TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

Արոնյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի Շահրիյար Մամեդյարովի հետ. Aimchess US Rapid

09:43 31.08.2021

Ավարտվեց Aimchess US Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի նախնական փուլը: Կայացան վերջին 11-15-րդ տուրերը: 16 մասնակիցներից 8-ը կշարունակեն պայքարը քառորդ եզրափակչում: Նրանց թվում է Լևոն Արոնյանը, ով երեկ ոչ-ոքի խաղաց Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ, ապա հաղթեց Յորդեն վան Ֆորեստին: 13-րդ տուրում ուշադրության կենտրոնում Արոնյանի և Մագնուս Կառլսենի մրցավեճն էր, որում հայ գրոսմայստերը սև խաղաքարերով էր հանդես […]

̰
ՀՀ Մ-19 հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի

23:59 30.08.2021

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ  ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքի ծրագրով հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի Մ-19 հավաքականի հետ։ Խաղերը տեղի կունենան սեպտեմբերի 3-ին և 5-ին՝ ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Թիմի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ […]

̰
«Բարսելոնայից» վիրավորված չենք, այլ միայն որոշ մարդկանցից. Խորխե Մեսսի

23:50 30.08.2021

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, խոսել է որդու՝ փարիզյան թիմ տեղափոխվելու և «Բարսելոնայից» հեռանալու մասին: «Ինձ համար արտասովոր բան չկար Լեոյին այլ ակումբի մարզաշապիկով տեսնելիս։ Կյանք է։ «Բարսելոնայից» վիրավորված չենք, այլ միայն որոշ մարդկանցից»,- ֆուտբոլիստի հոր խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։ Հիշեցնենք՝ Լիգա 1-ի 4-րդ տուրի՝ «Ռեյմսի» դեմ խաղի երկրորդ կեսում Լիոնել Մեսսին […]

̰
Ռուս սինքրոն լողորդուհի Վարվառա Սուբբոտինան պատմել է, թե ինչպես են իրեն փողի դիմաց ինտիմ բնույթի ծառայությունների առաջարկություններ անում

22:32 30.08.2021

Ռուս սինքրոն լողորդուհի Վարվառա Սուբբոտինան պատմել է թե ինչպես են իրեն փողի դիմաց ինտիմ բնույթի ծառայությունների  առաջարկություններ անում: «Ինձ համար դա առնվազն անբարոյականություն է: Ես ասում եմ. «Ես ուղեկցորդուհու տեսք ունե՞մ»: Պատասխանում են. «Ոչ, ի՞նչ եք ասում, մենք դա նկատի չունենք»:  Նման առաջարկներից հետո ես տվյալ մարդուն արգելափակում եմ, կամ գրում եմ.   «Բարև Ձեզ, […]

̰
Վերջին 10 տարում ֆուտբոլիստների տրանսֆերների վրա ծախսվել է 48,5 մլրդ դոլար

22:20 30.08.2021

Օգոստոսի 30-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 21-րդ դարի երկրորդ տասնամյակի միջազգային տրանսֆերների մասին զեկույցը: 2011-2020 թվականների ընթացքում ակումբները խաղացողների տրանսֆերների գնման համար ծախսել են ընդհանուր առմամբ 48,5 միլիարդ դոլար, իսկ գործակալներին վճարումները կազմել են 3,5 միլիարդ դոլար: Այս ցուցանիշով առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որին հաջորդում է «Չելսին», իսկ եռյակը եզրափակում է «Բարսելոնան»։

̰
Ո՞վ է ճանաչվել «Ռոմա»-«Սալերնիտանա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

22:09 30.08.2021

«Ռոմայի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «Ռոմա»-«Սալերնիտանա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հռոմեական ակումբի նորեկ Տեմի Աբրահամը: Հիշեցենք, որ «Ռոման» արտագնա խաղում 4 անպատասխան գնդակ էր ուղարկել Ա սերիայի նորեկի դարպասը, իսկ Հենրիխ Մխիթարյանն աչքի էր ընկել գոլային փոխանցումով: ? @DigitalBitsOrg ???? ?? A first goal in Italy, a big all-round performance – congratulations to Tammy Abraham […]

