TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՍՊՈՐՏ

Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի ԵԱ միանձնյա առաջատարն է

09:26 30.08.2021

Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 4-րդ տուրը ևս  հաղթական էր Ռոբերտ Հովհաննիսյանի համար: Նիկլաս Հուշենբեթի հետ մրցախաղում Ռոբերտը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և 4 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ի դեպ, Ռոբերտն առաջնության միակ շախմատիստն է, որը հաղթանակներ է տարել կայացած բոլոր 4 տուրերում: 5-րդ տուրում Ռոբերտը կմրցի ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի հետ: Իսկ […]

̰
Հարոյանի «Կադիսը» պարտվել է «Օսասունային»

09:10 30.08.2021

Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Կադիսը» սեփական հարկի տակ 2-3 հաշվով զիջել է «Օսասունային»։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ալեքս Ֆերնանդեսը․ «Օսասունայի» կազմում գոլերի հեղինակ են դարձել Կիկեն,  Ռոբերտո Տոռեսը և Դավիդ Գարսիան: Ի դեպ, խաղի 90-րդ րոպեին հաշիվը եղել է դեռ 2-1՝ հօգուտ «Կադիսի: Հյուրերը 2-րդ ու 3-րդ գոլերը խփել են 90+1 և 90+5 […]

̰
Հայաստանի Մ-17 հավաքականը զիջել է Բելառուսի ընտրանուն

09:01 30.08.2021

Օգոստոսի 29-ին կայացավ Վ. Բաննիկովի անվան մրցաշարի երրորդ մրցափուլի հանդիպումը Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ մեր հավաքականը զիջել է մրցակցին 1:3 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Լևոն Բաշոյանը:

̰
«Ռոման» հաղթեց խոշոր հաշվով, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

08:52 30.08.2021

Իտալական Ա սերիայի 2-րդ տուրում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է «Սալերնիտանային»: Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել ամբողջ հանդիպմանը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը նաև դեղին քարտ է ստացել: Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում: 48-րդ րոպեին Պելեգրինին է բացել հաշիվը, 4 րոպե անց Վերետուն Մխիթարյանի փոխանցումից […]

̰
Չեմ կարծում, որ Ռոնալդուն թիմը ավելի լավը կդարձնի. Գարի Նևիլ

18:20 29.08.2021

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Գարի Նևիլը խոսել է Ռոնալդուի տեղափոխման մասին, հաղորդում է Sky Sports- ը: «Չեմ կարծում, որ Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելը նրանց թիմը ավելի լավը կդարձնի, քան նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգան հաղթած «Չելսին» է, կամ «Մանչեսթեր Սիթին», որոնք Անգլիայի առաջնությունում 20 միավորով գերազանցում էին իրենց հետապնդողներին», – ասել է Նևիլը:    

̰
Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձի մասին հրապարակումը մոտ 13 միլիոն հավանում է ստացել

17:49 29.08.2021

«Մանչեսթեր Յունայթեդն» իր «Ինստագրամում» գերազանցել է մարզական ակումբների շրջանում կատարված գրառումներին դրված հավանումների ռեկորդը։ Ռեկորդայինը Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձի մասին հրապարակումն է եղել։ Ներկայումս այն ավելի քան 12.7 մլն հավանում ունի։ Հարկ է նշել, որ Լիոնել Մեսիի՝ ՊՍԺ տեղափոխության մասին գրառումն ընդամենը 8.8 մլն հավանման էր արժանացել։   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация […]

̰
Սա թիմ չէ. Կիելինին քննադատել է իր իսկ ակումբին

17:40 29.08.2021

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իտալական Ա Սերիայի 2-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտություն է կրել «Էմպոլիից»։ Խաղի ժամանակ տեսախցիկները ֆիքսել են կադրը, երբ թուրինյան ակումբի և իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կիելինին գլխավոր մարզիչ Մաքս Ալեգրիի հետ զրույցում օգտագործել է «սա թիմ չէ» արտահայտությունը։ Հիշեցնենք, որ առաջնության երկու խաղում թուրինյան ակումբը վաստակել է […]

̰
Ամեն դեպքում լավ է, որ Ռոնալդուի խաղամակարդակի ֆուտբոլիստը վերադառնում է Անգլիա. Խոսեպ Գվարդիոլա

17:30 29.08.2021

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Ռոնալդուի տրանսֆերին: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե 36-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, սակայն նա որոշեց վերադառնալ մանչեսթերյան մյուս ակումբը: «Ես  հուսահատված չեմ, մենք ունենք հրաշալի կազմ: Ամեն դեպքում լավ է, որ Ռոնալդուի խաղամակարդակի ֆուտբոլիստը վերադառնում է Անգլիա: Ես ուրախ եմ այդ կապակցությամբ»,- […]

