TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+30.09 oC

ՍՊՈՐՏ

Մոուրինյոն ուզում է հիմնովին թարմացնել «Ռոմայի» կազմը.  15 ֆուտբոլիստ է հայտնվել նրա դիտակետում

20:11 06.05.2021

«Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտադիր է զգալիորեն թարմացնել թիմի կազմը նոր մրցաշրջանի համար: Այս մասին  հայտնում է La Gazzetta dello Sport- ը: Դարպասապահի դիրքում հավանական թեկնածուներ են համարվում Խուան Մուսոն («Ուդինեզե»), Ռուի Պատրիսիուն («Վուլվերհեմփթոն»),  Ժոսե Սան («Օլիմպիակոս»), ինչպես նաև ԴԵ Խեան («Մանչեսթեր Յունայթեդ»)։ Պաշտպանության կենտրոնում նա ցանկանում է ձեռք բերել Էրիկ Դայերին («Տոտենհեմ») […]

̰
Օլիմպիական խաղերի ընթացքում Տոկիոյում կստեղծվի տարածաշրջանային ավիաուղիների գոտի

19:40 06.05.2021

Ճապոնիայի տրանսպորտի և զբոսաշրջության նախարարությունը հուլիսի 21-ից սեպտեմբերի 5-ը Տոկիոյում կստեղծի տարածաշրջանային ավիաուղիների գոտի: Նպատակը օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչությունները կանխելն է: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ օդային հսկողությունը կսկսվի մարզական իրադարձությունների մեկնարկից երկու ժամ առաջ և կվերջանա ավարտից մեկ ժամ հետո: Նորույթը կաշխատի այնպես, որ այն բացարձակապես չի ազդի որևէ օդանավակայանի  ժամանակացույցի վրա:

̰
«Ռոմա»-«Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը հայտացուցակում է

17:59 06.05.2021

Այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին, «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի ՄՅՈՒ-ին։ Հիշեցնենք, որ խաղը ուղիղ եթերում կցուցադրի «Շանթ» հեռուստաընկերությունը: Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է հայտացուցակում։  

̰
Հովհաննես Մխիթարյանը ևս չկարողացավ օլիմպիական ուղեգիր նվաճել

17:28 06.05.2021

Սոֆիայում ընթանում է ըմբշամարտի համաշխարհային օլիմպիադայի վերջին վարկանիշային մրցաշարը: Այսօր մրցագորգ են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները, որոնք 6 օլիմպիական քաշերում` 57, 65, 74, 86, 97, 125 կգ, կվիճարկեն 12 ուղեգիր: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջին հաջող գոտեմարտից հետո երկրորդ մրցակցին զիջեց 74 կգ քաշային Արման Անդրեասյանը և դուրս մնաց հետագա պայքարից: Նույն ճակատագրին արժանացավ […]

̰
Արման Անդրեասյանը դուրս մնաց օլիմպիական ուղեգրի համար պայքարից

15:33 06.05.2021

Սոֆիայում ընթանում է ըմբշամարտի համաշխարհային օլիմպիադայի վերջին վարկանիշային մրցաշարը: Այսօր մրցագորգ են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները, որոնք 6 օլիմպիական քաշերում` 57, 65, 74, 86, 97, 125 կգ, կվիճարկեն 12 ուղեգրեր: Ինչպես արդեն տեղեկացրել էինք Հայաստանն այս մրցաշարին ներկայացնում են 74 կգ քաշային Արման Անդրեասյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Մեր երկու ըմբիշներն էլ որակավորման […]

̰
Արման Անդրեասյանն ու Հովհաննես Մխիթարյանը մեկնարկեցին հաղթանակներով

14:16 06.05.2021

Սոֆիայում ընթանում է ըմբշամարտի համաշխարհային օլիմպիադայի վերջին վարկանիշային մրցաշարը: Այսօր մրցագորգ են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները, որոնք 6 օլիմպիական քաշերում` 57, 65, 74, 86, 97, 125 կգ, կվիճարկեն 12 ուղեգրեր: Հայաստանն այս մրցաշարին ներկայացնում են 74 կգ քաշային Արման Անդրեասյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Մեր երկու ըմբիշներն էլ որակավորման գոտեմարտերում հաղթանակներ են […]

