16:42 03.08.2021
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում շարունակվում է ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը: Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել էր 190 կգ, որը և վստահությամբ այն կատարեց: Իսկ երկրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր 195, որը հաջողությամբ ֆիքսելով՝ օլիմպիական ռեկորդ սահմանեց այս վարժությունում, փոխանցում է armsport.am-ը։ Երրորդ մոտեցման […]
16:07 03.08.2021
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը չդարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Չալյանը մրցեց ադրբեջանից Ռաֆիգ Հուսեյնովի հետ: Գյումրեցի մարզիկը պարտվեց 4:1 հաշվով: Քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր […]
15:55 03.08.2021
Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) արծաթե մեդալ նվաճեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Վճռորոշ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին՝ 1:5 հաշվով: Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Մեկնարկային գոտեմարտում նա 4:1 հաշվով հաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության […]
08:03 03.08.2021
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Քառորդ եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հաղթել է Էլնուր Աբդուրաիմովին (Ուզբեկստան)՝ 5:0: Եզրափակչի ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը պայքարելու է ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ․ մենամարտը կայանալու է օգոստոսի 6-ին։ Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/16 […]
20:14 02.08.2021
«Բարսելոնան» Մեսսիի հետ համաձայնության է եկել՝ կապված նոր պայմանագրի հետ։ Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ կատալոնական ակումբը մոտ ժամանակներս կերկարաձգի 34-ամյա արգենտինացու պայմանագիրը մինչև 2026 թվական։ Մեսսիի աշխատավարձը 50%-ով կնվազի։ Նշվում է, որ պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի արդեն այս շաբաթ։ Ավելի վաղ ակումբի նախագահ Ժոան Լապորտան ասել էր, որ պայմանագիրը երկարաձգելու գործընթացը լավ է ընթանում։
19:15 02.08.2021
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ: «Արմենպրես»-ին այս մասին Տոկիոյում հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը: Նա ընդգծել է, որ Ալեքսանյանի մոտ թեթև մկանային վնասվածք է: Նա արդեն իսկ բուժզննում է անցել և պատրաստվում է եզրափակիչ գոտեմարտին: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ […]
19:02 02.08.2021
Այսօր՝ օգոստոսի 2-ին, շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը, որի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ակումբներն իմացել են իրենց մրցակիցներին։ Հաղորդում է Armsport.am-ը։ Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում կմրցի «Տրաբզոնսպոր» (Թուրքիա) – «Մոլդե» (Նորվեգիա) զույգի հաղթողի հետ։ Տիգրան Բարսեղյանի թիմը, ղազախական «Աստանան» ֆիննական ԿուՊՍ-ի արգելքը հաղթահարելու դեպքում, կհանդիպի […]
14:46 02.08.2021
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը: Հենացատկի եզրափակչում Դավթյանը վաստակել է 14.733 միավոր (առաջին ցատկ՝ 14.800 միավոր, երկրորդ՝ 14.666)՝ գրանցելով երրորդ արդյունքը: Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է հարավկորեացի Սին Ջեհուանը (14.783 միավոր), իսկ արծաթե մեդալակիր է դարձել ռուս Դենիս Աբլյազինը (14.783 միավոր): Այսպիսով, 41 […]
14:15 02.08.2021
Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը սկսել է ⅛ եզրափակչից և տոնելով 3 հաղթանակ՝ կարիերայում երկրորդ անգամ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու հնարավորություն է ստացել: Մեկնարկային գոտեմարտում Ալեքսանյանը 4:1 […]
13:54 02.08.2021
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում 1-6 հաշվով ցավալի պարտություն է կրել Ղրղզստանի ներկայացուցչից, փոխանցում է Armsport.am-ը։ Չալյանն իր առաջին Օլիմպիական խաղերում չի կարողացել դուրս գալ եզրափակիչ ու վաղը՝ օգոստոսի 3-ին, կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
11:09 02.08.2021
Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ Տիմանովսկայան այժմ ապահով ձեռքերում է:
09:23 02.08.2021
Հունահռոմեական ոճի ըմբիշ, գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Տոկիո-2020-ի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 5-1 հաշվով առավելության հասնելով Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Մարտին Սավոլայնենի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի իրանցի ըմբիշ Մոհամադհադի Սարավին։ Կիսաեզրափակիչ երկրորդ զույգը կազմել են ռուսաստանցի անվանի ըմբիշ Մուսա Եվլոևն ու լեհ Թադեուշ Միչալիկը։ Հիշեցնենք՝ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ […]
