TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՍՊՈՐՏ

ՀՀ ֆուտբոլի Մ-17 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Բուլղարիայի ընտրանու հետ

13:14 28.08.2021

Բաննիկովի անվան մրցաշարի երկրորդ տուրի խաղում Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ ոքի՝ 1-1 է խաղացել Բուլղարիայի թիմի հետ: Հայաստանի հավաքականի կազմում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Ուրարտուի» խաղացող Լևոն Բաշոյանը:   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Academy Of Urartu FC?? (@urartufc_academy)

̰
Արսեն Զախարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Դինամո»-«Լոկոմոտիվ» խաղում

12:45 28.08.2021

Տեղի է ունեցել ՌԴ Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Դինամո» – «Լոկոմոտիվ» հանդիպումը: Մոսկովյան դերբին ավարտվել է 1-1 հաշվով:  Հաշիվը բացել են հյուրերը: 23-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ֆյոդոր Սմոլովը: Իսկ 41-րդ րոպեին Արսեն Զախարյանի փոխանցումից հետո Շիմանսկին հավասարեցրել է հաշիվը:

̰
Գաբուզյանն ու Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակները տարան. Շախմատի ԵԱ

11:34 28.08.2021

Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում հաղթանակով մեկնարկած հայաստանցի 4 շախմատիստներից երկուսը հաղթեցին նաև 2-րդ տուրում: Հովհաննես Գաբուզյանը պարտության մատնեց Ռովեն Վոգելին, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ՝  Յուրայ Դրուսկային: Գաբուզյանն ու Հովհաննիսյանը 2-ական միավորով առաջատարների խմբում են: Այս տուրում հաղթանակ տարավ նաև Գաբրիել Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղացին մրցակիցների հետ: Մեր շախմատիստների եռյակը […]

̰
Ստանիսլավ Բուչնևը համալրեց ՀՀ ազգային հավաքականի կազմը

11:23 28.08.2021

«Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը համալրեց Հայաստանի ազգային հավաքականի կազմը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ը: «Փյունիկի» դարպասապահի փաստաթղթային հարցերն ամբողջությամբ լուծված են»,-ասված է ՀՖՖ-ի հայտարարությունում: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 2-ին արտագնա հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:

̰
Ադամյանի «Հոֆենհայմը» համառ պայքարում զիջեց «Բորուսիային»

11:12 28.08.2021

Բունդեսլիգայի 3-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր «Հոֆենհայմին»: Հիմնական իրադարձությունները ծավալվեցին երկրորդ կեսում: 49-րդ րոպեին Ջեովանի Ռեյնան առաջ մղեց դորտմունդցիներին: 12 րոպե անց հաշիվը հավասարեցրեց Քրիստոֆ Բաումգարդները: 8 րոպե անց Ջուդ Բելինգհեմը նորից առաջ մղեց տանտերերին: Հիմնական ժամանակի վերջին րոպեին Մունաս Դաբուրը հավասարեցրեց հաշիվը, սակայն սա դեռ վերջը չէր: 92-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը հաշիվը […]

̰
Ո՞վ կփոխարինի Ռոնալդուին «Յուվենտուսում»

10:54 28.08.2021

Թուրինի «Յուվենտուսը» Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող է փնտրում: Հիշեցնենք, որ պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արդեն պայմանագիր է ստորագրել: Թուրինյան ակումբը Ռոնալդուին փոխարինողի դերում տեսնում է «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին: Այս մասին հայտնում է Marca-ն: Ինքը՝ Ազարը, ցանկանում է մնալ Մադրիդում, սակայն Մբապեի հնարավոր տեղափոխությունը կարող է զրկել նրան մեկնարկային կազմում խաղալու հնարավորությունից:

