10:32 24.09.2021
«Ջենովայի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ ակումբը փոխել է սեփականատիրոջը: Ակումբի բաժնետոմսերի 99,9%-ը ձեռք է բերել ամերիկյան 777 Partners ներդրումային ընկերությունը: Հատկանշական է, որ «Ջենովան» Իտալիայի հնագույն ակումբն է, որը հիմնադրվել է 1893 թվականին: Գործարքը կազմել է 150 միլիոն եվրո:
10:13 24.09.2021
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանն ամփոփել է Ծաղկաձորում անցկացրած ուսումնամարզական հավաքի արդյունքները: 30 մարզիկ է մասնակցել սեպտեմբերի 8-ից 22-ն անցկացված հավաքին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: «Հաջողվեց բարելավել մասնակիցների ընդհանուր ֆիզիկական վիճակը: Բռնցքամարտիկներն իրենք էլ զգացին պարապմունքների արդյունավետությունը: Նրանք նորից կհավաքվեն սեպտեմբերի 26-ին, երբ Օլիմպավանում կսկսենք նախապատրաստական երկրորդ փուլի աշխատանքները: Դրանք կտևեն […]
09:51 24.09.2021
Իսպանական Պրիմերայի 6-րդ տուրում «Կադիսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային»: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով: «Կադիսը» ակտիվ է գործել հատկապես երկրորդ խաղակեսում և մրցակցի դարպասին 8 հարված է կատարել: 77-րդ րոպեին «Բարսելոնան» մնացել է 10 հոգով: Ֆրենկի դե Յոնգը 4 րոպեում երկու դեղին քարտ […]
09:46 24.09.2021
Հունաստանի Սուպերլիգայի երրորդ տուրում «Իոնիկոսը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «ՊԱՍ Յանինայի» հետ։ Դաշտի տերերի կազմում մեկնարկային րոպեներից խաղացել է Վասիլիոս Պողոսյանը: Նա փոխարինվել է 89-րդ րոպեին։ Այս խաղով 23-ամյա հենակետային կիսապաշտպանը նորամուտն է նշել հունական Սուպերլիգայում։ Պողոսյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50,000 եվրո:
09:39 24.09.2021
Ա սերիաի 5-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»: Միակ գնդակը 36-րդ րոպեին խփել է Թեմմի Աբրահամը, որն այս ամառ է տեղափոխվել Լոնդոնի «Չելսիից»: Խաղավարտին «Ռոման» մնացել է 10 հոգով այն բանից հետո, երբ Լորենցո Պելեգրինին երկրորդ դեղին քարտն է ստացել: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է […]
09:33 24.09.2021
Կանանց ֆուտբոլի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում 0-5 հաշվով պարտվել է Խորվաթիային: Խորվաթիայի ու Հայաստանի հետ նույն խմբում են ընդգրկված նաև Լիտվայի ու Ղազախստանի Մ-17 տարեկանների հավաքականները: Այս հավաքականների միջև կայացած հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով:
21:36 23.09.2021
Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Մետցի մրցաշարի երկրորդ շրջանում: Նա զիջել է աշխարհի 101-րդ ռակետ, գերմանացի Պետեր Գոյովչիկին՝ 3:6, 6:7: Հանդիպումը տևել է 1 ժամ 25 րոպե: Մրցաշարի քառորդ եզրափակչում գերմանացի թենիսիստը կխաղա Ալեքս դե Մինոր (Ավստրալիա)- Մարկոս Գիրոն (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:
20:07 23.09.2021
«Բոկա Խունիորսը» Արգենտինայի գավաթի 1/4 եզրափակչի խաղում հաղթել է «Պատրոնատոյին» և դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հանդիպմանը հենց սկզբից մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Նա փոխարինվել է 77-րդ րոպեին։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են եղել «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստները։
19:45 23.09.2021
