09:35 25.08.2021
Հենրիխ Մխիթարյանի խաղընկեր Էլդոր Շոմուրոդովը խոսել է հռոմեական ակումբում իր նպատակների, ինչպես նաև Ժոզե Մոուրինյուի հետ աշխատանքի մասին։ «Ամեն տարի ես փորձել եմ հասնել իմ առջև դրված նպատակներին։ Չեմ կարծում, թե տարիքը մեծ նշանակություն ունի, կարևորն այն է, որ ես հիմա «Ռոմայի» պես մեծ ակումբում եմ։ Չեմ համբերում տիտղոսներ նվաճել «Ռոմայի» հետ։ Երբ իմացա «Ռոմայի» […]
19:30 24.08.2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5–րդ տուրում «Արարատը» Գյումրիում 3։2 հաշվով հաղթել է «Նորավանքին»։ Armsport-ի հաղորդմամբ՝ «Արարատի» կազմում հաշիվը բացել է Ալիկ Առաքելյանը։ Մինչև ընդմիջման գնալը Սերժ Դեբլեն կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Երկրորդ կեսի սկզբում Էբերտը կրճատել է հաշվի տարբերությունը։ 84–րդ րոպեին Դեբլեն խփել է այս խաղում իր 2-րդ գոլը, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին […]
19:22 24.08.2021
Սեպտեմբերի 2 -ին Բաթումում նախատեսված Վրաստան -Կոսովո հանդիպումը կանցնի առանց հանդիսատեսի,- ասել է Համակարգող խորհրդի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն: Հաղորդում է 1tv.ge-ն ։ Նա ասել է, որ նմանատիպ սահմանափակումները վերաբերում են նաև այլ սպորտային իրադարձություններին: Համակարգող խորհրդի որոշմամբ, աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում, սեպտեմբերի 2 -ին, Բաթումում նոր մարզադաշտում Վրաստանի և Կոսովոյի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը […]
18:54 24.08.2021
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացվել է Եվրոպայի կարատեի 48 –րդ առաջնությունը: 45 երկրների 996 մարզիկ-մարզուհիների թվում են եղել Հայաստանի 13 ներկայացուցիչներ: Մասնակիցները ներկայացրել են տարիքային երեք խումբ. պատանիներ, երիտասարդներ և մինչև 21 տարեկաններ: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանն ասել է, որ Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդե է եկել մինչև 17 տարեկանների […]
18:26 24.08.2021
Ճապոնիայի ազգային մարզադաշտում կայացել է Պարօիլմպիկ խաղերի բացման արարողությունը, որտեղ հանդես կգան 162 երկրների և փախստականների թիմերի շուրջ 4400 պատվիրակներ: Նրանք 22 մարզաձևերում կվիճարկեն մեդալների 539 հավաքածու: Հայաստանը ներկայացնում է սայլակավոր պարաաթլետ Ստասիկ Նազարյանը: Նա կմրցի 100մ արագավազքում: Ստասիկը հինգերորդ անգամ է մասնակցում համանուն մարզահանդեսին: Հայաստանն առաջին անգամ պարօլիմպիկ խաղեր է մարզիկ գործուղել 1996թ-ին ՝ […]
14:00 24.08.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծնկի է իջել Սպիտակ տանը՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Սիեթլ Սթորմ» թիմի չեմպիոն սևամորթ կանանց հետ հանդիպման ժամանակ։ Նախագահը ձեռքերում պահել է ակումբի նվիրած մարզաշապիկն՝ իր ազգանունով և 46 համարով (Բայդենը Միացյալ Նահանգների 46 -րդ նախագահն է): Համատեղ լուսանկարվելու ժամանակ նա ծնկի է իջել: Ծնկի գալու ավանդույթը ձևավորվել է Մինեապոլիսում ձերբակալության ժամանակ […]
11:10 24.08.2021
Օգոստոսի 26-ին՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, կկայանա ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Պարտիզան» (Սերբիա) – «Սանտա Կլարա» (Պորտուգալիա) պատասխան հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։
22:43 23.08.2021
Օգոստոսի 21-ից 23-ը կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Ուրարտու-2» – «Գանձասար» 2։3 (1։2) Երևան, «Ուրարտու» մարզադաշտ Մրցավար՝ Արտակ Վարդանյան Գոլերը՝ Տիգրան Այունց, 29, Արթուր Միսկիրիջյան, 71, 11մ («Ուրարտու-2»), Ալեն Տատինցյան, 11, Օրբելի Համբարձումյան, 42, Ալեն Կարապետյան, 74 («Գանձասար») «Լեռնային Արցախ» – ԲԿՄԱ-2 3։0 (2։0) Սիսիան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Վարդան Մանուկյան Գոլերը՝ Սարգիս Մեթոյան, […]
22:31 23.08.2021
Օգոստոսի 23-ին կայացան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Ալաշկերտ» – «Սևան» 0։0 Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան ԲԿՄԱ – «Ուրարտու» 1։2 (1։0) Երևան, ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Արթուր Թավաքալյան Գոլերը՝ Գրենիկ Պետրոսյան, 45 (ԲԿՄԱ), Նարեկ Գրիգորյան, 74, Կարեն Մելքոնյան, 80 («Ուրարտու»):
19:30 23.08.2021
Լոնդոնի «Տոտենհեմը» շարունակում է ուսումնասիրել հարձակման գծի ուժեղացման տարբերակները՝ Հարի Քեյնից հեռանալու դեպքում: Մասնավորապես, ըստ Radio 24-ի, «Տոտենհեմը» պատրաստ է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Սակայն պորտուգալացու հետ պայմանագիր կնքելու տարբերակը կարող է խոչընդոտների հանդիպել՝ Չեմպիոնների լիգային թիմի չմասնակցելու պատճառով: Հիշեցնենք, որ 36-ամյա հարձակվողը Ա Սերիայի 1-ին տուրի «Ուդինեզեի» հետ հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին: […]
18:45 23.08.2021
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կշարունակի համագործակցությունը Ա-Լիգայի հետ, որին են պատկանում տղամարդկանց Հայաստանի առաջնության անցկացման իրավունքները: Տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։ 2017 թվականին հիմնադրված Ա-Լիգայի համար 2021-2022 մրցաշրջանը կլինի 5-րդը: «Ա-Լիգայի շնորհիվ Հայաստանում ակումբային բասկետբոլը դուրս է եկել նոր մակարդակի, իսկ վերջին տարիներին բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է: Այնուամենայնիվ, եղածով բավարարվել չենք կարող, ուստի ՀԲՖ-ն […]
18:10 23.08.2021
Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ավարտվել է Ագզամովի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 11 երկրների 65 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր։ Մրցաշարում հիանալի հանդես է եկել երիտասարդ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող։ Սարգսյանը նաև 10 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը։ Տիգրան Հարությունյանը 6,5 միավորով կիսել […]
12:48 23.08.2021
Հայաստանի Մ-17 հավաքականը օգոստոսի 22-ից սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Օգոստոսի 24-ին թիմը կմեկնի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ օգոստոսի 25-ից 31-ը կկայանա Վ. Բաննիկովի անվան մրցաշարը՝ Ուկրաինայի, Բուլղարիայի, Բելառուսի և Հայաստանի Մ-17 հավաքականների մասնակցությամբ: Գլխավոր մարզիչ Մհեր Միրումյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Հայկ Ղազարյան – «Ուրարտու-06» Հայկ Խաչատրյան […]
12:18 22.08.2021
Ռուսաստանի Ուֆա քաղաքում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակչի ուղեգիր են նվաճել ու ոսկե մեդալի համար գոտեմարտելու են 67 կգ քաշային երևանցի Սահակ Հովհաննիսյանն ու 82 կգ քաշային գյումրեցի Կարեն Խաչատրյանը: Եզրափակիչները կկայանա այսօր երեկոյան:
11:54 22.08.2021
MLS-ի «Ինտեր Մայամին» բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, գրում է armsport.am-ը: Ակումբի սեփականատեր Դևիդ Բեքհեմը ցանկանում է, որ արգենտինացին կարիերան ավարտելուց առաջ թիմում հանդես գա: Նշվում է, որ Բեքհեմն արդեն բանակցություններ է վարել Լիոնել Մեսսիի հետ: Հարձակվողը կարող է «Ինտեր» տեղափոխվել 2023 թվականին, երբ ավարտվի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: Հիշեցնենք, որ այս ամառ […]
11:44 22.08.2021
Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ, Գյումրիի ՄԲՎԴ (Մարզական բարձրագույն վարպետության դպրոց) սան Ռաֆիկ Մինասյանը: 61 կգ քաշային կարգում Ռաֆիկը գերազանցել է երկու թուրք մարզիկների: Պոկում վարժությունում նա 114 կգ արդյունքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում 9 կիլոգրամով գերազանցել է թուրք մարզիկին և գրանցել 144 կգ արդյունք։ Այս […]
18:17 21.08.2021
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին թիմի երկրպագուներին վստահեցրել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն մնում է թիմում. «Ռոնալդուն բոնուս է մեզ համար: Նա ապահովում է գոլերի մեծ պաշար: Որպես 1 կոլեկտիվ, պետք է փորձենք առավելագույնը քաղել բոլոր խաղացողներից:Ռոնալդուն ջանասիրաբար աշխատում է: Այն, ինչ գրում են թերթերում, սուտ է: Նա երբեք չի ասել, որ ցանկանում է հեռանալ: […]
17:28 21.08.2021
Կանանց չեմպիոնների լիգայի ընտրական փուլի 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Հայասան» այսօր ուժերը կչափի Մոնտենեգրոն ներկայացնող «Բռեզնիցա» թիմի հետ։ Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում «Հայասան» 0-3 հաշվով պարտվել էր «Անդերլեխտին»: Բոլոր գոլերը գրանցվել էին երկրորդ խաղակեսում: Հաղորդում է Armsport.am-ը։
00:00 21.08.2021
Բոսնիա և Հերցեգովինայում ավարտվեց բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Ինչպես հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից, այն հայկական բռնցքամարտի համար առանձնացավ փայլուն արդյունքով, որին անդրադարձավ նույնիսկ բռնցքամարտի Եվրոպական ֆեդերացիան։ Մարզիչներ Արթուր Մելքումյանի, Արմեն Բաղդասարյանի և Հովհաննես Շարբաթյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր 17 մարզիկներից 10-ը բարձրացան պատվո հարթակ։ Իրենց բոլոր մրցակիցներին հաղթեցին ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին […]
22:49 20.08.2021
57 կգ քաշային Եվրոպայի նորընծա չեմպիոն Անդրանիկ Մարտիրոսյանը պարգևատրման էր դուրս եկել հայ զինվորի նկարով մարզաշապիկով: Բռնցքամարտի ֆեդերացիան պարգևատրման արարողությունից տեսանյութ է հրապարակել։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Մարտիրոսյանը նվաճել է Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի հավաքականից գեղեցիկ հաղթանակ է տոնել ու ոսկե մեդալ նվաճել 50կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը։
22:22 20.08.2021
Անդրանիկ Մարտիրոսյանը նվաճեց Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Մեր մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության մատնեց Ուկրաինայի ներկայացուցչին։ Այս մասին տեղեկացրին Բռնցքամարտի ֆեդերացիայից։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից գեղեցիկ հաղթանակ է տոնել ու ոսկե մեդալ նվաճել 50կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը։
21:53 20.08.2021
Առաջին ոսկե մեդալը Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի հավաքականից գեղեցիկ հաղթանակ տոնեց ու ոսկե մեդալ նվաճեց 50կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը։ Այս մասին տեղեկացրին Բռնցքամարտի ֆեդերացիայից։ Արմեն Բաղդասարյանի սանը 2-րդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց բելառուս Անդրեյ Կիպելին, որից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը։
20:35 20.08.2021
Ավարտվեց կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը վաստակած 7.5 միավորով գրավել է 5-րդ հորիզոնականը՝ նվաճելով women’s grand swiss հոկտեմբերին կայանալիք մրցաշարի ուղեգիր, որտեղ կխաղարկվի հավակնորդների մրցաշարի 2 ուղեգիր: Լիլիթ Մկրտչյանը 6.5 միավորով գրավել է 31-րդ հորիզոնականը: Մարիամ Մկրտչյանը 6 միավորով 40-րդն է, Հայաստանի չեմպիոն Սուսաննա […]
19:54 20.08.2021
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2023 թվականը։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման կկարողանա հեռանալ ակումբից նախքան գործող պայմանագրի ավարտը, եթե զգա, որ արդեն չի համապատասխանում թիմի մակարդակին։ Բենզեմայի նախկին պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ էր մինչև 2022 թվականը։
19:10 20.08.2021
Էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի կանանց չեմպիոն է դարձել: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը ընթանում էր Ռումինիայի Յասի քաղաքում: Էլինա Դանիելյանն առաջնության երկու առաջատարներից մեկն էր։ Օգոստոսի 19-ին առաջնության 10-րդ տուրում Դանիելյանը սև խաղաքարերով հաղթել էր վրացի շախմատիստուհի Բելա Խոտենաշվիլիին:
14:34 20.08.2021
«Ռոստով»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոստով»-ի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Բայրամյանի համար սա առաջին հրավերը չէ. նա Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ: Ակումբը հաջողություն է մաղթել Բայրամյանին հավաքականի կազմում […]
23:21 19.08.2021
Շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Նախավերջին՝ 10-րդ տուրում առաջատարներին հետապնդող Էլինա Դանիելյանը հաղթանակի հասավ վրացի Բելլա Խոտենաշվիլիի նկատմամբ ու հավասարվեց առաջատարին: Առաջատար Օսմակ Լուլիան ոչ-ոքի խաղաց և այժմ Դանիելյանի հետ 8 միավորով կիսում է առաջին հորիզոնականը: Հաղթանակի հասավ նաև Լիլիթ Մկրտչյանը, փոխանցում է Armsport.am-ը։ Ոչ-ոքիներ խաղաց Աննա Սարգսյան: Պարտություններ կրեցին Մարիա Գևորգյանը, Սուսաննա […]
21:02 19.08.2021
48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը, 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը և 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը հաղթելով իրենց մրցակիցներին դուրս եկան կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար։ Այս մասին տեղեկացրին Բռնցքամարտի ֆեդերացիայից։ Հայ մարզիկները նկատելի առավելությամբ հաղթեցին մարզաձևում ուժեղագույններից համարվող ռուս և ուկրաինացի բռնցքամարտիկներին։
19:58 19.08.2021
Օգոստոսի 26-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կմեկնարկի տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Հայաստանը մրցաշարում կունենա 5 ներկայացուցիչ։ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի առաջատար շախմատիստները՝ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ժամանել են Իսլանդիա՝ Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը մասնակցելու համար։ Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է կանանց շախմատի […]
19:35 19.08.2021
Այսօր ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հյուրընկալել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից շիրակցի մարզիկներ Արթուր Ալեքսանյանին, Կարապետ Չալյանին, Հովհաննես Բաչկովին և նրանց մարզիչներին: Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը նվաճել է արծաթե, իսկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ: Հովհաննես Հարությունյանը, ողջունելով մարզիկներին, շնորհակալություն է հայտնել տղաներին օլիմպիական խաղերում հերթական հաջողությունների առիթով. «Ուզում եմ երախտիքի խոսքեր հղել ձեզ, մեր […]