̰
«Կոլամբուսն» առանց Սելարայանի պարտվեց «Մոնտերեյին» և դուրս մնաց ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ-ի մրցաշարից

11:55 06.05.2021

ԿՈՆԿԱԿԱՖ-ի՝  Հս․ Ամերիկայի Չեմպիոնների լիգայի  1/4 եզրափակչի պատասխան խաղում, MLS-ի չեմպիոն «Կոլամբուսը» արտագնա խաղում 0-3 հաշվով զիջել է մեքսիկական «Մոնտերեյին»։ Ամերիկյան թիմի կազմից բացակում էր Լուկաս Սելարայանը։ 1/4 եզրափակչի առաջին խաղում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել մեքսիկական թիմի հետ, իսկ երկրորդ գնդակը խփել էր Լուկաս Սելարայանը։ Այսպիսով, ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում […]

̰
«Ռոմա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ. բուքմեյքերները նախապատվությունը տալիս են անգլիական ակումբին

11:23 06.05.2021

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ռոման» կընդունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», որին հյուրընկալվելիս պարտվել է 2:6 հաշվով: Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում անգլիական ակումբին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.85 գործակցով: Հռոմեացիների հաղթանակը ստացել է միջինում 3.75 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.00: Հանդիպումը տեղի կունենա այսօր, Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Հանդիպումը […]

̰
Ովքե՞ր են հավակնում ՉԼ-ի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

11:12 06.05.2021

ՉԼ կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներից հետո Մահրեզը, Դիաշը, Կանտեն ու Հավերցը հավակնում են շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը: Մահրեզը դարձել է դուբլի հեղինակ, Հավերցը «Ռեալի» դեմ ամբողջ հանդիպման ընթացքում աչքի է ընկել արդյունավետ խաղով: Կանտեն «Ռեալի» դեմ խաղում առանձնացել է փոխանցումների 88 տոկոս ճշգրտությամբ: Ռուբեն Դիաշը նաև աչքի է ընկել փոխանցումների 92 տոկոս ճշգրտությամբ:

̰
Վերջին շանսը. Սոֆիայում օլիմպիական ուղեգրերի համար պայքարի դուրս կգան 2 հայ ըմբիշներ

10:53 06.05.2021

Այսօր Սոֆիայի «Արմեեց» մարզահամալիրում մեկնարկում է ըմբշամարտի համաշխարհային օլիմպիադայի վերջին վարկանիշային մրցաշարը: Վաղը՝ մրցաշարի առաջին մրցակցային օրը, Տոկիո -2021-ի Օլիմպիական խաղերի 12 ուղեգրերի համար կպայքարեն ազատ ոճային ըմբիշները 6 օլիմպիական քաշերում `57, 65, 74, 86, 97, 125 կգ: Դատելով մասնակիցների քանակից և կազմից՝ սպասվում է, որ պայքարը շատ համառ է լինելու բոլոր քաշերում: Մինչ այժմ […]

̰
Արդյո՞ք Մխիթարյանը կմնա «Ռոմայում» Մոուրինյոյի օրոք

10:48 06.05.2021

«Daje Mou!». այս կարգախոսով է լույս ընծայվել Corriere dello Sport հրատարակության վերջին համարներից մեկը: Դրա տակ թաքնված է նաև Հենրիխ Մխիթարյանի համար Հռոմում կարիերայի հնարավոր ավարտի մասին տեսակետը: Ինչպես հայտնի է, Ժոզե Մոուրինյոն նախկինում չէր տեսնում Մխիթարյանին «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում։ Միևնույն ժամանակ, այս մասնագետին հրավիրելու որոշումն, անկասկած, գնահատվում է որպես «մեծ հաղթանակ ակումբի սեփականատերերի՝ […]