09:16 02.08.2021
Տոկիոյում ընթացող ամառային 32-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Կարապետյանը քառորդ եզրափակչում ևս հաղթանակ է տարել՝ 2-1 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցչի Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում գյումրեցի ըմբիշի մրցակիցը կլինի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովը, որը քառորդ եզրափակչում առավելության է հասել Ադբրեջանի ներկայացուցչի նկատմամբ։ Հիշեցնենք՝ Չալյանը պայքարը սկսել էր […]
08:40 02.08.2021
Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտան Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու ներկայացուցիչ՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը: 77 կգ քաշային Կարապետ Չալյանն ուժերը չափեց Ուզբեկստանից Յալգասբայ Բերդիմուրատովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 5:0 հաշվով: 1/4 եզրափակչում նա կմրցի Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Ալեքսանդր Չեխիրկինի հետ: Օլիմպիական խաղերի չեմպիոն, 97 […]
21:40 01.08.2021
«Ռեալը» մոտ ժամանակներս կերկարաձգի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ պայմանագիրը։ Ինչպես տեղեկացնում է ABC.es-ը՝ կողմերը մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր կկնքեն, բայց ֆրանսիացին ակումբին հաղորդել է, որ մտադիր է ավելի շուտ հեռանալ, եթե իր խաղը չհամապատասխանի թիմի մակարդակին։ Առաջին տարում Բենզեմայի աշխատավարձը 10%-ով կնվազի, բայց հետո 15%-ով կբարձրանա։ Դրա հետ մեկտեղ նշվում է, որ խաղացողը հրաժարվել […]
20:07 01.08.2021
Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 2021/22 մրցաշրջանի առաջին տուրում «Արարատ Արմենիան» հյուրընկավելիս մրցել է «Ալաշկերտի» հետ և վստահ հաղթանակ տարել՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով տանտերերի դարպասը: «Արարատ Արմենիայի» կազմում խփած գոլերով աչքի են ընկել Էզա Ուիլֆրիդը, Յուսուֆ Օտուբանջոն և Արտյոմ Ավանեսյանը՝ աչքի ընկնելով 62-րդ, 67-րդ և 75-րդ րոպեներին համապատասխանաբար: Այսպիսով, «Արարատ Արմենիան» նոր մրցաշրջանում իր առաջին երեք […]
15:35 01.08.2021
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 29-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ադնան Շեչերովիչը։ Բոսնիացի ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է լատվիական «Ռիգան»։ Տեղեկացնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը։ Նա հանդես է եկել նաև մի շարք բոսնիական, հոլանդական և ավստրիական ակումբներում։ Ադնան Շեչերովիչը հանդիսանում է նաև Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի թեկնածու։
14:00 01.08.2021
Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղերի մրցաշարի եզրափակչում Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը 2 գեյմում 6:3 5:0 հաշվով հաղթանակի հասավ հայկական արմատներ ունեցող, ռուսաստանցի Կարեն Խաչանովի նկատմամբ: Մրցախաղը տևեց 1 ժամ 21 րոպե: Այսպիսով, Զվերևը նվաճեց Օլիմպիկան ոսկե մեդալը, իսկ Խաչանովն արժանացավ արծաթե մեդալի: Հաղորդում է Armsport.am-ը։
13:30 01.08.2021
Այս պահի դրությամբ Տոկիո-2020-ում մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է՝ ընդհանուր 46 մեդալով, որից 21-ը՝ ոսկե։Հաղորդում է Armsport.am-ը։ Երկրորդ տեղում տանտերերի՝ Ճապոնիա օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներն են․ ճապոնացիները վաստակել են 17 ոսկե, 5 արծաթե և 8 բրոնզե մեդալ։ Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ օլիմպիական հավաքականը՝ 16 ոսկե, 17 արծաթե և 13 բրոնզե մեդալներով։
12:35 01.08.2021
«Արարատի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը հեռացել է թիմից: Այս մասին հայտնում է«Արարատ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը: «Տեղեկացնում ենք, որ լրացել է Կարեն Մուրադյանի և Արարատի միջև պայմանագրի ժամկետը։Կիսապաշտպանն ավարտել է իր ելույթներն Արարատի կազմում։ Կարեն Մուրադյանը նախորդ մրցաշրջանից առաջ էր միացել մեր ակումբին. նա VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 22 հանդիպման, իսկ Գավաթի խաղարկությանը դաշտ […]
11:43 01.08.2021
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հայտնի են դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի վիճակահանությունը:Հաղորդում է Armsport.am-ը։ 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Չալյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրադովի հետ: 97 կգ քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կգոտեմարտի Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Ջուզուբեկովի հետ: […]