̰
Իվան Յագանը գոլի հեղինակ է դարձել Բելգիայի առաջնությունում

17:15 29.08.2021

Ֆուտբոլի Բելգիայի առաջին դիվիզիոնի առաջնության երրորդ տուրում «Լյերսը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվել է «Վեստերլոյին»: Հյուրերի կազմում խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Իվան Յագանը: Բելգիահայ ֆուտբոլիստը երկրորդ գոլն է խփել ընթացիկ առաջնությունում: Իվան Յագանն այս ամռանը բելգիական «ՌՎԴ Մոլենբեկ» ակումբից է տեղափոխվել «Լյերս», որի կազմում խաղացել է նաև 2017/2018թթ. մրցաշրջանում: Հայաստանի ազգային […]

̰
«Ռեալը» ՊՍԺ-ին վերջնագիր է ներկայացրել Մբապեի հարցով

17:12 29.08.2021

Մադրիդի «Ռեալը» վերջին փորձը կկատարի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու հարցով: Արքայական ակումբը ՊՍԺ-ին վերջնագիր է ներկայացրել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ, որի մերժման դեպքում կդադարեցնի բանակցությունները: Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հետ Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ.-ի հունիսի 30-ը:  

̰
Լևոն Արոնյանը Aimchess US Rapid-ի միանձնյա առաջատարն է

16:55 29.08.2021

Լևոն Արոնյանը գերազանց է մեկնարկել արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարում: Առաջին խաղային օրվա 5 պարտիաներից 3-ում Արոնյանը հաղթել է, 2-ը ավարտել ոչ-ոքի և 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայ գրոսմայստերը հաղթել է Լե Կուանգ Լիեմին (Վիետնամ), Էրիկ Հանսենին (Կանադա) ու Մաքսիմ Վաշյե-Լագրավին (Ֆրանսիա), ոչ ոքի է խաղացել Ալիրեզա Ֆիրուզայի (Ֆրանսիա) և […]

̰
Հարոյանի «Կադիսի» հերթական հայալեզու գրառումը

16:50 29.08.2021

Լա լիգայի 3-րդ տուրում «Կադիսն» այսօր կմրցի «Օսասունայի» հետ։ Խաղին հայտավորված է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Իսպանական ակումբը հերթական հայալեզու գրառումն է կատարել ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

̰
Ռոնալդուն կլինի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը ԱՊԼ-ում

16:15 29.08.2021

36-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» շաբաթական 480 հազար ֆունտ կստանա, ինչը նրան կդարձնի ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Պրեմիեր-լիգայում երկրորդ ամենաբարձր աշխատավարձը ստանում է «Չելսիի» նորեկ Ռոմելու Լուկակուն (շաբաթական 450 հազար ֆունտ), իսկ երրորդ տեղում Քևին Դե Բրույնեն է «Մանչեսթեր Սիթիից» (385 հազար ֆունտ)։ Չնայած սրան՝ Ռոնալդուն զգալիորեն ավելի քիչ կստանա, քան Լիոնել Մեսսին և Նեյմարը […]

̰
Հրապարակվել է «Ալաշկերտի» խաղացանկը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում

16:05 29.08.2021

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը», որը եվրոպական մրցասպարեզում պայքարը շարունակում է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, հանդիպումները կանցկացնի հետևյալ ժամանակացույցով։ Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, հայկական թիմը խմբային փուլը կմեկնարկի Թել-Ավիվի «Մաքաբիի» հետ արտագնա խաղով, որի հետ հանդիպման օրը ճշտման փուլում է։ Խաղային օր 1՝ «Մաքաբի»-«Ալաշկերտ», խաղային օր 2՝ սեպտեմբերի 30, «Ալաշկերտ»-ՀԻԿ, խաղային օր 3՝ հոկտեմբերի 21,  «Ալաշկերտ»-ԼԱՍԿ, խաղային […]

̰
Մբապեն մեղադրում է ՊՍԺ-ին

16:00 29.08.2021

Կիլիան Մբապեն զայրացած է, քանի որ ՊՍԺ-ն իրեն չի թոյլատրում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Մբապեն կարծում է, որ ՊՍԺ-ն իր խոսքի տերը չէ, քանի որ համաձայնել էր, որ ինքը տեղափոխվեր «Ռեալ», եթե 180 միլիոնանոց առաջարկ ստանար, սակայն հետո, երբ այդ առաջարկը եղավ, մերժեց: Հաղորդվում է, որ «Ռեալը» առաջարկել է 170+10 մլն եվրո, բայց ֆրանիական ակումբը մերժել […]

