TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+33.09 oC

ՍՊՈՐՏ

Մենք վաղուց նման խաղացող չենք ունեցել. Վադիմ Եվսեևը՝ Արսեն Զախարյանի մասին

18:15 13.05.2021

Ռուսաստանցի մարզիչ Վադիմ Եվսեևը մեկնաբանել է Արսեն Զախարյանին Ռուսաստանի ընդլայնված հավաքականի կազմ հրավիրելու փաստը: Վերջնական հայտը կազմված կլինի 26 խաղացողից: «Զախարյանի հայտում ընդգրկվելը պայմանավորված է նրանով, որ վարպետության առումով մենք վաղուց նման խաղացողներ չենք ունեցել: Նա ներխուժեց մեր առաջնություն, ապացուցեց իր ներուժը: Եվ նշանակություն չունի՝ նա 18 տարեկան է, թե 35 տարեկան: Մարզիչը թերահավատորեն է […]

̰
Մոտ օրերս ավելի պարզ կլինի. Վարազդատ Հարոյանը՝ Լա լիգա տեղափոխվելու մասին

17:36 13.05.2021

Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը Էդգար Մանուչարյանի հեղինակային հաղորդման ընթացքում խոսել է կարիերայում սպասվելիք հնարավոր փոփոխությունների մասին։ Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Հարոյանի՝ իսպանական «Կադիս» տեղափոխությունը գրեթե կայացած փաստ է։ 28-ամյա ֆուտբոլիստը, չցանկանալով շատ մանրամասներ բացահայտել, ասել է, որ մոտ օրերս ամեն ինչ պարզ կլինի․ «Չեմ ուզում ինչ-որ […]

̰
Հայ դատապարտյալների թիմը երրորդ տեղն է զբաղեցրել շախմատի միջազգային առցանց մրցաշարում

17:30 13.05.2021

Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի հովանու ներքո անցկացվել է «Շախմատ հանուն ազատության» միջազգային առցանց մրցաշար, որին մասնակցել են չորս երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի և ԱՄՆ-ի դատապարտյալները։ ՖԻԴԵ-ի նախաձեռնած «Շախմատ հանուն ազատության» ծրագրի նպատակը շախմատի ներդրումն է որպես տարբեր երկրների քրեակատարողական հիմնարկներում կրթության և սոցիալական ծրագրերի գործիք։ Առցանց մրցաշարին Հայաստանից մասնակցել է 5 բանտարկյալ, որոնք […]

̰
ՊՍԺ-ն դեմ է, որ Նեյմարը մասնակցի Օլիմպիական խաղերին

16:58 13.05.2021

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Բրազիլիայի հավաքականի կազմում ցանկանում է մասնակցել Ամերիկայի Գավաթին և Տոկիոյի Օլիմպիական խաղերին։ Այս մասին բրազիլացին տեղյակ է պահել ՊՍԺ-ի ղեկավարությանը: Հավանական է, սակայն, որ ՊՍԺ-ն կմերժի ֆուտբոլիստի խնդրանքն ու նրան չի թողնի Տոկիո, քանի որ ակումբը պարտավոր չէ ֆուտբոլիստին թողնել այդ մրցաշարին։ Նույն դիրքորոշումը ՊՍԺ-ն ունի նաև Կիլիան Մբապեի պարագայում, որը կարող […]

̰
Ռուսաստանցի ըմբիշները առավել շատ թվով օլիմպիական վարկանիշներ են նվաճել

16:00 13.05.2021

Ըմբշամարտի օլիմպիական ընտրական մրցաշարի ավարտից հետո, որն անցյալ շաբաթ կայացավ Բուլղարիայում, հայտնի դարձան Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարերում վարկանիշ ձեռք բերած բոլոր երկրները: Լավագույն արդյունքը ռուսներինն է: Նրանք նվաճել են 17 վարկանիշ 18 հնարավորից: Երկրորդ տեղը զբաղեցրել են ամերիկացիները՝ 15 վարկանիշ: Երրորդ տեղը կիսել են Կուբայի և Ճապոնիայի հավաքականները 12-ական ուղեգրերով: 11 ուղեգիր են նվաճել Չինաստանի, […]