̰
«Օլիմպիակոսի» պաշտպանը ձերբակալվել է 17-ամյա աղջկան բռնաբարելու մեղադրանքով

21:47 30.08.2021

Հունական «Օլիմպիակոսի» պաշտպան Ռուբեն Սեմեդուն ձերբակալվել է հունական դատարանի կողմից՝ 17-ամյա աղջկան բռնաբարելու մեղադրանքով: Այդ մասին հայտնում է gazzetta.gr-ն: Աղբյուրի համաձայն, ըստ տուժողի ցուցմունքի, 27-ամյա ֆուտբոլիստը հանդիպել է աղջկան բարում, նրան հարբեցրել է, տարել է իր տուն ՝ Գլիֆադա քաղաքում, որտեղ և բռնաբարել է իր գործակալի հետ միասին: Սեմեդուն այժմ կալանքի տակ է և ցուցմունք […]

̰
Կիլիան Մբապեի տրանսֆերը տապալման եզրին է. Marca

21:27 30.08.2021

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը տապալման եզրին է: Այս մասին հաղորդում է Marca-ն: Ֆրանսիական ակումբը կարծում է, որ հարձակվողի արժեքը շատ ավելին է, քան մադրիդյան ակումբի առաջարկած գումարը՝ 170 միլիոն եվրոն: Ֆրանսիական թիմի ղեկավարները մտադիր չեն բանակցել «Ռեալի» հետ նման առաջարկի պարագայում: Միևնույն ժամանակ, «Ռեալի» ղեկավարությունը չի ցանկանում բարձրացնել առաջարկը: Մբապեն Transfermarkt-ի վարկածով աշխարհի ամենաթանկ […]

̰
Հպարտ եմ բոլորովդ․ Հարոյանի գրառումը «Կադիսի» վերաբերյալ

21:06 30.08.2021

Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի «Կադիս» – «Օսասունա» խաղից հետո, տանտերերի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ինստագրամյան իր էջում գրառում է արել։ «Վատ արդյունք, բայց լավ աշխատանք։ Հպարտ եմ բոլորովդ»,- գրել է հայ ֆուտբոլիստը։ Հիշեցնենք՝ այդ խաղում «Կադիսը», որը մինչև 90-րդ րոպեն հաղթում էր 2-1 հաշվով, ի վերջո, պարտություն է կրել 2-3 հաշվով:  

̰
Հայազգի հոկեյիստ Արտյոմ Մանուկյանը փոխել է ակումբը ՀՄԼ-ում

19:51 30.08.2021

Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ հոկեյիստ Արտյոմ Մանուկյանը տեղափոխվել է Հոկեյի մայրցամաքային լիգայի ներկայացուցիչ Վլադիվոստոկի «Ադմիրալ»։ 23-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Արտյոմ Մանուկյանը երկար ժամանակ խաղացել է Հոկեյի մայրցամաքային լիգայում հանդես եկող Օմսկի «Ավանգարդում»։ Գագարինի գործող գավաթակրի կազմում նա անցկացրել է 112 հանդիպում, դարձել 7 գոլի ու 14 արդյունավետ […]

̰
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց նաև սլովակներին

19:40 30.08.2021

Կիևում անցկացվող Վ. Բաննիկովի անվան մրցաշարի 7-8-րդ տեղերի համար խաղում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը մրցել է  Սլովակիայի Մ-17 հավաքականի հետ և պարտվել 0:3 հաշվով: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Վ. Բաննիկովի անվան մրցաշարում Հայաստանի Մ-17 հավաքականը 0։4 հաշվով պարտվել էր ուկրաինացիներին, 1։3 հաշվով Բելառուսի Մ-17 թիմին և ոչ-ոքի՝ 1։1 էր խաղացել  […]

̰
Դժվար կլինի Մեսսիին շրջանցել Forbes-ի ցուցակում. Քոնոր Մաքգրեգոր

19:18 30.08.2021

UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը անդրադարձել է   Forbes-ում Մեսսիի հետ մրցակցությանը, ինչպես նաև նրա՝ ՊՍԺ տեղափոխվելուն: «Այդ թիմը հավաքագրել է անհավատալի խաղացողների, այն էլ այդքան արագ: Մեսսին 75 միլիոն դոլար արժե, չհաշված բոնուսները: Դժվար կլինի նրան շրջանցել Forbes-ի ցուցակում` առանց ևս մեկ մենամարտ անցկացնելու»,- գրել է  իռլանդացին իր instagram-ի էջում:

̰
Մեսսին դեռ հեռու է իր լավագույն մարզավիճակից. ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ

18:50 30.08.2021

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անդրադարձել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նորամուտի խաղին: «Ամեն բան լավ էր: Երբ Լեոն դուրս եկավ խաղադաշտ, գնդակին նրա առաջին հպումն ինչ-որ բան տվեց մեզ ու ավելացրեց թիմի վստահությունը: Նույնիսկ Մեսսիին է անհրաժեշտ հաջող նորամուտ ունենալ: Լեոն լավ մտավ խաղի մեջ: Նա դեռ հեռու է իր լավագույն մարզավիճակից, սակայն լավ […]

̰
Մենք չենք մոռանում դավաճաններին. «Միլանի» երկրպագուները սպառնացել են Դոնարումային

18:27 30.08.2021

«Միլանի» երկրպագուները Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային չեն կարողանում ներել ֆրանսիական ՊՍԺ տեղափոխության համար: Այս մասին գրում է  Football Italia-ն։ «Միլանի» ու «Կալյարիի» միջև Իտալիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպումից առաջ երկրպագուները ցուցադրել են 22-ամյա դարպասապահին ուղղված 2 պաստառ։ «Մենք չենք մոռանում դավաճաններին, զգույշ եղե՛ք, երբ վերադառնաք Միլան»,- նշված է պաստառներից մեկում։ Ջանլուիջի Դոնարուման «Միլանում» նորամուտը […]

̰
Արտյոմ Սիմոնյանը իր առաջին գոլն է խփել ռուսական նոր ակումբում

17:46 30.08.2021

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրում Աստրախանի «Վոլգարը» 2:2 հաշվով է ավարտել արտագնա հանդիպումը «Ենիսեյի» հետ: «Վոլգարի» կազմում խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացել է թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը: 26-ամյա կիսապաշտպանը իր առաջին գոլն է խփել նոր ակումբում՝ իրացնելով 11 մետրանոցը: Անցած մրցաշրջանում Արտյոմ Սիմոնյանը հանդես էր գալիս ռուսական «Տոմում», որի հետ […]

̰
Հայտնի մրցավարը ավարտել է կարիերան վնասվածքի պատճառով

17:27 30.08.2021

Սլովենացի ֆուտբոլային մրցավար Դամիր Սկոմինան ավարտել է կարիերան: Պատճառը ծնկի վնասվածքն է: 45-ամյա մրցավարը այդ պատճառով չէր կարողացել աշխատել Եվրո-2020-ում։ Նա կվիրահատվի առաջիկայում։ Դամիր Սկոմինան մրցավարական կարիերան սկսել է 1994-ին։ Միջազգային ասպարեզում նա նորամուտը նշել է 2003-ի ապրիլի 30-ին անցկացված Հունգարիա-Լյուքսեմբուրգ խաղում։ Նա սպասարկել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը (2012-ին), Եվրոպայի լիգայի (2017-ին) ու Չեմպիոնների լիգայի […]

̰
Ինչպե՞ս է դրսևորել իրեն Մեսսին ՊՍԺ-ի կազմում առաջին անգամ դուրս գալով խաղադաշտ

17:16 30.08.2021

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լիգա 1-ի 4-րդ տուրում կայացավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նորամուտը ՊՍԺ-ի կազմում։ Հիշեցնենք՝ փարիզյան ակումբը 2-0 հաշվով հաղթել է «Ռեյմսին»։ Իսկ ինչպե՞ս է դրսևորել իրեն Մեսսին ՊՍԺ-ի կազմում առաջին անգամ դուրս գալով խաղադաշտ: Նա  խաղադաշտում անցկացրել է մոտ կես ժամ: 66-րդ րոպեին փոխարինել է Նեյմարին և խաղի ընթացքում աչքի չի ընկել […]

