16:03 30.07.2021
Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը հայտարարել է, որ ակումբը ստիպված է եղել մեկուսացնել թիմի խաղացողների մեծ մասին, քանի որ կիսապաշտպան Ամզա Ռաֆիայի մոտ կորոնավիրուս է հաստատվել: «Մենք հետևում ենք առողջապահական կազմակերպության սահմանած կանոններին և մեկուսացրել ենք հիմնական թիմին: Բացասական թեստ անցած ֆուտբոլիստները կկարողանան շարունակել մարզումները, սակայն նրանք չեն կարող կապ հաստատել արտաքին աշխարհի հետ»,- հայտնել են ակումբի […]
15:57 30.07.2021
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը», որը ՉԼ երկրորդ որակավորման փուլում ընդհանուր 1-4 հաշվով պարտություն կրեց մոլդովական «Շերիֆից», մրցելույթները կշարունակի Եվրոպա լիգայի երրորդ որակավորման փուլում։ Մեր թիմի մրցակիցը կլինի ղազախական «Կայրաթը», որն էլ իր հերթին ՉԼ երկրորդ որակավորման փուլում պարտվեց «Ցրվենա Զվեզդային»։ Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 5-ին Ալմաթիում, իսկ պատասխան հանդիպումը` 12-ին, Երևանում: Ալմաթիում խաղը կընթանա առանց […]
15:28 30.07.2021
Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը Տոկիոյի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչում հաղթեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին: Հանդիպումը տևեց 2 ժամ 3 րոպե և ավարտվեց 1:6, 6:3, 6:1 հաշվով: Մրցաշարի վճռորոշ խաղում Զվերևը կխաղա ՌԴ-ը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովի հետ, որն այսօր հաղթել է իսպանացի Պաբլո Կարերենո-Բուստային:
12:40 30.07.2021
Ուզբեկստանի հավաքականի ու «Ջենոայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը մարզական կարիերան կշարունակի «Ռոմայում»: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ գործարքն արդեն կայացած է: «Ռոման» տրանսֆերի համար կվճարի 20 մլն եվրո: Ըստ աղբյուրի՝ հռոմեական ակումբի ու ֆուտբոլիստի անհատական պայմանագրի կետերը նույնպես համաձայնեցված են:
12:31 30.07.2021
Երևանի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը Լոզանի արբիտրաժային դատարանում հաղթել է ՀՖՖ-ին: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: «Սիրելի հայրենակիցնե՛ր, ֆուտբոլային համայնք Մեծ ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը ամբողջությամբ բավարարել է «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հայցը ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ չեղարկելով և առոչինչ համարելով 02.07.2020թ-ի Կարգապահական և էթիկայի, ինչպես նաև 29.07.2020թ-ի բողոքարկման կոմիտեների՝ […]
12:15 30.07.2021
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում հաղթել է իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային: Հանդիպումը տևել է 1 ժամ 20 րոպե և ավարտվել 6:3, 6:3 հաշվով: Եզրափակչում աշխարհի 25-րդ ռակետը կհանդիպի ATP վարկանիշի առաջին համար Նովակ Ջոկովիչի և գերմանացի Ալեքսանդր Զվերևի միջև դիմակայության հաղթողի հետ:
12:06 30.07.2021
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Շլյոնսկի» հետ հանդիպումից հետո մեկնաբանել է իր թիմի խաղը։ Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ՝ հետխաղային մամուլի ասուլիսից։ Հիշեցնենք, որ «Արարատը» դիմակայությունում զիջեց ընդհանուր 5-7 հաշվով և դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարից: «Առաջին խաղից հետո բարդ վիճակում էինք, ու այս հանդիպման խաղասկիզբն էլ հաջող չդասավորվեց։ Հետո կարողացանք խաղը կարգավորել […]
11:50 30.07.2021
