18:55 05.08.2021
Վաղը Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 1/2 եզրափակչում 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կմրցի ամերիկացի Քեյշոն Դևիսի հետ: Դևիսը, Բաչկովի հետ մեկտեղ այսօրվա դրությամբ այս քաշային կարգում աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկն է, սակայն մեր բռնցքամարտիկի նկատմամբ նա առավելություն ունի: Ամերիկացին 22 տարեկան է, հանդիսանում է 2019 թվականի Պանամերիկյան խաղերի և նույն թվականի աշխարհի փոխչեմպիոն: 2019-ի աշխարհի […]
17:58 05.08.2021
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակներում կայացան մի շարք հանդիպումներ։ «Կոլամբուսը» սեփական հարկի տակ 2-4 հաշվով զիջեց «D.C. Յունայթեդին»։ Տանտերերի կազմում երկրորդ գոլը խփեց Լուկաս Զելարայանը։ «Կոլամբուսը» 24 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։
14:58 05.08.2021
ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի մնացած բոլոր հանդիպումներում VAR համակարգ կկիրառվի: Այս մասի որոշումն ընդունվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում: Համակարգը կսկսի գործել 4-րդ տուրից և կներառի մնացած բոլոր հանդիպումները, որոնք կկայանան 2021 թվականի սեպտեմբերից: ՈՒԵՖԱ-ի ազգային հավաքականների որակավորման մրցաշարերում VAR-ի օգտագործման նախնական ծրագրերը հետաձգվել էին COVD-19 համաճարակի հետ կապված նյութատեխնիկական […]
14:30 05.08.2021
Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայազգի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտարարել է, որ կցանկանար հանդես գալ Ռուսաստանի հավաքականում: «Ես շնորհակալ եմ Հայաստանի հավաքականի երկրպագուներին, զգում եմ նրանց սերն ու աջակցությունը, տեսնում եմ նրանց գրառումները Instagram-ում, բայց այսօր ես ցանկանում եմ պայքարել Ռուսաստանի հավաքականում տեղ ունենալու համար»,- Տիկնիզյանի խոսքերն է փոխանցում Sport24-ը։
14:16 05.08.2021
Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի վոլեյբոլի մրցաշարի կիսաեզրափակիչում ռուս վոլեյբոլիստները 3-1 հաշվով հաղթել են Բրազիլիայի ընտրանուն: Ռուսաստանի հավաքականի ամենաարդյունավետ խաղացողը Մաքսիմ Միխայլովն է․ նա թիմին բերել է 22 միավոր: Եզրափակիչում Ռուսաստանի հավաքականը կհանդիպի Ֆրանսիա-Արգենտինա զույգի հաղթողի հետ։
12:50 05.08.2021
«Լեսթերի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանան ծանր վնասվածք է ստացել «Վիլյառեալի» հետ ընկերական խաղում: Հանդիպման 58-րդ րոպեին «Վիլյառեալի» հարձակվող ֆեր Նինյոն շատ կոշտ սահանկում է արել 20-ամյա պաշտպանի հետ պայքարում։ Արդյունքում վերջինս շատ ծանր վնասվածք է ստացել, չի կարողացել շարունակել հանդիպումը և լքել է խաղադաշտը պատգարակի օգնությամբ: Why on earth are players tackling like this in a […]
12:48 05.08.2021
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը գրառում է կատարել սոցցանցերի իր էջերում՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար: «Ինձ համար դեռ շարունակվում են մրցումային օրերը, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև զգում եմ բոլորիդ աջակցությունը»,- գրել է Բաչկովը։ Հիշեցնենք՝ ՕԽ-ի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը փայլուն հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովի նկատմամբ՝ 5:0: Եզրափակչի ուղեգրի […]
12:45 05.08.2021
«Ռոստովն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Յուրի Սյոմինի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ «Մենք ողջունում ենք Յուրի Պավլովիչին մեր ակումբում և նրան հաջողություն ենք մաղթում մեր թիմի ղեկին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։ Սյոմինի վերջին ակումբը եղել է «Լոկոմոտիվը», որտեղից նա հեռացել է անցած տարի։ «Ռոստովի» նախկին գլխավոր մարզիչը Վալերի Կարպինն էր, ով, […]
12:19 05.08.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցների շրջանում կորոնավիրուսի դրական թեստերի օրական քանակի ռեկորդ է գրանցվել, ասված է Օլիմպիադայի կազմկոմիտեի կայքում: Այսպիսով, վարակ է հայտնաբերվել ևս 31 մարդու մոտ: Տոկիոյի Օլիմպիական խաղերում COVID-19 վարակվածների ընդհանուր թիվը հասել է 353-ի: Նշվում է, որ Հունաստանի հավաքականի սինքրոն լողորդների շրջանում, դրական թեստով ախտորոշվածների թիվը հասել է 6-ի: Մեկ օր առաջ Խաղերում […]
12:10 05.08.2021
