TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+33.09 oC

ՍՊՈՐՏ

«Ոսկե խաղակոշիկը» նվաճեց Ռոբերտ Լևանդովսկին

19:42 21.09.2021

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանացել է «Ոսկե խաղակոշիկի»՝ որպես նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Լևանդովսկին Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 29 խաղում դարձել է 41 գոլի հեղինակ: Սա 2014/15 մրցաշրջանից ի վեր «Ոսկե խաղակոշիկի» դափնեկրի լավագույն ցուցանիշն է: Այդ ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուն խփել էր 48 գոլ: Լևանդովսկին նաև 49 տարվա ընթացքում դարձավ Բունդեսլիգայի առաջին ներկայացուցիչը, որը նվաճեց […]

̰
Ձերբակալվել է Քոնոր Մաքգրեգորի հայտնի ընկերը

18:50 21.09.2021

Bellator-ի ամերիկացի մարտիկ Դիլոն Դենիսը, որը UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի ընկերն ու թիմակիցն է, բերման է ենթարկվել Նյու Ջերսիի ոստիկանության կողմից: Դենիսը ձերբակալության ժամանակ ոստիկաններին դիմադրություն է ցույց տվել: Ձերբակալության պատճառը չի նշվում: 28-ամյա Դիլոն Դենիսը երկու մենամարտ է անցկացրել՝ տոնելով նույնքան հաղթանակ: 2019 թվականի հունիսից նա ռինգ դուրս չի եկել: […]

̰
Կումանը կհեռացվի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից

18:23 21.09.2021

«Բարսելոնան» որոշում է կայացրել գլխավոր մարզչի պաշտոնից ազատել Ռոնալդ Կումանին: Այս մասին հաղորդում է Goal-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ որոշումն արդեն կայացված է, հարց է միայն այն, թե երբ կկայանա հոլանդացի մասնագետի պաշտոնանկությունը: Հեռացումը տեղի չի ունենա անմիջապես: Ամենայն հավանականությամբ, «Բարսելոնան» առաջիկա խաղերը կանցկացնի Ռոնալդ Կումանի գլխավորությամբ: Նրա հեռացման ամենահարմար ժամանակահատված է դիտարկվում հավաքականների խաղերով պայմանավորված հոկտեմբերյան […]

̰
Ռոբերտ Լևանդովսկին ստացավ 2021 թվականի «Ոսկե խաղակոշիկը»

17:55 21.09.2021

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանացավ 2021 թվականի Եվրոպայի լավագույն ռմբարկուի՝ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին: Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի 2020-21 մրցաշրջանում դարձել էր 41 գոլի հեղինակ՝ շրջանցելով լեգենդար Գերդ Մյուլերի ցուցանիշը: Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի առաջին ֆուտբոլիստն է վերջին 49 տարիներին, որ արժանանում է մրցանակին: Մրցանակի նախորդ դափնեկիրը «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն է, որը 2019-20 մրցաշրջանում խփել է 36 […]

̰
Վարազդատ Հարոյանը ասել է, որ շատ լավ է զգում «Կադիս»-ում

17:27 21.09.2021

«Կադիս»-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի մասնակցությամբ։ «Շատ լավ եմ ինձ զգում «Կադիս»-ում։ Ինձ լավ են ընդունել, հարմարվել եմ արդեն թիմին, քաղաքին։ Ամեն ինչ շատ լավ է»,- ասել է Հարոյանը:

̰
Գերհամակարգիչը կանխատեսել է, թե որ ակումբը կլինի ԱՊԼ 2021/22 մրցաշրջանի չեմպիոնը

17:16 21.09.2021

CIES Football Observatory-ը կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջնական մրցաշարային աղյուսակը՝ հաշվի առնելով արդեն կայացած 5 տուրերը: CIES Football Observatory Weekly-ը կանխատեսումներում հաշվի է առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են խաղացողների փորձը, տրանսֆերային ծախսերը և յուրաքանչյուր թիմի մարզավիճակը վերջին 365 օրվա ընթացքում: Սուպերհամակարգիչը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» կպաշտպանի Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» […]