10:55 01.08.2021
Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը (75 կգ) քառորդ եզրափակչում ժամանակից շուտ պարտվեց ֆիլիպինցի Էումիր Մարցիալին եւ դուրս մնաց հետագա պայքարից : Հիշեցնենք, որ հաղթանակի դեպքում Դարչինյանը կնվաճեր օլիմպական մեդալ: Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Արման Դարչինյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում իր մեկնարկը սկսել էր հաղթանակով։ 1/8 եզրափակիչում Դարչինյանի մրցակիցը սլովակ Անդրեյ […]
10:11 01.08.2021
Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը հաղթանակով սկսեց պայքարը, սակայն պարտվեց քառորդ եզրափակչում: Մեկնարկային գոտեմարտում Մելիքյանը 5:5 հաշվով հաղթանակի հասավ Իրանի ներկայացուցիչ Ալի Ռեզա Նեջաթիի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 4:8 հաշվով պարտվեց ուկրաինացի Լենուր Տիմուրովին: Վերջինիս եզրափակիչ հասնելու դեպքում Մելիքյանը հնարավորություն կունենա շարունակել պայքարը:Հաղորդում է […]
19:15 31.07.2021
«Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին տնօրեն Արյեդո Բրայդան ասել է, որ Միրալեմ Պյանիչն ուզում է վերադառնալ «Յուվենտուս»։ «Երեք-չորս օր առաջ տեսնվեցի Պյանիչի հետ Բարսելոնայում։ Ես անձնական հարցերով էի մեկնել քաղաք։ Պատահաբար հանդիպեցինք «Կամպ Նոուի» մոտ ու զրուցեցինք։ Նա ուզում է «Յուվենտուս» վերադառնալ։ Ալեգրին հաստատ նրան ավելի լավ գիտի, քան այլ մեկը»,- ասել է Բրայդան Tuttosport-ի հետ […]
18:50 31.07.2021
«Ռեալը» ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին կլորիկ պարգևավճար կհատկացնի, եթե ֆուտբոլիստը 2022 թվականին անվճար տեղափոխվի իրենց ակումբ։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Աղյուրի փոխանցմամբ, այդ գումարը 40 մլն եվրո կկազմի։ Նշվում է, որ մադրիդյան ակումբն, այդուհանդերձ, առաջվա պես հույս ունի ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերն ավարտին հասցնել այս տրանսֆերիային պատուհանի ընթացքում։ Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված […]
18:10 31.07.2021
Եվրոպական խաղերի չեմպիոն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում։ Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։ Գյումրեցի մարզիկը բոլոր ռաունդներում նախաձեռնողի դերում էր, իսկ առաջին և երկրորդ ռաունդներում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին։ 1/8 եզրափակիչում Բաչկովը կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ։ Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան ներկայացրել է տեսանյութ […]
17:30 31.07.2021
Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի պատվիրակներից մրցելույթ կունենան երկուսը: Սկսվում է հունահռոմեական ոճի ըմբիշների ստուգատեսը: Մեր տղաներից առաջինը մրցագորգ դուրս կգա Արմեն Մելիքյանը (60 կգ): Նրա մրցակիցը իրանցի Ալի Ռեզա Նեջատին է: Բռնցքամարտի մրցաշարում ռինգում կլինի վանաձորցի Արման Դարչինյանը (75 կգ): Նա կհանդիպի ֆիլիպինցի Էումիր Մարսիալի հետ: Հայտնի է դարձել նաև Հովհաննես Բաչկովի […]
11:18 31.07.2021
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի 1/8 եզրափակչում Ադրբեջանի ներկայացուցչին հաղթելուց հետո շնորհակալություն է հայտնել աջակցության համար: «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր սպասում էին այս հաղթանակին։ Այնքան շատ հաղորդագրություններ եմ ստացել, շնորհակալ եմ աջակցության համար»,- ասել է Բաչկովը։ Հիշեցնենք՝ մինչև 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Բաչկովը մենամարտել է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ […]
08:19 31.07.2021
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել։ Մինչև 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Բաչկովը մենամարտել է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթել 4։1 հաշվով։ Օգոստոսի 3-ին կայանալիք 1/4 եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը մրցելու է Էլնուր Աբդուրաիմովի հետ (Ուզբեկստան), որին հաղթելու դեպքում կապահովի Օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե […]
20:17 30.07.2021
Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը կիսվել է օլիմպիական խաղերի եզրափակչում ռուսաստանցի Կարեն Խաչանովի և գերմանացի Ալեքսանդր Զվերևի խաղից իր սպասելիքներով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Եթե նայենք թե ինչպես է հիմա խաղարկում գնդակը Խաչանովը, ապա նա կարող է հաղթել ցանկացածին: Բայց անհրաժեշտ է, որ «մանդրաժ» չլինի: Մենք վաղը կփորձենք նրան տրամադրել և բարձր […]