TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Այն զգացումը, որ ինչ-որ մեկը կասկածում է ինձ, ստիպեց լքել «Յուվենտուսը». Բուֆֆոն

10:13 31.05.2021

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը պատմել է, թե ինչու է որոշել հեռանալ թուրինյան ակումբից։ «Տհաճ էր տեսնել, որ առաջին իսկ դժվարությունների հետ թիմի ոգևորությունը նվազում է։ Իսկական երկրպագուներն առաջին իսկ անհաջողությունների դեպքում չեն նախատում թիմին։ Ինձ նաև նյարդայնացնում էր այն, որ ինչ-որ մեկը մտածում էր, թե ես «Բարսելոնայի» դեմ խաղացել եմ Անդրեա Պիռլոյի հետ ընկերության պատճառով։ […]

̰
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մերժել է Իսպանիայից ստացած առաջարկը

09:37 31.05.2021

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարիերան Իսպանիայում շարունակելու առաջարկ  է ստացել, բայց մերժել է: Բալեկյանի տրանսֆերը ձեռք բերելու համար առաջարկ է կատարել իսպանական Սեգունդան (երկրորդ լիգա) ներկայացնող «Լաս Պալմասը», սակայն առաջարկը մերժվել է: Այս մասին հաղորդում է Quemeros del Sur Radio-ն: Նախկինում հաղորդվում էր, որ Բալեկյանը կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված […]

̰
Լեգենդար Տիերի Անրին կաշխատի Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում

09:28 31.05.2021

Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ Տիերի Անրին ԵՎՐՈ-2020-ի ժամանակ կաշխատի Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում: Անրին հավաքականում աշխատել է 2016-18 թթ-ին, ինչից հետո մարզել է «Մոնակոն» ու «Մոնրեալ Իմպակտը»: ԵՎՐՈ-2020-ի շրջանակներում Բելգիայի հավաքականի առաջին մրցակիցը Ռուսաստանի ընտրանին է: Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչը Ռոբերտո Մարտինեսն է:

̰
Արթուր Գալոյանը կարիերան կարող է շարունակել Մոսկվայի ԲԿՄԱ-ում

09:19 31.05.2021

Ռուսական «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարիերան կարող է շարունակել Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում: «Матч ТВ»-ն հայտնում է, որ Գալոյանի հետ բանակցում է ԲԿՄԱ-ն, և բանակայինները պատրաստվում են հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրել առանց փորձաշրջանի: Ռուsաստանի` ուժեղությամբ երկրորդ լիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 39 խաղում Գալոյանը դարձել է 5 գոլի հեղինակ:

̰
Մ15 ԵԱ․ Մեր ըմբիշները ևս 7 մեդալ են նվաճել Սոֆիայում

22:45 30.05.2021

Բուլղարիայի մայրաքաղաքում ավարտվեց Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին օրը հայ ազատ ոճայինները նվաճել են 7 մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Արծաթե մեդալ է նվաճել Արեն Սերոբյանը (52կգ): Բրոնզե մեդալ են նվաճել 38 կգ Գագիկ Ղազարյանը, 44կգ Սաշա Պետրոսյանը, 48 կգ Սամվել Գևորգյանը, 57կգ Վլադիմիր Ազարյանը, 68 կգ Ռազմիկ Եփրեմյանը և75 կգ […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» 2 ֆուտբոլիստներ ՉԼ եզրափակչից հետո ռասիստական «հարձակումների» են ենթարկվել

18:17 30.05.2021

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Ռահիմ Ստերլինգը և Կայլ Ուոքերը ՉԼ-ի եզրափակչում «Չելսիին» պարտվելուց հետո սոցիալական ցանցերում ռասիստական ​​«հարձակումների»  են ենթարկվել: Այս մասին հայտնում է SkySports- ը: Instagram- ում երկու խաղացողներին էլ կապիկի  էմոջի է ուղարկվել: Սթերլինգն առաջին անգամը չէ, որ ռասիստական ​​վերաբերմունքի է արժանանում սոցիալական կայքերում: Մայիսի սկզբին՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ի դեմ խաղում հաղթելուց հետո […]

