19:45 29.05.2021
Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Մրցահարթակ էին դուրս եկել 96 կգ քաշային տղաները: Հայաստանը այս քաշային կարգում ներկայացնում էր Գարիկ Կարապետյանը, ով փայլուն հանդես եկավ և դարձավ աշխարհի չեմպիոն: Առաջին վարժությունում Գարիկը հաջող է իրացրել իր բոլոր մոտեցումները: Գարիկը սանձեց 155, 158 և 162 կգ կշռող ծանրաձողերը և ընդամենը 1 կգ զիջեց ՌԴ-ն […]
19:37 29.05.2021
«Աստանայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի վարկածով ընդգրկվել է Ղազախստանի առաջնության 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: 27-ամյա ֆուտբոլիստի գոլի օգնությամբ առաջատար «Աստանան» նախորդ տուրում 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը գործող չեմպիոն «Կայրաթի» հետ: «Տիգրան Բարսեղյանը մայրաքաղաքային թիմի ամենաակտիվ խաղացողներից էր առջևի գծում: Հայ խաղացողը հաճախ խաղը վերցնում էր իր վրա: Նա […]
19:15 29.05.2021
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ, եռացատկորդ Լևոն Աղասյանը, Թբիլիսիում կայացած մրցաշարին, ցատկելով 17,16 մետր, լրացրել է օլիմպիական նորմա և նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Այսպիսով Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվեց 7-րդ մարզիկով: Մինչև այս Օլիմպիական խաղերի ուղեգրեր էին նվաճել ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր […]
18:56 29.05.2021
Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Մրցահարթակ են դուրս եկել 96 կգ քաշային տղաները: Հայաստանը այս քաշային կարգում ներկայացնում է Գարիկ Կարապետյանը: Ավարտվել է առաջին վարժությունը և Գարիկը հաջող է իրացրել իր բոլոր մոտեցումները: Գարիկը սանձել է 155, 158 և 162 կգ կշռող ծանրաձողերը և ընդամենը 1 կգ է զիջում է ՌԴ-ն ներկայացնող հայազգի […]
18:10 29.05.2021
Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը հերթական գոլն է խփել ղազախական ակումբի կազմում: Բարսեղյանը աչքի է ընկել Պրեմիեր-լիգայի 14-րդ տուրի՝ «Կասպիի» հետ խաղում: Նա բացել է արտագնա խաղի հաշիվը արդեն 8-րդ րոպեին: «Աստանան» ՂՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 33 միավորով: Հիշեցնենք՝ Բարսեղյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ Խորվաթիայի և Շվեդիայի հավաքականների հետ առաջիկա […]
17:05 29.05.2021
Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Այսօր մրցահարթակ էին դուրս եկել 81 կգ քաշային աղջիկները: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էր Լիանա Գյուրջյանը, ով փայլուն հանդես եկավ և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Լիանան հաջողությամբ կատարեց իր բոլոր երեք մոտեցումները՝ նախ պոկում վարժությունում հաջորդաբար սանձելով 90, 95 և 98 կգ կշռող ծանրաձողերը, ապա հրում վարժությունում նույն հերթականությամբ […]
16:30 29.05.2021
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Փարիզում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տեսանյութ է ներկայացրել հավաքականի մարզումից: Հավաքին մասնակցում է 21 մարզիկ, որոնցից 7-ը՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Նարեկ […]
16:03 29.05.2021
Կանադայում բնակվող 26-ամյա հայազգի բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը, ով իր կարիերայի ընթացքում ոչ մի պարտություն չի կրել, բաց նամակ է գրել Հայաստանի քաղաքացիներին և պաշտոնյաներին: Սուպերմիջին քաշային կարգի WBA և WBO վարկածներով երկու չեմպիոնական գոտի կրող մարզիկը հայտնել է, որ 10 տարի չի եղել հայրենիքում և դեռ չի կարող գալ Հայաստան այն պատճառով, որ գտնվում է […]