̰
3 հայ շախմատիստ մասնակցում է Sharjah Masters 2021 հեղինակավոր մրցաշարին

16:59 21.09.2021

3 հայ շախմատիստ՝ Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Տիգրան Հարությունյանը մասնակցում են Sharjah Masters 2021 հեղինակավոր մրցաշարին: Արդեն կայացել է 4 տուր: Մեր շախմատիստներից առավել հաջող է հանդես գալիս Հայկ Մարտիրոսյանը, որն ունի 2,5 միավոր և առայժմ կիսում է 11-ից 26-րդ տեղերը: Արամ Հակոբյանը ունի 2 միավոր, իսկ Տիգրան Հարությունյանը՝ 1,5: Մրցաշարին, որը բաղկացած է […]

̰
L’Equipe-ը գրել է, թե ինչու է Պոչետինոն փոխարինել Մեսսիին

15:16 21.09.2021

L’Equipe-ը գրել է, թե ինչու է Պոչետինոն փոխարինել Մեսսիին «Լիոնի» դեմ խաղում: Հիշեցնենք, որ 76-րդ րոպեին փոխարինվելուց հետո Մեսսին  չցանկացավ սեղմել թիմի մարզչի ձեռքը։ Ինչպես պարզվել է հետագայում, մասնագետը վնասվածք ստանալու հավանականության պատճառով է փոխարինել արգենտինացի հարձակվողին, քանի որ նա լուրջ հարված էր ստացել ազդրի շրջանում: Երեկվա մարզմանը արգենտինացին մի փոքր կաղել  է, որից հետո […]

̰
Ռոնալդ Կումանը մոտ ժամանակներս կարող է հեռանալ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից

15:00 21.09.2021

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մոտ ժամանակներս կարող է կորցնել պաշտոնը: Կատալոնական ակումբն արդեն դիտարկում է հինգ մարզիչների, որոնք կարող են փոխարինել հոլանդացուն գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին գրում է լրագրող Ժերար Ռոմերոն: Ըստ նրա, այդ 5 մարզիչներից մեկը Չավի Էրնանդեսն է, բայց գլխավոր հավակնորդը չէ: Նշվում է, որ ցանկում ընդգրկված են նաև Անդրեա Պիրլոն, […]

̰
Լեգենդար Պակյաոն ավարտում է բռնցքամարտիկի կարիերան և պայքարելու է երկրի նախագահի աթոռի համար

14:45 21.09.2021

Բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն, Ֆիլիպինների Հանրապետության նախագահի թեկնածու Մենի Պակյաոն հաստատել է, որ ավարտել է մարզական կարիերան: «Իմ կարիերան արդեն ավարտված է: Ես երկար ժամանակ եմ զբաղվել բռնցքամարտով, հիմա ընտանիքս ասում է, որ բավական է: Ես կշարունակեմ աջակցել իմ երկիրը ներկայացնող այլ բռնցքամարտիկների»,- ասել է Պակյաոն Toni Gonzaga Studio յութուբյան ալիքի հետ հարցազրույցի […]

̰
Արսեն Զախարյանը կրկին հրավիրվել է ՌԴ հավաքական

14:18 21.09.2021

Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հրապարակել է թիմի ընդլայնված կազմը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի՝ հոկտեմբերին կայանալիք 2 խաղերի համար: Ցուցակում տեղ են գտել 34 ֆուտբոլիստներ, այդ թվում նաև Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը: Հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի հավաքականը Կազանում կընդունի Սլովակիային, իսկ 3 օր անց Մարիբորում կմրցի սլովենացիների հետ: Հիշեցնենք, որ […]

̰
Չպատվաստված ֆուտբոլիստների մասնակցությունը ԱԱ-2022-ին հարցականի տակ է

14:02 21.09.2021

Կորոնավիրուսի դեմ չպատվաստված ֆուտբոլիստների մասնակցությունը 2022 թվականին Կատարում անցկացվելիք աշխարհի առաջնությանը հարցականի տակ է։ Կատարի ղեկավարությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից պահանջում է պարտադրել առաջնության մասնակիցներին պատվաստվել, իսկ հրաժարվողներին թույլ չտալ մուտքը երկիր: Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ Կատարում արդեն պատվաստվել է բնակչության  մոտ 82 տոկոսը։