̰
3 հայ ֆուտբոլիստներ հայտնվել են Մոսկվայի «Սպարտակի» ուշադրության կենտրոնում

15:56 13.05.2021

BlackMirror տելեգրամյան ալիք  հրապարակել է մի քանի տվյալներ, ըստ որի՝ Մոսկվայի «Սպարտակի» տրանսֆերային ցուցակում ընդգրկված են Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստ՝ «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը և ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը։ Բացի դրանից, «Սպարտակի» դիտակետում է նաև Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն օրերս առաջին անգամ հրավիրվել է Ռուսաստանի հավաքական։ Նշենք, որ Հայաստանի քաղաքացի համարվող ֆուտբոլիստները լեգիոներ […]

̰
Զախարյանը կարող է խաղալ մի քանի դիրքում. Չերչեսովը՝ հայ ֆուտբոլիստին հավաքական հրավիրելու մասին

15:48 13.05.2021

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը պարզաբանել է Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի ընդգրկումը Եվրո-2020-ի 30 ֆուտբոլիստներից կազմված ընդլայնված հայտացուցակում։ «Մենք տարիքին չենք նայում: Մենք նայում ենք, թե ինչպես է ֆուտբոլիստը խաղում և զարգանում: Զախարյանը կարող է խաղալ մի քանի դիրքում, գումարած` նա իրեն ցույց տվեց երիտասարդական Եվրո-ում: Մենք առիթը կօգտագործենք միմյանց ճանաչելու, ուսումնամարզական […]

̰
Մարզիկներին և մարզիչներին անվանական թոշակի հատկացման որոշման մեջ կատարվել է լրացում

15:09 13.05.2021

ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակ հատկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ, որում կատարվել է լրացում: Նախկինում որոշման մեջ նշված չէր, որ նախատեսված թոշակի չափերը չեն ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները, ինչի արդյունքում մարզիկները և մարզիչները գումարը ստանում էին […]

̰
ՈւԵՖԱ-ն հետաքննություն կիրականացնի Սուպերլիգայից դուրս չեկած ակումբների նկատմամբ

14:52 13.05.2021

Անցած շաբաթ Սուպերլիգայի 12 հիմնադիրներից 9-ը ՈՒԵՖԱ-ի հետ ստորագրեցին «Ակումբների պարտավորության մասին հայտարարագիր», ըստ որի՝ նրանք պարտավորվում են վճարել 100 միլիոն եվրո տուգանք, եթե հետագայում նման նախագիծ կազմակերպեն: Բացի դրանից՝ թիմերը պայմանավորվել են մեկ մրցաշրջանում տրամադրել ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերից ստացված իրենց եկամտի 5%-ը: ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ նշանակել է էթիկայի և կարգապահության […]

̰
Բռնցքամարտի աշխարհի առաջնության տեղն ու ժամկետները հայտնի են

14:35 13.05.2021

2021թ. բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը: Այս մասին հայտնում է բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA): Միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չի խանգարի մրցաշարի անցկացմանը: Նշենք, որ Բելգրադը երկրորդ անգամ է դառնում բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցավայր: Առաջին անգամ այստեղ առաջնությունն անցկացվել էր 1978-ին:

̰
Մխիթարյանը դադարեցրել է «Ռոմայի» հետ բանակցությունները պայմանագիրը երկարաձգելու շուրջ՝ կապված Ժոզե Մոուրինյոյի հետ. Calciomercato

13:12 13.05.2021

Հենրիխ Մխիթարյանը դադարեցրել է «Ռոմայի» հետ բանակցությունները պայմանագիրը երկարաձգելու շուրջ՝ կապված Ժոզե Մոուրինյոյի հետ, որն ամռանը կգլխավորի հռոմեական ակումբը: Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, Մոուրինյոյի գալը դրդել է հայ ֆուտբոլիստին դիտարկել այլ տարբերակներ: Դա պայմանավորված է  Մխիթարյանի ու Մոուրինյոյի բարդ հարաբերություններով, որոնք ձևավորվել էին այն ժամանակ, երբ հայ ֆուտբոլիստը նրա ղեկավարության տակ խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»: […]

