TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

Էմանուել Մակրոնն այսօր ֆուտբոլային թիմի կազմում դուրս կգա խաղադաշտ

17:55 14.10.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆուտբոլային լեգենդների հավաքականի կազմում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Պուասիում կմասնակցի բարեգործական հանդիպման։ Նրա հետ հենակետային կիսապաշտպանի դիրքում կլինի լեգենդար ֆուտբոլիստ Ռուդի Գարսիան։ Կենտրոնական պաշտպանի դիրքում կլինի Լոնդոնի «Արսենալի» լեգենդար գլխավոր մարզիչ, այժմ ՖԻՖԱ-ի ֆուտբոլի գլոբալ զարգացման դեպարտամենտը ղեկավարող Արսեն Վենգերը։ Լեգենդների թիմում կլինեն հռչակավոր ֆուտբոլիստներից նաև Կրիստիան Կարամբյոն, Սոնի Անդերսոնը, Ռոբեր Պիրեսը, […]

̰
Ալինա Բալայանը՝ ՌԴ արագ շախմատի չեմպիոն

17:41 14.10.2021

Միջազգային վարպետ Ալինա Բալայանը հռչակվել է արագ շախմատի կանանց Ռուսաստանի առաջնության չեմպիոն: Մրցաշարը անցկացվել է Սոչիում: 95 մասնակիցների պայքարում Ալինա Բալայանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և կես միավորով հետ է թողել երկրորդ տեղը զբաղեցրած Բաիրա Կովանովային։ Տղամարդկանց պայքարում Ռուսաստանի չեմպիոն է դարձել գրոսմայստեր Սանան Սյուգիրովը, որը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր։

̰
Կարեն Խաչանովը պարտվեց Ինդիան Ուելսի 1/8 եզրափակչում

17:32 14.10.2021

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց պայքարը Ինդիան Ուելսի «Մասթերս» մրցաշարում։ 1/8 եզրափակչում հայ թենիսիստը մրցեց վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիի հետ և զիջեց 4-6, 6-7 հաշվով: Խաղը տևեց 1 ժամ, 57 րոպե։ Բասիլաշվիլիի հաջորդ մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը, որը 6։7, 7։6, 6։2 հաշվով պարտության մատնեց ավստրալացի Ալեքս դե Մինորին։ Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը […]

̰
Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt

17:23 14.10.2021

Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն աճել է: Այս մասին հաղորդում է Transfermarkt-ը: Հարոյանի տրանսֆերային արժեքը հոկտեմբերի 13-ի թարմացումից հետո աճել է 300 հազար եվրոյով և այժմ կազմում է 1.2 մլն եվրո: Հարոյանն այժմ Հայաստանի հավաքականի 6-րդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է: Առաջին 5 տեղում հետևյալ ֆուտբոլիստներն են՝ Հենրիխ Մխիթարյան (15 մլն) […]

̰
Բենզեմայի գոլը լավագույնն է ճանաչվել Ազգերի լիգայի մրցաշարում

17:05 14.10.2021

Ընտրվել է Ազգերի լիգայի մրցաշարի լավագույն գոլը: Լավագույնն է ճանաչվել Ֆրանսիա-Իսպանիա եզրափակիչ խաղում Կարիմ Բենզեմայի խփած գոլը:  Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը այդ խաղում հաղթեց 2-1 հաշվով:

̰
Մարադոնան նույնիսկ մահվանից հետո է հայտնվում սկանդալային պատմությունների մեջ

16:42 14.10.2021

Դիեգո Մարադոնան նույնիսկ մահվանից հետո է հայտնվում ամսագրերի առաջին շապիկներին սկանդալային անցյալի պատճառով։ Ինչպես հաղորդում է Eurosport-ը՝ նրա նախկին սիրուհիներից մեկի հայտարարությունները նոր սկանդալի մեջ են ներքաշել Մարադոնայի անունը։ Կինը, որի անունը Մավիս Ալվարես է, պատմել է, որ երբ ինքը 16 տարեկան էր, Մարադոնան իրեն հրավիրել է հյուրանոց, ապա տուն ու թմրանյութեր է առաջարկել: Մավիսը […]

̰
«Ոսկե գնդակը» բաժին կհասնի Մեսսիին, դա քննարկման ենթակա չէ. Պոչետինո

16:11 14.10.2021

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի համոզմամբ՝ «Ոսկե գնդակը» կստանա Լիոնել Մեսսին։ «Մրցանակը բաժին կհասնի Մեսսիին։ Եվ եթե անգամ ես նրան մարզելիս չլինեի, կրկին նրա անունը կտայի։ Դա քննարկման ենթակա չէ։ Երկրորդ տեղում կնշեի Ռոբերտ Լևանդովսկուն, իսկ երրորդում՝ Կրիշտիանու Ռոնալդուին»,- ասել է արգենտինացի մասնագետը Cope-ին տված հարցազրույցում։ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ին Փարիզում։

