TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

ՍՊՈՐՏ

Վահրամ Դումանյանը հետևել է «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարի ընթացքին

16:42 11.10.2021

Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ կազմակերպել է «ՉեսսՄուդ» շախմատի միջազգային մրցաշարը: Ծաղկաձորում ընթացող մրցաշարին մասնակցում է 12 երկրից ավելի քան 200 շախմատիստ, այդ թվում` 25 միջազգային գրոսմայստեր, 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ: Հոկտեմբերի 10-ին կայացել է «ՉեսսՄուդի» 7-րդ մրցափուլը, որին հետևելու նպատակով Ծաղկաձոր են այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ […]

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Կատարին

15:22 11.10.2021

Հոկտեմբերի 11-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հայաստանի և Կատարի մինչև 19 տարեկանների միջև երկրորդ հանդիպումը։ Ինչպես տեղեկացրին ՀՖՖ-ից՝ մեր ընտրանին հաղթեց մրցակցին 3:2 հաշվով: Գոլերը՝ Գոռ Առաքելյան, 10, Պավել Գորելով, 11, Նարեկ Մանուկյան, 73 (11մ) (Հայաստան), Ռաշիդ Ալ-Աբդուլա, 52, Մուստաֆա Ղազիր Ասար, 68 (Կատար) Հեռացումներ՝ Միսակ Հակոբյան, 52 (Հայաստան), Աբդուլահ Աբդուլնասիր, 52 (Կատար)

̰
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Չեռնոգորիա

14:44 11.10.2021

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաք, որտեղ hոկտեմբերի 13-24-ը կայանալու է երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Ինչպես տեղեկացրին ֆեդերացիայից՝ Հայաստանի ընտրանին մրցավայր է մեկնել մեծաքանակ թիմով` 15 մարզիկով: 48 կգ Թովմասյան Թումաս /ԼՈՌԻ/ 51 կգ Սահակյան Հենրիկ /ԵՕՀՊՄՔ/ 54 կգ Ռուբենյան Սուրեն /ՇԻՐԱԿ/ 57 կգ Պետրոսյան Մանվել /ԱՐՑԱԽ/ 60 կգ Իսրայելյան Էրիկ/ԴԻՆԱՄՈ/ 63.5 կգ […]

̰
Ի՞նչ գույնի մարզաշապիկով խաղադաշտ դուրս կգա Հայաստանի ազգային հավաքականը

13:22 11.10.2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից չարտերային թռիչքով մեկնել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ կանցկացվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 8-րդ տուրի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։ Ռումինիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին։ Այսօրվա խաղում Ռումինիայի ազգային ընտրանին դաշտ դուրս կգա դեղին, իսկ Հայաստանի ազգային հավաքականը՝ սպիտակ խաղաշապիկով։

̰
Դանիելե Օրսատոն՝ Ռումինիա-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար

13:15 11.10.2021

Հոկտեմբերի 11-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։ Հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները՝ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ալեսանդրո Ջիալատինին և Ջիորջիո Պերետին։ Չորրորդ պաշտոնյան է Լուկա Պայրետոն։ Հանդիպման VAR մրցավարն է Մաուրիցիո Մարիանին, նրա օգնականը՝ Ջիակոմո Պագանեսին։

̰
Ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղում

13:05 11.10.2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից չարտերային թռիչքով մեկնել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ կանցկացվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 8-րդ տուրի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։ Ռումինիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին։ ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղում։

̰
Մեսսիի գոլն ու Արգենտինայի հերթական հաղթանակը. ԱԱ ընտրական փուլ

11:24 11.10.2021

Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսում 3-0 հաշվով հաղթեց Ուրուգվայի ընտրանուն 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում: Գոլերի հեղինակ դարձան Լիոնել Մեսսին (38-րդ րոպե), Ռոդրիգո Դե Պաուլը (44) և Լաուտարո Մարտինեսը (62): Նշենք, որ Մեսսիի համար այս գոլը հոբելյանական էր` 80-րդը ազգային հավաքականում: Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․ Կոլումբիա-Բրազիլիա 0-0 Բոլիվիա-Պերու 1-0 Վենեսուելա- Էկվադոր 2-1 […]

