09:37 19.11.2021
Սլովենիայում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր տեղի կունենա 7-րդ տուրը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը կլինի Իսպանիայի ընտրանին: Երկու թիմերն էլ ունեն 9 միավոր և Ադրբեջանի, Ուկրաինայի և Նիդերլանդների հավաքականների հետ բաժանում են 2-6-րդ տեղերը։ Հիշեցնենք՝ նախորդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանի ընտրանու հետ: Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում կմրցի Սերբիայի ընտրանու հետ։ […]
09:16 19.11.2021
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստ է նոր պայմանագիր կնքել իտալական ակումբի հետ: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 40-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում Իբրահիմովիչն անցկացրել է 8 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։
09:06 19.11.2021
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը կարծիք է հայտնել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ թոփ ակումբ տեղափոխվելու հեռանկարների մասին։ «Զախարյանը բավականին տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Նա իսկապես ինձ շատ է դուր գալիս։ Ռուսաստանում քիչ ֆուտբոլիստներ են կարողանում «կարդալ» խաղը, իսկ Արսենը կարողանում է մի քանի քայլ միանգամից հաշվարկել։ Իմ կարծիքով, ճիշտ չէ այս տարիքում ֆուտբոլիստի՝ ավելի […]
23:20 18.11.2021
Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր տեղի ունեցան 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց հավաքականը մրցեց ուկրաինուհիների հետ և պարտվեց 1,5-2,5 հաշվով: Մեր թիմից պարտություն կրեց Աննա Սարգսյանը, իսկ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սիրանույշ Ղուկասյանն իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի: Այսպիսով` մեկնարկային փայլուն 3 տուրերից հետո մեր աղջիկների հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց և այս […]
22:56 18.11.2021
Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր տեղի են ունենում են 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Ադրբեջանի հավաքականն էր: Բոլոր 4 պարտիաները արդեն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Միավորը կիսել են Շահրիյար Մամեդյարովն ու Գաբրիել Սաքրգսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Թեյմուր Ռաջաբովը, Ռաուֆ Մամեդովն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Նիջատ Աբասովը: 6 տուրից հետո […]
21:26 18.11.2021
Ինչպես տեղեկացնում է Roma Press-ը, Հենրիխ Մխիթարյանն ակնհայտորեն դժգոհ է «Ռոմայում» իր կարգավիճակից, քանի որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջինիս օգտագործում է այնպիսի դիրքում, որը կիսապաշտպանի համար հարմար չէ, և նա չի կարողանում իր թիմին առավելագույնս օգուտ տալ։ Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը պատրաստվում է առաջիկա ձմռանը փոխել ակումբային գրանցումը։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռոմայի» կազմում մասնակցել է […]
18:48 18.11.2021
«Մանչեսթեր Սիթիի» 27-ամյա պաշտպան Բենժամին Մենդիին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության ևս 2 դեպքի մասով: Մեղադրողները 16 տարեկանից բարձր կանայք են, որոնք պնդում են, որ ենթարկվել են սեռական բռնության 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում: Նախկինում ևս 4 նման մեղադրանք էր առաջադրվել ֆուտբոլիստին: Այսպիսով դեպքերի ընդհանուր թիվը հասավ 6-ի: Բենժամին Մենդին այժմ Լիվերպուլի […]
17:54 18.11.2021
