TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+33.09 oC

ՍՊՈՐՏ

Ազատ ոճի երիտասարդ ըմբիշներից Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկ

15:52 10.05.2021

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկով: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Եվրոպայի առաջնությունում մեդալների համար կպայքարեն Կարեն Զուրաբյանը (57 կգ), Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125կգ): Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կանցկացվի մայիսի […]

̰
Մեկնարկում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանը ևս մասնակցում է

14:34 10.05.2021

Բուդապեշտում այսօր մեկնարկում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանից կմասնակցեն լողորդներ Արմինե Ավետիսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Անի Պողոսյանը, Արման Վահանյանը, Արթուր Բարսեղյանը, Վլադիմիր Մամիկոնյանը, Էդվարդ Ճաղարյանը , ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը: Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ը, ծրագրում ընդգրկված են նաև արտիստիկ /սինխրոն / և բաց ջրում լողաոճերը: Առաջնությունը կավարտվի մայիսի 23 –ին: Նման մեծ ծավալի […]

̰
«Ռոմա»-ն հաղթեց խոշոր հաշվով. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ

21:58 09.05.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխացման հեղինակ ակումբի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Կրոտոնե»-ին: Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ ահա երկրորդ 45 րոպեների ընթացքում «գայլերը» 4 անպատասխան գնդակ ուղարկեցին «Կրոտոնե»-ի դարպասը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային […]

̰
Ըմբիշ Կարեն Ասլանյանը հաղթել է ՕԽ վարկանիշային մրցաշարում

21:38 09.05.2021

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը հաղթեց Բուլղարիայի Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեռևս նախօրեին Հայաստանի երկու ներկայացուցիչները 60կգ Արմեն Մելիքյանը և 67 կգ Կարեն Ասլանյանը, դուրս էին եկել եզրափակիչ` ապահովելով Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Մայիսի 9-ին կայացած եզրափակիչում Կարեն Ասլանյանի մրցակիցը հրաժարվել է գոտեմարտից վնասվածքի պատճառով: Ասլանյանը դարձել է մրցաշարի […]

̰
«Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Կրոտոնե»-ի դեմ խաղում

19:11 09.05.2021

Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման», որի ֆուտբոլիստն է Հենրիխ Մխիթարյանը, իր հարկի տակ կընդունի «Կրոտոնեին»: Թիմերը հրապարակել են կազմերը: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է։

̰
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 13 մարզիկով մեկնել է Խարկով

23:08 08.05.2021

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը մեծաքանակ թիմով` 13 մարզիկով, մեկնել է Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ մի քանի երկրների թիմերի հետ կանցկացնի միջազգային ընկերական հանդիպումներ։ Այս մասին հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան։ «Քանի որ պատանի բռնցքամարտիկները մրցակցային փորձի պակաս ունեն, ֆեդերացիան որոշում է կայացրել նրանց հնարավորություն տալ մասնակցել այս ստուգատեսին»,- ասված է ֆեդերացիայի տարածած հայտարարությունում։

̰
Հայկ Մնացականյանը 3:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ

21:20 08.05.2021

Մեր հայրենակից Հայկ Մնացականյանը 3:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ՝ նվաճելով Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հայկը ներկայացնում է Բուլղարիան:

̰
Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը նվաճեցին Տոկիո-2020-ի ուղեգրեր

20:53 08.05.2021

Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը նվաճեցին Տոկիո-2020-ի ուղեգրեր: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող համաշխարհային վարկանիշային մրցաշարում կիսաեզրափակչում Արմեն Մելիքյանը 5:2 հաշվով հաղթեց Հարավային Կորեայից Հանջաե Չունին և եզրափակչում կփորձի գերազանցել մոլդովացի Վիկտոր Չիոբանուն: Ալսանյանն էլ իր հերթին կիսաեզրափակչում հաղթեց ֆրանսիացի Մամադասա Սիլայից՝ 3:1 և ոսկու համար կգոտեմարտի ուկրաինացի Պավրիզ Նասիբովի հետ:  

