TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+29.09 oC

ՍՊՈՐՏ

«Ալաշկերտը»՝ Հայաստանի չեմպիոն

20:05 28.05.2021

Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրում, այսօր որոշվեց Հայաստանի չեմպիոնը։ Մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտը» ընդունել էր երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ՝ ամրապնդելով իր տեղը առաջին հորիզոնականում։ Այս հաղթանակով ալաշկերտցիները մրցակցին զրկեցին եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից: Մյուս խաղում   «Արարատն» 5-2 հաշվով հաղթեց «Շիրակին»:   «Արարատը» վաստակած 40 միավորով  զբաղեցրեց  4-րդ հորիզոնականը,  իսկ «Շիրակը» 13 միավորով […]

̰
Արշակ Կորյանի և Արսեն Զախարյանի գոլերը ընդգրկվել են ՌՊԼ 2020/21 մրցաշրջանի լավագույնների շարքում

19:12 28.05.2021

ՌՊԼ-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել, որտեղ ընդգրկված են 2020/21 մրցաշրջանի լավագույն գոլերը։ Հայաստանի հավաքականի և «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանի գոլը «Կրասնոդարի» դարպասը, ինչպես նաև Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի գոլը ԲԿՄԱ-ի դարպասը ևս ընդգրկվել են լավագույն գոլերի ցուցակում։

̰
Պորտուում ծեծկռտուք է տեղի ունեցել «Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների միջև

18:51 28.05.2021

Պորտուում ծեծկռտուք է տեղի ունեցել «Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների միջև: Հիշեցնենք, որ անգլիական երկու թիմերը վաղը կպայքարեն ՉԼ գավաթի համար: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Desacatos entre adeptos do Manchester City e do Chelsea no Porto. #UCLfinal pic.twitter.com/CErUI7oQ7a — olhaoquete2igo (@olhaoquete2igo) May 27, 2021

̰
Հայտնի է «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզչի անունը

18:20 28.05.2021

«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը: Թուրինյան ակումբը գլխավորելու է Մասիմիլիանո Ալեգրին: 53-ամյա մասնագետը փոխարինել է Անդրեա Պիրլոյին, որն աշխատանքից հեռացվել է այսօր՝ մեկ մրցաշրջան աշխատելուց հետո: Ալեգրին «Յուվենտուսում» աշխատել է 2014-ից 2019 թվականներին: Նրա օրոք թուրինցիները հինգ անգամ նվաճել են Իտալիայի չեմպիոնի կոչումը, չորս անգամ՝ Իտալիայի գավաթը, երկու անգամ՝ Իտալիայի Սուպերգավաթը:

̰
Ճապոնիայի հավաքականը անսովոր հաշվով հաղթել է Մյանմարի ընտրանուն

17:54 28.05.2021

ԱԱ-2022-ի Ասիական գոտու ընտրական փուլի հերթական տուրի շրջանակներում Ճապոնիայի հավաքականը 10-0 հաշվով պարտության է մատնել Մյանմարի ընտրանուն: Այս խաղում 4 գոլի հեղինակ է դարձել հարձակվող Յույա Օսակոն, իսկ Տակումի Մինամինոն դուբլ է ձևակերպել։ Նույն խմբում ընդգրկված են նաև Տաջիկստանի, Մոնղոլիայի և Ղրղզստանի հավաքականները: 6 խաղում ճապոնացիները տոնել են նույնքան հաղթանակ, խփել են 37 և բաց […]

̰
Արգենտինական երկու գրանդ ակումբներ պայքարում են Բալեկյանի համար

15:54 28.05.2021

Արգենտինական երկու գրանդ թիմեր պայքարում են Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերի համար: Ֆուտբոլիստը 25 տարեկան է, և Հայաստանի ազգային հավաքականի անդամ է, գրում է Balonlatino-ն։ Հաղորդվում է, որ «Ռիվեր Փլեյթի» մարզիչ Մարսելո Գալարդոն և «Բոկա Խունիորսի» փոխնախագահ Խուան Ռոման Ռիկելմեն արդեն զրուցել են Հայաստանի հավքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ: «Հուրականի» հարձակվողի նկատմամբ […]

