TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

Արոնյանը մեկնարկել է պարտությամբ. Champions Chess Tour

11:14 26.09.2021

Մեկնարկել է շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարի եզրափակիչ փուլը, որի 10 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը: Շախմատիստները մրցումները սկսել են Champions Chess Tour-ի նախորդ 9 փուլերի ընդհանուր արդյունքների հիման վրա վաստակած բոնուսային միավորներով: Մինչ մրցաշարի մեկնարկը Լևոն Արոնյանն ընդհանուր հաշվարկով ընթանում էր 3-րդ հորիզոնականում: Նրա հաշվին բոնուսային 8 միավոր էր գրանցված: Առջևում 16,5 […]

̰
Ադամյանի «Հոֆենհայմը» հաղթել է «Վոլֆսբուրգին»

10:39 26.09.2021

Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Հոֆենհայմը»  սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Վոլֆսբուրգին»: Ընդ որում, առաջինը աչքի են ընկել հյուրերը՝ 25-րդ րոպեին: Մինչ ընդմիջման գնալը Կրամարիչը հավասարեցրել է հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի վերջնամասում Բաումգարտներն ու Կադերաբեկը խփել են հաղթական գնդակները: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է  70-րդ րոպեին:

̰
19-ամյա գյումրեցին շրջանցել է երկու թուրք մարզիկների և հռչակվել Եվրոպայի չեմպիոն

09:55 26.09.2021

19-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն: Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Գառնիկ Չոլակյանը մինչև 20 տարեկանների 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 230 (100+130) արդյունքով նվաճեց ոսկե մեդալ՝ հետ թողնելով երկու թուրք մրցակիցների: Պոկում վարժությունում Գառնիկ Չոլակյանը նվաճել է փոքր բրոնզե […]

̰
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Մոլդովային

00:00 26.09.2021

Սեպտեմբերի 25-ին՝ մոլդովական Չորեսկու գյուղում, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական առաջին խաղում մրցեց Մոլդովայի ընտրանու հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՖՖ-ից, մեր ընտրանին զիջեց դաշտի տերերին 2:3 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականից աչքի ընկան Գարեգին Մաշումյանն ու Ռոդրիգիյոն։

̰
Ադելյա Պետրոսյանը՝ գեղասահքի պատանեկան Գրան պրիի հաղթող

22:41 25.09.2021

Ռուսաստանը ներկայացնող գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը դարձել է Լյուբլյանայում (Սլովենիա) երիտասարդների շրջանում գեղասահքի Գրան պրիի հաղթող: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սոֆյա Սամոդելկինան, որը շահել է կամայական ծրագիրը։ Բրոնզե մեդալակիր է դարձել ամերիկացի Լինդսի Տորնգրենը։ Ադելյա Պետրոսյան մրցավարներից ստացել է 210,57 միավոր:

̰
16 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում

21:49 25.09.2021

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ավարտվել է Nebelhorn Tropy (գեղասահք) 2021 վարկանշային մրցաշարը։ Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ պարային զույգը 16 տարվա ընդմիջումից հետո ձեռք է բերել օլիմպիական վարկանիշ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Մեր մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաջող ելույթներից հետո զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։ Նշենք, որ Օբերստդորֆ քաղաքում մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն […]

̰
Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում

21:18 25.09.2021

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում: Հայ շախմատիստներից լավագույն արդյունք գրանցեցին Տիգրան Հարությունյանն ու Հայկ Մարտիրոսյանը, ովքեր 9 հնարավորից հավաքեցին 4,5 միավոր և գրավեցին համապատասխանաբար 26-րդ և 38-րդ տեղերը: Արամ Հակոբյանը 40-րդն է 4 միավորով: Մրցաշարի հաղթողը Իրանի ներկայացուցիչն է: 4th Sharjah Masters-ին մասնակցում էին 58 շախմատիստ: Այն անցկացվում էր շվեյցարական […]

̰
Ֆինլանդիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանը մասնակցում է 17 մարզիկ-մարզուհիներով

19:17 25.09.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմ քաղաքում մեկնարկել են  ծանրամարտի  Եվրոպայի երիտասարդական և մինչև  23 տարեկանների առաջնությունները: Հայաստանը գործուղել  է  17 մարզիկ-մարզուհի: Նախօրյակին այնտեղ  տեղի է ունեցել  մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի հերթական կոնգրեսը:  Բազմաթիվ հարցերի հետ քննարկվել է  նաև եկող տարի անցկացվելիք Եվրոպայի առաջնության մրցավայրը: Որոշվել է  մայրցամաքի  ուժեղների մրցավեճը կազմակերպել  Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ ապրիլին: Հաղորդում է Armsport.am-ը։

