10:55 28.07.2021
Այս պահի դրությամբ՝ Տոկիո-2020-ում մեդալային հաշվարկում առաջատարը Ճապոնիայի հավաքականն է՝ ընդհանուր 20 մեդալով, որից 11-ը՝ ոսկե, 4-ը՝ արծաթե, 5-ը՝ բրոնզե։ Երկրորդ տեղում ԱՄՆ ներկայացուցիչներն են․ ամերիկացիները վաստակել են 10 ոսկե, 10 արծաթե և 9 բրոնզե մեդալ։ Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանի օլիմպիական հավաքականը՝ 10 ոսկե, 5 արծաթե և 8 բրոնզե մեդալ։ 4-րդ տեղում ռուսներն են, […]
10:46 28.07.2021
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն, հոսպիտալացվել է կորոնավիրուսային բարդացումների պատճառով: «Ես հուլիսի 17-ից հիվանդ եմ, ինքնամեկուսացած էի տանն ու ինձ շատ լավ էի զգում։ Ախտանշաններ գրեթե չունեի։ Ցավոք, նախորդ ուրբաթ օրվանից վիճակս վատացավ։ Անիծյալ վարակի պատճառով ինձ մոտ թոքաբորբ սկսվեց, ինձ տեղափոխեցին հիվանդանոց։ Հիմա, հետևելով բոլոր կանոններին, ապաքինվում եմ, փառք Աստծո»,- գրել է […]
19:46 27.07.2021
Մարոկկացի բռնցքամարտիկ Յունես Բաալան փորձել է կծել նորզելանդացի Դեվիդ Նայկեին՝ Տոկիո- 2020 Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում 91 կգ քաշային կարգի մենամարտի ընթացքում: Դեպքը տեղի է ունեցել երրորդ ռաունդի ընթացքում: Մրցավարը չի արձագանքել Մարոկկոյի ներկայացուցչի արարքին: 91 կգ քաշային մարզիկների այս մենամարտն ավարտվել է Նայկեի հաղթանակով՝ 5:0 հաշվով: Նորզելանդացին դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Morocco’s Youness […]
19:30 27.07.2021
Բելառուս լրագրող Մարիա Բոգատիրը կիսվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերից ստացած տպավորություններով: «Գիտե՞ք՝ ինչն է տպավորել ինձ ամենաշատը: Մի՛ ծիծաղեք, խնդրում եմ: Տաքացուցիչով զուգարանը: Կարծում եմ՝ այս զուգարանը ինձնից խելացի է: Ես ձեզ լուրջ եմ ասում: Կան սենսորային մի քանի անջատիչներ: Սա ապշեցնող է»,- ասել է Բոգատիրը «Տրիբունային»։
19:15 27.07.2021
Տոկիոյում, որտեղ անցկացվում են ամառային Օլիմպիական խաղերը, անցած օրը կորոնավիրուսով վարակման 2 848 դեպք է գրանցվել, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ճապոնիայի մայրաքաղաքում նախորդ առավելագույն ցուցանիշը արձանագրվել էր հունվարի 7-ին և կազմում էր 2 520 դեպք: Մինչդեռ, մեկ շաբաթ առաջ մայրաքաղաքում նոր դեպքերի թիվը ընդամենը 1 387 էր: Տոկիոյում հուլիսի 12-ից գործում է արտակարգ դրության ռեժիմ՝ […]
18:53 27.07.2021
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակիչի թայ-բրեյքում պարտվեց իրանցի Ամին Տաբատաբաեին և դուրս մնաց հետագա պայքարից: Արագ խաղի առաջին պարտիան Հայկը սպիտակ ֆիգուրներով 49-րդ քայլում ավարտեց ոչ-ոքի, սակայն սևերով պարտություն կրեց: Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի առաջին դասական պարտիայում հայ գրոսմայստերը հաղթել էր, իսկ երկրորդում պարտություն էր կրել։ Տաբատաբաեիի մրցակիցը քառորդ եզրափակիչում […]
18:30 27.07.2021
Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, ամերիկուհի Սիմոնա Բայլսը չի մասնակցել Տոկիո-2020-ի մարմնամարզության թիմային մրցաշարին: Այս մասին հայտնում է AP-ն: «Սա վնասվածքի պատճառով չէ, այլ պայմանավորված է Սիմոնայի հոգեբանական խնդիրներով»,- ասել է Բայլսի մարզիչը: Ավելի վաղ նշվել էր, որ Բայլսը վնասվածք էր ստացել։ Ի դեպ, ամերիկուհին նաև աշխարհի 19-ակի չեմպիոն է, ինչը համաշխարհային ռեկորդ է […]