̰
Մբապպեն նշել է, թե որ դեպքում կմնա ՊՍԺ-ում

14:50 28.05.2021

Հարձակվող Կիլիան Մբապպեն հնարավոր է երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: Այս մասին հաղորդում են ֆրանսիական աղբյուրները: Հաղորդվում է, որ Մբապպեն կմնա թիմում, եթե գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվի Զինեդին Զիդանը, որը կարող է փոխարինել Մաուրիսիո Պոչետինոյին: Երեկ հայտնի էր դարձել, որ Զիդանը հեռանում է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից:

̰
Արթուր Ավագիմյանը կխաղա Ուկրաինայի Պրեմիեր լիգայում

14:17 28.05.2021

Ուկրաինայի Առաջին լիգայի 28-րդ տուրում «Չեռնոմորեցը», որտեղ հանդես է գալիս հայ կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը, մրցակցի հարկի տակ 1։0 հաշվով  հաղթել է «Մետալիստին»: Այսպիսով` «Չեռնոմորեցը» միավորների քանակը հասցրել է 58-ի և առաջնության ավարտից 2 տուր առաջ նվաճել է Պրեմիեր լիգայի ուղեգիր: Ավագիմյանը եղել է թիմի մեկնարկային կազմում ու փոխարինվել է խաղավերջում:

̰
ՌԴ-ը ներկայացնող հայազգի ծանրորդ Գևորգ Սերոբյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր

14:08 28.05.2021

Տաշքենդում շարունակվող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությանը հաջող է հանդես եկել 73 կգ քաշային Գևորգ Սերոբյանը, որը ներկայացնում է ՌԴ հավաքականը: Հայազգի ծանրորդը երկամարտի 308 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, նաև փոքր արծաթ է նվաճել պոկում վարժությունում: Հատկանշական է, որ առայժմ ՌԴ հավաքականն ունի երկու մեդալակիր և երկուսն էլ ազգությամբ հայեր են: Ավելի վաղ տեղեկացրել […]

̰
ՉԼ կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները հետագայում հնարավոր է անցկացվեն մեկ քաղաքում

13:50 28.05.2021

ՈՒԵՖԱ-ն  քննարկում է Չեմպիոնների լիգայի վճռական հանդիպումների ձևաչափը փոխելու հնարավորությունները: ՈւԵՖԱ-ի առաջարկած մոդելը կոչվում է «Չեմպիոնների շաբաթ», որի ընթացքում մեկ քաղաքում կանցկացվի երեք հանդիպում՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ: «Չեմպիոնների շաբաթվա» շրջանակներում նախատեսվում են այլ միջոցառումներ՝ ներառյալ համերգներ, ֆուտբոլային լեգենդների հետ հանդիպումներ և ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի եզրափակիչը: Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանում կորոնավիրուսային համաճարակի պատճառով Չեմպիոնների լիգայի քառորդ […]

̰
«Բարսելոնան» Մեսսիին 10 տարվա պայմանագիր կառաջարկի

13:35 28.05.2021

«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է թիմի առաջատար և ավագ Լիոնել Մեսսիին առաջարկել պայմանագիրը երկարաձգել 10 տարով: Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն: Ըստ աղբյուրի՝ պայմանագրի պայմանները հետևյալն են. Մեսսին հաջորդ երկու մրցաշրջանը կանցկացնի «Բարսելոնայում», ապա երեք տարի կխաղա MLS-ում և կլինի կատալոնական ակումբի դեսպանը Հյուսիսային Ամերիկայում, որից հետո նա կվերադառնա Իսպանիա։ Պայմանագրի վերջին 5 տարիների ընթացքում […]

