14:34 26.08.2021
Լոս Անջելեսում կայացել է MLS-ի աստղերի և Մեքսիկայի առաջնության աստղերի ընկերական հանդիպումը: Խավիեր Ռոդրիգեսը 20-րդ րոպեին առաջ է մղել Մեքսիկայի թիմին: Ընդմիջումից հետո Խեսուս Դեյվիդ Մուրիլյոն հավասարեցրել է հաշիվը: Հանդիպման հիմնական և ավելացված ժամանակը ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1: Հաղթողը որոշվել է 11 մետրանոցներով․ MLS- ը հաղթել է 3-2 հաշվով: Հանդիպմանը մասնակցել են նաև հայազգի ֆուտբոլիստներ […]
14:00 26.08.2021
Թենիսի Մեծ Սաղավարտի մրցաշարերի 7-ակի հաղթող Վինուս Ուիլյամսը չի մասնակցի ԱՄՆ-ի բաց առաջնությանը: Հիշեցնենք, որ երեկ նույն հայտարարությամբ հանդես եկավ Վինուսի կրտսեր քույրը՝ Սերենա Ուիլյամսը: «Լավագույն օրերը չենք ապրում: Ցավոք, ես պետք է միանամ Սերենային, Նադալին ու Ֆեդերերին, սակայն վստահ եմ, որ հրաշալի մրցաշար կստացվի: Շնորհակալ եմ USTA-ին՝ ինձ մասնակցելու հնարավորություն տալու համար, սակայն այս […]
13:42 26.08.2021
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր «Բրեմերին»: Յուլիան Նագելսմանի թիմն առավելության է հասել անսովոր՝ 12-0 հաշվով: Պոկերի հեղինակ է դարձել Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը, դուբլ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, մեկական գոլ են խփել Կորենտին Տոլիսոն, Լերոյ Սանեն, Բունա Սարը, Թոմաս Մյուլլերը, Ջոշուա Կիմիխը, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավել է Ջան-Լուկա Վարմը: Մրցակիցը […]
13:24 26.08.2021
Ինչպես արդեն նշել էինք, Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի խմբային փուլի բոլոր մասնակիցները հայտնի են: Այդ ակումբներն են՝ իսպանական «Ռեալը», «Բարսելոնան», «Աթլետիկոն», «Վիլյառեալը», «Սևիլյան», անգլիական «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», գերմանական «Բավարիան», «Բորուսիան Դ», «ՌԲ Լայպցիգը», «Վոլֆսբուրգը», իտալական «Յուվենտուսը» , «Ինտերը», «Ատալանտան», «Միլանը», պորտուգալական «Սպորտինգը», «Պորտուն», «Բենֆիկան», ֆրանսիական ՊՍԺ-ն, «Լիլը», ուկրաինական «Շախտյորը», «Դինամոն», հոլանդական «Այաքսը», […]
13:08 26.08.2021
Իսլանդիայում այսօր կմեկնարկի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Հայաստանը կներկայացնի 5 շախմատիստ: Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Մրցաշարին կմասնակցի 150 շախմատիստ: Առաջնության երկրորդ համարը Գաբրիել Սարգսյանն է:
11:52 26.08.2021
«Մանչեսթեր Սիթին» սկսել է աշխատել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի ուղղությամբ: Ըստ տեղեկությունների՝ անգլիական ակումբը պորտուգալացուն առաջարկել է պայմանագիր կնքել մինչև 2023 թվականը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել պորտուգալացուն, սակայն ֆուտբոլիստի մեծ աշխատավարձը և տրանսֆերային արժեքը կարող են խոչընդոտ դառնալ:
11:44 26.08.2021
Արգենտինայի առաջնության 8-րդ տուրում «Բոկա Խունիորսը» արտագնա հաղթանակ է տարել «Պլատենսեի» նկատմամբ։ Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը խաղին մասնակցել է մինչև 82-րդ րոպեն, ապա փոխարինվել է: 23-րդ րոպեին, Բալեկյանը, օգտվելով մրցակցի պաշտպանի և դարպասապահի սխալից, բացել է հանդիպման հաշիվը՝ խփելով իր առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանում։ Եվս մեկական գոլ հյուրերի կազմում խփել են Գոնսալեսն ու […]
11:32 26.08.2021
«Շերիֆը» դարձավ առաջին մոլդովական ակումբը, որը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Փլեյ օֆֆ փուլում Տիրասպոլի թիմը հաղթահարեց Զագրեբի «Դինամոյի» արգելքը: Խորվաթիայում կայացած պատասխան խաղն ավարտվեց 0-0 հաշվով, իսկ առաջին խաղում «Շերիֆը» սեփական հարկի տակ հաղթել էր 3-0 հաշվով: Խմբային փուլի մյուս մասնակիցn ավստրիական «Զալցբուրգն» է, որը Դանիայում 2-1 հաշվով հաղթեց տեղի «Բրոնդբյուին»: Առաջին խաղն […]
22:12 25.08.2021
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Դրանցից մեկը Վարազդատ Հարոյանի՝ Լա լիգա տեղափոխվելու մասին էր։ «Ես կարող եմ ասել, որ ակումբի նախագահը ու աշխատակիցները շատ գոհ են Վատոյից՝ նախ իր պրոֆեսիոնալիզմի համար։ Վարազդատը կարողանում է ադապտացվել իսպանական ֆուտբոլին, ինչը բոլորովին հեշտ չէ։ Լավ է մեկնարկել, […]
21:26 25.08.2021
Սլովակիան ներկայացնող «Սլովանը» չի հրաժարվում «Աստանայի» առաջատար ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանին ձեռք բերելու փորձերից։ Ինչպես տեղեկացնում է Meta-ratings.kz-ը, «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը դեռ ցանկանում է հայ ֆուտբոլիստին տեսնել իր թիմում: Հուլիսին Բրատիսլավան ներկայացնող ակումբը փորձել էր ձեռք բերել Բարսեղյանի տրանսֆերը, «Աստանային» առաջարկել էր ավելի քան 200 հազար եվրո, չնայած այն բանին, որ Բարսեղյանի պայմանագիրը մայրաքաղաքային […]
20:56 25.08.2021
«Յուվենտուսի» նախկին նախագահ Ջովաննի Ջիլյին հույս է հայտնել, որ Ռոնալդուն շուտով կլքի թուրինյան ակումբը: «Ես միշտ անկեղծ եմ եղել այս հարցում. Ռոնալդուի հետ պայմանագիրը սխալ էր: Նման ներդրումներն անհնար է վերադարձնել, և դա հնարավոր չէ փոխել: Նա ականավոր ֆուտբոլիստ է, բայց ես պետք է անկեղծ լինեմ`որքան շուտ նա հեռանա, այնքան լավ կլինի նրա և ակումբի […]
20:22 25.08.2021
Գլազգոյի «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը չի ժամանի Հայաստան՝ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Ալաշկերտի» հետ պատասխան խաղին։ Այս մասին հայտում է The Daily Record-ը։ Նշվում է, որ Ջերարդն ու ևս 6 ֆուտբոլիստ չեն ներկայացել Գլազգոյի օդանավակայան։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ շոտլանդական ակումբը լուրջ խնդիրների է բախվել կազմի հարցում։ Մեկ այլ աղբյուր էլ նշում է, որ թիմում […]
20:02 25.08.2021
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին հրապարակել է թիմի հայտացուցակը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերի համար։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին մակեդոնացիները սեփական հարկի տակ կընդունեն Հայաստանի ազգային հավաքականին։ Իսկ սեպտեմբերի 5-ին և 8-ին կմրցեն համապատասխանաբար Իսլանդիայի (արտագնա հանդիպում) և Ռումինիայի ընտրանիների հետ։
19:35 25.08.2021
«Շիրակի» դարպասապահ Լյովա Կարապետյանը հրավիրվել է Հայաստանի Մ-21 հավաքական: Այս մասին հայտնել է ակումբի մամուլի քարտուղարությունը։ Կարապետյանը հավաքականի կազմում օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 7-ը կմասնակցի 2023 թ-ի Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի հանդիպումների պատրաստությանը: Հայաստանի Մ-21 հավաքականը սեպտեմբերի 3-ին ընդունելու է Ֆարերյան Կղզիների ընտրանուն, իսկ սեպտեմբերի 7-ին Կիևում հյուրընկալվելու է Ուկրաինայի հավաքականին։
18:42 25.08.2021
Վաղը, օգոստոսի 26-ին, Ռեյկյավիկում կսկսվի տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Խաղասեղանների շուրջ կնստեն 36 երկրների 180 վարպետներ: Նրանցից 72 –ը կրում են գրոսմայստերի բարձրագույն կոչում: Մրցակարգը շվեյցարական է, իսկ մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Մասնակիցները դասական շախմատի 11 փուլում, միմյանց հետ պայքարում, կորոշեն հին աշխարհամասի մրցանակակիր լավագույն եռյակին և, բացի այդ, […]
17:17 25.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր գերատեսչությունում հանդիպել են շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի և ՀՇՖ գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի հետ: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Էլինա Դանիելյանին պատմական հաղթանակի և հայ […]
13:42 25.08.2021
Լրագրող Նոբել Առուստամյանը որոշել է լքել Match հեռուստաալիքը: Այս մասին հեռուստամեկնաբանը հայտնել է իր տելեգրամյան ալիքի միջոցով: Հեռանալու պատճառը Պավել Մամաևի հետ հարցազրույցն է: «Ես որոշեցի հեռանալ Match TV-ից: Շնորհակալ եմ հեռուստաալիքին այս վեց տարվա համար․ սա իսկապես անմոռանալի, զարմանալի ժամանակ էր: Ինձ համար կարևոր է անկեղծ մնալ հետևորդների և ինքս ինձ հետ: Վերջին շրջանում […]
13:40 25.08.2021
Կրիշտիանու Ռոնալդուն առաջիկայում կարող է լքել «Յուվենտուսը»: Տեղեկություն է տարածվել, որ պորտուգալացին քննարկել է իր հնարավոր տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» թուրինյան ակումբի որոշ խաղացողների հետ: Երեկ ֆրանսիական L’Equipe պարբերականը հայտնել էր, որ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել Անգլիա: Աղբյուրի հաղորդմամբ, նա ցանկանում է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Հիշեցնենք, որ Ռոնալդուն […]
12:51 25.08.2021
Իսպանական Լա Լիգան հայերեն գրությամբ շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Հարոյանը տոնել է ծննդյան 29-րդ տարեդարձը։
12:42 25.08.2021
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ԱԱ-2022 ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 2-ին արտագնա խաղում կհանդիպի Հս․ Մակեդոնիայի, ամսի 5-ին՝ Գերմանիայի, իսկ սեպտեմբերի 8-ին, արդեն սեփական հարկի տակ, Լիխտեյնշեյնի հավաքականների հետ։ Հավաքական են հրավիրվել հետևյալ 27 ֆուտբոլիստները․ Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ» Անատոլի Այվազով […]
12:15 25.08.2021
Գլազգոյի «Ռեյնջերսում» կորոնավիրուսի բռնկում է գրանցվել: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը։ Ակումբը չի բացահայտել դրական դեպքերի թիվը, բայց հայտնում է, որ նրանք, ում թեստերը դրական են ճանաչվել, այժմ գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Հիշեցնենք, որ Ստիվեն Ջերարդի թիմը պետք է Հայաստան ժամանի հինգշաբթի՝ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Ալաշկերտի» հետ երկրորդ հանդիպմանը: Առաջին խաղում «Ռեյնջերսը» հաղթել […]
12:06 25.08.2021
Այսօր տեղի կունենան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վերջին հանդիպումները, որոնց արդյունքներով կորոշվեն ՉԼ խմբային փուլի վերջին երեք մասնակիցները: Մոլդովական «Շերիֆը» սեփական հարկի տակ Զագրեբի «Դինամոյին» 3-0 հաղթելուց հետո լավ հնարավորություններ է պահպանում խմբային փուլ դուրս գալու համար: Այսօր թիմերը կհանդիպեն Զագրեբում։ Մյուս խաղում «Զալցբուրգը» կհյուրընկալվի դանիական «Բրոնդբյուին»: Առաջին խաղում ավստրիացիները հաղթել էին 2-1 հաշվով: Երրորդ […]
11:48 25.08.2021
Գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի շահերը, նորվեգացու համար շատ շքեղ պայմաններ է պահանջում ակումբներից: Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, Ռայոլան պահանջում է, որ Հոլանդը, տրանսֆերի դեպքում, նոր ակումբում տարեկան ստանա 50 միլիոն եվրո, իսկ ինքը գործարքի համար միջնորդավճար ստանա 40 միլիոն եվրո: Աղբյուրի համաձայն, հաջորդ տարի 21-ամյա նորվեգացուն գնելու […]
11:39 25.08.2021
Միջադեպ է գրանցվել ԱՊԼ 2-րդ տուրի «Արսենալ»-«Չելսի» խաղի ժամանակ։ 35-րդ րոպեին «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը երկրորդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը և երբ վազել է անկյունային դրոշակի մոտ, «Արսենալի» երկրպագուներից մեկը ֆուտբոլիստի վրա ապակե շիշ է նետել։ «Արսենալի» ներկայացուցիչը խոստացել է պատժել երկրպագուին։ «Ակումբը քննադատում է նման պահվածքն ու մեղավորին սպառնում է «Էմիրեյթս» մարզադաշտ մուտք […]
11:10 25.08.2021
Ամերիկացի ռեփ-երգիչ Քանյե Ուեսթը համապատասխան կառույցներին է ներկայացրել իր անվանափոխության համար անհրաժեշտ փաստաթղթերը: Քանյեն ցանկանում է այսուհետ կրել իր՝ Ye բեմական կեղծանունը: Ռեփերը դեռ 2018-ին էր հայտարարել, որ իր անունը կփոխի Ye-ի՝ համանուն ալբոմի թողարկումից անմիջապես հետո: Նրա խոսքով ՝ Յեն իր անվան մաս է կազմում՝ ՔանՅե, և այն նաև կրոնական նշանակություն ունի: Ռեփերի խոսքերով` […]
11:05 25.08.2021
Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն ամուսնացել է։ Այդ մասին է փաստում ֆուտբոլիստի ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարը: View this post on Instagram A post shared by Sargis Adamyan (@sargis_adamyan)
10:46 25.08.2021
Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ում «սիրտը կանգ առավ» ԵՎՐՈ-2020-ի Դանիա-Ֆինլանդիա խաղի ժամանակ, շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմին, հավաքականի ավագ Սիմոն Կյաերին ու մյուս թիմակիցներին: Բժիշկներն այս շաբաթ Կյաերի հետ միասին կստանան ՈՒԵՖԱ-ի նախագահի 2021 թ-ի մրցանակը. «Ես շնորհակալ եմ բոլորից, ովքեր փրկել են իմ կյանքը: Դուք ֆանտաստիկ աշխատանք կատարեցիք: Մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ […]
10:35 25.08.2021
ԱՊԼ ակումբները խաղացողներին թույլ չեն տա սեպտեմբերին կայանալիք հավաքականների խաղերին մեկնել այն երկրներ, որոնք Մեծ Բրիտանիայի կարանտինային կարմիր ցանկում են։ Պրեմիեր լիգայի ակումբներն այս որոշումը կայացրել են միաձայն։ Որոշումը վերաբերում է Պրեմիեր լիգայի 19 ակումբների 60 խաղացողների, որոնք պետք է մեկնեին 26 երկիր, որոնք ներառված են կարմիր ցուցակում։ Մեծ Բրիտանիայի կարանտինային ցուցակում են Եգիպտոսը, Բրազիլիան, […]
09:52 25.08.2021
Ֆրանսիական TF1-ը հայտնում է, որ «Ռեալն» առաջին պաշտոնական առաջարկն է արել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի համար: Ըստ աղբյուրի, 22-ամյա տաղանդի համար «Ռեալն» առաջարկել է 160 մլն եվրո, սակայն ՊՍԺ-ն մերժել է այն: Տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել է մի քանի օր: Հիշեցնենք նաև, որ Մբապեի պայմանագիրն ավարտվում է հաջոր ամռանը: Ֆրանսիական ակումբում կարծում են, որ […]
09:44 25.08.2021
ՊՍԺ-ի սեփականատեր շեյխ Տամիմ բին Համադ Ալ Տանիի եղբայրը թվիթերյան իր էջում ակնարկել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ փարիզյան ակումբ տեղափոխության իրենց ցանկության մասին: Տանի բին Համադ բին Խալիֆա Ալ-Տանին հրապարակել է Ռոնալդուի լուսանկարը ՊՍԺ-ի մարզաշապիկով՝ Լիոնել Մեսսիի կողքին՝ գրելով․ «Գուցե՞»։ Հիշեցնենք, որ հենց ՊՍԺ-ի սեփականատիրոջ եղբայրն էր առաջինը հաղորդել Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխության մասին։ Quizás […]