TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Կորոնավիրուսային ծանր վիճակով պայմանավորված՝ Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը հետաձգվել է

12:54 12.11.2021

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ծանր իրավիճակի պատճառով հետաձգվել է  Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը: Այս մասին հաղորդում է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան: Մրցաշարը նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 6-19-ը Ստամբուլում և այժմ հետաձգվել է մինչև 2022 թվականի մարտ: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ այս օրերին Աբովյանում աշխարհի առաջնության նախապատրաստական հերթական հավաքն է անցկացնում կանանց բռնցքամարտի Հայաստանի […]

̰
Հարավային Ամերիկայից առաջինը Բրազիլիան դուրս եկավ ԱԱ 2022-ի եզրափակիչ

12:51 12.11.2021

Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում հերթական հանդիպումներն անցկացրին Հարավային Ամերիկան ներկայացնող հավաքականները։ Էկվադորի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Վենեսուելայի ընտրանուն։ Նույն հաշվով հաղթանակներ տարան նաև Չիլին ու Բրազիլիան: Այս հաղթանակից հետո Բրազիլիան հարավամերիկյան գոտում առաջինը նվաճեց Կատար 2022-ի ուղեգիր։ Բրազիլիան 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Արգենտինան 25 միավորով երկրորդն է։ Լավագույն եռյակը եզրափակում է 20 […]

̰
Հայաստանի հավաքականը չի հաղթում 8 խաղ անընդմեջ

12:43 12.11.2021

ԱԱ 2022-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականի՝ երեկ կրած պարտությունից հետո մեր ընտրանին առանց հաղթանակների շարքը հասցրեց 8-ի: Այդ 8 խաղերում մեր թիմը կրել է 4 պարտություն և 4 հանդիպում ավարտել ոչ-ոքի։ Հիշեցնենք Հայաստանի հավաքականի վերջին 8 հանդիպումները՝ Խորվաթիա – Հայաստան   (1-1) / ընկերական հանդիպում Շվեդիա – Հայաստան  (3-1) / ընկերական հանդիպում Հս. Մակեդոնիա […]

̰
ՌԴ հավաքականը կրկնեց 56 տարվա վաղեմության ցուցանիշը

11:55 12.11.2021

Աշխարհի առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը 6-0 հաշվով հաղթել է Կիպրոսի ընտրանուն։ Այդ հաղթանակը 1965 թվականին գրանցած ցուցանիշի կրկնություն էր։ Վերջին անգամ այդ տարի էր ԽՍՀՄ հավաքականն աշխարհի առաջնության որակավորման փուլում մրցակցին հաղթել 6-0 հաշվով։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ի մրցակիցները եղել էին դանիացիները։ 9 տուրից հետո Ռուսաստանի հավաքականը վաստակել է 22 միավոր և զբաղեցնում […]

̰
Խաղից հետո Ռոնալդուն մարզաշապիկը նվիրել է փոքրիկ երկրպագուհուն

11:47 12.11.2021

Աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Պորտուգալիայի հավաքականը մրցակցի հարկի տակ ոչ-ոքի` 0-0  խաղաց Իռլանդիայի ընտրանու հետ։ Հանդիպման ավարտից հետո հետաքրքիր դրվագ գրանցվեց: Պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իր մարզաշապիկը նվիրեց իրեն մոտեցած իռլանդացի փոքրիկ երկրպագուհուն:   

̰
Լյուքսեմբուրգը Բաքվում հաղթեց Ադրբեջանին, վրացիները՝ շվեդներին. 2022 ԱԱ

10:35 12.11.2021

2022 ԱԱ ընտրական փուլի հերթական տուրում Վրաստանի հավաքականը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց Շվեդիայի հավաքականին: Վրացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Խվիցա Կվարացխելիան։ Այս խաղում Շվեդիայի հավաքականի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Զլատան Իբրահիմովիչը։ Շվեդիայի ընտրանին 15 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում Իսպանիայի հավաքականն է, որը 13 միավոր ունի, բայց […]

̰
Եթե հաղթեինք… Ռումինացիների նվերը մեզ չհասավ

10:11 12.11.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբում երեկ կայացան 9-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի համար առանցքային նշանակություն ուներ Ռումինիա-Իսլանդիա հանդիպումը: Եթե այդ խաղում ռումինացիները չկարողանային հաղթել, իսկ մեր հավաքականը պարտության մատներ Հս. Մակեդոնիայի ընտրանուն, ապա ինտրիգը կպահպանվեր, Հայաստանի հավաքականը կշարունակեր պայքարը խմբից դուրս գալու համար: Սակայն այդպես չստացվեց: Ռումինացիները Բուխարեստում իսլանդացիների հետ բաժանվեցին խաղաղությամբ, թիմերից ոչ մեկին չհաջողվեց […]