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դուրս է եկել արագ շախմատի 2021 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Հայկը 15,5-13,5 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայսիին: Կիսաեզրափակչում Հայկը կհանդիպի Ամին Տաբատաբաիի-Նիհալ Սարին զույգի հաղթողի հետ: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 35 հազար դոլար է, որոնցից 10 հազարը խաղարկվել է ընտրական մրցաշարում։
11:53 05.08.2021
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցուցադրել է 700 հազար դոլար արժողությամբ շքեղ մեքենան, որը նա նվեր էր ստացել իր սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի կողմից անցյալ տարի: Այս մասին գրում է The Sun պարբերականը: G-Class դասի մեքենայի գինը գերազանցում է 700 հազար դոլարը: Ֆուտբոլիստն այն ստացել է իր 35-ամյակի կապակցությամբ՝ 2020 թվականին: Ռոնալդուն Instagram-ում տեղադրել […]
11:27 05.08.2021
Punch Boxing ընկերությունը ներկայացնող Նարեկ Աբգարյանը օգոստոսի 7-ին կանցկացնի իր հերթական մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Թեթևագույն քաշային կարգում հանդես եկող մեր բռնցքամարտիկի մրցակիցը կլինի Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Սաբելո Նգեբինյանան, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 17 մենամարտ և հաղթել է 13-ում: Մենամարտը կկայանա Եկատերինբուրգում:
11:20 05.08.2021
Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանն իր առաջին գոտեմարտում կմրցի 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Հաջիմուրադ Ռաշիդովի հետ: Նշենք, որ սա լավագույն վիճակահանությունը չէր Վազգեն Թևանյանի համար, որից մեր հավաքականն ակնկալում է մեդալ: Սակայն հայ մարզիկը վերջին շրջանում փայլուն է հանդես գալիս, և ռուսաստանցուն […]
11:16 05.08.2021
Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բոկա Խունիորսը» մրցել է «Ռիվեր Փլեյտի» հետ և հաղթանակ տարել: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստները՝ 4-1։ Նշենք, որ առաջին րոպեներից հանդիպմանը մասնակցել և 81-րդ րոպեին փոխարինվել է Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:
10:42 05.08.2021
«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը միացել է ակումբին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։ 29-ամյա ֆուտբոլիստը հանդիպել է թիմակիցների և ակումբի մարզչական շտաբի հետ։ Նշվում է, որ Քրիստիանը գտնվում է ֆիզիկական և հոգեբանական գերազանց վիճակում։ Նա պետք է վերականգնողական կուրս անցնի դանիացի բժիշկների հսկողության ներքո։
10:21 05.08.2021
ՀՖՖ TV-ն ներկայացրել է ֆիլմ՝ նվիրված Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի նախկին ֆուտբոլիստ, արցախյան պատերազմում զոհված Էդիկ Կիրակոսյանի հիշատակին: Էդիկը հանդես էր գալիս «Արարատ-Արմենիա 2»-ի կազմում ու պատերազմի օրերին գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ:
10:12 05.08.2021
«Ռոման» ընկերական խաղում հաղթել է պորտուգալական «Բելենենսեշին»։ Հանդիպումը կայացել է Պորտուգալիայում և ավարտվել 3-1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել այս խաղում․ 85-րդ րոպեին նրա փոխանցումից հետո գոլ է խփել Բորխա Մայորալը։ «Ռոմայի» կազմում գոլեր են խփել նաև Էդին Ջեկոն ու Նիկոլո Ձանիոլոն։ 2021/2022 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ռոման» ևս […]
10:04 05.08.2021
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի Ժոան Գամպերի գավաթի շրջանակներում կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ 36-ամյա պորտուգալացին արդեն մի քանի օր է՝ մարզվում է թուրինյան թիմի հետ ու կմասնակցի ամենամյա մրցաշարին, որն անցկացվում է Բարսելոնայում։ «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» միջև խաղը կկայանա օգոստոսի 8-ին։
09:32 05.08.2021
Ավստրալացի լողորդ Էմմա Մաքքեոնը Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում ընդհանուր հաշվով 7 մեդալ է նվաճել, որոնցից 4-ը ոսկե, 3-ն՝ արծաթե: Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում սա լավագույն ցուցանիշն է կանանց շրջանում։
09:23 05.08.2021
Նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակներում «Կադիսը» Կարանզայի գավաթի խաղարկությունում մրցել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Հանդիպման հիմնական ու ավելացված ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Մադրիդցիների կազմում 41-րդ րոպեին հաշիվը բացել է Կարասկոն, իսկ հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ «Կադիսի» կազմում հաշիվը հավասարեցրել է Պերեան։ 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է «Կադիսը»: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ […]