Հունական «Արիսը» Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլում 2-1 հաշվով հաղթեց ղազախական «Աստանային», սակայն հաջորդ փուլ անցան հյուրերը, քանի որ առաջին խաղում հաղթել էին 2-0 հաշվով։ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հանդիպմանը մասնակցել է հենց սկզբից և փոխարինվել 79-րդ րոպեին։ Լատվիական «Ռիգան» ևս դուրս եկավ հաջորդ փուլ՝ 1-0 հաշվով հաղթելով մակեդոնական «Շկենդինային»․ առաջին խաղում «Ռիգան» ևս հաղթել […]
11:43 30.07.2021
Սոչիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Երեկ ավարտվեցին 1/4 եզրափակչի երկրորդ հանդիպումները: Ֆեդոսեև-Տաբատաբաեի դիմակայությունում հաղթեց ռուս շախմատիստը: Առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի, իսկ երկրորդում ուժեղ գտնվեց Ֆեդոսեևը: Հիշեցնենք, որ նախորդ փուլում իրանցին հաղթել էր հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանին: Այսպիսով՝ Ֆեդոսեևը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Կարյակին-Շակլանդ զույգի հաղթողի հետ: Այս դիմակայությունում առայժմ հաշիվը հավասար է՝ […]
00:10 30.07.2021
13 տարվա ընդմիջումից հետո եվրագավաթային մրցաշար վերադարձած Երևանի «Արարատն» ավարտեց ելույթը Կոնֆերենցիաների լիգայում: ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշարի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գավաթակիրը չկարողացավ հաղթահարել լեհական «Շլյոնսկի» արգելքը, փոխանցում է News.am-ը։ Գյումրիում տեղի ունեցած առաջին խաղում «Արարատը» պարտվել էր 2:4 հաշվով, իսկ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հուլիսի 29-ին անցկացված պատասխան հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով: Խաղի հաշիվը երկրորդ րոպեին […]
00:00 30.07.2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Ժիլինան» ուժերը չափեց Կիպրոսի «Ապոլոնի» հետ: Պատասխան խաղն ավարտվեց 2-2 հաշվով: Դիմակայությունում գրանցվեց 5-3 հաշիվ, և «Ժիլինան» նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը՝ փոխարինման դուրս գալով 61-րդ րոպեին: 79-րդ րոպեին նա դարձել է գոլային փոխանցման հեղինակ, ինչի արդյունքում «Ժիլինան» խուսափել է պարտությունից: Որակավորման 3-րդ […]
23:55 29.07.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կադրային հարցերի քննարկման ժամանակ քննադատել է բելառուս մարզիկներին, հատկապես ֆուտբոլիստներին և նրանց կանանց: «Տեսեք, թե ինչ են անում մեր մարզիկները, հատկապես նրանց կանայք: Ֆուտբոլի առաջնությունում մարդիկ հսկայական գումարներ էին ստանում: Իսկ ինչո՞ւ պետք է նրանց կանայք աշխատեն: Նրանք ամբողջ օրը iPhone-ների մեջ են անգործությունից: Սա միայն իմ եզրակացությունը չէ: Կան մարդիկ, […]
23:35 29.07.2021
Հոլանդացի մրցավար Բյորն Կեյպերսն օգոստոսի 7-ին կավարտի կարիերան: Այդ օրը նա կսպասարկի Հոլանդիայի Սուպերգավաթի հանդիպումը «ՊՍՎ Էյնդհովենի» ու Ամստերդամի «Այաքսի» միջև: «Ամեն բան հիանալի էր: Ասում են, որ պետք է կանգ առնել բարձունքում: Կարծում եմ՝ իմ դեպքում ավելի հարմար պահ չի լինի»,- 48-ամյա մրցավարի խոսքերն է մեջբերել Goal.com-ը: Կեյպերսը մրցավարական կարիերան սկսել է 2002 թվականին: […]
23:13 29.07.2021
«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին ներողություն է խնդրել ընտանիքից ու ակումբից կիսամերկ աղջիկների հետ լուսանկարների համար։ «Սխալ եմ գործել։ Մասնավոր երեկույթի հյուր էի երկու ընկերներիս հետ։ Ուզում եմ ներողություն խնդրել ընտանիքիցս ու ակումբից լուսանկարների համար, որոնք տարածվել են սոցցանցերում»,- Ռունիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։ Ավելի վաղ սոցցանցերում մի քանի լուսանկար էր տարածվել, որոնցում […]
