TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը՝ Budapest Trophy 2021-ի հաղթող

14:05 16.10.2021

Հունգարիայում կայացել է գեղասահքի Budapest Trophy 2021 մրցաշարը, որում գերազանց է հանդես եկել Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։ Ռիթմիկ պարից հետո Թինան և Սիմոնը երկրորդ հորիզոնականում էին։ Սակայն նրանք շատ հաջող են հանդես եկել ազատ պարի ծրագրում և հաղթել են Budapest Trophy 2021 մրցաշարում։ Հիշեցնենք, որ վերջերս Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Գերմանիայում […]

̰
Սերխիո Ռամոսը շնորհավորել է Կապառոսին

13:59 16.10.2021

Իսպանիայի հավաքականի և ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին ծննդյան օրվա առթիվ: Հիշեցնենք՝ երեկ Կապառոսը դարձավ 66 տարեկան: Ռամոսը լուսանկար է հրապարակել Instagram-ի Storys բաժնում: Մինչև «Ռեալ» տեղափոխվելը, Ռամոսը Կապառոսի գլխավորությամբ խաղացել է «Սևիլիայում»։ 2003/04 մրցաշրջանում «Դեպորտիվոյի» դեմ գավաթային խաղում Կապառոսը դաշտ է դուրս բերել Ռամոսին, ով այդ […]

̰
Տհաճ միջադեպ «Փյունիկ»-«Ալաշկերտ» խաղում. հյուրերի թիմի ֆուտբոլիստները վիճել են իրար հետ տուգանային հարվածը իրացնելու համար

22:10 15.10.2021

ՀՊԼ 9-րդ տուրի՝ «Փյունիկ»-«Ալաշկերտ» խաղում զավեշտալի և տհաճ միջադեպ է գրանցվել. առաջին կեսի վերջնամասում «Ալաշկերտը» տուգանային իրացնելու իրավունք է ստացել,իսկ թիմի ֆուտբոլիստներ Ժոզե Էմբալոն ու Ալեքսանդր Գլիշիչը վիճել են, թե  ով պետք է այն իրացնի: Ֆուտբոլիստներն անգամ հարվածել են իրար: Գլիշիչն արդյունքում զգուշացվել է դեղին քարտով, իսկ տուգանայինն իրացրել է Էմբալոն: Խաղն ավարտվել է 1-1 […]

̰
«Սևան» ակումբի ներկայացուցիչները բռնություն են կիրառել ՀՖՖ-ի պատվիրակի եւ մրցավարների նկատմամբ. ՀՖՖ-ի հայտարարությունը

20:45 15.10.2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։ «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա» – «Սևան» հանդիպումից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ: ՀՖՖ-ն անմիջապես հետաքննություն է սկսել՝ միջադեպի մանրամասները պարզելու համար, հարուցվել է կարգապահական վարույթ: Միջադեպի մասին տեղյակ են պահվել նաև ոստիկանները: Հայաստանի […]

̰
Ոսկի, արծաթ և բրոնզ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունների առաջին օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ

20:07 15.10.2021

Սամբոյի աշխարհի 2021թ. պատանեկան ու երիտասարդական առաջնությունների առաջին օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ՝ ոսկի, արծաթ և բրոնզ: Արդեն տեղեկացրել ենք, որ Աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն է դարձել 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը, երիտասարդական առաջնության փոխչեմպիոն է դարձել +98 կգ քաշային Դավիթ Հարությունյանը, իսկ պատանիներից՝ 58 կգ քաշայինների կարգում Աշիկ Անդրյանը նվաճել է բրոնզե մեդալ: […]

̰
Ովքե՞ր են Golden Boy-ի 20 հավակնորդները

19:48 15.10.2021

Tuttosport-ը հրապարակել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի (մինչև 21 տարեկան) Golden Boy մրցանակի հավակնորդների եզրափակիչ ցուցակը, որում ընդգրկված է 20 խաղացող: Քարիմ Ադեյեմի («ՌԲ Զալցբուրգ»), Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ»), Էդուարդո Կամավինգա («Ռեալ»), Շառլ դե Կետելարե («Բրյուգե»), Գավի («Բարսելոնա»), Բրայան Խիլ («Տոտենհեմ»), Ռայան Գրավենբերխ («Այաքս»), Մեյսոն Գրինվուդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Դանիել Մալդինի («Միլան»), Ջամալ Մուսիալա («Բավարիա»), […]