Ամբողջ Եվրոպայով մեկ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի Մասսայական ֆուտբոլի շաբաթը, որն այս անգամ կանցկացվի սեպտեմբերի 23-30-ը: ՀՖՖ-ն ևս կանցկացնի մի շարք միջոցառումներ Հայաստանի 18 բնակավայրերում: ՈՒԵՖԱ-ի Մասսայական ֆուտբոլի ծրագրի շրջանակներում այս հոկտեմբերին ՀՖՖ հովանու ներքո կանցկացվեն ֆուտբոլի դպրոցական առաջնություններ:
17:56 23.09.2021
«Կրասնոդար»-ի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստ Գեորգի Հարությունյանը հրավիրվել է Ռուսաստանի Մ17 տարեկանների հավաքական, որը հոկտեմբերի 4-12-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Իսպանիայի Մարբելյա քաղաքում։ Հարությունյանը ծնվել է 2004 թվականի օգոստոսին։ Պատանի ֆուտբոլիստը խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում:
17:30 23.09.2021
Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Ռոնալդ Կումանին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու վերաբերյալ տեղեկությունը: «Խոսակցություններ միշտ կան, սա սովորական է ֆուտբոլում: Երբ երեք խաղ պարտություն ես կրում, լուրեր են պտտվում, որ շուտով կորցնելու ես աշխատանքդ: Ես, սակայն, մեկնաբանելու ոչինչ չունեմ, քանի որ ոչինչ չկա»,- ասել է Մարտինեսը Eurosport-ի հետ զրույցում:
17:00 23.09.2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 2-10-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի կունենա Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կներկայանա 9 մարզիկով, որոնց թվում չկան Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը: Իսկ Օսլո կմեկնեն Նորայր Հախոյանը (55կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Գեղամ Թորգոմյանը (82 […]
16:48 23.09.2021
Լեգենդար Պելեն կրկին անդրադարձել է իր առողջական վիճակին: Հիշեցնենք՝ սեպտեմբերի սկզբին նա հաստ աղիքի ուռուցքի վիրահատության էր ենթարկվել: 80-ամյա Պելեն տեսանյութ է հրապարակել՝ կից գրությամբ: «Ես շրջապատված եմ խնամքով, ու օր օրի ավելի լավ եմ զգում: Այսպես հեծանիվ վարելով՝ շուտով կարող եմ «Սանթոս» վերադառնալ»,- մասնավորապես գրել է բրազիլացին: View this post on Instagram […]
16:07 23.09.2021
«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան չի միանա Ռուսաստանի հավաքականին` հոկտեմբերյան խաղերին նախապատրաստվելու համար: Նա չի ընդունել հավաքականից ստացած հրավերը: «Ես երկար մտածեցի ու հասկացա, որ այն մարզավիճակում չեմ, որ միանամ հավաքականին: Նախորդ մրցաշրջանը բարդ էր, ու ես դժվարությամբ եմ հարմարվում ընթացիկ մրցաշրջանին: Խոսել եմ գլխավոր մարզչի հետ ու ասել, որ 100 տոկոսով պատրաստ չեմ, հետևաբար սխալ […]
15:38 23.09.2021
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այցելել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Հավաքականի գլխավոր մարզիչը հանդիպել է Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի հետ և լուսանկարվել: «Երևանի ազգային օպերային թատրոնում մենք վայելեցինք Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան մաեստրո Հովհաննես Չեքիջյանի հետ»,- գրել է Կապառոսն իր թվիթերյան էջում: Hemos tenido el placer de […]
15:19 23.09.2021
Պեկինում 2022 թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է մրցումների կարգախոսը. «Միասին հանուն ընդհանուր ապագայի»: Այն ընտրված է կորոնավիրուսի համավարակի արձագանքի համատեքստում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ընտրության համար առաջարկվել է 79 տարբերակ: «Միասին հանուն ընդհանուր ապագայի» կարգախոսը դիրքորոշման, նախաձեռնության և գործողությունների ծրագիր է, որն ընդհանուր նպատակ է հետապնդում: Միասնական աշխատանքը լավ ապագայի հիմքն է: […]