15:55 29.05.2021
Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել 81 կգ քաշային աղջիկները: Հայաստանը այս քաշային կարգում ներկայացնում է Լիանա Գյուրջյանը: Ավարտվել է առաջին վարժությունը: Լիանան հաջողությամբ է կատարել իր բոլոր երեք մոտեցումները՝ հաջորդաբար սանձելով 90, 95 և 98 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժությունից հետո Լիանան ընդհանուր հաշվարում 3-րդն է:
15:49 29.05.2021
Լուչիանո Սպալետին նշանակվել է «Նապոլիի» գլխավոր մարզիչ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 62-ամյա իտալացին իր պարտականություններին կանցնի հունիսի 1-ից: «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում Սպալետին կփոխարինի Ջենարո Գատուզոյին, ով օրեր առաջ տեղափոխվել էր «Ֆիորենտինա»: Լուչիանո Սպալետիի նախորդ աշխատավայրն էր Միլանի «Ինտերը», որի գլխավոր մարզչի պաշտոնը նա լքել էր 2019 թվականի ամռանը: Մարզչական կարիերայի ընթացքում […]
15:15 29.05.2021
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջիկա ժամերին պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ ու դրա մասին հայտնի հռոմեական ակումբի ղեկավարությանը: Այս մասին հաղորդում է IlRomanista-ն: Մխիթարյանի և հռոմեական ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին: Համաձայն պայմանագրի՝ Մխիթարյանը մինչև 2021 թվականի մայիսի 31-ը պետք է «Ռոմային» տեղեկացնի՝ օգտվո՞ւմ է պայմանագրի […]
14:44 29.05.2021
Բուքմեյքերական գրասենյակները Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» հանդիպման ֆավորիտ են համարում Անգլիայի նորընծա չեմպիոնին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.85 գործակցով։ «Չելսիի» հաղթանակը ստացել է 4.50 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.40։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա այսօր՝ պորտուգալական Պորտուի «Դրագաու» ստադիոնում: Հանդիպումը կսպասարկի իսպանացի Անտոնի Մատեու Լաոսի գլխավորած մրցավարական խումբը: «Մանչեսթեր Սիթին» պատմության […]
14:26 29.05.2021
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում գերազանց տպավորություն է թողել Ռուսաստանի ներկայացուցիչ, 97 կգ քաշային հայազգի ըմբիշ Արթուր Սարգսյանը: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անդրադարձել է Արթուր Սարգսյանի ֆանտաստիկ ելույթներին: Չեմպիոնի կոչումը նվաճած ըմբիշը անցկացրել է 4 գոտեմարտ և հաղթել ընդհանուր 35:0 հաշվով: Նա առավելության է հասել սերբ Ալեքսանդր Սիմովիչի […]
14:12 29.05.2021
Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը կկանգնի դատարանի առջև: «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստին մեղադրանք է առաջադրվել ընտանեկան բռնության համար: Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերին Գիգզը մարմնական վնասվածքներ է հասցրել իր նախկին ընկերուհի Քեյթ Գրևիլին ու նրա ընկերուհուն: Ռայան Գիգզը, սակայն, չի պատրաստվում ընդունել մեղադրանքը: «Ինձ մեղավոր չեմ ճանաչում և ուրախ կլինեմ մաքուր պահել […]
13:10 29.05.2021
Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը հայտնվել է UFC-ի թեթև քաշային կարգի 15 լավագույն մարտիկների ցուցակում: Հայ մարզիկը գրառում է կատարել սոցցանցերում և նշել, որ պատրաստ է պահպանել տեղը թոփ-15-ում՝ այդ ցուցակից դուրս ցանկացած մրցակցի հետ մենամարտով՝ հուլիսին կամ օգոստոսին, քանի որ մյուսները չեն ցանկանում անել դա: Արման Ծառուկյանը իր նախորդ մենամարտն անցկացրել է հունվարին՝ […]
