյան, Ժիրայր Մարգարյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

̰
Անգլիայի հավաքականի հարձակվողը արտասովոր հանդերձանքով հայտնվել է հայտնի ամսագրի էջին

17:00 14.11.2021

«Էվերթոնի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը զարմացրել է երկրպագուներին արտասովոր տեսքով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Բանն այն է, որ Դոմինիկը այդ արտասովոր ու շատ համարձակ հանդերձանքով հայտնվել է Homme + նորաձևության ամսագրի էջին:

̰
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Գերմանիայի դեմ խաղում

14:10 14.11.2021

Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Գերմանիայի դեմ խաղում: Հայտացուցակում չեն ընդգրկվել Հովհաննես Նազարյանը, Ժորդի Արարատը, Վահան Բիչախչյանը, Էրիկ Վարդանյանը և Իշխան Գելոյանը: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:

̰
Գերմանիայի դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա կարմիր մարզաշապիկով

12:23 14.11.2021

Գերմանիայի դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա կարմիր, իսկ Գերմանիայի ընտրանին` սպիտակ մարզաշապիկով, տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

̰
Հնարավորություն ունենք մեր մարզասերների առաջ լավ խաղ ցուցադրել. Կապառոս

19:27 13.11.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին տուրի  Հայաստան-Գերմանիա խաղից առաջ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: -Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո հոգեբանական  ի՞նչ աշխատանք է տարվել ֆուտբոլիստների հետ:  -Նման իրավիճակներում ֆուտբոլիստներն առաջինն են, որ իրենք մոտիվացնում են իրենց, որովհետև առաջինն իրենք են զգում պարտության դառնությունը: Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղից սպասելիքները մեծ էին: Խոսել […]

̰
Բոլորս գիտակցում ենք վաղվա խաղի կարևորությունը. Էդուարդ Սպերցյան

19:06 13.11.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին տուրի Հայաստան-Գերմանիա խաղից առաջ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: «Բանականաբար, այս ցավոտ պարտությունից հետո տրամադրությունը լավ չէր,  մենք հասկանում ենք, որ վաղն ունենք կարևոր խաղ և փորձում ենք պատրաստվել դրան: Դժվար է ասել, ինչն էր Հյուսիսային Մակեդոնիայից կրած խոշոր հաշվով պարտության պատճառը: Բոլորս էլ պատկերացնում էինք այդ […]

̰
ՀՖՖ նախագահը հանդիպել է լեգենդար ֆուտբոլիստ, Էյնդհովենում Հայաստանի պատվավոր հյուպատոս Վիլլի Վան դե Կերխոֆին

18:09 13.11.2021

Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Վիլի վան դե Կերխոֆի հետ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր հյուրընկալել է 1974 թ. աշխարհի փոխչեմպիոն, լեգենդար ֆուտբոլիստ, Էյնդհովեն քաղաքում Հայաստանի պատվավոր հյուպատոս Վիլլի Վան դե Կերխոֆին, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ինչպես նաև «ՊՍՎ Էյնդհովեն» ակումբի ներկայացուցիչներին: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել ֆուտբոլային հետագա համագործակցության շուրջ «ՊՍՎ Էյնդհովեն» […]

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը 0։2 հաշվով զիջեց խորվաթներին

17:18 13.11.2021

Նոյեմբերի 13-ին՝ խորվաթական Կարլովաց քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 11-րդ խմբի երկրորդ մրցափուլի Խորվաթիա – Հայաստան հանդիպումը։ Հայաստանի Մ-19 հավաքականը զիջեց մրցակցին 0։2 հաշվով։ Հայտնում է ՀՖՖ-ն։ Զուգահեռաբար ընթացող խաղում Շոտլանդիայի Մ-19 հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հասակակիցներին։   Որակավորման խմբային փուլի վերջին մրցափուլում նոյեմբերի 16-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Ջիբրալթարի ընտրանու դեմ։

̰
Քոնոր Մաքգրեգորը խոստացել է «պատառոտել» Պետր Յանին

23:15 12.11.2021

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը նշել է, որ ոչ մի շանս չի տա թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոն ռուսաստանցի Պետր Յանին։ «Լավագույն մարտիկների վարկանիշային աղյուսակում  Պետրը առաջին տեղում է, իսկ ես երրորդն եմ։ Ես մենամարտել եմ լավագույն հնգյակից երեքի հետ, և վստահաբար կարող եմ ասել, որ UFC-ում ոչ ոք անգամ մոտ […]