̰
4:0 հաշվով հաղթելը բարդ խնդիր է, բայց ոչինչ անհնարին չէ. Ֆոնսեկան՝ «Ռոմա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մասին

10:39 06.05.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղից առաջ ասել է, որ պետք է իրատես լինել: «Մենք պետք է իրատես մնանք: Իհարկե, 4:0 հաշվով հաղթելը բարդ խնդիր է: Այնուամենայնիվ, ես շատ բան եմ տեսել ֆուտբոլում: Ոչինչ անհնարին չէ», -Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Մանչեսթեր […]

̰
«Արարատը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը. չեմպիոնության համար պայքարը սրվում է

10:10 06.05.2021

Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել Երևանի «Արարատի» հետ: Խաղի 20-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացել է Ուրոշ Նենադովիչը, իսկ 41-րդ րոպեին Վիլֆրիդ Եզան հավասարեցրել է այն: Այս խաղից հետո Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը 35 միավորով բարձրացել է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական, իսկ «Վանը» 25 միավորով շարունակում է […]

̰
Արցախյան պատերազմի ընթացքում արկակոծված Մարտունու քաղաքային մարզադաշտը կվերաբացվի մայիսի 9-ին

09:47 06.05.2021

Արցախյան պատերազմի ընթացքում արկակոծված և մեծ վնասներ կրած Մարտունու քաղաքային մարզադաշտը կվերաբացվի: «Մայիսի 9-ին վերաբացվելու է ԼՂՀ Մարտունի քաղաքի մարզադաշտը, որն արկակոծվել էր Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։ Մարզադաշտի վերաբացման օրը կկայանա Մարտունի-Ճարտար հանդիպումը, որը նվիրված կլինի պատերազմի նահատակներին»,-ասված է հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Արցախում ընթացող ֆուտբոլային առաջնությանը մասնակցում է 9 թիմ:

̰
1 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ. հայ երիտասարդ ըմբիշները մասնակցել են միջազգային մրցաշարի

09:36 06.05.2021

Մայիսի 4-5-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կայացել է Սուրակատ Ասիյատիլովի անվան միջազգային հուշամրցարը, որին մասնակցել են նաև հունահռոմեական ոճի երիտասարդ հայ ըմբիշները: Այս մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Հուշամրցաշարի չեմպիոն է դարձել 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, իսկ 55 կգ Գառնիկ Հովհաննիսյանը նվաճել է արծաթե մեդալ։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել 67 կգ քաշային Շանթ […]

̰
Ներկայացվել են տարբեր երկրների առաջնությունների ապրիլ ամսվա 30 լավագույն գոլերը

09:31 06.05.2021

Notelicioux-ը ներկայացրել է ապրիլի լավագույն գոլերը: Լավագույնների ցանկում ընդգրկված են աշխարհի տարբեր երկրների  առաջնություններում խփված 30 գնդակներ:

̰
ՉԼ կիսաեզրափակչի պատասխան խաղից առաջ «Չելսիի» երկրպագուները հարձակվել են «Ռեալի» ավտոբուսի վրա

09:20 06.05.2021

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից առաջ «Չելսիի» երկրպագուները հարձակվել են «Ռեալի» ավտոբուսի վրա: Դեպքը տեղի է ունեցել  Սթեմֆորդ Բրիջում: Երկրպագուները ճայթրուկներ են նետել ավտոբուսի ուղղությամբ: Մադրիդյան թիմի խաղացողներից ու մարզիչներից ոչ ոք չի տուժել: Հիշեցնենք, որ վերջերս «Ռեալի» ավտոբուսը հարձակման էր ենթարկվել նաև «Լիվերպուլի» երկրպագուների կողմից:

̰
Հովհաննես Համբարձումյանը գոլի հեղինակ է դարձել «Անորտոսիսի» կազմում

09:06 06.05.2021

Կիպրոսի 1-ին դիվիզիոնի չեմպիոնական խմբում 35-րդ տուրի շրջանակներում «Անորտոսիսը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Համբարձումյանը, հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է «ԱԵԼ Լիմասոլին»: Հյուրերի կազմում 44-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Հովհաննես Համբարձումյանը: Այս հաղթանակից հետո «Անորտոսիսը» 57 միավորով 4-րդ հորիզոնականում է:

̰
Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն 2 անգլիական ակումբներ

08:48 06.05.2021

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները հայտնի են: «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»: «Ռեալի» հետ դիմակայության պատասխան խաղում Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 2-0 հաշվով: 28-րդ րոպեին հաշիվը բացեց Տիմո Վերները, իսկ 85-րդ րոպեին Մեյսոն Մաունտը կրկնապատկեց այն: Ընդհանուր դիմակայությունում «Չելսին» հաղթեց 3-1 հաշվով: Վերջին անգամ ՉԼ-ի եզրափակչում «Չելսին» խաղացել է 2011/12 մրցաշրջանում, որտեղ հաղթել […]

̰
Նաիր Տիկնիզյանը հնարավոր է՝ տեղափոխվի Մոսկվայի «Լոկոմոտիվ»

08:39 06.05.2021

Մոսկվայի «Լոկոմոտիվը» հետաքրքրված է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ու Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով: «Լոկոմոտիվը» ցանկանում է ուժեղացնել պաշտպանության ձախ թևը և դիտարկում է 21-ամյա Տիկնիզյանին ձեռք բերելու տարբերակը: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Ջենոան» ու «Սպեցիան»:

̰
Մոուրինյուն կդառնա Ռոմայի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիչը

20:43 05.05.2021

Ըստ Corriere dello Sport-ի՝ Ժոզե Մոուրինյուն, ով հաջորդ մրցաշրջանից կլինի «Ռոմայի» գլխավոր մարզիչը, կդառնա հռոմեական ակումբի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիչը: Գրում է Armsport.am-ը։ Աղբյուրի համաձայն, Հռոմում պորտուգալացին երաշխավորված մեկ մրցաշրջանում 4 միլիոն եվրո կստանա, իսկ հաջող արդյունքների դեպքում գումարը կարող է բարձրանալ մինչև 7 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 4-ին, պաշտոնապես հայտարարվեց, որ […]

̰
ՖԻՖԱ-ի նախագահը պատրաստվում է սահմանափակել ֆուտբոլիստների տրասֆերների չափը

20:23 05.05.2021

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն L’Equipe- ին տված հարցազրույցում ասել է համաշխարհային ֆուտբոլում հնարավոր բարեփոխումների մասին:Հաղորդում է Armsport.am-ը։ «Մենք վստահ ենք, որ աշխատավարձի շեմի ներդրումը ֆուտբոլում շատ կարևոր դեր կխաղա: Ծրագրվում է նաև սահմանափակել ֆուտբոլիստների տրանսֆերների չափը: Չի բացառվում, որ մրցակցային գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար մենք որոշում կայացնենք հավասարեցնել այն խաղացողների թիվը, ովքեր գտնվում են […]

̰
Ֆուտզալի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի եզրափակչում կմրցեն «Արարատ-Արմենիան» և «Լեոն»

16:49 05.05.2021

Մայիսի 4-ին կայացան ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչների երկրորդ հանդիպումները: Ինչպես հաղորդում է ՀՖՖ-ն, «Արարատ-Արմենիան» հաղթեց «Լուսառատին» 13։4 հաշվով: Գործող չեմպիոն «Լեոն» 5։1 հաշվով առավելության հասավ ՀՊՏՀ-ի նկատմամբ: Այսպիսով՝ Ֆուտզալ Բարձրագույն խմբի չեմպիոնությունը կվիճարկեն «Արարատ-Արմենիան» և «Լեոն»։ Չեմպիոնը կհռչակվի եզրափակչում 2 հաղթանակ տարած թիմը:

̰
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի՝ ԱԱ 2023 որակավորման փուլի խաղացանկը