18:15 27.07.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերում կայացավ կանանց սպորտային մարմնամարզության թիմային մրցաշարը, որում առաջին տեղը գրավեց Ռուսաստանի հավաքականը: Ռուսաստանի թիմը վաստակեց 169,528 միավոր: Արծաթը նվաճեցին ամերիկուհիները (166,096), բրոնզը՝ Մեծ Բրիտանիայի մարմնամարզուհիները (164,096): Ռուսաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց կանանց թիմային բազմամարտում։ Հիշեցնենք, որ երեկ սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմային մրցաշարում ևս հաղթել էին ռուսները: Հավաքականի կազմում չեմպիոն էր […]
17:52 27.07.2021
Իտալական «Կիևոն» ճանաչվել է սնանկ ու վերջնականապես դուրս է մնացել Բ սերիայից: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: Ակումբը բողոքարկել է որոշումը, սակայն մերժում է ստացել: Բ սերիայում «Կիևոյի» տեղը կզբաղեցնի «Կոզենցան», իսկ «Կիևոն» նոր մրցաշրջանը կսկսի սիրողական D սերիայում: Ակումբը սնանկ է ճանաչվել տնտեսական վիճակի ստուգումից հետո, քանի որ չի կարողացել հիմնավորել իր տնտեսական […]
17:36 27.07.2021
Ուկրաինացի եռամարտուհի Յուլիա Ելիստրատովան Տոկիո-2020-ում որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար: Յուլիան հունիսի 5-ին էր թեստ հանձնել, և հիմա պատասխանը դրական է: Ուկրաինուհին պետք է ելույթ ունենար ՕԽ-ում այսօր՝ հուլիսի 27-ին, սակայն նրա մասնակցությունը ժամանակավորապես կասեցվել է, քանի որ մարզուհին B նմուշը պահանջելու, ինչպես նաև որոշումը Մարզական վճռաբեկ դատարանում(CAS) բողոքարկելու իրավունք ունի: Նշենք, որ սա […]
17:30 27.07.2021
Արգենտինացի մարզիչ Լուկաս Սաուսեդոն ամուսնության առաջարկ է արել իր սանուհուն՝ սուսերամարտիկ Մարիա Բելեն Պերես Մորիսին, Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ, հենց ուղիղ եթերում: Դա տեղի է ունեցել TyC Sports-ի ուղիղ եթերում: Մարիայի հարցազրույցի ժամանակ Սաուսեդոն կանգնած է եղել նրա թիկունքում, ձեռքին եղել է մի պաստառ, որի վրա գրված էր. «Նիհար աղջիկ, ուզո՞ւմ ես ամուսնանալ ինձ հետ: […]
17:00 27.07.2021
Հուլիսի 29-ին՝ Երևանում, կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլի 2 պատասխան հանդիպում, որոնց մրցավարների տեսուչները կլինեն Հայաստանից: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ղազախստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաները դիմել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով իրենց ակումբների մասնակցությամբ հանդիպումներն անցկացնել Երևանում: Այսպիսով, հուլիսի 29-ին՝ ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա «Շախտյոր Կարագանդա» […]
15:15 27.07.2021
Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը գրանցեց 49.78 արդյունք` բարելավելով անձնական ռեկորդը, բայց դուրս չեկավ կիսաեզրափակիչ (կիսաեզրափակիչ դուրս են գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները): Արթուր Բարսեղյանը ևս մեկ մեկնարկում կունենա հուլիսի 30-ին` […]
14:43 27.07.2021
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Իզաբելա Յայլյանը Օլիմպիական խաղերի 59 կգ քաշային կարգում զբաղեցրեց 7-րդ տեղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի 59 կգ քաշային կարգի կանանց մրցաշարի պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Յայլյանը գլխավերևում պահեց 90 կգ, այնուհետև` 95 կգ, սակայն երրորդ մոտեցման ժամանակ նա չբարձրացրեց 97 կգ: Հրում […]
08:38 27.07.2021
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում, որտեղ ներկայում ընթանում են Օլիմպիական խաղերը, փոթորիկ է, հայտնում էAutomatic Blogging-ը։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Տոկիոյում բոլոր ավիաչվերթները չեղարկվել են։ Օլիմպիական մրցումները, որոնք պետք է անցկացվեին հուլիսի 27-ին բաց երկնքի տակ, հետաձգվել են։ Օդերևութաբաններն այսօր կանխատեսում են երրորդ աստիճանի փոթորիկ․ քամու արագությունը կարող է հասնել ավելի քան 200 կմ/ժամի։ Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին […]