̰
Պոչետինոն հույս է հայտնել, որ Մեսսին կկարողանա մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին

17:00 25.09.2021

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին։ «Լեոն ուրբաթ առավոտյան վարժություններ է կատարել։ Հույս ունենանք, որ ամեն բան կանցնի ծրագրվածի պես, ու նա կկարողանա մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին, սակայն պետք է զգույշ լինենք։ Տեսնենք՝ ինչպես կանցնի վերականգնողական գործընթացն առաջիկա օրերին»,- հայտարարել է Պոչետինոն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ […]

̰
Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը պայքարում են օլիմպիական ուղեգրի համար

13:55 25.09.2021

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացվող Nebelhorn Trophy 2021 մրցաշարի պարային զույգերի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը կարճ ծրագրից հետո երրորդն են։ Նշենք, որ պարային զույգերից օլիմպիական ուղեգիր կստանան առաջին չորս տեղերը գրավածները։      

̰
Հայ շախմատիստները կվերադառնան առանց մրցանակների. Sharjah Masters

13:42 25.09.2021

ԱՄԷ-ում ընթացող 4th Sharjah Masters միջազգային մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը ոչ-ոքի են խաղացել իրենց մրցակիցների հետ, իսկ Տիգրան Հարությունյանը պարտվել է: Այսպիսով՝ մրցաշարի ավարտից 1 տուր առաջ Հարությունյանը, Հակոբյանը և Մարտիրոսյանն ունեն 4-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 32, 34 և 35-րդ հորիզոնականները: Առաջատարները՝ 6 միավորով Էլյանովը, Նարայանան և Տաբատաբաեին […]

̰
Սլավիկ Հայրապետյանը 11-րդն է օլիմպիական վարկանիշային մրցաշարում

13:30 25.09.2021

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացվող Nebelhorn Trophy 2021 մրցաշարի տղամարդկանց մենասահքում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ և ազատ ծրագրի արդյունքում գրավել է 11-րդ տեղը։ Երկու ծրագրում էլ Սլավիկ Հայրապետյանը ցույց է տվել 12-րդ արդյունքը։ Նշենք, որ Nebelhorn Trophy 2021-ը 2022թ-ի Պեկինի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է։ Տղամարդկանց մենասահքում վիճարկվում էր 7 ուղեգիր։ Այսպիսով՝ Սլավիկ Հայրապետյանը […]

̰
Ֆանտաստիկ շարքն ընդհատվեց. Լևանդովսկին 19 խաղ անընդմեջ դարձել էր գոլի հեղինակ

13:12 25.09.2021

Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Բավարիան» 3-1 հաշվով հաղթել է «Գրոյթեր Ֆյուրթին»: Մյունխենյան ակումբի կազմում այս անգամ չկարողացավ գոլի հեղինակ դառնալ Ռոբերտ Լևանդովսկին, ով հանդիպմանը մասնակցեց 90 րոպե: Լեհ հարձակվողի արդյունավետության անհավանական շարքն ընդհատվեց: Մինչև այս խաղը Լևանդովսկին 19 խաղ անընդմեջ դարձել էր գոլի հեղինակ: Այս մրցաշրջանում անցկացրած 8 խաղում Լևանդովսկին խփել է 11 գոլ:

̰
Ռոնալդ Կումանը որակազրկվել է

11:58 25.09.2021

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը որակազրկվել է երկու խաղով: Այս մասին հայտնում է Marca-ն: Նրան պատժել են Լա լիգայի 6-րդ տուրի՝ «Կադիսի» հետ խաղում հեռացման պատճառով: Կումանը նաև ստիպված կլինի տուգանք վճարել: Հիշեցնենք, հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով: Կումանը խաղավարտին էր հեռացվել այն բանից հետո, երբ մրցավարը «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին դեղին քարտ էր ցույց […]

̰
Հայ գեղասահորդուհի Թինա Կարապետյանն իր զույգի հետ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը․ Nebelhorn Tropy

11:49 25.09.2021

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում Nebelhorn Tropy (գեղասահք) 2021 վարկանշային մրցաշարի կարճ ծրագրում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ զույգը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

̰
Բանակայինների ԱԱ․ Հայաստանի ընտրանին նվաճեց 2 բրոնզե մեդալ

23:13 24.09.2021

Արթուր Մելիքյանի և Պավլիկ Ղարսլյանի գլխավորությամբ բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի ընտրանին նվաճեց 2 բրոնզե մեդալ։ Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որոնք նվաճեցին իրենց կարիերայի առայժմ ամենալուրջ մեդալը։ Բանակայինների աշխարհի առաջնությունում մեր պատվիրակության ղեկավարն էր ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության և սպորտի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արման […]