̰
Մեսսին նոր ռեկարդային ցուցանիշ է գրանցել

12:43 13.05.2021

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի գոլը «Լեւանտեի» դարպասը 27-րդն էր այս տարվա ընթացքում անցկացրած 28 խաղերում: Այս տարի Մեսսին նաև 10 գոլային փոխանցում է կատարել: Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 46 խաղ բոլոր մրցաշարերում, դարձել է 37 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի […]

̰
Իսպանական մամուլը հաստատում է Վարազդատ Հարոյանի տեղափոխությունը Լա լիգա

12:35 13.05.2021

Ըստ իսպանական Portal Cadista պորտալի՝ «Կադիսն» ու Վարազդատ Հարոյանն արդեն համաձայնության են եկել տեղափոխման հարցում: Այժմ Լա լիգայի ակումբը պետք է համաձայնության գա «Աստանայի» հետ, որի կազմում առայժմ հանդես է գալիս Հարոյանը: Այս տեղեկությունը հաստատում են նաև Andalucia Informacion-ը և Viva Cadiz-ը. «Կադիսն» իրականացրել է հաջորդ մրցաշրջանի առաջին գործարքը։ Չնայած ակումբը պաշտոնապես չի հայտարարել այդ […]

̰
Աթենքում բացվել է Օլիմպիական թանգարան

12:32 13.05.2021

Աթենքում բացվել է Հունաստանի օլիմպիական թանգարանը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը: Կառույցն ունի 3500 քառակուսի մետր տարածք և ընդգրկում է Օլիմպիական խաղերի ողջ պատմությունը: Կարևոր մաս է նվիրված   խաղերի բնօրրան Հին Օլիմպիային, ինչպես նաև օլիմպիական կրակին: Ինը մետր բարձրություն ունեցող պատերին հսկայական էկրաններ են, գրաֆիկաներ և պաստառներ, որոնք ներկայացնում են ժամանակակակից Օլիմպիական խաղերը: Առանձին սրահ […]

̰
6 հայ բռնցքամարտիկներ պայքարելու են օլիմպիական ուղեգրերի համար

11:55 13.05.2021

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 15-ից Ծաղկաձորում կսկսի պատրաստվել հունիսի 6-ին Փարիզում մեկնարկելիք օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին։ Այն մեկնարկելու է  այն փուլից, որում կանգ էր առել նախորդ տարի Լոնդոնում՝ Covid-19-ով պայմանավորված։ Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտին Լոնդոնում Հայաստանի հավաքականից հասցրեց օլիմպիայան ուղեգիր նվաճել միայն Կորյուն Սողոմոնյանը։ Նա կշարունակի պայքարը մրցաշարում արդեն հաղթողի տիտղոսի համար, իսկ Հովհաննես […]

̰
Նիդերլանդների սիրողական թիմերում կանայք և տղամարդիկ ֆուտբոլ կխաղան միասին

11:30 13.05.2021

Նիդերլանդների ֆուտբոլային միությունը կանանց և տղամարդկանց հաջորդ մրցաշրջանից թույլ կտա սիրողական մակարդակում խաղալ միևնույն թիմում։ Ավելի վաղ Նիդերլանդներում կանանց և տղամարդկանց թույլատրվում էր միասին խաղալ երիտասարդական թիմերում, բայց 18 տարեկանը լրանալուն պես աղջիկները պետք է տեղափոխվեին կանանց լիգա․ խառը թիմերին թույլ չէր տրվում մասնակցել A կատեգորիայի մրցաշարերին։ «Հիմնվելով ժամանակակից աշխարհի և հետազոտությունների արդյունքների վրա՝ մենք […]

̰
Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» հավասար պայքարում զիջեց Ֆրանսիայի չեմպիոնին

11:21 13.05.2021

«Մոնպելյեն» ավարտեց իր ելույթները Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում: Միշել Տեր-Զաքարյանի թիմը կիսաեզրափակչում զիջեց ՊՍԺ-ին: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին ՊՍԺ-ի ֆուտբոլիստները՝ 6:5 Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Գաետան Լաբորդը և Էնդի Դելորտը: Եզրափակչում ՊՍԺ-ն ուժերը կչափի «Մոնակո»-«GFA 74» զույգի […]