23:44 26.07.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարում Գերմանիայի կանանց հավաքականի անդամները յուրատեսակ ակցիա են նախաձեռնել, ընդդեմ կանանց սեքսուալիզացիայի: Մարզուհիները ասպարեզ են դուրս եկել փակ մարզազգեստներով: Երկար տարիներ մարմնամարզուհիները ելույթ են ունեցել կարճ մարզազգեստներով, սակայն հիմա փոխել են հանդերձանքը: Գերմանուհիները նման ակցիա իրականացրել էին նաև ապրիլին տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում:
22:29 26.07.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերում հուլիսի 26-ին վիճարկվեց մեդալների 21 հավաքածու։ Ընդհանուր մեդալային հաշվարկի առաջատարը Ճապոնիան է՝ 8 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ։ Երկրորդը ԱՄՆ-ն է՝ (7, 3, 4), երրորդը՝ Չինաստանը՝ (6, 5, 7): Ռուսները, որոնք հանդես են գալիս ROC անվան տակ, չորրորդն են՝ (4, 5, 3): Ամենաանսպասելին Կոսովոյի ցուցանիշն է: Ընդամենը 1, 9 միլիոն բնակչություն […]
22:15 26.07.2021
«Բարսելոնան» հայտարարել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ բոլոր դատավարությունների ավարտի մասին: Նեյմարը կատալոնական ակումբի հետ համաձայնություն է ստորագրել, ըստ որի` հրաժարվում է «Բարսելոնայի» դեմ բոլոր հայցերից: Վերջին չորս տարում նա 4 հայց էր ներկայացրել դատարան: Նրա հիմնական պահանջը ակումբից պարգևավճար ստանալն էր, որը, իր կարծիքով, պետք է վճարվեր «հավատարմության» համար: Այդպես էին ակումբում անվանել նոր […]
22:00 26.07.2021
2021/22 մրցաշրջանը 30-րդն է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունների պատմության մեջ, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն և առաջնության տիտղոսային հովանավոր VBET ընկերությունն ամբողջ մրցաշրջանի ընթացքում հանդես կգան մի շարք նախաձեռնություններով և ակտիվացումներով: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: VBET Հայաստանի Պրեմիեր լիգան 2021/22 մրցաշրջանում կներկայանա նոր տարբերանշանով՝ նվիրված հոբելյանական՝ 30-րդ մրցաշրջանին: Տարբերանշանի որոշ մասեր՝ ֆուտբոլային նախշերով ձևավորված […]
21:42 26.07.2021
Գերմանացի մարմնամարզիկ Ֆիլիպ Հերդերը բարձր է գնահատել Արթուր Դալալոյանի ելույթը Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցումների թիմային պայքարում: Այս մասին հաղորդում է Bild-ը: «Դալալոյանը կտրեց աքիլեսյան ջիլը ապրիլին, իսկ այժմ նա Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճում: Սա ինչ-որ խելագարություն է: Նա մեծ հարգանքի է արժանի»,- ասել է Հերդերը:
21:04 26.07.2021
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց 1/8 եզրափակիչի երկրորդ դասական պարտիայում։ Նրա մրցակիցն է Մամին Տաբատաբաեին։ Հուլիսի 25-ին տեղի ունեցած առաջին դասական պարտիայում Հայկը սևերով հաղթել էր: Պայքարը վաղը կշարունակվի թայ-բրեյքում։ Հաջողության դեպքում, Հայկ Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցը կլինի Վլադիմիր Ֆեդոսեև (Ռուսաստան)-Վելիմիր Իվիչ (Սերբիա) զույգի հաղթողը։ Նրանց երկու դասական պարտիաներն էլ ավարտվել […]
20:26 26.07.2021
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում պարտությունից հետո գրառում է արել «Ինստագրամ»-ում։ «Այնքան երկար էի գալիս սրան, ինչերի միջով, որ չեմ անցել, որպեսզի հասնեմ այս օրվան։ Նշանակում է` իմ օրը չէր, խոսք չկա»,– «Ինստագրամ»-ի «սթորիսում» գրել է Կարապետյանը։ 2018թ. Եվրոպայի չեմպիոնը պայքարը սկսել էր […]