̰
«Ալաշկերտը»՝ Հայաստանի սուպերգավաթակիր

20:41 24.09.2021

Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթը նվաճել է «Ալաշկերտը»: «Արարատի» հետ խաղում միակ և հաղթական գոլի հեղինակ է դարձել Ժոզե Էմբալոն: «Ալաշկերտի» համար սա արդեն երրորդ սուպերգավաթն է։

̰
Հպարտանում եմ ձեզանով. Վարազդատ Հարոյանը՝ հայ երկրպագուներին

19:46 24.09.2021

Իսպանական «Կադիսի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն ուղերձ է հղել հայ երկրպագուներին: «Մեծ բարևներ բոլոր հայերին, որոնք հետևում են իմ ու «Կադիսի» հանդիպումներին: Շարունակեք երկրպագել: Ես միայն ձեզ համար եմ լավ խաղ ցուցադրում ու հպարտանում եմ ձեզանով»,- «Կադիսի» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է 29-ամյա ֆուտբոլիստը: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Վարազդատ Հարոյանը մասնակցել է […]

̰
Լևոն Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

19:12 24.09.2021

Սեպտեմբերի 25-ին կմեկնարկի շախմատի Champions Chess Tour մրցաշարի եզրափակիչ փուլը: Այն կանցկացվի առցանց: Մրցաշարի 10 մասնակիցները, որոնց թվում է նաև Լևոն Արոնյանը, մրցումները կսկսեն Champions Chess Tour-ի նախորդ 9 փուլերի ընդհանուր արդյունքների հիման վրա վաստակած բոնուսային միավորներով: Լևոն Արոնյանն ընդհանուր հաշվարկով ընթանում է 3-րդ հորիզոնականում, նրա հաշվին բոնուսային 8 միավոր է գրանցված: Առջևում 16,5 միավորով […]

̰
Օլիմպիական չեմպիոն Բիլյալ Մախովը կորակազրկվի 4 տարով

17:17 24.09.2021

Ռուսաստանցի ըմբիշ, 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Աշխարհի եռակի չեմպիոն Բիլյալ Մախովը 4 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հակադոպինգային գործակալության մամուլի ծառայությունը: 34-ամյա մարզիկի որակազրկումը կհաշվարկվի 2021թ. հունվարի 27-ից: Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում Բիլյալ Մախովը դարձել էր բրոնզե մեդալակիր, սակայն հետո արժանացել էր ոսկե մեդալի: 120 կգ քաշային կարգի […]

̰
Մեզ ժամանակ ու ևս մեկ բան է պետք, որի մասին ես չէի ցանկանա հայտնել մամուլին. Մոուրինյու

16:15 24.09.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գնահատել է այս մրցաշրջանի մեկնարկը, որում հռոմեացիները 8 հանդիպումներից 7-ում հաղթել են: «Այժմ մեզ ժամանակ ու ևս մեկ բան է պետք, որի մասին ես չէի ցանկանա հայտնել մամուլին: Մենք ունենք հիանալի թիմ, որին փորձում եմ փոխանցել իմ փորձը, բայց, կրկին, մեզ ժամանակ ու ևս մեկ բան է պետք, որը մամուլի […]

̰
Ձմեռային օլիմպիական խաղերի համար մենք կունենանք պատվաստումների ծրագիր. ՄՕԿ նախագահ

15:25 24.09.2021

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նամակ է հղել օլիմպիական հանրությանը: Այս մասին տեղեկացնում ՀԱՕԿ-ը: Թոմաս Բախի նամակում մասնավորապես ասվում է. «Տոկիոյի օլիմպիական խաղերի փակման արարողությունից անցել է մեկ ամսից ավելի, և հուսով եմ, որ այս նամակը կընթերցեք լավ տրամադրությամբ: Մենք կարողացանք կյանքի կոչել պատմության ընթացքում առաջին անգամ հետաձգված մարզահանդեսը՝ օլիմպիական համայնքի անդամների միասնական աջակցության […]

̰
Մեսսին չի մասնակցի նաև «Մոնպելյեի» հետ խաղին

14:35 24.09.2021

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին բաց կթողնի նաև «Մոնպելյեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: Նա  դեռ չի մարզվում փարիզյան ակումբի ընդհանուր խմբում: Այս մասին տեղեկացնում է Le Parisien-ը: Սպասվում է, որ Մեսսին մարզումներին կվերադառնա այսօր, սակայն մարզչական շտաբը դժվար թե ռիսկի դիմի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային […]