̰
Մ21 հավաքականը նույնպես ջախջախիչ պարտություն կրեց

09:27 12.11.2021

Ֆուտբոլի Եվրոպայի 2023 թվականի Մ21 առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը Ֆրանսիայում ջախջախիչ պարտություն կրեց այդ երկրի հավաքականից։ Մեր թիմը 7 գնդակ ընդունեց սեփական դարպասը։ Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով եզրափակում է H խմբի մրցաշարային աղյուսակը։ Առաջատարը Ֆրանսիան է՝ 13 միավորով։

̰
9-0. Գերմանիան ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին

09:20 12.11.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբում կայացան հերթական հանդիպումները։ Գերմանիայի հավաքականն ընդունել էր Լիխտենշտեյնի ընտրանուն ու 9 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Ի դեպ, Լիխտենշտեյնը 9-րդ րոպեից խաղում էր տասը հոգով։ Գերմանացիների կազմում 2-ական անգամ աչքի են ընկել Սանեն և Մյուլլերը, մեկական անգամ՝ Գյունդողանը, Ռոյսը, Բակուն, երկու ինքնագոլի հեղինակ էլ դարձել են հյուրերը։ Այսպիսով, Գերմանիայի ընտրանին […]

̰
Հայաստանի Մ-21 հավաքականի մեկնարկային կազմը Ֆրանսիայի հասակակիցների դեմ խաղում

23:59 11.11.2021

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի Մ-21 հավաքականի մեկնարկային կազմը Ֆրանսիայի հասակակիցների դեմ խաղում: ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման H խմբի վեցերորդ մրցափուլի Ֆրանսիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։

̰
«Ներողություն եմ խնդրում արդյունքի համար». Խոակին Կապառոս

23:54 11.11.2021

Նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան – Հյուսիային Մակեդոնիա հանդիպման ավարտից հետո կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ասուլիսը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Հայաստանի հավաքականը պարտվեց Հս․ Մակեդոնիային ու կորցրեց ԱԱ-ին մասնակցելու բոլոր շանսերը

23:13 11.11.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիային ու 0-4 հաշվով պարտություն կրեց։ Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, մեր ընտրանին ակտիվ էր սկսել խաղն ու մեկնարկային 15 րոպեների ընթացքում մի քանի վտանգավոր դրվագ ունեցավ։ Այսպիսով, 11-րդ րոպեին Նորբերտո Բրիասկոն հասավ մրցակցի դարպասային հրապարակ, գնդակը փոխանցեց Հենրիխ Մխիթարյանին, սակայն վերջինս չկարողացավ ավարտին հասցնել […]

̰
ՀՀ հավաքականը առաջին խաղակեսից հետո 0-2 հաշվով զիջում է Հս. Մակեդոնիայի ընտրանուն

21:52 11.11.2021

ԱԱ 2022-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցում է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։ Մեր ընտրանին առաջին խաղակեսից հետո զիջում է 0-2 հաշվով: 22-րդ րոպեին հաշիվը բացել է Ալեքսանդար Տրայկովսկին, իսկ 36-րդ րոպեին թիմի ավագ Էնիս Բարչդին կրկնապատկել է այն: Մեր հավաքականը դաշտ էր դուրս եկել հետևյալ կազմով՝ Յուրչենկո, Համբարձումյան, Տերտերյան, […]

̰
ՊՍԺ-ի նախագահը դժգոհ է, որ Ռամոսը երկար է ապաքինվում

21:11 11.11.2021

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին դժգոհ է թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի շուրջ ստեղծված իրավիճակից: L’Équipe-ի հաղորդմամբ՝ նա ուշադրությամբ հետևում է 35-ամյա ֆուտբոլիստի առողջական վիճակին։ Ալ Խելաիֆին ՊՍԺ-ի բուժանձնակազմից դժգոհել է, որ Ռամոսն այսքան երկար է ապաքինվում վնասվածքից։ Բանն այն է, որ Ռամոսը դեռ նորամուտը չի նշել փարիզյան ակումբի կազմում։  

̰
Նայում ես աչքերին, կարծես իրականում այստեղ լինի. Արտետան՝ Վենգերի լուսանկարը փակցնելու մասին

20:55 11.11.2021

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատմել է, թե ինչու է ակումբի նախկին և լեգենդար  գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի դիմանկարը թիմի մարզաբազայում փակցնելու որոշում կայացրել: «Դա այն է, ինչ մենք կորցրել էինք ու պետք էր դա վերադարձնել: Ուզում էի նրա դիմանկարը մարզաբազայում փակցնել ինչ-որ ոգեշնչող մեջբերումով: Դա շատ է դուր եկել խաղացողներին: Կարող եք տեսնել, թե […]