15:00 23.09.2021
«Կադիսը» հրապարակել է իր հայտացուցակը «Բարսելոնայի» դեմ այսօր կայանալիք խաղի համար: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն ընդգրկված է հայտացուցակում ու կարող է մասնակցել հանդիպմանը: «Բարսելոնան» նույնպես ներկայացրել է թիմի հայտացուցակն այս խաղին: Կատալոնացիների հայտացուցակը հետևյալ տեսքն ունի՝ Դարպասապահներ՝ Տեր Շտեգեն, Նետո, Պենյա: Պաշտպաններ՝ Դեստ, Պիկե, Արաուխո, Լանգլե, Ռոբերտո, Մինգեսա, Ումտիտի, Էրիկ Գարսիա: Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Պուչ, […]
14:54 23.09.2021
Հոկտեմբերի 2-10-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է առաջնությանը մասնակցող մեր ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը: Հավաքականի կազմում Օսլո կմեկնեն Արսեն Հարությունյանը (61կգ), Վազգեն Թևանյանը (65կգ), Արման Անդրեասյանը (70կգ) և Արման Ավագյանը (79կգ):
14:35 23.09.2021
Կասկած չի հարուցում, որ Հենրիխ Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյի «Ռոմայի» համար ամենափորձառու խաղացողներից է: Այս մասին գրել է La Gazzetta dello Sport-ը: «Հենրիխ Մխիթարյանն «Ուդինեզեի» դեմ խաղին կմասնակցի միայն այն դեպքում, եթե պատրաստ լինի 100 տոկոսով, մինչդեռ վերջին մարզմանը Հենրիխը մասնակցել է ձախ ծնկին վիրակապով: 32-ամյա հայ կիսապաշտպանը բուժզննում է անցել: Վնասվածք չի ախտորոշվել, «Ռոմայի» մարզչական […]
14:20 23.09.2021
ՄԱԷ-ում շարունակվում է Sharjah Masters 2021 հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են նաև 3 հայ շախմատիստներ՝ Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Տիգրան Հարությունյանը: Արդեն կայացել է 6 տուր, և մեր շախմատիստներն առայժմ դուրս են հիմնական մրցապայքարից: Մեր մարզիկներից լավագույն արդյունքն ունի Արամ Հակոբյանը, որը լրացուցիչ գործակիցներով զբաղեցնում է 22-րդ տեղը: Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը ունեն […]
14:03 23.09.2021
Forbes-ը ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանում աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների անվանացանկը: Այն գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացու պայմանագրերից ստացված եկամուտը կկազմի 125 մլն դոլար: 70 մլն դոլարը Կրիշտիանուի աշխատավարձն է, իսկ 55 միլիոն դոլարը՝ գովազդային պայմանագրերից ստացված եկամուտը: Երկրորդը` ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին է, որն ընթացիկ մրցաշրջանում կվաստակի 110 մլն դոլար, որից 75 […]
13:48 23.09.2021
Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում մեկնարկել է «Պեկին-2022» ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի վարկանիշային մրցաշարը: Մասնակիցների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Պեկինի ուղեգիր ձեռք բերելու համար Օբերսդորֆի մրցաշարում մենասահորդ տղամարդիկ պետք է զբաղեցնեն մինչև 7-րդ, կանայք՝ 5-րդ, իսկ պարային զույգերը՝ 4-րդ հորիզոնականները: Nebelhorn Trophy անվանումով մրցաշարը անցկացվում է […]
13:23 23.09.2021
Սուրինամի փոխնախագահ Ռոնի Բրյունսվիյկը ԿՈՆԿԱԿԱՖ-ի լիգայի «Ինտեր» (Սուրինամ)-«Օլիմպիա» (Հոնդուրաս) հանդիպմանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու խաղացել է 54 րոպե: Այսպիսով Բրյունսվիյկը ռեկորդ է սահմանել` դառնալով ԿՈՆԿԱԿԱՖ-ում հանդիպում անցկացրած ամենատարեց ֆուտբոլիստը: Marca-ի հաղորդմամբ՝ նա Սուրինամի «Ինտերի» նախագահն է, նրա անունով է կոչվում թիմի տնային ստադիոնը: Ռոնի Բրյունսվիյկը հայտնի է նաև իր սկանդալային միջադեպերով: 2005 […]