̰
Կայացել է Ֆուտզալ C լիգայի վիճակահանությունը

20:41 08.05.2021

Մայիսի 8-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Ֆուտզալ լիգայի C լիգայի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում կազմվեցին հետևյալ խմբերը․     A խումբ Գրանդ Քենդի Սինոփսիս Լոջիք Կոնգ ՀԷՑ Ստարս Պերֆորմ   B խումբ Սոֆթ Քոնստրակտ Թիչ ֆոր Արմենիա Ռեալ Սինոփսիս Արմենիա-Վայն Պրոֆ-Ալլ   C խումբ Վեգա Թուֆենկիան Կոնվերս բանկ Ա-Ինովեյշն Սինոփսիս-Արմենիա   D խումբ Յունիբանկ Արփիսոլար […]

̰
Լևոն Արոնյանը նշել է ԱՄՆ տեղափոխվելու հավանական ժամկետը

20:16 08.05.2021

«Ես օգոստոսին երևի թե կտեղափոխվեմ, ես եմ ընտրում երբ տեղափոխվեմ, էդ ժամանակ է ամենահարմարը»,- լրագրողների այն հարցին, թե ինչ փուլում է ԱՄՆ տեղափոխվելու գործը, ասել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նա նշել է,որ Հայաստանում կշարունակի իր գործունեությունը, գրոսմասյստեր Գաբրիել Սարգսյանի հետ մտադիր են վերաբացել իրենց շախմատի դպրոցը, որի համար անհրաժեշտ ֆինանսավորումն արդեն գտել են: «Ֆինանսավորումը պետական […]

̰
Տոկիոյի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը չանցկացնելուն ուղղված ստորագրահավաք է անցկացվում երկրում

19:53 08.05.2021

Տոկիոյի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը չանցկացնելու խնդրանքով  Ճապոնիայում մայիսի 5-ին, 47 ժամվա ընթացքում, հավաքվել է ավելի քան 191 000 ստորագրություն:Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Խնդրագիրն ուղղված է Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախին, Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Էնդրյու Փարսոնսին, օլիմպիական հարցերի նախարար Թամայո Մարուքավային, կազմկոմիտեի  ղեկավար Սեյկո Հաշիմոտոյին և Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեին:Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի այցը […]

̰
Հայ երկու ըմբիշներ մեկական հաղթանակ տանելու դեպքում կապահովեն  օլիմպիական ուղեգիր

19:12 08.05.2021

Սոֆիայում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր՝ մայիսի 8-ին, պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի հայ ըմբիշները։ Հայաստանի հավաքականը, հիշեցնենք, մրցաշարին ներկայացված է չորս մարզիկով։Հաղորդում է Armsport.am-ը։ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը մեկնարկային գոտեմարտում 10:1 հաշվով հաղթել է մեքսիկացի Սամուել Գուրիային, այնուհետև 9-0 հաշվով հաղթել է լիտվացի Յուստաս Պետրյավիչուսին ու  դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Այստեղ […]

̰
Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» ՈւԵՖԱ-ի որոշումից հետո հանդես են եկել կոչով 

18:20 08.05.2021

Մադրիդի «Ռեալը», Թուրինի «Յուվենտուսը» եւ կատալոնական «Բարսելոնան» հայտարարել են, որ շարունակելու են ջանքեր գործադրել ժամանակակից ֆուտբոլում բարեփոխումներ իրականացնելու համար՝ չնայած Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) «ճնշումներին ու սպառնալիքներին»: ՈւԵՖԱ-ն երեկ հայտարարեց, որ ինը ակումբներից յուրաքանչյուրը, որոնք սկզբում մասնակցում էին Եվրոպական Սուպեր լիգայի ստեղծմանը, բայց հետագայում հրաժարվեցին գաղափարից, պետք է 15 միլիոն եվրոյի նվիրատվություն կատարեն որպես […]