̰
Սամվել Տեր-Սահակյանը պահպանում է առաջատարի դիրքը. ChessMood Open

10:46 11.10.2021

Ծաղկաձորում անցկացվող ChessMood Open շախմատային մրցաշարի 7 տուրից հետո առաջատարը Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանն է: Սամվելը 7-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել վրացի Լևան Պանցուլայայի հետ և այժմ ունի 6 միավոր: Նույնքան միավոր ունի նաև ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովը, որը հաղթել էր Արամ Հակոբյանին: Մրցանակային տեղերի համար պայքարողների թվում են նաև Տիգրան Պետրոսյանը (5,5), Շանթ Սարգսյանը (5), […]

̰
3 հայ ըմբիշներ մեդալներ են նվաճել ըմբշամարտի աշխարհի առաջնությունում՝ հանդես գալով այլ երկրների հավաքականներում

10:10 11.10.2021

3 հայ ըմբիշներ մեդալներ են նվաճել ըմբշամարտի աշխարհի առաջնությունում՝ հանդես գալով այլ երկրների հավաքականներում: 60 կգ քաշայինների կարգում բրոնզե մեդալ է նվաճել ՌԴ-ը ներկայացնող Ստեփան Մարյանյանը: Ի դեպ, 3-րդ տեղի համար պաքարում նա հաղթել է Գևորգ Ղարիբյանին: Նույնպիսի հաջողություն է գրանցել նաև 97 կգ քաշային Արթուր Սարգսյանը, որը 3-րդ տեղի համար պայքարում հաղթել է Իտալիան […]

̰
Հրաչ Բաբայանը և Էլմիրա Կարապետյանը մեդալներ են նվաճել Սերբիայում կայացած միջազգային մրցաշարում

09:42 11.10.2021

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունեցել հրաձգության Իշտվան Պոլժիանայի անվան 7-րդ միջազգային մրցաշարը, որին գերազանց են հանդես եկել հայ հրաձիգները: Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ օլիմպիական խաղերի մասնակիցներ Հրաչ Բաբայանը և Էլմիրա Կարապետյանը երկուական մեդալ են նվաճել․ ընդհանուր հաշվարկով՝ 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Հրաչ Բաբայան 10մ 625.9 միավորով՝ […]

̰
Ֆրանսիայի հավաքականը՝ Ազգերի լիգայի հաղթող

09:39 11.10.2021

Ազգերի լիգայի եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Իսպանիայի ընտրանուն: Հանդիպման հաշիվը բացվել է 64-րդ րոպեին․ Իսպանիայի կազմում գոլի հեղինակ է դարձել Օյարզաբալը։ Ընդամենը երկու րոպե անց Կիլիան Մբապեի փոխանցումից հետո Կարիմ Բենզեման հավասարեցրել է հաշիվը։ Իսկ հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ վիճարկելի դրվագում Մբապեն խփել է հաղթական գնդակը: Ֆրանսիան դարձավ այս մրցաշարի երկրորդ հաղթողը։ […]

̰
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը 8-րդ տեղն է գրավել Աշխարհի առաջնության թիմային պայքարում

09:28 11.10.2021

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը 8-րդ տեղն է գրավել Աշխարհի առաջնության թիմային պայքարում: Հիշեցնենք՝ մեր հավաքականը հանդես էր եկել 8 մարզիկով, և մեդալ էր նվաճել միայն 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Մեր ըմբիշը հռչակվել էր չեմպիոն՝ հավաքականին բերելով 25 միավոր: 10-ական միավոր են թիմին բերել 3-րդ տեղերի համար գոտեմարտերում պարտություն կրած Նորայր Հախոյանն (55կգ) ու Գևորգ […]