23:03 29.07.2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատը» Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մրցում է լեհական «Շլյոնսկի» հետ: Խաղի հենց մեկնարկում հյուրերը գնդակ են ընդունել սեփական դարպասը: Գոլի հեղինակ է դարձել նախորդ խաղում դուբլի հեղինակ դարձած Ռոբերտ Պիչը: Բաց թողած գոլից հետո Բիչախչյանի թիմն ակտիվացել է: 20-րդ րոպեին Սերժ Դեբլեն նպաստավոր դիրքից չի կարողացել գրավել մրցակցի […]
22:56 29.07.2021
Չին լողորդուհի Չժան Յուֆեյը մեկ ժամվա ընթացքում երկու ոսկե մեդալ է նվաճել: 23-ամյա մարզուհին նախ 200 մետր «բատերֆլյայ» ոճում է հաղթել: Հաջորդ մրցումը տեղի է ունեցել 1 ժամ 3 րոպե անց: Այստեղ էլ չինուհին հաղթել է 4×200 մետր ազատ ոճի էստաֆետայում և նվաճել երկրորդ ոսկին: Բացի դրանից՝ Յուֆեյը նաև արծաթե մեդալ է նվաճել Տոկիոյում 100 […]
22:30 29.07.2021
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան թիմի հետ չի մեկնել Գերմանիա: Նա մնացել է ակումբի գրասենյակում, որպեսզի առաջիկա օրերին Լիոնել Մեսսիի հետ անձամբ ստորագրի նոր պայմանագիրը: Այս մասին գրում է Mundo Deporttivo-ն: Այժմ արգենտինացին գտնվում է արձակուրդում: Սպասվում է, որ «Բարսելոնան» և ակումբի պատմության լավագույն ռմբարկուն նոր պայմանագիր կստորագրեն օգոստոսի սկզբին: Ամենահավանական ժամկետ է նշվում օգոստոսի 2-ը: […]
22:15 29.07.2021
Հուլիսի 28-ին անցկացրած թեստերի արդյունքում Տոկիոյի Օլիմպիական Խաղերի կազմկոմիտեն հայտարարել է խաղերի հետ առնչություն ունեցողների մոտ կորոնավիրուսով վարակման 24 դեպքի մասին։ Նրանցից երեքը մարզիկներ են։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 198-ի։ Տոկիոյի խաղերը կշարունակվեն մինչև օգոստոսի 8-ը։
21:58 29.07.2021
Վաղը ՝ հուլիսի 30-ին, Տոկիոյում իր երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը: Նա կմասնակցի լողի 50 մետր, ազատ ոճի մրցումներին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հիշեցնենք, որ Հայաստանի 17 պատվիրակներից հինգը՝ հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը, ծանրորդուհի Իզաբելա Յայլյանն արդեն ավարտել են իրենց ելույթները և ձեռնունայն կվերադառնան հայրենիք: […]
21:48 29.07.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերում հայտնի դարձան թենիսի կանանց մենախաղի եզրափակիչի մասնակիցները։ Չեմպիոնի կոչման համար կպայքարեն Չեխիայի ներկայացուցիչ Մարկետա Վոնդրոուշովան և Բելինդա Բենչիչը Շվեյցարիայից։ Կիսաեզրափակիչում Մարկետա Վոնդրոուշովան 1 ժամ 5 րոպեում պարտության է մատնել ուկրաինացի Էլինա Սվիտոլինային՝ 6։3, 6։1։ Բելինդա Բենչիչը 7:6, 4:6, 6:3 հաշվով հաղթել էր ղազախ Ելենա Ռիբակինային: Խաղը տևել էր 2 ժամ 46 րոպե։ […]
21:35 29.07.2021
Վարազդատ Հարոյանը ռուսական matchtv.ru լրատվամիջոցին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ լեզվով է հաղորդակցվում նոր թիմում: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից Հարոյանը խաղում է իսպանական «Կադիսում»: «Սկզբում կային դժվարություններ, սակայն ես հայ թարգմանիչ ունեմ, որն ապրում է Իսպանիայում։ Թիմում կան անգլերեն լավ խոսող խաղացողներ, այդ պատճառով հիմա խնդիրներ չկան։ Ես կամաց-կամաց սովորում եմ իսպաներեն խոսել։ Այն, […]
21:15 29.07.2021