19:30 26.07.2021
Երեկ կայացած «Բավարիա»-«Այաքս» ընկերական հանդիպմանը, որն ավարտվել է 2-2 հաշվով, գերմանական ակումբի կազմում խաղացել է նաև հայկական արմատներ ունեցող Հրանտ-Լեոն Մամեդովան։ 18-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 62-րդ րոպեին։ Ֆուտբոլիստը հանդիսանում է «Բավարիայի» Մ19 թիմի հիմնական կազմի խաղացող։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Արարատ Մամբրեյանը, ֆուտբոլիստն ունի հայկական արմատներ և նրա իսկական ազգանունն է Երանոսյան: […]
18:58 26.07.2021
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Գլեն Մաքոլին, որն այժմ խաղում է Իռլանդիայում, դարձել է գավաթային հանդիպման հերոս: Նա կարողացել է խաղի 124-րդ րոպեին սեփական կիսադաշտից կատարած ֆանտաստիկ հարվածով հավասարեցնել հաշիվը: 21-ամյա հարձակվողը դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ Իռլանդիայի գավաթի առաջին տուրի «Աթլոնե»-«Ուոթերֆորդ» խաղում: Մաքոլիի փայլուն հարվածի շնորհիվ, լրացուցիչ ժամանակի ավարտին, հանդիպման հաշիվը դարձել է 4: 4, ընդ որում՝ […]
18:37 26.07.2021
Ռուսաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ոսկե մեդալ է նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի գեղարվեստական մարմնամարզության բազմամարտի թիմային մրցումներում: ՌԴ հավաքականի կազմում չեմպիոններ են դարձել Նիկիտա Նագորնին, հայազգի Արթուր Դալալոյանը, Դավիդ Բելյավսկին և Դենիս Աբլյազինը: Արծաթե մեդալ են նվաճել ճապոնացիները, բրոնզ՝ Չինաստանի հավաքականը: Նշենք, որ Դալալոյանը հայ է հայրական կողմից, իսկ մայրը մոլդովուհի է: Դալալոյանն աշխարհի եռակի և […]
15:43 26.07.2021
Իսպանացի մոտոարշավորդ Ուգո Միլյանը զոհվել է European Talent Cup մրցաշարի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում: Այս մասին հայտնում է MotoGP-ի պաշտոնական կայքը: Նշվում է, որ 14-ամյա մարզիկը զանգվածային վթարի է ենթարկվել շրջադարձերից մեկի ժամանակ: Բժիշկները ժամանել են դեպքի վայր և նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն չի հաջողվել փրկել պատանի վարորդին: MotoGP-ի վեցակի չեմպիոն իսպանացի […]
15:20 26.07.2021
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պաշտոնապես հայտարարել է «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս ժամանակահատվածի համար մարզչական շտաբի աշխատավարձը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, այն կկազմի 700 հազար եվրոյից պակաս: Հետագայում հնարավորություն կլինի պայմանագիրը երկարաձգել: Կարպինի օգնականները հավաքականում կլինեն Վիկտոր Օնոպկոն և Նիկոլայ Պիսարևը:
15:09 26.07.2021
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը նշել է, որ սոցիալական ցանցերում բազմաթիվ սպառնալիքներ է ստացել: Մարզուհին հայտնել է, որ վիրավորական հաղորդագրություններ է ստացել հայտնի մարդկանցից: «Ես նույնիսկ չեմ ուզում այդ աղջկա անունը տալ, նա ապրում է PR-ի համար: Կարծում եմ, որ գեղասահքում անմիջապես կհասկանան, թե ում մասին եմ խոսում: Նա բացարձակապես ոչ ադեկվատ աղջիկ […]
14:48 26.07.2021
Սուդանցի ձյուդոիստ Մուհամեդ Աբդալասուլը հրաժարվել է Օլիմպիական խաղերին մասնակցությունից: Այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Վիճակահանության արդյունքներին համապատասխան՝ Աբդալասուլը պետք է մենամարտեր իսրայելցի Թոհար Բութբուլի հետ: Ավելի վաղ ալժիրցի Ֆեթհի Նուրինը հրաժարվել էր երկրորդ ռաունդում նրա հետ հնարավոր մենամարտից: Ալժիրի և Իսրայելի միջև երկարատև առճակատում կա. Հյուսիսային Աֆրիկայի արաբական պետությունը երբեք պաշտոնապես […]