̰
Ռոնալդուն նոր բացառիկ ռեկորդ է գրանցել

11:06 13.05.2021

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թուրինցիների կազմում խփել է իր 100-րդ գոլը: Այսպիսով` նա դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 100 կամ ավելի գոլ է խփել երեք տարբեր երկրների ակումբներում խաղալիս: «Ռեալի» կազմում Ռոնալդուն խփել է 450 գոլ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ՝ 118 գոլ: Նա նաև 103 գոլ է խփել Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում:

̰
Լոնդոնյան դերբիում «Արսենալը» հաղթեց «Չելսիին»

09:48 13.05.2021

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակներում «Չելսին» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Արսենալին»: 16-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սմիթ Ռոուն: Արտետայի թիմը հաղթեց 1-0 հաշվով: Այս հաղթանակից հետո «Արսենալը» 55 միավորով 8-րդն է, սակայն նույնքան միավոր ունեցող «Էվերթոնը» 2 խաղ պակաս է անցկացրել: «Չելսին» 64 միավորով մնաց 4-րդ տեղում:

̰
Մխիթարյանի գոլը չփրկեց «Ռոմային» պարտությունից

09:37 13.05.2021

Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակներում նոր չեմպիոն դարձած Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Ռոմային»: 11-րդ րոպեին Բրոզովիչը բացեց խաղի հաշիվը, իսկ 9 րոպե անց Վեսինոն ևս մեկ գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը: 31-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրճատեց հաշվի տարբերությունը: 90-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն հաշիվը դարձրեց 3-1: Մխիթարյանը մասնակցեց ամբողջ […]

̰
«Ատլետիկոն» ավելի մոտեցավ չեմպիոնական տիտղոսին

09:28 13.05.2021

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ: Չեմպիոնության համար պայքարող «Ատլետիկոն» հաղթեց 2-1 հաշվով: Առաջին խաղակեսի ընթացքում Կարասկոն ու Կորեան մեկական գոլ խփեցին, իսկ խաղի վերջնամասում Զուբելդիան կրճատեց հաշվի տարբերությունը: Առաջնության մյուս 2 խաղերում հաղթելու դեպքում «Ատլետիկոն» կհռչակվի Իսպանիայի չեմպիոն: «Ռեալ Սոսյեդադը» 56 միավորով 5-րդ տեղում […]

̰
Չեղարկվել է «Ֆորմուլա-1»-ի ստամբուլյան մրցաշարը

20:15 12.05.2021

«Ֆորմուլա-1»-ը պաշտոնապես հայտարարել է 2021 թվականի Թուրքիայի Գրան պրիի չեղարկման մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է  Թուրքիայում «Ֆորմուլա-1»-ը հեռարձակվող հեռուստակայանը՝ «S Sport»-ը: Նշենք, որ Ստամբուլի Գրան պրին նախատեսված էր անցկացնել հունիսի 11-ից 13-ը: Հիշեցնենք, որ Ստամբուլի Գրան պրին անցկացվել էր 2005-2011թթ., որից հետո պայմանագիրը չէր երկարաձգվել։ Միայն անցած տարի, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի և Գրան պրիների […]

̰
ՄաքԳրեգորը ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող մարզիկ՝ ըստ Forbes-ի

19:35 12.05.2021

  Forbes-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը: Forbes-ի ցուցակում հաշվի է առնվել մարզիկների եկամուտները նախորդ տարվա մայիսի 1-ից մինչև այս տարվա մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը։   Առաջին տեղում իռլանդացի մենամարտիկ Քոնոր ՄաքԳրեգորն է։ Նա վաստակել է 180 միլիոն դոլար: Նրա կարողության մեծ մասը կազմվել է Proper No․ վիսկիի […]

̰
Հարոյանը համաձայնեցրել է պայմանագիրը իսպանական ակումբի հետ

14:15 12.05.2021

Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա իսպանական Լա լիգայում: Այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները: ArmSport-ի տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Կադիսի» հետ: Հարոյանը «Աստանա» էր տեղափոխվել այս տարվա սկզբին:

̰
«Շիրակ»-ը Երևանում պարտվեց «Նոա»-ին

19:51 11.05.2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Շիրակ»-ը հյուրընկալվելիս 3-0 հաշվով պարտվեց  «Նոա»-ին։   Հանդիպման առաջին կեսում երևանյան ակումբը 3 գնդակի առավելություն ուներ․ «Նոա»-ի կազմում  դուբլ է ձևակերպել Պետրոս Ավետիսյանը և մեկ անգամ էլ տուգանային հարվածով աչքի է ընկել Բենիկ Հովհաննիսյանը։ «Նոա»-ն վաստակեց երեք միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Այս խաղից հետո Գյումրիի ակումբը 13 միավորով […]

̰
Բուֆոնը հայտարարել է մրցաշրջանի ավարտին «Յուվենտուսից» հեռանալու մասին

19:22 11.05.2021

  Իտալիայի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Թուրինի «Յուվենտուսից»:   «Իմ ապագան պարզ է և վճռական: «Յուվենտուսում» այս հիանալի և շատ երկար փորձը կավարտվի այս տարի»,- 43-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Italia-ն՝ հղում անելով beIN Sports-ին: «Ես զգում եմ, որ ամեն ինչ տվեցի «Յուվենտուսի» համար: Մենք հասել ենք […]

̰
Հայ ըմբիշները Բուլղարիայում նվաճել են Օլիմպիական խաղերի ևս երկու վարկանիշ. Հայաստանի հավաքականը Տոկիո-2020-ին կմասնակցի վեց ըմբիշներով

18:20 11.05.2021

Հայաստանի ըմբշամարտի հավաքականը երեկ  գիշեր վերադարձել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից։ Մայիսի 6-9-ը  կայացած  վերջին վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշներին հաջողվել է կարևոր ստուգատեսում նվաճել Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի մասնակցության ևս երկու վարկանիշ։ «Մինչ այս ստուգատեսը հայ ըմբիշներից 4-ն ունեին Տոկիոյի Օիմպիական խաղերի մասնակցության  վարկանիշ։ Բուլղարիայի մրցաշարը մեզ համար շատ կարևոր էր։ Մեր  հավաքականը կարողացավ ևս երկու […]

̰
Կարեն Գիլոյանը հանդիպել է Ըմբշամարտի համաշխարհային միության ղեկավար Նենադ Լալովիչի հետ

17:40 11.05.2021

Ավարտվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի՝ Սոֆիա կատարած աշխատանքային այցը: Բուլղարիայի մայրաքաղաքում Կարեն Գիլոյանը հետևել է Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկների ելույթներին և հանդիպումներ ունեցել մի շարք պաշտոնատար անձանց հետ: Մասնավորապես, ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) նախագահ Նենադ Լալովիչի, փոխնախագահ Միխայիլ Մամիաշվիլու […]

̰
ՈւԵՖԱ-ն դեռ չի մեկնաբանել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Լոնդոն տեղափոխելու հարցը

19:46 10.05.2021

  Այս պահին Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ոչինչ չունի հաղորդելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը Ստամբուլից Լոնդոն տեղափոխելու վերաբերյալ, կազմակերպության մամուլի ծառայությունը  հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին։    Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրիտանիայի կառավարությունը ՈւԵՖԱ-ի հետ քննարկում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելու հարցը` կապված այն բանի հետ, որ Բրիտանիայի տրանսպորտի նախարարությունը Թուրքիային ներառել […]

̰
«Յուվենտուսը» Պիրլոյին հեռացնելու որոշում է կայացրել

18:35 10.05.2021

Թուրինի «Յուվենտուսը» որոշում է կայացրել հեռացնել գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյին։ Աշխատանքից հեռացումը կարող է տեղի ունենալ այս շաբաթ, հայտնում է CalcioMercato լրատվականը:   «Յուվենտուսը» մայիսի 9-ին  Իտալիայի առաջնության 35-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ պարտվեց «Միլանին» 0: 3 հաշվով: Թուրինյան թիմը մրցաշարային աղյուսակում 5-րդն է և այդ դիրքում մրցաշարն ավարտելուց հետո չի հայտնվի Չեմպիոնների լիգայում: […]

̰
BACK_TO_TOP