̰
ՀՀ աղջիկների հավաքականը նույնպես մեկնարկեց հաղթանակով. շախմատի ԵԱ

23:00 12.11.2021

Սլովենիայում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի աղջիկների հավաքականը ևս հաղթանակ տարավ: Ի տարբերություն տղաների՝ աղջիկների հավաքականի հաղթանակը հեշտ չստացվեց: Մեր շախմատիստուհիները մրցում էին Խորվաթիայի ընտրանու հետ: Առաջինն իր պարտիան հաղթանակով ավարտեց Լիլիթ Մկրտչյանը, այնուհետ պարտություն կրեց Սիրանույշ Ղուկասյանը, իսկ Աննա Սարգսյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի: Հաշիվը դարձավ 1,5-1,5: Ամեն ինչ պետք է վճռեր […]

̰
ՀՀ տղամարդկանց հավաքականը մեկնարկեց վստահ հաղթանակով. շախմատի ԵԱ

22:58 12.11.2021

Սլովենիայում այսօր մեկնարկեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Առաջին տուրում մեր տղաները հանդիպեցին Բելգիայի ընտրանու հետ և վստահ հաղթանակ տարան 3,5-0,5 հաշվով: Մեր տղաներից հաղթանակներ տարան Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Միակ ոչ-ոքին գրանցեց Հովհաննես Գաբուզյանը:

̰
Եվրոպական առաջատար 5 ազգային առաջնություններից ամենագոլառատն Ա Սերիան է

22:45 12.11.2021

Opta վիճակագրական կենտրոնի տվյալներով` ընթացիկ մրցաշրջանում եվրոպական առաջատար 5 ազգային առաջնություններից ամենագոլառատն Ա Սերիան է: Իտալիայի առաջնության ամեն մի խաղում միջինը՝ 3,06 գնդակ է խփվել: Երկրորդը Բունդեսլիգան է, երրորդը՝ Լիգա 1-ը, 4-րդը՝ Պրեմիեր լիգան, 5-րդը՝ Լա լիգան:

̰
Պեկինի գլխավոր օլիմպիական ավանը պատրաստ է շահագործման

22:30 12.11.2021

Պեկին-2022 կազմկոմիտեն հայտարարել է ձմեռային օլիմպիական խաղերի գլխավոր ավանի նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին։ Բնակելի տարածքը 330.000 քառակուսի մետր է: Մասնակիցները կտեղավորվեն 20 շենքերում։ Սենյակների ջեռուցման և օդորակման ժամանակակից համակարգերը հնարավոր կլինի կառավարել սմարթֆոնով։ Օլիմպիական ավանում կգործեն հատուկ ավտոբուսներ, իսկ ռոբոտները կկատարեն դռնապանի, հավաքարարի դերը և կառաջարկեն տարբեր խմիչքներ։ Այդ տեխնոլոգիաներն արդեն փորձարկվել են: Ավանում շուտով […]

̰
Ռուսաստան-Կիպրոս խաղի ժամանակ ռուսաստանցի երկրպագուների տրիբունայում ծեծկռտուք է եղել

22:15 12.11.2021

ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի շրջանակներում կայացած Ռուսաստան-Կիպրոս հանդիպման ժամանակ տրիբունայում ծեծկռտուք է եղել Ռուսաստանի հավաքականի երկրպագուների միջև: «Спорт-Экспресс»-ը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով զանգվածային ծեծկռտուքը: Eurosport-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցածից հետո բոլոր երկրպագուները լքել են տրիբունայի տվյալ սեկտորը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկրպագուների հեռանալու պատճառը եղել է ծեծկռտուքի ակտիվ մասնակից, «Զենիթի» երկրպագու Ալեքսանդր Ռումյանցևի ձերբակալությունը: […]

̰
Չավին խիստ կանոններ է սահմանել «Բարսելոնայում»

22:04 12.11.2021

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն կտուգանվի ակումբի կողմից։ Նա փաստորեն կդառնա կատալոնական ակումբի առաջին ֆուտբոլիստը, որը կտուգանվի թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Չավիի կողմից կանոնների սահմանումից հետո: Այս մասին գրում է ESPN-ը: Մարզումը սկսվել է առավոտյան 10-ին, իսկ ըստ Չավիի սահմանած նոր կանոնների, ֆուտբոլիստները մարզումը սկսվելուց 1.5 ժամ առաջ պետք է մարզաբազայում լինեն, այսինքն` 8:30-ին: Դեմբելեն, սակայն […]