̰
Ազգային հավաքականը Ռումինիայի ընտրանու դեմ հանդիպումից առաջ նախախաղային մարզումն է անցկացրել

23:43 10.10.2021

Ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը Ռումինիայի ընտրանու դեմ հանդիպումից առաջ։ Այս մասին տեղեկացրել է ՀՖՖ-ն և կից տեսանյութ հրապարակել։ Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից չարտերային թռիչքով մեկնել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ կանցկացվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 8-րդ տուրի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։ Ռումինիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա […]

̰
Ինչպիսի՞ մթնոլորտ և տրամադրվածություն է թիմում Իսլանդիայի դեմ խաղից հետո

22:09 10.10.2021

Հոկտեմբերի 10-ին Բուխարեստի «Ստյաոա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Տարոն Ոսկանյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ -Տարոն, արդեն հանդիպել և հաղթել ենք Ռումինիայի հավաքականին։ Ինչպիսի՞ մրցակից են նրանք։ -Մրցակիցը շատ ուժեղ թիմ է, որն երևաց մարտին խաղացած խաղում։ Հիմա […]

̰
Ես մեղավոր չեմ Մեսսիի՝ Բարսելոնայից հեռանալու մեջ․Պրիմերայի ղեկավար

21:49 10.10.2021

Իսպանական Պրիմերայի ղեկավար Խավյեր Տեբասը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխության մասին. «Ակնհայտ է, որ նրա վաճառքն իմ մեղավորությունը չէ: Ֆուտբոլին կայունություն է անհրաժեշտ: Ա Սերիան արդեն 20 տարի է գումարներ է կորցնում, նույնը տեղի է ունենում նաև Ֆրանսիայում: Գերմանիայում և Իսպանիայում նման բան չկա: Կանոնները անհրաժեշտ են, քանի որ առանց դրանց մենք […]

̰
Պետք է հոգեբանորեն տրամադրվենք վաղվա խաղին․ Խոակին Կապառոս

20:25 10.10.2021

Հոկտեմբերի 10-ին՝ Բուխարեստի «Ստյաոա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ, կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Տարոն Ոսկանյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Հայտնում է ՀՖՖ-ն։ Այն հարցին թե , ինչ տպավորություններ ունի Ռումինիայի հավաքականից Կապառոսը նշել է ․ «Ռումինիան բավական ուժեղ հավաքական ունի, որի […]

̰
Մունդիալ-2022-ը, կարծում եմ, վերջինը կլինի իմ կարիերայում․ Նեյմար

19:35 10.10.2021

ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ Քաթարի Աշխարհի առաջնությունն, ամենայն հավանականությամբ, վերջինը կլինի իր կարիերայում. «Կարծում եմ՝ առաջիկա ԱԱ վերջինն է լինելու իմ կարիերայում: Այդպես եմ կարծում, քանի որ վստահ չեմ, որ դրանից հետո կկարողանամ իմ մեջ ուժ գտնել ու շարունակել խաղալ: Այդ պատճառով ես ամեն ինչ կանեմ, որպեսզի ներդնեմ բոլոր ուժերս […]

̰
Մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը

13:15 10.10.2021

Հոկտեմբերի 9-ին մեկնարկեց Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2021/2022 մրցաշրջանի խաղարկությունը: Հայտնում է  ՀՖՖ-ն։ Առաջնությանը մասնակցում են հետևյալ թիմերը. ՀՊՏՀ Երևան, Արարատի «Արաքս», «Արարատ-Արմենիա» ֆզ, «Թիմ Ագրո», «Լոգիկոն», «Երևան» ՖԱ, «Ալաշկերտ» ֆզ, «Ֆալկոնս» ֆզ: Նոր մրցաշրջանի առաջին խաղային օրը գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Արարատ-Արմենիա» 12-5 «Թիմ Ագրո» ՀՊՏՀ Երևան 4-4 Արարատի «Արաքս» Հոկտեմբերի 10-ին կկայանան հետևյալ հանդիպումները. […]