Նոյեմբերի 21-24-ը Իրանում կկայանա ըմբշամարտի բանակայինների Աշխարհի 35-րդ առաջնությունը, որին մեր հավաքականները նույնպես կմասնակցեն: Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Առաջնությանը Հայաստանը կներկայացնի 9 հունահռոմեական և 10 ազատ ոճի ըմբիշ:
16:53 18.11.2021
Կալկաթայում ընթանում է արագ և կայծակնային շախմատի Tata Steel Chess India մրցաշարը, որի 10 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը: Գերազանց մեկնարկից և 3 անընդմեջ հաղթանակից հետո երկրորդ մրցումային օրը Արոնյանը 3 հնարավորից վաստակեց ընդամենը 1 միավոր: 4-րդ տուրում Արոնյանը պարտվեց Լի Քուանգին, ապա ոչ-ոքի խաղաց Մաքսուդլուի և Պրագնանանդհայի հետ: 6 տուրից հետո միանձնյա առաջատարը […]
16:28 18.11.2021
Հարավամերիկյան ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է Արգենտինա-Բրազիլիա խաղը սպասարկող մրցավարներին: Այս մասին հայտնում է Marca-ն: Մրցավարները մեծ սխալ են թույլ տվել՝ չարձանագրելով արգենտինացիների պաշտպան Նիկոլաս Օտամենդիի բացահայտ խախտումը Ռաֆինիայի նկատմամբ: Խաղից հետո գլխավոր մրցավար Անդրես Կունյան և վիդեոօգնական Էստեբան Օստոխիչը որակազրկվել են անորոշ ժամկետով: Հիշեցնենք, որ Արգենտինա-Բրազիլիա հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: Այս խաղից հետո Արգենտինան […]
16:08 18.11.2021
Նոյեմբերի 16-ին կայացած ԱԱ-2022-ի որակավորման հանդիպումների արդյունքներով որոշվել է ևս երկու թիմ, որոնք հանդես կգան մրցաշարում։ Արդեն 13 հավաքական ԱԱ-2022-ի եզրափակչի ուղեգիր է ձեռք բերել: Աշխարհի 2022 թվականի առաջնության ուղեգրեր նվաճել են Եվրոպական գոտուց՝ Գերմանիան, Դանիան, Ֆրանսիան, Բելգիան, Խորվաթիան, Սերբիան, Իսպանիան, Շվեյցարիան, Անգլիան և Նիդեռլանդները: Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականները ժամանակից շուտ են նվաճել աշխարհի առաջնության […]
15:57 18.11.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտում Չիլիի հավաքականը սեփական հարկի տակ պարտվել է Էկվադորի ընտրանուն: Խաղի 13-րդ րոպեին Չիլիի կիսապաշտպան Արտուրո Վիդալը ոտքով հարվածել է հյուրերի պաշտպանի գլխին և կարմիր քարտ է ստացել: Այս միջադեպից հետո Չիլիի ընտրանին 2 գոլ է բաց թողել և պարտություն է կրել: Չիլիի հավաքականը 16 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է:
15:54 18.11.2021
«Աստանա» ՖԱ-ն առաջարկել է թիմի նախկին մարզիչ Գրիգորի Բաբայանին գլխավորել ակումբը։ Այս մասին հայտնել է Vesti.kz-ն: Ակումբի ղեկավարությունը Անդրեյ Տիխոնովի հետ պայմանագրի խզումից հետո թափուր պաշտոնի համար մի շարք թեկնածուներ է դիտարկում, սակայն նրանց մեծ մասը մեծ ակումբներում աշխատելու փորձ չունի։ Սա հսկայական առավելություն է Բաբայանի համար, որը 2012-2019 թվականներին աշխատել է մայրաքաղաքային ակումբում՝ զբաղեցնելով […]
15:48 18.11.2021
ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի Եվրոպական գոտու խմբային փուլի ավարտից հետո հայտնի դարձան փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։ Դրանք են Ռուսաստանի, Շոտլանդիայի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Իտալիայի, Ուելսի, Թուրքիայի և Ուկրաինայի ընտրանիները, ինչպես նաև Չեխիայի և Ավստրիայի հավաքականները՝ Ազգերի լիգայից։ 12 հավաքականները փլեյ-օֆֆում կբաժանվեն երեք քառյակների, յուրաքանչյուր քառյակի հաղթողը, այսինքն՝ ընդհանուր թվով 3 հավաքական, ձեռք կբերի ԱԱ-2022-ի ուղեգիր։ […]
15:30 18.11.2021
