TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Գերմանիայի հավաքականն ամռանը կունենա նոր մարզիչ. Լոթար Մաթեուս

15:41 15.04.2021

«Բավարիայի» նախկին խաղացող Լոթար Մաթեուսը նախկին թիմի՝ ՉԼ-ից դուրս մնալուց հետո ասել է, որ մյունխենցիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն այս ամառ Գերմանիայի հավաքականի ղեկին կփոխարինի Յոահիմ Լյովին։ «Սա Ֆլիկի վերջին խաղն էր Չեմպիոնների լիգայում՝ որպես «Բավարիայի» մարզիչ։ Նա Գերմանիայի ֆուտբոլային միության գլխավոր թեկնածուն է՝ Գերմանիայի հավաքականում Լյովին փոխարինելու համար։ Ամռանը նա կընդունի նրանց առաջարկը»,- Մաթեուսի […]

̰
Ռուսաստանաբնակ պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը հնարավոր է՝ մյուս մրցաշրջանից հանդես գա Հայաստանի դրոշի ներքո

15:23 15.04.2021

Ռուսաստանաբնակ գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը հնարավոր է՝ մյուս մրցաշրջանից ներկայացնի Հայաստանը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով 14-ամյա մարզիկի մարզիչ Ալեքսանդր Վոլկովին: «Սեմյոն Դանիլյանցը հաջորդ մրցաշրջանից ներկայացնելու է Հայաստանը։ 2019-ի մարտին Ռուսաստանի պատանեկան առաջնությունում նա 193,88 միավորով 12-րդն էր: Սեմյոնն իրավունք չունի մասնակցելու Օլիմպիական խաղերին և Աշխարհի 2022-ի առաջնությանը, քանի որ գեղասահորդի 15-ամյակը կլրանա […]

̰
Եվգենի Պլյուշչենկոն համագործակցելու է Ռաֆայել Հարությունյանի հետ

14:58 15.04.2021

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն ասել է, որ հայտնի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը համագործակցելու է «Պլյուշչենկոյի հրեշտակները» ակադեմիայի հետ: «Մենք պայմանավորվեցինք համագործակցել իմ ընկերոջ և վաստակաշատ մարզչի` մաեստրո Ռաֆայել Հարությունյանի հետ: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը նոր մրցաշրջանում կբերի այն, ինչ մեզ պակասում էր ընթացիկ մրցաշրջանում»,- գրել է Պլյուշչենկոն Instagram-ում ՝ տեղադրելով մասնագետի հետ համատեղ լուսանկարը: […]

̰
«Բարսելոնան» աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է. Forbes

14:29 15.04.2021

«Բարսելոնան» գլխավորում է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակը՝ ըստ Forbes-ի: Ամենաթանկարժեք ակումբների 20-յակն ունի հետևյալ տեսքը. «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 4,76 մլդ դոլար «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 4,75 մլդ դոլար «Բավարիա» (Գերմանիա)՝ 4,21 մլդ դոլար «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 4,2 մլդ դոլար «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 4,1 մլդ դոլար «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 4 մլդ դոլար «Չելսի» (Անգլիա)՝ 3,2 մլդ դոլար […]

̰
Կարեն Խաչանովը հաղթել է Մոնտե Կառլոյի մրցաշարի առաջին փուլում

14:16 15.04.2021

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Մոնտե Կառլոյում ընթացող ATP Masters 1000 մրցաշարում։ 1 ժամ 18 րոպե տևած պայքարում Խաչանովը 6։4, 6։1 հաշվով առավելության է հասել սերբ Լասլո Ջերեի նկատմամբ: Այս հաղթանակից հետո Խաչանովը դուրս է եկել մրցաշարի 1/16 եզրափակիչ։