̰
Ուզում են խաղալ Սուպերլիգայում, թող երեքով խաղան. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» մասին

17:37 30.05.2021

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» մասին, որոնք չեն ցանկանում դուրս գալ Սուպերլիգայից: «Նրանք իրենց որոշումներով ֆուտբոլը կաթվածահար անելու իրավունք չունեն: Տարօրինակ է ընթերցել նրանց մամուլի հաղորդագրությունները, որոնցում նրանք ընդդիմանում են հարյուրավոր ակումբների: Ամենաճիշտ մոտեցումը երկխոսությունն է: Նրանք պետք է ասեն՝ ուզո՞ւմ են ընտանիք վերադառնալ, թե՞ ոչ: Ուզում են խաղալ Սուպերլիգայում, […]

̰
Գրիզմանը, Դեմբելեն, Բուսկետսը ու ևս 3 առանցքային ֆուտբոլիստներ հնարավոր է՝ հեռանան «Բարսելոնայից»

17:10 30.05.2021

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեծ փոփոխություններ է նախապատրաստում թիմում: Այդ մասին հաղորդում է AS-ը: Կատալոնական ակումբից կարող են հեռանալ մի շարք առաջատար ֆուտբոլիստներ՝  Ժորդի Ալբան, Սերխիո Ռոբերտոն, Սերխիո Բուսկետսը, Անտուան Գրիզմանը, Ֆիլիպե Կոուտինյոն և Ուսման Դեմբելեն: Աղբյուրի տեղեկություններով՝ Ալբան, հնարավոր է՝ տեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո», Բուսկետսը՝ «Բավարիա», Գրիզմանը՝ ՊՍԺ: Կոուտինյոն, ըստ ամենայնի, կվերադառնա «Լիվերպուլ»: Դեմբելեն, հավանաբար, […]

̰
«Չելսին» կերկարացնի պայմանագիրը Տուխելի հետ

16:45 30.05.2021

Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելուց հետո Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կհանդիպի ակումբի ղեկավարության հետ ու կերկարաձգի պայմանագրի ժամկետը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Հանդիպումը կկայանա առաջիկա օրերին: Կողմերի նոր պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2023 թվականի ամառ: Ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու կետ կլինի: Լոնդոնյան ակումբում սպասվում են նաև նոր տրանսֆերներ:

̰
Ռամզան Կադիրովը խոստացել է հրաժարական տալ Չեչնիայի նախագահի պաշտոնից, եթե նրա 13 ամյա որդին պարտվի ընդդիմադիր բլոգերին

16:40 30.05.2021

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը խոստացել է լքել իր պաշտոնը, եթե ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովը մենամարտում հաղթի իր 13-ամյա որդուն՝ Ադամին: Աբդուրախմանովը բազմիցս քննադատել է Չեչնիայի ղեկավարին և նրա ընտանիքին: «Բլոգերը դժգոհ է, ասում է՝ դու պարկ ես, Ադամ: Չե՞ս վախենա նրա հետ կռվելուց: Մարտահրավեր նետիր նրան: Եթե ​​նա քեզ ծեծի, ես հրաժարական կտամ հանրապետության […]

̰
3-րդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայում հաղթեց գերմանացի մարզչի գլխավորած թիմը

16:34 30.05.2021

Երրորդ մրցաշրջանում անընդմեջ Չեմպիոնների լիգայում հաղթում է գերմանացի մարզչի գլխավորած թիմը: Այս անգամ հաղթական շարքը շարունակեց Թոմաս Տուխելը: Նախորդ մրցաշրջանում հաղթողի կոչումը Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ նվաճել էր Մյունխենի «Բավարիան», իսկ 2018/2019թթ. մրցաշրջանում՝ Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերխուլը»: Թոմաս Տուխելն այս տարվա հունվարին էր գլխավորել «Չելսին»՝ փոխարինելով Ֆրենկ Լեմպարդին: Գերմանացին առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը: […]