̰
Արցախյան առաջին պատերազմում վիրավորում ստացած տղաները անվասայլակներով բասկետբոլի ուսումնամարզական խաղ են անցկացրել Գյումրիում

17:46 08.05.2021

Մեկ տարի առաջ ՀՀ Պաշտպանության նախարարությունում հիմնվեց Բանակի կենտրոնական մարզական ակումբ, որի նպատակն է ՀՀ զինված ուժերում զարգացնել սպորտաձևերը, նպաստել նախարարության մարզական հավաքական թիմերի կազմավորմանը։ Ակումբն իր հարկի տակ է հավաքել արցախյան առաջին պատերազմի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց: Այսօր բասկետբոլի թիմի մարզիկներն Գյումրիում ուսումնական խաղ են անցկացրել։ Ակումբը Գյումրիում իր թիմն է ստեղծում, որտեղ ավելի […]

̰
Նեյմարը երկարաձգեց ՊՍԺ-ի հետ պայմանագիրը մինչ 2025 թվականը

17:25 08.05.2021

  Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը նոր պայմանագիր է ստորագրել «Պարի Սեն Ժերմենի» հետ, հայտնում է ֆրանսիական ակումբի կայքը:   29-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը հաշվարկվում է մինչեւ 2025 թվականի ամառ: Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017-ի ամռանը, այս տրանսֆերը ռեկորդային է ֆուտբոլի պատմության մեջ. բրազիլացու համար փարիզցիները 222 միլիոն եվրո են վճարել:   ՊՍԺ-ի կազմում հարձակվողը անցկացրել […]

̰
Հունահռոմեական ոճի ըմբիշները հաջող են մեկնարկել վարկանիշային մրցաշարում

15:43 08.05.2021

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել ՕԽ վարկանիշային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող մրցաշարում 60 կգ քաշային կարգում` որակավորման փուլում Արմեն Մելիքյանը գերազանցեց Մեքսիկայից Սամուել Միգուերասին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: 67 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում Կարեն Ասլանյանը հաղթեց նորվեգ մրցակցին 8-0 հաշվով: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշն ուժերը կչափի […]

̰
Տեղի է ունեցել բռնցքամարտի ֆեդերացիայի 16-րդ արտահերթ համաժողովը

14:38 08.05.2021

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախագահությամբ կայացել է ֆեդերացիայի 16-րդ արտահերթ համաժողովը, որին մասնակցել է ֆեդերացիայի 107 ներկայացուցիչ։ Արտահերթ ժողովի ժամանակ մասնակիցները փակ քվեարկությամբ ընտրել են գործադիր կոմիտեի, կարգապահական, մրցավարական հանձնաժողովի, ինչպես նաև տեխնիկական ու բժշկական և հակադոպինգային հանձնաժողովի կազմ։ Ընտրվել է նաև հանրապետության տարբեր մարզերի 23 մարզիչներից բաղկացած մարզչական խորհուրդ։ Առաջիկայում մարզչական […]

̰
Հայաստանում մեկնարկում է ՖԻՖԱ Երազանքի Լիգա ծրագիրը

10:38 08.05.2021

Հայաստանում մեկնարկում է ՖԻՖԱ-ի Երազանքի լիգա ծրագիրը, հայտնում է ՀՖՖ կայքը։ Ծրագրի շրջանակներում Հայաստանի 11 մարզից 56 թիմ, որտեղ ընդգրկված կլինեն 10-12 տարեկան աղջիկները։ Հայաստանն առաջին երկրներից է, որ ներգրավվել է այս ծրագրում։ Ծրագրի մեկնարկը կտրվի 2021 թվականի մայիսին։ Տասը շաբաթ շարունակ ՀՀ մարզերում և մայրաքաղաք Երևանում աղջիկների թիմերը կմրցեն միմյանց դեմ, որից հետո հանրապետական […]