Կալկաթայում շարունակվում է արագ և կայծակնային շախմատի Tata Steel Chess India մրցաշարը, որի 10 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը: Գերազանց մեկնարկից հետո 4-րդ տուրում Արոնյանը պարտվեց Լի Քուանգին, իսկ 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Փարհամ Մաքսուդլուի հետ: Տուրից հետո Արոնյանը ունի 3,5 միավոր և մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղն է զբաղեցնում: Առաջատարը 4 միավորով Արջուն Էիրգայիսին […]
14:54 18.11.2021
Ինչպես արդեն տեղեկացրել էինք նոյեմբերի 17-ին նշանակված «Սևան»-«Ալաշկերտ» հանդիպումը չի կայացել՝ «Սևան» թիմի` մարզադաշտ չժամանելու պատճառով: Այս առնչությամբ ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել: «Համաձայն ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 3-րդ կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած։ […]
14:33 18.11.2021
Կալկաթայում ընթանում է արագ և կայծակնային շախմատի Tata Steel Chess India մրցաշարը, որի 10 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը: Գերազանց մեկնարկից հետո 4-րդ տուրում Արոնյանը պարտվեց Լի Քուանգին, սակայն շարունակում է 3 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունեն նաև Պրանանանդհան և Էիրգայիսին: Այսօր կկայանան նաև 5-րդ և 6-րդ տուրերը:
13:54 18.11.2021
Պեկինի 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերի ճաշացանկը կներառի աշխարհի 12 տարածաշրջանի 678 ուտեստ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Ցանկը կազմելիս հաշվի են առնվել ոչ միայն ազգային խոհանոցների առանձնահատկությունները, այլև մարզիկների դիետիկ սննդակարգերն ու կրոնական հայացքները: Դոպինգ թեստերի կեղծ դրական արդյունքներից խուսափելու համար կբացառվեն հաճախ օգտագործվող 48 համեմունքներ, ինչպիսիք են, օրինակ, պղպեղը և դափնետերևը: Ճաշարաններում […]
13:38 18.11.2021
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին goal.com կայքի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Երկրորդ հորիզոնականում Կրիշտիանու Ռոնալդուն է, երրորդում` Ռոբերտ Լևանդովսկին: Այս եռյակին հետևում են Մոհամեդ Սալահը, Կիլիան Մբապեն, Էրլինգ Հոլանդը, Կարիմ Բենզեման, Նգոլո Կանտեն, Կևին դե Բրույնեն, Նեյմարը: Հարցմանը մասնակցել է 14 մլն-ից ավելի մարդ:
12:52 18.11.2021
ԱԱ-2022-ի աֆրիկյան գոտու ընտրական փուլում Ալժիրի հավաքականը ոչ-ոքի` 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը Բուրկինա Ֆասոյի ընտրանու հետ: Ալժիրցիները շատ դժգոհ են եղել և մեղադրել են մրցակցին խաղադաշտում սև մոգություն անելու մեջ, ապա կանչել են էկզորցիստի, որպեսզի նա վերացնի կախարդանքը: The year is 2021. Algeria is hosting Burkina Faso in a tense World Cup qualifier. Algeria […]
12:45 18.11.2021
Մալդիվների Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Աշադ Ալին հեռացվել է Սեյշելյան կղզիների ազգային հավաքականի դեմ խաղում կոպիտ խախտում թույլ տալու համար: Բանն այն է, որ 35-ամյա նախարարը նաև ազգային հավաքականի անդամ է: Նա փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում և ընդամենը երկու րոպե անց արմունկով ուժեղ հարված է հասցրել մրցակից թիմի ֆուտբոլիստի գլխին, ինչի […]
12:18 18.11.2021
«Բեշիքթաշի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը սկանդալի պատճառով հեռացվել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականից։ Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է թե ինչպես է նա նարգիլե ծխում ու ալկոհոլ օգտագործում։ AS-ի տեղեկություններով՝ այդ պատճառով է նա բաց թողել ԱԱ 2022 ընտրական փուլի Ուկրաինայի հավաքականի հետ հանդիպումը։
11:11 18.11.2021