̰
Զիդանը կարող է վերադառնալ «Ռեալ»՝ երբ ցանկանա. Marca

16:30 30.05.2021

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր չէ դադարեցնել մարզչի կարիերան, նա  պատրաստ է նոր թիմ գլխավորել: Marca-ն գրում է, որ ֆրանսիացին մտադիր է նոր փորձ ձեռք բերել, քանի որ նա աշխատել է միայն «Ռեալում»: Զիդանի և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև հարաբերությունները շարունակում են ջերմ մնալ: Աղբյուրի փոխանցմամբ, ակումբի դռները բաց են Զիդանի համար, նա […]

̰
Ինչ պայմաններ է առաջարկում «Ռոման» Մխիթարյանին

16:20 30.05.2021

Հայտնի  լրագրող Նիկոլո Սկիրան տեղեկացրել է, որ «Ռոման» ցանկանում է թիմում պահել Հենրիխ Մխիթարյանին: Հռոմեական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 2 տարվա պայմանագիր (մինչև 2023 թվականը)՝ մեկ մրցաշրջանի համար 4,5 մլն եվրո աշխատավարձով (գումարած՝ հավելավճարները): Մխիթարյանը պետք է ակումբին պատասխանի առաջիկա 48 ժամվա ընթացքում: Ավելի վաղ նշվել էր, որ հայ կիսապաշտպանին թիմում պահելով հետաքրքրված է […]

̰
Հայաստանի ազգային հավաքականն արդեն Զագրեբում է

16:12 30.05.2021

Հայաստանի ազգային հավաքականը արդեն ժամանել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ կնախապատրաստվի Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Մեր հավաքականը կհանգրվանի Զագրեբում գտնվող «Լե Պրեմիեր» հյուրանոցում: Թիմի հետ Խորվաթիա չեն մեկնել Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը: Նրանք  կմիանան ազգային հավաքականին մոտակա ժամերի ընթացքում: Ինչպես […]

̰
ՀՖՖ-ն Եղեգնաձորում եվրոպական չափանիշներին համապատասխան բնական խոտածածկով դաշտ կկառուցի. Արմեն Մելիքբեկյան

16:02 30.05.2021

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Վայոց Ձորի մարզ կատարած այցի ժամանակ հայտնել է, որ  ֆեդերացիան «Նորավանք ՖԱ»-ի սեփականատերերին խոստացել է Եղեգնաձոր քաղաքում լուծել բնական խոտածածկի հարցը. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, տեսնելով այս ծավալի ներդրումներ Վայոց Ձորի մարզում, որոնք այս երկու քաղաքների՝ Վայքի և Եղեգնաձորի համար կարելի է հսկայական համարել, պարտավորվել է և «Նորավանք ՖԱ»-ի ղեկավարությանը խոստացել է […]

̰
Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը ձախողեց ելույթը

15:20 30.05.2021

Տաշքենդում ավարտին է մոտենում ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այսօր մրցահարթակ էին դուրս եկել 102 կգ քածային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում էր Պետրոս Պետրոսյանը: Մեր մարզիկը անհաջող հանդես եկավ: Հրում վարժությունում նա ձախողեց բոլոր 3 մոտեցումները և չկարողացավ պայքարել մեդալի համար: Պետրոսը մեր վերջին ծանրորդն էր այս մրցաշարում: Այսպիսով Հայաստանւ հավաքականը ավարտեց իր մասնակցությունը նվաճելով 3 մեդալ: […]

̰
Փորձեցինք, բայց չհաջողվեց. Գվարդիոլան՝ ՉԼ եզրափակչում կրած պարտության մասին

14:26 30.05.2021

Չեմպիոնների լիգայի  եզրափակչից հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր տպավորությունների և պարտության մասին: Նրա խոսքերը մեջբերել են ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն ու BT Sport-ը: «Փորձեցի ընտրել հաղթանակի հասնելու համար ամենաօպտիմալ կազմը: Առաջին կեսում մեզ չհաջողվեց ճեղքել պաշտպանությունը: Ընդմիջումից հետո շատ ավելի լավ տեսք ունեինք: Դա անելը հեշտ չէր «Չելսիի» պաշտպանական համակարգի դեմ: […]