̰
Դավիթ Հարությունյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

19:05 15.10.2021

Հունաստանի Սալոնիկ քաղաքում շարունակվում են Սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները: Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանը ունի մեկ ոսկի մեդալ: Այն նվաճել է 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը: Իսկ քիչ առաջ երիտասարդների առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել գերծանր քաշային Դավիթ Հարությունյանը: Մեր մարզիկը նախ հաղթել է հույն Նիկոլայոս Դերվեսիդիսին, այնուհետ Ուզբեկստանի ներկայացուցիչ Դիլրուխ Ասլեդինովին, ապա […]

̰
Մեսրոպ Նիկոյանը՝ Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն

18:37 15.10.2021

Հունաստանի Սալոնիկ քաղաքում ընթանում են Սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները, որոնցում Հայաստանը ներկայացնում է 11 մարզիկ: Այսօր գերազանց է հանդես եկել պատանիների հավաքականի անդամ՝ 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը: Հայ մարզիկը փայլուն գոտեմարտեր է անցկացրել և հռչակվել է Աշխարհի չեմպիոն: Եզրափակիչ գոտեմարտում նա հաղթել է ռուսաստանցի Ազամատ Բիևին, իսկ կիսաեզրափակչում առավելության է հասել ադրբեջանցի […]

̰
Արդյո՞ք ուկրաինացի ֆուտբոլիստը ուրախացել է իր թիմի դարպասը խփած գոլի համար

18:25 15.10.2021

Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան կարգապահական գործ է հարուցել «Կրեմնիյ» ակումբի կիսապաշտպան Վիտալի Բոյկոյի պահվածքի դեմ, որը, ըստ գործի նյութերի, ենթադրաբար ուրախացել է առաջին լիգայի «Ուժգորոդ»-ի դեմ խաղում իր թիմի դարպասը խփած գոլով: Այս մասին հաղորդում է Tribuna.com-ը: Հանդիպման տեսանյութը դիտելուց հետո Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան նման եզրահանգման է եկել: Ինքը՝ կիսապաշտպանը, հերքում է դա և պնդում, որ […]

̰
Հովհաննես Բաչկովը ու ևս 10 հայ բռնցքամարտիկ կմասնակցեն Աշխարհի առաջնությանը

17:47 15.10.2021

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարել է մեր ընտրանու կազմը, որը կմասնակցի Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Աշխարհի առաջնությունը անցկացվում է 13 քաշային կարգերում, Հայաստանը ներկայացուցիչներ ունի 11-ում: 48 կգ քաշային կարգում ներկայացված է Սեյրան Եղիկյանը, 51 կգ քաշային կարգում հանդես կգա Արթուր Հովհաննիսյանը, 54 կգ քաշային կարգում՝ Վահե Բադալյանը, 57 կգ քաշային կարգում՝ […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուն՝ նինձյա

17:26 15.10.2021

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նկարահանվել է գովազդային տեսահոլովակում՝ նինձյայի դերում։ Ռոնալդուն իսպանական «Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմի հետ սկսել է բիզնես նախագիծ՝ ZujuGP։ Այն ինտերնետային հարթակ է, որը միավորում է ֆուտբոլն ու տեխնոլոգիական լուծումները։ I’m all in. Now you! @zujugp connects football communities from East to West. More here at https://t.co/MFLVkWn6V7#WritingTheFutureOfFootball pic.twitter.com/8KqKXRRPst […]

̰
Աշխարհի չեմպիոնուհու սպանության մեջ կասկածվող ամուսինը ձերբակալվել է

17:07 15.10.2021

Քենիացի վազորդուհի Ագնես Տիրոպի սպանության մեջ կասկածվողը նրա ամուսինն է, որին ոստիկանները ձերբակալել են փախուստի ժամանակ։ Տղամարդը հայտնվել է ՃՏՊ-ում, ինչն էլ ոստիկաններին օգնել է ձերբակալել նրան: Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Ագնես Տիրոպին մահացած էին գտել սեփական տանը՝ Քենիայի Իտեն քաղաքում։ Նախնական տվյալներով՝ 25-ամյա Տիրոպին դանակահարել է ամուսինը։ Տիրոպը կրոսավազքի աշխարհի չեմպիոն է, 10 […]