̰
Գյումրեցի Ալեքսանդր Լազարյանը  ծանրամարտի Աշխարհի չեմպիոն

11:15 10.10.2021

Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում ընթացող ծանրամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել: Մ-89 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել Ալեքսանդր Լազարյանը: Նա երկամարտում գրանցել է 323 կգ ու դարձել հաղթող: Պոկում վարժությունում մեր ծանրորդն առաջատարին պարտվել է 8 կգ, սակայն նույն ծանրորդին հրում վարժությունում հաղթել է 12 կգ: Ավելի վաղ Ռաֆիկ Մինասյանը […]

̰
Իռլանդիան հաղթեց Ադրբեջանին, Անգլիան 5 գոլ խփեց Անդորրային․ ԱԱ 2022

10:15 10.10.2021

Անգլիայի հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական փուլում հերթական հաղթանակն է տարել, հյուրընկալվելիս 5-0 հաշվով առավելության հասնելով Անդորրայի նկատմամբ: 17-րդ րոպեին Բեն Չիլուելն է բացել խաղի հաշիվը: Առաջին կեսի վերջնամասում Բուկայո Սական կրկնապատկել է իր թիմի առավելությունը: 59-րդ րոպեին Թեմմի Աբրահամը խփել է անգլիացիների 3-րդ գնդակը, իսկ վերջնամասում Ջեյմս Ուորդ-Պրաուսն է աչքի ընկել: Նա չի իրացրել 11 -մետրանոցը, […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Բուխարեստ

23:55 09.10.2021

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից չարտերային թռիչքով մեկնեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Բուխարեստի JW Marriot հյուրանոցում։ ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

̰
Մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2021/2022 մրցաշրջանի առաջնությունը

20:31 09.10.2021

Մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2021/2022 մրցաշրջանի առաջնությունը։ Մեկնարկային «Արարատ-Արմենիա»–«Թիմ Ագրո» հանդիպումից առաջ «Արարատ-Արմենիայի» ֆուտզալիստ Խաչատուր Միքայելյանը ստացավ Բարձրագույն խմբի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը (127 գոլ) Ինչպես տեղեկացրին ՀՖՖ-ից, մրցանակը նրան է հանձնել ՀՖՖ մրցումների կազմակերպման պատասխանատու Միքայել Հասրաթյանը:

̰
Սլավիկ Գալստյանն ավարտել է ելույթները․ ըմբշամարտի ԱԱ

19:30 09.10.2021

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Հունահռոմեականները շարունակում են պայքարը: Armsport.am-ի հաղոդմամբ՝ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում 5-8 հաշվով պարտվել էր Սերբիայի ներկայացուցիչ Սեբասիան Նադին: Վերջինս իր հերթին քառորդ եզրափակիչում 1-8 հաշվով պարտվել է Ռամազ Զոիձեին, և Գալստյանը զրկվել է սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորությունից: 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը ևս լքել […]

̰
Բաթումում նախատեսված Վրաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի

17:18 09.10.2021

Բաթումում  բնակելի շենքի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության պատճառով այսօր Բաթումում նախատեսված Վրաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպումը կանցնի առանց հանդիսատեսի: Հաղորդում է 1tv.ge-ն՝ վկայակոչելով միջգերատեսչական համակարգող խորհրդի հայտարարությունը։ «Հոկտեմբերի 5-ին կայացած համակարգող խորհրդի որոշումը՝ թույլ տալ խաղերին ներկա լինել հանդիսատեսի 33%-ին, անվավեր է ճանաչվել: Տոմսերի համար վճարված գումարը կվերադարձվի քաղաքացիներին: Խաղին կկարողանան ներկա լինել միայն Հունաստանի պատվիրակությունը, […]