̰
Մանուել Պետրոսյանը Թամեռլանի գավաթի մրցաշարում կիսել է 1-4 տեղերը

23:40 27.08.2021

Սամարղանդում անցկացված արագ շախմատի Թամեռլանի անվան գավաթի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող է ելույթ ունեցել Մանուել Պետրոսյանը: Նա 9 հնարավորից վաստակած 7 միավորով ուզբեկ շախմատիստներ Նոդիրբեկ Աբդուսատորովի, Շամսիդին Վոխիդովի և Ջախոնգիր Վախիդովի հետ ցույց է տվել լավագույն արդյունքը: Լրացուցիչ գործակիցներով Պետրոսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: 6-ական միավոր վաստակած Շանթ Սարգսյանն ու Տիգրան Հարությունյանը զբաղեցրել են […]

̰
Ռոնալդուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պաշտոնապես հաստատվեց

23:27 27.08.2021

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց «Յուվենտուսի» արդեն նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով: Պորտուգալացին տարեկան կստանա 25 մլն եվրո: Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2003-2009 թթ-ին: Ակումբի հետ 3 անգամ հաղթել է ԱՊԼ-ում, 2 անգամ՝ Անգլիայի լիգայի խաղարկությունում, մեկ անգամ՝ Անգլիայի գավաթի խաղարկությունում, 1 անգամ էլ հաղթել […]

̰
Կասիլյասը Վարազդատ Հարոյանին ընդգրկել է իր՝ Fantasy թիմում

21:10 27.08.2021

Իսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը Լա լիգայի նոր մրցաշրջանի համար Fantasy անունով թիմ է կազմել: Նախկին դարպասապահն իր թիմի կազմում ընդգրկել է նաև Հայաստանի հավաքականի ու «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանին:

̰
«Ռեալը» պատրաստվում է Մբապեի շնորհանդեսին. ո՞ր համարի մարզաշապիկը կընտրի ֆրանսիացին

20:43 27.08.2021

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը սկսել է պատրաստվել Կիլիան Մբապեի պաշտոնական շնորհանդեսին: Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը: «Ռեալը» նախատեսում է սեպտեմբերի 10-ին անցկացնել  շնորհանդեսը   «Սանտիագո Բերնաբեուում»: Մբապեն արդեն հրաժեշտ է տվել ՊՍԺ-ի իր խաղընկերներին` հայտնելով «Ռեալ» տեղափոխության մասին: Հիշեցնենք` Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Կիլիանը 2017 թվականից է հանդես […]

̰
Գոռ Մանվելյանը հայտավորվել է «Լիոնի» դեմ խաղին

20:20 27.08.2021

Հրապարակվել է «Նանտի» հայտացուցակը Լիգա 1-ի 4-րդ տուրի «Մարսելի» դեմ խաղի համար։ Հայտացուցակում  է  նաև Գոռ Մանվելյանը։ Հիշեցնենք, որ այս գարնանը  «Նանտը» պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց 19-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Գոռը «Նանտի» սան է և մինչև հիմա հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում։ Հայ ֆուտբոլիստը, ի դեպ, ծնունդով Արցախից […]

̰
Ո՞վ է ճանաչվել ԵԼ 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

20:03 27.08.2021

«Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոն ճանաչվել է Եվրոպա լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացող: Հիշեցնենք՝ 29-ամյա իսպանացին իր թիմի հետ դարձավ մրցաշարի հաղթող՝ եզրափակչում 11 մետրանոցներով հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»: ? Нападающий “Вильяреала” Жерар Морено – лучший игрок #ЛигаЕвропы-2020/21! ? Заслуженно? ?#жеребьевкаЛЕ pic.twitter.com/3KYO4EHj0u — УЕФА (@UEFAcom_ru) August 27, 2021

̰
Մենք պատասխանատվություն ունենք Հայաստանի անունը բարձրացնելու, և ես հպարտ եմ, որ արել եմ դա.  Հովհաննես Բաչկով

19:52 27.08.2021

Տոկիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, MTK GLOBAL մենեջերական ընկերության պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է տպավորություններով. «Շատ հպարտ եմ ու շատ շնորհակալ: Չեմ կարծում, թե հայ ժողովրդին լիարժեք ուրախացրել եմ, քանի որ չեմ դարձել ոսկե մեդալակիր, բայց այն աջակցությունից, որ ստացել եմ, կարելի է ենթադրել, որ մարդիկ […]