16:38 05.05.2021

Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի՝ ԱԱ 2023 որակավորման փուլի խաղացանկը։ Շուրջ տասը տարվա դադարից հետո կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի պաշտոնական առաջին հանդիպումը ԱԱ 2023 որակավորման խմբային փուլում՝ հյուրընկալվելով Նորվեգիային։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ Հաստատվել է կանանց Աշխարհի 2023 թվականի առաջնության որակավորման F խմբի հանդիպումների խաղացանկը․ Սեպտեմբերի 16, 2021 – Նորվեգիա-Հայաստան Սեպտեմբերի 21, […]

̰
Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիա

12:59 05.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ ներկա գտնվելու Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Մայիսի 6-ին մեկնարկելիք մրցաշարին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից մասնակցելու են Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), իսկ հունահռոմեականներից՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 […]

̰
Հայտնի են Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության թիմային և անհատական առաջնության մրցանակակիրները

21:31 04.05.2021

Կայացել է Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության բազմամարտի ծրագրով թիմային և անհատական բաց առաջնությունը, որին մասնակցել է 110 մարզուհի՝ Երևանից, Կապանից, Գյումրիից և Ռուսաստանի Դաշնությունից: Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը տեղեկացրել է, որ առաջնության արդյունքներով ընտրելու են այն մարզուհիներին, որոնք Հայաստանը կներկայացնեն հունիսի 9-13-ը Վառնայում (Բուլղարիա) կայանալիք Եվրոպայի առաջնությունում: «Շատ կարևոր էր նախքան Եվրոպայի […]

̰
«Տոկիո-2020» կազմկոմիտեն դիմել է երկրի առողջապահության համակարգին՝ 500 բուժքույր տրամադրելու պահանջով

19:54 04.05.2021

«Տոկիո-2020» կազմկոմիտեն երկրի առողջապահական կազմակերպություններին դիմել է 500 բուժքույր տրամադրել Օլիմպիական խաղերը սպասարկելու համար։ ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ դա բացասական արձագանք է ստացել և սոցցանցերում գրառումներ են արվել, որոնցում ասվում է, որ հիմա Օլիմպիական խաղերի ժամանակը չէ, պետք է կենտրոնանալ համավարակին հակազդելու վրա։ Կազմկոմիտեի հաշվարկներով՝ 10 հազար բուժաշխատող է պահանջվում Օլիմպիական  խաղերի ժամանակ աշխատելու համար։ Կազմակերպիչները նույնիսկ […]

̰
Ժոզե Մոուրինյոն կգլխավորի «Ռոմա»-ն

17:49 04.05.2021

Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ռոմա»-ի պայմանագիրը Մոուրինյոյի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Պորտուգալացի մասնագետը «Ռոմա»-ն կգլխավորի մրցաշրջանի ավարտին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտին կհեռանա ներկայիս ակումբից: Ֆոնսեկան […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է ՀՖԿՍՊԻ. քննարկվել են բուհի բարեփոխումներին ուղղված ծրագրերը

17:28 04.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ծանոթանալու բուհի թե՛ մարզական, թե՛ կրթական միջավայրին և գործունեությանը, ընթացիկ խնդիրներին և բարեփոխումներին ուղղված ծրագրերին: ԿԳՄՍ փոխնախարարը ռեկտոր Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ շրջել է ՀՖԿՍՊԻ-ի մարզադահլիճներով՝ քննարկելով դրանց վերակառուցման և վերազինման հնարավոր տարբերակները: Դ. Խիթարյանը Կ. Գիլոյանին […]

̰
Չնայած երկրպագուների դժգոհություններին՝ Գլեյզերների ընտանիքը մտադիր չէ վաճառել «Մանչեսթեր Յունայթեդը»

13:14 04.05.2021

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքը մտադիր չէ վաճառել ակումբը երկրպագուների բողոքի ակցիաներից հետո: Այս մասին գրել է The Guardian-ը: Վերջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատներն անցկացնում են բողոքի ակցիաներ՝ պահանջելով Գլեյզերների ընտանիքի հրաժարականը: «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպից առաջ նրանք ներխուժել էին Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդի» խաղադաշտ, ինչի պատճառով խաղը հետաձգվել էր: «Մանչեսթեր Յունայթեդը» […]

̰
BACK_TO_TOP