̰
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հայտարարել է մեր ընտրանու կազմը

16:52 15.10.2021

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարել է մեր ընտրանու կազմը, որը կմասնակցի Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից։ 48 կգ քաշային կարգում ներկայացված է Սեյրան Եղիկյանը, 51 կգ քաշային կարգում հանդես կգա Արթուր Հովհաննիսյանը, 54 կգ Վահե Բադալյանը, 57 կգ Արթուր Բազեյանը, 60 կգ Կարեն Տոնականյանը, 63.5 կգ Հովհաննես Բաչկովը, […]

̰
ՊՍԺ-ն արդեն բանակցություններ է սկսել Էրլինգ Հալանդի հետ

14:47 15.10.2021

ՊՍԺ-ն հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի ծառայություններով։ 21-ամյա նորվեգացին փարիզյան ակումբի համար առաջնային տարբերակ կդառնա, եթե Կիլիան Մբապեն որոշի հեռանալ։ Եվ քանի որ դրա հավանականությունը շատ մեծ է, ՊՍԺ-ն արդեն սկսել է բանակցությունները նորվեգացու գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Փարիզյան ակումբը պատրաստ է Հալանդին դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ առաջարկելով 38-42 մլն եվրո՝ առանց […]

̰
Այսօր գորգ դուրս կգա 4 հայ սամբիստ. Սամբոյի պատանեկան և երիտասարդական ԱԱ

14:16 15.10.2021

Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեկնարկել են սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները, որոնցում Հայաստանը ներկայացնում են 11 մարզիկներ: Հոկտեմբերի 15-ին մրցելույթները կսկսեն պատանիներից Արամ Խաչիկյանը (53կգ), Աշիկ Անդրեյանը (58կգ), Մեսրոպ Նիկոյանը (64կգ), երիտասարդներից՝ Դավիթ Հարությունյանը (+98կգ): Վաղը՝ հոկտեմբերի 16-ին մրցագորգ կմտնեն պատանիներից Վիլիկ Սահակյանը (71կգ), երիտասարդներից՝ Դավիթ Հովսեփյանը (58կգ) և Արամ Աղաջանյանը (64կգ): Հոկտեմբերի 17-ին մրցագորգ […]

̰
Կարծես թե նա դիտավորյալ է այսպես անում. Մեսսին քննադատել է մրցավարին

14:00 15.10.2021

ԱԱ 2022-ի ընտրական փուլի շրջանակում կայացած Արգենտինա-Պերու խաղում Լիոնել Մեսսին դժգոհ է մնացել բրազիլացի մրցավար Սամպայոյից: Մեսսիի կարծիքով՝ բրազիլացին կողմնակալ որոշումներ է կայացրել ի վնաս Արգենտինայի հավաքականի: Այս մասին  հաղորդում է Marca-ն։ «Ամեն անգամ, երբ այս մրցավարն է դատում է մեր խաղերը, նման բաներ է անում։ Կարծես թե նա դիտավորություն է անում»,- խաղից հետո Սամպայոի […]

̰
Այսօր Խոակին Կապառոսի ծննդյան օրն է

13:20 15.10.2021

Այսօր իր ծննդյան 66-րդ տարեդարձն է նշում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Նա իր առաջին քայլերը ֆուտբոլում կատարել է  Մադրիդի «Ռեալում»։ Երեք տարբեր ակումբներում հանդես գալուց հետո Կապառոսն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան և արդեն 26 տարեկանում դարձել մարզիչ։ Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է մի քանի անվանի իսպանական ակումբներ՝ «Վիլյառեալը», «Սևիլիան», «Ատլետիկ […]