12:46 29.05.2021
Սոֆիայում ընթացող Եվրոպայի ըմբշամարտի Մ15 առաջնությանը փայլուն է հանդես եկել ՌԴ-ը ներկայացնող հայազգի մարզուհի Մարինա Սալնազարյանը: Աղջիկների մրցաշարում նա հանդես է եկել 58 կգ քաշայինների կարգում, և հաղթելով իր բոլոր մրցակիցներին, ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն: Վճռորոշ գոտեմարտում բացարձակ առավելությամբ (տուշեով) Մարինան հաղթել է լեհ մարզուհուն:
12:28 29.05.2021
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» խաղի թիմերի հավանական մեկնարկային կազմերը: «Մանչեսթեր Սիթի»՝ Էդերսոն, Ուոքեր, Սթոունզ, Ռուբեն Դիաս, Զինչենկո, Բեռնարդու Սիլվա, Ֆերնանդինյո, Գյունդողան, Մահրեզ, Դե Բրույնե, Ֆոդեն: «Չելսի»՝ Մենդի, Քրիստենսեն, Տիագո Սիլվա, Ռուդիգեր, Ասպիլիկուետա, Ժորժինյո, Կանտե, Չիլվել, Պուլիշիչ, Վերներ, Մաունթ:
12:19 29.05.2021
Հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2021 թվականին իր առաջին ընկերական հանդիպումը՝ Վելիկա Գորիցայում հյուրընկալվելով Խորվաթիայի հավաքականին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա մայիսի 31-ին՝ Երևանի ժամանակով 19։00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։
12:10 29.05.2021
ՈՒԵՖԱ-ն որոշել է չեղարկել արտագնա գոլի կանոնը եվրոպական ֆուտբոլում: Այս մասին հայտնել է The Times-ի սպորտային բաժնի ղեկավարը: Որոշումն ուժի մեջ կմտնի Գործադիր կոմիտեի հաստատումից հետո: Արտագնա գոլի կանոնը փլեյ-օֆֆում հանդիպած թիմերի միջև դիմակայության ոչ-ոքի արդյունքի պարագայում հաղթողին որոշելու մեթոդ է: Եթե երկու մրցող թիմերի դիմակայության ընդհանուր հաշիվը հավասար է, առավելություն է տրվում այն թիմին, […]
11:50 29.05.2021
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը հերթական տեսակոնֆերանսի միջոցով որոշում է կայացրել 5 փոփոխության կանոնն ուժի մեջ թողնել մինչև 2022 թ-ի ավարտ: 5 փոփոխության կանոնը ուժի մեջ է մտել նախորդ տարի՝ Covid-19-ով պայմանավորված: Պատճառը խիտ խաղացանկն էր ու ֆուտբոլիստների առողջական վիճակը: Որոշում է կայացվել երկարաձգել կանոնը, քանի որ Covid-19-ը դեռ շարունակում է տարածվել:
11:32 29.05.2021
ՈՒԵՖԱ-ն ընտրել է Եվրոպա լիգայի 2020-21 մրցաշրջանի՝ 23 ֆուտբոլիստից կազմված խորհրդանշական հավաքականը: «Ռոման» ներկայացնող 5 ֆուտբոլիստ կա ցուցակում, սակայն Մխիթարյանը նրանց թվում չէ: Հավաքականի կազմը հետևյալն է՝ Դարպասապահներ՝ Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո Զագրեբ») Պաու Լոպես («Ռոմա») Գերոնիմո Ռուլյի («Վիլյառեալ») Պաշտպաններ՝ Ռաուլ Ալբիոլ («Վիլյառեալ») Հարի Մագուայր («Մանչեսթեր Յունայթեդ») Աարոն Վան-Բիսակա («Մանչեսթեր Յունայթեդ») Ջանլուկա Մանչինի («Ռոմա») Լեոնարդո Սպինացոլա […]
11:23 29.05.2021
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին թիմում պահել: Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Մոուրինյոն մեծ հույսեր է կապում Հենրիխի հետ՝ չնայած «Մանչեսթեր Յունայթեդում» ունեցած նրանց կոնֆլիկտին: Լրագրողը նաև հայտնում է, որ «Ռոման» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին, և հայ կիսապաշտպանը պետք է արագ որոշում կայացնի, քանի […]
11:15 29.05.2021