̰
Ռաֆայել Նադալը պարտվել է Ալեքսանդր Զվերևին

22:15 07.05.2021

Մադրիդի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակչում Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը պայքարից դուրս է թողել աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին։ Աշխարհի 6–րդ ռակետը առավելության է հասել 6։4, 6։4 հաշվով։ Պայքարը տևել է 1 ժամ   45 րոպե։  Եզրափակիչի ուղեգրի համար Զվերևը կմրցի ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ, որը 3:6, 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Ջոն Իսներին։ Մադրիդի […]

̰
Կավանին ճանաչվել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ

21:56 07.05.2021

Հայտնի է դարձել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստը։ Հաղթող է ճանաչվել ՄՅՈՒ-ի հարձակվող Էդինսոն Կավանին։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Ուրուգվայցին երկու գոլ էր խփել «Ռոմային»։  

̰
«Ռեալը» մտադիր է 50 միլիոն եվրո պահանջել Էդեն Ազարի համար

20:58 07.05.2021

Հայտնի է դարձել, թե Մադրիդի «Ռեալը» ինչ գին է սահմանել Էդեն Ազարի վաճառքի համար։ Abc.es-ի տեղեկացմամբ՝ «Ռեալը» կվաճառի 30-ամյա բելգիացի ֆուտբոլիստին , եթե 50 մլն եվրոյի չափով առաջարկ ստանա։ Հիշեցնենք, որ ՉԼ-ի շրջանակում «Չելսիի» դեմ խաղից հետո Ազարը ուրախ տրամադրությամբ խաղադաշտում հանդիպել է նախկին խաղընկերներին, որը չի վրիպել տեսախցիկներից: Ազարը 2019 թվականի ամռանն է «Չելսիից» […]

̰
Մեյվեզերն առաջիկա մենամարտից առաջ տանից վռնդել է իր հարսնացուին

20:17 07.05.2021

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերն առաջիկա մենամարտից առաջ տանից վռնդել է իր հարսնացուին՝ Աննա Մոնրոյին: Այս մասին գրել է The Sun-ը: 44-ամյա ամերիկացին ցանկանում է կենտրոնանալ իր առաջիկա մենամարտի վրա, որտեղ մրցելու է 26-ամյա վիդեոբլորգեր Լոգան Պոլի հետ: Մեյվեզերը կարծում է, որ Մոնրոն կարող է շեղել իրեն, այդ պատճառով […]

̰
Լա լիգայի բոլոր 20 թիմերին հարկավոր է, որ Մեսսին մնա Իսպանիայում. «Ատլետիկոյի» նախագահ

19:52 07.05.2021

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն կարծիք է հայտնել Լա լիգայի վրա Լիոնել Մեսսիի ազդեցության մասին: «Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Կարծում եմ՝ «Բարսելոնան» կկարողանա նրան թիմում պահել, անկախ նրանից, թե դա որքան դժվար կլինի ֆինանսական տեսանկյունից: Լա լիգայի համար Մեսսիի ներկայությունը լրացուցիչ խթան է: Բոլոր 20 թիմերին հարկավոր է, որ նա մնա Իսպանիայում, որովհետև Լեոն […]

̰
Հռոմի թաղամասերից մեկում Ժոզե Մոուրինյուի պատկերով որմնանկար է հայտնվել

19:25 07.05.2021

Street art նկարիչ Հարի Գրեբը Հռոմի Տեստաչիո թաղամասում Ժոզե Մոուրինյուի պատկերով որմնանկար է նկարել: Նկարում Մոուրինյուն նստած է իտալական լեգենդար «Վեսպա» մոպեդի ղեկին: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանից հետո Մոուրինյուն գլխավորելու է «Ռոման»:

̰
Ինգա Մանուչարյանը՝ Ղազախստանի չեմպիոն

19:11 07.05.2021

Ղազախստանի կանանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն է դարձել «Կասպիյը», որի կազմում հանդես է գալիս կանանց Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին առաջատար բասկետբոլիստուհի Ինգա Մանուչարյանը: Նա տոնել է հերթական հաղթանակը և դարձել Ղազախստանի չեմպիոն, տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Փլեյ-օֆֆ փուլի երրորդ խաղում «Կասպիյը» 2:0 հաշվով հաղթել է Աստանայի «Թայգերս» թիմին, իսկ եզրափակիչում հաղթանակ […]

̰
Որքա՞ն պարգևավճար կստանան «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում

18:37 07.05.2021

Հայտնի է, թե որքան պարգևավճար կստանան «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում։ Daily Mail-ի տեղեկություններով՝ «Չելսիի» ֆուտբոլիստների համար ընթացիկ մրցաշրջանում մոտ 11 մլն ֆունտ պարգևավճար կարող է հատկացվել։ Ֆուտբոլիստները 5 մլն ֆունտ կստանան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար։ Մրցաշարում հաղթանակի դեպքում, ենթադրվում է, որ կստանան ևս 5 մլն ֆունտ։ Եթե «Չելսին» […]

̰
«Շիրակն» ու «Ուրարտուն» հաղթողին չպարզեցին. ՀՊԼ

17:54 07.05.2021

Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ուրարտուին»: Հանդիպման հաշիվը խաղի 26-րդ րոպեին բացել է երևանյան թիմի կիսապաշտպան Պիտեր Մուտումոսին, իսկ խաղավարտին տանտերերին հաջողվել է խփել պատասխան գնդակը։ 82-րդ րոպեին «Շիրակի» իվուարցի հարձակվող Ավո Լեյբե Ջունիորն է դարձել գոլի հեղինակ։ Այս հանդիպումից հետո «Ուրարտուն» իր միավորների թիվը հասցրել է 29-ի […]

̰
Իտալական Ա սերիայի ակումբների քանակը հնարավոր է կրճատվի 2-ով

17:40 07.05.2021

Իտալիայում ծրագրում են Ա սերիայի ակումբների քանակը 2-ով կրճատել և դարձնել 18: Դա պայմանավորված է նրանով, որ Չեմպիոնների լիգայի ձևաչափը կփոխվի 2024/25 մրցաշրջանում, ինչը կավելացնի եվրագավաթային հանդիպումների քանակը: Օրացույցային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացվի Ա սերիայի ակումբների քանակը կրճատելու մասին: Նշվում է նաև, որ նման նորամուծությունները կարող են կիրառվել նաև եվրոպական այլ բարձրագույն […]

̰
ՀՖԿՍՊԻ-ում կայացել է հուշամրցաշար՝ նվիրված զոհված ուսանող բռնցքամարտիկների հիշատակին

17:27 07.05.2021

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ կայացել է բուհի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանող բռնցքամարտիկներ Դավիթ Մարգարյանի, Վարդան Ամալյանի, Նարեկ Գինոսյանի, Ավագ Նազարյանի, Վալոդյա Նորոյանի և Միշա Ղալումյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի պատանիների բաց առաջնություն։ Մայիսի 4-7-ը ՀՖԿՍՊԻ-ի բռնցքամարտի դահլիճում անցկացված առաջնությանը մասնակցել է 76 պատանի մարզիկ՝ Երևանի և մարզերի մարզադպրոցներից։ Մրցավարությունն իրականացրել են […]

̰
Ռիյադ Մահրեզը ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն խաղացող

16:57 07.05.2021

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն խաղացող։ Հիշեցնենք՝ 30-ամյա ֆուտբոլիստը դուբլ էր ձևակերպել ՊՍԺ-ի հետ խաղում, ինչի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաև «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշն ու «Չելսիի» ֆուտբոլիստներ Ն՛Գոլո Կանտեն ու Կայ Հավերցը։

̰
BACK_TO_TOP