̰
Սեռական բնույթի սկանդալի պատճառով Nike-ը խզել է պայմանագիրը Նեյմարի հետ

12:46 28.05.2021

Nike-ը խզել է պայմանագիրը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ: Այդ մասին հայտնում է Wall Street Journa-ը։ Այս տեղեկությունը նոր է տարածվել, սակայն պարզվել է, որ պայմանագիրը խզվել է դեռ 2020-ի օգոստոսին, չնայած այն ստորագրվել էր մինչ 2028 թվականը: Ըստ աղբյուրի ՝ դա պայմանավորված է ընկերությունում Նեյմարի նկատմամբ շարունակվող ներքին հետաքննությամբ: Ընկերության աշխատակիցներից մեկի խոսքերով՝ 2016 թվականին […]

̰
Ռոնալդուն հրաժեշտ է տվել թիմակիցներին. sport.es

12:28 28.05.2021

Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, հեռանում է «Յուվենտուսից»: Այս մասին հաղորդում է sport.es-ը: Հաղորդվում է, որ նա արդեն հրաժեշտ է տվել իր թիմակիցներին և հայտնել, որ հեռանում է թուրինյան ակումբից: Ըստ աղբյուրիч Ռոնալդուի կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակը «Մանչեսթեր Յունայթեդն» է:

̰
Անդրե Չալըշըրը տեղափոխվում է դանիական ակումբ

12:21 28.05.2021

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը կարիերան կշարունակի դանիական «Սիլկեբորգում»։ Այդ մասին հայտնել է սկանդինավյան ակումբի պաշտոնական կայքը։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է 2,5 տարվա պայմանագիր։ «Ինձ դուր է գալիս «Սիլկեբորգի» խաղաոճը: Ես ու ընտանիքս նաև ցանկություն ունեինք վերադառնալ Սկանդինավիա, և ես  ուրախ եմ, որ Սիլկեբորգում եմ»,- մեջբերում է Չալըշըրին ակումբի մամուլի ծառայությունը: «Սիլկեբորգը» նոր մրցաշրջանից […]

̰
Հայտնի է ԵԼ շաբաթվա լավագույն խաղացողի անունը

12:12 28.05.2021

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն ընտրել է Եվրոպա լիգայի գավաթի շաբաթվա լավագույն խաղացողին: Մրցանակը հանձնվել է «Վիլյառեալի» կիսապաշտպան Էտիեն Կապուին: Լավագույնի կոչման համար պայքարում էին նաև Էդինսոն Կավանին, Սքոտ ՄքԹոմինեյն ու Ժերար Մորենոն: Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում «Վիլյառեալը» 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

̰
Նաիր Տիկնիզյանը կմնա Մոսկվայի ԲԿՄԱ-ում

12:01 28.05.2021

Նաիր Տիկնիզյանի գործակալը հաստատել է, որ ֆուտբոլիստը կշարունակի խաղալ Մոսկվայի ԲԿՄԱ-ում։ Լրատվամիջոցներում ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Տիկնիզյանը կարող է տեղափոխվել մոսկովյան այլ ակումբ՝ «Լոկոմոտիվ»: Այնուամենայնիվ, հայտնի է դարձել, որ կիսապաշտպանը բանակայինների հետ պայմանավորվել է նոր քառամյա պայմանագրի շուրջ: «Նաիրը մնում է ԲԿՄԱ-ում, բայց «Լոկոմոտիվ» տեղափոխության շուրջ բանակցություններն իսկապես ընթանում էին», – Metaratings.ru-ին ասել […]

̰
ՌԴ-ը ներկայացնող Վանիկ Մխիթարյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

11:50 28.05.2021

ՌԴ-ը ներկայացնող Վանիկ Մխիթարյանը դարձել է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը հանդես է եկել 61 կգ քաշայինների կարգում և երկամարտի 265 կգ արդյունքով ճանաչվել է երրորդը: Հատկանշական է, որ հրում և պոկում վարժություններում Վանիկը 4-րդ արդյունքն է ցույց տվել, սակայն գումարային արդյունքը բավարար է եղել մրցանակակիր դառնալու համար:

̰
«Կադիսը» հայերենով ողջունել է Վարազդատ Հարոյանին

11:41 28.05.2021

Իսպանական «Կադիսը» լուսանկար է հրապարակել ակումբի թվիթերյան էջում: Լուսանկարին կից հայերեն գրված է «Բարի գալուստ Հարոյան»։ Իր հերթին, Հարոյանը  իսպաներենով ողջունել է իր նոր ակումբի երկրպագուներին։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի և «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել «Կադիսի» հետ, որը կգործի մինչև 2023 թվականը։

̰
Բունդեսլիգան ներկայացրել է մայիսի լավագույն գոլերը

10:44 28.05.2021

Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է մայիսի լավագույն գոլերը:

̰
Միլենա Խաչատրյանը 6-րդ տեղն է գրավել Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը

09:40 28.05.2021

Ուզբեկստանում շարունակվող Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը 71 կգ քաշային Միլենա Խաչատրյանը երկամարտի 209 կգ արդյունքով գրավել է 6-րդ տեղը: Միլենան պոկում վարժությունում ցույց է տվել 92 կգ և այս վարժությունում դարձել է 6-րդը, իսկ հրում վարժությունում՝ 117 կգ արդյունքով ճանաչվել է չորրորդը:  Աշխարհի առաջնությանը մասնակցելու է նաև 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը:

̰
Առաջին հայը Լա լիգայում. Կապարոսը՝ Վարազդատ Հարոյանի մասին

09:26 28.05.2021

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն անդրադարձել է պաշտպան Վարազդատ Հարոյանի՝ «Կադիս» տեղափոխությանը: «Մեծ հաջողություններ եմ մաղթում մեր ավագ Վարազդատ Հարոյանին «Կադիսի» կազմում: Առաջին հայը Լա լիգայում»,-գրել է Կապառոսն ինստագրամում: Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել «Կադիսի» հետ, որը կգործի մինչև 2023 թվականը:

̰
Ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձել է երիտասարդական ԱԱ-ի արծաթե մեդալակիր

22:18 27.05.2021

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Կարեն Մարգարյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության 81 կգ քաշային կարգում Հայաստանից Կարեն Մարգարյանը պոկեց 152 կգ, հրեց 175 կգ և երկամարտի 327 կգ արդյունքով դարձավ ԱԱ-ի փոխչեմպիոն: 343 կգ արդյունքով ոսկե մեդալակիր դարձավ ուզբեկ Մահամադկոդիր Տոշտեմիրովը: Հայաստանի մեկ այլ […]

̰
«Ռեալը» կրկին ճանաչվել է եվրոպական ամենաթանկ ակումբ

20:29 27.05.2021

    Մադրիդի «Ռեալը» պահպանել է եվրոպական ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, որը կազմել է KPMG աուդիտորական ընկերությունը, հայտնում է footballbenchmark.com կայքը, այս մասին գրում է ՌԻԱ լրատվականը:   Մադրիդի «Ռեալի» արժեքը տարվա ընթացքում նվազել է մոտ 570 միլիոն եվրոյով և գնահատվում է 2,909 միլիարդ: Բարսելոնան  երկրորդ տեղում է  (2,869) ՝ գերազանցելով «Մանչեսթեր […]

̰
Զախարյանը ճանաչվել է «Դինամոյի»՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

19:51 27.05.2021

  Մոսկվայի  «Դինամոյի» ազգությամբ հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է թիմի  մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:   Մրցաշրջանը դեբյուտային էր «Դինամոյի» հիմնական կազմում Զախարյանի համար։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում (ՌՊԼ) անցկացրած 13 հանդիպումներում խփել է 3 գոլ:   Թիմի VKontakte-ի խմբում անցկացված հարցմանը  մասնակցել է 3861 մարդ: Զախարյանին կողմ է քվեարկել հարցման մասնակիցների […]

