TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ և այժմ 2-րդ հորիզոնականում է. Շախմատի թիմային ԱԱ

11:30 28.09.2021

Իսպանիայում ընթացող շախմատի Աշխարհի կանանց թիմային առաջնության 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանի ընտրանու հետ: Հաղթանակներ են տարել Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը պարտություն են կրել:  Արդեն երկրորդ խաղն է՝ պարտություն է կրում հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը: Էսկ ահա Աննա Սարգսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում: Հիշեցնենք, […]

̰
Ի՞նչ է մտադիր անել Ռոնալդուն ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո

19:42 27.09.2021

«Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է կարիերան ավարտելուց հետո այլ գործունեություն ծավալելու մասին: Ըստ Tuttojuve.com-ի 36-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ևս մի քանի մրցաշրջան անցկացնել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, այնուհետև մնալ ակումբի համակարգում: Նա մտադիր է սկսել մարզչական աշխատանք և գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 3 խաղի և դարձել 3 գոլի […]

̰
ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Կալիսիրը վնասվածք է ստացել

19:22 27.09.2021

«Սիլկեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը վնասվածք է ստացել Դանիայի առաջնության 10-րդ տուրի «Վայլեի» դեմ խաղում: Հայաստանի ազգային հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել հյուրերի մեկնարկային կազմում, իսկ 30-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով: Այս մասին hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած խաղում «Սիլկեբորգն» արտագնա հաղթանակ է տարել 4:2 հաշվով: Հիշեցնենք, որ Անդրե […]

̰
Netflix-ը ֆիլմ է նկարահանում Ռոնալդուի և Ջորջինայի մասին

18:57 27.09.2021

Առաջիկա ամիսներին Netflix-ը կցուցադրի I Am Georgina անունը կրող ֆիլմը, որը կպատմի Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսի կյանքի մասին: Պորտուգալացի ֆուտբոլիստը ևս կնկարահանվի ֆիլմում, որում կպատմի իրենց սիրո պատմությունը:

̰
Մոուրինյոն վիճաբանել է լրագրողների հետ և լքել է ասուլիսի սրահը

18:34 27.09.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի առաջնության «Լացիոյի» դեմ 6-րդ տուրի հանդիպումից հետո ժամանակից շուտ լքել է ասուլիսների սրահը: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Պորտուգալացին վիճաբանել է լրագրողների հետ ու լքել հետխաղյա ասուլիսը: Վիճաբանության պատճառը չի նշվում: Հիշեցնենք, որ Հռոմի դերբիում «Ռոման» պարտվել էր 2։3 հաշվով, իսկ  Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր ամբողջ հանդիպմանը:

̰
Ո՞րն է Մբապեի և Նեյմարի կոնֆլիկտի պատճառը

18:21 27.09.2021

ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Mundodeportivo-ն։ Նրանք որոշ ժամանակ է լարված հարաբերությունների մեջ են: Կոնֆլիկտի պատճառն այն է, որ Նեյմարը չի ողջունում Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալու ցանկությունը: Բրազիլացի հարձակվողը կցանկանար Կիլիանի և Լիոնել Մեսսիի հետ միասին խաղալ մեկ թիմում՝ հարձակման գծում կազմելով հզոր եռյակ: Բացի դրանից՝ […]

̰
Գելոյանը ընդգրկվել է ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայի խորհրդանշական հավաքականում

17:57 27.09.2021

ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգան (ՖԱԼ) հրապարակել է մրցաշարի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվել է նաև «Բալթիկայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Իշխան Գելոյանը, որը գոլի հեղինակ էր դարձել «Ալանիայի» հետ խաղում: Այս խաղ ավարտվել էր 1-1 հաշվով:

̰
Տիգրան Բարսեղյանը հերթական գոլն է խփել «Աստանայի» կազմում

17:46 27.09.2021

Ղազախստանի առաջնության 22-րդ տուրում «Աստանան» սեփական հարկի տակ ընդունել էր Վարդան Մինասյանի «Տարազին»։ Մայրաքաղաքային ակումբը հաղթել է 3-0 հաշվով․ հանդիպման երկրորդ գոլը 7-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Այս հաղթանակից հետո «Աստանան» 50 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

̰
Գոռ Սահակյանը շրջանցեց թուրք ծանրորդին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