̰
Մենք լավ չխաղացինք. Մոուրինյոն՝ «Վերոնայից» կրած պարտության մասին

13:47 21.09.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմի 2։3 հաշվով պարտությունը «Վերոնայից» Իտալիայի առաջնության չորրորդ տուրի արտագնա խաղում։ «Ես գիտեի, որ բարդ կլինի դիմակայել «Վերոնային», որը որակյալ թիմ է։ Մինչև մարզչի փոփոխությունն էլ նրանք լավ թիմ էին, իսկ մարզչի փոփոխությունից հետո սովորաբար տեղի է ունենում բարոյահոգեբանական վերելք։ Ես գիտեի, որ բարդ խաղ է սպասվում, բայց […]

̰
Բուքմեյքերները Հայաստան-Լեհաստան խաղում բացահայտ ֆավորիտ են համարում լեհուհիներին

13:32 21.09.2021

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը այսօր երկրորդ հանդիպումը կանցկացնի 2023թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբում: Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը կընդունի Լեհաստանի հավաքականին: Բուքմեյքերական գրասենյակները բացահայտ ֆավորիտ են համարում Լեհաստանի հավաքականին, որի հաղթանակը միջինը ստացել է 1.02 գործակից: Հայկական թիմի հաղթանակը գնահատվում է 24.00 գործակցով, իսկ ոչ-ոքին՝ 17.00: Հիշեցնենք, որ ԱԱ-2023-ի ընտրական փուլի առաջին տուրում […]

̰
Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել Թոնի Ֆերգյուսոնի հետ

13:15 21.09.2021

Ռուսաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը Լաս Վեգասում անցկացված UFC Fight Night 192 մրցաշարում Խրիստոս Գիագոսին հաղթելուց հետո ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտելու ցանկություն է հայտնել: «Եթե նա հաղթի (խոսքը Դեն Հուքերի մասին է) իր մենամարտում, ապա ես կսպասեմ նրան, եթե ոչ, չեմ սպասի: Այդ դեպքում ես ավելի լավ է մենամարտեմ այլ մրցակցի հետ, քանի որ մեր […]

̰
Դատարանը պարտավորեցրել է ՈՒԵՖԱ-ին հրաժարվել Սուպերլիգայի ակումբների դեմ պատժամիջոցներից

12:40 21.09.2021

Իսպանական դատարանը պարտավորեցրել է ՈՒԵՖԱ-ին հրաժարվել եվրոպական Սուպերլիգայի ակումբների դեմ պատժամիջոցներից: Այս մասին հաղորդում է Marca-ն։ Նշվում է նաև, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել այս պահանջը չկատարելու դեպքում: Դատարանը գտել է, որ ՈՒԵՖԱ-ն գործում է ոչ օրինական կերպով՝ խախտելով ազատ մրցակցության սկզբունքը: Հիշեցնենք, որ «Ռեալը», «Բարսելոնան», «Աթլետիկոն», «Յուվենտուսը», «Ինտերը», «Միլանը», […]

̰
Նա այլևս չի ազդում խաղի վրա. Le Parisien-ը խիստ քննադատության է ենթարկել Մեսսիին

11:45 21.09.2021

Ֆրանսիական Le Parisien պարբերականը Ֆրանսիայի առաջնության վեցերորդ տուրի ՊՍԺ «Լիոն» (2-1) խաղից հետո քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: «Նրա մնալը Փարիզում դժվար կլինի: Մեսսին մարում է: Նա գլուխն ավելի ու ավելի է իջեցնում, նա պարզապես շրջում է խաղադաշտով և այլևս չի ազդում խաղի վրա», -գրել է Le Parisien-ը: Հիշեցնենք, որ Մեսսին այդ հանդիպման մեկնարկային […]

̰
Որքա՞ն կարժենա «Բարսելոնայի» համար Ռոնալդ Կումանին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելը

11:36 21.09.2021

Որքա՞ն կարժենա «Բարսելոնայի» համար Ռոնալդ Կումանին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելը: Ինչպես հաղորդում է AS-ը, եթե մարզչի պայմանագիրը չերկարաձգվի 2022/23 մրցաշրջանի համար, նա 6 մլն եվրո կստանա: Դա այն գումարն է, որը Կումանը վճարել էր Նիդերլանդների ֆուտբոլային միությանը հավաքականի հետ պայմանագիրը խզելու ու թիմի ղեկից հեռանալու համար: Նման պայմաններով պայմանագիր է ստորագրվել Կումանի ու «Բարսելոնայի» նախկին […]

̰
«Արարատի»  նախկին դարպասապահը ծանր վնասվածք է ստացել, որից հետո նրա երիկամը հեռացրել են

11:27 21.09.2021

«Արարատի» մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ թիմի նախկին դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը ծանր վնասվածք է ստացել: ««Արարատի» նախկին դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը ծանր վնասվածք է ստացել սեպտեմբերի 18-ին կայացած Սերբիայի առաջնության խաղում: «Ռադնիչկի» թիմի կազմում իր նորամուտի խաղի 38-րդ րոպեին Ստեֆանովիչը ծանր վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Նա վիրահատվել է, հեռացվել է […]

̰
«Բարսելոնան» չկարողացավ սեփական հարկի տակ հաղթել «Գրանադային»

10:43 21.09.2021

Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1-1 խաղաց «Գրանադայի» հետ: Հատկանշական է, որ գոլերը խփվեցին խաղի ամենասկզբում և ամենավերջում: Արդեն երկրորդ րոպեին Դուարտեն առաջ մղեց հյուրերին: Կատալոնական ակումբից պատասխան գոլը 90-րդ րոպեին խփեց Արաուխոն: Այս խաղից հետո «Բարսելոնան» 8 միավորով 7-րդն է:

̰
Հայկ Դեմոյանը հրապարակել է հայերի մասնակցությամբ ֆուտբոլային խաղի առաջին լուսանկարը

10:35 21.09.2021

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հայերի մասնակցությամբ ֆուտբոլային խաղի առաջին լուսանկարով և դրա հետ կապված հետաքրքիր տեղեկությամբ։ «ԲԱՑԱՌԻԿ ԳՏԱԾՈ Հայերի մասնակցությամբ ֆուտբոլային խաղի առաջին լուսանկարը Անգլիացի ուսուցիչ Սփարոյ Ոիլֆրիդն այլևս համարվելու է հայերի մասնակցությամբ ֆուտբոլային խաղի առաջին լուսանկարիչը։ 1897-1898թթ․ Սպահանի պարսիկ ազնվականներից մեկի զավակներին դասավանդելու նպատակով Պարսկաստանում անցկացված տարիների […]

̰
Արթուր Գալոյանը դուբլի հեղինակ է դարձել «Ռոտորի» դեմ խաղում

10:27 21.09.2021

ՌԴ ՖԱԼ առաջնության 12-րդ տուրի խաղում «Վելեսը» 3-1 հաշվով հաղթել է «Ռոտորին»: «Վելեսի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Արթուր Գալոյանը: Հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել հանդիպման 34-րդ և 57-րդ րոպեներին՝ խփելով իր թիմի առաջին և երկրորդ գոլերն այս խաղում: Գալոյանն արդեն 9 հանդիպում է անցկացրել ՖԱԼ-ի ընթացիկ մրցաշրջանում, դարձել է 2 գոլի և 4 գոլային […]

̰
Հրաժարական է տվել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը

10:19 21.09.2021

Հրաժարական է տվել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ Ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզչի հրաժեշտի խոսքերը։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմի ֆուտբոլիստներին ու ղեկավարությանը։ Այս թիմն ինձ դրական էմոցիաների մեծ չափաբաժին տվեց․ ես մասնակցեցի «Ալաշկերտի» չեմպիոնությանը, մենք միասին լավ ճանապարհ անցանք եվրագավաթներում»,- ասել է նա։ Երեկ ՀՊԼ 7-րդ տուրի «Նորավանքի» դեմ խաղը «Ալաշկերտը» ոչ-ոքի՝ 0-0 էր […]