09:07 05.08.2021
Տոկիո-2020-ում մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է՝ ընդհանուր 71 մեդալով, որից 32-ը՝ ոսկե, 23-ը՝ արծաթե, 16-ը՝ բրոնզե։ Երկրորդ տեղում է ԱՄՆ օլիմպիական հավաքականը՝ 27 ոսկե, 33 արծաթե և 24 բրոնզե մեդալներով։ Երրորդ տեղում Ճապոնիայի օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներն են․ ճապոնացիները վաստակել են 21 ոսկե, 7 արծաթե և 12 բրոնզե մեդալ։ Լավագույն քառյակը եզրափակում է Ավստրալիայի օլիմպիական […]
23:24 04.08.2021
Այսօր կայացան Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ մրցախաղերը: Լևոն Արոնյանը, որ առաջին մրցախաղում 2,5-0,5 հաշվով վստահ հաղթանակ էր տոնել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ, երկրորդ մրցախաղն էլ սկսեց հաղթանակով՝ սևերով 47-րդ քայլին ստիպելով մրցակցին հանձնվել, փոխանցում է Vnews.am-ը։ 2-րդ պարտիայում հայ գրոսմայստերը սպիտակներով 55-րդ քայլին պարտվեց: 3-րդ պարտիայում Արոնյանը սևերով կրկին հիանալի խաղաց […]
21:29 04.08.2021
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար: «Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա: Ունենք այն, ինչ ունենք: Վնասվածքով, թե առանց վնասվածքի միշտ պատրաստ եմ իմ երկրի համար պայքարել: Շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների համար: Ամեն վայրկյան զգացել եմ ձեր աջակցությունը»,- «Ինստագրամ»-ի […]
19:47 04.08.2021
«Լոկոմոտիվի» նորեկ, ազգության հայ ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը մեկնաբանել է ֆուտբոլիստի՝ Հայաստանի հավաքականում հնարավոր հանդես գալու մասին խոսակցությունները: – Ո՞ր հավաքականում է նա պատրաստվում խաղալ: Միանշանակ Ռուսաստանի հավաքականի կազմում: Նաիրը վաղուց է որոշում կայացրել հանդես գալ Ռուսաստանի հավաքականում: Հուսով ենք, որ «Լոկոմոտիվում» լավ ելույթներով կհայտնվենք Ռուսաստանի հավաքականում,- armsport.am-ի փոխանցմամբ՝ գործակալի խոսքերն է մեջբերել […]
19:29 04.08.2021
ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղացանկում կատարվել է փոփոխություն։ «Ալաշկերտ» ՖԱ-ի՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում հանդես գալու («Կայրաթի» դեմ հանդիպումները նախատեսված են օգոստոսի 5-ին և 12-ին) հետ կապված՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ մրցափուլի՝ օգոստոսի 8-ին նախատեսված «Նոա»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է։
13:13 04.08.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 29 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի կայքէջից: Դրական թեստեր անցածների թվում են չորս մարզիկ, մնացածը կապալառուների ներկայացուցիչներ են, անձնակազմ և կամավորներ: Հուլիսի սկզբից 2020-ի խաղերում ներգրավված անձանց շրջանում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 327-ի: Ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին, հայտնաբերվել […]
22:45 03.08.2021
Լևոն Արոնյանը կրկին գերազանց խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ կայացած սկզբունքային մրցախաղում՝ հաղթելով 2,5-0,5 հաշվով, փոխանցում է vnews.am-ը։ Վճռորոշ եղան 2-րդ և 3-րդ պարտիաներում հայ գրոսմայստերի տոնած վստահ հաղթանակները, որից հետո այլևս 4-րդ պարտիան անցկացնելու կարիք չկար: Իսկ առաջին պարտիայում մրցակիցները հաշտություն էին կնքել: Վաղը մրցակիցները կանցկացնեն 2-րդ մրցախաղը: Նույնիսկ ոչ-ոքի արդյունքի դեպքում Արոնյանը կիսաեզրափակչի […]
18:56 03.08.2021
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը դժգոհ է Օլիմպիական խաղերում հայ մարզիկների գոտեմարտերը դատած մրցավարների աշխատանքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում գտնվող հայ լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանը մասնավորապես շեշտեց. «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի անդամներից մի քանիսին` երեքին, կողմնակալ մրցավարությամբ զրկեցին թե մեդալից, թե փոխեցին մեդալի գույնը: Թիմից երեք մարզիկ պատրաստ էր մեդալ նվաճելուն: Մեր թիմը […]
17:49 03.08.2021
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը, որում հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ «Չգիտեմ, թե ինչու չստացվեց ինձ մոտ այսօր։ Այսօր իմ օրը չէր երևի։ Եղավ այն, ինչ որ եղավ։ Սպասում էի, որ մրցակցություն կլինի։ Սպասում էի ավելի ուժեղ մրցակցության։ Ուղղակի ես լավ չմասնակցեցի, մեղավորը ես էի, […]