̰
«Չելսիի» աֆրիկացի դարպասապահը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

14:13 30.05.2021

«Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել: Նա 12 հանդիպում է անցկացրել, որոնցից 9-ում դարպասն անառիկ է պահել: Սա մրցաշարում իրենց նորամուտի մրցաշրջանն անցկացնող դարպասապահների շրջանում ռեկորդ է: Ի դեպ, Մենդին առաջին աֆրիկացի դարպասապահն է, որը խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում: «Չելսին» իր պատմության մեջ երկրորդ անգամ է դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող. առաջինը […]

̰
Նա մնում է. Ջորջինայի պատասխանը՝ Ռոնալդուի՝ «Յուվենտուսից» հեռանալու մասին հարցին

14:11 30.05.2021

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռոնալդուի ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսը հայտնել է, որ Կրիշտիանուն մնում է թուրինյան ակումբում:   «Նա մնում է»,-ասել է Ջորջինան՝ պատասխանելով Ռոնալդուի հեռանալու մասին հարցին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Սպորտինգը» և «Ռոման», իսկ անձամբ պորտուգալացին կցանկանար վերադառնալ մանչեսթերյան ակումբ:   View this post on Instagram […]

̰
Ն՛Գոլո Կանտեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ

13:51 30.05.2021

«Չելսիի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի եզրափաիչ խաղի  լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական էջը: Նշենք՝ Կանտեն լավագույնն էր ճանաչվել նաև «Ռեալի» դեմ կիսաեզրափակչի երկու խաղերում: Կանտեն 2016 թվականից է հանդես գալիս «Չելսիում»: Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:

̰
Պապ և թոռ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող

13:40 30.05.2021

«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն յուրատեսակ պատմական նվաճման է հասել: Իսպանացի պաշտպանը կարիերայում առաջին անգամ դարձել է ՉԼ-ի գավաթակիր և այսպիսով կրկնել է իր պապիկի ձեռքբերումը: Պաշտպանի պապիկը՝ Մարկիտոս Ալոնսոն, որը նույնպես հանդես էր գալիս պաշտպանի դիրքում, 5 անգամ անընդմեջ դարձել է եվրոպական չեմպիոնների Գավաթի հաղթող Մադրիդի «Ռեալի» կազմում՝ 1956-ից 1960 թվականներին: Ալոնսո-ավագը մահացել է 78 […]

̰
«Չելսիի» գլխավոր մարզիչն ու սեփականատերը ծանոթացել են միայն գավաթային եզրափակչից հետո

13:25 30.05.2021

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո առաջին անգամ հանդիպել է ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ: «Ակումբի սեփականատիրոջ հետ խոսեցի դաշտում: Դա մեր առաջին հանդիպման համար լավագույն պահն էր, կամ՝ վատագույն, չէ՞ որ հիմա ամեն ինչ կարող է վատանալ։ Մենք նորից կխոսենք, ու ես նրան կհավաստիացնեմ, որ ծարավ […]

̰
«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ ՉԼ լավագույն ռմբարկու

13:12 30.05.2021

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն: Նորվեգացին 10 գոլ է խփել: Երկրորդ տեղը զբաղեցրել  է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն՝ 8 գոլով: 6-ական գոլ են խփել Ալվարո Մորատան («Յուվենտուս»), Կարիմ Բենզեման («Ռեալ»), Օլիվյե Ժիրուն («Չելսի»), Յուսեֆ էն-Նեսիրին («Սևիլիա»), Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Նեյմարը (ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»):   […]