̰
Ֆրանսիական «Նանտը» կարող է պայմանագիր կնքել 19-ամյա հայ ֆուտբոլիստի հետ

14:08 15.04.2021

Ֆրանսիական «Նանտը», ամենայն հավանականությամբ, պայմանագիր կկնքի հայ կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ: Ouest-france-ի համաձայն՝ ֆրանսիական ակումբը մեծ հույսեր է կապում հայ ֆուտբոլիստի հետ: Մանվելյանն այժմ խաղում է ակումբի երկրորդ թիմում: Նշենք, որ Գոռ Մանվելյանը ծնունդով Արցախից է: Օրեր առաջ լրացել է նրա 19-ամյակը, ինչի առթիվ «Նանտի» երկրպագուների ֆան-ակումբը շնորհավորական ուղերձ էր հղել՝ անվանելով Գոռին ակումբի ապագա […]

̰
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքը ավելացել է 7 անգամ ու դարձել 3,5 մլն եվրո

13:52 15.04.2021

Transfermarkt-ը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մի շարք ֆուտբոլիստների, որոնց տրանսֆերային արժեքը զգալիորեն բարձրացել է վերջին ամիսների համեմատ: Առավել շատ ավելացել է Կազանի «Ռուբինի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը: Այն ավելացել է հինգ միլիոն եվրոյով և այժմ կազմում է 15 միլիոն: Երկրորդ տեղում «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն է, երրորդում՝ «Սպարտակի» հարձակվող Ալեքսանդր Սոբոլևը: Զախարյանի […]

̰
Կարեն Նալբանդյանը նշանակվել է «Վիլյառեալ» (Իսպանիա)-«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) հանդիպման մրցավարների տեսուչ

13:33 15.04.2021

ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի «Վիլյառեալ» (Իսպանիա)-«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) պատասխան հանդիպման մրցավարների տեսուչ: Այս մասին հայտնել է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի բոլոր պատասխան հանդիպումները կայանալու են այսօր:

̰
Երկու հայ մարզիկներ հանդես կգան ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկությունում

12:56 15.04.2021

Ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Տոկիոյում, մայիսի 1-6-ը: Մրցաշարը վարկանիշային է, և հաջողակները իրավունք կստանան պայքար մղել օլիմպիական մեդալների համար: Այս ստուգատեսին կմասնակցեն նաև Հայաստանի ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը: Նրանք հանդես կգան 10մ. աշտարակից մենացատկերում և սինքրոն ցատկերում: Նշենք, որ անհատական աշտարակացատկերում ուղեգիր կստանան մինչև 18-րդ տեղ գրաված մարզիկները, իսկ […]

̰
Ովքե՞ր են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

12:52 15.04.2021

Հայտնի են դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները։ Այս մասին տեղեկացրել է Ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։ 55 կգ Գառնիկ Հովհաննիսյան-ՖԻՄԱ Սասուն Կարապետյան -Գյումրի Կարապետ Մանվելյան -Գյումրի 60կգ Դավիթ Ջոթյան -ՕՀԿ Դինամո Աշոտ Մանուկյան- ՕՀՔ Աշտարակ Սուրեն Աղաջանյան -Ն․Մուշեղյան մ/դ Միհրան Մուրադյան- ՕՀՔ 63 կգ Վլադիմիր Հարոյան- Գյումրի Գևորգ Սուքիասյան -ՖԻՄԱ Արման […]

̰
Գրիգորի Բաբայանի թիմը հաղթանակ է տարել

12:49 15.04.2021

Ղազախստանի ֆուտբոլի առաջնության հինգերորդ տուրում «Տոբոլը» տնային խաղում հաղթել է  «Կայսարին»։ Գրիգորի Բաբայանի թիմում միակ գոլի հեղինակ է դարձել Թոնի Սիլվան, խաղի երկրորդ րոպեին: Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցել է Գեղամ Կադիմյանը։ Հինգ խաղից հետո «Տոբոլը» ունի 11 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարներից մեկն է:

̰
Միհրան Հարությունյանը «Ոսկե խաչ» շքանշան է ստացել Ռուսաստանի հայերի միության կողմից