̰
ՀՀ ազգային հավաքականին ներկայացվել են VAR համակարգի առանձնահատկությունները

15:41 29.08.2021

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ VAR համակարգը կկիրառվի Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ մրցափուլից սկսած՝ բոլոր հանդիպումների ընթացքում: Այդ կապակցությամբ ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ և ՖԻՖԱ-ի մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանն ազգային հավաքականի ֆուտբոլիստներին և մարզչական կազմին ծանոթացրել է VAR համակարգի կիրառման առանձնահատկություններին: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Կարեն Նալբանդյանը ներկայացրել է, թե որ դեպքերում է […]

̰
Առանց Ռոնալդուի իր առաջին խաղում «Յուվենտուսը» պարտություն է կրել

15:40 29.08.2021

Ա Սերիայի երկրորդ տուրում «Յուվենտուսն» անակնկալ պարտություն է կրել: Սեփական հարկի տակ նվազագույն հաշվով թուրինցիները զիջել են «Էմպոլիին»։ Սա թուրինցիների առաջին խաղն էր Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո։ «Յուվենտուսը» երկու տուրից հետո իր ակտիվում ունի մեկ միավոր։ Աղյուսակը գլխավորում են «Լացիոն» և «Ինտերը», որոնք երկուական հաղթանակ են տարել։

̰
Ես միշտ գոլային «քաղց» ունեմ. Լևանդովսկին՝ իր հեթ-տրիկի մասին

15:32 29.08.2021

Բունդեսլիգայի հերթական տուրում «Հերտայի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձած Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է իր խաղը. «Այսօր մենք ամբողջովին վերահսկում էինք խաղը, ինչի շնորհիվ շատ գոլեր խփեցինք: Ես միշտ գոլային «քաղց» ունեմ: Կարող եմ ասել, որ հիմա ֆիզիկապես ավելի լավ եմ զգում ինձ, քան 3 տարի առաջ: Ես չեմ կենտրոնանում ռեկորդների վրա: Ամեն խաղում ես մտածում […]

̰
Ազգային հավաքականն անցկացրել է վերջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ

15:16 29.08.2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆեյսբուքյան ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Ազգային հավաքականն անցկացրել է վերջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ և տեղադրել երևանյան վերջին մարզման լուսանկարները։

̰
«Թալիբանը» հայտարարել է Աֆղանստանում սպորտային միջոցառումների վերսկսման մասին

14:58 29.08.2021

Թալիբները հայտարարել են Աֆղանստանում սպորտային միջոցառումների վերսկսման մասին, հաղորդում է տեղական 1TV հեռուստաալիքը: «Թալիբները հայտարարեցին Աֆղանստանում մարզական միջոցառումների վերսկսման մասին», – Twitter- ում գրել է հեռուստաալիքը: Սակայն չի նշվում, թե կոնկրետ երբ է այդ որոշումն ուժի մեջ մտնում: Ավելի վաղ Հնդկական NDTV հեռուստաալիքը հաղորդել էր, որ երկու աֆղան մարզիկների հաջողվել է ժամանել Տոկիո՝ պարալիմպիկ խաղերին […]

̰
Մեսսին ՊՍԺ-ի առաջիկա խաղի հայտացուցակում է

14:15 29.08.2021

Ֆուտբոլի Ֆրանսիայի ներքին առաջնության 4-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն կհյուրընկալվի «Ռեյմսին»: Ֆրանսիական թիմի հայտացուցակը հայտնի է: armsport.am-ը հայտնում է, որ «Ռեյմսի» դեմ խաղի հայտացուցակում է հայտնվել թիմի ատղային նորեկ Լեո Մեսսին: Հայտացուցակում են նաև Նեյմարը, Կիլիան Մբապեն, Դոնարուման, Հակիմին ու Վեյնալդումը: ? Un groupe de 22 joueurs pour ce déplacement à Reims ?#SDRPSG pic.twitter.com/3uKFEGjxo8 — Paris […]

̰
Շախմատի ԵԱ. Գաբուզյանն ու Հովհաննիսյանը՝ առաջատարների թվում

11:37 29.08.2021

Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, 3-րդ անընդմեջ հաղթանականերն են տոնել Հովհաննես Գաբուզյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը՝ պարտության մատնելով համապատասխանաբար Դանիել Ֆրիդմանին ու Վիտալի Սիվուկին: Խաղաղ դաշն են կնքել Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը: 3-րդ տուրից հետո Գաբուզյանն ու Հովհաննիսյանը 3-ական միավորով 7 առաջատարի թվում են, իսկ Հայկը,Սամվելն ու […]

̰
67 տարվա մեջ առաջին անգամ Արսենալը պարտվել է մրցաշրջանի առաջին երեք խաղում

19:48 28.08.2021

«Արսենալը» պարտվել է «Մանչեսթեր Սիթիին» ԱՊԼ-ի երրորդ տուրի խաղում՝ 0-5: Լոնդոնյան ակումբը 1954-55 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ մրցաշարը սկսել է երեք անընդմեջ պարտությամբ: Armsport.am-ի հաղորդմամբ՝ բացի դրանից, «Արսենալը» 1953-54 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ առաջնության մեկնարկային երեք խաղում ոչ մի գոլ չի խփում: Առաջին տուրում Միկել Արտետայի սաները 0-2 հաշվով զիջեցին «Բրենտֆորդին», երկրորդում՝ «Չելսիին» […]