̰
Բուքմեյքերների կանխատեսումները չարդարացան. ՉԼ-ի գավաթակիրը «Չելսին» է

13:02 30.05.2021

Լոնդոնի «Չելսին» դարձավ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի հաղթող: Եզրափակիչ խաղում Տուխելի թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: Հաղթական գոլը 42-րդ րոպեին խփեց Կայ Հավերցը: Նշենք սակայն, որ բուքմեյքերները բավականին մեծ տարբերությամբ առավելությունը մինչև խաղը տալիս էին մանչեսթերցիներին:  

̰
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Խորվաթիա

12:08 30.05.2021

Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 30-ին չարտերային թռիչքով մեկնեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ կնախապատրաստվի Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպմանը, հայտնում է ՀՖՖ-ն։ Մեր ազգային ընտրանին Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով․ Դարպասապահներ Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ» Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ» Պաշտպաններ Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա» Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա» Հակոբ Հակոբյան – «Ուրարտու» […]

̰
Սոֆիայում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Մ15 Եվրոպայի առաջնությանը հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ

21:43 29.05.2021

Սոֆիայում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Մ15 Եվրոպայի առաջնությանը հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ: Յուրի Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, Պետրոս Աշկարյանը՝ փոխչեմպիոն, իսկ Յուրիկ Մխիթարյանը, Արթուր Բրոյանը և Գրիշա Ոսկանյանը դարձել են բրոնզե մեդալակիր: Վաղը պարզ կդառնան նաև ազատ ոճի ըմբշամարտի Մ15 Եվրոպայի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները:

̰
Թուրք  ֆուտբոլիստը հաղթանակը տոնելիս ընկել է ավտոբուսից

21:15 29.05.2021

Թուրքական «Կոդժաելիսպորի» պաշտպան Բահրի Ջան Ավջին թիմի՝ ուժեղագույնների լիգայի ուղեգիր նվաճելը տոնելիս ընկել է ավտոբուսից:  29-ամյա թուրք ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Իզմիտ քաղաքը ներկայացնող թիմը երկրորդ դիվիզիոնի փլեյ-օֆֆի եզրափակչում 4:0 հաշվով հաղթել է «Սակարյասպորին» և նվաճել Թուրքիայի Սուպերլիգայի ուղեգիր:

̰
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

21:02 29.05.2021

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Վատառողջ լինելու պատճառով հավաքին և առաջիկա հանդիպումերին չի մասնակցի Գևորգ Ղազարյանը: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել նախապես հրավիրված Դավիդ Դավիդյանը: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Էդգար Բաբայանը: Հավաքականին է միացել նաև […]

̰
Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունից վերադառնում են 8 մեդալով

20:40 29.05.2021

Մայիսի 26-29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը (պատանիների, երիտասարդների, մարտական, կանանց ու տղամարդկանց):  26 մասնակից երկների շարքում էր նաև Հայաստանը: Հայ սամբիստները մրցաշարում 8 մեդալ են նվաճել (1 ոսկի, 1 արծաթ և 6 բրոնզ): Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականից մեդալներ նվաճել են հետևյալ մարզիկները՝ Պատանիների առաջնություն՝ Սյուզաննա […]

̰
Գյումրիի կանանց ֆուտբոլային ակումբը հաջորդ մրցաշրջանում կմրցի Չեմպիոնների լիգայում

19:58 29.05.2021

  Ավարտին է մոտենում Հայաստանի կանանց ֆուտբոլի բարձրագույն առաջնությունը։ Տիտղոսային եռյակում երկու թիմերը Գյումրիի ներկայացուցիչներն են։ «Գյումրի» ակումբը  ամրապնդել է դիրքերը 3-րդ հորիզոնականում, իսկ «Հայասան» առաջնության ավարտից առաջ արդեն նվաճել է չեմպիոնությունը։ Թիմը  մրցաշրջանում կարողացել է 6 մրցակիցների մրցապայքարում ամրապնդել առաջատարի դիրքերը։ Անցկացրած 14 հանդիպումներից ոչ մեկում  ակումբը չի պարտվել և ունի 38 միավոր։ Այժմ […]

̰
BACK_TO_TOP