̰
Սամիր Նասրիի գիրությունը գրավել է երկրպագուների ուշադրությունը

12:08 15.10.2021

Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայացել է բարեգործական ֆուտբոլային հանդիպում, որը կրել է «Հերոսների խաղ» անվանումը: Խաղից գոյացած միջողներն ուղղվելու են Կոտ դ՛Իվուարի օգնության հիմնադրամին: Խաղադաշտում մեծ թվով անվանի ֆուտբոլիստներ են եղել, սակայն ամենամեծ ուշադրությունը գրավել է «Արսենալի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Սամիր Նասրին, ով ընդամենը մեկ ամիս առաջ է ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Բանն այն է, […]

̰
Կրիշտիանուն արժանի է. Ալեքս Ֆերգյուսոնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության մասին

11:47 15.10.2021

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության մասին։ Նրա խոսքերով՝ «Ոսկե գնդակը» պետք է շնորհվի Կրիշտիանու Ռոնալդուին։ «Կրիշտիանուն արժանի է։ Այս տարի նա նորանոր ռեկորդներ է սահմանում»,- Ֆերգյուսոնի խոսքն է հաղորդում Marca-ն։ Հիշեցնենք՝ այս տարի Ռոնալդուն հավաքականների կազմում խփած գոլերի թվով համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ շրջանցելով իրանցի Ալի Դաեյիի ցուցանիշը։ Նաև […]

̰
Մբապեն չի երկարաձգի ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետը, նույնիսկ եթե նրան աշխարհի ոսկին առաջարկեն. AS

10:10 15.10.2021

Կիլիան Մբապեն հաստատակամ է իր որոշման մեջ։ Նա ցանկանում է ՊՍԺ-ից տեղափոխվել «Ռեալ»։ «Մբապեն որոշում է կայացրել, ու գումարը չի կարող դրա վրա ազդեցություն ունենալ։ Նա չի երկարաձգի ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը, անգամ եթե նրան աշխարհի ոսկին առաջարկեն։ Նա արդեն վաղուց է որոշում կայացրել, և նրա որոշումը փոփոխման ենթակա չէ։ Նա ցանկանում է հաջողությունների […]

̰
Հայ մարմնամարզիկները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

09:50 15.10.2021

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտնում է, որ մեր երկրի հավաքականը մասնակցելու է այս մարզաձևի աշխարհի առաջնությանը, որը կայանալու է Ճապոնիայի Կիտակյուշու քաղաքում հոկտեմբերի 18-ից-24-ը: Մեր հավաքականի կազմում առաջնությանը կմասնակցեն Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը՝ մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ: ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդգրկված է առաջնության մրցավարական կազմում:

̰
Սամուել Սևյանը պահպանում է տեղը առաջատարների թվում. U.S. Chess Championship 2021

09:40 15.10.2021

ԱՄՆ շախմատի առաջնության 8-րդ տուրում ամերիկահայ Սամուել Սևյանը ոչ-ոքի խաղաց Լենիեր Դոմինգեսի հետ և պահպանեց տեղը առաջատարների խմբում: 8 տուրից հետո Սևյանը ևս երկու շախմատիստների՝ Ալեքսանդր Լենդերմանի և Ուեսլի Սոյի հետ կիսում է 1-3 տեղերը: Հիշեցնենք, որ նախորդ երկու տուրերում Սևյանը հաղթանակներ էր տարել, նախ Ֆաբիանո Կարուանայի, ապա Բատիս Բրուզոնի նկատմամբ: ԱՄՆ-ի շախմատի առաջնության ավարտին […]

̰
Էմանուել Մակրոնը գոլի հեղինակ է դարձել բարեգործական խաղում

09:31 15.10.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է ֆուտբոլային բարեգործական խաղի, որը կազմակերպվել է «Վարյետե» ֆուտբոլային ակումբի հիմնադրման 50-ամյակի պատվին։ Մակրոնի թիմում հանդես են եկել «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ու Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Քրիստիան Կարամբյոն ու Մարսել Դեսային։ Նախագահի թիմը պարտվել է Պուասիի հոսպիտալի բուժանձնակազմի թիմին, սակայն Մակրոնն աչքի է ընկել խփած գնդակով: Նա […]

̰
Կայացել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վիճակահանությունը

23:23 14.10.2021

Կայացել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վիճակահանությունը։ Հայաստանը մրցաշարին ներկայացված է 15 մարզիկով։