̰
Արցախցի սամբիստը հաղթել է ադրբեջանցուն և հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

19:35 27.05.2021

Լիմասոլում անցկացվող սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում արցախցի Դավիթ Հովսեփյանը եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Նիջաթ Մամադլիին և հռչակվել չեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։ Հիշեցնենք՝ առաջնության առաջին օրը մրցագորգը տրամադրվել էր պատանիներին: Հայ մարզիկները նվաճել են երկու բրոնզե մեդալ. աղջիկների մրցապայքարի 50 կգ քաշային կարգում երրորդ տեղը զբաղեցրել է Սյուզաննա […]

̰
Երկու մեդալ՝ Եվրոպայի սամբոյի պատանիների առաջնությունից

17:45 27.05.2021

Լիմասոլում (Կիպրոս) մեկնարկել է Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են աշխարհամասի 26 երկրի ուժեղագույն սամբիստները: Հայաստանն առաջնությունում ունի 35 ներկայացուցիչ, որոնցից պատանիներն արդեն ավարտել են ելույթները՝ նվաճելով 2 բրոնզե մեդալ: Տղաների 64 կգ քաշային կարգում երրորդ մրցանակին արժանացել է Մեսրոպ Նիկոյանը, իսկ աղջիկների մրցապայքարի 50 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է […]

̰
Ճապոնիայում նախազգուշացրել են COVID-ի «օլիմպիական» շտամի առաջացման սպառնալիքի մասին

15:58 27.05.2021

Ճապոնիայի բժիշկների միության ղեկավար Նաոտո Ուեյաման հայտարարել է, որ 2020 թվականի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կարող են հանգեցնել կորոնավիրուսի նոր շտամի առաջացմանը: «Վիրուսի բոլոր տարբեր մուտանտային շտամները, որոնք գոյություն ունեն տարբեր վայրերում, կհամախմբվեն այստեղ՝ Տոկիոյում: Մենք նույնիսկ չենք կարող հերքել Օլիմպիական խաղերից հետո առաջացող նորշտամի առաջացման հնարավորությունը: Եթե ​​նման իրավիճակ ստեղծվի, դա կարող է նշանակել, […]

̰
«Խոակին Կապառոսը շատ մեծ դեր ունի իմ տեղափոխության հարցում». Վարազդատ Հարոյան

15:38 27.05.2021

Այսօր պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի իսպանական «Կադիսում»: Հարոյանն Արաս Օզբիլիսից հետո հայ երկրորդ ֆուտբոլիստն է, որը ելույթ կունենա Իսպանական Լա լիգայում: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ֆուտբոլիստը խոսել է տեղափոխության մանրամասների, կայացած տրանսֆերի հարցում Խոակին Կապառոսի դերի և նոր թիմից իր սպասելիքների մասին: «Ազգային հավաքականի վերջին հանդիպումներից […]

̰
Զիդանը լքել է մադրիդյան «Ռեալ»-ը

15:27 27.05.2021

Զինեդին Զիդանը լքել է իսպանական «Ռեալ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: Այս մասին հայտնում է մադրիդյան թիմի մամուլի ծառայությունը: «Զինեդին Զիդանը որոշում է կայացրել ավարտել իր աշխատանքային գործունեությունը մեր ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: Պետք է հարգել նրա որոշումը և մեր երախտագիտությունը հայտնել նրա պրոֆեսիոնալիզմի, աշխատանքին նվիրվածության համար: Զիդանը մեծագույն լեգենդներից է»,- ասված է «Ռեալ»-ի հայտարարության […]

̰
Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել «Կադիսի» հետ

15:16 27.05.2021

Հայաստանի հավաքականի և «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել «Կադիսի» հետ: Այդ մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը կգործի մինչև 2023 թվականը։ OFICIAL | Varazdat Haroyan, primer fichaje de la 21-22 ¡Bienvenido! ? — Cádiz Club de Fútbol (@Cadiz_CF) May 27, 2021

̰
BACK_TO_TOP