̰
Արսեն Ջուլֆալակյանը վերընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ

15:47 14.10.2021

Հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը 4 տարի ժամկետով վերընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում՝ UWW-ում, կայացել է մարզիկների կոմիտեի անդամների ընտրությունը: Աշխարհի առաջնությանը մասնակցած երկրների 663 մարզիկներից 397-ը քվեարկել են Ջուլֆալակյանի և ևս 6 ներկայացուցչի օգտին։ Բացի Ջուլֆալակյանից, կոմիտեի անդամներ են ընտրվել նաև ըմբիշներ […]

̰
«Բավարիայի» ֆուտբոլիստը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման զավեշտալի արգելքը խախտելու համար

15:06 14.10.2021

Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի խաղացող Լուկաս Էրնանդեսը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման: Բանն այն է, որ Լուկասը խախտել է սեփական կնոջը՝ Ամելիա դե լա Օսա Լորենտեին մոտենալու արգելքը: Դեռ 2017-ին, երբ նա «Ատլետիկոյի» խաղացող էր, ծեծի էր ենթարկել Ամելիային, որն այն ժամանակ ընդամենը նրա ընկերուհին էր։ Տեղի դատարանը գործը քննելուց հետո վճիռ էր կայացրել․ […]

̰
Կամո Հովհաննիսյանը չի մեկնի Ադրբեջան՝ «Քարաբագի» հետ հանդիպման

11:56 14.10.2021

Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը բաց կթողնի Կոնֆերենցիաների Լիգայի շրջանակներում կայանալիք «Քարաբագ» – «Կայրաթ» հանդիպումը։ Report-ը տեղեկացնում է, որ Կամոն չի մեկնի Ադրբեջան։ «Քարաբագն» ու «Կայրաթը»  ընդգրկված են H խմբում։ Հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին։

̰
Կոստա Ռիկայի դարպասապահի ինքնագոլը հաղթանակ պարգևեց ԱՄՆ-ին. 2022 ԱԱ ընտրական փուլ

11:18 14.10.2021

Կայացան 2022 թվականի Աշխարհի առաջնության հյուսիսամերիկյան ընտրական փուլի 6-րդ տուրի հանդիպումները։ ԱՄՆ հավաքականը սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց Կոստա Ռիկայի ընտրանուն: Հանդիպման հաշիվը բացվեց հենց 1-ին րոպեին․ գոլի հեղինակ դարձավ կոստառիկացիների պաշտպան Կեյշեր Ֆուլերը: Ամերիկացիները հավասարեցրեցին հաշիվը Սերջինո Դեստի հարվածից հետո: Կոստա Ռիկայի դարպասապահ Լեոնել Մորեյրան ԱՄՆ հավաքականին հաղթանակ բերեց՝ դառնալով ինքնագոլի հեղինակ: Մյուս […]

̰
Պետք է դառնանք աշխարհի չեմպիոն. Հովհաննես Բաչկովը կհամագործակցի Probellum պրոումոթերական ընկերության հետ

10:54 14.10.2021

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր,   աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն,   Հովհաննես Բաչկովը կհամագործակցի Probellum պրոումոթերական ընկերության հետ։ «Ինձ համար մեծ պատիվ է պրոֆեսիոնալ կարիերաս շարունակել Probellum-ի հետ: Պետք է դառնանք աշխարհի չեմպիոն։ Աստված օրհնի այդ ճանապարհը»,- գրել է Բաչկովը։   View this post on Instagram   A post shared by BACHKOV HOVHANNES (@bachkov_)

̰
Սամուել Սևյանն առաջատարների թվում է. U.S. Chess Championship 2021

10:36 14.10.2021

ԱՄՆ շախմատի առաջնության 7-րդ տուրում ամերիկահայ Սամուել Սևյանը սև խաղաքարերով հաղթեց Բատիս Բրուզոնին: Սևյանը 4,5 միավորով մրցաշարի երեք առաջատարներից մեկն է։ Եռյակում են նաև Ուեսլի Սոն և Ալեքսանդր Լենդերմանը։ Հաջորդ տուրում Սևյանը կմրցի Լենիեր Դոմինգեսի հետ։Նշենք, որ նախորդ տուրում Սամուել Սևյանը հաղթանակ էր տարել Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ։