̰
Արգենտինական «Դեպորտիվո Արմենիոյի» աջակցությունը Հայաստանի հավաքականին

17:05 30.08.2021

Արգենտինայի Primera B-ն ներկայացնող «Դեպորտիվո Արմենիո» ակումբը առաջնության հերթական տուրի «Լոս Անդրեսի» դեմ խաղում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի մարզաշապիկով` հաջակցություն մեր ընտրանու առաջիկա հանդիպումների:

̰
Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սկոպյեում է

16:14 30.08.2021

Հայաստանի ազգային հավաքականը, որը սեպտեմբերի 2-ին ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի շրջանակներում հանդիպելու է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ, արդեն ժամանել է Սկոպյե: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ն: Հավաքականին այսօր Հյուսիսային Մակեդոնիայում կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան վաղը, իսկ […]

̰
Բալոտելին փոխարինվելուց հետո հարվածել է իր իսկ խաղընկերոջը

15:51 30.08.2021

«Ադանա Դեմիրսփորի» նորեկ Մարիո Բալոտելին փոխարինվելուց հետո, արդեն պահեստայինների նստարանին նստած, բարկացած հարվածել է խաղընկերներից մեկին: Իտալացի հարձակվողին դուր չի եկել այն, որ փոխարինվել է «Կոնյասփորի» դեմ խաղի 56-րդ րոպեին: Չնայած Բալոտելիի պահվածքին՝ թիմակիցը միջադեպին լուրջ ընթացք չի տվել: Նոր թիմում Բալոտելին անցկացրել է 3 խաղ և կատարել 1 գոլային փոխանցում:

̰
Ադամյանի «Հոֆենհայմում» կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստ կա, թեպետ պատվաստվել է

15:47 30.08.2021

«Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Քևին Ակպոգուման վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: «Հոֆենհայմը» պաշտոնապես հաստատել է, որ Ակպոգուման թիմի միակ ֆուտբոլիստն է, որի թեստի պատասխանը դրական է եղել՝ չնայած նրան, որ ֆուտբոլիստը պատվաստվել է համավարակի դեմ: Մյուս բոլոր խաղացողների թեստերի պատասխանները եղել են բացասական: Հիշեցնենք, որ «Հոֆենհայմում» է հանդես գալիս Սարգիս Ադամյանը, […]

̰
Բլոգերը հաղթել է UFC-ի նախկին չեմպիոնին

15:37 30.08.2021

ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքում տեղի ունեցած մենամարտում հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլը հաղթել է UFC-ի նախկին չեմպիոն Թայրոն Վուդլիին:  Ութ ռաունդանոց մենամարտի  մրցավարներից երկուսը հաղթանակը տվել են Պոլին (77-75, 78-74), իսկ երրորդ մրցավարը՝ Վուդլիին (77-75): Ներկայումս Փոլը Youtube-ում ունի ավելի քան 20 միլիոն բաժանորդ: 2016 թվականից սկսել է նաև դերասանական կարիերան ու մասնակցել մի շարք նախագծերի: Ռինգում […]

̰
Ռոնալդուն բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց առաջ

15:11 30.08.2021

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուց առաջ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը»  պաշտոնապես հայտարարել էր պորտուգալացի հարձակվողի՝ անգլիական թիմ վերադառնալու մասին։ Հիշեցնենք՝ Ռոնալդուն 2003-ից 2009 թվականներին է հանդես եկել անգլիական այս ակումբում, ինչից հետո տեղափոխվել է «Ռեալ», իսկ 2018 թվականին՝ «Յուվենտուս»:

̰
Փորձեք ձեր մրցելույթներով դրական լիցքեր փոխանցել մեր ժողովրդին. ԿԳՄՍ նախարարը՝ ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակությանը

14:59 30.08.2021

Սեպտեմբերի 2-ին Կազանում մեկնարկելու են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է 11 մարզաձևից 55 մարզիկ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր հանդիպել են ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հետ: Ողջունելով մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ ԿԳՄՍ նախարարն ասել է, որ նրանցից ակնկալիքները մեծ են. «Բոլորիդ հաջողություն և […]