̰
Վալենտին Իվանովը մրցավարական սեմինար է անցկացնում Հայաստանում

22:47 14.10.2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ Մրցավարական բաժնի ղեկավար Սլավա Ղազարյանի հրավերով Հայաստանում է նախկինում հանրահայտ մրցավար, ներկայումս՝ ՖԻՖԱ-ի հրահանգիչ Վալենտին Իվանովը։ 5-օրյա սեմինարի ընթացքում Իվանովն անդրադառնում է մրցավարական ամենատարբեր թեմաների։ Հոկտեմբերի 13-ին սեմինարին ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՖԻՖԱ-ի նախագահը առաջարկում է Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը անցկացնել Իսրայելում և Պաղեստինում

20:30 14.10.2021

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ֆուտբոլի 2030թ․ աշխարհի առաջնությունը կարելի է անցկացնել Իսրայելում, Պաղեստինում ու ևս մի քանի հարևան երկրներում համատեղ։ «Ինչո՞ւ մենք չենք կարող երազել Իսրայելում և հարևան երկրներում ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին։ Հաշվի առնելով Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունների կարգավորումը՝ ինչո՞ւ չանցկացնել մրցաշարն Իսրայելում և հարևան մերձավորարևելյան երկրներում, այդ […]

̰
Մեկնարկել է Yerevan Open միջազգային երրորդ մրցաշարը

19:52 14.10.2021

Երևանի մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 13-22-ն անցկացվում է շախմատի Yerevan Open միջազգային երրորդ մրցաշարը։ Այսօր տեղի ունեցավ մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը։ Yerevan Open-ին մասնակցում է 14 երկրի 311 շախմատիստ, այդ թվում՝ 22-ը միջազգային գրոսմայստեր և 25 միջազգային վարպետ։ Գլխավոր մրցավարը Աշոտ Վարդապետյանն է: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 11 միլիոն դրամ է։ Նախորդ անգամ Yerevan Open-ն անցկացվել էր […]

̰
«Բարսելոնան» Պեդրիի հրաժարագինը կսահմանի 1 միլիարդ եվրո

19:30 14.10.2021

Կիսապաշտպան Պեդրին առաջիկայում նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։ Կողմերը համաձայնության են հասել բոլոր կետերի շուրջ։ 18-ամյա իսպանացու հրաժարագինը կսահմանվի 1 միլիարդ եվրո։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023թ. հունիս։ «Բարսելոնան» Պեդրիին գնել է 2019թ. սեպտեմբերին «Լաս Պալմասից» 5 միլիոն եվրոյով։ Նա կատալոնական ակումբին միացել է 2020թ. ամռանը և շատ արագ դարձել հիմնական կազմի խաղացող։ Այս մրցաշրջանի […]

̰
Ֆրանսիական Լիգա 1-ի թիմերի թիվը կկրճատվի

19:10 14.10.2021

Ֆրանսիայի առաջնության մասնակից թիմերի թիվը կկրճատվի: Այս մասին  հաղորդում է Lequipe-ը։ Թվի կրճատումը տեղի է ունենում բարեփոխումների շրջանակներում: Լիգա 1-ում ներկայումս 20 թիմ է հանդես գալիս, իսկ  2023/24 մրցաշրջանից թիվը կդառնա 18։ Այսպիսով, հաջորդ մրցաշրջանում, ներկայիս առաջնությունում վերջին 4  տեղերը զբաղեցրած թիմերը ելույթները կշարունակեն Լիգա 2-ում, իսկ բարձրագույն դիվիզիոն կգա 2 ակումբ Լիգա 2-ից: ։

̰
Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

18:52 14.10.2021

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սեպտեմբերի հանդիպումների արդյունքում ճանաչվել է ռուսական «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ակումբի կայքը, որի անցկացրած հարցումով հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 40,75 տոկոսը։ 21-ամյա ֆուտբոլիսն անցած ամիս ռուսական թիմի հետ մասնակցել է 3 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Սպերցյանն առաջին անգամ է «Կրասնոդարում» ճանաչվում ամսվա […]

̰
BACK_TO_TOP