̰
2 տարուց ես պետք է դառնամ UFC-ի չեմպիոն. Արման Ծառուկյան

14:15 24.09.2021

UFC-ում հանդես եկող ազգությամբ հայ, բայց Ռուսաստանը ներկայացնող մարտիկ Արման Ծառուկյանն անդրադարձել է իր առաջիկա ծրագրերին: «Ես ինձ համարում եմ UFC-ի լավագույն թեթևքաշայինն այս պահին և իրատեսորեն եմ գնահատում իմ հնարավորությունները: Եթե չլինեի այդքան ինքնավստահ, ապա ի՞նչ իմաստ կունենար շարունակել ելույթներս: Կարծում եմ՝ 3 մենամարտից կամ 1.5 տարուց կունենամ չեմպիոնական տիտղոսի համար մենամարտելու հնարավորություն: Այնպես […]

̰
Հայաստանի սուպերգավաթի խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են «Արարատին»

13:53 24.09.2021

Ֆուտբոլի Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղում կմրցեն Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» և գավաթակիր «Արարատը»: Բուքմեյքերական գրասենյակները նախապատվությունը տալիս են «Արարատին», որի հաղթանակը գնահատվում է 2.00 գործակցով: «Ալաշկերտի» հաղթանակը ստացել է 3.45 գործակից, իսկ ոչ-ոքին՝ 3.55: Խաղը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:30-ին, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Հայաստանի առաջնությունում «Արարատը» 7 խաղից հետո 18 միավորով երկրորդ տեղում է, […]

̰
Ռոնալդուն 300 հազար եվրո արժողությամբ նոր մեքենայով է գնացել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա

12:26 24.09.2021

Ռոնալդուն 300 հազար եվրո արժողությամբ նոր Bentley-ով է ժամանել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա: Նրան ուղեկցել են անձնական թիկնապահները՝ Range Rover-ով: 36-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդ» է վերադարձել «Յուվենտուսից»: Այս մրցաշրջանում նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է երեք խաղ, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ:  

̰
Որտե՞ղ է Լեո Մեսսին. «Կադիսի» երկրպագուները ծաղրել են «Բարսելոնային»

12:11 24.09.2021

«Կադիսի» երկրպագուներն Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ հանդիպումից առաջ և հետո ծաղրել են կատալոնական ակումբին: Նրանք ստադիոնի մոտ երգել են. «Որտե՞ղ է Լեո Մեսսին»: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն այդ խաղում «Կադիսի» կազմում հանդես է եկել առանց փոխարինման, իսկ 68-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով։ «Բարսելոնան» 2 հաղթանակից և 3 ոչ ոքիից […]

̰
Բարդ խաղ էր. Մխիթարյանն անդրադարձել է «Ուդինեզեի» նկատմամբ տարած հաղթանակին

11:50 24.09.2021

Հենրիխ Մխիթարյանն Ա սերիաի 5-րդ տուրում «Ուդինեզեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո գրառում է կատարել սոցցանցի իր էջերում: «Բարդ խաղ էր, բայց կարևորը՝ մենք հաղթեցինք: Հիմա ամբողջովին պետք է կենտրոնանանք «Լացիոյի» դեմ կիրակի օրը կայանալիք դերբիի վրա»,- գրել է Մխիթարյանը: Հիշեցնենք՝ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է «Ուդինեզեի» դեմ ամբողջ հանդիպմանը: Խաղավերջում հռոմեական ակումբը մնացել է 10 […]

̰
«Բարսելոնայի» նախագահը խոստացել է առավելագույնս աջակցել Կումանին

11:42 24.09.2021

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ կապված վերջին միջադեպին, երբ նա, չպատասխանելով լրագրողների հարցերին, դուրս էր եկել մամուլի ասուլիսի սրահից: «Ես այդ դեպքի մասին ոչինչ չգիտեմ, բայց հարգում եմ մարզչի որոշումը։ Անկեղծ ասած, դրա անհրաժեշտությունը չկար, բայց Կումանը մեր գլխավոր մարզիչն է և կստանա առավելագույն աջակցություն։ Ակնհայտ է, որ […]

̰
Հայ շախմատիստները գործնականում զրկվեցին մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորությունից. Sharjah Masters

11:30 24.09.2021

ԱՄԷ-ում ընթացող 4th Sharjah Masters միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Արամ Հակոբյանը պարտվեց: Մեր շախմատիստներից հաղթանակ տարավ միայն Տիգրան Հարությունյանը: 7 տուրից հետո Տիգրան Հարությունյանն ունի 4, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը՝ 3,5-ական միավոր: Հարությունյանը մրցաշարային աղյուսակում 23-րդն է, Արամ Հակոբյանը՝ 30-րդը, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 34-րդը:  Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները 5,5 […]

̰
BACK_TO_TOP