̰
«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Արսենալին»

18:44 28.08.2021

ԱՊԼ 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ հաղթեց «Արսենալին»: 7-րդ րոպեին Գունդոգանը բացեց հաշիվը: 6 րոպե Ֆերան Տորեսը կրնապակեց քաղաքայինների առավելությունը, իսկ 43-րդ րոպեին Ժեզուսը հիշիվը դարձրեց 4:0: Առաջին կեսի վերջնամասում լոնդոնյան ակումբը մնաց 10 հոգով։ 54-րդ րոպեին Ռոդրին եւս մեկ գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Տորեսը խփեց […]

̰
Ռոնալդուի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ» նպաստել է Ալեքս Ֆերգյուսոնը

15:57 28.08.2021

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կարևոր դեր է խաղացել Ռոնալդուի՝ անգլիական ակումբ տեղափոխության հարցում: Ըստ Sky Sports-ի՝ նա զանգել է Ռոնալդուին և համոզել վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Manchester Evening News-ն էլ գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պորտուգալացի հարձակվողին պայմանագիր է առաջարկել Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրուցելուց հետո: Ֆերգյուսոնի գլխավորությամբ Ռոնալդուն մանչեսթերյան ակումբում խաղացել է […]

̰
Դուք հավիտյան իմ սրտում եք. Ռոնալդուն մեկնաբանել է «Յուվենտուսից» հեռանալը

15:22 28.08.2021

Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ «Յուվենտուսը» ընդմիշտ կմնա իր սրտում: Այս մասին մարզիկը գրել է Instagram-ի իր էջում: «Ես հեռանում եմ մի զարմանալի ակումբից, որն ամենամեծն է Իտալիայում և ամբողջ Եվրոպայում: Ես սիրտս ու հոգիս տվեցի «Յուվենտուսի» համար, ես միշտ կսիրեմ Թուրինը: Երկրպագուները միշտ հարգել են ինձ, և ես շնորհակալ եմ դրա համար: Ես պայքարել […]

̰
Ռոնալդուի վերադարձից հետո երկու միլիոնով ավելացել է «Մանչեսթեր Յունայթեդի» Ինսթագրամի էջի հետևորդների թիվը

15:10 28.08.2021

Ընդամենը մեկ օր է անցել Ռոնալդուի՝ «Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխվելու մասին հայտարարությունից: Սակայն անգլիական ակումբի ինստագրամյան հետևորդներն արդեն ավելացել են 2 միլիոնով: Մինչ այդ լուրը, էջն ունեցել է ավելի քան 43,1 միլիոն հետևորդ, իսկ այժմ՝ արդեն ավելի քան 45 միլիոն։ Բացի դրանից, Ռոնալդուի վերադարձի մասին գրառումը արդեն ավելի քան 11 միլիոն հավանում ունի։ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» […]

̰
ՊՍԺ-ն այժմ էլ փորձում է ձեռք բերել Էրլինգ Հոլանդին

14:51 28.08.2021

Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է Կիլիան Մբապեի հեռանալուց հետո ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» և Նորվեգիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդին: Այս մասին գրում է The Telegraph-ը։ Սպասվում է, որ այսօր Մադրիդի «Ռեալը» կհայտարարի Կիլիան Մբապեի տրանսֆերի մասին։ ՊՍԺ-ն այդ տրանսֆերից կստանա 180 միլիոն եվրո։ Transfermarkt-ը Էրլինգ Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում […]

̰
Արթուր Ավագիմյանը՝ «Չեռնոմորեց»-«Ալեքսանդրիա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

14:16 28.08.2021

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 6-րդ տուրում Օդեսայի «Չեռնոմորեցը» սեփական հարկի տակ 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը «Ալեքսանդրիայի» հետ: Հաշիվը 68-րդ րոպեին բացել է 24-ամյա կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը, որը երկրորդ գոլն է խփել ընթացիկ առաջնությունում: Հայ ֆուտբոլիստը նաև ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

̰
Սպերցյանի «Կրասնոդարը» հաղթել է «Ռուբինին»

13:40 28.08.2021

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է Կազանի «Ռուբինին»։ Գոլերի հեղինակ են դարձել Ալեքսեյ Իոնովն ու Ջոն Կորդոբան։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին։ «Կրասնոդար»-ը այժմ 9 միավորով 6-րդ տեղում է: Այսօր Սպերցյանը Երևանում կմիանա ՀՀ ազգային հավաքականին և կպատրաստվի աշխարհի առաջնության ընտրական […]

̰
BACK_TO_TOP