̰
Սամվել Տեր-Սահակյանը և Դավիթ Շահինյանը ChessMood Open-ի առաջատարներն են

16:00 09.10.2021

Ծաղկաձորում անցկացվող ChessMood Open շախմատային մրցաշարի 5 տուրից հետո առաջատարներն են Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Շահինյանն ու Սամվել Տեր-Սահակյանը։ Նրանք վաստակել են 4,5-ական միավոր։ Առաջատարներից կեսական միավորով են ետ մնում Հայաստանի ներկայացուցիչներ Լևոն Բաբուջյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը, հնդիկներ Պուրանիկն ու Պրագնանադհան, վրացի Լուկա Պայչաձեն և ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովը։ Մրցաշարին մասնակցում է 11 երկրների ավելի քան […]

̰
Արթուր Շահինյանը ևս անհաջողության մատնվեց

15:42 09.10.2021

Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում, 1/4 եզրափակիչ գոտեմարտում 87 կգ քաշային Արթուր Շահինյանը պարտվեց Դանիան ներկայացնող Թուրփան Ալի Բիսուլթանովին: Հիշեցնենք՝ մեր ըմբիշը որակավորման փուլում 5-1 հաշվով հաղթել էր լիտվացի Յուլիուս Մատուսեվիչուսին, ապա 7-0 հաշվով պարտության էր մատնել մեքսիկացի Դանիել Գոմեսին: Եթե Բիսուլթանովը հասնի եզրափակիչ, Շահինյանը կկարողանա պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար:

̰
Սլավիկ Գալստյանը պայքարը շարունակելու հնարավորություն չստացավ

15:34 09.10.2021

Օսլոյում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դուրս մնաց պայքարից: 1/8 եզրափակչում նա 5-8 հաշվով զիջել էր սերբ ըմբիշ Սեբաստիան Նադին: Վերջինս, սակայն, չկարողացավ հաղթել 1/4 եզրափակչում: Այսպիսով` Գալստյանը չի կարողանա անցկացնել սփոփիչ գոտեմարտ: Այսօր ավելի վաղ պայքարից դուրս էր մնացել նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը:

̰
Նվիրվածության ու աշխատանքի արդյունքում են լինում ցանկալի ու կարևոր հաղթանակները. Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանի գրառումը

15:28 09.10.2021

Աշխարհի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Օսլո -2021?Աշխարհի առաջնություն: Աշխարհի առաջնության այս հաղթանակը իմ կարիերայի ամենաերջանիկ և ամենասպասված պահն էր։ Շնորհակալ եմ Աստծուն, որ այսօր կարողացա իրականացնել նպատակներիցս մեկը, շնորհակալ եմ հորեղբայրներիս, մարզիչներիս, ինձ հետ մարզվող ընկերներիս, շնորհակալ եմ նրանց, ովքեր իմ կողքին են եղել այս հաղթանակի ճանապարհին։ Բոլորիդ դերը […]

̰
Դավիթ Օվասափյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

15:22 09.10.2021

Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, սփոփիչ գոտեմարտում պարտություն կրեց 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը: Հայ մարզիկը 0-3 հաշվով զիջեց նորվեգացի Օսկար Մարվիկին: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել էր ճապոնացի Արատա Սոնոդային: Այնուհետ, 1/8 եզրափակիչ գոտեմարտում Օվասափյանը 6-1 հաշվով պարտվել էր իրանցի Ալիաքբար Յուսուֆիահմադչալիին, որը հետագայում հասել էր եզրափակիչ՝ […]

̰
Հիմա ամեն ինչ մեզանից է կախված. Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը

15:20 09.10.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումից հետո կայացել է Խոակին Կապառոսի հետխաղային ասուլիսը. «Կարծում եմ՝ մենք ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք: Տանտերերն օգտագործեցին իրենց մեկ գոլային հնարավորությունը: Մեր խմբում հավասար պայքար է ծավալվել, սակայն կարծում եմ, որ ամեն ինչ մեզանից է կախված»,-ասել է Կապառոսը:

̰
BACK_TO_TOP