̰ ̰
Բենզեման ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է թոփ-5 լիգաներում

19:22 20.09.2021

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման գլխավորում է եվրոպական թոփ-5  առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցուցակը: Ֆրանսիացին մեկնարկային խաղերում վաստակել է 11 (6 գոլ+5 գոլային փոխանցում) միավոր: Երկրորդ տեղում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ 10 (7+3) միավոր, իսկ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին երրորդն է՝ 7 (7+0): Լավագույնների ցանկում է նաև Պոլ Պոգբան, որը մեկնարկային խաղերում 7 գոլային […]

̰
«Յուվենթուսը» կրկնել է իր հակառեկորդը

18:58 20.09.2021

Իտալիայի Ա Սերիայի չորրորդ տուրում Թուրինի «Յուվենթուսը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Միլանի»հետ։ «Ծեր սինյորան» նոր մեկնարկած մրցաշրջանում չի հաղթում չորս անընդմեջ խաղում։ Ինչպես տեղեկացնում է Opta-ն, նման վատ ցուցանիշ թուրինցիները վերջին անգամ գրանցել էին 60 տարի առաջ։ «Յուվենթուսը» Ա Սերիայի մեկնարկային չորս տուրերում հաղթանակ չի տոնել 1961-62, 1955-56 և 1942-43 մրցաշրջանների ընթացքում։ Անցկացրած չորս խաղից […]

̰
Մեզ մնում է միայն ափսոսալ, որ նա այլևս չի կարողանա խաղալ Ռուսաստանի հավաքականում․ Sportbox.ru-ն՝ Սպերցյանի մասին

18:40 20.09.2021

Ռուսական Sportbox.ru-ն անդրադարձել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ «Գրոզնիում տեղի ունեցած խաղում գլխավոր դերակատարը երիտասարդ կիսապաշտպանն էր։ 21-ամյա Սպերցյանը հյուրերի երկու գոլային գրոհների ամենակարևոր մասնակիցն էր։ Առաջին դրվագում նա այնպիսի հնարք կատարեց, որ անգամ ամենահամարձակները կդժվարանան դա անել։ Այնուհետև երկրորդ գոլի ժամանակ ձախ եզրում հրաշալի ճեղքում իրականացրեց։ Մեզ մնում է միայն […]

̰
Ռուսական ակումբն այս ամառ փորձել է ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը

18:25 20.09.2021

Մոսկվայի «Սպարտակը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձել է ձեռք բերել «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է metaratings.ru-ն։ Ըստ աղբյուրի՝ մոսկովյան ակումբը ուշադրությամբ հետևելիս է եղել Մխիթարյանի շուրջ ծավալվող իրադարձություններին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հավաքականի ավագն ամռանը կարող էր ունենալ ազատ գործակալի կարգավիճակ։ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Ռուի […]

̰
Գերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում մեկնարկել է հաղթանակով

11:18 20.09.2021

Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակով է նշել նորամուտը պրոֆեսիոնալ բռնցքամարտում: ԱՄՆ Բեյքրսֆիլդ քաղաքում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկը հենց առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Ջեյվոն Դաֆնիին: Գուրգեն Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել PBC պրոմոութերական խոշորագույն ընկերության հետ:

̰
«Ռեալը» խաղավերջի երկու րոպեում կամային հաղթանակ է տարել «Վալենսիայի» նկատմամբ

10:56 20.09.2021

Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կամային հաղթանակ է տարել «Վալենսիայի» նկատմամբ: «Վալենսիայի» կազմում հաշիվը բացել է Ուգո Դուրոն՝ 66-րդ րոպեին: Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Վինիսիուսը հավասարեցրել է այն, իսկ 88-րդ րոպեին Բենզեման խփել է հաղթական գոլը: Այս խաղից հետո «Ռեալը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Վալենսիան» 10 միավորով […]

̰
BACK_TO_TOP