̰
Հայ շախմատիստները մնացին առանց մրցանակների. ChessMood Open

10:12 14.10.2021

Ծաղկաձորում ավարտվել է «ՉեսսՄուդ» Օփեն միջազգային բաց մրցաշարը։ Հաղթող է դարձել ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովը, ով վաստակել է 7 միավոր։ Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը, ով մրցաշարում ոչ մի պարտություն չի կրել, 6,5 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Սամվել Տեր-Սահակյանը, 6,5 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը,   Արամ Հակոբյանը նույնքան միավորով 7-րդն է: […]

̰
Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ դոպինգ թեստավորում կանցնի 5400 մարզիկ

19:08 13.10.2021

Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունը ( ITA ) կազմել է 2022թ. Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի հակադոպինգային ծրագիրը, որի պահանջների համաձայն՝ մոտ 5400 մարզիկ- մարզուհի մեկնարկից առաջ պետք է  թեստավորվի: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Ցուցակներ կազմելուն կմասնակցեն միջազգային մարզական ֆեդերացիաները և հակադոպինգային ազգային գործակալությունները: Նախորդ՝ 2018թ. կայացած Փհենչհանի Օլիմպիական խաղերի համեմատ՝ թեստավորման հավանական թեկնածուների թիվն ավելացել է: Այն […]

̰
Հայաստանի սամբոյի հավաքականը Սալոնիկում կմասնակցի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը

18:48 13.10.2021

Այսօր Հունաստան է ուղևորվել  11 մարզիկներով համալրված Հայաստանի սամբոյի հավաքականը, որը կմասնակցի Սալոնիկ քաղաքում հոկտեմբերի 15-17-ը կայանալիք  աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը: Պատվիրակության  ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Մրցավայր են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը և մրցավար Ազատ Անդրյանը: Հայտնի են  մեկնարկային գոտեմարտերի օրերը: Հոկտեմբերի 15-ին մրցելույթները կսկսեն […]

̰
ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանն արժանացել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչմանը

18:36 13.10.2021

Այսօր Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել ՀՀ վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանին։ Պատվավոր քաղաքացու կոչումը վաստակավոր մարզիչին տրվել է հայկական ըմբշամարտի զարգացման ու տիտղոսակիր մարզիկներ կրթելու գործում ունեցած առանձնահատուկ ավանդի համար։ Գևորգ Ալեքսանյանը Գյումրիում  այս կոչմանն արժանացած մարզաշխարհի յոթերորդ ներկայացուցիչն է։ Օլիմպիական չեմպիոն Արթուր […]

̰
Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թ. առաջնությունը կանցկացվի Հայաստանում

18:09 13.10.2021

2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության կազմակերպման ուղղությամբ կատարած և ընթացիկ աշխատանքները: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ արվում է առավելագույնն առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար. «Եվրոպայի […]

̰
Մալխաս Ամոյանի չեմպիոն դառնալը սպասելի էր. մարզիչներն ամփոփում են առաջնության արդյունքները

16:36 13.10.2021

Նորվեգիայում կայացած հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականն ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է 8-րդ տեղը: Ամփոփելով արդյունքները՝ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը նշեց, որ Մալխաս Ամոյանից բացի, որն աշխարհի չեմպիոն դարձավ, ևս երկու մարզիկ մոտ էին մեդալներին: «Օսլո մեկնեցինք 8 մարզիկով: Մենք բոլորից էլ սպասելիքներ ունեինք: Մեր ըմբիշները մասնակցեցին, կարելի է ասել, և՛ […]

̰
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

16:15 13.10.2021

Կանանց Մ-19 Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը հոկտեմբերի 15-17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Թիմի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․ Դարպասապահներ Յանա Հարությունյան – «Ուրարտու» Արևիկ Սարգսյան – «Նորավանք» Աննա Խաչատրյան – «Ուրարտու» Նանե Ստեփանյան – «Արարատ-Արմենիա» Պաշտպաններ Մանիկ Սարգսյան – «Հայասա» Մարիամ Կարապետյան […]

̰
Ֆրանսիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա Գրենոբլում

16:08 13.10.2021

Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման H խմբի վեցերորդ մրցափուլում Հայաստանի Մ-21 հավաքականը կհյուրընկալվի Ֆրանսիայի ընտրանուն։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին Գրենոբլ քաղաքի «Ստադ դե Ալպս» մարզադաշտում, որը տեղավորում է 20068 հանդիսական։