17:41 27.09.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել Մ20 տարեկան 67 կգ քաշային տղաները: Այս քաշային կարգում փայլուն հանդես եկավ Հայաստանը ներկայացնող 18-ամյա Գոռ Սահակյանը: Մեր մարզիկը առաջին վարժությունում հաջորդաբար սանձելով 130, 134 և 136 կգ-անոց ծանրաձողերը՝ նվաճեց փոքր ոսկե մեդալ: Ապա հրում վարժությունում […]

̰
Մեկնարկում է շախմատի կանանց ԱԱ․ Հայաստանն այսօր կմրցի Ադրբեջանի ու Ֆրանսիայի հավաքականների հետ

17:09 27.09.2021

Իսպանիայում մեկնարկում է աշխարհի կանանց թիմային առաջնությունը, որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն հավաքականները։ Մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի կանանց հավաքականը, որի կազմում հանդես են գալիս Եվրոպայի կանանց գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը։ 12 թիմերը բաժանվել են 2 խմբի։ Խմբում 1-4-րդ տեղերը գրաված թիմերը նվաճում են փլեյ-օֆֆի […]

̰
Գոռ Սահակյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, առջևում հրում վարժությունն է. ծանրամարտի երիտասարդական ԵԱ

17:01 27.09.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մրցահարթակ են դուրս եկել Մ20 տարեկան 67 կգ քաշային տղաները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է 18-ամյա Գոռ Սահակյանը: Մեր մարզիկը առայժմ փայլուն է հանդես գալիս: Գոռը առաջին վարժությունում հաջորդաբար սանձել է 130, 134 և 136 կգ-անոց ծանրաձողերը և նվաճել փոքր […]

̰
Արոնյանը փայլուն հաղթանակ է տարել Արտեմիևի նկատմամբ. Champions Chess Tour Finals

16:38 27.09.2021

Արագ շախմատի Champions Chess Tour Finals-ի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը մրցեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի հետ։ Հայ գրոսմայստերը չորս պարտիայում առավելության հասավ 2,5։1,5 հաշվով (2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն), ինչը թույլ տվեց նրան վաստակել միանգամից 3 միավոր: Եթե մրցախաղը տեղափոխվեր կայծակնային պարտիաների փուլ, ապա հաղթողը կստանար երկու, իսկ պարտվողը՝ մեկ միավոր: Առաջին տուրում Լևոն Արոնյանը […]

̰
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Հայաստանից ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությանը

15:46 27.09.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը. Գառնիկ Չոլակյանը դարձել է ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն: Հայաստանը ներկայացնող 19-ամյա ծանրորդը մինչև 20 տարեկանների 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 230 (100+130) արդյունքով նվաճել ոսկե մեդալ՝ գերազանցելով երկու թուրք մրցակիցների: Չոլակյանը պոկում վարժությունում առաջին […]

̰
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստանի Մ-21 հավաքականի տնային հանդիպումների համար

15:00 27.09.2021

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2023 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան Մ-21–Սերբիա Մ-21 և Հայաստան Մ-21–Հյուսիսային Մակեդոնիա Մ-21 հանդիպումների համար, որոնք կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ համապատասխանաբար հոկտեմբերի 7-ին և 12-ին և կմեկնարկեն ժամը 18։00-ին։ Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև […]

̰
Բալեկյանի ակումբը հերթական հաղթանակն է տարել Արգենտինայի առաջնությունում

10:39 27.09.2021

Արգենտինայի առաջնության 13-րդ տուրում «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Կոլոնին»: Միակ գնդակը 67-րդ րոպեին խփել է Օրսինին։ Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը՝ փոխարինման դուրս գալով 58-րդ րոպեին։ Այս խաղից հետո «Բոկա Խունիորսը» 21 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ Բալեկյանը «Բոկա» է […]

̰
Վիկ Դարչինյանն ու ՀԲՖ ղեկավարը հանդիպել են հավաքականի բռնցքամարտիկների հետ

10:21 27.09.2021

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում տարբեր վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի և ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ այցելել է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող մեր բռնցքամարտիկներին: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Ֆեդերացիայի նախագահը և Վիկ Դարչինյանը զրուցել են մարզիկների հետ՝ քննարկել աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի ընթացքը: Հայաստանի մեծահասակների հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ […]

̰
Ես կարծում եմ, որ իմ թիմն ավելի լավն էր խաղադաշտում. Մոուրինյոն դժգոհել է «Լացիո»-«Ռոմա» խաղի մրցավարությունից