̰
Կայացել է VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը

19:27 27.08.2021

Կայացել է VBET Հայաստանի գավաթի 2021/2022 խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Զույգերը հետևյալն են՝ ԲԿՄԱ – «Փյունիկ» «Շիրակ» – «Նորավանք» «Լեռնային Արցախ» – «Արարատ-Արմենիա» «Վան» – «Սևան» «Ալաշկերտը», «Նոան», «Ուրարտուն» և «Արարատը» պայքարը կսկսեն քառորդ եզրափակչից:

̰
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանության բոլոր արդյունքները

19:15 27.08.2021

Այսօր տեղի ունեցավ 2021/22 Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Ինչպես արդեն նշել ենք, Երևանի «Ալաշկերտը» ընդգրկվել է A խմբում, որտեղ կմրցի ավստրիական ԼԱՍԿ-ի, Թել Ավիվի «Մաքաբիի», ֆիննական ՀԻԿ-ի հետ: Վիճակահանության մյուս արդյունքները՝ B խումբ. «Գենտ», «Պարտիզան», «Ֆլորա», «Անորտոսիս» C խումբ. «Ռոմա», «Զարյա», ԲԿՄԱ Սոֆիա, «Բոդե-Գլիմտ» D խումբ. «Ալկմաար», «Կլուժ», «Յաբլոնեց», «Ռանդերս» E խումբ. «Սլավիա», «Ֆեյենորդ», […]

̰
Գերմանիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի, Լիխտենշտեյնի և Իսլանդիայի ընտրանիների հետ խաղերի համար

19:07 27.08.2021

Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն առաջիկա խաղերի համար։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին գերմանացիները մրցակցի հարկի տակ կհանդիպեն Լիխտենշտեյնի ազգային հավաքականի հետ, սեպտեմբերի 5-ին Գերմանիայում կմրցեն Հայաստանի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 8-ին կհանդիպեն Իսլանդիայի ընտրանու հետ սկանդինավների հարկի տակ:  

̰
Կտրուկ շրջադարձ. Ռոնալդուն չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»

18:57 27.08.2021

Կրիշտիանու Ռոնալդուն չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: Անգլիական ակումբը որոշել է դադարեցնել ֆուտբոլիստի հետ բանակցությունները, Twitter-ում հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Ըստ նրա՝ «Մանչեսթեր Սիթիի» և Ռոնալդուի միջև պայմանագրային համաձայնություն չի եղել, նաև փոխհատուցման չափը չի համաձայնեցվել «Յուվենտուսի» հետ: Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդն» է ակտիվացել։ Պորտուգալացու նախկին ակումբը պատրաստվում է նրան պաշտոնական առաջարկ […]

̰
Ալբերտ Թումասյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

18:46 27.08.2021

Լեհաստանում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցումների վերջին օրը հայ մարզիկներից Ալբերտ Թումասյանին հաջողվեց նվաճել բրոնզե մեդալ: 16-ամյա ծանրորդը, որը հանդես եկավ Մ17-ի +102կգ քաշային կարգում, երկամարտի 322կգ (147+175) արդյունքով երրորդն էր: Ալբերտը նաև երկու փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում և հրում վարժություններում: Նույն քաշային կարգում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վազգեն Գրիգորյանը գրավեց 5-րդ տեղը:

̰
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչը հաստատել է, որ Ռոնալդուն հեռանում է թիմից

18:41 27.08.2021

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հաստատել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն հեռանում է թիմից: «Կրիշտիանու Ռոնալդուն երեկ ինձ ասաց, որ ցանկանում է անհապաղ հեռանալ «Յուվենտուսից»: Դա ճիշտ է: Այդ պատճառով նա այսօր չի մարզվել և վաղը պատրաստ չի լինի խաղալ «Էմպոլիի» դեմ։ Ես վրդովված չեմ: Կրիշտիանուն իր ընտրությունը կատարեց: Պլատինին, Դել Պիերոն, Զիդանը, Բուֆոնը և այլ […]

̰
Ո՞ր թիմերը կլինեն «Ալաշկերտի» մրցակիցները Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում

18:24 27.08.2021

Ստամբուլում կայացել է Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: Երևանի «Ալաշկերտը» ընդգրկվել է A խմբում, որտեղ կխաղա ավստրիական «ԼԱՍԿ»-ի, Թել-Ավիվի «Մաքաբիի», ֆինլանդական ՀԻԿ-ի հետ:

̰
ԵԼ խմբային փուլի վիճակահանության արդյունքները

15:20 27.08.2021

Կայացել է Եվրոպա լիգայի 2021/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: Արդյունքները հետևյալն են: A խումբ. Լիոն (Ֆրանսիա), Ռեյնջերս (Շոտլանդիա), Սպարտա (Չեխիա), Բրոնդբյու (Դանիա) B խումբ. Մոնակո (Ֆրանսիա), ՊՍՎ (Հոլանդիա), Ռեալ Սոսյեդադ (Իսպանիա), Շտուրմ (Ավստրիա): C խումբ․ Նապոլի (Իտալիա), Լեսթեր (Անգլիա), Սպարտակ (Ռուսաստան), Լեգիա (Լեհաստան): D խումբ. Օլիմպիակոս (Հունաստան), Այնտրախտ (Գերմանիա), Ֆեներբախչե (Թուրքիա), Անտվերպեն (Բելգիա): E խումբ. […]

̰
Անցկացվել է Կառավարության հերթական նիստը

15:16 27.08.2021

Կառավարության այսօրվա նիստում զեկուցվող բոլոր հարցերը վերաբերել են պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարելուն։ Ըստ այդմ, կհիմնանորոգվեն ճանապարհներ, Արցախին կտրամադրվի դրամական օգնություն, իսկ Սևանի թերակղզու տարածքում կանցկացվի հեծանվավազքի սիրողական մրցաշար։ Կառավարության 2021-26թթ․-ի գործունեության ծրագրին երեկ ԱԺ-ը հավանություն տվեց, արձանագրեց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ հերթը միջոցառումների հնգամյա ծրագրի կազմելունն ու հաստատելունն է, […]

̰
Բելգիական թիմի մարզիչը հետխաղյա ասուլիսին ներկայացել է մերկ

14:56 27.08.2021

«Անտվերպենի» գլխավոր մարզիչ Բրայան Պրիսկեն անսովոր կերպով է տոնել իր թիմի հաղթանակը, որի շնորհիվ «Անտվերպենը» դուրս է եկել Եվրոպա լիգայի խմբային փուլ: Փլեյ-օֆֆ փուլում բելգիական ակումբը հաղթել է կիպրական «Օմոնիային» (4: 4 ընդհանուր հաշվով, 3:2՝ 11մ): Ինչպես հայտնում է FOX Soccer-ը, Պրիսկեն իր խաղացողներին խոստացել էր, որ ասուլիսին ներկայանալու է առանց հագուստի, եթե նրանք կարողանան […]

̰
ՈՒԵՖԱ-ի նախագահը պարգևատրել է Էրիկսենի կյանքը փրկած բժիշկներին և թիմի ավագին

14:45 27.08.2021

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ՉԼ 2021/2022 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանության արարողության ժամանակ պարգև է հանձնել այն բուժանձնակազմին, որը Եվրո-2020-ի ժամանակ փրկել էր Քրիստիան Էրիկսենի կյանքը։ Պարգևատրման արժանացել է նաև Դանիայի հավաքականի ավագ Սիմոն Կյաերը։ Նա պարգևատրվել է արձագանքի ու «լիդերի բացառիկ որակների» համար: Նա օգնել էր Էրիկսենին ճիշտ դիրքում պառկեցնել, ապա իր թիմակիցների հետ պատ […]

̰
Գվարդիոլան վստահ չէ, որ Ռոնալդուն կհամապատասխանի իր մարտավարությանը

14:16 27.08.2021

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: The Atletic-ը, սակայն, հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վստահ չէ, որ պորտուգալացին կհամապատասխանի մանչեսթերյան ակումբի մարտավարությանը: Այնուամենայնիվ, մարզիչը կարծում է, որ ավելի լավ է մրցաշրջանը սկսել այնպիսի հարձակվողով, ինչպիսին Ռոնալդուն է, քան թիմում հարձակվող չունենալը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը Ռոնալդուի […]

̰
«Ռոմայի» նախկին մարզիչը կարող է տեղափոխվել ՌԴ առաջնություն

14:05 27.08.2021

«Ռոմայի» նախկին մարզիչ  Պաուլո Ֆոնսեկայի գործակալը բանակցություններ է վարել «Սպարտակի» գործադիր տնօրեն Եվգենի Մելեժիկովի հետ: RB Sport-ի փոխանցմամբ՝ բանակցությունները գլխավոր մարզչի պաշտոնում Ֆոնսեկայի հավանական նշանակման վերաբերյալ էին: Ֆոնսեկան այս մրցաշրջանի մեկնարկից առաջ համարվում էր «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից մեկը, սակայն, ի վերջո, մոսկովյան ակումբը գլխավորեց մեկ այլ պորտուգալացի` Ռուի Վիտորիան: Նրա գլխավորությամբ «Սպարտակը» դուրս […]

̰
«Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանության 3-րդ զամբյուղում է

13:26 27.08.2021

Հայտնի են դարձել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի բոլոր մասնակիցները: 32 թիմերը բաժանված են չորս զամբյուղի: Կկազմվի չորս թիմերից բաղկացած ութ խումբ: Յուրաքանչյուր խումբ կունենա մեկական թիմ յուրաքանչյուր զամբյուղից: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ընդգրկվել է երրորդ զամբյուղում։ Զամբյուղ 1 Ռոմա (Իտալիա), Տոտենհեմ (Անգլիա), Բազել (Շվեյցարիա), Սլավիա Պրահա (Չեխիա), Կոպենհագեն (Դանիա), Գենտ (Բելգիա), Ալկմաար (Նիդերլանդներ), ԼԱՍԿ (Ավստրիա): Զամբյուղ […]

̰
ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել ՀՀ հավաքականի մարզումներից

13:17 27.08.2021

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզումները ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում: Երեկ կայացած առաջին մարզմանը մասնակցել են 12 ֆուտբոլիստներ՝ դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպաններ Արման Հովհաննիսյանը, Հրայր Մկոյանը և Դավիթ Տերտերյանը, կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյանը, Սոլոմոն Իմե Ուդոն, Վբեյմար Անգուլոն, Ժիրայր Շաղոյանը, Արտյոմ Ավանեսյանը և Էրիկ Վարդանյանը, հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսայութ է հրապարակել […]

̰
Հայ 5 շախմատիստներից 4-ը հաղթանակով մեկնարկեցին. Շախմատի անհատական ԵԱ

12:22 27.08.2021

Ռեյկյավիկում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որի մասնակիցների թվում կան նաև  շախմատիստուհիներ: Հայաստանը ներկայացնող 5 շախմատիստներից 4-ը հաղթանակով են մեկնարկել: Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը սևերով հաղթել է Լենկա Պտաչնիկովային, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ դարձյալ սևերով պարտության է մատնել Ռիչարդ Վեդերին: Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը հաղթել են համապատասխանաբար Բեննի Այզենբերգին և Աարոն Նոա […]

̰
Մբապեն թիմակիցներին հայտնել է «Ռեալ» տեղափոխվելու մասին

12:12 27.08.2021

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է Cuatro- ն: Աղբյուրի փոխանցմամբ, նա արդեն հայտարարել է իր թիմակիցներին մոտալուտ գործարքի մասին: Սպասվում է, որ Մբապեի տրանսֆերի մասին կհայտարարվի առաջիկա երկու օրվա ընթացքում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մադրիդցիները պատրաստ են վճարել 170 միլիոն եվրո, գումարած ևս 10 միլիոն՝ բոնուսների տեսքով:

̰
BACK_TO_TOP