12:42 15.04.2021

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարտիկ Միհրան Հարությունյանն իր ինստագրամյան էջում տեղեկացրել է, որ շքանշան է ստացել Ռուսաստանի հայերի միության կողմից։ «Այսօր Ռուսաստանի հայերի միության կողմից ստացա «Ոսկե խաչ» շքանշանը։ Շնորհակալություն ուշադրության և վերաբերմունքի համար։ Սփյուռքը պիտի կարևորագույն դեր խաղա Հայաստանի զարգացման գործում, պոտենցիալը պիտի օգտագործվի բոլոր ոլորտներում։ Հիմա, ցավոք, սփյուռքի ճանապարհը […]

̰
«Դեֆենսան»՝ Հարավային Ամերիկայի սուպերգավաթակիր

12:33 15.04.2021

Հարավային Ամերիկայի Ռեկոպայի եզրափակչի պատասխան հանդիպումն ավարտվել է արգենտինական «Դեֆենսայի» հաղթանակով: Այսպես ասած՝ Հարավային Ամերիկայի սուպերգավաթի մրցաշարին մասնակցում էին Լիբերտադորեսի գավաթի և Հարավային Ամերիկայի գավաթի հաղթողները՝ «Պալմեյրասը» և «Դեֆենսան»։ Արգենտինացիները հաղթել են 11 մետրանոց հարվածաշարում: Հիմնական ժամանակում հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով։ Քանի որ առաջին խաղում բրազիլական ակումբը հաղթել էր նույն արդյունքով, նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որում […]

̰
«Ռոմա»-«Այաքս» խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հոլանդական ակումբին

12:25 15.04.2021

«Ռոմա»-«Այաքս» խաղում բուքմեյքերական ընկերությունները նախապատվությունը տալիս են հոլանդական ակումբին: «Ռոմայի» հաղթանակը գնահատվել է 2,85 գործակցով, ոչ ոքին՝ 4,00 իսկ «Այաքսի» հաղթանակը՝ 2,40։ Հիշեցնենք, որ նախորդ խաղի համար, որը կայացավ Նիդերլանդներում, բուքմեյքերները դարձյալ նախապատվությունը տալիս էին «Այաքսին», սակայն այդ խաղում հաղթեցին հռոմեացիները:

̰
Հարավամերիկացի ֆուտբոլիստների համար Մեսսին օգնել է ձեռք բերել կորոնավիրուսի դեմ 50 հազար դեղաչափ պատվաստանյութ

12:19 15.04.2021

Լիոնել Մեսսին օգնել է ձեռք բերել կորոնավիրուսի 50 հազար միավոր պատվաստանյութ, որը կօգտագործվի հարավամերիկացի ֆուտբոլիստների համար: Այս մասին գրում է The Guardian-ը: Նշվում է, որ չինական Sinovac դեղագործական ընկերության հետ պայմանագիրը ստորագրվել է այն բանից հետո, երբ Լիոնել Մեսսին չինական կողմին նվիրել է իր ինքնագրով երեք մարզաշապիկ: Գործարքը կայացել է Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պոուի […]

̰
Արամ Ոսկանյանի ակումբն առաջին միավորն է վաստակել

12:10 15.04.2021

Ղազախական «Աթիրաուն» ազգային առաջնության հինգերորդ տուրում վաստակել է առաջին միավորը։ Արամ Ոսկանյանի թիմը հյուրընկալել էր «Ժետիսուին» և ոչ-ոքի է խաղացել՝ 2: 2: Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել է Արտակ Դաշյանը, ով փոխարինվել է 73-րդ րոպեին, իսկ Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Այսպիսով, «Աթիրաուն» ընդհատել է պարտությունների շարքը, որը կազմում էր չորս խաղ։ […]

̰
«Շանթ» հեռուստաընկերությունը կհեռարձակի «Ռոմա»-Այաքս» հանդիպումը

12:00 15.04.2021

Այսօր՝ ապրիլի 15-ին, կկայանան Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումները: «Ռոմա» -Այաքս» հանդիպումը կմեկնարկի ժամը 22:50-ին և կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ: Հիշեցնենք, որ առաջին խաղում, մրցակցի հարկի տակ, 2-1 հաշվով հաղթել էին հռոմեացիները: Այսօր տեղի կունենան նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-«Գրանադա» (առաջին խաղը՝ 2-0),  «Սլավիա»-«Արսենալ» (առաջին խաղը՝ 1-1) և«Վիլյառեալ»-«Դինամո» Զագրեբ (առաջին խաղը՝ 1-0) հանդիպումները: Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի […]