̰
Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը պարտվել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն

22:14 12.10.2021

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը ՈՒԵՖԱ Եվրո 2023-ի որակավորման խմբային փուլում 2:1 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի երիտասարդական ընտրանուն։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Գոլերը՝ Գյորգիևսկի,25՚, Մաքսիմով,84՚, Գրիգորյան,90՚  

̰
Գևորգ Հովհաննիսյանը՝ ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի հանդիպման մրցավարների տեսուչ

21:36 12.10.2021

Հայ մրցավարներն ու տեսուչները շարունակում են նշանակումներ ստանալ Եվրոպական տարբեր կարգի հանդիպումների համար: Ինչպես տեղեկացրին ՀՖՖ-ից, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Ուկրաինա-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել Գևորգ Հովհաննիսյանը:

̰ ̰
Ժերար Պիկեն շնորհավորել է ԽՍՀՄ ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանին հոբելյանի առթիվ

16:00 12.10.2021

Իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ակումբի պաշտպան Ժերար Պիկեն շնորհավորական ուղերձ է գրել ծագումով հայ ԽՍՀՄ ֆուտբոլիստ 95-ամյա Նիկիտա Սիմոնյանի համար, հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Telegram – ալիքը: Պիկեն ջերմ խոսքերով դիմել է ռուսական սպորտի վետերանին: «Բարև, իմ ընկեր, Նիկիտա Սիմոնյան: Ծնունդդ շնորհավոր: Սա քո 95-ամյակն է, հուսով եմ, որ հիանալի օր կունենաս ընտանիքի և […]

̰
ՀՖՖ-ն հայտնել է՝ ինչպես ձեռք բերել Հայաստան Մ-21-Հյուսիսային Մակեդոնիա Մ-21 հանդիպման տոմսեր

15:25 12.10.2021

Հոկտեմբերի 12-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կկայանա ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի հինգերորդ մրցափուլի Հայաստան Մ-21 – Հյուսիսային Մակեդոնիա Մ-21 հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից՝ հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել հոկտեմբերի 12-ի ժամը 12:00-ից սկսած ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի մուտքի մոտ գտնվող տոմսարկղից: Տոմսերի արժեքը` 500 դրամ:

̰
Զավեն Հովհաննիսյանը կսպասարկի ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի հանդիպումը

13:38 12.10.2021

Հոկտեմբերի 12-ին ֆիննական Տամպերե քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի Ֆինլանդիա Մ-21 – Ավստրիա Մ-21 հանդիպումը։ Ինչպես տեղեկացրին ՀՖՖ-ից՝ հանդիպումը կսպասարկի հայ մրցավարների անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը։ Չորրորդ պաշտոնյան է Աշոտ Ղալթախչյանը։

̰
«Պայքարելու ենք, քանի դեռ ունենք տեսական շանսեր»․ Խոակին Կապառոս

13:09 12.10.2021

Հոկտեմբերի 11-ին Բուխարեստի «Ստյաոա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումից հետո կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։ Մամուլի ասուլիսի տեսագրությունը՝ ստորև.

̰
Հայաստանի հավաքականը պարտվեց Ռումինիային ու նահանջեց 4-րդ տեղ

00:38 12.10.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Բուխարեստում նվազագույն հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն: Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, առաջին գրոհը կազմակերպեցին հյուրերը: Առաջին րոպեին Տիգրան Բարսեղյանը փորձեց սպառնալ մրցակցի դարպասին, բայց հարվածը շեղ ստացվեց: Մեկնարկային րոպեներին ռումինացիները ավելի շատ էին գնդակով ու Հայաստանի հավաքականի կիսադաշտում, իսկ Կապառոսի թիմը գնդակը խլելուն պես փորձում էր հակագրոհներ անել: Տանտերերը հետզհետե ավելի […]

̰
Մեր մրցակիցները. Իսլանդիան առաջին կեսից հետո հաղթում է Լիխտենշտեյնին, Գերմանիան ու Մակեդոնիան գոլ չեն խփել

23:59 11.10.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 8-րդ տուրում Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ Իսլանդիան տանն ընդունել է Լիխտենշտեյնին: Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, առաջին կեսերից հետո իսլանդացիները 2-0 հաշվով հաղթում են խմբի հետնապահին: 19-րդ րոպեին հաշիվը բացել է Ստեֆան Տորդարսոնը, իսկ 35-րդ րոպեին Ալբերտ Գուդմունդսոնը խփել է իր թիմի երկրորդ գնդակը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Իսկ […]

̰
BACK_TO_TOP