̰
Հայաստան-Գերմանիա խաղը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

21:43 12.11.2021

Հայաստանի հավաքականն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի J խմբի վերջին տուրում նոյեմբերի 14-ին կընդունի Գերմանիայի ընտրանուն: ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը: Հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը՝ գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեկսյեի ղեկավարությամբ: Նրան եզրերում կօգնեն Կիրիլ Մունյերն ու Մեհդի Ռահմունին: Ժերեմի Պինյարը նշանակվել է տեսակրկնությունների մրցավար, նրան կօգնի Էրիկ Վատելյեն:  Չորրորդ պաշտոնյան Ժերեմի Ստինատն է:

̰
Չավին ուզում է Պույոլին վերադարձնել «Բարսելոնա»

21:30 12.11.2021

«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը կարող է վերադառնալ ու ղեկավար պաշտոն ստանձնել կատալոնական ակումբում: Պույոլի վերադարձով հետաքրքրված են ակումբի նախագահ Ժոան Լապորտան ու նորանշանակ գլխավոր մարզիչ, Պույոլի նախկին խաղընկեր Չավին: Պույոլին նույնպես հետաքրքրում է ակումբ վերադառնալու տարբերակը, բայց իսպանացին ցանկանում է վարչական պաշտոն ստանձնել ու մասնակցել որոշումների կայացմանը: Այս մասին հաղորդում է իսպանական Sport-ը: Պույոլը […]

̰
ՀՀ ֆուտբոլի հավաքականն իր պատմության մեջ խոշոր հաշվով 37-րդ պարտությունը կրեց

20:52 12.11.2021

ՀՀ ֆուտբոլի հավաքականն իր պատմության մեջ խոշոր հաշվով 37-րդ պարտությունը կրեց, որից 18-ը՝ աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում: ՀՀ հավաքականը կրկնեց սեփական հարկի տակ կրած իր ամենախոշոր հաշվով պարտությունների հակառեկորդը: Մինչ Հս.Մակեդոնիայի ընտրանուն պարտվելը մեր ֆուտբոլիստները 2016թ. Երևանում Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում 0-5 հաշվով պարտվել էին ռումինացիներին, իսկ հաջորդ տարի Արթուր Պետրոսյանի օրոք […]

̰
Արոնյանը  դուրս եկավ  կայծակնային շախմատի Աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ

20:41 12.11.2021

Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել շախմատի 2021 Speed Chess Championship մրցաշարում։ Առցանց անցկացվող մրցաշարի 1/8 եզրափակիչում նա 15-12 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Դուբովի նկատմամբ։ Արոնյանը դուրս է եկել կայծակնային շախմատի 2021 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ, որը մեկնարկում մրցաշարից դուրս է թողել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։ […]

̰
Հայաստանի հավաքականը փաուերլիֆթինգի միջազգային առաջնությունից վերադարձել է հաղթանակով

17:45 12.11.2021

Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացել է «Աշխարհի մեծ գավաթ» փաուերլիֆթինգի միջազգային առաջնությունը, որին մասնակցել է աշխարհի 6 երկրների ավելի քան 150 մարզիկ։ Մրցաշարին 17 մարզիկով մասնակցել է նաև Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը, որը զբաղեցրել է թիմային պատվավոր առաջին հորիզոնականը և հայրենիք է վերադարձել աշխարհի գավաթով: Ըստ տարիքային խմբերի՝ մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն են. Մեծահասակներ 1. Մակար Թամրազյան, […]

̰
Հայաստան-Գերմանիա հանդիպման նախախաղային ասուլիսին Խոակին Կապառոսի հետ կմասնակցի Էդուարդ Սպերցյանը. ՀՖՖ

13:17 12.11.2021

Նոյեմբերի 14-ին Երևանում, ԱԱ 2022 որակավորման փուլի J խմբի վերջին տուրում, Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Գերմանիայի ընտրանուն։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրաhում նոյեմբերի 13-ին՝ ժամը 18։30-ին, և կհեռարձակվի սոցցանցերում, ՀՖՖ պաշտոնական էջերում։ Նշվում է […]

̰
Գերմանիայի հավաքականը նոր ռեկորդ է գրանցել

12:57 12.11.2021

Աշխարհի առաջնության որակավորման փուլի նախավերջին տուրում Գերմանիայի հավաքականի՝ սեփական հարկի տակ 9-0 հաշվով հաղթանակը Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ ռեկորդային ցուցանիշ ապահովեց հավաքականի մարզիչ Ֆլիկի համար։ Հավաքականի ղեկը ստանձնելուց հետո նրա թիմը 6 անընդմեջ հաղթանակ է տարել, ինչը Գերմանիայի ընտրանու պատմության մեջ առաջին անգամ է պատահում։ Այդ 6 խաղերում թիմը խփել է 27 գոլ և բաց թողել […]

̰
BACK_TO_TOP