09:39 27.09.2021

Ժոզե Մոուրինյոն դժգոհել է Ա սերիայի 6-րդ տուրում կայացած «Լացիո»-«Ռոմա» խաղի մրցավարությունից: Հիշեցնենք, որ մայրաքաղաքային երկու թիմերի սկզբունքային մրցավեճում 3-2 հաշվով հաղթել էին դաշտի տերերը: «Ցավոք, այս ֆաստաստիկ հանդիպումը մրցավարներն ու VAR-ը փչացրին։ Նրանք այս հանդիպման համար բավարար մակարդակի վրա չէին։ Լուկաս Լեյվայի երկրորդ դեղին քարտը կարող էր ազդեցություն ունենալ խաղի վրա, սակայն այդպես էլ […]

̰
Վարազդատ Հարոյանի գնահատականը «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում

09:29 27.09.2021

WhoScored վիճակագրական պորտալը ներկայացրել է Վարազդատ Հարոյանի գնահատականն ու վիճակագրությունը «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում: Հայ պաշտպանի խաղը գնահատվել է 6.54 միավոր: Հարոյանը դարձել է 1 գոլի հեղինակ, կատարել 2 հարված, 32 փոխանցում, որոնց ճշգրտությունը կազմել է 68.8 տոկոս։ Հարոյանը նաև երկու գնդակի խլում է կատարել։

̰
«Նապոլին» շարունակում է ընթացքը 100 տոկոսանոց արդյունքով

09:13 27.09.2021

«Նապոլին» շարունակում է ընթացքը 100 տոկոսանոց արդյունքով: Հերթական խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Կալյարիին»։ Ա սերիայի 6 տուրերից հետո ակումբը դեռ միավոր չի կորցրել: Նեպոլիտանական ակումբը 18 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Կալյարին» 2 միավորով 19-րդն է։ Նեապոլյան ակումբը հոկտեմբերի 3-ին Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակներում արտագնա խաղում կմրցի «Ֆիորենտինայի» […]

̰
«Ալաշկերտը» օտաերկրացի նոր գլխավոր մարզիչ ունի

08:56 27.09.2021

«Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է սերբ Միլան Միլանովիչը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։ 58-ամյա փորձառու մասնագետը տարբեր տարիների գլխավորել է Մոլդովայի «Շերիֆը», Ղազախստանի «Իրտիշը», ինչպես նաև Սերբիայի «Հայդուկ», «Նովի Պազար», ՕՖԿ, «Ռադնիչկի», «Ռադ», «Զեմուն» և «Ռադնիկ» թիմերը: Միլանովիչի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը և ֆիզպատրաստության սերբ […]

̰
Opta-ն անդրադարձել է Վարազատ Հարոյանի գոլին

08:49 27.09.2021

Opta վիճակագրական պորտալը Վարազատ Հարոյանի գոլի վերաբերյալ ուշագրավ մեկնաբանություն է արել։ Հիշեցնենք, որ Հարոյանը, Լա լիգայի հերթական տուրի երեկ կայացած խաղում իր առաջին գոլն էր խփել իսպանական Պրեմիերայում: Ըստ պարբերականի Վարազատ Հարոյանի գնդակը թույլ տվեց Լա լիգայում գոլ խփած ազգերի ներկայացուցիչների թիվը հասցնել 91-ի։ Դրանից առաջ այս ցուցանիշը թարմացրել էր «Էսպանյոլի» չինացի կիսապաշտպան Ու Լեյը՝ […]

̰
Լա լիգայի ուշագրավ անդրադարձը Վարազդատ Հարոյանի գոլին

08:20 27.09.2021

«Պատմական. Վարազդատ Հարոյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որ գոլ է խփում Լա լիգայում»: Այսպիսի ուշագրավ գրառում է կատարվել Լա լիգայի թվիթերյան էջում: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վարազդատ Հարոյանն այսօր առաջին անգամ գոլի հեղինակ է դարձել «Կադիսի» կազմում։ ? ??????? ? Varazdat Haroyan becomes the first Armenian player ever to score in #LaLigaSantander! ??⚽️#LaLigaHistory […]

̰
«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթել է «Լևանտեին»

23:57 26.09.2021

Իսպանիայի Լա Լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ խոշոր 3-0 հաշվով հաղթել է «Լևանտեին»:  Գոլերի հեղինակ են դարձել Դեպայը, Դե Յոնգն ու Ֆատին: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 12 միավորով 5-րդն է:

̰
Սպերցյանի գոլն ու 9 հոգով մնացած «Կրասնոդարի» խոշոր հաշվով հաղթանակը

23:55 26.09.2021

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 9-րդ տուրի՝ «Սոչիի» դեմ խաղում: Հանդիպման արդեն 3-րդ րոպեին Սպերցյանը գեղեցիկ գոլ է խփել՝ բացելով հանդիպման հաշիվը: Սա Սպերցյանի երկրորդ գոլն էր Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում: «Կրասնոդարը» հաղթել է այս խաղում 3-0 հաշվով: Ընդ որում, «Կրասնոդարը» 75-րդ րոպեից մնացել է 9 հոգով: […]

̰
Վարազդատ Հարոյանն իր առաջին գոլը խփեց Լա լիգայում

23:44 26.09.2021

Հայաստանի ազգային հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը իր առաջին գոլն է խփել Լա լիգայում: Նա գոլի հեղինակ է դարձել 7-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանո»-«Կադիս» խաղում: Նա 24-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը: Իդեպ գոլը միանգամից չի արձանագրվել: Գլխավոր մրցավարը վերջնական որոշումն ընդունել է VAR համակարգի միջոցով կրկնությունը դիտելուց հետո: Հարոյանի ակումբը, սակայն, պարտություն է կրել 1-3 […]

̰
«Ռոման» համառ պայքարում պարտվել է «Լացիոյին». Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը

23:05 26.09.2021

Իտալական Ա Սերիայի 6-րդ տուրում «Լացիոն» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է «Ռոմային»: 10-րդ րոպեին «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը խփել է առաջին գոլը: 9 րոպե անց Ջոնաթան Ռոդրիգեսը կրկնապատկել է «Լացիոյի» առավելությունը: 41-րդ րոպեին Ռոջեր Իբանյեսը հաշիվը դարձրել է 2-1:  Երկրորդ կեսում Դյավան Անդերսոնը խփել է «Լացիոյի» երրորդ գնդակը: Վերետուն նորից կրճատել է հաշվի […]

̰
Ֆուտզալի ընտրանին հաղթանակ է տոնել ընկերական խաղում

21:25 26.09.2021

Սեպտեմբերի 26-ին մոլդովական Չորեսկու գյուղում, կայացավ ընկերական երկրորդ հանդիպումը ֆուտզալի Մոլդովայի և  Հայաստանի ազգային հավաքականների միջև: Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, մեր թիմը հաղթեց 5:2 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Ռաֆիկ Մելիքյանը, Համլետ Մանուկյանը, Արթուր Պատատյանը, Ժոաո Գիլերմե Կարվալյոն, ինքնագոլի հեղինակ դարձավ Լեոնիդ Պոդլեսնովը: Հայաստանի Ֆուտզալի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1. Էմին Ղարաբեքյանս 4. Ռոդրիգինյո […]

̰
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը համառ պայքարում զիջեց Լիտվային

18:51 26.09.2021

Սեպտեմբերի 26-ին՝ խորվաթական Սեսվետե քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ կանանց Մ-17 Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլի B լիգայի երկրորդ խմբի Լիտվա-Հայաստան հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, մեր ընտրանին համառ պայքարում զիջեց մրցակցին 1:2 հաշվով:

̰
Շշուկներ են պտտվում…Դա լրագրողների աշխատանքն է. Կումանը՝ իր հնարավոր հեռացման մասին

14:05 26.09.2021

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է իր հեռացման մասին պտտվող լուրերը: «Քիչ բան կարող եմ ասել, որովհետև վաղուց թերթ չեմ կարդացել: Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ պիտի հաղթենք: Շշուկներ են պտտվում, անուններ հնչեցվում, դա գիտեմ… Դա լրագրողների աշխատանքն է: Չեմ պատրաստվում ուժեր վատնել նրա վրա, ինչը չեմ կարող փոխել»,- Կումանի […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի հետ սեփական հարկի տակ զիջեց «Աստոն Վիլլային»

13:40 26.09.2021

ԱՊԼ 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Աստոն Վիլլային»: Հյուրերը հաղթական գոլը խփեցին 88-րդ րոպեին: 91-րդ րոպեին տանտերերը կարող էին խուսափել պարտությունից, սակայն Բրունո Ֆերնանդեշը չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը: Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով 4-րդն է:

̰
BACK_TO_TOP