Մեկնարկել է արագ և կայծակնային շախմատի Tata Steel Chess India մրցաշարը, որն անցկացվում է Կալկաթա քաղաքում։ Մրցաշարի 10 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը: Նա գերազանց է մեկնարկել՝ երեք տուրերում տանելով նույնքան հաղթանակ։ Արոնյանի մրցակիցներն էին ամերիկացի Սեմ Շենքլանդը, հնդիկներ Բաշկարան Ադհիբանը և Գուջրաթի Սանթուշը: Արոնյանը երեք միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-4 տեղերը […]
10:50 18.11.2021
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 2021/22 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստն է։ Լեհաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կազմում անցկացրած 23 խաղում նա խփել է 28 գոլ: Լևանդովսկուն հետևում են Կարիմ Բենզեման («Ռեալ»/Ֆրանսիա) – 19 գոլ 22 խաղում, Էրլինգ Հոլանդը («Բորուսիա» Դ/Նորվեգիա) – 18 գոլ 13 խաղում, Հարի Քեյնը («Տոտենհեմ»/Անգլիա) – 17 գոլ 22 խաղում […]
22:18 17.11.2021
«Հանրապետական» մարզադաշտում նոյեմբերի 17-ին կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի «Ուրարտու» – ԲԿՄԱ հանդիպումը։ «Ուրարտուն» խոշոր՝ 5։0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։ Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։ Գոլերը՝ Ուգոչուկվու Իվու, 1, Ջոնել Դեսիրե, 52, 58, 69, Գոռ Լուլուկյան, 90
22:00 17.11.2021
Ծաղկաձորում անցկացվեց մարզահավաք և մինի-մրցաշար Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի կույր ֆուտբոլի թիմերի միջև։ Մրցաշար, որը Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ, շատ կարևոր դեր ունի ֆուտբոլի մասսայականացման համար և նպաստում է ավելի շատ մարդկանց՝ կույր ֆուտբոլով զբաղվելուն
19:50 17.11.2021
Մոլորակի հեղինակավոր օդերևութաբանները մտահոգություն են հայտնել Չինաստանի Յանցյինում ձյան նվազ տեղումների կապակցությամբ: Այդ բնակավայրում 2022թ. փետրվարին օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված են լեռնադահուկային սպորտի մրցումները։ Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ 2021թ. հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ՉԺՀ-ի դահուկային սպորտի ազգային կենտրոնի տարածքում տեղումները ընդամենը երկու սանտիմետր են եղել, ինչը թույլ չի տա այնտեղ որևէ մրցաշար անցկացնել։ Կազմակերպիչներին […]
18:57 17.11.2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ նոյեմբերի 17-ին նշանակված «Սևան»-«Ալաշկերտ» հանդիպումը չի կայացել «Սևան» թիմի՝ հանդիպման մարզադաշտ չժամանելու պատճառով: Համաձայն ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 3-րդ կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած։ Հանդիպման մրցավարը և ՀՖՖ պատվիրակն […]
14:57 17.11.2021
Նոյեմբերի 16-ին՝ խորվաթական Լուցկո քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ Մ-19 ԵՎՐՈ որակավորման 11-րդ խմբի երրորդ մրցափուլի Ջիբրալթար Մ-19-Հայաստան Մ-19 հանդիպումը։ Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 1:0 հաշվով, վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը խմբում: Զուգահեռաբար ընթացող մրցավեճը Շոտլանդիայի և Խորվաթիայի հավաքականների միջև ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հայաստանի Մ-19 հավաքականը 10 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ դուրս եկավ […]
14:25 17.11.2021
Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Ադրբեջանի հետ: Երեկ կայացած 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին ուժերն է չափել Ֆրանսիայի թիմի դեմ և 2,5։1,5 հաշվով հաղթանակ տարել։ Գաբրիել Սարգսյանը 4 անընդմեջ հաղթանակներից հետո պարտվել է Ալիռեզա Ֆիրուջային, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Մաքսիմ Լագարդին, […]