̰
Կումանը քննադատել է «Բարսելոնայի» երկրպագուներին

14:47 30.08.2021

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը դժգոհ է մնացել թիմի երկրպագուների պահվածքից Լա Լիգայի 3 -րդ տուրի «Խետաֆեի» դեմ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, այս խաղում կատալոնացիները հաղթել էին 2: 1 հաշվով: Նիդերլանդացի մարզիչը քննադատել է երկրպագուներին, ավելի կոնկրետ՝ Անտուան ​​Գրիզմանին սուլելու համար: «Ինձ դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում: Դուք կարող եք բողոքել, եթե ֆուտբոլիստը […]

̰
«Ռեալը» նոր առաջարկ է պատրաստում Կիլիան Մբապեի համար

14:09 30.08.2021

Մադրիդի «Ռեալը» մոտ օրերին ևս մեկ փորձ կկատարի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար։ Ըստ աղբյուրի ՝«Ռեալը» նոր առաջարկ է պատրաստում Մբապեի համար, և ՊՍԺ-ում հույս ունեն այդ տրանսֆերից նվազագույնը 215 մլն եվրո ստանալ։ Նշվում է նաև, որ «Ռեալին» հաջողվել է համաձայնության հասնել անձամբ Մբապեի հետ՝ մինչև 2027 թվականը տարեկան 35 մլն եվրոյով պայմանագիր […]

̰
ՌԴ հավաքականը՝ լողափնյա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

14:00 30.08.2021

Լողափնյա ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Ռուսաստանի հավաքականը 5:2 հաշվով հաղթեց Ճապոնիայի հավաքականին և դարձավ աշխարհի չեմպիոն: Այսպիսով, Ռուսաստանն իր պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալները: Ռուսները չեմպիոն էին դարձել նաև 2011 և 2013 թվականներին: Երրորդ տեղի համար խաղում Շվեյցարիայի հավաքականը 9։7 հաշվով առավելության ահսավ Սենեգալի ընտրանու նկատմամբ։

̰
Մեսսին լուսանկարվել է «Ռեյմսի» դարպասապահի որդու հետ՝ Լիգա 1-ում իր նորամուտի խաղից հետո

13:41 30.08.2021

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՊՍԺ-ի արգենտինացի նորեկ Լիոնել Մեսսին Լիգա 1-ի 4-րդ տուրի՝ «Ռեյմսի» հետ խաղում իր նորամուտն է նշել փարիզյան ակումբի կազմում: Խաղից հետո Մեսսին լուսանկարվել է մրցակցի դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչի որդու հետ։ Մեսսին խաղադաշտ դուրս եկավ 66-րդ րոպեին՝ փոխարինելով Նեյմարին, երբ հաշիվը 2-0 էր փարիզցիների օգտին։ Հաշիվն այդպես էլ մնաց: Սեպտեմբերի 10-ին Մեսսին […]

̰
Անդրե Չալըշըրի ակումբը հաղթանակ է տարել Դանիայի Սուպերլիգայի հերթական տուրում

12:46 30.08.2021

Դանիայի Սուպերլիգայի 7-րդ տուրում «Սիլկեբորգը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Ռանդերսին»։ Սիլկեբորգի» կազմում  Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրը ամբողջական հանդիպում է անցկացրել։ «Սիլկեբորգը» Դանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է՝ 10 միավորով։ Դանիական ակումբը 2021/22 մրցաշրջանի 7 խաղերում ընդամենը մեկ պարտություն է կրել։

̰
Ռոնալդուի հեռանալուց հետո «Յուվենտուսի» Instagram-ի պաշտոնական էջն ավելի քան 200 հազար հետևորդ է կորցրել

12:37 30.08.2021

Ռոնալդուի հեռանալուց հետո «Յուվենտուսի» Instagram-ի պաշտոնական էջն ավելի քան 200 հազար հետևորդ է կորցրել: Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Յունայթեդը» օգոստոսի 27-ին հայտարարել էր պորտուգալացի հարձակվողի վերադարձի մասին։ Ռոնալդուն 2003-ից 2009 թվականներին էր հանդես եկել մանչեսթերյան ակումբի կազմում, ինչից հետո տեղափոխվել «Ռեալ»։ Միաժամանակ հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» Instagram-յան էջին մոտ 1,8 մլն մարդ է բաժանորդագրվել Ռոնալդուի վերադարձից […]

̰
BACK_TO_TOP