̰
«Աստանայի» հաղթանակն ու Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը

11:40 15.04.2021

Ղազախստանի ֆուտբոլի առաջնության հինգերորդ տուրում «Աստանան» հյուրընկալվելիս հաղթել է «Օրդաբասին»։ Հանդիպումն ավարտվել է 1:4 հաշվով: Հյուրերի կազմում երկրորդ գնդակը խփել է ՀՀ հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ իրացնելով 11-մետրանոց տուգանային հարվածը։ Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Վարազդատ Հարոյանը բացակում էր հայտացուցակից։ Բարսեղյանը 59-րդ րոպեին նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ, որի շնորհիվ հյուրերը խփել են […]

̰
Մադրիդի «Ռեալը» նոր ռեկորդ է սահմանել ՉԼ-ում

11:31 15.04.2021

Մադրիրդի «Ռեալը», դուրս գալով Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի կիսաեզրափակիչ, նոր ռեկորդ սահմանեց: 1992/93 մրցաշրջանից ի վեր մադրիդյան ակումբն իր պատմության մեջ 14-րդ անգամ է դուրս եկել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որը նոր ռեկորդն է մրցաշարի նորագույն պատմության մեջ: Այդ ցուցանիշով երկրորդ տեղը կիսում են «Բավարիան» ու «Բարսելոնան», որոնք կիսաեզրափակիչ են դուրս եկել 12-ական անգամ: Այս […]

̰
Ովքե՞ր են շաբաթվա լավագույն գոլի հավակնորդները. ՉԼ 1/4 եզրափակիչ

10:55 15.04.2021

Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները: ՈւԵՖԱ-ն նշել է չորս ֆուտբոլիստների, ովքեր պայքարում են շաբաթվա լավագույն գոլի հեղինակի կոչման համար: Այդ ֆուտբոլիստներն են՝  «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմին, «Բավարիայի» հարձակվող Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգը և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը:

̰
«Ռոմա»-«Այաքս». Մխիթարյանը հայտացուցակում է

10:40 15.04.2021

Այսօր՝ ապրիլի 15-ին, կկայանա Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ «Ռոմա»-«Այաքս» պատասխան հանդիպումը։ Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն այդ խաղի համար։ Հայտացուցակում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։  

̰
Հռոմում Եվրո-2020-ի հանդիպումները կանցկացվեն հանդիսականների ներկայությամբ

09:52 15.04.2021

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ին տեղեկացրել է, որ Իտալիայի կառավարությունը հաստատել է Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում նախատեսված Եվրո-2020-ի խաղերին հանդիսատեսների ներկայությունը: Այս մասին  հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Իշխանությունները երաշխավորել են, որ մարզադաշտը կարող է ընդունել հանդիսականներին առնվազն 25%-ով: Այսպիսով, ՈւԵՖԱ-ն հաստատել է Հռոմը որպես Եվրոպայի առաջնության հյուրընկալող քաղաք: Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում պետք է անցկացվի Եվրո-2020-ի չորս […]

̰
Մադրիդի «Ռեալը» հաղթահարեց «Լիվերպուլի արգելքը. ՉԼ 1/4 եզրափակիչ

09:46 15.04.2021

Մադրիդի «Ռեալը» հաղթահարեց «Լիվերպուլի արգելքը: «Լիվերպուլի» հետ արտագնա խաղն ավարտվեց 0-0 հաշվով: Առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 3-1 հաշվով և, այսպիսով, կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց: Կիսաեզրափակչում «Ռեալը» կմրցի մեկ այլ անգլիական ակումբի՝ «Չելսիի» հետ:

̰
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Ղազախստանի առաջնության առաջատարներից է