12:49 23.09.2021
Իսպանիայում սեպտեմբերի 26-ին մեկնարկող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությանը, 12 երկրների թվում կմասնակցի նաև Հայաստանը: Մեր ընտրանին գլխավորում է վերջերս Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը նվաճած Էլինա Դանիելյանը, որը, սակայն, փայլուն այդ մրցաշարից հետո շատ վատ էր հանդես եկել շախմատային Օլիմպիադայում: Հավաքականի կազմում են նաև Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանն ու Սիրանուշ Ղուկասյանը: Հավաքականի մարզիչը Զավեն […]
12:42 23.09.2021
Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է «Ուդինեզեի» դեմ կայանալիք հանդիպմանը: Հենրիխն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել վերջին մարզումից: «Ուդինեզեի» հետ հանդիպումը կկայանա այսօր: Առայժմ, սակայն, պարզ չէ, Մխիթարյանը կլինի մեկնարկային կազմում, թե դուրս կգա փոխարինման: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 4 խաղի՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ: View this post on Instagram […]
11:01 23.09.2021
«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն վթարի է ենթարկվել իր վարած «Ֆերրարի» մակնիշի ավտոմեքենայով: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: Բարեբախտաբար, ֆուտբոլիստը չի տուժել: Նշվում է նաև, որ ֆուտբոլիստն ավտովթարում մեղավորություն չի ունեցել: Նա հուլիսին աջ ոտքի վնասվածք էր ստացել և վիրահատվել: Այժմ Արթուրն ապաքինման փուլում է: Arthur Melo ha sufrido un accidente de tráfico con su […]
09:40 23.09.2021
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը «Կադիսի» դեմ խաղից առաջ խոսել է թիմում տեղի ունեցող փոփոխությունների մասին և հեռացել է մամուլի ասուլիսից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին: «Ակումբը ներկայումս գտնվում է տնտեսական և մարզական առումով ծանր իրավիճակում: Մենք պետք է կառուցենք նոր թիմ` առանց մեծ տնտեսական ծախսերի: Չպետք է սպասել մեծ հրաշքների Չեմպիոնների լիգայում: Ակումբը գտնվում է վերակառուցման […]
09:29 23.09.2021
Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում 6-1 հաշվով ջախջախել է «Մալյորկային»: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Մարկո Ասենսիոն, իսկ Կարիմ Բենզեման դուբլ է ձևակերպել: 1 գնդակով աչքի է ընկել Իսկոն: Հյուրերից միակ գոլը խփել է Լի Կան Ինը: Այս հաղթանակից հետո «Ռեալը» 16 միավորով գլխավորում է Պրիմերան: «Մալյորկան» 8 միավորով 10-րդ տեղում […]
09:20 23.09.2021
«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչը կարող է դառնալ Բելգիայի ազգային հավաքականը գլխավորող Ռոբերտո Մարտինեսը։ Goal-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը նախընտրել է հենց այս մարզչին: 48-ամյա իսպանացին Բելգիայի ընտրանին գլխավորում է 2016 թվականից։ Ավելի վաղ Մարտինեսն աշխատել է «Սուոնսիում», «Ուիգանում» և «Էվերթոնում»։
09:00 23.09.2021
Լիգա 1-ի 7-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է «Մեցին»: 5-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացել է Աշրաֆ Հաքիմին, 39-րդ րոպեին «Մեցը» հավասարեցրել է այն։ Փարիզյան թիմին հաղթանակ է պարգևել Հաքիմին` հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը Նեյմարի փոխանցումից հետո։ Լիոնել Մեսսին հանդիպմանը չի մասնակցել «Լիոնի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով։