Շիրակի մարզպետն ընդունել է Օլիմպիական խաղերի մասնակից շիրակցի մարզիկներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Շիրակի մարզպետն ընդունել է Օլիմպիական խաղերի մասնակից շիրակցի մարզիկներին

19:35 19.08.2021

Այսօր ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հյուրընկալել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից շիրակցի մարզիկներ Արթուր Ալեքսանյանին, Կարապետ Չալյանին, Հովհաննես Բաչկովին և նրանց մարզիչներին: Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը նվաճել է արծաթե, իսկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ:
Հովհաննես Հարությունյանը, ողջունելով մարզիկներին, շնորհակալություն է հայտնել տղաներին օլիմպիական խաղերում հերթական հաջողությունների առիթով.
«Ուզում եմ երախտիքի խոսքեր հղել ձեզ, մեր երկրի, մեր մարզի պատիվը Օլիմպիական խաղերում բարձր պահելու համար։ Չնայած նախորդ տարի մեր երկրին բաժին հասած դժվարությունների, դուք ձեր տքնաջան աշխատանքով կարողացաք բարձր պահել մեր հավաքականի հեղինակությունը, Շիրակ բերեցիք հավաքականի 4 մեդալներից 2-ը։ Կարծում եմ, որ դեռ անելիքներ շատ կան, բոլորս միասին, համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանանք հաջորդ խաղերին ունենալ առավել լավ արդյունքներ»,- նշել է մարզպետը։
Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության համար՝ նշելով, որ բոլոր մարզիկների համար շատ կարևոր է նմանօրինակ ուշադրությունը, հոգատար վերաբերմունքը: Մրցելույթներից, իրենց սպասելիքներից, արդյունքներից և օլիմպիական խաղերից ստացած տպավորություններից բացի, անդրադարձ է եղել խաղերում մեր հավաքականի նկատմամբ մրցավարների ոչ օբյեկտիվ վերաբերմունքին։ Քննարկվել են նաև մարզի սպորտդպրոցներում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների որոնմանն առնչվող հարցեր։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկային

17:41 20.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկային, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին։ «Շնորհակալություն միջոցառման մասնակցության համար, որի խորագիրը՝ սոցիալական արդարությունն, շատ կարևոր է։ Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանը ցուցաբերում է ակտիվ ներգրավվածություն այս թեմայի շուրջ քննարկումներում։ Նաև ցանկանում եմ ընդգծել, […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

17:36 20.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին: ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել որպես խոսնակ «Հայաստան-Ռուսաստան» նիստին, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Մհեր Գրիգորյանը մասնակցել է որպես խոսնակ նաև միջազգային տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ իրական հատվածի սիներգիան՝ որպես ժամանակակից մարտահրավերների պատասխան» խորագրով նիստին, որը […] ...

Էռնան Կրեսպոն՝ «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչ

17:30 20.06.2025

Էռնան Կրեսպոն՝ «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչ

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Էռնան Կրեսպոն նշանակվել է բրազիլական «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 49-ամյա մասնագետը կնքել է պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Կրեսպոն երկրորդ անգամ է գլխավորում բրազիլական ակումբը. 2021-ին նա 8 ամիս է աշխատել «Սան Պաուլուում»: Այդ ընթացքում թիմը նվաճել է Սան Պաուլու նահանգի […] ...

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ

17:28 20.06.2025

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ «ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։ Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ ...

Կանեփ աճեցնելու և թմրանյութ պահելու վերաբերյալ Սիսիանի ոստիկանների տեղեկությունը հաստատվեց

17:27 20.06.2025

Կանեփ աճեցնելու և թմրանյութ պահելու վերաբերյալ Սիսիանի ոստիկանների տեղեկությունը հաստատվեց

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացել էին հավաստի տեղեկություն, որ Սիսիանի Նորաշեն թաղամասի մի բնակիչ անցած տարի տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ և տանը պահում է դրանից ստացած թմրանյութը: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված զննության ժամանակ նորաշենցի 47-ամյա տղամարդը խորդանոցից ներկայացրեց մոտ 70 գրամ մարիխուանայի նմանվող զանգված և […] ...

Գումար կհատկացվի ՀՀ Սահմանադրության ընդունման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումն անցկացնելու համար

17:23 20.06.2025

Գումար կհատկացվի ՀՀ Սահմանադրության ընդունման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումն անցկացնելու համար

Հուլիսի 5-ին լրանում է ՀՀ Սահմանադրության ընդունման 30 տարին, որի կապակցությամբ նախատեսվում է կազմակերպել հանդիսավոր միջոցառում: Կառավարության որոշմամբ առաջարկվում է՝ միջոցառման կազմակերպման և անցկացման նպատակով, պահուստային ֆոնդից «Սահմանադրական դատարանի գործունեության և սահմանադրական արդարադատության ապահովում» միջոցառմանը հատկացնել 37,830.0 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ Սահմանադրության ընդունման 30-ամյակին նվիրված և Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության ապահովման լիազորություններ ունեցող բարձրաստիճան […] ...

BACK_TO_TOP