̰
Ու՞մ է նախընտրում Չավին «Բարսելոնան» ուժեղացնելու համար

20:42 11.11.2021

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է ձմռանը նոր համալրումներ կատարել թիմում: Ըստ իսպանական AS-ի, նրա ուշադրության կենտրոնում 3 ֆուտբոլիստներ կան՝  Դանի Օլմոն «ՌԲ Լայպցիգից», Ֆերան Տորեսը և Ռահիմ Ստերլինգը՝ «Մանչեսթեր Սիթիից»: Նշվում են նաև Տիմո Վերների և Էդինսոն Կավանիի անունները: Չավիի առջև նպատակ է դրված՝ վերադարձնել «Բարսելոնային» նախկին  փառքը:

̰
Այս հանդիպումը շատ կարևոր է և՛ մեզ, և՛ Հայաստանի համար. Հս Մակեդոնիայի հավաքականի ավագ

20:07 11.11.2021

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ավագ Էնիս Բարդին կարծիք է հայտնել այսօրվա խաղի մասին: «Այս հանդիպման ժամանակ կարևոր կլինեն նույնիսկ ամենափոքր դրվագները: Այս հանդիպումը շատ կարևոր է և՛ մեզ, և՛ Հայաստանի համար: Պետք է այնպես, ինչպես երբևէ, համախմբված լինենք: Մենք ունենք նոր խաղացողներ, և մեզ ժամանակ է պետք հարմարվելու համար, բայց դա մեծ խնդիր չէ: Մենք բոլորս […]

̰
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Հս. Մակեդոնիայի դեմ խաղում

19:48 11.11.2021

ԱԱ 2022-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։ Մեր ընտրանու մեկնարկային կազմը արդեն հրապարակվել է: Հայաստանի հավաքական՝ Յուրչենկո, Համբարձումյան, Տերտերյան, Չալըշըր, Կ. Հովհաննիսյան, Ուդո, Մխիթարյան, Բարսեղյան, Սելարայան, Վարդանյան, Բրիասկո։

̰
Պոգբան Ռոնալդուի աշխատավարձից բարձր վարձատրություն է պահանջում

19:35 11.11.2021

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան միայն մեկ պայմանով է համաձայն երկարաձգել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործող պայմանագրի ժամկետը. նա պետք է դառնա  ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Պոգբան ցանկանում է անգամ Կրիշտիանու Ռոնալդուից բարձր աշխատավարձ ստանալ՝ հայտնում է Manchester Evening News-ը:  Ըստ աղբյուրի՝ Պոգբան շաբաթական 585 հազար եվրո աշխատավարձ է ցանկանում ստանալ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ներկայիս պայմանագրով նա երկու անգամ […]

̰
Մեսսին ապաքինվել է և կմասնակցի Ուրուգվայի հետ խաղին

18:52 11.11.2021

Արգենտինայի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ուրուգվայի դեմ Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղին։ Tycsports-ը հայտնում է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին լիովին ապաքինվել է, ընդհանուր խմբում մարզումների ժամանակ առողջական խնդիրներ նա չի ունեցել։ Այսպիսով, Մեսսին կկարողանա օգնել իր թիմին առաջիկա խաղում։ Հիշեցնենք, որ Ուրուգվայի հետ Արգենտինայի հավաքականը կխաղա նոյեմբերի 13-ին, իսկ նոյեմբերի 17-ին՝ Բրազիլիայի հետ:

̰
Հաղթանակը կարևոր է երկու թիմերի համար էլ. Հս․ Մակեդոնիայի գլխավոր մարզիչ

17:37 11.11.2021

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին խոսել է այսօրվա խաղի մասին: «Ես հիանալի հանդիպում եմ ակնկալում: Երկու թիմերն էլ հնարավորություն ունեն երկրորդ տեղը զբաղեցնելու: Այսօրվա խաղը կտարբերվի Սկոպյեի խաղից․ հիմա ես ակնկալում եմ բոլորովին այլ հանդիպում՝ բաց ֆուտբոլ երկու կողմից, քանի որ հաղթանակը կարևոր է երկու թիմերի համար էլ»,- մեջբերում է Միլևսկուն ՈւԵՖԱ-ի մամուլի […]

̰
Հայաստանի Մ21 հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ֆրանսիայում

17:00 11.11.2021

ԵՎՐՈ Մ21-ի որակավորման H խմբի վեցերորդ տուրի Ֆրանսիա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի Մ21 հավաքականը մարզում է անցկացրել Գրենոբլ քաղաքի «Ստադ Դեզ Ալպ» մարզադաշտում: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Թիմին արդեն միացել և մարզմանը մասնակցել են Անտոնի Կազարյանը, Երջանիկ Ղուբասարյանն ու Արտյոմ Գյուրջյանը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիա Մ21 – Հայաստան Մ21 հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի […]