09:39 15.04.2021

Ղազախստանի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազը» հյուրընկալվել էր «Տուրանին»: Մինասյանի թիմը մինչ այս տուրը 4 խաղից երկուսում հաղթել էր, 2-ում՝ խաղացել ոչ-ոքի: Այս անգամ էլ «Տարազը» նվազագույն հաշվով հաղթեց և, վաստակելով  11 միավոր, հավասարվեց առաջատարներին՝  «Կայրաթին», «Աստանային» ու «Տոբոլին»: Խաղի միակ ու հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց Պեդրո Էուգենյոն:  

̰
«Մանչեսթեր Սիթին» հաղթեց և կիսաեզրափակչում կխաղա ՊՍԺ-ի հետ. ՉԼ 1/4 եզրափակիչ

09:22 15.04.2021

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին», չնայած նրան, որ առաջին խաղակեսից հետո պարտվում էր Դորտմունդի «Բորուսիային» 0-1 հաշվով, կարողացավ կամային հաղթանակ տանել: Բելինգհեմի գոլին մանչեսթերցիները  պատասխանեցին Մահրեզի ու Ֆոդենի գնդակներով: Մանչեսթերյան խաղում Գվարդիոլայի թիմը հաղթել էր 2-1 հաշվով: Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4-2 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ՊՍԺ-ի […]

̰
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆրանսիային. Եվրո-2022

23:59 14.04.2021

Ապրիլի 14-ին՝ Փարիզի «Ժորժ Կարպենտիե» մարզադահլիճում, կայացավ ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը։ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց 5:1 հաշվով: Այսպիսով, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը, վաստակելով 1 միավոր, խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Ֆրանսիա-Հայաստան` 5:1 (2:1) Փարիզ, «Ժորժ Կարպենտիե» Մրցավար՝ Կլինտոն Մարիո Կասար (Մալթա) Գոլերը՝ Մուհուդդին, 0․47″, 9․00″, Աբդեսամադ Մոհամմեդ 24”02”, 38”08” Սիդ Բելհաջ 35”16” […]

̰
ՀՖՖ մասսայական ֆուտբոլի հրահանգիչներն այցելել էին Արարատի մարզ

21:15 14.04.2021

Մեկնարկել են «Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի և «Բաց զվարճալի ֆուտբոլի դպրոցներ» ծրագրի շրջանակներում ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները հանրակրթական դպրոցներում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ-ն վերապատրաստման դասընթացներ է անցկացնելու ՀՀ բոլոր մարզերում ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր մարզի ծրագրում ընդգրկվել է քսանական դպրոց: Ծրագրին մասնակցած դպրոցները ՀՖՖ կողմից ստանում են ֆուտբոլային մարզագույք, իսկ ուսուցիչները՝ […]

̰
Ագուերոյի գործակալը գտնվում է Բարսելոնում․ «Բարսան» հետաքրքրված է հարձակվողով

19:15 14.04.2021

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է կարիերան շարունակել իսպանական լիգայում:   Նրա գործակալը գտնվում է Բարսելոնում, հաղորդում է El Chiringuito մարզական ալիքը: Ակումբը լրջորեն հետաքրքրված է արգենտինացուն ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու համար: Հարկ է նշել, որ 34-ամյա Ագուերոն  «Բարսելոնայի» հարձակվող  Լիոնել Մեսսիի լավագույն ընկերներից է։   Ագուերոն հեռանալու է «Սիթիից» այս մրցաշրջանի ավարտին […]

̰
Հայտնի է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում

17:37 13.04.2021

Ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալու է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցելու է 5 մարզիկով: Հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ Վարշավա են մեկնելու Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Մարզպետ Գալստյանը (92 կգ): Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքերով՝ կազմն ընտրելիս […]

̰
Հայկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի միջազգային մրցաշարի հաղթող

16:21 13.04.2021

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացել է «Բելգրադի գարնանային շախմատի փառատոն» անվամբ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 107 շախմատիստ՝ 18 երկրից: Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը հիանալի են հանդես եկել՝ դառնալով համապատասխանաբար ոսկե և արծաթե մեդալակիրներ: Մարտիրոսյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել 8 միավորով, իսկ Սարգսյանը նրան զիջել է կես միավորով: Լավագույն եռյակը եզրափակել է ԱՄՆ […]

̰
BACK_TO_TOP