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջում հրապարակվել է սերբ հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի՝ մոլդովական «Շերիֆի» դեմ խաղում խփած գեղեցիկ գոլը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում: Տիրասպոլում տեղի ունեցած հանդիպման 10-րդ րոպեին 28-ամյա ֆուտբոլիստը շրջադարձ հարվածով բացել է հաշիվը: Սակայն այս գոլը չօգնեց «Ալաշկերտին»: Ի վերջո, հայկական ակումբը պարտվել է և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում:
20:52 29.07.2021
«Արսենալի» լեգենդար մարզիչ Արսեն Վենգերը կարող է վերսկսել մարզչական կարիերան: Տեղեկություն է տարածվել, թե ֆրանսիացի մասնագետը, հնարավոր է, փոխարինի Շվեյցարիայի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչին, որն օրեր առաջ գլխավորեց ֆրանսիական «Բորդոն»: Նշվում է, որ Վենգերի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների միջև բանակցություններն արդեն մեկնարկել են: Վենգերը թողել է «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնը 2018 […]
20:37 29.07.2021
Հայաստանի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ժիրայր Շաղոյանը շատ մոտ է եղել Ռուսաստան տեղափոխվելուն: VNews.am-ին հայտնի է դարձել, որ 20-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել Մոսկվայի «Դինամո»: Ռուսական ակումբը գործարքի համար 500 հազար եվրո է առաջարկել «Արարատ-Արմենիային» և պայմանավորվածության հասել: Այդուհանդերձ, տրանսֆերը չի կայացել Շաղոյանի՝ Մոսկվա մեկնելու օրը: Ինչպես նշում է VNews.am կայքը Ժիրայրը մտափոխվել է հենց «Զվարթնոց» […]
20:23 29.07.2021
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 29-ին 8 մարզաձևերում վիճարկվել է մեդալների 17 հավաքածու: Մեդալային հաշվարի նոր առաջատարը Չինաստանն է, որը նվաճել է 15 ոսկե, 7 արծաթե ու 9 բրոնզե մեդալ: 3 օր անընդմեջ առաջատարի դիրքը պահպանած ու երկրորդ տեղ նահանջած Ճապոնիան ևս ունի 15 ոսկե մեդալ, նվաճել է նաև 4 արծաթե […]
20:10 29.07.2021
Պորտուգալիայում տեղի ունեցած «Պորտու»- «Ռոմա» ընկերական խաղում բախում է եղել պորտուգալական թիմի պաշտպան Պեպեի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի միջև։ Պեպեն կոշտ խաղ է դրսևորել գնդակի համար պայքարում։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր։ Նա դեղին քարտ է ստացել 69-րդ րոպեին և փոխարինվել է մեկ րոպե […]
19:45 29.07.2021
Ավստրալիայի աթլետիկայի հավաքականն ամբողջ կազմով ինքնամեկուսացել է: 63 մարզիկներ այդ քայլին են գնացել այն բանից հետո, երբ հատնի է դարձել, որ ձողացատկորդ Քերտիս Մարշալը կոնտակտի մեջ է եղել կորոնավիրուսով վարակված աթլետ Սեմ Քենդրիքսի հետ: Նրանք միասին են մարզվել: Այս մասին տեղեկացնում է The Sydney Morning Herald-ը: Ավստրալացի աթլետները փակված են Օլիմպիական ավանի իրենց սենյակներում: Եթե Մարշալի […]
19:30 29.07.2021
Ռուսաստանցի սուսերամարտիկների կանանց հավաքականը ոսկե մեդալներ է նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Ռուսաստանի հավաքականը եզրափակչում հաղթել է Ֆրանսիայի հավաքականին (45:34): Ռուսաստանի հավաքականի համար սա ութերորդ ոսկե մեդալն է Տոկիոյի խաղերի մեդալների ընդհանուր հաշվարկում: Թիմային մրցաշարի բրոնզե մեդալները նվաճել են իտալուհիները, նրանք հաղթել են ԱՄՆ-ի հավաքականին (45:23):
19:15 29.07.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի քառորդ եզրափակչում ռուսաստանցի Դանիլա Մեդվեդևը երկու սեթում պարտվել է իսպանացի Պաբլո Կարերենո-Բուստին: Հանդիպումը, որը տևել է 1 ժամ 43 րոպե, ավարտվել է 6: 2, 7: 6 հաշվով: Իսպանացի թենիսիստը օլիմպիական մրցաշարի եզրափակչի ուղեգրի համար կմրցի ՌԴ-ն ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովի հետ։ Մյուս կիսաեզրափակչում կխաղան Նովակ Ջոկովիչն ու Ալեքսանդր Զվերև-Ժերեմի Շարդի […]