̰
Հայաստան-Հս. Մակեդոնիա խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հյուրերին

16:54 11.11.2021

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը այսօր կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ Բուքմեյքերները ավելի հավանական են համարում հյուրերի հաղթանակը, որի գործակիցը 2․5 է։ Կապառոսի թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 3․3։ Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայում ավարտվել է 0։0 հաշվով։

̰
Այսօր պարզ կդառնա` արդյո՞ք Հայաստանը կկարողանա շարունակել պայքարը ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար

15:35 11.11.2021

Այսօր պարզ կդառնա, թե արդյո՞ք Հայաստանի հավաքականը կկարողանա շարունակել պայքարը ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Ինչպես արդեն տեղեկացրել ենք J խմբում Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում այսօր կընդունի Հյուսիսային Մակեդոնիային: Գերմանիան կհյուրընկալի Լիխտենշտեյնին, իսկ Ռումինիան և Իսլանդիան ուժերը կչափեն Բուխարեստում: Եթե Հայաստանի հավաքականը կարողանա հաղթել մակեդոնացիներին, իսկ Ռումինիան միավորներ կորցնի իսլանդացիների հետ խաղում, ապա մեր […]

̰
Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կմասնակցեն վաղը մեկնարկող Եվրոպայի թիմային առաջնությանը

15:30 11.11.2021

Նոյեմբերի 12-ին Սլովենիայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը` Գաբրիել Սարգսյան (2664) Հայկ Մ․ Մարտիրոսյան (2624) Ռոբերտ Հովհաննիսյան (2622) Սամվել Տեր-Սահակյան (2615) Հովհաննես Գաբուզյան (2598) Հայաստանի կանանց  հավաքականի կազմը` Էլինա Դանիելյան (2450) Աննա Մ․ Սարգսյան (2385) Լիլիթ Մկրտչյան (2379) Սուսաննա Գաբոյան (2253) Սիրանուշ Ղուկասյան (2168) […]

̰
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում

13:08 11.11.2021

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի 9-րդ մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Հանդիպումը սպասարկող մրցավարների անձնակազմն Իսպանիայից է։

̰
«Չելսին», «Մանչեսթեր Սիթին» ու 10-ից ավելի այլ գրանդ ակումբներ հետաքրքրված են Արսեն Զախարյանով

12:55 11.11.2021

«Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի հիմնական հավակնորդներն են: Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, նրա ծառայություններով Բունդեսլիգայի ավելի քան 10 ակումբ է հետաքրքրված, ներառյալ Մյունխենի «Բավարիան» և Մյունխենգլադբախի «Բորուսիան», իսպանական «Ռեալը», «Ատլետիկոն», «Սևիլիան», հոլանդական «Այաքսը» և ՊՍՎ-ն, իտալական «Ատալանտան», «Ռոման», «Ինտերը», անգլիական «Էվերթոնը», «Լեսթերը», «Բրայթոնը» և «Բրեյտֆորդը»։ Սակայն հենց «Չելսին» […]

̰
Կարեն Խաչանովը Հայաստանում է

12:49 11.11.2021

ՌԴ-ը ներկայացնող ազգությամբ հայ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովը ժամանել է Հայաստան։ 25-ամյա թենիսիստն այդ մասին տեղեկացրել է իր Instagram-ի միջոցով։ Նա տեսանյութ է հրապարակել Հանրապետության հրապարակից, նաև տեղադրել է լուսանկար Մատենադարանից։ Խաչանովը համարվում է ՌԴ լավագույն թենիսիստներից մեկը, Տոկիո 2020-ի արծաթե մեդալակիր է։    

̰
Նրա գալը շատ բան տվեց իտալական ֆուտբոլին. Շևչենկոն՝ Մոուրինյոյի մասին

12:48 11.11.2021

Անդրեյ Շևչենկոն «Ջենոայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո պատմել է՝ ինչ սպասելիքներ ունի «Ռոմայի» հետ կայանալիք խաղից, ինչպես նաև խոսել է «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդների մասին: «Ես շատ եմ հարգում Ժոզե Մոուրինյուին։ Նրա գալը շատ բան տվեց իտալական ֆուտբոլին։ Մենթալիտետը կարևոր է»,-ասել է Շևչենկոն: Ինչ վերաբերում է  «Ոսկե գնդակին», ապա Շևչենկոյի կարծիքով՝ այն կնվաճի Մեսսին […]

̰
BACK_TO_TOP