Տաշքենտում ընթացող Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության շրջանակում այսօր մրցահարթակ դուրս կգան 2 հայ ծանրորդներ: Աղջիկների 81 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Լիանա Գյուրջյանը, իսկ տղամարդկանց 96 կգ քաշային կարգում՝ Գարիկ Կարապետյանը: Դատելով մեր մարզիկների պատվիրած նախնական քաշերից՝ կարելի է ասել, որ երկուսն էլ կարող են պայքարել մեդալների համար: Հիշեցնենք, որ վերջերս Մոսկվայում կայացած Եվրոպայի մեծահասակների […]
11:07 29.05.2021
«Արարատ-Արմենիայի» երկրպագուների ԱԼՖԱ ակումբը հայտարարությամբ է հանդես եկել, որով պահանջում է գլխավոր մարզիչ Անատոլի Բայդաչնիի և մի քանի ֆուտբոլիստների հեռացումը. «Ի գիտություն բոլոր քննադատողների՝ 3 տարվա մեջ մեր թիմն այնպիսի արդյունքների է հասել, որ թիմեր կան, 30 տարում չեն հասնում։ Ֆուտբոլային տարին դժվար էր բոլորիս համար՝ covid, պատերազմ, բայց ԱԼՖԱ-ն միշտ եղել է ու կլինի […]
10:56 29.05.2021
Ադրբեջանի սամբոյի հավաքականը որակազրկվել և հեռացվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը Լիմասոլից պատմել է թե ինչ է տեղի ունեցել: «Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին ՌԴ ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ […]
10:09 29.05.2021
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է ըմբշամարտի Մ15 Եվրոպայի առաջնությունը, որին բավականին հաջող է մասնակցում Հայաստանի հավաքականը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ եզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային Յուրա Կարապետյանը և 52 կգ քաշային Պետրոս Աշկարյանը։ Բրոնզե մեդալի համար կպայքարեն 38 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 57 կգ քաշային Վահե Հովհաննիսյանը և 85 կգ քաշային Գրիշա Ոսկանյանը։ […]
09:50 29.05.2021
ՀՀ հերթական առաջնության ավարտից հետո պարզ դարձավ, թե որ թիմերը կներկայացնեն մեր երկիրը Եվրագավաթների խաղարկությունում: ՉԼ-ի հաջորդ խաղարկությունում Հայաստանը կներկայացնի «Ալաշկերտը», իսկ Կոնֆերենցիալ լիգայում Հայաստանի պատվիրակները կլինեն «Արարատը», «Նոան» ու «Ուրարտուն»: Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանի արդյունքներով «Ալաշկերտը» հռչակվեց հանրապետության չեմպիոն, «Նոան» դարձավ փոխչեմպիոն, իսկ 3-րդ և 4-րդ տեղերը գրավեցին «Ուրարտուն» և «Արարատը»:
09:41 29.05.2021
Ֆուտբոլի Սլովակիայի առաջնությունում «Ժիլինան» ու «Զլատա-Մորավցեն» խաղարկեցին Կոնֆերենցիալ լիգայի անդրանիկ առաջնության ուղեգիրը: «Ժիլինայից» մեծ կամային ջանքեր պահանջվեցին այս խաղում հաղթելու համար: Խաղի ընթացքում Վահան Բիչախչյանի թիմը պարտվում էր 0-2 հաշվով: 42-րդ րոպեին ու առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացրած 7-րդ րոպեին հենց Բիչախչյանը 2 անգամ դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածները: Հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց: Լրացուցիչ […]
09:32 29.05.2021
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։ «Այսօր մենք նշում ենք Առաջին Հանրապետության օրը: Ամեն անգամ այս օրը ինքս ինձ հարցնում եմ, եթե չլինեին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, ովքե՞ր կհիշեին մեր մասին… Այս օրը հիշեցում է բոլորիս, որ մենք պետք է համախմբվենք և պաշտպանենք մեր ազգը, հավատն ու երկիրը: […]
22:18 28.05.2021
«Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Այս մասին գրում է La Stampa-ն։ Պորտուգալացի մասնագետը Ռոնալդուի հետ խոսել է «Յուվենտուսից» հեռանալու շշուկների մասին, նաև առաջարկել է դիտարկել «Ռոմա» տեղափոխվելու տարբերակը։ Հաղորդվում է, որ Ռոնալդուի տեղափոխությունը տնտեսական առումով կօգնի «Ռոմային» պահպանել իր կայուն դիրքը իտալական ակումբների շրջանում։